17:56 08.07.2023
«Յուվենտուսը» բանակցություններ է վարում «Չելսիի» հետ հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերի շուրջ, ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Sky Sports-ը: Աղբյուրի համաձայն՝ «Ալ-Հիլալը» դեռ հետաքրքրված է 30-ամյա խաղացողի հետ պայմանագիր կնքելու հարցում: Ինտերը նաև հասկացրել է, որ ցանկանում է, որ Լուկակուն վերադառնա թիմ, սակայն ակումբը դեռ բավարար առաջարկ չի արել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ միլանցիները բելգիացու համար […]
16:11 08.07.2023
Մադրիդի «Ռեալը» Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին առաջարկել է հինգ տարվա պայմանագիր և տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է NicoSchira-ն։ Հնարավոր է նաև 10 միլիոն եվրո բոնուս։ Ակումբը պատրաստ է այս ամիս Մբապեի տրանսֆերի համար ՊՍԺ-ին վճարել 200 միլիոն եվրո, նաև 50 միլիոն եվրո հնարավոր բոնուսներ հետագայում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, […]
13:14 08.07.2023
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) հրապարակել է միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հակադոպինգային կանոնները, որոնք կկիրառվեն Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ: ՄՕԿ-ի նամակում ասվում է, որ օլիմպիական խաղերի ընթացքում բոլոր մարզիկները պետք է անցնեն դոպինգ ստուգում՝ առանց նախնական ծանուցման: Ձիերը նույնպես ներգրավված են գործընթացում՝ ձիասպորտի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն:
22:05 07.07.2023
Պորտուգալացի հայտնի ֆուտբոլային գործակալ Պաուլո Բարբոսան մեկնաբանել է Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը եվրոպական ակումբ։ Լրատվամիջոցները Սպերցյանի գլխավոր հավակնորդ համարում են նիդերլանդական «Այաքսին»: «Սպերցյանը շատ լավ ֆուտբոլիստ է, նա ի զորու է վերածվել բարձրակարգ ֆուտբոլիստի։ Գիտեմ, որ նրա նկատմամբ հետաքրքրություն կա Եվրոպայից։ Բայց ես չեմ խորանում բանակցությունների մանրամասների մեջ։ Հարցն այլ […]
21:54 07.07.2023
Հունգարիայի Կապոշվար քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում շարունակում են հաջող հանդես գալ հայ ըմբիշները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ներկայացանող 12 ըմբիշից 3-ը դուրս է եկել եզրափակիչ: Վաղը ոսկե մեդալների համար կպայքարեն Արմեն Պապիկյանը (44 կգ), Բալաբեկ Մարկոսյանը (48 կգ), Եղիշե Մովսեսյանը (62 կգ):
21:25 07.07.2023
Սպորտային նյարդաբան Իգոր Ռուդյակովը գնահատել է վերջույթների անդամահատման ենթարկված Օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովի սառույց վերադառնալու հեռանկարները։ «Ցավոք սրտի, միտքը չի կարողանա հաղթահարել տրավման և ծանր ցավը, եթե մարդը կորցրել է հավատն ու ուժեղ խառնվածքը: Այստեղ կարևոր է նաև լավ համակարգված աշխատանքը վերականգնողական մասնագետի, հոգեբանի, նյարդաբանի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հոգեբույժի հետ։ Հարմարվելու առաջին ամիսներն ամենակարևորն են։ […]
21:05 07.07.2023
Հայաստանի Պարաաթլետիկայի հավաքականը մեկնել է Փարիզ, որտեղ կմասնակցի Պարաաթլետիկայի Աշխարհի 2023 թվականի առաջնությանը։ Հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Արման Սարգսյանը, որը հանդես կգա T53 սայլակավազքում, Սմբատ Կարապետյանը՝ T54 սայլակավազքում, Սարգիս Մխիթարյանը՝ F57 գնդի հրում վարժությունում և Սարգիս Ստեփանյանը՝ F55 գնդի հրում վարժությունում: Մրցավայր են մեկնել նաև թիմի ղեկավար, ավագ մարզիչ Հովհաննես Գևորգյանը, հավաքականի գլխավոր մարզիչ […]
20:35 07.07.2023
Երևանի «Փյունիկը» վերջին ընկերական խաղն է անցկացրել մինչմրցաշարջանային հավաքի ընթացքում՝ մրցելով Քութայիսի «Տորպեդոյի» հետ: Երևանյան թիմը 3-րդ հաղթանակն է տարել, այս անգամ առավելության հասնելով 3-0 հաշվով։ Դուբլի հեղինակ է դարձել Յուսուֆ Օտուբանջոն, մեկ անգամ էլ աչքի է ընկել Ալեքսանդր Միլյկովիչը։ Քութայիսի «Տորպեդոն» Վրաստանի բարձրագույն խմբի առաջնությունում զբաղեցնում է 6-րդ տեղը:
20:23 07.07.2023
«Լիվերպուլը» սկսել է լրջորեն պայքարել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի համար: Լրագրող Էդու Ագիրեն, հղում անելով Մբապեին և ՊՍԺ-ին մոտ կանգնած աղբյուրներին, հայտնել է, որ ՊՍԺ-ն վերջին ժամերին 200 մլն եվրո տրանսֆերային առաջարկ է ստացել «Լիվերպուլից»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է Մբապեի համար վճարել 200 միլիոն եվրո։ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին ասել […]
20:07 07.07.2023
Ծանրամարտի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, ով ընդգրկված է Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մրցավարների խմբում, Mediamax Sport-ի հետ զրույցում հայտնել է, որ հիմա առաջնությունում պահեստային մրցավար է: «Տեղափոխել են ռեզերվ, քանի որ ըստ ինձ հասած տվյալների՝ Թուրքիայի ծանրամարտի ֆեդերացիան բողոքել է։ Չգիտեմ, թե հետո ինչ կլինի։ Իսկ առհասարակ, ոչ միայն այս հարցի […]
19:58 07.07.2023
ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան – Խորվաթիա խաղի բոլոր տոմսերը վաճառված են։ «Հայաստան-Խորվաթիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են։ Շնորհակալ ենք մեր երկրպագուներին ցուցաբերած աննախադեպ ակտիվության համար»,- գրված է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ Հայաստան-Խորվաթիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 11-ին՝ «Հանրապետական» ստադիոնում։
19:30 07.07.2023
Երևանի «Ուրարտուի» ու բոսնիական «Զրինսկիի» միջև Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի դիմակայության առաջին հանդիպումը կսպասարկի Մալթան ներկայացնող մրցավարական անձնակազմը: Հայաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոնների հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ֆիլիպ Ֆարուջան, ում եզրերում կօգնեն Լյուկ Պորտելին և Ալան Կամիլյերին, չորրորդ պաշտոնյան կլինի Ալեքս Ջոնսոնը: «Ուրարտու» – «Զրինսկի» խաղը կկայանա հուլիսի 11-ին՝ երևանյան ակումբի մարզադաշտում: […]
18:52 07.07.2023
Հունգարիայի Կապոշվար քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում հաջող են հանդես գալիս հայ ըմբիշները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ներկայացանող 12 ըմբիշից 6-ը դուրս է եկել կիսաեզրափակիչ: Երեկոյան եզրափակչի ուղեգրերի համար կպայքարեն Վլադիմիր Գալինսկին (38 կգ), Արմեն Պապիկյանը (44 կգ), Բալաբեկ Մարկոսյանը (48 կգ), Դավիթ Դավթյանը (57 կգ), Եղիշե Մովսեսյանը (62 կգ) և […]
18:17 07.07.2023
Լաս Վեգասի ոստիկանությունը քննարկում է դերասանուհի, փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսի դիմումը, որտեղ նա պնդում է, որ իր դեմքին հարվածել է բասկետբոլիստ Վիկտոր Վեմբանյամայի թիկնապահը: Այս մասին հայտնում է TMZ-ը։ Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել նախորդ գիշեր։ Երգչուհին նշել է, որ ցանկացել է լուսանկարվել մարզիկի հետ և շոյել է նրա ուսը։ Դրանից հետո Վեմբանյամայի թիկնապահներից […]
17:50 07.07.2023
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ԱՄՆ-ի Հեմփթոն քաղաքում մասնակցել է գործարար Մայքլ Ռուբինի կազմակերպած White Party-ին, որտեղ հանդիպել է ամեիկահայ հեռուստաաստղ, ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանի հետ: 42-ամյա Քիմ Քարդաշյանն ինստագրամյան էջում երեկույթից լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա ավագի հետ է:
17:33 07.07.2023
