15:36 27.07.2023
Կոնֆերենցիաների լիգայի 2023/24 թթ․ մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» կմրցի Հունաստանը ներկայացնող «Արիսի» հետ։ Այսօր կայանալիք հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ «Արիսի» գլխավոր մարզիչ Ապոստոլոս Տերզիսը խոսել է խաղի կարևորության մասին։ «Խաղը շատ կարևոր է։ Մենք պետք է փորձառու ֆուտբոլիստների դուրս բերենք դաշտ։ «Արարատ-Արմենիայի» հարձակման գծում բավականին արագ ֆուտբոլիստներ կան։ Այդ պատճառով մենք ևս […]
15:04 27.07.2023
ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղում «Ուրարտուն» կմրցի Ռումինիան ներկայանցող «Ֆարուլ Կոնստանցա» ակումբի հետ։ Նախախաղային մամուլի ասուլիսին երևանյան ակումբից մասնակցել է թիմի մարզիչ-վերլուծաբան Ֆրանցիսկո Կոմպանը։ «Վերլուծել ենք մրցակցին։ Գիտենք, որ խաղալու ենք շատ բարդ և շատ լավ թիմի դեմ, որը փորձում է գնդակը շատ արագ հասցնել հարձակման վերջին եռյակին։ Թիմերն, իհարկե, չեն ցանկանա […]
14:34 27.07.2023
Կայացել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ու երևանյան ակումբի ֆուտբոլիստ Ալեքսանդր Միլկովիչի նախախաղային մամուլի ասուլիսը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Կալմարի» դեմ խաղից առաջ։ «Մրցակիցն ունի ուժեղ կողմեր, նրանք ուժեղ են ստանդարտների ժամանակ, մենք պատրաստվել են մրցակցի թե՛ գնդակով խաղին, թե՛ ստանդարտներին։ Ֆուտբոլ խաղում շատ կարևոր են հավատը, վստահությունն ու միասնությունը: Մենք ունենք դրանք […]
14:08 27.07.2023
Օլիմպիական խաղերի և աշխարհի բազմակի չեմպիոն Ուսեյն Բոլտը արձագանքել է այն լուրերին, որ Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին առաջարկել է տարեկան 776 միլիոն դոլար աշխատավարձով պայմանագիր: «Ես պատրաստ եմ վերադառնալ թոշակի անցնելուց հետո՝ տարեկան 776 միլիոն դոլար աշխատավարձի դիմաց», – գրել է Բոլտը Twitter-ում։ Բոլտը 2017 թվականին ավարտել է կարիերան աթլետիկայում: Դրանից […]
13:44 27.07.2023
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Շվեյցարիայի Լոզան քաղաքում ընթացող WTA 250 կարգի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ 2-րդ տուրում աշխարհի 68-րդ ռակետ Ավանեսյանը հաղթել է WTA-ի դասակարգման աղյուսակում 217-րդ տեղը զբաղեցնող ֆրանսուհի Քլոե Պակեին։ 2 ժամ 18 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 2:6, 7:5, 6:1 հաշվով։ Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի արգենտինացի Ջուլիա Ռիերան […]
13:19 27.07.2023
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» կմրցի Հունաստանը ներկայացնող «Արիսի» հետ։ Նախախաղային ասուլիսի ժամանակ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գնահատել է իր թիմի հնարավորությունները։ «Իհարկե, մենք վերլուծել ենք մրցակցի խաղը։ Միանշանակ, «Էգնատիայից» կարգով ավելի բարձր թիմ է, բայց ինչ-որ տեղ խաղաոճերով նման են։ 25 լեգիոներ ունեն։ Կրկնում եմ, որ մրցակիցն ավելի բարձր կարգ […]
12:53 27.07.2023
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել: Մինչև 20 տարեկանների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Սեյրան Խուդանյանը (55 կգ) երկամարտի 216 կգ (95+121) արդյունքով կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին և դարձել բրոնզե մեդալակիր: Հայ ծանրորդը հրում վարժությունում ևս փոքր բրոնզե մեդալ է նվաճել: […]
12:34 27.07.2023
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը «Դեբրեցենի» հետ խաղից առաջ խոսել է իր սպասելիքների մասին։ «Վերլուծել ենք մրցակցին, լավ թիմ է։ Մեր նախորդ մրցակիցն էլ էր լավը, բայց «Դեբրեցենը» կարգով ավելի բարձր ֆուտբոլիստներ ունի, տարբեր հավաքականներ հրավիրվող խաղացողեր։ Գիտենք մրցակցի խաղաոճը, գիտենք մրցակցի խաղային համակարգը։ Պատրաստ ենք այս խաղին։ Հանդիպելու են տարբեր խաղաոճ ունեցող թիմեր։ «Դեբրեցենի» […]
