20:06 04.07.2023
Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, լեգենդար Սամուել ԷտօՕյի դուստրը՝ Էրիկա Դո Ռոսարիո Նիևեսը պահանջում է մեկ տարվա ազատազրկման դատապարտել իր հորը, հայտնում է Sport.es-ը։ 2022 թվականի փետրվարին, չորս տարվա դատավարությունից հետո, «Բարսելոնայի» և «Ինտերի» նախկին հարձակվողը ճանաչեց իր հայրությունը։ Դատարանը Էտօ’Օին պարտավորեցրել է վճարել ամսական 1400 եվրո։ Ըստ աղբյուրի՝ նախկին ֆուտբոլիստը խուսափում է այդ պարտավորությունից։ Էտօ՛Oն […]
20:02 04.07.2023
Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմկոմիտեի անդամներն այսօր Գյումրիում հերթական քննարկումն են անցկացրել կազմակերպչական հարցերի շուրջ, հադիպել են կամավորների հետ։ Ներկայացրել են նրանց պարտականություններն ու առաջիկայում անցկացվելիք մարզական միջոցառումներին ընդգրկվածության ձևաչափերը։ Կազմկոմիտեի պատասխանատուները ներկայացրել են նաև Համահայկական ամառային ութերորդ խաղերի անցկացման աշխարհագրությունը, Գյումրիի կենտրոնական մարզադաշտում օգոստոսի 5-ին կայանալիք բացման արարողության ծրագրի մանրամասները։ Կամավորական աշխատանքը Համահայկական ամառային […]
19:53 04.07.2023
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հավանություն է տվել մարզադաշտերում կանանց ներկայությանը։ Այս մասին հայտարարել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Մեհդի Թաջը։ «Կանայք կկարողանան մտնել մարզադաշտեր։ Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն տվեց այս հարցին և աշխատանքային խումբ նշանակեց դրա իրականացման համար։ Ներքին գործերի նախարարությունը, սպորտի և երիտասարդության քաղաքականության նախարարությունը, Ֆուտբոլի ֆեդերացիան և տեղեկատվության նախարարության երկու գործակալություն պլանավորում […]
19:45 04.07.2023
«Զենիթի» գլխավոր տնօրենի տեղակալ, հայտնի ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը խոսել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին։ «Դիսպետչերներից ո՞ւմ խաղն է ինձ դուր գալիս, որն ինձ նման է: Այդպիսի դիսպետչերներ չկան, բայց Զախարյանն ինձ դուր էր գալիս մինչև նախորդ մրցաշրջանը։ Կարծում եմ, որ նա շատ մեծ տաղանդ ունի»,- ասել է Արշավինը YouTube-ի TakoiFootball ալիքում հրապարակված տեսանյութում։ […]
19:25 04.07.2023
«Ալ-Հիլալի» ղեկավարությունը ցանկանում է թիմ հրավիրել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին։ Բրազիլացին սաուդյան ակումբում երեք տարվա պայմանագրով կարող է վաստակել 600 միլիոն եվրո։ 31-ամյա Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Նա «Բարսելոնայից» փարիզյան թիմ է տեղափոխվել 2017 թվականին։ 2022/23 մրցաշրջանում հարձակվողը փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային […]
19:20 04.07.2023
Transfermarkt-ը թարմացրել է աշխարհի ամենաթանկարժեք դարպասապահների ցանկը: Առաջինից չորրորդ տեղերը կիսում են Դիոգու Կոշտան («Պորտու», Պորտուգալիա), Ջանլուիջի Դոնարուման (ՊՍԺ, Իտալիա), Մայք Մենյանը («Միլան», Ֆրանսիա), Տիբո Կուրտուան («Ռեալ», Իսպանիա): Այս դարպասապահների տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո:
19:04 04.07.2023
Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն ճանաչվել է Fastex ՀՊԼ-ի 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքները: Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը հավաքել է 63 միավոր: Երկրորդ տեղը գրավել է Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը, որը հավաքել է 48 միավոր։ 26 միավորով երրորդ տեղում է «Փյունիկի» նիգերիացի […]
18:57 04.07.2023
