TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+19.09 oC

ՍՊՈՐՏ

Սենա գետի երկայնքով օլիմպիական խաղերի փորձնական բացման արարողություն է անցկացվել

20:57 18.07.2023

«Փարիզ – 2024»-ի կազմակերպիչները Սենա գետի երկայնքով օլիմպիական խաղերի փորձնական բացման արարողություն են անցկացրել: 39 նավակների խումբը ծածկել է Սենայի վեց կիլոմետրանոց երթուղին: Ֆրանսիայի մայրաքաղաքում օլիմպիական խաղերն առաջինն են լինելու, որտեղ բացման արարողությունը տեղի է ունենալու մարզադաշտից դուրս։ Պատվիրակությունների փորձնական նավակներին ուղեկցել է փրկարար ծառայության 18 նավակ, կազմակերպիչներն ու հեռուստաընկերությունները։ Կազմակերպիչներին մտահոգում են անվտանգության հարցերը: […]

̰
Սպերցյանը կարող է տեղափոխվել «Ռեալ» կամ «Մանչեսթեր Սիթի»․ Իվիցա Օլիչ

20:48 18.07.2023

Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Իվիցա Օլիչը խոսել է Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական թոփ ակումբում հայտնվելու հեռանկարների մասին։ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրությունը վերագրվում էր «Մանչեսթեր Սիթիին» և «Ռեալին»: Նրան հարց է ուղղվել, թե հնարավո՞ր է «Կրասնոդարից» անմիջապես տեղափոխվել նման թոփ-ակումբներ։ «Ես կարծում եմ՝ այո: Սպերցյանն արդեն փորձառու ու բարձրակարգ խաղացող է։ Նա մի քանի տարի է, […]

̰
Էլինա Ավանեսյանը Բուդապեշտի մրցաշարում մեկնարկել է հաղթանակով

20:32 18.07.2023

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաջող է մեկնարկել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարում։ Առաջին շրջանում աշխարհի 69-րդ ռակետը մրցել է սլովակ Ռեբեկա Շրամկովայի հետ ու կամային հաղթանակ տարել երեք սեթում՝ 2:6, 6:4, 6:3 հաշվով։ Մրցախաղը տևել է 2 ժամ 29 րոպե։ Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի հունգարացիներ Տիմյա Բաբոշի ու Աննա Բոնդարի […]

̰
Բաթումիում անցկացված շախմատի մրցաշարում Հայաստանն ունի 17 մրցանակակիր

20:16 18.07.2023

Ավարտվել է «7th International Chess Festival – Batumi Municipality Cup» միջազգային մրցաշարը, հայտնում է ՀՇՖ մամուլի քարտուղարությունը: Հայաստանի ներկայացուցիչներից մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ շախմատիստները՝ «Ա» մրցաշար 3-րդ տեղ՝ Վահե Դանիելյան 4-րդ տեղ՝ Էրիկ Հակոբյան 5-րդ տեղ՝ Բենիկ Ագասարով 7-րդ տեղ՝ Էրիկ Գասպարյան 8-րդ տեղ՝ Արսեն Դավթյան «Բ» մրցաշար 8-րդ տեղ՝ Էդգար Հայրապետյան Մ14 պատանիների […]

̰
Ես չեմ վերադառնա եվրոպական ֆուտբոլ. Ռոնալդու

20:00 18.07.2023

Պորտուգալական «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ այլևս չի վերադառնա եվրոպական ֆուտբոլ։ «Ես չեմ վերադառնա եվրոպական ֆուտբոլ, դուռն ամբողջովին փակ է. ես 38 տարեկան եմ, իսկ եվրոպական ֆուտբոլը որակապես շատ է իջել։ Միայն Պրեմիեր լիգան է շատ առաջ մնացած բոլոր առաջնություններից»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ռոնալդուն «Ալ Նասր» էր տեղափոխվել 2023 թվականի […]

̰
Նաիր Թիկնիզյանը կարող է հայտնվել իսպանական «Վալենսիայում»․ Советский спорт

19:53 18.07.2023

«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է հայտնվել իսպանական «Վալենսիայում»: Այս մասին հայտնում են «Советский спорт»-ի աղբյուրները։ Ըստ պարբերականի «Վալենսիայում» ցանկանում են վարձակալել ֆուտբոլիստին երկու տարի ժամկետով՝ հետագայում լրիվ տրանսֆերը գնելու իրավունքով։ Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Թիկնիզյանի տրանսֆերով հետաքրքրված են նաև «Ռեալ Սոսյեդադն» ու գերմանական «Վոլֆսբուրգը»։

