TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+28.09 oC

ՍՊՈՐՏ

Հայաստանի բասկետբոլի աղջիկների Մ16 հավաքականը պարտվեց Վրաստանի ընտրանուն

18:55 20.07.2023

Բասկետբոլի աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի A ենթախմբում: Անդորրայում կայացած մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 61-77 հաշվով պարտվեց Վրաստանի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն առաջին տուրում 99-36 հաշվով հաղթել էր Ջիբրալթարի թիմին, իսկ երկրորդ տուրում 46-62 հաշվով պարտվել էր Մալթայի ընտրանուն:

̰
Օլիվեյրան ռևանշ մենամարտ կանցկացնի Մախաչևի հետ. UFC

18:30 20.07.2023

UFC-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է հոկտեմբերի 21-ին Աբու Դաբիում կայանալիք UFC 294 մրցաշարի գլխավոր մենամարտերը: Թեթև քաշային կարգի գործող չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևը մենամարտ կանցկացնի բրազիլացի Չառլզ Օլիվեյրայի հետ: Սա ռևանշի հնարավորության մենամարտ կլինի բրազիլացու համար, քանի որ նախորդ տարվա հոկտեմբերին Մախաչևը հաղթել էր նրան խեղդող հնարքով:

̰
Էլինա Ավանեսյանը վստահ հաղթանակով դուրս եկավ 1/4 եզրափակիչ

18:21 20.07.2023

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (69-րդ ռակետ) դուրս եկավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող WTA-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ: 20-ամյա թենիսիստուհին 1/8 եզրափակչում 6-3, 6-0 հաշվով հաղթեց հունգարացի Աննա Բոնդարին (144-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 16 րոպե: Ավանեսյանը կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի Արգենտինայի ներկայացուցիչ Նադյա Պոդորոշկայի հետ (80-րդ ռակետ):

̰
Մեսսիի և Բուսկետսի նորամուտը կարող է հետաձգվել վերջիններիս ավելորդ քաշի պատճառով

17:51 20.07.2023

«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոսել է մեքսիկական «Կրուս Ուզուլի» դեմ հուլիսի 22-ին կայանալիք խաղում Սերխիո Բուսկետսի և Լիոնել Մեսսիի հնարավոր նորամուտի մասին: «Ես Մեսսիի մեջ տեսնում եմ նույն ցանկությունը, որը միշտ ունեցել է, բայց նա ունի ավելորդ քաշ, որից պետք է հնարավորինս շուտ ազատվի: Չեմ բացառում Լեոյի նորամուտը, բայց պետք է տեսնեմ նրան […]

̰
«Բորուսիան» և ՀՖՖ-ն շնորհավորել են Ռանոսին

17:09 20.07.2023

Հայաստանի ազգային հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հուլիսի 20-ին նշում է ծննդյան 20-րդ տարեդարձը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և գերմանական ակումբը շնորհավորել են հոբելյարին։ Հայաստանի հավաքականի նորեկը հուլիսի 1-ին էր ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Բորուսիա», իսկ օրեր առաջ ընկերական խաղում նորամուտն էր նշել Բունդեսլիգան ներկայացնող ակումբում: Հիշեցնենք, որ Հրանտ-Լեոն Ռանոսն այս ամռանն էր հեռացել […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

16:43 20.07.2023

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում: Վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի ընտրանին կրկին 90-րդն է, ինչպես նախորդ ամիս: Դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակում փոփոխություն չկա: Միմյանց հաջորդում են Արգենտինայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Անգլիայի, Բելգիայի, Խորվաթիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Պորտուգալիայի և Իսպանիայի հավաքականները:

̰
«Ռեալը» ծրագրում է, որ Մբապեն իր նորամուտը թիմում նշի Իսպանիայի առաջնության հենց 1-ին տուրի խաղում

16:19 20.07.2023

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ծրագրում է, որ Կիլիան Մբապեն, որը մոտ է իրենց թիմ տեղափոխվելուն, իր նորամուտը նշի «Ատլետիկի» հետ Իսպանիայի առաջնության 1-ին տուրի խաղում։ Այս մասին հայտնում է El Debate-ը։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին՝ «Սան Մամես» մարզադաշտում։ Մադրիդի «Ռեալն» առաջնության առաջին երեք տուրերը կանցկացնի հյուրընկալվելիս, քանի որ «Սանտյագո Բեռնաբեուում» անհրաժեշտ է ապահովել վերակառուցման աշխատանքների շարունակականությունը։ […]

