17:46 26.07.2023
Երևանում կայացել են Եվրոպայի վոլեյբոլի Մ22 տարեկան տղամարդկանց Ե ենթախմբի առաջնության հանդիպումները։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Պորտուգալիայի, Դանիայի և Ֆրանսիայի հավաքականների հետ և երեք խաղում էլ պարտություն է կրել՝ չկարողանալով հաղթահարել ենթախմբի արգելքը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը: Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքական թիմերը մրցաշարի արդյունքներով իրավունք են ստացել մասնակցելու 2024 թվականին Նիդերլանդներում […]
16:59 26.07.2023
Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ուսանող Սարգիս Սարգսյանը հաջող մենամարտեր է անցկացրել Խորվաթիայում անցկացվող Եվրոպայի ուսանողական խաղերում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: 20 ամյա թաեքվոնդիստը 68 կգ քաշայինների պայքարում տարել է երեք հաղթանակ, կրել մեկ պարտություն ու գրավել երկրորդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի: Սարգսի անձնական մարզիչն է ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորդ Դանիելյանը:
16:35 26.07.2023
«Լացիոն» շարունակում է աշխատել Արսեն Զախարյանի տրանսֆերի վրա։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալական ակումբը «Դինամոյի» հետ պայմանավորվել է կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ 10+4 միլիոն եվրոյի դիմաց։ Իտալական ակումբը բանակցում էր նաև ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Դայչի Կամադայի հետ։ ԵՄ անդամ չհանդիսացող խաղացողների սահմանափակումների պատճառով «Լացիոն» կարող է պայմանագիր կնքել միայն այս խաղացողներից մեկի հետ: […]
15:50 26.07.2023
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին դուբլի հեղինակ է դարձել Լիգայի գավաթի 2-րդ տուրի «Ատլանտայի» դեմ խաղում (4:0): Opta-ի փոխանցմամբ՝ 36-ամյա արգենտինացին իր կարիերայի ընթացքում գոլ է խփել 100 տարբեր ակումբների դեմ խաղալիս: Մեսսին «Ինտեր Մայամիին» է միացել հուլիսի 15-ին՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։
15:19 26.07.2023
Կայացել է ՊՍԺ-«Ալ Նասր» ընկերական հանդիպումը: Ճապոնիայի Օսակա քաղաքում տեղի ունեցած խաղն ավարտվել է 0:0 հաշվով։ Նշենք, որ ՊՍԺ-ի աստղային հարձակվող Կիլիան Մբապեն այս հանդիպմանը չի մասնակցել, քանի որ բաց է թողնում Ճապոնիայում ընթացող հավաքը: Միաժամանակ «Ալ Նասրի» կազմում խաղադաշտ է դուրս եկել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Նա խաղադաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում […]
14:57 26.07.2023
Բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի 13 ներկայացուցիչներից 12-ը դուրս են եկել 1/4 եզրափակիչ։ Նրանցից 4-ը այսօր դուրս կգան ռինգ, հաղթանակը կապահովի առմվազն բրոնզե մեդալ։ Այսօր պայքարը կշարունակեն Տիգրան Հովսեփյանը, Ալբերտ Հարությունյանը, Հայկ Ղահրամանյանը, Ռուսատամ Մամոյանը:
14:10 26.07.2023
Ռուսաստանի Գավաթի խմբային փուլի 1-ին տուրի խաղում «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ հաղթել է «Ուրալին»։ Խաղն ավարտվել է 2-1 հաշվով։ Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը դարձել է հաղթական գոլի հեղինակը տանտերերի կազմում։ 2-րդ տուրում «Լոկոմոտիվը» արտագնա խաղում կխաղա «Ռուբինի» հետ, իսկ «Ուրալը» տանը կհանդիպի «Ռոստովի» հետ։
13:44 26.07.2023
