TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+28.09 oC

ՍՊՈՐՏ

Տիգրան Հարությունյանը՝ Ղազախստանի կայծակնային շախմատի մրցաշարի բրոնզե մեդալակիր

17:42 19.07.2023

Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը երրորդ տեղն է զբաղեցրել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված «Astana Zhuldyzdary» միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցած կայծակնային շախմատի մրցաշարում: Նա 11 հնարավորից վաստակել է 9 միավոր, նաև 34 կետով բարելավել է իր վարկանիշը կայծակնային շախմատում։

̰
Փոխվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի անցկացման օրը

17:37 19.07.2023

2023 թվականի օգոստոսի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում երկրորդ անգամ կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: Մրցաշարի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը (հավելված 2-ի հայտը, անձնագրի կամ նույնականացման վկայականի, մրցումներին մասնակցելու համար բժշկի թույլտվության պատճենները կամ տեղեկանք առողջության վերաբերյալ, ինչպես նաև մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող […]

̰
Ռայան Գիգզի նկատմամբ հարուցված դատական գործը փակվել է

17:07 19.07.2023

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ուելսի ազգային հավաքականի լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզի նկատմամբ հարուցված դատական գործը փակվել է, հայտնում է BBC-ն: Նախկին ֆուտբոլիստի հանդեպ բոլոր մեղադրանքները հանվել են, ու նա դուրս է եկել պայմանական կալանքից: Հիշեցնենք, որ Գիգզը մեղադրվում էր իր նախկին կնոջ՝ Քեյթ Գրևիլին ու նրա քույր Էմմա Գրևիլին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ։ Միջադեպը տեղի […]

̰
Սպերցյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի» և «Ռեալ» իրատեսական է․ Յուրա Մովսիսյան

16:55 19.07.2023

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը գնահատել է Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական առաջնություն տեղափոխվելու հնարավորությունները: «Չեմ կարծում, թե Սպերցյանը հոգեբանորեն կընկճվի, եթե այս ամառ չտեղափոխվի եվրոպական առաջնություն: Դա նրան կօգնի: Առաջին հերթին, պետք է խոստովանել, որ «Կրասնոդարն» ավելի բարձրակարգ ակումբ է դարձել և սա այն «Կրասնոդարը» չէ, որտեղ ես խաղում էի: Հիմա այս ակումբը […]

̰
Մրցակցի ստադիոնում մեր թիմը վառ ու հարձակողական ֆուտբոլ ցույց տվեց․ «Ուրարտուի» գլխավոր մարզիչ

16:14 19.07.2023

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից դուրս մնալուց հետո «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն հետխաղային ասուլիսի ժամանակ տնդհանուր առմամբ դրական գնահատական է տվել թիմին։ «Իմ կարծիքով՝ լավ ու հետաքրքիր ֆուտբոլ տեսանք։ Մրցակցի ստադիոնում մեր թիմը վառ ու հարձակողական ֆուտբոլ ցույց տվեց, սակայն սխալները թույլ չտվեցին հիմնական ժամանակում հասնել ցանկալի արդյունքի։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ մենք […]

̰
Սպերցյանը մասնակցել է «Կրասնոդարի» նոր մարզաշապիկների ցուցադրությանը

14:51 19.07.2023

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մասնակցել է «Կրասնոդարի» նոր համազգեստի ցուցադրությանը: «Կրասնոդարի» տնային մարզաշապիկն ակումբի ավանդական գույներով է՝ մուգ կանաչ ու սև: Արտագնա խաղաշապիկն ունի սպիտակ և երկրնագույն երագներ: Այս անգամ այն թողարկվել է առանց տեխնիկական հովանավորի: Նախորդ տարի ռուսական ակումբը համագործակցել էր գերմանական Puma ընկերության հետ: Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստը «Կրասնոդարի» գլխավոր թիմում […]

̰
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստուհին ծաղրել է Նեյմարին

14:33 19.07.2023

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Սոֆի Կլայհերնը ծաղրել է Նեյմարին՝ ասելով, որ տղամարդիկ ֆուտբոլում ավելի շատ են դիմում սիմուլյացիայի, քան կանայք: «Այնպես է ստացվել, որ մենք ավելի մոտ ենք լինում երկրպագուներին, քան տղամարդիկ:Մենք ոգեշնչվում ենք արդար խաղով: Կանանց ֆուտբոլում չկա Նեյմար: Չեմ ճանաչում ֆուտբոլիստուհու, որը 2-3 րոպե կպառկեր խոտածածկին»,- Կլյայհերնի խոսքերը մեջբերում է Playboy-ը: Հիշեցնենք, որ Նեյմարը […]

