TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+15.09 oC

ՍՊՈՐՏ

Մեսսին «Ինտեր Մայամիում» նորամուտի հանդիպման խաղաշապիկը ինքնագրով նվիրել է Քիմ Քարդաշյանի որդուն

12:14 23.07.2023

Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին ամերիկյան «Ինտեր Մայամիում» նորամուտի հանդիպման խաղաշապիկը ինքնագրով նվիրել է ամերիկահայ հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանի որդուն՝ 8-ամյա Սեյնթին։ Նրանք Մայամիում տրիբունայից հետևել են «Ինտեր Մայամիի» և մեքսիկական «Կրուս Ասուլի» հանդիպմանը ԱՄՆ-ի և Մեքսիկայի Լիգաների գավաթի խաղարկությունում: «Ինտեր Մայամին» Մեսսիի 90+4 րոպեին խփած գեղեցիկ գոլի շնորհիվ հաղթել էր 2:1 հաշվով։

̰
Չինացի Յու Վենյունը պաշտպանեց շախմատի կանանց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

10:36 23.07.2023

Շախմատի կանանց աշխարհի չեմպիոն, չինացի Յու Վենյունը պաշտպանեց չեմպիոնական տիտղոսը։ Չեմպիոնական մրցամարտում նա մրցեց իր համաերկրացի Լեյ Տինցզենի հետ և առավելության հասավ դասական խաղի 12 պարտիայում՝ 6,5:5,5 հաշվով։ Վենյունը շախմատի կանանց աշխարհի չեմպիոնն է 2018 թվականից։

̰
Արսեն Զախարյանը շատ կոպիտ խաղ է ցուցադրել Էդուարդ Սպերցյանի դեմ և արժանացել ռուս մեկնաբանների քննադատությանը

00:03 23.07.2023

Արսեն Զախարյանը շատ կոպիտ խաղ է ցուցադրել Էդուարդ Սպերցյանի դեմ: Հիշեցնենք, որ «Դինամո»-«Կրասնոդար» խաղում 3-1 հաշվով հաղթանակ են տարել հյուրերը, իսկ Սպերցյանը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ: Այս խաղի դրվագներից մեկում Զախարյանը հարվածել է Սպերցյանի ոտքին, ինչից հետո մեկնաբանները քննադատելով նրան, նշել են թէ առաջին անգամ չէ, որ Արսենը աչքի է ընկնում շատ կոպիտ խաղով:

̰
«Այաքսը» 8.5 միլիոն եվրո է առաջարկել Սպերցյանի տրանսֆերի դիմաց

23:50 22.07.2023

Ամստերդամի «Այաքսը» պաշտոնական առաջարկ է կատարել ռուսական «Կրասնոդարին»՝ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային իրավունքը գնելու համար: «Ինձ հայտնի է դարձել, որ «Այաքսը» 8.5 միլիոն եվրո է առաջարկել հայ թոփ տաղանդ Էդուարդ Սպերցյանի տեղափոխության դիմաց: Եվս 2 միլիոն եվրո կտրամադրվի հավելավճարների տեսքով, իսկ տրանսֆերի վերավաճառքից՝ 10 տոկոս եկամուտ: «Կրասնոդարը» դեռ չի պատասխանել այս առաջարկին, սակայն բանակցություններ են ընթանում»,- […]

̰
Ռուստամ Նամոյանը ևս հաղթանակ տարավ. բռնցքամարտի պատանեկան ԵԱ

23:30 22.07.2023

Հայաստանի բռնցքամարտի պատանեկան թիմը շարունակում է հաջող ելույթները Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում: 80+ կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռուստամ Նամոյանը մրցեց Բոսնիա և Հերցոգովինան ներկայացնող Ասաֆ Պոզդերի հետ և առավելության հասավ 3-2 հաշվով: Հիշեցնենք, որ 50 կգ քաշային կարգում այսօր Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Հովսեփյանը մրցել էր Իսրայելի ներկայացուցիչ Իգոր Տրոյանովսկիի հետ և հաղթել մեծ […]

̰
Տիգրան Հովսեփյանը հաղթել է մեծ առավելությամբ. բռնցքամարտի պատանեկան ԵԱ

23:11 22.07.2023

Հայաստանի թիմը հերթական հաղթանակն է տարել Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում, հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 50 կգ քաշային կարգում Տիգրան Հովսեփյանը մրցել է Իսրայելի ներկայացուցիչ Իգոր Տրոյանովսկիի հետ և հաղթել մեծ առավելությամբ՝ 5-0: Ավելի վաղ հաղթանակ էր տարել Արեն Խառատյանը (52 կգ), որն առավելության էր հասել Անգլիան ներկայացնող Բարնի Սմիթի հետ […]