12:24 27.07.2023
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հրաժարվել է բանակցել «Ալ-Հիլալի» ներկայացուցիչների հետ, հայտնում է L’Equipe-ը։ Ըստ աղբյուրի՝ սաուդյան ակումբը 300 միլիոն եվրոյի առաջարկ է արել ՊՍԺ-ին՝ փորձելով ձեռք բերել հարձակվողին։ Սակայն ֆրանսիացի ֆուտբոլիստի ներկայացուցիչները հրաժարվել են սաուդյան ակումբի ներկայացուցիչների հետ բանակցություններից։ Ըստ Մբապեի ներկայացուցիչների, 24-ամյա ֆուտբոլիստը երբեք չի մտածել «Ալ Հիլալ» տեղափոխվելու մասին: Մինչ այդ հաղորդվում էր, […]
12:17 27.07.2023
«Ինտեր Մայամիի» մարզաշապիկների վաճառքը Լիոնել Մեսսիի տեղափոխությունից հետո աճել է 25 անգամ։ Ինչպես հայտնում է Marca-ն, Adidas-ը Մեսսիի տեղափոխությունից հետո դժվարանում է բավարարել «Ինտեր Մայամիի» մարզաշապիկների պահանջարկը: Սակայն բրենդը փորձում է շապիկներ արտադրել անհրաժեշտ քանակությամբ։ Հաղորդվում է, որ Մեսսիի համարով և անունով մարզաշապիկներն ամենաարագն են վաճառվել. այժմ դրանք հասանելի են միայն հոկտեմբերին արված նախնական պատվերով: […]
11:33 27.07.2023
«Դեբրեցենի» գլխավոր մարզիչ Սրջան Բլագոևիչն իր կարծիքն է հայտնել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտի» հետ հանդիպման մասին։ «Հետևել ենք «Ալաշկերտի» խաղերին Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում։ Դեռ առաջին խաղում հասկանալի դարձավ, որ «Ալաշկերտն» ավել ուժեղ է։ Արտագնա խաղում 6 գոլ խփելն արժանի է հարգանքի։ Տեսանելի է, թե ինչ հրաշալի աշխատանք է կատարում Վահե Գևորգյանն «Ալաշկերտում»։ […]
11:17 27.07.2023
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացած ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 3-րդ փուլի վիճակահանությունում պարզվել են հայկական թիմի հավանական մրցակիցները հաղթանակի դեպքում: Եթե «Փյունիկին» հաջողվի դիմակայության արդյունքում հաղթել շվեդական «Կալմարին», ապա հաջորդ փուլում հայկական ակումբը կմրցի «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա) – «Բոհեմիանս Պրահա» (Չեխիա) զույգի հաղթողի հետ: «Կալմարի» հետ առաջին հանդիպումը կկայանա Շվեդիայում հուլիսի 27-ին: Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի […]
10:40 27.07.2023
«Ուրարտուն», ինչպես հայտնի է, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի ռումինական «Ֆարուլ Կոնստանցա» թիմի հետ։ Ռումինական թիմի արգելքը հաղթահարելու դեպքում երևանյան թիմը կխաղա Էստոնական «Ֆլորա» ֆուտբոլային ակումբի հետ: «Ֆարուլ Կոնստանցայի» հետ առաջին խաղը կկայանա հուլիսի 27-ին Ռումինիայում։ Պատասխան խաղը կլինի մեկ շաբաթ անց՝ «Ուրարտու» մարզադաշտում:
23:47 26.07.2023
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացած ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 3-րդ փուլի վիճակահանությունում պարզվել է նաև «Ալաշկերտի» մրցակիցը, եթե հայկական ակումբին աջողվի երկրորդ փուլում հաղթահարել հունգարական «Դեբրեցենի» արգելքը: Այդ դեպքում հաջորդ փուլում Վահե Գևորգյանի թիմը կմրցի Վիենայի «Ռապիդի» հետ: Հիշեցնենք՝ «Դեբրեցենի» հետ երևանյան թիմի առաջին խաղը կկայանա հուլիսի 27-ին Աբովյանում: Հանդիպման մեկնարկը 19:00-ին է:
23:28 26.07.2023
«Փարիզ – 2024» օլիմպիական խաղերը կսահմանեն բնապահպանական պատասխանատվության նոր չափորոշիչներ: Դրանք ցույց կտան, թե ինչպես կարելի է հյուրընկալել համաշխարհային սպորտային իրադարձությունները՝ կլիմայի փոփոխության ժամանակաշրջանում: Սոցիալական, տնտեսական և բնապահպանական կայունության հարցերը խաղերի առաջադրման փուլում համարձակ քայլ էր: «Փարիզ – 2024»-ի կազմկոմիտեն խոստացել էր կրկնակի կրճատել ածխածնի արտանետումները՝ համեմատած «Լոնդոն – 2012»-ի և «Ռիո – 2016»-ի միջին […]