̰
Գերազանց տրամադրությամբ պատրաստվում ենք  խաղին․ Գունկոն՝ «Զրինսկիի» հետ հանդիպման մասին

19:47 18.07.2023

ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» այսօր կմրցի բոսնիական «Զրինսկիի» հետ: Երևանյան թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի նախախաղային մամուլի ասուլիսում ասել է, որ հեշտ խաղ չի լինելու։ «Գիտենք մրցակցի ուժեղ կողմերը։ Մեր առաջադրանքը լավ ֆուտբոլ ցույց տալն ու դրական արդյունքի հասնելն է։ Մրցակցի կազմում կոնկրետ մեկ ֆուտբոլիստի չեմ առանձնացնի․ կառանձնացնեմ հարձակվողներին, կենտրոնական […]

̰
Ուելսի արքայազնը աջակցել է «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստին

19:30 18.07.2023

Ուելսի արքայազն Ուիլյամն արձագանքել է Անգլիայի և «Տոտենհեմի» նախկին կիսապաշտպան Դելե Ալլիի The Overlap YouTube ալիքի համար տված հարցազրույցին։ «Խիզախ և ոգեշնչող Դելե։ Հոգեկան առողջության մասին քննարկումը թուլության նշան չէ։ Շարունակենք խոսել այս թեմաների շուրջ։ Մենք բոլորս քեզ հետ ենք, Դելե»,- Թվիթերում գրել է արքայազն Ուիլյամը։ Անցյալ շաբաթ Դելե Ալին զգացմունքային հարցազրույց էր տվել «Մանչեսթեր […]

̰
Շանսեր միշտ էլ կան, մինչև վերջին վայրկյանը․ Օզբիլիսը՝ «Զրինսկիի» հետ պատասխան խաղի մասին

19:23 18.07.2023

ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» այսօր կմրցի բոսնիական «Զրինսկիի» հետ: «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի նախախաղային մամուլի ասուլիսին մասնակցել է նաև Արաս Օզբիլիսը։ «Իհարկե, բարդ հանդիպում է սպասվում։ Գիտենք, որ շատ բարդ մրցակից է մեզ բաժին հասել, բայց ամեն ինչ անելու ենք, որ հաղթանակ տոնենք այս խաղում։ Գիտենք, որ նրանք շատ […]

̰
Գերմանիայի ամենագեղեցիկ ֆուտբոլիստուհին հրաժարվել է նկարահանվել Playboy-ում

19:02 18.07.2023

Տղամարդկանց Playboy ամսագիրը նախատեսել էր 2023 թվականին նկարահանել ֆուտբոլիստուհի Ջուլիա Գվինին։ Սակայն գերմանուհին կտրականապես հրաժարվել է մերկ նկարահանվել։ Այս մասին հայտնում է Bild-ը։ «Ջուլիա Գվինը ոչ միայն ականավոր մարզուհի է, այլև շատ գեղեցիկ երիտասարդ կին: Այնպես որ, նրա նման մարդը, բնականաբար, հետաքրքիր է Playboy-ի համար»,- ավելի վաղ ասել էր Playboy-ի գերմանական մասնաճյուղի ղեկավար Ֆլորիան Բոյտինը: […]

̰
Եթե Մբապեն անվճար հեռանա, ՊՍԺ-ն կարող է լուրջ ֆինանսական խնդիրների առաջ կանգնել

18:55 18.07.2023

ՊՍԺ-ն կարող է ֆինանսական լուրջ խնդիրներ ունենալ, եթե հարձակվող Կիլիան Մբապեն ակումբից հեռանա անվճար տրանսֆերով: Այս մասին հայտնում է The Athletic-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Մբապեի՝ ազատ խաղացողի կարգավիճակում հեռանալու հավանականությունը փարիզեցիներին կստիպի վաճառել խաղացողների։ Նման սպառնալիքի պատճառով ֆրանսիական ակումբը որոշել է դադարեցնել մի քանի տրանսֆերների շուրջ բանակցությունները, մասնավորապես «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդո Սիլվայի տրանսֆերի […]

̰
Կամո Ունանյանը հաղթանակը նվիրել է շրջափակման մեջ գտնվող արցախցիներին

18:35 18.07.2023

Ղրղզստանի Կարա-բալտա քաղաքում տեղի է ունեցել EFC Global 33 MMA-ի խոշոր միջազգային մրցաշար, որտեղ նախատեսված էր հայ մարզիկ Կամո Ունանյանի մենամարտը բրազիլացի անվանի մարզիկ Ռոդրիգես Ռոնդինելլիի հետ։ Մենամարտից մեկ օր առաջ բրազիլացի մարզիկը անհայտ պատճառներով հրաժարվել է մենամարտել Ունանյանի հետ։ Կազմակերպիչները Ունանյանի համար գտել են նոր հակառակորդ։ Այս մասին հայտնել են Հայաստանի կարատեի միությունից։ Կամո […]