̰
Հայտնի է «Բարսելոնայի» նոր ավագի անունը

22:45 22.07.2023

«Բարսելոնան» ընտրել է 2023/2024 մրցաշրջանի ավագին. Սերխիո Բուսկետսի հեռանալուց հետո թափուր մնացած եղը զբաղեցրել է Սերժի Ռոբերտոն։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։ 31-ամյա Սերժի Ռոբերտոյին որպես փոխկապիտաններ կօգնեն Մարկ-Անդրե տեր Շտեգենը, Ռոնալդ Արաուխոն և Ֆրենկի դե Յոնգը: Ավագները որոշվել են խաղացողների քվեարկությամբ Լոս Անջելեսում, որտեղ թիմն անցկացնում է միջմրցաշրջանային հավաքներ։ Մինչ այդ […]

̰
Շախմատի մրցաշար՝ նվիրված կլիմայի փոփոխության խնդիրների հանրայնացմանը

22:23 22.07.2023

Հուլիսի 22-ին Երևանի բուսաբանական այգում տեղի ունեցավ «Կլիմայական գամբիթ 2023» արագ շախմատի մրցաշարը, որը նվիրված էր կլիմայի փոփոխության խնդիրների հանրայնացմանը և կլիմայական օրակարգում հանրային մասնակցության կարևորությանը: Շախմատի մրցաշարին իրենց մասնակցությունն ունեցան ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ Կարեն Ղազարյանը և Արթուր Պետրոսյանը, իսկ միջազգային գրոսմայստերներ Շանթ Սարգսյանի և Տիգրան Հարությունյանի մասնակցությամբ համաժամանակյա խաղաշարին՝ ՊՈԱԿ-ի […]

̰
Բասկետբոլի աղջիկների  Մ16 հավաքականը հաղթել է Մոլդովայի ընտրանուն

22:02 22.07.2023

Բասկետբոլի աղջիկների Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը շարունակում է ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Չորրորդ խաղում Հայաստանի հավաքականը 75-58 հաշվով հաղթել է Մոլդովայի ընտրանուն: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստուհին Սեդա Գաբրիելյանն էր, որը վաստակել է 41 միավոր: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն առաջին տուրում 99-36 հաշվով հաղթել էր Ջիբրալթարի թիմին, երկրորդ խաղում 46-62 հաշվով պարտվել էր Մալթայի թիմին, իսկ […]

̰
Տիկնիզյանը գոլի հեղինակ է դարձել «Ռուբինի» դեմ խաղում

21:44 22.07.2023

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» տանը մրցել է Կազանի «Ռուբինի» հետ: Առաջին խաղակեսում հյուրերի հարձակվող Միրլինդ Դակուի՝ երրորդ րոպեին խփած գոլին «Լոկոմոտիվը» պատասխանել է Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի գոլով: Հիշեցնենք, որ կազանյան թիմի կազմում նորամուտն է նշել Հայաստանի հավաքականի մեկ այլ խաղացող Ուգոչուկվու Իվուն, որը մեկնարկային կազմում խաղացել է առանց փոխարինման։ Խաղն […]

̰
Մեսսին հաղթական գոլ է խփել «Ինտեր Մայամիում»՝ իր նորամուտի խաղում

21:01 22.07.2023

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին հաղթական գոլ է խփել ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում նորամուտի խաղում: Նա փոխարինման է մտել մեքսիկական «Կրուս Ասուլի» դեմ Leagues Cup մրցաշարի հանդիպման 54-րդ րոպեին: Մեսսին տուգանայինից տպավորիչ գոլի հեղինակ է դարձել ավելացված չորրորդ րոպեին՝ վերջնական հաշիվը դարձնելով 2-1: MLS-ը ներկայացնող ակումբի կազմում նորամուտը նշել է նաև կատալոնական «Բարսելոնայի» […]

̰
Իտալացի 17 ամյա հեծանվորդը մրցավազքի ժամանակ գլորվել է մեծ բարձրությունից ու մահացել