̰
«Ինտերը» հաղթել է, Մխիթարյանը մասնակցել է խաղին

13:52 19.07.2023

Իտալիայի գավաթակիր «Ինտերը» մինչմրցաշրջանային հավաքի առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել: Ակումբը մրցել է շվեյցարական «Լուգանոյի» հետ և հաղթել 3-0 հաշվով: Աչքի են ընկել Ստեֆանո Սենսին, Ջովանի Ֆաբիանը և Սեբաստիանո Էսպոսիտոն։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսել է մեկնարկային րոպեներից և փոխարինվել 64-րդ րոպեին՝ տեղը զիջելով Էբենեզեր Ակինսանմիրոյին:

̰
UFC-ի նախկին չեմպիոնը Ֆյուրիի դեմ մենամարտում կվաստակի ավելի շատ գումար, քան MMA-ի ամբողջ կարիերայի ընթացքում

13:33 19.07.2023

UFC-ի ծանր քաշային կարգում նախկին չեմպիոն, կամերունցի Ֆրենսիս Նգանուն հայտնել է, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Թայսոն Ֆյուրիի դեմ մենամարտում կվաստակի ավելի շատ գումար, քան MMA-ի կարիերայի ընթացքում: «100 տոկոսով կարող եմ հաստատել, որ Թայսոն Ֆյուրիի դեմ մենամարտից ստացած հոնորարը կգերազանցի MMA-ի ամբողջ կարիերայում վաստակած գումարը»,- 36-ամյա մարտիկի խոսքերը […]

̰
Բասկետբոլի Եվրոպայի Մ16 առաջնության C դիվիզիոն. աղջիկների հավաքականը հաղթել է Ջիբրալթարին

12:51 19.07.2023

Հայաստանի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի A ենթախմբում: Անդորրայում անցկացված առաջին խաղում Հայաստանի հավաքականը 99-36 հաշվով հաղթել է Ջիբրալթարի ընտրանուն: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Սեդա Գաբրիելյանը՝ վաստակած 33 միավորով: Նա նաև 9 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 8 արդյունավետ փոխանցում: Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը […]

̰
Ամերիկացի ֆուտբոլիստուհին մեկ տարում վնասվածքի պատճառով կվիրահատվի 4-րդ անգամ

09:01 19.07.2023

«Էնջըլ Սիթիի» և ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստուհի Քրիսթեն Պրեսը հայտնել է, որ 13 ամսվա ընթացքում չորրորդ վիրահատությանը կենթարկվի խաչաձև կապանի պատռվածքի պատճառով: «Աշխարհի առաջնությունը մեկնարկում է այս ամիս։ ԱՄՆ-ի հավաքականի առաջին խաղը կկայանա առաջին վիրահատությունից ուղիղ 13 ամիս անց: Մինչև հայտացուցակի հրապարակումը, խոստովանում եմ, որ վերջին մեկ տարում չկա մի օր, որ չհավատայի, որ կհայտնվեմ մրցաշարում։ […]

̰
Հայկական ակումբների խաղերի մրցավարները․ Կոնֆերենցիաների լիգա

08:23 19.07.2023

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղերի մրցավարներին։ Երևանի «Փյունիկի» և էստոնական «Նարվա Տրանսի» խաղի մրցավարը հյուսիսիռլանդացի Էնդրյու Դեյվին է։ «Արարատ-Արմենիայի» և ալբանական «էգնատիայի» հանդիպումը կսպասարկեն Բուլղարիան ներկայացնող մրցավարները՝ Դրագոմիր Դրագանովի գլխավորությամբ։ «Ալաշկերտի» և Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատիի» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել ուկրաինացի Օլեգ Դերևինսկին։ Հայկական երեք ակումբներն էլ պատասխան խաղերը […]

̰
Օլիչը կնպաստի Նաիր Տիկնիզյանի՝ Բունդեսլիգա տեղափոխությանը

23:58 18.07.2023

ԲԿՄԱ-ի նախկին գլխավոր մարզիչ Իվիցա Օլիչը խոսել է Նաիր Տիկնիզյանի մասին. «Թեև ես կարճ ժամանակ աշխատեցի ԲԿՄԱ-ում, ես անմիջապես տեսա նրա ներուժը: Բայց նրա համար կարևոր է բարելավել տակտիկական պահերի ընկալումը։ Երբ ես աշխատում էի նրա հետ, նա շատ երիտասարդ էր, բայց անցել է մի քանի տարի, հիմա նա հիանալի է խաղում Հայաստանի ազգային հավաքականի, […]