̰
«Ռեալը» Մբապեի վեցամյա պայմանագրից 1 միլիարդ եվրո կվաստակի

15:48 20.07.2023

«Ռեալը» հետաքրքրված է Մբապեի ծառայություններով ոչ միայն նրա խաղային որակների, այլև մարքեթինգային տեսանկյունից: Ֆրանսիացու հետ պայմանագրի վեց տարիների ընթացքում ակումբը պետք է ստանա 1 միլիարդ եվրո եկամուտ, հաղորդում է El Debate-ը։ «Մբապեի տեղափոխությունը «Ռեալ» կնշանակի ևս մեկ քվանտային թռիչք Չեմպիոնների լիգայում և աննախադեպ տնտեսական առաջընթաց ակումբի համար։ Մբապե անունը կրող բոլոր տեսակի ապրանքների վաճառքը նոր […]

̰
Պատանի ըմբիշները Թուրքիայում կմասնակցեն աշխարհի առաջնությանը

15:20 20.07.2023

Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները հուլիսի 31-ից Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կմասնակցեն աշխարհի պատանեկան առաջնությանը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը առաջնությանը կմասնակցի 9 ըմբիշով: Թիմում ընգրկվել են Յուրիկ Մխիթարյանը (45 կգ), Էդգար Պետրոսյանը (48 կգ), Արթուր Բրոյանը (51 կգ), Յուրի Կարապետյանը (55 կգ), Սամվել Տերտերյանը (60 կգ), Պետրոս Աշկարյանը (65 կգ), Գոռ Խաչատրյանը (71 […]

̰
Forbes-ը ներկայացրել է Ֆորմուլա-1-ի ամենաթանկարժեք թիմերի տասնյակը

15:04 20.07.2023

Forbes ամսագիրը ներկայացրել է Ֆորմուլա-1-ի ամենաթանկարժեք թիմերի տասնյակը: Ամենաթանկարժեք թիմը իտալական «Ֆերարին» է, որի արժեքը գնահատվում է 3,9 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում գերմանական «Մերսեդեսն» է (3,8 միլիարդ), լավագույն եռյակը եզրափակում է ավստրիական «Ռեդ Բուլը» (2,6 միլիարդ): 1. «Ֆերարի»՝ 3,9 միլիարդ դոլար 2. «Մերսեդես»՝ 3,8 միլիարդ դոլար 3. «Ռեդ Բուլ»՝ 2,6 միլիարդ դոլար 4. «Մաքլարեն»՝ 2,2 […]

̰
Փոփոխություններ կլինեն թե՛ տակտիկայում, թե՛ մեկնարկային կազմում. Վարդան Մինասյանը՝ «Էգնատիայի» հետ պատասխան հանդիպման մասին

14:45 20.07.2023

Կոնֆերոնցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Էգնատիա» – «Արարատ-Արմենիա» պատասխան խաղի նախախաղային ասուլիսի ժամանակ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ «Մենք հիմա ավելի լավ գիտենք այս թիմին։ Այն ինչ գիտեինք, առաջին խաղից հետո մեր պատկերացնումները չեն փոխվել։ Լավ և որակյալ թիմ է։ Ինչ վերաբերում է պատասխան խաղին, բնականաբար, մեր մոտ փոփոխություններ կլինեն […]

̰
Հայկական 3 ակումբներ այսօր կանցկացնեն պատասխան հանդիպումները. Կոնֆերենցիաների լիգա

14:26 20.07.2023

«Փյունիկը», «Արարատ-Արմենիան» և «Ալաշկերտը» այսօր կանցկացնեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները: Եղիշե Մելիքյանի գլխավոած «Փյունիկը» կհյուրընկալվի Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին», որին մեկ շաբաթ առաջ հաղթել էր 2-0 հաշվով: Հանդիպումը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 19:30-ին: Այս զույգի հաղթողը որակավորման երկրորդ փուլում կմրցի շվեդական «Կալմարի» հետ: Վարդան Մինասյանի գլխավորած «Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի ալբանական «Էգնատիային», որի հետ մեկ […]

