TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+16.11 oC

ՍՊՈՐՏ

Ադրիան Մուտուն գլխավորում է ադրբեջանական ակումբը

18:56 11.07.2023

Ռումինիայի ազգային հավաքականի, «Չելսիի», «Ինտերի» և «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ադրիան Մուտուն դարձել է «Նեֆթչիի» գլխավոր մարզիչը, ArmSport. am-ի փոխանցմամբ՝ հայտնել է ադրբեջանական ակումբի պաշտոնական կայքը։ 44-ամյա մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է երկու տարով։ Մուտուն 2016 թվականի հուլիսին ավարտել էր ֆուտբոլիստի կարիերան, որից հետո սկսել էր աշխատել որպես մարզիչ։ Ռումինացու վերջին աշխատանքը Բուխարեստի «Ռապիդում» էր։ Մուտուն […]

̰
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

15:20 11.07.2023

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը: «Մենք մի շարք նամակներ ենք գրել և ստացել ենք պատասխաններ, որ ամեն ինչով ապահովելու են, ու խնդիր չունենք: Գնալու ենք աշխարհի առաջնությանը, որտեղ խաղարկվելու է Օլիմպիական խաղերի վարկանիշ: Նման միջոցառումը բաց թողնել չի կարելի».- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան […]

̰
5 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ. ծանրամարտի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում առաջինն է Եվրոպայի առաջնությունում

12:31 11.07.2023

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ երկամարտում նվաճելով 5 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Երեկ՝ մրցումային վերջին օրը, Հայաստանի ներկայացուցիչներից պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել 102 կգ քաշային Աշոտ Մարգարյանը՝ երկամարտի 312 կգ արդյունքով դառնալով բրոնզե մեդալակիր: Ավելի վաղ […]

̰
«Ուրարտուն» շատ բարդ մրցակից է. «Զրինսկիի» գլխավոր մարզիչ

10:30 11.07.2023

Չեմպիոնների լիգայի 2023/24 թթ․ մրցաշրջանի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիի» հետ։ Այսօր կայանալիք հանդիպումից առաջ հյուրերի գլխավոր մարզիչ Կրունոսլավ Ռենդուլիչը գնահատել է թիմերի հնարավորությոնները: «Մեզ բարդ խաղ է սպասվում։ «Ուրարտուն» շատ բարդ մրցակից է։ Նախորդ մրցաշրջանից հետո 11 ֆուտբոլիստ հեռացել է թիմից, և 11 խաղացող է համալրել մեր […]

̰
Աշոտ Մարգարյանը՝ բրոնզե մեդալակիր. Ծանրամարտի Մ17 ԵԱ

09:55 11.07.2023

Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Մարգարյանը (102 կգ) բրոնզե մեդալակիր է դարձել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան (Մ15, Մ17) առաջնությունում։ Մինչև 17 տարեկանների պայքարում հայ ծանրորդը գրանցել է երկամարտի 312 կգ (141+171) արդյունք: Մարգարյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում, իսկ հրումում արժանացել է բրոնզե մեդալի: Երկամարտի 320 կգ (143+177) արդյունքով չեմպիոնի կոչումը […]

̰
«Բարսելոնան» հրաժարվել է  Նեյմարից

09:35 11.07.2023

«Բարսելոնան» հրաժարվել է վերադարձնել Նեյմարին։ Ըստ Mundo Deportivo-ի՝ գործակալները «Բարսելոնային» առաջարկել են պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հարձակվողի հետ, սակայն կատալոնական ակումբը հրաժարվել է։ Տրանսֆերին դեմ է արտահայտվել մարզչական շտաբը։ Մարզիչները կարծում են, որ բրազիլացին կփչացնի մթնոլորտը թիմում։ Նեյմարի շրջապատը մտածել է նրա՝ «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորության մասին այն բանից հետո, երբ Լիոնել Մեսսին հրաժարվեց վերադառնալ կատալոնական ակումբ։ […]