Leagues Cup-ի 10-րդ խմբի երկրորդ տուրում «Ինտեր Մայամին» հյուրընկալել էր «Ատլանտային»։ Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 4։0 հաշվով։ «Ինտեր Մայամիի» կազմում դուբլի և 1 գոլային փոխանցման հեղիանակ է դարձել Լինել Մեսսին։ 2 գոլ է խփել և 1 գոլային փոխանցում է կատարել նաև 28-ամյա Ռոբերտ Թեյլորը։ Հանդիպման վերջնամասում տանտերերի կազմում խաղադաշտից հեռացվել է Քրիստոֆեր Մակվեյը, իսկ […]
13:17 26.07.2023
Հուլիսի 27-ին չեխական Պլզեն քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Պլզեն» (Չեխիա) – «Դրիտա» (Կոսովո) առաջին հանդիպումը: Այդ հանդիպման մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականներ՝ Մեսրոպ Ղազարյանը և Խաչատուր Հովհաննիսյանը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Նույն օրը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) – […]
19:44 25.07.2023
Երևանի «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը մեկնաբանել է Լեհաստանի դեսպանատան՝ «Փյունիկում» Ռուսաստանի երկու քաղաքացիների՝ կիսապաշտպան Միխայիլ Կովալենկոյին և մարզիչ Ռոման Մոնարյովին շենգենյան վիզա չտրամադրելու որոշումը։ «Այո, նրանց նորից թույլ չտվեցին, քանի որ շվեդական վիզաները Հայաստանում տրվում է Լեհաստանի դեսպանատան կողմից։ Դիմեցինք այլ դեսպանատներ, բայց ասացին, որ իրավունք չունեն։ Իսկ Լեհաստանի դեսպանատունը հրաժարվեց ընդունել մեր ռուսների փաստաթղթերը, […]
19:20 25.07.2023
Ռումինիայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Առնո Դարչինյանը 3 անգամ նոկդաունի է ենթարկել թուրք մրցակցին ու հաղթել ժամանակից շուտ: 46 կգ քաշային մարզիկը մենամարտի առաջին իսկ վայրկյաններից թե՛ ֆիզիկապես, թե՛ տակտիկապես գերազանցել է թուրք Օյան Ֆուրկանին: 3-րդ ռաունդում մրցավարը մրցակցի առողջությունից ելնելով դադարեցրել է մենամարտը:
19:57 24.07.2023
«Ալ-Հիլալը» պատրաստ է մեկ տարուց անվճար բաց թողնել հարձակվող Կիլիան Մբապեին, պայմանով, որ նրա տեղափոխությունը ՊՍԺ-ից կայանա այս ամառ։ Այս մասին հայտնում է լրագրող Ջեյմս Բենգն իր «Թվիթեր»-ում։ Աղբյուրի համաձայն, սաուդյան ակումբը դեմ չի լինի, եթե Մբապեն ցանկանա մեկից ավելի մրցաշրջան անցկացնել թիմում, սակայն «Ալ-Հիլալը» պատրաստ կլինի նաև հարձակվողին անվճար բաց թողնել Մադրիդի «Ռեալ», եթե […]
19:21 24.07.2023
Հայկ Մարտիրոսյանը «Biel Chess Festival Blitz» կայծակնային շախմատի մրցաշարում 13 հնարավորից վաստակել է 11 միավոր և զբաղեցրել է 1-ին հորիզոնականը: Շվեյցարիայում անցկացված Biel International Chess Festival-ին ընդհանուր առմամբ մասնակցում էր 130 շախմատիստ: Հաղորդում է Armsport.am-ը։
18:47 24.07.2023
Մարոկկոյի կանանց ազգային հավաքականի պաշտպան Նուհեյլա Բենզինան դարձել է աշխարհի առաջնությունում հիջաբ կրող առաջին խաղացողը։ Աղջիկը ընդգրկվել է Մարոկկոյի հավաքականի կազմում 2023 թվականի կանանց աշխարհի առաջնության՝ Գերմանիայի դեմ խաղում։ Գերմանուհիները հաղթել են 6-0 հաշվով։ Բենզինան խաղադաշտ է մտել նախավարժանքի ժամանակ և ընդմիջմանը, սակայն հանդիպման ընթացքում մնացել է պահեստայինների նստարանին:
17:35 24.07.2023
Հուլիսի 28-ից օգոստոսի 8-ը Չինաստանի Չենդու քաղաքում կանցկացվեն Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերը, որին Հայաստանը կմասնակցի 14 մարզիկով՝ 7 մարզաձևում: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խոսքերով՝ Հայաստանի թիմը բավական ներկայացուցչական կազմով կմասնակցի խաղերին՝ հանդես գալով լող, սպորտային մարմնամարզություն, աթլետիկա, ուշու, ձյուդո, տաեքվոնդո, հրաձգություն մարզաձևերում: «Խաղերը պետք […]