̰
Օգոստոսի 20-27-ը կանցկացվեն Բանակային խաղերը

14:10 20.07.2023

ՀՀ կառավարության նիստում այսօր գործադիրը հավանության է արժանացրել 43 միլիոն դրամի չափով բյուջեում վերաբաշխում կատարելու որոշմանը՝ Բանակային խաղերի կազմակերպման և անցկացման նպատակով: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ այս տարվա մայիսի 11-ին Կառավարության որոշմամբ հաստատվել է ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող Բանակային խաղերի կանոնակարգը, […]

̰
Կանանց ֆուտբոլի ԱԱ-2023-ի մեկնարկային խաղից առաջ կրակոցներ են հնչել Նորվեգիայի հավաքականի հյուրանոցի մոտ

14:01 20.07.2023

Կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության Նոր Զելանդիա-Նորվեգիա խաղից առաջ հյուրանոցի մոտ, որտեղ հանգրվանել է սկանդինավյան երկրի հավաքականը, հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Inside The Games-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կրակողն ունեցել է պոմպային որսորդական հրացան, որից մի քանի կրակոց է արձակել։ Իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում անհայտ անձը լիկվիդացվել է։ Նոր Զելանդիա-Նորվեգիա հանդիպումը կկայանա Օքլենդի «Էդեն […]

̰
Սպերցյանի ծառայություններն   առաջարկվել են «Ֆեյենորդին»

13:41 20.07.2023

«Ֆեյենորդի» և Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Իգոր Կորնեևը հայտնել է, որ հոլանդական ակումբին առաջարկել է ձեռք բերել «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Ավելի վաղ գործակալ Տիմուր Գուրցկայան հայտնել էր, որ Կորնեևը Սպերցյանի ծառայություններն է առաջարկել «Ֆեյենորդին», որը պատրաստ էր 9 միլիոն վճարել ֆուտբոլիստի համար, սակայն խաղացողը ցանկանում է տեղափոխվել «Այաքս»։ «Այո, այդպես է։ […]

̰
Լուկաս Սելարայանը MLS-ի բոլոր աստղերի թիմի կազմում մասնակցել է «Արսենալի» դեմ խաղին

13:14 20.07.2023

MLS-ի բոլոր աստղերի թիմը Վաշինգտոնում ընկերական հանդիպում է անցկացրել Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» հետ: «Արսենալը» հաղթել է 5-0 հաշվով, գոլերը խփել են Ժորժինյոն, Գաբրիել Մարտինելին, Լեանդրո Տրոսարը, Կայ Հավերցը և Գաբրիել Ժեզուսը: MLS-ի բոլոր աստղերի թիմի կազմում խաղին մասնակցել է նաև ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը, որը փոխարինման է դուրս […]

̰
Պետք է ամեն ինչ անենք, որ դուրս գանք հաջորդ փուլ. «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

12:30 20.07.2023

Երևանի «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը և գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը չեռնոգորական «Արսենալ Տիվատի» դեմ ԿԼ որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումից առաջ պատասխանել են լրագրողների հարցերին: «Առաջին խաղում շատ պահեր ունեցանք, մեծամասամբ չիրացրինք: Խաղն ավարտեցինք ոչ-ոքի: Հաղթանակի ակնկալիքով ենք եկել Չեռնոգորիա»,- նշել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Չանչարևիչը: «Պատրաստ ենք այս խաղին, վստահ ենք մեր ուժերին: […]

̰
Բարսեղյանի «Սլովանը» դուրս է եկել ՉԼ որակավորման երկրորդ փուլ

11:35 20.07.2023

Բրատիսլավայի «Սլովանը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ: Սլովակիայի չեմպիոնը որակավորման առաջին փուլի պատասխան խաղում հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթել է Լյուքսեմբուրգը ներկայացնող «Սվիֆթ Էսպերանժին»: Առաջին խաղն ավարտվել էր 1-1 հաշվով: Պատասխան խաղում «Սլովանի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Վլադիմիր Վայսը, որը երկու գոլերն էլ խփել է 11-մետրանոցից: Հյուրերի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս […]

̰
Հայաստանի բասկետբոլի պատանեկան հավաքականը 58 միավորի առավելությամբ հաղթել է Սան Մարինոյի թիմին

11:01 20.07.2023

Բասկետբոլի տղաների Հայաստանի Մ16 հավաքականը վստահ հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում: Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 102-44 հաշվով առավելության է հասել Սան Մարինոյի թիմի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Հայաստանի հավաքականի բասկետբոլիստ Սեբաստիան Հացակորզյանը: Հայ բասկետբոլիստը վաստակել է 18 միավոր: Հայաստանի պատանեկան հավաքականը այսօր երկրորդ տուրում կմրցի Կիպրոսի թիմի հետ:

̰
Էդվին Վան դեր Սարը դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից

23:45 19.07.2023

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին Վան դեր Սարը դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից և տեղափոխվել ընդհանուր բաժանմունք։ «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին ուղերձների, աջակցության խոսքերի համար։ Ուրախ եմ տեղեկացնել, որ ես այլևս վերակենդանացման բաժանմունքում չեմ: Այնուամենայնիվ, ես դեռ հիվանդանոցում եմ: Հուսով եմ, որ հաջորդ շաբաթ կվերադառնամ տուն և կկատարեմ իմ վերականգնման հաջորդ քայլը»,- գրել […]

̰
ՊՍԺ-ի երկրպագուները սպառնացել են կտրել Վլահովիչի մատները

23:03 19.07.2023

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի երկրպագուները սպառնացել են կտրել «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի երեք մատը, եթե սերբ ֆուտբոլիստը տեղափոխվի փարիզյան ակումբ։ «Փարիզում մենք կկտրենք քո երեք մատը» գրությամբ պաստառ է հայտնվել ՊՍԺ-ի ստադիոնի մոտ, հաղորդում է Marca-ն։ Իտալական La Gazzetta dello Sport-ի տվյալներով՝ ֆանատներն այդպես են արձագանքել Վլահովիչի ժեստին, որը նա ցույց է տվել Կոսովոն Սերբիայի մաս […]

̰
Ռուս հոկեյիստը ձերբակալվել է բանակից խուսափելու համար

22:35 19.07.2023

Պերմի «Մոլոտի» նախկին հոկեյիստ Վլադիսլավ Գրիգորիևը ձերբակալվել է Մոսկվայում՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Այս մասին հայտնում է Regnum գործակալությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 20-ամյա մարզիկը ձերբակալվել է Մոսկվա քաղաքում, որտեղ նա ապրում էր՝ թաքնվելով ոստիկանությունից։ Գրիգորիևի դեմ քրեական գործը հարուցվել է այս տարվա ապրիլին։ Վլադիսլավը զորակոչի ծանուցում ստանալուց հետո անհետացավ, որից հետո հայտնվեց հետախուզման մեջ: Նշվում է, […]

̰
Մեսսիի շնորհանդեսը ՄԼՍ-ում դիտվածությամբ գերազանցել է Ռոնալդուինը՝ Սաուդյան Արաբիայում

21:23 19.07.2023

Լիոնել Մեսսիի շնորհանդեսն ամերիկյան «Ինտեր Մայամիում» գրանցել է 3,5 միլիարդ դիտում աշխարհի բոլոր հնարավոր մեդիա-հարթակներում, հաղորդում է SNS-ը։ Մեսսիի շնորհանդեսն այս ցուցանիշով գերազանցել է Կրիշտիանու Ռոնալդուի շնորհանդեսը Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրում»՝ 3 միլիարդ դիտում ամբողջ աշխարհում։ Ռոնալդուն «Ալ Նասրին» միացել է այս տարվա հունվարին, 16 խաղում խփել է 14 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Լիոնել […]

̰
Քոնոր Մակգրեգորը ծեծկռտուք է հրահրել բարում

21:05 19.07.2023

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մակգրեգորը նկատվել է վերջերս հրապարակված տեսանյութերից մեկում, որտեղ դուրս է գալիս անգլիական Բիրկենհեդ քաղաքի մի բարից, հաղորդում է Liverpool Echo-ն: 35-ամյա իռլանդացին, որը շրջապատված է եղել անվտանգության աշխատակիցներով, անմիջապես հեռացել է, երբ մեքենային են մոտեցել սմարթֆոններով երեխաներ: TikTok-ի օգտատերերից մեկը նկարագրել է միջադեպը: Նրա խոսքերով՝ բարում լսվել […]

̰
«Փարիզ-2024»-ը պատմության մեջ կմտնի որպես ամենաքիչ նորակառույցներով համալրված Օլիմպիադան