̰
Տեղի է ունեցել «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի «Կիլիկիա» մարզադահլիճի պաշտոնական բացման արարողությունը

15:51 18.07.2023

Այսօր տեղի է ունեցել «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի «Կիլիկիա» մարզադահլիճի պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ, մարզաշխարհի երախտավորներ: Ներկաները շրջել են հիմնանորոգված մարզադահլիճում, ծանոթացել պայմաններին, հետևել մարզիկների պարապմունքներին: «Դժվար է գերագնահատել նման ենթակառուցվածքներ ունենալու կարևորությունը: Սա մեր երեխաների համար առաջին […]

̰
Ուգոչուկվու Իվուն տեղափոխվեց Կազանի «Ռուբին»

08:45 18.07.2023

«Ուրարտուն» և կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, և ֆուտբոլիստը տեղափոխվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգա վերադարձած Կազանի «Ռուբին», հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Transfermarkt-ի համաձայն՝ գործարքն արժեցել է 600 հազար եվրո, Իվուն ու «Ռուբինը» կնքել են 3 տարվա պայմանագիր, որի ժամկետը կլրանա 2026 թվականի հունիսի 30-ին: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստն «Ուրարտուի» կազմում […]

̰
«Ֆեյենորդը» հաստատել է Արսեն Զախարյանի նկատմամբ հետաքրքրությունը

08:14 18.07.2023

Նիդերլանդական «Ֆեյենորդի» մամուլի ծառայությունը հաստատել է այն տեղեկությունը, որ ակումբը հետաքրքրված է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանով՝ նշելով, որ ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի շուրջ բանակցությունները դեռ չեն սկսվել։ «Այո, մեր ակումբը հետևում է նրան, բայց բանակցություններ չի սկսել։ Այս պահին այլ նորություններ չունենք այս խաղացողի մասին»,- «Ֆեյենորդի» մամուլի ծառայությանը մեջբերել է Sport24-ը։ Հաղորդվում է նաև, որ […]

̰
Մեսսին դադարել է հետևել ՊՍԺ-ին սոցիալական ցանցերում

23:59 17.07.2023

Լիոնել Մեսսին Instagram-ում դադարել է հետևել իր նախկին ակումբի՝ ֆրանսիական ՊՍԺ թիմի էջին: Այս մասին հայտնում է FootMarcato-ն։ 36-ամյա արգենտինացին ամռանը հեռացել էր թիմից և տեղափոխվել «Ինտեր Մայամի»։ Միևնույն ժամանակ, արգենտինացին հետևում է «Բարսելոնային», որտեղ նա անցկացրել է իր կարիերայի մեծ մասը։ Նա հետևում է նաև «Չելսիին», «Մանչեսթեր Սիթիին» և «Նյուելս Օլդ Բոյզին»:

̰
Խաչանովը  մնացել է 11-րդ տեղում․ ATP

23:45 17.07.2023

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է տղամարդկանց դասակարգման աղյուսակը, որի առաջատարի դիրքը պահպանել է «Ուիմբլդոնում» հաղթած իսպանացի Կառլոս Ալկարասը: «Ուիմբլդոնի» եզրափակիչի մասնակից, սերբ Նովակ Ջոկովիչը մնացել է երկրորդ տեղում: Դասակարգման աղյուսակի թոփ-10-ում որևէ փոփոխություն չի եղել: Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել «Ուիմբլդոնը», մնացել է 11-րդ տեղում: ATP-ի դասակարգման […]

̰
«Լացիոն» ընկերական խաղում հաղթել է 16-0 հաշվով

23:25 17.07.2023

Հռոմի «Լացիոն» ընկերական խաղում 16-0 հաշվով հաղթել է իտալական «Աուրոնցո» ակումբին: Հռոմեական ակումբի կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Չիրո Իմոբիլեն, որն առաջին կեսում կատարել է նաև գոլային փոխանցում ու փոխարինվել է: Հիշեցնենք, որ Իտալիայի ավարտված առաջնությունում «Լացիոն» դարձել էր երկրի փոխչեմպիոն ու գալիք մրցաշրջանում կխաղա Չեմպիոնների լիգայում:

̰
«Ինտեր Մայամին» ներկայացրել է Մեսսիին և Բուսկետսին

23:04 17.07.2023

Կայացել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» նորեկներ Սերխիո Բուսկետսի և Լիոնել Մեսսիի շնորհանդեսը: Բուսկետսն «Ինտեր Մայամիում» կխաղա «5» համարի մարզաշապիկով, իսկ Մեսսին՝ «10»: Երկու ֆուտբոլիստներն էլ ազատ գործակալի կարգավիճակում են տեղափոխվել MLS-ը ներկայացնող ակումբ: Հիշեցնենք, որ Բուսկետսն ու Մեսսին 2008-2021 թվականներին միասին խաղացել էին «Բարսելոնայում»: 35-ամյա իսպանացին կատալոնական ակումբից ազատ գործակալի կարգավիճակում հեռացել էր 2022/2023 մրցաշրջանի […]

̰
Լուկաս Սելարայանը դուբլի հեղինակ է դարձել «Կոլամբուս Կրյուի» կազմում

21:40 17.07.2023

ՄԼՍ-ի 24-րդ տուրում «Կոլամբուս Կրյուն» արտագնա խաղում 2։3 հաշվով պարտվել է «Պորտլենդ Տիմբերսին»։ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Առաջին կեսում դաշտի տերերի կազմում դուբլ է գրանցել Դայրոն Ասպրիլյան։ Ընդմիջումից առաջ Լուկաս Սելարայանն անհատական գեղեցիկ խաղի արդյունքում գրավել է մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 1։2։ 65-րդ րոպեին Սելարայանը հեռահար փայլուն […]

̰
Սպերցյանն ամռանը չի հեռանա «Կրասնոդարից»․ РБ Спорт

21:04 17.07.2023

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի հեռանա թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է РБ Спорт-ը։ Աղբյուրի համաձայն՝ ավելի հավանական է, որ ֆուտբոլիստը նոր մրցաշրջանը կսկսի «Կրասնոդարում»: Սակայն ակումբի ղեկավարության և Սպերցյանի միջև կա պայմանավորվածություն, որ ֆուտբոլիստը կարող է հեռանալ ակումբից ամռանը, եթե «արժանի» առաջարկ լինի։ Նախկինում ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել […]

̰
Մեսսիին տեսել են Մայամիի սուպերմարկետներից մեկում

20:54 17.07.2023

Համացանցում սկսել են տարածվել «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի լուսանկարները Մայամիի սուպերմարկետներից մեկից: 36-ամյա ֆուտբոլիստը նաև երկրպագուների հետ է լուսանկարվել: Մեսսին ֆրանսիական ՊՍԺ-ից հեռանալուց հետո հայտարարել էր «Ինտեր Մայամի» տեղափոխության մասին: Մինչ այդ արգենտինացին իր պրոֆեսիոնալ խաղային կարիերայի մեծ մասն անցկացրել էր իսպանական «Բարսելոնայում»։ Նախորդ մրցաշրջանում Մեսսին անցկացրել է 41 խաղ՝ դառնալով 21 գոլի և […]

̰
«Մոնակոն» չի հեռացնի բռնաբարության մեջ մեղադրվող ֆուտբոլիստին

20:29 17.07.2023

«Մոնակոյի» ավագ Վիսամ Բեն Յեդերը կշարունակի թիմի հետ նախապատրաստվել մրցաշրջանին և չի որակազրկվի, թեև նախօրեին տեղեկություն էր տարածվել, թե ֆուտբոլիստը մեղադրվում է բռնաբարության մեջ: Ինչպես հայտնում է L’Equipe-ը, մարզչական շտաբը որոշել է չհեռացնել խաղացողին: Նշվում է, որ Բեն Յեդերի դեմ միանգամից երկու աղջիկ՝ 19 և 20 տարեկան, ցուցմունք են ներկայացրել: Գործում նաև ֆուտբոլիստի կրտսեր եղբայրն […]

̰
Էլինա Ավանեսյանը նահանջել է․ WTA

20:18 17.07.2023

Թենիսի կանանց ասոցիացիան (WTA) թարմացրել է դասակարգման աղյուսակը: Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը նահանջել է մեկ աստիճան և այժմ 69-րդն է: Վարկանիշային աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ լեհ Իգա Շվյոնտեկը: «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնում» հաղթած չեխ Մարկետա Վոնդրոուսովան բարձրացել է 32 աստիճան և այժմ 10-րդ տեղում է: 1 (1). Իգա Շվյոնտեկ (Լեհաստան)՝ […]