16:50 24.07.2023
Հուլիսի 24-ից 30-ը Ռումինիայի Յասի քաղաքում անցկացվելու է Եվրոպայի շախմատի պատանիների թիմային առաջնությունը: Հայաստանը ներկայացնում են Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Էրիկ Չաքրյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը և Ալեքս Սահակյանը: Մեր թիմը մասնակից 14 թիմերի մեջ ունի 2-րդ վարկանիշը և զիջում է միայն Իսրայելի թիմին:
16:32 24.07.2023
Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբը բանակցություններ է սկսել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի շուրջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Այս փուլում սաուդցիները կապ չեն հաստատել անձամբ խաղացողի հետ, այլ կապի մեջ են փարիզցիների ղեկավարության հետ, որոնց հետ նախատեսում են բանակցություններ սկսել 300 միլիոն եվրոյի շուրջ: Նշվում է, թե ՊՍԺ-ն վստահ է, որ Մբապեն արդեն հասցրել է […]
15:43 24.07.2023
17-ամյա շախմատիստ Էմին Օհանյանը կատարել է գրոսմայստերի կոչում ստանալու բոլոր պահանջները: Նա լրացրել է բոլոր նորմաները և «Astana Zhuldyzdary» շախմատի միջազգային փառատոնի շրջանակներում իր վարկանիշը հասցրել է 2500-ի, որն անհրաժեշտ է կոչումը ստանալու համար:
23:30 23.07.2023
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հրապարակել է կազմը, որը կմեկնի Ճապոնիա։ Կիլիան Մբապեն բացակայում է Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի հայտացուցակից։ Իսկ ահա նրա կրտսեր եղբայրը՝ 16-ամյա Իթան Մբապեն, կմեկնի Ճապոնիա։ ՊՍԺ․ Կեյլոր Նավաս, Ջանլուիջի Դոնարումա, Աշրաֆ Հակիմի, Պրեսնել Կիմպեմբե, Մանուել Ուգարտե, Մարկինյոս, Մարկո Վերատի, Ֆաբիան Ռուիս, Նեյմար, Մարկո Ասենսիո, Խուան Բերնատ, Դանիլու Պերեյրա, Վիտինյա, Ռենատու Սանշեշ, Լի […]
22:57 23.07.2023
Եվրոպայի առաջնությունում գեղեցիկ հաղթանակ տոնեց նաև մեր հավաքականի ամենաբարձրահասակ մարզիկը` 80 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: Բուլղարացի Ստոյան Պետրովի հետ մենամարտում մեր մարզիկը շատ լավ օգտագործեց իր ֆիզիկական տվյալներն ու մի քանի անգամ գերազանցեց մրցակցին։ 3-րդ ռաունդում Ղահրամանյանը նաև նոկդաունի ենթարկեց բուլղարացի բռնցքամարտիկին:
22:40 23.07.2023
Ամերիկյան «Ինտեր Մայամին» բանակցություններ է վարում բրազիլական «Գրեմիոյի» հետ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի տրանսֆերի շուրջ։ Աղբյուրի համաձայն՝ բրազիլական ակումբը մտադիր է ֆինանսական փոխհատուցում ստանալ Սուարեսի հեռանալու համար։ Նշվում է, որ «Ինտեր Մայամին» արդեն համաձայնության է եկել անձամբ ուրուգվայցու հետ՝ անձնական պայմանագրի պայմաններով։ Նշենք, որ ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ինտեր Մայամիի» կազմն արդեն համալրել են […]
21:38 23.07.2023
Եվրոպայի պատանիների առաջնությունում հաղթանակով է մեկնարկում նաև 75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: «Մեր մարզիկի մրցակիցը իսպանացի Կարբոնել Բոնդանոն էր, որը ավելի բարձրահասակ էր ու շատ անհարմար մրցակից էր։ Այդուհանդերձ Հարությունյանը գրագետ մարտավարությամբ կարողացավ չեզոքացնել մրցակցի ֆիզիկական տվյալներն ու գեղեցիկ հաղթանակ տոնեց»։
17:14 23.07.2023