̰
16-ամյա ռուս թենիսիստուհին դուրս է եկել Ուիմբլդոնի  1/8 եզրափակիչ

22:56 10.07.2023

Աշխարհի 102-րդ ռակետ, 16-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան դուրս է եկել Ուիմբլդոնի 1/8 եզրափակիչ։ Երրորդ շրջանի խաղում Անդրեեւան 6:2, 7:5 հաշվով հաղթել է աշխարհի 23-րդ ռակետ, իր հայրենակից Անաստասիա Պոտապովային։ Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Անդրեևան կպայքարի ԱՄՆ ներկայացուցիչ, Աշխարհի 25-րդ ռակետ Մեդիսոն Քիսի հետ։

̰
Տեղի է ունեցել Երևանում կայանալիք ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության անցկացման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը

22:38 10.07.2023

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել 2024 թվականին Երևանում կայանալիք ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության նախապատրաստման և անցկացման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Հանձնաժողովում ընդգրկված գերատեսչությունների ներկայացուցիչները, ինչպես նաև հրավիրված մասնագետները հանդես են եկել առաջարկներով: Սահմանվել են առաջիկա աշխատանքները և դրանց կատարման ժամկետները: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Press Secretary of the […]

̰
Սարգիս Ստեփանյանը Փարիզի 2024թ. Պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել

20:00 10.07.2023

Բազկամարտի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը Փարիզում ընթացող Պարաաթլետիկայի աշխարհի առաջնությունում հանդես գալով գնդի հրում վարժության F54-F55 դասակարգման խմբում՝ 9.78 սմ. արդյունքով զբաղեցրել է 11-րդ հորիզոնականն ու Փարիզ-2024 Պարալիմպիկ խաղերի ուղեգիր ապահովել: Տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Սարգիս Ստեփանյանն, ամփոփելով իր մրցելույթները, հավաստիացնում է՝ սա դեռ սկիզբն է. Պարալիմպիկ խաղերում ամեն ինչ անելու […]

̰
Հրանտ-Լեոն Ռանոսը սկսել է մարզումները Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում

19:50 10.07.2023

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը սկսել է մարզումները Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում՝ նախապատրաստվելով նոր մրցաշրջանին: Ֆուտբոլիստը մարզումային լուսանկարներ է հրապարակել սոցիալական ցանցի իր էջերում: Ռանոսն այս տարվա մայիսին էր պայմանագիր կնքել «Բրոուսիայի» հետ, որը նախատեսված է մինչև 2027 թվականը:

̰
Մի քանի օրում սպառվել է ավելի քան հինգ միլիոն տոմս․ Փարիզ-2024

19:13 10.07.2023

Մեկնարկել է «Փարիզ- 2024» ամառային օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքի երրորդ փուլը: Տոմսերը վաճառվելու են անձամբ ներկայանալու սկզբունքով, առանց նախնական գրանցման կամ վիճակահանության: Սա այն մեկնարկն է, որը լիովին բաց է բոլորի համար և հնարավորություն է տալիս գնել տոմսեր նախընտրած միջոցառումների համար: Ի սկզբանե իրացումը նախատեսված էր 2023թ. վերջին, սակայն մեծ պահանջարկի պատճառով վաճառքը շուտ է […]

̰
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Եվրոպական խաղերի մեդալակիրներին

18:56 10.07.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպական ամառային երրորդ խաղերում հաջող մրցելույթներ ցուցադրած և մեդալներ նվաճած հայ մարզիկներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, մարզիչներ և մարզիկներ: Հիշեցնենք՝ Լեհաստանում կայացած Եվրոպական ամառային երրորդ խաղերում հայ մարզիկները 3 մեդալ են նվաճել՝ 1 արծաթե և 2 բրոնզե: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել մարզիկներին ու մարզիչներին կատարած քրտնաջան աշխատանքի համար և շնորհավորել նրանց վերջին հաջողությունների […]

