TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+19.09 oC

ՍՊՈՐՏ

Ծանրամարտի Հայաստանի հավաքականների կազմերը․ Մ20 և Մ23 ԵԱ

18:24 17.07.2023

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հավաքականների կազմերը հուլիսի 24-ից օգոստոսի 3-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայանալիք Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնության համար: Մ20 Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են Սեյրան Խուդինյանը (55 կգ), Մերուժան Եղոյանը (61 կգ), Տիգրան Կարապետյանը (67 կգ), Եվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյանը, Մարտին Պողոսյանը (73 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը […]

̰
Messi Chicken Sandwich․ Մեսսին ներկայացրել է իր ֆիրմային բուրգերը

17:52 17.07.2023

Լիոնել Մեսսին ներկայացրել է իր ֆիրմային հավի բուրգերը, որը պատրաստված է Hard Rock Cafe-ի հետ համատեղ: «Եվս մեկ իրականացված երազանք: Ուրախ եմ ներկայացնել Messi Chicken Sandwich-ը, որը ստեղծել եմ Hard Rock Cafe-ի հետ: Այն ոգեշնչված է իմ սիրելի ուտեստից՝ milanese-ից (հավը միլանյան ձևով), Բաց մի՛ թող»,-գրել է «Ինտեր Մայամիի» հարձակվողը սոցցանցերում։

̰
Կանանց Հայաստանի հավաքականը 2-րդ խաղում էլ պարտվեց Վրաստանի ընտրանուն

17:43 17.07.2023

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիում երկրորդ ընկերական խաղն է անցկացրել Վրաստանի թիմի հետ և պարտվել 1-3 հաշվով: Դաշտի տերերի կազմում աչքի են ընկել Թեոնա Բակրաձեն, Նաթիա Դանելիան ու Թինաթին Ամբալիան: Հյուրերից միակ գոլը խփել է Երևանի «Ալաշկերտի» հարձակվող Օքսաննա Պիզլովան: Առաջին խաղում Արտակ Ադամյանի գլխավորած թիմը պարտվել էր 0-5 հաշվով:

̰
Սարգիս Ադամյանը գոլի հեղինակ է դարձել «Քյոլնի» կազմում

17:14 17.07.2023

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի գոլն օգնել է գերմանական «Քյոլնին» հաղթել ընկերական խաղում։ Բունդեսլիգան ներկայացնող թիմը 45 րոպեանոց խաղում մրցել է լեհական «Գուռնիկ Զաբժեի» հետ ու հաղթել 3-1 հաշվով։ 30-ամյա հայ ֆուտբոլիստը 11-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը։ Հիշեցնենք, որ Սարգիս Ադամյանը «Քյոլնում» է 2022 թվականի հուլիսից և 32 պաշտոնական խաղում խփել է 2 […]

̰
Անդորրա է մեկնել Հայաստանի Մ16 աղջիկների հավաքականը

17:04 17.07.2023

Հայաստանի Մ16 տարեկանների աղջիկների հավաքականը հուլիսի 18-ից 23-ը Անդորրայում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումներին: Այս մասին հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Վահագն Հարությունյանի գլխավորությամբ Անդորրա են մեկնել հետևյալ խաղացողները. 1) Սեդա Գաբրիելյան 2) Էմիլի Շաբանի 3) Ջիաննա Կեկլիկյան 4) Էլեն Խաչատրյան 5) Ջովաննա Գասպարյան 6) Լիլիթ Գևորկովա 7) Մերի Ոսկանյան 8) Ալինա Բարսամ 9) […]

̰
Մելսիկ Բաղդասարյանը հաղթանակ է տարել UFC Vegas 77 մրցաշարում

14:10 17.07.2023

UFC-ում ելույթ ունեցող հայ մարտիկ Մելսիկ Բաղդասարյանը մեկնաբանել է UFC Vegas 77 մրցաշարում ամերիկացի Թաքեր Լուտցի դեմ տարած հաղթանակը (29-28, 29-28, 29-28): «Շատ լավ հաղթանակ էր: Միգուցե գաղտնիք է, բայց ասեմ, որ թերագնահատել էի մրցակցիս: Ընդունում եմ, որ սխալվել եմ: Ես նրա մասնակցությամբ նույնիսկ մեկ մենամարտ չէի դիտել և նոր տեսա նրա դեմքը: Ես բարձր […]