Ժորա Գրիգորյանը (61 կգ) Մոլդովայի մայրաքաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան (Մ15, Մ17) առաջնությունում դարձել է չեմպիոն: Մինչև 17 տարեկանների պայքարում նա երկամարտի 244 կգ (109+135) արդյունքով նվաճել է ոսկե մեդալ: Գրիգորյանը պոկում վարժությունում նվաճել է փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում արժանացել փոքր ոսկե մեդալի: Ավելի վաղ Մ17 պայքարում Կառլեն Դավթյանը (49 կգ) դարձել էր […]
18:45 04.07.2023
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ ամենաթանկարժեք հայ խաղացողը՝ ըստ հեղինակավոր Transfermarkt պորտալի։ Նրա գինը նախորդ գնահատականի համեմատ աճել է 3 միլիոն եվրոյով և այժմ կազմում է 12 միլիոն եվրո։ Երկրորդ տեղը զբաղեցնում է ամերիկյան «Քոլամբուս Քրիուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը (7 մլն եվրո): Երրորդը՝ «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (6 մլն եվրո): Լավագույն հնգյակում են […]
18:08 04.07.2023
Իսպանիայում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում 3-րդ տեղն է գրավել։ Հայաստանի թիմը պայքարն ավարտել է 1 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալներով: Ոսկե մեդալի արժանացել էր Կնյազ Իբոյանը, արծաթե մեդալակիրներ են դարձել Լևիկ Միքայելյանը, Հայկ Պապիկյանը, Մուշեղ Մկրտչյանը, բրոնզե մեդալակիրներ` Նարեկ Գրիգորյանը և Անդրանիկ Ավետիսյանը:
17:56 04.07.2023
Բրազիլիայի կառավարությունը տուգանել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին, հայտնում է G1-ը: Բրազիլացին Մանգարատիբա քաղաքի իր տարածքում արհեստական լիճ է կառուցել՝ խախտելով բնապահպանական նորմերը: 31-ամյա ֆուտբոլիստը տուգանվել է 3,3 միլիոն դոլարով: Դատախազությունը կարծում է, որ Նեյմարը չի ապահովել անհրաժեշտ պայմանները բնությանը չվնասելու համար:
17:19 04.07.2023
Գյումրիի «Շիրակի» ղեկավար կազմում տեղի է ունեցել փոփոխություն: Մարզային ակումբի նախագահի պաշտոնում կրկին վերընտրվել է Արման Սահակյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 2020 թվականից «Շիրակի» նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Տիգրան Վիրաբյանը, որն ընտրվել է ՀՖՖ գործկոմի անդամ: ««Շիրակ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Տիգրան Վիրաբյանին կատարած աշխատանքի և մեր ակումբի զարգացման գործում ներդրած ջանքերի համար՝ […]
17:00 04.07.2023
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) ծրագրում է տեսակրկնությունների համակարգ (VAR) օգտագործել կառույցի հովանու տակ անցկացվող մրցաշարերում: ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ առաջին մրցաշարը, որտեղ կօգտագործվի idChess նորամուծությունը, կլինի Արևմտյան Ասիայի պատանեկան առաջնությունը: VAR համակարգը կկիրառվի հետևյալ սկզբունքով. 1. Խաղացողներից մեկը պետք է բողոքարկի՝ մրցակցի խախտումը հայտնաբերելու նպատակով: 2. Մրցավարը կդադարեցնի խաղի հեռարձակումն ու կդիտի տեսագրությունը՝ օգտագործելով VAR-ը […]
16:43 04.07.2023
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան (Մ15, Մ17) առաջնությունում: Մինչև 17 տարեկանների պայքարում Կառլեն Դավթյանը (49 կգ) երկամարտի 181 կգ (80+101) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Դավթյանը նաև փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում: Նույն քաշային կարգում Վոլոդյա Սարգսյանը երկամարտի 181 կգ (79+102) արդյունքով գրավել է չորրորդ տեղը: […]
19:45 03.07.2023
Ավարտվել է կանանց Բարձրագույն և Առաջին խմբերի լավագույն ֆուտբոլիստների քվեարկությունը: Հայտնում են ՀՖՖ-ից։ Կանանց Բարձրագույն խմբի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Արմինե Խաչատրյանը՝ «Հայասայից»: Կանանց Առաջին խմբում լավագույնն է հռչակվել «Սյունիք-աղջիկներ» թիմից Մարիամ Կարապետյանը, ով 61 գոլով դարձել է մրցաշրջանի լավագույն ռմբարկու:
18:45 03.07.2023
Հուլիսի 3-ից մեկնարկում է ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ սեպտեմբերի 11-ին կայանալիք Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։ Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 5 տոմս։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է […]
12:58 03.07.2023
Լեհաստանում կայացած Եվրոպական ամառային երրորդ խաղերում հայ մարզիկները 4 մեդալ են նվաճել՝ 1 արծաթե և 3 բրոնզե: Խաղերի փոխչեմպիոն են հռչակվել հրաձիգներ Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը՝ 10մ, 30+30 կրակոց թիմային միքս վարժությունում դառնալով ոսկե մեդալակիր և սահմանելով Եվրոպական խաղերի ռեկորդ: Բրոնզե մեդալակիրներ են դարձել կարատեիստ Անիտա Մակյանն ու մուայթայիստ Նարեկ Խաչիկյանը: Կրակովում անցկացվել է […]
11:46 03.07.2023
CONIFA 2024-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հուլիսի 10-ին Աբխազիայում պետք է անցկացվեր D խմբում Աբխազիայի ազգային հավաքականի և Արցախի ընտրանու հանդիպումը։ Ղարաբաղում անկայուն իրավիճակի պատճառով Արցախը չի կարողանա մասնակցել նշանակված օրը, հանդիպումը կհետաձգվի։ Այս մասին հայտնում է Աբխազիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Սոցցանցերում CONIFA-ի պաշտոնական էջերում ասոցիացիայի եվրոպական մասնաճյուղի նախագահ Ալբերտո Ռիսկիոն ասել է. «Մենք շատ […]
23:55 02.07.2023
«Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր, կուբայական ծագմամբ ամերիկացի գործարար Խորխե Մասը խոսել է իր թիմի նորեկ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի աշխատավարձի մասին։ «Պայմանագրով Լեոն տարեկան կվաստակի 46-ից մինչև 55 միլիոն եվրո: Մենք շատ ժամանակ ծախսեցինք այս մակարդակի խաղացողի հետ բանակցելու համար։ Ես միշտ կապի մեջ էի նրա հոր՝ Խորխեի հետ։ Բեքհեմը Լեոյի հետ խոսում էր […]
22:20 02.07.2023
Իսպանիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) եզրափակիչում 1:11 հաշվով պարտվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռախիմ Մագամադովին և դարձավ արծաթե մեդալակիր: Մուշեղ Մկրտչյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11:4 հաշվով հաղթել էր հունգարացի Պետեր Ժիվնովսկուն, 1/4 եզրափակիչում կամային հաղթանակ էր տարել Տիմուր Գուլմագոմեդովի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում 17:6 հաշվով պարտության էր մատնել Ուկրաինայի […]
22:07 02.07.2023
Իսպանիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Կնյազ Իբոյանը ոսկե մեդալ նվաճեց։ 92 կգ քաշային կարգի եզրափակիչում Իբոյանը մրցեց թուրք Մուհամեդ Գիմրիի հետ ու 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ: Մեր ըմբիշը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ հաղթել էր Հունգարիայի ներկայացուցիչ Քրիստիան Գաբոր Անգյալին: Իսկ Կիսաեզրափակիչում Իբոյանը հաղթել էր Բուլղարիան ներկայացնող Սալի Յուսրեֆով […]
21:42 02.07.2023
Իսպանիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 74 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Պապիկյանը 0:4 հաշվով պարտվեց Գերմանիան ներկայացնող Ստաս Դավիթ Վոլֆին: Մ23 Եվրոպայի արծաթե մեդալակիրը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 10:0 հաշվով հաղթել էր լեհ Ֆաբիան Նիեժետսկիին, 1/4 եզրափակիչում 3:2 հաշվով առավելության էր հասել Ռաուլ Կասոյի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում 6:2 հաշվով […]
21:20 02.07.2023
Իսպանիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լևիկ Միքայելյանը (61կգ) արծաթե մեդալ է նվաճել։ Հայ ըմբիշը գոտեմարտեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ջեյհուն Ալահվերդիևի հետ ու պարտվեց 0:2 հաշվով: Լևիկ Միքայելյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթել էր Գերմանիան ներկայացնող Դարիո Դիտրիխին: 1/4 եզրափակիչում նա ժամանակից շուտ հաղթանակի էր հասել սլովակ Ռոբերտ Մարտին Մեժառոսի […]
20:45 02.07.2023
«Ալաշկերտի» նախապատրաստական ծրագրում տեղի է ունեցել փոփոխություն, հայտնում են ակումբի ծառայությունից։ «Մինսկի փոխարեն Վահե Գևորգյանի գլխավորած թիմը հավաք կանցկացնի Երևանի Ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ հուլիսի 4-ին կմրցենք «Վանի» հետ Հուլիսի 7-ին «Ալաշկերտ» մարզադաշտում կընդունենքԻրանի Բարձրագույն խումբը ներկայացնող Mes Rafsanjan թիմին։ Ստուգողական խաղերից հետո «Ալաշկերտը» սեփական ստադիոնում կշարունակի նախապատրաստվել Կոնֆերենցիաների լիգայում Չեռնոգորիայի «Արսենալ Տիվատ» թիմի հետ դիմակայությանը: […]
17:25 02.07.2023
Ամերիկացի գործարար, «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր Խորխե Մասը պատմել է, թե ինչպես է առաջացել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին թիմ հրավիրելու գաղափարը։ «2019 թվականին մենք սկսեցինք մտածել այն մասին, թե ինչպես կարող ենք Մեսսիին բերել Մայամի: Մենք ցանկանում ենք, որ մարդիկ մտածեն Մայամիի մասին, երբ մտածում են Ամերիկայում ֆուտբոլի մասին: Բոլորն ուզում են տեղափոխվել այստեղ։ […]
15:56 02.07.2023
«Միլանը» հայտարարել է իտալական ակումբից չորս ֆուտբոլիստի հեռանալու մասին: Իտալական թիմը լքել են դարպասապահ Չիպրիան Տետերուշանուն, պաշտպան Սերժինյո Դեստը, ինչպես նաև կիսապաշտպաններ Աստեր Վրանքսը և Տիեմուե Բակայոկոն։ Տետերուշանուն թիմից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով։ Մնացած 3 խաղացողները ռոսոներիների կազմում հանդես են եկել վարձավճարով։ Միաժամանակ, ArmSport.am-ի փոխանցմամբ՝ միլանյան ակումբը շարունակում է աշխատել կազմն ուժեղացնելու ուղղությամբ։
13:15 02.07.2023
Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը պայմանագիր է առաջարկել «Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին, ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Ըստ աղբյուրի՝ պայմանագիրը նախատեսված է երկու տարով, որի ընթացքում իտալացի դարպասապահը կվաստակի 30 մլն եվրո։ 45-ամյա իտալացին ժամանակ է խնդրել մտածելու համար։ Նախորդ մրցաշրջանում Բուֆոնն ակումբի կազմում անցկացրել է 19 հանդիպում, որոնցից 5-ում անառիկ է պահել դարպասը։ […]
11:40 02.07.2023
Marca-ն ներկայացրել է 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ Նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Լավագույն եռյակում են «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին և Վինիսիուսը Մադրիդի «Ռեալից»: Լավագույն հնգյակում ընդգրկվել են ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն: ArnSport.am-ի փոխանցմամբ՝ քվերակությանը մասնակցել են լրագրողները, նախկին ֆուտբոլիստներն […]
10:50 02.07.2023
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հայտարարություն է տարածել Ֆրանսիայում ոստիկանության կողմից 17-ամյա երիտասարդի սպանությունից հետո անկարգությունների ֆոնին։ «Ինչպես բոլոր ֆրանսիացիները, մենք էլ ցնցված ենք երիտասարդ Նաելի դաժան մահից: Մեր մտքերը նրա և նրա ընտանիքի հետ են, որոնց հայտնում ենք մեր անկեղծ ցավակցությունները։ Ակնհայտ է, որ անհնար է անտարբեր մնալ այն հանգամանքների նկատմամբ, որոնցում տեղի է ունեցել […]