«Նոան» պայմանագիր է կնքել 32-ամյա եզրային հարձակվող Նիկո Վարելայի հետ: Այս ֆուտբոլիստը ժամանակին հանդես է եկել Լա լիգայի «Կադիս» ակումբի կազմում։ Վարելան ադյունավետ խաղով աչքի է ընկել նաև Լեհաստանի, Հունաստանի և Բուլղարիայի առաջնություններում, իսկ մինչ Հայաստան տեղափոխվելը հանդես է եկել Կիպրոսի «ԱԵԶ Զակակիու» ակումբում։
16:22 23.07.2023
Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում 63 կգ քաշային Ալիկ Կճոյանը կամային բարձր որակներ դրսևորեց ու պարտության մատնեց ադրբեջանցի Ասլանլի Կանանին։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: Առաջին ռաունդում մրցավարները 3։2 հաշվով առավելությունը տվել էին մրցակցին, բայց երկրորդ ու երրորդ ռաունդներում հայ մարզիկը փոխեց մարտավարությունն ու պարզապես շնչելու հնարավորություն չտվեց ադրբեջանցուն։ Արդյունքում վստահ հաղթանակ՝ 5։0 […]
16:14 23.07.2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին ճնշում է գործադրում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի վրա։ Ինչպես հայտնում է El Debate-ը, Մակրոնը ցանկանում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը ևս մեկ մրցաշրջան անցկացնի փարիզյան ակումբում: Անցյալ տարի հաղորդվում էր, որ Կիլիան Մբապեն երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ Էմանուել Մակրոնի միջամտության պատճառով։ Այն ժամանակ շատերն ակնկալում էին, որ ֆուտբոլիստը «Ռեալ» կտեղափոխվի […]
15:34 23.07.2023
ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ տուրի՝ «Ֆարուլ»-«Ուրարտու» հանդիպումը կսպասարկի Սլովակիան ներկայացնող մրցավարական բրիգադը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։ Խաղի գլխավոր մրցավարը կլինի Մարտին Դոհալը։ Նրան կօգնեն Ադամ Յեկկելը և Ֆրանտիշեկ Ֆերենցը, իսկ չորրորդ պաշտոնյան կլնի Կրիստիան Միշելը։ Հանդիպումը կկայանա հուլիսի 27-ին` Ռումինիայի Կոնստանցա քաղաքում։
15:00 23.07.2023
UFC-ի բրազիլացի մարտիկ Պաուլո Կոստան ծաղրել է իր առաջիկա մրցակից, Շվեդիայի ներկայացուցիչ Խամզաթ Չիմաևին՝ օգտագործելով «Սուպերմենի» հայտնի մեմը: «Վստահ եմ, որ ամեն ինչ այսպես կլինի»,- սոցցանցերում լուսանկարին կից գրել է Կոստան: Մարտիկները կհանդիպեն հոկտեմբերի 21-ին` Աբու Դաբիում կայանալիք UFC 294 մրցաշարում: 29-ամյա Չիմաևը MMA-ում անցկացրել է 12 մենամարտ, գրանցել նույնքան հաղթանակ (6 նոկաուտ): 32-ամյա […]
13:09 23.07.2023
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ «Ֆարուլ»-«Ուրարտու» դիմակայության առաջին խաղի ժամանակացույցը փոխվել է: Նախապես նշված 21։00-ի փոխարեն հանդիպումը մեկնարկելու է ժամը 21։30-ին` հաղորդում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 27-ին՝ Ռումինիայում, իսկ պատասխան հանդիպումը մեկ շաբաթ անց՝ «Ուրարտու» ստադիոնում: Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայում և […]
12:14 23.07.2023
Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին ամերիկյան «Ինտեր Մայամիում» նորամուտի հանդիպման խաղաշապիկը ինքնագրով նվիրել է ամերիկահայ հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանի որդուն՝ 8-ամյա Սեյնթին։ Նրանք Մայամիում տրիբունայից հետևել են «Ինտեր Մայամիի» և մեքսիկական «Կրուս Ասուլի» հանդիպմանը ԱՄՆ-ի և Մեքսիկայի Լիգաների գավաթի խաղարկությունում: «Ինտեր Մայամին» Մեսսիի 90+4 րոպեին խփած գեղեցիկ գոլի շնորհիվ հաղթել էր 2:1 հաշվով։