20:55 19.07.2023

«Փարիզ- 2024» oլիմպիական ավանում և մարզահամալիրներում շրջայց է կազմակերպվել: Տոկիո-2020-ի ավանդույթը շարունակում են նաև ֆրանսիացիները։ Հիշեցնենք, որ Տոկիոյի օլիմպիական գյուղում մահճակալները պատրաստված էին ամուր ստվարաթղթից, որով առավելագույնի էր հասցվել ֆինանսական խնայողությունը: Սակայն ի տարբերություն Տոկիոյի խաղերի, այս պարագայում օլիմպիականների համար նախատեսված սենյակներն ու մարզասրահները համեմատաբար ընդարձակ են։ Ավանը կառուցվել է Սենա գետի երկայնքով և զբաղեցնում […]

̰
Սպերցյանը պատրաստ է խաղալ «Ռեալում» կամ «Մանչեսթեր Սիթիում»․ Միոդրագ ԲոԺովիչ

20:42 19.07.2023

Հայտնի մարզիչ Միոդրագ ԲոԺովիչը, որն աշխատել է մի շարք ռուսական ակումբներում, խոսել է Էդուարդ Սպերցյանի մասին։ «Սպերցյանը պատրա՞ստ է խաղալ «Ռեալում» կամ «Մանչեսթեր Սիթիում»։ Ամեն ինչ հնարավոր է: Կարծում եմ՝ նա պատրաստ է: Բայց դժվար է կանխատեսել, թե արդյոք նա կկարողանա ընդգրկվել հիմնական կազմ։ Չի կարելի ասել, որ Կվարացխելիան շատ լավ խաղաց «Ռուբինում», բայց նա […]

̰
Մբապեին հորդորում են չտրվել Մակրոնի ճնշումներին

20:13 19.07.2023

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի գործակալները ֆուտբոլիստին հորդորում են չտրվել Ֆրանսիայի նախագահի ճնշումներին, հաղորդում է El Debate-ը։ Էմանուել Մակրոնը Մարսելում ճեպազրույցի ժամանակ հույս էր հայտնել, որ Կիլիան Մբապեն չի հեռանա Փարիզից։ Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ Նա հրաժարվել է այն երկարաձգել։

̰
Հայաստանի հավաքականը կխաղա Ադրբեջանի ընտրանու հետ

19:30 19.07.2023

Բասկետբոլի տղաների Մ16 հավաքականը հուլիսի 19-ից 27-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումներին, հաղորդում է ՀԲՖ-ի կայքը։ Կոսովո են մեկնել հետևյալ խաղացողները. 1․ Դավիթ Բոյաջյան 2․ Արտյոմ Նազլուխանյան 3․ Դավիթ Վարդանյան 4․ Էդուարդ Խաչատրյան 5․ Հայկ Ստամբոլցյան 6․ Արեգ Ասլանյան 7․ Քևին Դեհբաշյան 8․ Վիլյամ Ղարաբեկյան 9․ Սեբաստիան Հացակորզյան 10․ […]

̰
Բասկետբոլի աղջիկների Մ16 հավաքականը զիջել է Մալթայի ընտրանուն

18:59 19.07.2023

Հայաստանի բասկետբոլի աղջիկների Մ16 հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի երկրորդ խաղում մրցել է Մալթայի ընտրանու հետ: Առաջին քառորդում Հայաստանի ընտրանին մեծ տարբերությամբ զիջել է մրցակցին` 24:4: Կորցրածը հետ բերել չի հաջողվել նաև երկրորդ քառորդում` 36:20: Մալթայի ընտրանին առավելությունը պահպանել է նաև հաջորդ երկու քառորդներում և հաղթել 62:46 հաշվով: Նախորդ խաղում Հայաստանի ընտրանին հաղթել էր Ջիբրալթարի […]

̰
«Բավարիան» 27-0 հաշվով հաղթել է սիրողական ակումբին

18:14 19.07.2023

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» 27-0 հաշվով հաղթել է «Ռոտախ-Էգերն» սիրողական ակումբին։ Առաջին կեսում «Բավարիան» խփել է 18 գոլ, իսկ երկրորդում՝ 9: Հնգական անգամ աչքի են ընկել Ջամալ Մուսիալան, Մատիս Տելը և Մարսել Զաբիտցերը, իսկ Սերժ Գնաբրին գրանցել է հեթ-տրիկ: Մեկական անգամ աչքի են ընկել Ալֆոնսո Դևիսը, Կոնրադ Լայմերը, Նուսաիր Մազրաուին, Դայո Ուպամեկանոն, Լերոյ Սանեն, Սադիո […]

̰
BACK_TO_TOP