̰
Էլ ինչքա՞ն հիմար բաներ կարող եք գրել․ Ջեք Գրիլիշը կոպիտ նախատել է լրագրողներին

23:22 18.07.2023

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը քննադատել է անգլիական հայտնի The Sun պարբերականի խմբագրությանը։ Հրատարակության լրագրողները հոդված են հրապարակել այն մասին, թե ինչպես է Գրիլիշն անցկացնում իր արձակուրդը, որն ուղեկցվում է լուսանկարների կոլաժով, և որտեղ ֆուտբոլիստը պատկերված է երեք տարբեր կանանց հետ։ «Ջեքը հեթ-տրիկ է ձևակերպել», – հեգնանքով նշվում է հոդվածում, որն ակնհայտորեն դուր չի եկել […]

̰
Նովակ Ջոկովիչը տուգանվել է «Ուիմբլդոնի» եզրափակչում ռակետը կոտրելու համար

22:52 18.07.2023

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը տուգանվել է 8000 դոլարով «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարում՝ «Ուիմբլդոնի» եզրափակչում ռակետը կոտրելու համար, հայտնում է BBC-ն: Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի հետ հանդիպման 5-րդ սեթում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթողը պարտվել էր ու կոտրել ռակետը: Տուգանքը պահվելու է Ջոկովիչի մրցանակային գումարից, որը կազմել է 1,5 միլիոն դոլար:

̰
Կարլսենը չի մասնակցի դասական շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարին

22:30 18.07.2023

Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը Aimchess Rapid օնլայն մրցաշարում հաղթելուց հետո հայտարարել է, որ չի պատրաստվում պայքարել դասական շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: «Այժմյան կանոններով չեմ մասնակցի շախմատի թագի համար պայքարին»,- ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատարի խոսքերը փոխանցում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Մագնուս Կարլսենն աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակում հրաժարվել էր 2023 թվականին կայացած տիտղոսային մրցամարտին […]

̰
Մեսսին և Բուսկետսն առաջին մարզումն են անցկացրել Մայամիի «Ինտերի» կազմում

21:51 18.07.2023

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին և իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն առաջին մարզումն են անցկացրել Մայամիի «Ինտերի» կազմում։ Այս մասին հայտնում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը Twitter-ում։ Երկու խաղացողներն էլ հուլիսի 16-ին, ներկայացվել են որպես «Ինտեր Մայամիի» նոր խաղացողներ։ Ե՛վ Մեսսին, և՛ Բուսկետսը թիմին միացել են անվճար հիմունքներով, քանի որ ՊՍԺ-ի և «Բարսելոնայի» հետ նրանց պայմանագրերի ժամկետն […]

̰
Ես բացեցի Սաուդյան Արաբիայի լիգայի ճանապարհը, և հիմա բոլոր խաղացողները գալիս են այստեղ․ Ռոնալդու

21:09 18.07.2023

Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունն ավելի լավն է, քան MLS-ը։ «Սաուդյան Արաբիայի լիգան ավելի լավն է, քան MLS-ը: Ես բացեցի Սաուդյան Արաբիայի լիգայի ճանապարհը… և հիմա բոլոր խաղացողները գալիս են այստեղ: Մեկ տարուց Սաուդյան Արաբիայի լիգան առաջ կանցնի Թուրքիայի և Հոլանդիայի առաջնություններից»,- ասել է Ռոնալդուն։ Հիշեցնենք, որ MLS-ում հանդես կգա արգենտինացի հարձակվող […]

̰
Սենա գետի երկայնքով օլիմպիական խաղերի փորձնական բացման արարողություն է անցկացվել

20:57 18.07.2023

«Փարիզ – 2024»-ի կազմակերպիչները Սենա գետի երկայնքով օլիմպիական խաղերի փորձնական բացման արարողություն են անցկացրել: 39 նավակների խումբը ծածկել է Սենայի վեց կիլոմետրանոց երթուղին: Ֆրանսիայի մայրաքաղաքում օլիմպիական խաղերն առաջինն են լինելու, որտեղ բացման արարողությունը տեղի է ունենալու մարզադաշտից դուրս։ Պատվիրակությունների փորձնական նավակներին ուղեկցել է փրկարար ծառայության 18 նավակ, կազմակերպիչներն ու հեռուստաընկերությունները։ Կազմակերպիչներին մտահոգում են անվտանգության հարցերը: […]