23:11 26.07.2023
Բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի 13 ներկայացուցիչներից 12-ը դուրս են եկել 1/4 եզրափակիչ։ Նրանցից 4-ը այսօր են անցկացրել իրենց մենամարտերը։ Տիգրան Հովսեփյանը, Ալբերտ Հարությունյանը, Հայկ Ղահրամանյանը հաղթանակներ են տարել և դուրս եկել 1/2 եզրափակիչ, ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: պարտություն է կրել միայն Ռուսատամ Նամոյանը:
22:43 26.07.2023
Երկուշաբթի օրը «Բարսելոնան» հեռախոսազրույց կանցկացնի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ, որի ընթացքում ակումբները կքննարկեն կատալոնացիների հետաքրքրությունը Կիլիան Մբապեի նկատմամբ։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։ Նշվում է, որ «Բարսելոնան» ֆինանսապես սահմանափակ է և ցանկանում է մի քանի խաղացողների ներգրավել ՊՍԺ-ի հետ գործարքի մեջ՝ 24-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի գինը նվազեցնելու համար։ ՊՍԺ-ն պատրաստ է լսել առաջարկը։ Երկուշաբթի օրը լրատվամիջոցները հայտնել […]
22:17 26.07.2023
Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում շարունակվում է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը: Գյումրեցի Աշոտ Չախոյանը 100մ. բրաս լողաոճում, 1, 04.47 արդյունքով, 68 մասնակիցների պայքարում գրավել է 54-րդ համեստ տեղը, բայց այդ ցուցանիշով նա թարմացրել է 40 տարի առաջ Արմեն Կոբելինի սահմանած հանրապետական ռեկորդը: Ռեկորդային էր նաև երևանցի Վարսենիկ Մանուչարյանի ելույթը 100մ. բատերֆլայում: 49 մրցակցուհիների մեջ նա 37-րդն էր […]
21:56 26.07.2023
«Խիմկին» պայմանագիր է կնքել 27-ամյա հայ կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է երկու տարով։ Ավետիսյանն առաջին անգամ է հանդես գալու Ռուսաստանում: Նախկինում նա խաղացել է «Բանանցում», «Փյունիկում», «Արարատ-Արմենիայում» և «Նոայում», ինչպես նաև ղազախական «Տոբոլում», Կարագանդայի «Շախտյորում», «Ակժայիկում» և «Մակտարալում»: Ավետիսյանը 2019-ից 2022 թվականներին Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել […]
21:42 26.07.2023
Սառույցի վրա պարերի 2006 թվականի օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովը Telegram-ի իր ալիքում տեսանյութ է հրապարակել երեխաների հետ օդանավակայանում հանդիպումից։ «Իմ կոնֆետները վերադարձել են արձակուրդից: Հիմա վերջապես բոլորը միասին տանն են։ Ընտանիքը հավաքված է»,- գրել է 46-ամյա մարզիկը։ Հուլիսի 6-ին Կոստոմարովը դուրս է գրվել հիվանդանոցից։ Ինչպես հաղորդում է «112» Telegram ալիքը, գեղասահորդին ժամանակավոր պրոթեզներ են տվել, […]
21:33 26.07.2023
Ամերիկյան «Քոլամբուս Քրյուն» Leagues Cup-ի խմբային փուլի առաջին տուրում սեփական հարկի տակ ընդունել է «Սենթ Լուիս Սիթիին» և 2-1 հաշվով հաղթանակ է տարել: Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը խաղի 11-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը՝ տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով: Սելարայանն ընթացիկ մրցաշրջանում իր թիմի կազմում մասնակցել է 21 հանդիպման, որոնցում դարձել է 11 […]
21:00 26.07.2023
Աշխարհի երկրորդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը չի մասնակցի օգոստոսի 7-ից 13-ը Տորոնտոյում կայանալիք Մասթերս մրցաշարին։ Թենիսիստի մրցումներից հրաժարվելու պատճառ է նշվում հոգնածությունը: Հիշեցնենք, որ Նովակ Ջոկովիչը երեք տիտղոս է նվաճել այս մրցաշրջանում, որոնցից երկուսը Մեծ սաղավարտի մրցաշարերում (Australian Open և Roland Garros): Մեկ շաբաթ առաջ ավարտված Ուիմբլդոնում թենիսիստը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ հինգ […]