̰
Workout մարզաձևը զարգացնելու նպատակով վարչական շրջաններում կկառուցվեն մարզասարքերով հագեցած հատուկ մարզահրապարակներ

13:26 17.07.2023

Մայրաքաղաքում վորքաութ (workout) մարզաձևը զարգացնելու նպատակով բոլոր վարչական շրջաններում կկառուցվեն մարզասարքերով հագեցած հատուկ մարզահրապարակներ: Ընդհանուր առմամբ շահագործման կհանձնվի 24 բակային տարածք: Այս մասին խոսվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։

̰
Ալկարասը հաղթեց Ջոկովիչին և դարձավ Ուիմբլդոնի չեմպիոն

23:27 16.07.2023

Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը հուլիսի 16-ին Ուիմբլդոնի 2023 թվականի եզրափակչում հաղթել է սերբ Նովակ Ջոկովիչին։ 4 ժամ 46 րոպե տեւած հանդիպման հաշիվը եղել է 1:6, 7:6, 6:1, 3:6, 6:4՝ հօգուտ 20-ամյա իսպանացու։ Նշենք, որ Ջոկովիչը յոթ հաղթանակ էր տարել Ուիմբլդոնում։ Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 56,3 մլն դոլար։

̰
«Շիրակը» 2։1 հաշվով հաղթել է «Թելավիին»

20:02 15.07.2023

Գյումրիի քաղաքային մարզադաշտում «Շիրակը» ընկերական խաղ է անցկացրել վրացական «Թելավիի» հետ։ Ընկերական հանդիպումն ավարտվել է «Շիրակի» հաղթանակով։ Գյումրիի ֆուտբոլային  թիմը հաղթել է 2։1 հաշվով։   «Շիրակի» կազմում գոլի հեղինակ են դարձել Սերյոժա Ուռուշանյանն ու Սուրեն Ծառուկյանը։

̰
ՊՍԺ-ն մտադիր է Բավարիայի հետ պայքարել Քեյնի տրանսֆերի համար

19:55 15.07.2023

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։ Ինչպես հայտնում է The Sun-ը, փարիզցիները պատրաստվում են միանալ հարձակվողի համար մղվող պայքարին, որտեղ նրանց հիմնական մրցակիցը «Բավարիան» է։ Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ «Բավարիան» վաղուց էր փորձում ձեռք բերել անգլիացի հարձակվողին: Լոնդոնյան թիմն, այդուհանդերձ, մերժել է «Բավարիայի» առաջին առաջարկը, որը 70 միլիոն ֆունտ (81 միլիոն եվրո) է […]

̰
Ուիմբլդոն․ Մարկետա Վոնդրոուշովան՝ կանանց մրցաշարի հաղթող

18:46 15.07.2023

«Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» կանանց մրցաշարի հաղթող ճանաչվեց   Չեխիայի ներկայացուցիչ Մարկետա Վոնդրոուշովան։ Աշխարհի 42-րդ ռակետը երկու սեթում հաղթանակի հասավ թունիսցի թենիսիստուհի, աշխարհի 6-րդ ռակետ Օնս Ժաբերի նկատմամբ։ Վոնդրոուշովան 1 ժամ 22 րոպե տևած պայքարում հաղթեց 6։4 6։4 հաշվով։ Հաղորդում է ArmSport.am-ը։

̰
Անդրեյ Ռուբլյովը դարձել է Արքայական գավաթի հաղթող

17:45 15.07.2023

Խառը զուգախաղի 2020 թվականի օլիմպիական չեմպիոն, աշխարհի յոթերորդ ռակետ, ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը դարձել է Արքայական գավաթի հաղթող, որն անցկացվել է Հուելվայում (Իսպանիա)։ Այս մրցաշարն անցկացվում է 1912 թվականից և թենիսի պատմության մեջ ամենահին մրցաշարերից մեկն է։ Այս պահին այն համարվում է ցուցադրական։ Տիտղոսի համար Ռուբլյովը մենամարտել է աշխարհի 14-րդ ռակետ, Խորվաթիայի ներկայացուցիչ Բորնա Չորիչի […]