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթել է վրացական «Սամգուրալիին», որը 3-րդ տեղն է զբաղեցնում Վրաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում: Վարդան Մինասյանի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել նիգերիացի հարձակվող Տենտոն Յենեն, գրանցվել է նաև մեկ ինքնագոլ: «Արարատ-Արմենիան» պատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին, որտեղ առաջին խաղում հուլիսի […]
15:08 07.07.2023
UFC-ի թեթև քաշային կարգում ելույթ ունեցող Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը արձագանքել է նորզելանդացի Դեն Հուկերի մարտահրավերին: «Հուկերը ծիծաղի առարկա է: Նա նախկինում հրաժարվել էր ինձ հետ մենամարտելու բոլոր հնարավորություններից»,- գրել է 26-ամյա մարզիկը սոցցանցերում: Ավելի վաղ Հուկերը հայտարարել էր, որ պատրաստ է մենամարտել Ծառուկյանի հետ: Ծառուկյանն օկտագոնում անցկացրել է 23 մենամարտ և տարել […]
14:18 07.07.2023
Հունգարիայի Կապոշվար քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունը: Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները կմասնակցեն հետևյալ կազմերով. Ազատ ոճ. 38 կգ՝ Վլադիմիր Գալինսկի և Էրիկ Պապիկյան 41 կգ՝ Սուրեն Իշխանյան 44 կգ՝ Սարգիս Մարտիրոսյան 48 կգ՝ Բալաբեկ Մարկոսյան 52 կգ՝ Գարիկ Ներսեսյան 57 կգ՝ Վարդան Ազարյան և Դավիթ Դավթյան 62 կգ՝ […]
14:04 07.07.2023
Բրազիլիայի նախագահ Լուիս Լուլա դա Սիլվան քննադատել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին, որը հաջորդ տարվա ամռանը կգլխավորի իր երկրի ազգային հավաքականը: «Նա երբեք չի մարզել Իտալիայի հավաքականը։ Ինչո՞ւ չի լուծում Իտալիայի հավաքականի խնդիրները: Նրանք նույնիսկ վերջին Մունդիալին չմասնակցեցին: Եվրոպայում շատ հեշտ է թիմ գլխավորելը։ Դժվար է հասնել այստեղ և գլխավորել «Կորինտիանսը»»,- Լուիս Լուլա […]
13:44 07.07.2023
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեն մեկ ամսից քիչ ժամանակ ունի ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու համար: Sky Sports-ի հաղորդմամբ՝ փարիզյան ակումբի ղեկավարութունը վերջնագիր է ներկայացրել նրան՝ հորդորելով մինչև 2023թ. հուլիսի 31-ը կողմնորոշվել. կամ նա պայմանագիրը կերկարաձգի առնվազն մեկ տարով, կամ կտեղափոխվի այն ակումբ, որը պատրաստ կլինի ավելի շատ գումար վճարել գործարքի համար: 24-ամյա ֆրանսիացու ծառայություններով […]
13:25 07.07.2023
Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթանում է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը: Այն պատանեկան միջազգային մրցաշար է, տարբեր տարիքային խմբերի համար, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով: Հուշամրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2 500 000 ՀՀ դրամ: Մրցաշարերում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն մեդալներով և պատվոգրերով: Այս տարի հաղթողի տիտղոսի համար պայքարում են 415 շախմատիստներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Էստոնիայից, Ինդոնեզիայից, Պորտուգալիայից, […]
11:52 07.07.2023
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ժերար Պիկեն կիսվել է կատալոնական ակումբում տիրող իրավիճակի մասին իր կարծիքով: «Տնտեսական վիճակը ինչ-որ չափով տագնապալի է, լավագույնը չէ, բայց մենք հուսալի ձեռքերում ենք։ Նախագահն ու իր շրջապատն արդեն կարողացել են դուրս գալ նմանատիպ իրավիճակից, դա այնքան էլ դժվար չէ։ Նրանք համարձակ են և գիտեն, թե ինչ են անում։ Ակումբը լավագույն վիճակում […]
11:16 07.07.2023
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է մեծ բոնուս ստանալ ակումբից, հայտնում է RMC Sport-ը։ Հարձակվողը կստանա հավատարմության բոնուսների մի մասը, եթե մինչև հուլիսի վերջ չհեռանա թիմից։ Այս դեպքում Մբապեն կվաստակի 40 մլն եվրո։ Բացի դրանից, ըստ հրապարակման, փարիզյան ակումբի ղեկավարությունն այս պատճառով շատ զայրացած է: Ամենայն հավանականությամբ, ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի վերջին հայտարարությունը, թե հարձակվողը […]
