TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+15.09 oC

ՍՊՈՐՏ

Ես չեմ ցանկանում փոխել իմ քաղաքացիությունը, բայց նաև չեմ ցանկանում խաղալ Ռուսաստանի հավաքականում. Յան Նեպոմնյաշչի

20:40 21.07.2023

Ռուս առաջատար գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին ասել է, որ չի պատրաստվում փոխել սպորտային քաղաքացիությունը, սակայն չի ցանկանում խաղալ ազգային հավաքականում։ Նրա խոսքերը փոխանցում է  «Чемпионат»-ը։ «Ես չեմ ցանկանում փոխել սպորտային քաղաքացիությունը և ընդհանրապես քաղաքացիություն փոխել չեմ ուզում։ Միևնույն ժամանակ, ես իսկապես չեմ ցանկանում խաղալ ազգային հավաքականում ֆեդերացիայի հետ ներկայիս հարաբերությունների պարագայում»,- ասել է Նեպոմնյաշչին: Հիշեցնենք, որ […]

̰
Լեհաստանի սպորտի նախարարը հայտարարել է աշխարհի առաջին ռակետի և ռուս ու բելառուս թենիսիստուհիների միջև խաղերը բոյկոտելու մասին

20:20 21.07.2023

Լեհաստանի սպորտի նախարար Կամիլ Բորտնիչուկը հայտարարել է, որ չի պատրաստվում ներկա լինել աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկի մասնակցությամբ հանդիպումներին, եթե նա խաղա ռուսների և բելառուսների հետ։ «Ես համաձայն չեմ WTA-ի և ATP-ի քաղաքականությանը՝ կապված մրցաշարերին Ռուսաստանի և Բելառուսի խաղացողների մասնակցության հետ։ Վարշավայում կայանալիք մրցաշարին ներկա կլինեն այս երկրների թենիսիստները, հետևաբար որոշեցի խուսափել նրանց մասնակցությամբ հանդիպումներից։ […]

̰
Բռնցքամարտի մրցաշարի կազմակերպիչները մասնակիցների ցանկից հանել են կուրծքը մերկացրած OnlyFans-ի աստղին

20:13 21.07.2023

Բրիտանացի վիդեոբլոգեր և OnlyFans-ի աստղ Դանիելլա Հեմսլիին  Kingpyn High Stakes մրցաշարի կազմակերպիչները հանել են մասնակիցների ցանկից։ Այս մասին հայտնում է talksport-ը։ Ըստ մրցաշարի կազմակերպիչների, անցած շաբաթավերջին տեղի ունեցած մենամարտից հետո կուրծքը մերկացրած մարզուհու պահվածքն անընդունելի է։ «Ձգտելով երկրպագուներին ներկայացնել բռնցքամարտի լավագույն մենամարտերը, մենք գիտակցում ենք, որ շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպը կարող է վիրավորել որոշ […]

̰
Բասկետբոլի տղաների Մ16 հավաքականը պարտվել է Ադրբեջանի թիմին

19:52 21.07.2023

Բասկետբոլի Հայաստանի տղաների մինչև 16 տարեկանների հավաքականը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի մրցաշարի երրորդ տուրում մրցել է Ադրբեջանի թիմի հետ և պարտվել է 58-92 հաշվով։ Առաջին երկու տուրերում մեր հավաքականը 102:44 հաշվով հաղթել էր Սան Մարինոյի հավաքականին և 76։63 հաշվով՝ Կիպրոսի հավաքականին։ Հայաստանի հավաքականի մրցակիցը ենթախմբում կլինի նաև Ալբանիայի թիմը:

̰
ՀՀ հավաքականի ֆուտբոլիստը կվերադառնա Ղազախստան

19:45 21.07.2023

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի ղազախական «Կասպի», հայտնում է Meta-ratings.kz-ը։ 28-ամյա ֆուտբոլիստը նախկինում խաղացել էր Ղազախստանում՝ Կարագանդայի «Շախտյոր» և «Ատիրաու» ակումբներում: Ուդոն նախորդ տարվա հունվարից խաղում էր «Արարատ-Արմենիայում», որտեղից հեռացել էր նախորդ ամիս: Հիշեցնենք, որ նիգերիացին 2020 թվականից հրավիրվում է Հայաստանի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է 18 հանդիպման:

̰
Ռոնալդուի թիմը խոշոր հաշվով պարտվել է «Բենֆիկային»