̰
Ստյոպա Մկրտչյանը կարիերան կշարունակի խորվաթական ակումբում

18:50 10.07.2023

Հայաստանի հավաքականի և «Արարատ-Արմենիայի» 20-ամյա ֆուտբոլիստ Ստյոպա Մկրտչյանը կարիերան կշարունակի խորվաթական «Օսիեկ» ակումբում, ուր կտեղափոխվի վարձակալական հիմունքներով: Այս մասին հայտնում է Sportske Novosti-ն: Մկրտչյանը շաբաթվա վերջին կժամանի Օսիեկ քաղաք, իսկ երկուշաբթի օրը բուժզննում կանցնի խորվաթական ակումբի համար՝ պայմանագիր կնքելուց առաջ: Ըստ աղբյուրի՝ վարձակալական պայմանագիրը նախատեսված կլինի մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը՝ հետագայում տրանսֆերը գնելու հնարավորությամբ: «Օսիեկը» […]

̰
Սենա գետի ջրի որակը կստուգվի. Փարիզ-2024

18:30 10.07.2023

Փարիզի և Իլ-դե-Ֆրանսի ղեկավար Մարկ Գիյոմը խոստացել է, որ Սենա գետի ջրի որակը բարձր կլինի այն չափանիշներից, որոնք պահանջում է միջազգային օլիմպիական կոմիտեն և «Փարիզ-2024»-ի կազմկոմիտեն: Սենա գետը օլիմպիական խաղերի ժամանակ կօգտագործվի մարաթոնյան լողի, եռամարտի և պարատրիաթլոն մարզաձևերի մրցումների անցկացման համար: Ջրի որակի ստուգումը կիրականացվի բոլոր միջոցառումների ընթացքում:

̰
Թուրքական ֆուտբոլային ակումբը՝ Հայաստանի զինանշանին նման լոգոտիպով

17:57 10.07.2023

Դիարբեքիր քաղաքի ֆուտբոլային ակումբը՝ «Դիարբեքիրսպորը», անվանափոխվել է «Մեսոպոտամիասպորի», փոխել է նաև իր տարբերանշանը։ Ըստ թուրքական հարթակներում տարածված տեղեկատվության` ակումբի տարբերանշանը շատ նման է Հայաստանի զինանշանին: Թուրքիայի երկրորդ լիգայում հանդես եկող «Դիարբեքիրսպոր» ակումբը պատկանում է քրդերին, և նրանք որոշել են ռեբրենդինգ կատարել։ Նոր լոգոտիպն արդեն պաշտոնապես ներկայացվել է և բազմաթիվ հակասությունների ու զայրույթի պատճառ է դարձել […]

̰
ՊՍԺ-ի դարպասապահը նիհարել է ավելի քան 20 կգ և կարող է այլևս խաղադաշտ չվերադառնալ

17:31 10.07.2023

ՊՍԺ-ի դարպասապահ Սերխիո Ռիկոն, ով դժբախտ պատահարի պատճառով կոմայի մեջ էր, այլևս կարող է չվերադառնալ խաղադաշտ, հայտնում է The Athletic-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը մոտակա երկու շաբաթվա ընթացքում կարող է դուրս գրվել հիվանդանոցից, սակայն նա նիհարել է ավելի քան 20 կգ և կորցրել է մկանային զանգվածի մոտ 30%-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռիկոն ընկել է […]

̰
Հայ թաեքվոնդոյիստները մեդալներ են նվաճել ԱՄՆ-ի ազգային առաջնությունում

17:20 10.07.2023

Հայաստանի թաեքվոնդոյի պատանիների հավաքականի անդամները մեդալներ են նվաճել ԱՄՆ-ի թաեքվոնդոյի ազգային առաջնությունում: Մելանի Այվազյանը դարձել է առաջնության հաղթող, իսկ Ստյոպա Երեմյանը՝ բրոնզե մեդալակիր:

̰
Հայ շախմատիստները առաջատարներն են․ Batumi Municipality Cup-2023

16:53 10.07.2023

«Batumi Municipality Cup-2023» մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ։ Առաջին հորիզոնականում է ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Հակոբյանը, ով 6 հնարավորից վաստակել է 5.5 միավոր: ՖԻԴԵ-ի վարպետներ Բենիկ Ագասարովը և Արսեն Դավթյանը զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականները՝ Էրիկից ետ մնալով 1 միավորով: Պատանիները նաև զգալիորեն բարելավել են իրենց վարկանիշերը:

̰
3-ական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի միջազգային մրցաշարից

16:32 10.07.2023

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հաջող մրցելույթներ է ունեցել Վրաստանի Գորի քաղաքում կայացած աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարում, որին մասնակցել են նաև Վրաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Հունգարիայի, Իսրայելի, Թուրքիայի և Ադրբեջանի բռնցքամարտիկները։ Հայ բռնցքամարտիկներից մրցաշարի հաղթողներ են դարձել 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 75 կգ քաշային Արմեն Պողոսյանը և 86 կգ քաշային Դավիթ […]

̰
Մրցավարը պատմել է Մեսսիի հետ աշխատանքի դժվարությունների մասին

16:11 10.07.2023

Ֆուտբոլային մրցավար Ռոբերտ Սիբիգան խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին: «Սա Դևիդ Բեքհեմի կամ Զլատանի մակարդակը չէ: Սա այլ մակարդակ է։ Վերջին բանը, որ դուք ցանկանում եք որպես մրցավար, այն է, որ տեսնեք, թե դուք ինչպես եք փչացնում խաղը կամ թույլ տալիս, որ շատ ավելի քիչ տաղանդ և փորձ ունեցող խաղացողներն ինչ-որ բան անեն […]

̰
Անգլիայի Մ21 հավաքականը՝ Եվրոպայի չեմպիոն

14:57 10.07.2023

Եվրոպայի Մ21 առաջնության եզրափակչում մրցել են Անգլիայի և Իսպանիայի հավաքականները: Հանդիպումն ավարտվել է անգլիացիների հաղթանակով: Հանդիպման միակ գոլը խփել է Ջոնսը 45+4 րոպեին: Ի դեպ, հիմնական ժամանակին ավելացված 8-րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց է նշանակել անգլիացիների դարպասին, սակայն Ռուիսի հարվածից հետո գնդակ է հետ է մղել դարպասապահը։ Անգլիայի Մ21 հավաքականի համար սա 3-րդ հաղթանակն էր […]

̰
ՊՍԺ-ի նախագահը «շոկի մեջ է» Մբապեի հարցազրույցից

14:40 10.07.2023

Կիլիան Մբապեի՝ ՊՍԺ-ին քննադատող հարցազրույցը դժգոհություն է առաջացրել ֆուտբոլիստների և ակումբի ղեկավարների շրջանում: Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողը խոսել էր France Football-ի հետ, նշելով, որ Չեմպիոնների լիգայում փարիզեցիների անհաջողությունների հարցը պետք է հասցեագրվի ակումբի ղեկավարությանը, ինչպես նաև նշել է, որ ՊՍԺ-ում խաղալը հանգեցնում է իր ելույթների թերագնահատմանը։ Ինչպես հայտնում է RMC Sport-ը, ՊՍԺ-ի որոշ խաղացողներ դժգոհ […]

̰
Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները 10 մեդալ են նվաճել Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

13:24 10.07.2023

Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականները Հունգարիայի Կապոսվար քաղաքում անցկացված Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ընդհանուր առմամբ 10 մեդալ են նվաճել՝ 1 ոսկե, 4 արծաթե, 5 բրոնզե: Հայաստանի պատանեկան թիմի կազմում հաղթողի տիտղոսը նվաճել է ազատ ոճային ըմբիշ, 62 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը: Հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից: Մեկնարկային գոտեմարտում Մոսեսյանը մրցել է […]

̰
Ծանրորդներ Էմմա Պողոսյանը, Վալերիկ Մովսիսյանն ու Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողներ

11:14 10.07.2023

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունում Հայաստանն արդեն երկամարտի 9 մեդալ է նվաճել, որոնցից 5-ը՝ ոսկե: Հայաստանի ներկայացուցիչներից հուլիսի 9-ին պատանեկան ԵԱ-ի կրկնակի հաղթող է դարձել 16-ամյա Էմմա Պողոսյանը: 81 կգ քաշայինների պայքարում Էմման ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 225 կգ արդյունքով (96+129 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս […]