20:32 26.07.2023
Ըստ «Спорт-Экспресс-ի՝ բացի իտալական «Լացիոյից», իսպանական «Սևիլիան» ևս ցանկանում է ձեռք բերել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով շարունակում են հետաքրքրվել հոլանդական «Ֆեյենորդն» ու «Այաքսը», սակայն այս տարբերակները արդեն քիչ հավանական են։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցով իտալական «Լացիոն» արդեն բանակցում է մոսկովյան ակումբի հետ, և այդ բանակցությունները լավ են […]
20:26 26.07.2023
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր լիգայի միանգամից մի քանի ակումբներ, հայտնում է Marca-ն։ Ըստ աղբյուրի՝ 24-ամյա ֆրանսիացուն ցանկանում են ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Տոտենհեմը»։ «Տոտենհեմի» սեփականատեր Դանիել Լևին և ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին բանակցություններ են վարում նաև Հարի Քեյնի՝ Փարիզ տեղափոխվելու հնարավորության շուրջ: Իսկ «Չելսին» կարող է իրեն թույլ […]
19:56 26.07.2023
Հայաստանի բասկետբոլի տղաների Մ16 հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում: Չորրորդ խաղում Հայաստանի հավաքականը 87-59 հաշվով հաղթեց Ալբանիայի հավաքականին: Այսպիսով, Հայաստանի հավաքականը տարել է 3 հաղթանակ և կրել 1 պարտություն: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դավիթ Բոյաջյանն էր՝ վաստակած 19 միավորով:
19:35 26.07.2023
Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին մարզիչ Յուրի Սյոմինը խոսել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ հոլանդական «Այաքս» հնարավոր տեղափոխության մասին։ «Բոլոր այն խաղացողները, որոնց գնել է «Այաքսը», առաջ են գնում, իսկ ապագայում նրանք հայտնվում են ավելի լավ ակումբներում։ Կարծում եմ, որ Սպերցյանը ՌՊԼ-ի այն խաղացողներից է, որը կարող է շատ բանի հասնել իր կարիերայում։ […]
19:23 26.07.2023
«Լոկոմոտիվը» հրաժարվել է Նաիր Տիկնիզյանին վաճառել «Վերդերին»: Գերմանական ակումբը Հայաստանի հավաքականի 24-ամյա խաղացողի համար առաջարկել է 2,5 մլն եվրո, սակայն այդ գումարը չի սազում երկաթուղայիններին, հաղորդում է Metaratings.ru-ն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տիկնիզյանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել «Ռեալ Սոսիեդադը», «Բոլոնիան» և «Էմպոլին»։
19:02 26.07.2023
Խորվաթիայի առաջնության առաջին տուրում Օսիեկ քաղաքի համանուն թիմը 6։1 հաշվով ջախջախել է «Սլավենին»։ «Օսիեկի» կազմում աչքի են ընկել 6 տարբեր ֆուտբոլիստներ։ «Օսիեկի» կազմում իր նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։ 20-ամյա կենտրոնական պաշտպանը, որը վարձակալական հիմունքներով է տեղափոխվել խորվաթական թիմ, փոխարինման է մտել հանդիպման 78-րդ րոպեին՝ 5։1 հաշվի ժամանակ։ Հյուրերը հանդիպման վերջնամասում […]
18:30 26.07.2023
«Այաքսը» «Կրասնոդարին» առաջարկ է արել կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի համար: Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի համաձայն՝ «Այաքսը» առաջարկել է 8,5 միլիոն եվրո, 2 միլիոնը՝ որպես բոնուս։ Ավելի ուշ տեղեկություն է տարածվել, որ այս առաջարկը ռուսական ակումբը մերժել է, իսկ «Այաքսը» նոր բարելավված առաջարկ է արել:
18:12 26.07.2023
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 3-րդ փուլի վիճակահանությունը: UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում հունական «Արիսի» արգելքը հաղթահարելու դեպքում 3-րդ փուլում «Արարատ-Արմենիան» կմրցի Կիևի «Դինամոյի» հետ։ Հիշեցնենք, որ «Արիսի» հետ առաջին խաղը կկայանա հուլիսի 27-ին՝ Երևանում, իսկ պատասխան հանդիպումը` օգոստոսի 3-ին՝ Սալոնիկում։