10:47 07.07.2023
Հայտնի է, թե որ դեպքում «Այաքսը» կկարողանա պայմանագիր կնքել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ, հայտնում է Voetbalnieuws-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցություններ սկսելուց առաջ ամստերդամյան թիմի ղեկավարությունը ցանկանում է վաճառել մի քանի խաղացողների։ «Արդյո՞ք դա կլինի այս շաբաթ, դեռ չգիտենք: Աշխատանքները շարունակվում են։ Բոլորը ենթադրում են, որ «Այաքսը» հարյուրավոր միլիոններ ունի բանկում, որ ամեն ինչ հնարավոր է, […]
22:18 06.07.2023
Աշխարհի չորրորդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուդն ավարտել է ելույթները «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարում՝ «Ուիմբլդոնում»: Երկրորդ շրջանում 24-ամյա թենիսիստը 4-6, 6-3, 6-4, 3-6, 0-6 հաշվով սենսացիոն պարտվություն է կրել աշխարհի 142-րդ ռակետ, բրիտանացի Լիամ Բրոդիից: Հանդիպումը տևել է 3 ժամ 28 րոպե: «Ուիմբլդոնի» գործող չեմպիոնն աշխարհի երկրորդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն է, որը դուրս […]
21:36 06.07.2023
Իսպանիան, Պորտուգալիան, Ուկրաինան ու Մարոկկոն կներկայացնեն 2030թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու համատեղ հայտ: L’Equipe-ի հաղորդմամբ՝ եթե այն ընդունվի, պատմության մեջ առաջին անգամ Մունդիալը կանցկացվի երկու մայրցամաքներում՝ Եվրոպայում և Աֆրիկայում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիան չի հավակնի ԱԱ-2030-ն ընդունելուն: Մունդիալ-2030-ն ընդունող երկրի անունը հայտնի կդառնա 2024 թվականի սեպտեմբերին:
21:00 06.07.2023
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը վերադարձել է Գյումրիի «Շիրակ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստը Գյումրիի թիմի՝ այս ամռան առաջին տրանսֆերն է։ Օրեր առաջ Մկոյանն ազատ գործակալի կարգավիճակում հեռացել էր Երևանի «Արարատից», որի կազմը համալրել էր 2020 թվականին։ Մկոյանը «Շիրակի» սան է, մարզային ակումբի գլխավոր թիմում խաղացել է 2004-2007, 2012-2013, 2014, 2018, 2019-2020 […]
20:34 06.07.2023
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն առաջին անգամ կայցելի իր հոր հայրենիք՝ Կամերուն, հայտնում է RFI-ը: Ֆրանսիայի հավաքականի ավագը կհանդիպի Կամերունի վարչապետի հետ, կայցելի իր հիմնադրամի միջոցներով վերանորոգված դպրոց և կմասնակցի Կամերունի երկրորդ դիվիզիոնի թիմի դեմ ընկերական հանդիպմանը։ Ավարտված մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 43 հանդիպման, դարձել 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:
19:56 06.07.2023
Հայաստանի ներկայացուցիչները Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կմասնակցեն հուլիսի 14-ին մեկնարկելիք ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությանը, հայտնում է ՀԱՕԿ-ը: 10 մետր աշտարակացատկում Հայաստանը կներկայացնեն Ալիսա Զաքարյանը և Մարատ Գրիգորյանը: Աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաև լողորդներ Արթուր Բարսեղյանը (ազատ ոճ), Աշոտ Չախոյանը (բրաս), Վարսենիկ Մանուչարյանը (ազատ ոճ և բատերֆլայ) և Անի Պողոսյանը (ազատ ոճ): Այս քառյակը ելույթ կունենա նաև 4×100 […]
19:45 06.07.2023
Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» և Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Պավել Մոգիլևեցը պայմանագիր կկնքի Երևանի «Ուրարտուի» հետ, հայտնում է «Матч ТВ»-ն։ Ազատ գործակալի կարգավիճակում գտնվող 30-ամյա ֆուտբոլիստն արդեն միացել է Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմին և մասնակցել մեկ ընկերական հանդիպման: Մոգիլևեցը խաղացել էր նաև ռուսական «Ռուբինում», «Ռոստովում», «Նիժնի Նովգորոդում», «Խիմկիում»: Կիսապաշտպանը «Զենիթի» սան է: Մոգիլևեցը Ռուսաստանի ազգային […]