̰
Սպերցյանը կարող է տեղափոխվել «Ռեալ» կամ «Մանչեսթեր Սիթի»․ Իվիցա Օլիչ

20:48 18.07.2023

Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Իվիցա Օլիչը խոսել է Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական թոփ ակումբում հայտնվելու հեռանկարների մասին։ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրությունը վերագրվում էր «Մանչեսթեր Սիթիին» և «Ռեալին»: Նրան հարց է ուղղվել, թե հնարավո՞ր է «Կրասնոդարից» անմիջապես տեղափոխվել նման թոփ-ակումբներ։ «Ես կարծում եմ՝ այո: Սպերցյանն արդեն փորձառու ու բարձրակարգ խաղացող է։ Նա մի քանի տարի է, […]

̰
Էլինա Ավանեսյանը Բուդապեշտի մրցաշարում մեկնարկել է հաղթանակով

20:32 18.07.2023

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաջող է մեկնարկել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարում։ Առաջին շրջանում աշխարհի 69-րդ ռակետը մրցել է սլովակ Ռեբեկա Շրամկովայի հետ ու կամային հաղթանակ տարել երեք սեթում՝ 2:6, 6:4, 6:3 հաշվով։ Մրցախաղը տևել է 2 ժամ 29 րոպե։ Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի հունգարացիներ Տիմյա Բաբոշի ու Աննա Բոնդարի […]

̰
Բաթումիում անցկացված շախմատի մրցաշարում Հայաստանն ունի 17 մրցանակակիր

20:16 18.07.2023

Ավարտվել է «7th International Chess Festival – Batumi Municipality Cup» միջազգային մրցաշարը, հայտնում է ՀՇՖ մամուլի քարտուղարությունը: Հայաստանի ներկայացուցիչներից մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ շախմատիստները՝ «Ա» մրցաշար 3-րդ տեղ՝ Վահե Դանիելյան 4-րդ տեղ՝ Էրիկ Հակոբյան 5-րդ տեղ՝ Բենիկ Ագասարով 7-րդ տեղ՝ Էրիկ Գասպարյան 8-րդ տեղ՝ Արսեն Դավթյան «Բ» մրցաշար 8-րդ տեղ՝ Էդգար Հայրապետյան Մ14 պատանիների […]

̰
Ես չեմ վերադառնա եվրոպական ֆուտբոլ. Ռոնալդու

20:00 18.07.2023

Պորտուգալական «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ այլևս չի վերադառնա եվրոպական ֆուտբոլ։ «Ես չեմ վերադառնա եվրոպական ֆուտբոլ, դուռն ամբողջովին փակ է. ես 38 տարեկան եմ, իսկ եվրոպական ֆուտբոլը որակապես շատ է իջել։ Միայն Պրեմիեր լիգան է շատ առաջ մնացած բոլոր առաջնություններից»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ռոնալդուն «Ալ Նասր» էր տեղափոխվել 2023 թվականի […]

̰
Նաիր Թիկնիզյանը կարող է հայտնվել իսպանական «Վալենսիայում»․ Советский спорт

19:53 18.07.2023

«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է հայտնվել իսպանական «Վալենսիայում»: Այս մասին հայտնում են «Советский спорт»-ի աղբյուրները։ Ըստ պարբերականի «Վալենսիայում» ցանկանում են վարձակալել ֆուտբոլիստին երկու տարի ժամկետով՝ հետագայում լրիվ տրանսֆերը գնելու իրավունքով։ Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Թիկնիզյանի տրանսֆերով հետաքրքրված են նաև «Ռեալ Սոսյեդադն» ու գերմանական «Վոլֆսբուրգը»։

̰
Գերազանց տրամադրությամբ պատրաստվում ենք  խաղին․ Գունկոն՝ «Զրինսկիի» հետ հանդիպման մասին

19:47 18.07.2023

ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» այսօր կմրցի բոսնիական «Զրինսկիի» հետ: Երևանյան թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի նախախաղային մամուլի ասուլիսում ասել է, որ հեշտ խաղ չի լինելու։ «Գիտենք մրցակցի ուժեղ կողմերը։ Մեր առաջադրանքը լավ ֆուտբոլ ցույց տալն ու դրական արդյունքի հասնելն է։ Մրցակցի կազմում կոնկրետ մեկ ֆուտբոլիստի չեմ առանձնացնի․ կառանձնացնեմ հարձակվողներին, կենտրոնական […]