̰
Սարգիս Ստեփանյանին ֆրանսիական Պրիվա քաղաքի պատվո մեդալ է հանձնվել

19:55 17.07.2023

Ֆրանսիայի Հայ համայնքն ընդունել է հայ մարզիկներին, ովքեր այս օրերին Ֆրանսիայի մայրաքաղաքում մասնակցում են պարաաթլետիկայի աշխարհի առաջնությանը: Պրիվայի քաղաքապետ Միշել Վալլան Սարգիս Ստեփանյանին և իր մարզիչ Գևորգ Ստեփանյանին հանձնել է քաղաքի պատվո մեդալը։

̰
ԱՄՆ-ում բացվել է Ուսեյն Բոլտի բրոնզե արձանը

19:46 17.07.2023

Ֆլորիդա նահանգի Միրամար քաղաքում բացվել է Օլիմպիական խաղերի 8-ակի չեմպիոն, ճամայկացի լեգենդար արագավազորդ Ուսեյն Բոլտի բրոնզե արձանը, հայտնում է CBS-ը: Արձանի հեղինակը ճամայկացի քանդակագործ Բասիլ Ուոթսոնն է։ Սա աշխարհի 11-ակի չեմպիոնի առաջին արձանն է ԱՄՆ-ում։ 36-ամյա մարզիկը ներկա է գտնվել արձանի բացման արարողությանը։ Հիշեցնենք, որ Ուսեյն Բոլտը 100 և 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիրն է։

̰
Բարսելոնայում քանդում են հանրահայտ «Կամպ Նոու» մարզադաշտի տրիբունաները

19:25 17.07.2023

«Բարսելոնան» սկսել է հանրահայտ «Կամպ Նոու» մարզադաշտի վերանորոգման նախագիծը: Շինարարները սկսել են քանդել մարզադաշտի տրիբունաների մի մասը։ Կատալոնական թիմը ժամանակավորապես տեղափոխվել է Օլիմպիական Արենա, որտեղ կխաղա մինչև 2024 թվականը։ Վերակառուցումից հետո մարզադաշտը 99354 հանդիսականի փոխարեն կկարողանա 106000 երկրպագուի տեղավորել: «Կամպ Նոու» կառուցվել է 1957 թվականին։ 66 տարվա ընթացքում մարզադաշտը երկու անգամ վերանորոգվել է։ Ներկայիս նախագծի […]

̰
Հայտնի են «Զրինսկի»-«Ուրարտու» խաղի մրցավարները

19:20 17.07.2023

Բոսնիա-Հերցեգովինան ներկայացնող «Զրինսկիի» և Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուի» միջև Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղը կսպասարկի Դանիան ներկայացնող մրցավարական անձնակազմը, տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Պետեր Կյեսգորը, որին եզրերում կօգնեն Յեսպեր Դալն ու Վիկտոր Սկիտեն, չորրորդ պաշտոնյան Յակոբ Կառլսենն է: Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Ուրարտուն» 0-1 […]

̰
Արսենը ցանկանում էր խաղալ «Գալաթասարայում», սակայն նրա հայրը մոլեռանդ մարդ է․ թուրք լրագրող

18:50 17.07.2023

Թուրք լրագրող Օզգյուր Սանկարը հայտարարել է, որ Արսեն Զախարյանն այս տարվա հունվարին պատրաստ էր տեղափոխվել Ստամբուլի «Գալաթասարայ»: «Այս տրանսֆերի համար միայն մեկ խոչընդոտ կար՝ Արսենի հոր կարծիքը, այլ խնդիրներ չկային։ «Գալաթասարայը» տրանսֆերի շուրջ պայմանավորվել էր «Դինամոյի» հետ։ Եթե ​​ձեզ հետաքրքրում են ֆինանսական մանրամասները, կարող եմ տրամադրել դրանք՝ 13 միլիոն եվրո, որը ակումբը պատրաստվում էր վճարել […]

̰
Ուրախ եմ, որ սկսել եմ իմ երկրորդ մրցաշրջանն «Ինտերում»․ Մխիթարյան

18:30 17.07.2023

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր մրցաշրջանից առաջ խոսել է իր սպասելիքներից: «Ուրախ եմ, որ սկսել եմ իմ երկրորդ մրցաշրջանն «Ինտերում»: Ամբողջությամբ պատրաստ եմ ու սպասում եմ խաղընկերներիս վերադարձին, որպեսզի միասին ձգտենք մեր նպատակներին: Նրանք միշտ օգնում են ինձ, իսկ ես ամեն մի խաղում անում եմ ուժերիս առավելագույնը՝ թիմին օգնելու համար: Անհատական նպատակներ չեմ փնտրում. […]

̰
BACK_TO_TOP