19:30 21.07.2023

«Բենֆիկան» ընկերական խաղում 4:1 հաշվով հաղթել է Ռոնալդուի «Ալ-Նասրին»։ Հանդիպման 23-րդ րոպեին արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան բացել է խաղի հաշիվը։ Ընդմիջումից առաջ դուբլի հեղինակ է դարձել Գոնկալո Ռամուշը։ Սաուդյան Արաբիան ներկայացնող թիմի կազմում միակ գոլը խփելէ Խալիդ Ալ-Գաննամը: Հանդիպման երկրորդ խաղակեսում գրանցվել է միայն մեկ գոլ, աչքի է ընկել 19-ամյա Անդրեաս Շելդերուպը։ «Ալ Նասրի» […]

̰
Հայ ըմբիշները կմասնակցեն Ֆրանկոֆոնյան խաղերին

18:54 21.07.2023

Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայում հուլիսի 28-ից օգոստոսի 6-ը կկայանան Ֆրանկոֆոնյան խաղերը, որտեղ իրենց ուժերը կչափեն նաև հայ ազատ ոճային ըմբիշները, հաղորդում է Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մրցավայր կմեկնեն Առաքել Մովսիսյանը (57 կգ), Վրեժ Գևորգյանը (61 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ), Ռազմիկ Սիմոնյանը (79 կգ):

̰
Նեյմարը չի հեռանա ՊՍԺ-ից

18:26 21.07.2023

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չի հեռանա ֆրանսիական թիմից այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ինչպես հայտնում է L’Équipe-ը, Նեյմարի որոշումը պայմանավորված է նրանով, որ նա իրեն հարմարավետ է զգում Փարիզում, ֆուտբոլիստը վերջերս երկրորդ անգամ հայր է դարձել։ Բրազիլացին գոհ է նաև տարեկան 25 մլն եվրո աշխատավարձից։ Հարձակվողը ցանկանում է ՊՍԺ-ի հետ հաղթել նաև Չեմպիոնների լիգան։ Ֆուտբոլիստի պայմանագիրը […]

̰
Սադիո Մանեն կմիանա Ռոնալդուի «Ալ Նասրին»

17:57 21.07.2023

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 31-ամյա սենեգալցի հարձակվողը համաձայնություն է տվել Սաուդյան Արաբիա տեղափոխվելուն, հաղորդում է ֆրանսիական L’Equipe-ը։ Մանեն կարիերան կշարունակի «Ալ Նասրում»՝ դառնալով 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ակումբակիցը։ «Բավարիան» Մանեի տրանսֆերից կստանա 32 միլիոն եվրո։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։ Անցած մրցաշրջանում Մանեն մասնակցել է 38 հանդիպման, խփել է 12 […]

̰
Եվրագավաթային մրցաշրջանին մասնակցող հայկական բոլոր 4 թիմերը կխաղան Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում

17:41 21.07.2023

Հուլիսի 20-ին կայացան Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները։ «Փյունիկը», որն առաջին խաղում 2։0 հաշվով հաղթել էր «Նարվա Տրանսին», էստոնիայում կայացած խաղում ևս հաղթանակ տարավ 3։0 հաշվով։ Ալբանիայում «Արարատ-Արմենիան» հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում 4։2 հաշվով հաղթեց «Էգնատիային»։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 2:2 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում թիմերը ևս 2 գնդակ ուղարկեցին միմյանց դարպասը։ […]

̰
Դոնարումային և կնոջը կողոպուտից հետո շոկային վիճակում տեղափոխել են հիվանդանոց

17:16 21.07.2023

Փարիզում կողոպտել են ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի բնակարանը, հայտնում է Actu 17-ը: Հանցագործները կապել են 24-ամյա դարպասապահին ու նրա կնոջը և բնակարանից գողացել են 500 հազար եվրո: Դոնարումային և կնոջը շոկային վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Փարիզի ոստիկանությունն այս գործով հետաքննություն է սկսել:

̰
Նա եկել է ոգեշնչելու այս երկրի երիտասարդ ֆուտբոլիստներին. Բեքհեմը՝ Մեսսիի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխվելու մասին

16:59 21.07.2023

«Ինտեր Մայամիի» համասեփականատեր, անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը խոսել է ամերիկյան ակումբի նորեկ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին: «Մեսին դեռ ցանկանում է հաղթել: Մեսին հաղթանակների համար է տեղափոխվել «Ինտեր Մայամի»: Լեոն հանգստանալու նպատակով չէ այստեղ: Նա եկել է ոգեշնչելու այս երկրի երիտասարդ ֆուտբոլիստներին»,- Բեքհեմի խոսքերը մեջբերում է CNN-ը։ Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրն ազատ […]