̰
Ռեալի ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է Գրանադա

16:58 15.07.2023

Խեսուս Վալյեխոն Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել է «Գրանադա»` փոխանցում է armsport.am-ը: Մադրիդյան ակումբը հայտարարել է, որ համաձայնության է եկել «Գրանադայի» հետ՝ 26-ամյա պաշտպանին վարձավճարով ձեռք բերելու շուրջ։ Ֆուտբոլիստը մեկ մրցաշրջան կանցկացնի նոր թիմում։ Վալյեխոն «Ռեալին» է միացել 2015 թվականին։ Ֆուտբոլիստն արդեն 5-րդ անգամ է վարճակալությամբ այլ թիմ տեղափոխվում։ Նա ավելի վաղ վարձավճարով հանդես է եկել «Սարագոսայում», […]

̰
Ջոկովիչը 35-րդ անգամ դուրս է եկել Մեծ Սաղավարտի եզրափակիչ՝ սահմանելով ռեկորդ

20:55 14.07.2023

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի կիսաեզրափակիչում հաղթել է իտալացի Յանիկ Սիներին  (6:3, 6:4, 7:6): 36-ամյա մարզիկը 35-րդ անգամ դուրս եկավ «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչ։ Սա պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է։ Երկրորդ տեղում ամերիկուհի թենիսիստուհի Քրիստինա Էվերտն է (34), երրորդում՝ Սերենա Ուիլյամսը (33)։ Ուիմբլդոնի եզրափակիչում Ջոկովիչը կհանդիպի Դանիիլ Մեդվեդև-Կարլոս Ալկարաս զույգի հաղթողի հետ։ Հաղորդում է ArmSport.am-ը։

̰
ՀՖՖ մրցավարները և տեսուչներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում

20:35 14.07.2023

Նոր մրցաշրջանին ընդառաջ՝ Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբի մրցավարներն ու Պրեմիեր լիգայի տեսուչները հուլիսի 15-19-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում: Հավաքին կմասնակցեն 33 մրցավարներ և 11 տեսուչներ:  Տեղեկացնում են  ՀՖՖ մամուլի ծառայությունից։ Դասընթացի ընթացքում լինելու է տեսական հատված, ֆիզպատրաստության դասեր, ուսումնասիրվելու են խաղի կանոնների փոփոխությունները, VAR համակարգի կիրառման առանձնահատկությունները: Հավաքի ղեկավարն է Սլավա Ղազարյանը, ֆիզպատրաստության մարզիչը՝ Արման […]

̰
Հայկական 3 ակումբներ սկսում են պայքարը Կոնֆերենցիաների լիգայում

19:30 13.07.2023

Այսօր հայկական 3 ակումբներ սկսում են պայքարը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում։ Պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 20-ին։ Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» Աբովյանում կհյուրընկալի էստոնական «Նարվա Տրանսը»։ «Արարատ-Արմենիան» Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կընդունի Ալբանիան ներկայացնող «Էգնատիային»։ «Ալաշկերտը» Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատի» հետ կխաղա «Ուրարտու» մարզադաշտում։ Պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 20-ին։

̰
«Այաքսը» ընտրել է Սպերցյանին` Զախարյանի փոխարեն

19:00 13.07.2023

Ամստերդամի «Այաքսը» հետաքրքրված էր «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով, սակայն մոսկովյան թիմի կողմից 25 միլիոն եվրո պահանջելուց հետո ուշադրությունը կենտրոնացրել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի վրա, հայտնում է 1908.nl-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 20-ամյա Զախարյանը այժմ էլ ցանկանում է պայմանագիր կնքել «Ֆեյենորդի» հետ, իսկ Արսենի թեկնածությունն ակտիվորեն քննարկվում է որպես ամառային պատուհանի տրանսֆերային նպատակ։ […]

̰
Ծնվել է Կարեն Խաչանովի երկրորդ որդին

18:07 13.07.2023

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովի և նրա կնոջ՝ Վերոնիկա Շկլյաևայի ընտանիքում համալրում է եղել: Ծնվել է նրանց երկրորդ որդին, ում անվանակոչել են Միքայել: «12.07.2023. Բարի գալուստ աշխարհ, իմ երկրորդ որդի Միքայել»,- գրել է աշխարհի 11-րդ ռակետը սոցցանցերում: 27-ամյա թենիսիստն ու Վերոնիկան միասին են 2016 թվականից: 2019 թվականին ծնվել էր նրանց առաջնեկը, որին անվանակոչել էին […]

̰
Կարեն Գրիգորյանը 3-րդ տեղն է զբաղեցրել Իսպանիայում կայացած միջազգային մրցաշարում