20:21 22.07.2023

Իտալացի հեծանվորդ Յակոպո Վենցոն մահացել է Ավստրիայում կայացած Junioren Rundfahrt մրցավազքի հերթական փուլի ժամանակ։ Campana Imballaggi Geo& Tex ակումբի 17-ամյա մարզիկը գլորվել է սարից: «Խոր վշտով հայտնում ենք Յակոպո Վենցոյի մահվան մասին: Նա մրցավազքի առաջին փուլի ժամանակ գլորվել է մեծ բարձրությունից: Նա անհավանական պատանի էր, որին մեծ ապագա էր սպասվում»,- ասված է ակումբի պաշտոնական հաղորդագրության […]

̰
Արաբական ակումբը պատրաստ է 400 միլիոն եվրո վճարել Մբապեի համար

20:00 22.07.2023

ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեի ծառայություններով հետաքրքրված է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալ» ակումբը, որը պատրաստ է փարիզյան ակումբին 200 միլիոն եվրո վճարել տրանսֆերի համար: L’Equipe-ի տեղեկություններով՝ արաբական ակումբը պատրաստ է ֆրանսիացուն առաջարկել 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 200 միլիոն եվրո աշխատավարձով: Մբապեն ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիլիանը չի […]

̰
«Ֆեյենորդը» հայտարարություն է տարածել Արսեն Զախարյանի հնարավոր տեղափոխության վերաբերյալ

19:50 22.07.2023

Նիդերլանդական «Ֆեյենորդը» հայտարարություն է տարածել Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հնարավոր տեղափոխության վերաբերյալ: «Մեր ակումբը շարունակում է հետաքրքրվել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով, սակայն ցանկանում ենք հայտնել, որ պատրաստ ենք կատարել խելամիտ ու մրցակցային առաջարկ»,- ասված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 20-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան […]

̰
Շվեյցարիան 2030թ. ձմեռային Օլիմպիական խաղերն անցկացնելու հայտ կներկայացնի

19:30 22.07.2023

Շվեյցարիան 2030թ. ձմեռային Օլիմպիական խաղերն անցկացնելու հայտ կներկայացնի, հայտնում է Tages-Anzeiger-ը: Երկրի կառավարությունը պաշտոնական նամակ է ուղարկել օլիմպիական կոմիտե՝ հայտնելով, որ դրական է գնահատում այդքան կարևոր մարզական իրադարձությունն ընդունելու հնարավորությունը: Հավակնորդ երկրների թվում են նաև Շվեդիան, ԱՄՆ-ն ու Ճապոնիան: Վերջին 35 տարիների ընթացքում Շվեյցարիան Օլիմպիական խաղերի անցկացման իրավունքը ստանալու 8 փորձ է կատարել և բոլորն […]

̰
Եթե Սպերցյանը հեռանա, «Կրասնոդարին» անհրաժեշտ կլինի վերակառուցում. Մատվեյ Սաֆոնով

19:23 22.07.2023

Ռուսական «Կրասնոդարի» դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը խոսել է Էդուարդ Սպերցյանի հնարավոր հեռանալու հետևանքների մասին: «Ենթադրենք, եթե Էդիկը հեռանա մեկ շաբաթից կամ երկու տուր անց, ապա ես վստահ եմ, որ այդ երկու տուրերում նա առավելագույնս կաշխատի և թիմին կտա այն ամենն, ինչ հնարավոր է: Եթե նա հեռանա, ապա թիմին անհրաժեշտ կլինի վերակառուցում: Մենք շատ լավ ֆուտբոլիստներ ունենք, […]

̰
Մխիթարյանի գոլն ու «Ինտերի» ոչ ֆուտբոլային հաշվով հաղթանակը

18:58 22.07.2023

Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերն» ընկերական խաղում մրցել է իտալական երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Պերգոլետեսեի» հետ և հաղթել 10-0 հաշվով: Պոկերի հեղինակ է դարձել Լաուտարո Մարտինեսը, մեկական անգամ աչքի են ընկել Հենրիխ Մխիթարյանը, Հական Չալհանօղլուն, Դենզել Դյումֆրիսը, Խոակին Կորեան, Ալեսանդրո Բաստոնին և Սեբաստիանո Էսպոսիտոն: «Ինտերն» Ա Սերիայի 2023/24 մրցաշրջանում կմեկնարկի «Մոնցայի» դեմ տնային խաղով, որը կկայանա օգոստոսի […]