̰
«Փյունիկը» ուժեղ և մարտունակ թիմ է. Արտակ Գրիգորյան

16:36 21.07.2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկի» նորեկ, կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը խոսել է էստոնական «Նարվա Տրանսի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի խաղերի (2-0, 3-0), թիմին հարմարվելու և առաջիկա մրցակցի մասին: «Շնորհավորում եմ բոլորիս, կարող եմ ասել, որ շատ լավ ստացվեց թե՛ տնային, թե՛ արտագնա հանդիպումը: Սկզբում մի փոքր դժվար էր թիմին ընտելանալը, բայց «Փյունիկը» […]

̰
Հայ շախմատիստները հաղթող են ճանաչվել Nana Aleksandria Cup-2023 միջազգային մրցաշարում

16:12 21.07.2023

Երեք հայ շախմատիստներ բարձր արդյունքներ են գրանցել Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված Nana Aleksandria Cup-2023 միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Կայծակնային շախմատի առաջին մրցաշարում Էրիկ Չաքրյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը: Կայծակնային շախմատի երկրորդ մրցաշարում Չաքրյանը դարձել է հաղթող: Էդգար Հայրապետյանը վաստակած 7 միավորով առաջին տեղն է […]

̰
Անչելոտին հրաժարվել է խոսել Բրազիլիայի հավաքականի մասին

15:42 21.07.2023

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրաժարվել է պատասխանել Բրազիլիայի հավաքականի հետ նրա պայմանագրի մասին։ «Ես «Ռեալի» մարզիչն եմ, մնում եմ այստեղ և չեմ խոսի Բրազիլիայի հավաքականի մասին։ Ես պայմանագիր ունեմ «Ռեալի» հետ։ Հաջորդ տարի կտեսնենք, թե ինչ տեղի կունենա»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է AS-ը։ Ավելի վաղ Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը […]

̰
Ռոնալդուն կարող է զրկվել Nike-ի հետ պայմանագրից

15:13 21.07.2023

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խախտել է Nike-ի հետ հովանավորչական պայմանագրի պայմանները։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նա իր առաջին նախամրցաշրջանային խաղում, որում սաուդյան ակումբը պարտվել էր «Սելտային» 0:5 հավով, հանդես է եկել Adidas-ի պաշտպանիչ բարձիկներով: Ռոնալդուն խաղացել է առաջին 45 րոպեները, հետո փոխարինվել է։ Սովորաբար Ռոնալդուն խաղում է բարձիկներով, որոնց վրա պատկերված է իր դեմքը, բայց այս դեպքում […]

̰
Լեգենդար Ինյեստան ևս կարող է միանալ Մեսսիին և Բուսկետսին

14:30 21.07.2023

«Բարսելոնայի» և «Վիսել Կոբեի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի», հայտնում է Marca-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ 39-ամյա իսպանացին նախնական պայմանավորվածություն ունի MLS-ի ակումբի հետ։ Ավելի վաղ ամերիկյան ակումբ էին տեղափոխվել Ինյեստայի նախկին թիմակիցներ Լիոնել Մեսսին ու Սերխիո Բուսկետսը։ Հուլիսի 2-ին Ինյեստան հեռացել է ճապոնական «Վիսել Կոբեից», որի կազմում հանդես էր գալիս 2018 թվականից։ […]

̰
Երևանում կայանալիք սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը կազմակերպելու համար կառավարությունը միջոցներ է հատկացրել

13:41 21.07.2023

ՀՀ կառավարության նիստում գործադիրը որոշում է կայացրել ԿԳՄՍ նախարարությանը հատկացնել 676 մլն 368 հազար դրամ՝ 2023 թվականի նոյեմբերի 7-14-ը Երևանում կայանալիք սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Այդ գումարից 196 մլն 548 հազար դրամը կհատկացվի ՀՀ ԿԳՄՍՆ ծրագրերի վերաբաշխման արդյունքում՝ 3-րդ եռամսյակում և 479 մլն 820.0 հազար դրամը՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից` 4-րդ […]