17:44 13.07.2023

Կարեն Գրիգորյանը հաջող ելույթներ ունեցավ իսպանական Բարբերա դել Վալյես քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում՝ 9 մրցախաղում վաստակած 6,5 միավորով զբաղեցնելով երրորդ տեղը: Վերջին տուրից առաջ հայ գրոսմայստերը 6,5 միավորով միանձնյա առաջատարն էր: Վճռորոշ պարտիայում Գրիգորյանը պարտվել է պերուացի Բրիան Էսկալանտեին, որն էլ 7 միավորով արժանացել է գլխավոր մրցանակին՝ լրացուցիչ գործակիցներով գերազանցելով կոլումբացի Խայմե Կուարտասին: Դա […]

̰
Ռոբերտ Հովհաննիսյանը միանձնյա առաջատարն է․ Benasque Open 2023

17:17 13.07.2023

Ռոբերտ Հովհաննիսյանը Իսպանիայում ընթացող «Benasque Open 2023» շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է: Հայ շախմատիստը 7 հնարավորից վաստակել է 6.5 միավոր։ Մրցաշարին մասնակցում է նաև Հայկ Մարտիրոսյանը, ով վաստակել է 6 միավոր և այժմ կիսում է 2-13-րդ հորիզոնականները: Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր։

̰
Սպերցյանը և Զախարյանը՝ հետխորհրդային երկրների ամենաթանկարժեք ֆուտբոլիստների թոփ-20-ում

16:23 13.07.2023

Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Transfermarkt-ի կողմից ընդգրկվել է նախկին ԽՍՀՄ տարածաշրջանի երկրների ամենաթանկարժեք ֆուտբոլիստների թոփ-20-ում: Transfermarkt-ը 23-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո: Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստը ցուցակում 16-րդն է: Ցուցակը գլխավորում է Իտալիայի նորընծա չեմպիոն «Նապոլիի» և Վրաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան, որի տրանսֆերային արժեքը […]

̰
Նաիր Տիկնիզյանը՝ «Վոլֆսբուրգի» տրանսֆերային թիրախում

16:07 13.07.2023

Գերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող «Վոլֆսբուրգը» հետաքրքրված է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով: Այս մասին հայտնել է լրագրող Իվան Կարպովը: Գերմանական ակումբի ներկայացուցիչները 24-ամյա ֆուտբոլիստի խաղին հետևել են Ուելսի և Լատվիայի հավաքականների դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի երրորդ և չորրորդ տուրերի հանդիպումներում: Տիկնիզյանն ուելսցիների դեմ Կարդիֆում կայացած խաղում կատարել էր գոլային փոխանցում, իսկ […]

̰
Աշխարհի չեմպիոնուհին առայժմ զիջում է․ շախմատի կանանց ԱԱ

15:50 13.07.2023

Չինաստանի Շանհայ քաղաքում ավարտվեց շախմատի կանանց աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար եզրափակիչ մրցախաղի առաջին հատվածը: 6 պարտիաներից հետո աշխարհի գործող չեմպիոնուհի, չինացի Ցզյույ Վենցզյունը 2,5-3.5 հաշվով պարտվում է իր հայրենակից Լեյ Տինցզեին: Միակ արդյունավետ պարտիան 5-րդն էր, որում սպիտակներով խաղացող Լեյ Տինցզեն հաղթել էր: Հուլիսի 15-ին Չունցինում անցկացվելիք 7-րդ պարտիայով կմեկնարկի եզրափակիչ մրցախաղի երկրորդ հատվածը: Եթե […]

̰
Մեսսին՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ․ ESPN

15:24 13.07.2023

Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ամերիկյան ESPN-ի կողմից ստացել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: 36-ամյա հարձակվողն արժանացել է նաև 2022 թվականին Կատարում կայացած Մունդիալում լավագույն խաղով աչքի ընկած ֆուտբոլիստի մրցանակին: Արգենտինայի հավաքականը հաղթել էր ԱԱ-2022-ում, իսկ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը ճանաչվել էր մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ: Լիոնել Մեսսին ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի ամերիկյան «Ինտեր Մայամի»: […]

̰
Երևանը կընդունի վոլեյբոլի տղամարդկանց Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության ենթախմբային մրցաշարը