̰
Անելկայի 15-ամյա որդին ընդգրկվել է ՊՍԺ-ի համակարգում

18:03 22.07.2023

15-ամյա կիսապաշտպան Կաիս Անելկան 2008 թվականին ծնված այն 18 ֆուտբոլիստներից մեկն է, որը կխաղա Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի համակարգում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են պայմանագիր, որն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսը: Կաիսը Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Նիկոլյա Անելկայի որդին է: Նրա մայրը բելգիացի է: Նախկինում նա խաղացել է բելգիական «Անդերլեխտում»: Նիկոլյա […]

̰
«Կրասնոդարը» մեկնարկեց հաղթանակով. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

17:28 22.07.2023

«Դինամո» – «Կրասնոդար» խաղով մեկնարկել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանը: Կրասնոդարյան ակումբը արտագնա խաղում հաղթել է 3-1 հաշվով: Հյուրերի կազմում գոլերը խփել են Ջոն Կորդոբան, Ալեքսանդր Չեռնիկովը և Ժուան Բատչին: Մոսկովյան ակումբի կազմում աչքի է ընկել Ֆյոդոր Սմոլովը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում էր և աչքի է ընկել գոլային փոխանցումով […]

̰
Արեն Խառատյանը մեկնարկել է հաղթանակով. բռնցքամարտի պատանեկան ԵԱ

17:16 22.07.2023

Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում, հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արեն Խառատյանն առավելության է հասել Անգլիան ներկայացնող Բարնի Սմիթի նկատմամբ։ Հաջորդ մենամարտը Խառատյանը կանցկացնի հուլիսի 25-ին։ Բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը մեկնարկել է հուլիսի 19-ին և կավարտվի հուլիսի 31-ին:

̰
Բուֆֆոնը որոշել է ավարտել կարիերան

16:12 22.07.2023

Իտալական «Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը, ամենայն հավանականությամբ, կավարտի պրոֆեսիոնալ խաղային կարիերան: Այս մասին հայտնում է հեղինակավոր լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն իր Twitter-ում՝ փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի համաձայն՝ դարպասապահն ավելի ու ավելի վստահ է դառնում կարիերան ավարտելու անհրաժեշտության հարցում։ Բուֆֆոնը սպասում է այն պահին, երբ կարող է պաշտոնական հայտարարություն անել այս մասին։ 45-ամյա Բուֆֆոնն իր կարիերայի […]

̰
«Նոա»-ն հոլանդացի երկու նորեկ ունի

13:30 22.07.2023

«Նոա»-ն պայմանագիր է կնքել հոլանդացի երկու ֆուտբոլիստների հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նոա»-ն պայմանագիր է կնքել հոլանդացի երկու ֆուտբոլիստների հետ։ 30-ամյա պաշտպան Ջորդի Տուտուարիման խաղացել է հոլանդական «Նիյմեգեն», «Տելստար», «Դե Գրաֆսհապ», ինչպես նաև Հունաստանի Սուպերլիգայում հանդես եկող «Ապոլոն Սմիրնիս» ակումբներում։ Նախորդ մրցաշրջանը ֆուտբլիստը անցկացրել է Նիդեռլանդների երկրորդ լիգան […]

̰
Ղազախստանը մտադիր է Ուզբեկստանի հետ ֆուտբոլի ԱԱ-2034-ն ընդունելու համատեղ հայտ ներկայացնել

23:59 21.07.2023

Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ադիլետ Բարմենկուլովը ցանկանում է, որ 2034 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվի իր երկրում, հայտնում է Championat.Asia-ն։ Ղազախստանը մտադիր է Ուզբեկստանի հետ ԱԱ-2034-ն ընդունելու համատեղ հայտ ներկայացնել։ Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրների ֆուտբոլային ասոցիացիաների ներկայացուցիչները հուլիսի 20-ին ժողով են անցկացրել, որտեղ ընդգծել են ենթակառուցվածքների բարելավման կարևորությունը, որպեսզի կարողանան ընդունել խոշոր մրցաշարեր: Հիշեցնենք, որ […]

̰
Կողոպտիչների հարձակման հետևանքով Դոնարուման գլխի վնասվածքներ է ստացել

23:42 21.07.2023

ՊՍԺ-ի 24-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման իր առանձնատան զինված կողոպուտի ժամանակ ստացել է գլխի բաց արնահոսող վնասվածքներ, հաղորդում է RMC Sport-ը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, զինված հանցագործները ներխուժել էին Դոնարումայի առանձնատուն, կապել ֆուտբոլիստին, նրա կնոջը և տան պահակին։ Կողոպտիչները գողացել են կես միլիոն եվրոյի թանկարժեք զարդեր եւ իրեր։ Ֆուտբոլիստն ու նրա կինը գիշերն անցկացրել են հարևանությամբ […]