̰
ՊՍԺ-ն Մբապեին առաջարկել է 10 տարվա պայմանագիր

13:35 21.07.2023

ՊՍԺ-ն Կիլիան Մբապեին առաջարկել է 10 տարվա պայմանագիր, հայտնում է Marca-ն։ Ֆրանսիայի հավաքականի ավագը այդ պայմանագիրը ստորագրելու դեպքում կվաստակի 1 միլիարդ եվրո: 24-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Հարձակվողի ծառայություններով վաղուց հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: ՊՍԺ-ի ղեկավարությունը մտավախություն ունի, որ Մբապեն կարող է հաջորդ տարվա ամռանն անվճար հեռանալ փարիզյան ակումբից: […]

̰
Սանկտ Պետերբուրգում աշխատավայրում դաժան ծեծի են ենթարկել շախմատի 63-ամյա մրցավարին

11:56 21.07.2023

Սանկտ Պետերբուրգից շախմատի մրցավարը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է. այս մասին հայտնում է «Фонтанка»-ն։ «Պետրովսկայա լադյա» շախմատային ակումբի 63-ամյա ադմինիստրատորը և մրցաշարերի գլխավոր մրցավարը, ըստ աղբյուրի, հուլիսի 20-ին հոսպիտալացվել է Մարիինյան հիվանդանոց՝ անմիջապես աշխատավայրից։ Միաժամանակ, ենթադրվում է, որ շտապօգնությունը Չայկովսկու փողոց է ժամանել առավոտյան ժամը 6-ին։ Բժիշկները զննել են տուժածին և հայտնաբերել գլխի և դեմքի բազմաթիվ […]

̰
ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» և «Արարատ-Արմենիան» որակավորման 2-րդ փուլում են

09:58 21.07.2023

Հուլիսի 20-ին կայացան ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Էգնատիա» (Ալբանիա) – «Արարատ-Արմենիա» և «Արսենալ Տիվատ» (Չեռնոգորիա) – «Ալաշկերտ» պատասխան հանդիպումները: Մեր ակումբները հաղթանակներ տոնեցին և և հանդես կգան որակավորման 2-րդ փուլում: «Էգնատիա» – «Արարատ-Արմենիա»՝ 3:4 (2:1) (2:4) Էլբասան Արենա, Էլբասան Մրցավար՝ Դրագոմիր Դրագանով (Բուլղարիա) Գոլերը՝ Մադեյրոս, 4, Կասա, 36, Դվամենա, 108, 120+4 (Էգնատիա), […]

̰
Ես, Մեսսին ու Մբապեն լավագույնն ենք աշխարհում, ցավոք, դա չաշխատեց. Նեյմար

08:29 21.07.2023

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի 31-ամյա հարձակվող Նեյմարը խոսել է Չեմպիոնների լիգայում փարիզյան թիմի ձախողումների մասին։ «Մենք շատ ուժեղ թիմ ունեինք, բայց այդպես էլ չնվաճեցինք Չեմպիոնների լիգայի գավաթը։ Ես, Մեսսին ու Մբապեն լավագույնն ենք աշխարհում։ Ցավոք, դա չաշխատեց։ Ակնհայտ է, որ մենք ցանկանում էինք նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները։ Մենք շատ մտերիմ էինք, բայց երբեմն […]

̰
Շրջանառության մեջ է դրվել Հրանտ Շահինյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

08:07 21.07.2023

ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Հրանտ Շահինյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը: Թողարկվել է 200 հատ: Անվանական արժեքը՝ 1000 դրամ: Էսքիզների հեղինակներն են Էդուարդ Կուրղինյանը և Լուսինե Լալայանը: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում: Հրանտ Շահինյանը (1923-1996 թթ.) հայ լեգենդար մարմնամարզիկ է, ժամանակակից Օլիմպիական խաղերի հայ առաջին չեմպիոնը, կրկնակի ոսկե և կրկնակի արծաթե մեդալակիր (Հելսինկի […]

̰
Բասկետբոլի տղաների Մ16 հավաքականը հաղթեց նաև Կիպրոսի ընտրանուն

21:45 20.07.2023

Բասկետբոլի   Հայաստանի մինչև 16 տարեկան տղաների հավաքականը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի մրցաշարի երկրորդ տուրում մրցել է Կիպրոսի հավաքականի հետ և հաղթել է 76-63 հաշվով: Առաջին տուրում մեր թիմը մրցել էր Սան Մարինոյի հավաքականի հետ և առավելության հասել 102:44 հաշվով։ Հայաստանի հավաքականի մրցակիցները ենթախմբում կլինեն նաև Ադրբեջանի և Ալբանիայի թիմերը: […]