13:04 13.07.2023

Երևանի «Գազպրոմ Արմենիա» ուսումնական-մարզական համալիրում հուլիսի 21-23-ը ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո կանցկացվի վոլեյբոլի տղամարդկանց Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության ենթախմբային մրցաշարը: Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Դանիայի և Պորտուգալիայի թիմերը: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի խոսքով՝ սա աննախադեպ իրադարձություն է, որին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան Կառավարության աջակցությամբ տևական ժամանակ է՝ նախապատրաստվում է: «3-4 […]

̰
Պարգևատրվել են գյումրեցի մարզիկներն ու նրանց մարզիչները

21:00 12.07.2023

2022-2023 թվականների ընթացքում տարբեր սպորտաձևերից աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոններ դարձած և մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին և նրանց մարզիչներին այսօր՝ հուլիսի 12-ին, ընդունել և պարգևատրել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։ Մինչ պարգևատրման արարողությունը Վարդգես Սամսոնյանը ողջունել, շնորհավորել և շնորհակալության իր խոսքն է հղել ներկաներին. «Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս, ձեր շնորհիվ աշխարհի տարբեր […]

̰
Վստահ եմ, որ դա տեղի կունենա շուտով․ Մեսսին՝ հավաքականում կարիերան ավարտելու մասին

20:38 12.07.2023

Լիոնել Մեսսին խոստովանել է, որ շուտով կավարտի կարիերան Արգենտինայի հավաքականում։ — Ե՞րբ եք պատրաստում ավարտել կարիերան ազգային հավաքականում: — Ճիշտն ասած՝ չգիտեմ։ Կարծում եմ՝ դա տեղի կունենա այն պահին, երբ պետք է լինի։ Ես ամեն ինչի հասել եմ, ուստի հիմա մնում է միայն վայելել։ Աստված կասի, թե երբ կգա հեռանալու հարմար պահը: Համոզված եմ, որ […]

̰
«Diyarbekispor»-ի Հայաստանի զինանշանին նմանվող լոգոտիպի մասին քննարկումները հասել են Թուրքիայի խորհրդարան

19:01 12.07.2023

Հուլիսի 12-ին թուրքական ընդդիմադիր ազգայնական «Լավ» (Iyi Parti) կուսակցության անդամ Լյութֆու Թյուրքանը խորհրդարանում բարձրաձայնել է «Diyarbekirspor» ֆուտբոլային ակումբի անվան և էմբլեմի փոփոխության մասին շրջանառվող լուրերը: Պատգամավորը, դիմելով Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարար Օսման Աշքըն Բաքին, հիշեցրել է, որ շուտով սպասվում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի 2 լիգայում գործող «Diyarbekir» սպորտային ակումբի վերանվանումը «Mezopotamya»-ի (թարգմ․Միջագետք): Ապա նշել է, որ […]

̰
Եվրոպական բոլոր երկրներում ինձ հարցնում են, թե ինչու Զախարյանը դեռ չի գնացել. գործակալ

20:52 11.07.2023

Ֆուտբոլային գործակալ Մարիանա Կաշչելանն ասել է, որ Եվրոպայում հետաքրքրություն կա «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի նկատմամբ։ Նրա խոսքերը հայտնում է Metaratings.ru-ն։ «Պրեմիեր լիգայի բոլոր երիտասարդ և հայտնի խաղացողներին ուսումնասիրում են Եվրոպայի թոփ-ակումբներից շատերը: Բայց ամենաշատը խոսվում է Զախարյանի մասին։ Եվրոպական բոլոր երկրներում ինձ հարցնում են, թե ինչու նա դեռ չի հեռացել և որտեղ է խաղալու հիմա։ […]

̰
ՊՍԺ–ն վերջնաժամկետ է սահմանել Մբապեի համար

19:52 11.07.2023

Հարձակվող Կիլիան Մբապեի ապագան ՊՍԺ-ում կորոշվի հուլիսի 17-ին, երբ նա միանա թիմին, հայտնում է Diario Sport-ը: Աղբյուրի փոխանցմամբ, եթե ֆրանսիացին մինչև այդ պայմանագրի վերաբերյալ որոշում չկայացնի, ղեկավարությունը Մբապեին կզրկի  ինքնաթիռի մուտքից ու նրան կթողնի Փարիզում։ Թիմը հուլիսի 22-ին շրջագայության կմեկնի Ճապոնիա։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողը ՊՍԺ-ին ծանուցում է ուղարկել, որ չի նախատեսում ակտիվացնել […]

̰
BACK_TO_TOP