̰
Ռուս գրոսմայստերը կարծում է, որ Ուկրաինայում մարդկանց մեծ մասը զոմբիացած է

23:20 21.07.2023

Ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը ասել է, որ Ուկրաինայում զոմբիացվածություն կա:  Նրա խոսքերը հայտնում է RIA Novosti-ն։ «Զոմբի Ուկրաինայում, իհարկե, կա: Երբ երկար տարիներ ինչ-որ բան է լցվում մարդկանց ականջի մեջ, ապա մեծ մասը սկսում է հավատալ դրան:  Եվ ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ հասկանան, թե իրականում ինչ է կատարվում, և որ ամեն ինչ այնպես չէ, […]

̰
ՀՀ հավաքականի անդամ Ստյոպա Մկրտչյանը տեղափոխվեց խորվաթական ակումբ

22:50 21.07.2023

Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ստյոպա Մկրտչյանը «Արարատ-Արմենիայից» վարձավճարով տեղափոխվեց խորվաթական «Օսյեկ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են պայմանագիր, որն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 29-ը: Խորվաթական ակումբը տրանսֆերը գնելու առաջնային իրավունք ունի: 20-ամյա Մկրտչյանի նոր ակումբը Խորվաթիայի ավարտված առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորմանը կմասնակցի երկրորդ փուլից: Հիշեցնենք, […]

̰
Ռուս գրոսմայստերը  հայտնել է, որ փորձել են թալանել իր տունը այն բանից հետո, երբ նա հայտարարել էր Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը աջակցելու մասին

22:25 21.07.2023

Ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը ասել է, որ փորձել են թալանել իր տունը այն բանից հետո, երբ նա հայտարարել էր Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը աջակցելու մասին։ Նրա խոսքերը մեջբերել է RIA Novosti-ն։ «Հատուկ գործողության առաջին օրերին իմ վրա աննախադեպ ճնշում է եղել. հսկայական տեղեկատվական հարձակում: Առանց չափազանցության, հազարավոր սպառնալից հաղորդագրություններ։ Ավելին, անցյալ տարի փորձել են թալանել […]

̰
Էլինա Ավանեսյանը պարտվել է երրորդ շրջանում. WTA-250

21:40 21.07.2023

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարի երրորդ շրջանում աշխարհի 69-րդ ռակետ, ՌԴ-ը ներկայացնող Էլինա Ավանեսյանը մրցել է աշխարհի 80-րդ ռակետ, արգենտինացի Նադյա Պոդորոսկայի հետ։ Հայազգի թենիսիստուհին պարտվել է 1:6, 3:6 հաշվով։ Մրցախաղը տևել է 1 ժամ 22 րոպե։ WTA Hungarian Grand Prix մրցանակային հիմնադրամը 225 հազար եվրո է։

̰
Հայտնի է, թե երբ Մաքգրեգորը կվերադառնա ռինգ

20:55 21.07.2023

UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի մենեջեր Օդի Աթարը հայտնել է, թե երբ իռլանդացին կվերադառնա ութանկյուն: Նրա խոսքերը փոխանցում է MMA Junkie-ն: «Մի մոռացեք, որ Քոնորը ամենաշատն էր դոպինգ ստուգումների ենթարկվում, երբ նա ակտիվ էր: Մենք շփվում ենք UFC-ի հետ, զրուցել ենք USADA-ի հետ։ Մենք ամեն ինչ ճիշտ կանենք: Այսքանը կարող եմ ասել: Նա նախատեսում է […]

̰
Հայկական ակումբների խաղերի ժամանակացույցը ԿԼ 2-րդ փուլում

20:51 21.07.2023

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 27-ին։ ՀՖՖ մամուլի ծառայությունը ներկայացրել է հայկական 4 թիմերի հանդիպումների ժամանակացույցը։ Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» առաջին խաղում կհյուրընկալվի Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլին»։ Հանդիպումը կկայանա «Վիտորուլ» ստադիոնում և կմեկնարկի Հայաստանի ժամանակով 21։00-ին։ Երևանի «Փյունիկը» նույն օրը, նույն ժամին Շվեդիայում կմրցի «Կալմարի» հետ։ Հանդիպումը կկայանա «Կալմար Արենայում»։ «Արարատ-Արմենիան» Ավանի ֆուտբոլի […]

̰
BACK_TO_TOP