̰
«Փյունիկի» ռուս ֆուտբոլիստները վիզա չեն ստացել Էստոնիա մեկնելու համար

21:37 20.07.2023

«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը մեկնաբանել է թիմի՝ ռուս խաղացողների վիզաների խնդիրը: «Նույն խնդիրն ունեինք անցյալ տարի՝ Վիլնյուսի «Ժալգիրիսի» դեմ խաղում։ Այս տարի պատմությունը կրկնվեց Էստոնիայի հետ ։ Էստոնիայի վիզան Հայաստանում տրվում է Լիտվայի դեսպանատան կողմից, իսկ Շվեդիայի վիզան՝ Լեհաստանի։ Ե՛վ մեկը, և՛ մյուսը սկզբունքորեն վիզաներ չեն տալիս ռուսներին՝ պատճառաբանելով, որ դա իրենց պետական ​​քաղաքականությունն է։ […]

̰
«Փյունիկը» մրցակցի հարկի տակ ջախջախեց «Նարվա Տրանսին» և դուրս եկավ ԿԼ հաջորդ փուլ

21:32 20.07.2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում մրցակցի հարկի տակ 3-0 հաշվով հաղթել է Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին»: Առաջին կեսից հետո երևանյան ակումբը հաղթում էր 2-0 հաշվով: 8-րդ րոպեին հաշիվը բացել էր Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արտակ Դաշյանը: 6 րոպե անց «Փյունիկի» առավելությունը կրկնապատկել է բրազիլացի պաշտպան Ժունինյոն: 66-րդ […]

̰
Նոր Զելանդիայի ֆուտբոլի կանանց հավաքականը առաջին հաղթանակն է տարել աշխարհի առաջնության պատմության մեջ

21:23 20.07.2023

Նոր Զելանդիայի ֆուտբոլի կանանց հավաքականը պատմության մեջ առաջին հաղթանակն է տարել աշխարհի առաջնությունում։ Նոր Զելանդիայի հավաքականը տնային աշխարհի առաջնության մեկնարկային խաղում հաղթել է Նորվեգիայի ընտրանուն (1:0): Նոր Զելանդիայի հավաքականը նախկինում երբեք չէր հաղթել կանանց աշխարհի առաջնությունում։ Մինչ օրս հավաքականը մասնակցել էր աշխարհի հինգ առաջնությունների: Թիմն անցկացրել էր 15 հանդիպում, որոնցում կրել էր 12 պարտություն և […]

̰
Սամբոյի 2023 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում

21:05 20.07.2023

Հայաստանի կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունել է որոշում, որով կապահովվի Սամբոյի աշխարհի առաջնության անցկացումը Հայաստանում: «Աշնանը հերթական խոշոր միջազգային մրցաշարն է տեղի ունենալու, և հաջողություն եմ մաղթում մեր մարզիկներին, որոնք հույս են տալիս, որ այս տարի միջազգային նվաճումներով գուցե թե նախորդ տարվա նվաճմանն առնվազն մոտ լինենք կամ կրկնենք, կամ գուցե նույնիսկ գերազանցենք»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։ […]

̰
Մեսսին կլինի «Ինտեր Մայամիի» ավագը

19:37 20.07.2023

«Ինտեր Մայամիի» ավագը կլինի Լիոնել Մեսսին։ Այս մասին հայտնում է TyC Sports-ը։ Նշվում է նաև, որ թիմի հետ երեկ կայացած առաջին մարզումից հետո Մեսսին և Սերխիո Բուսկետսը մնացել են խաղադաշտում՝ աշխատելու ակումբի երիտասարդ խաղացողների հետ և նրանց խորհուրդներ տալու։ 36-ամյա արգենտինացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։ Մեսսին «Ինտեր Մայամիում» կխաղա 10 համարի մարզաշապիկով։

̰
Հայաստանի բասկետբոլի աղջիկների Մ16 հավաքականը պարտվեց Վրաստանի ընտրանուն

18:55 20.07.2023

Բասկետբոլի աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի A ենթախմբում: Անդորրայում կայացած մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 61-77 հաշվով պարտվեց Վրաստանի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն առաջին տուրում 99-36 հաշվով հաղթել էր Ջիբրալթարի թիմին, իսկ երկրորդ տուրում 46-62 հաշվով պարտվել էր Մալթայի ընտրանուն:

̰
BACK_TO_TOP