̰
Ուելսի արքայազնը աջակցել է «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստին

19:30 18.07.2023

Ուելսի արքայազն Ուիլյամն արձագանքել է Անգլիայի և «Տոտենհեմի» նախկին կիսապաշտպան Դելե Ալլիի The Overlap YouTube ալիքի համար տված հարցազրույցին։ «Խիզախ և ոգեշնչող Դելե։ Հոգեկան առողջության մասին քննարկումը թուլության նշան չէ։ Շարունակենք խոսել այս թեմաների շուրջ։ Մենք բոլորս քեզ հետ ենք, Դելե»,- Թվիթերում գրել է արքայազն Ուիլյամը։ Անցյալ շաբաթ Դելե Ալին զգացմունքային հարցազրույց էր տվել «Մանչեսթեր […]

̰
Շանսեր միշտ էլ կան, մինչև վերջին վայրկյանը․ Օզբիլիսը՝ «Զրինսկիի» հետ պատասխան խաղի մասին

19:23 18.07.2023

ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» այսօր կմրցի բոսնիական «Զրինսկիի» հետ: «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի նախախաղային մամուլի ասուլիսին մասնակցել է նաև Արաս Օզբիլիսը։ «Իհարկե, բարդ հանդիպում է սպասվում։ Գիտենք, որ շատ բարդ մրցակից է մեզ բաժին հասել, բայց ամեն ինչ անելու ենք, որ հաղթանակ տոնենք այս խաղում։ Գիտենք, որ նրանք շատ […]

̰
Գերմանիայի ամենագեղեցիկ ֆուտբոլիստուհին հրաժարվել է նկարահանվել Playboy-ում

19:02 18.07.2023

Տղամարդկանց Playboy ամսագիրը նախատեսել էր 2023 թվականին նկարահանել ֆուտբոլիստուհի Ջուլիա Գվինին։ Սակայն գերմանուհին կտրականապես հրաժարվել է մերկ նկարահանվել։ Այս մասին հայտնում է Bild-ը։ «Ջուլիա Գվինը ոչ միայն ականավոր մարզուհի է, այլև շատ գեղեցիկ երիտասարդ կին: Այնպես որ, նրա նման մարդը, բնականաբար, հետաքրքիր է Playboy-ի համար»,- ավելի վաղ ասել էր Playboy-ի գերմանական մասնաճյուղի ղեկավար Ֆլորիան Բոյտինը: […]

̰
Եթե Մբապեն անվճար հեռանա, ՊՍԺ-ն կարող է լուրջ ֆինանսական խնդիրների առաջ կանգնել

18:55 18.07.2023

ՊՍԺ-ն կարող է ֆինանսական լուրջ խնդիրներ ունենալ, եթե հարձակվող Կիլիան Մբապեն ակումբից հեռանա անվճար տրանսֆերով: Այս մասին հայտնում է The Athletic-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Մբապեի՝ ազատ խաղացողի կարգավիճակում հեռանալու հավանականությունը փարիզեցիներին կստիպի վաճառել խաղացողների։ Նման սպառնալիքի պատճառով ֆրանսիական ակումբը որոշել է դադարեցնել մի քանի տրանսֆերների շուրջ բանակցությունները, մասնավորապես «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդո Սիլվայի տրանսֆերի […]

̰
Կամո Ունանյանը հաղթանակը նվիրել է շրջափակման մեջ գտնվող արցախցիներին

18:35 18.07.2023

Ղրղզստանի Կարա-բալտա քաղաքում տեղի է ունեցել EFC Global 33 MMA-ի խոշոր միջազգային մրցաշար, որտեղ նախատեսված էր հայ մարզիկ Կամո Ունանյանի մենամարտը բրազիլացի անվանի մարզիկ Ռոդրիգես Ռոնդինելլիի հետ։ Մենամարտից մեկ օր առաջ բրազիլացի մարզիկը անհայտ պատճառներով հրաժարվել է մենամարտել Ունանյանի հետ։ Կազմակերպիչները Ունանյանի համար գտել են նոր հակառակորդ։ Այս մասին հայտնել են Հայաստանի կարատեի միությունից։ Կամո […]

̰
BACK_TO_TOP