̰
Էմմա Պողոսյանը ոսկե մեդալակիր և Եվրոպայի ռեկորդակիր

08:18 10.07.2023

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 81 կգ քաշային կարգայինների մրցապայքարում ՀՀ հավաքական թիմի կազմում հանդես եկած ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան Էմմա Պողոսյանը, անձնական մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Արտաշես Ներսիսյան, երկամարտի 225 կգ արդյունքով դարձավ հաղթող։ Մեր մարզուհին «հրում» վարժաձևում՝ 129 կգ արդյունքով սահմանեց Եվրոպայի պատանեկան նոր […]

̰
Մահացել է իսպանացի լեգենդար ֆուտբոլիստ Լուիս Սուարես Միրամոնտեսը

19:42 09.07.2023

88 տարեկան հասակում մահացել է իսպանացի ֆուտբոլիստ Լուիս Սուարես Միրամոնտեսը, հուլիսի 9-ին իր կայքում հայտնել է իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբը։ Մարզիկի մահվան պատճառը հայտնի չէ։ Հրաժեշտի օրվա և վայրի մասին դեռ տեղեկություններ չկան։ Ինչպես նշել են ակումբում, ֆուտբոլիստի մահը նոստալգիա է առաջացրել նրա խաղի նկատմամբ, որը ոգեշնչել է թե՛ մարզիկների, թե՛ երկրպագուների սերունդներին։ Միրամոնտեսը համարվում […]

̰
Հայաստանը երկամարտի երրորդ ոսկե մեդալն է նվաճել ծանրամարտի Մ15 և Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

12:50 09.07.2023

Մ17 տարեկանների պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է 76 կգ քաշային Աննա Ամրոյանը՝ երկամարտի 209 կգ արդյունքով (92+117) դառնալով ոսկե մեդալակիր: Ամրոյանը պոկում և հրում վարժություններում ևս արժանացել է փոքր ոսկե մեդալներին: Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ պատանեկան ԵԱ-ի հաղթող էին ճանաչվել նաև ծանրորդներ Ժորա Գրիգորյանը (61 կգ) և Սերյոժա Բարսեղյանը (67 կգ): Ընդհանուր առմամբ, Հայաստանի թիմն […]

̰
Այս հարցը ոչ թե ինձ պիտի ուղղվի, այլ նրանց, ովքեր կառուցում են ակումբը․ Մբապե

19:57 08.07.2023

Կիլիան Մբապեն առաջարկել է ՊՍԺ-ի ղեկավարներին հարցնել, թե ինչու ակումբը չի կարող հաղթել Չեմպիոնների լիգան: «Ես չգիտեմ, թե ինչ է պակասում ՊՍԺ-ին (Չեմպիոնների լիգան հաղթելու համար), դա ինձ համար նախատեսված հարց չէ։ Մենք արեցինք այն, ինչ կարող էինք, վերջ։ Պետք է հարցնել այն մարդկանց, որոնք հավաքում են թիմը, կազմակերպում են աշխատանքները, կառուցում այս ակումբը։ Ես […]

̰
Դարպասապահ Դե Խեան հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»

19:07 08.07.2023

Դարպասապահ Դավիդ Դե Խեան հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից»,Armsport.am-ի փոխանցմամբ՝  հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Դե Խեան ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»՝ 12 տարի թիմում անցկացնելուց հետո։ Իսպանացին ՄՅՈւ էր տեղափոխվել «Ատլետիկոյից» 2011 թվականին։ Նա ակումբի կազմում անցկացրել է 545 հանդիպում, որոնցից 190-ում անառիկ է պահել սեփական դարպասը։ Սա ռեկորդային ցուցանիշ է «Յունայթեդի» դարպասապահների համար։

̰
Արթուր Միրանյանը հեռացավ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբից

18:30 08.07.2023

Ավարտվել է «Ալաշկերտի» և հարձակվող Արթուր Միրանյանի միջև պայմանագրի ժամկետը: Այս մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։ «Ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստին աշխատանքի համար և հաջողություն է մաղթում հետագա կարիերայում»,-ասված է  ակումբի հայտարարության մեջ։

̰
BACK_TO_TOP