19:56 06.07.2023
Հայաստանի ներկայացուցիչները Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կմասնակցեն հուլիսի 14-ին մեկնարկելիք ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությանը, հայտնում է ՀԱՕԿ-ը: 10 մետր աշտարակացատկում Հայաստանը կներկայացնեն Ալիսա Զաքարյանը և Մարատ Գրիգորյանը: Աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաև լողորդներ Արթուր Բարսեղյանը (ազատ ոճ), Աշոտ Չախոյանը (բրաս), Վարսենիկ Մանուչարյանը (ազատ ոճ և բատերֆլայ) և Անի Պողոսյանը (ազատ ոճ): Այս քառյակը ելույթ կունենա նաև 4×100 […]
19:45 06.07.2023
Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» և Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Պավել Մոգիլևեցը պայմանագիր կկնքի Երևանի «Ուրարտուի» հետ, հայտնում է «Матч ТВ»-ն։ Ազատ գործակալի կարգավիճակում գտնվող 30-ամյա ֆուտբոլիստն արդեն միացել է Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմին և մասնակցել մեկ ընկերական հանդիպման: Մոգիլևեցը խաղացել էր նաև ռուսական «Ռուբինում», «Ռոստովում», «Նիժնի Նովգորոդում», «Խիմկիում»: Կիսապաշտպանը «Զենիթի» սան է: Մոգիլևեցը Ռուսաստանի ազգային […]
18:30 06.07.2023
Վերսկսվել է Հայաստան-Խորվաթիա Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի 6-րդ տուրի հանդիպման տոմսերի առցանց վաճառքը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Տոմսերի վաճառքը մեկնարկել էր հուլիսի 3-ին, սակայն միաժամանակ շուրջ 5000 օգտատիրոջ մուտք գործելու հետևանքով խափանվել էր tickets.ffa.am կայքի աշխատանքը: Տոմսերի արժեքը՝ 1. Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ 2. Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ 3. […]
18:16 06.07.2023
Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը դարձյալ հայտնվել է սկանդալային իրավիճակում, հայտնում է Mundo Deportivo-ն: 31-ամյա ֆուտբոլիստը Ռիո դե Ժանեյրոյի գիշերային ակումբներից մեկում վիճել է անծանոթ տղամարդու հետ: Թեժացող վեճին ստիպված է եղել միջամտել գիշերային ակումբի անվտանգության ծառայությունը։ Միջադեպի պատճառը դեռևս հայտնի չէ։ Նեյմարի հետ գիշերային ակումբում է եղել նրա հղի ընկերուհին՝ Բրունա Բյանկարդին:
16:34 06.07.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մարզական կոչումներ է շնորհել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետի կոչմանն արժանացել են կարատեիստներ Դավիթ և Անիտա Մակյանները, սամբիստներ Արման Ավանեսյանն ու Արսեն Խանջյանը, բռնցքամարտիկ Դավիթ Սիմոնյանը և ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը: Եվս 23 մարզիկ արժանացել […]
15:15 06.07.2023
Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Batumi Municipality Cup-2023 մրցաշարին մասնակցում են 43 հայ շախմատիստներ, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Չորս մրցափուլից հետո A խմբում միանձնյա առաջատարն է Էրիկ Հակոբյանը, ով վաստակել է 3.5 միավոր։ A խմբում առաջատարների շարքում են նաև 3 միավոր վաստակած Սարգիս Մանուկյանը և Հայկ Երիցյանը։ B խմբում առաջատարների թվում է Էդգար […]
14:19 06.07.2023
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի կատարցի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին կասկածվում է կոռուպցիայի մեջ, հայտնում է Mediapart-ը: Հաղորդվում է, որ հուլիսի 5-ին ակումբի նախագահի ուշանալու պատճառով երեք ժամ հետաձգվել է ՊՍԺ-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի շնորհանդեսը: Կատարի մայրաքաղաք Դոհայի օդանավակայանում ոստիկանները կանգնեցրել են Ալ-Խելաիֆիին: Փարիզյան ակումբի նախագահի բնակարանում ևս իրականացվել է խուզարկություն: RMC Sport-ի հաղորդմամբ՝ 49-ամյա կատարցին […]
13:48 06.07.2023
Ռուսական «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Միրզոյանը խոսել է մոսկովյան ակումբի լեգենդար հարձակվող, Երևանի «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի առողջական վիճակի մասին: Ավելի վաղ լրագրող Կիրիլ Շուլիկը հայտնել էր, որ 96-ամյա Նիկիտա Սիմոնյանը գտնվում է հիվանդանոցում, սակայն այլ մանրամասներ չէր նշել: «Նիկիտա Պավլովիչը սովորական ստուգում է անցնում, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել: Նա […]
13:30 06.07.2023
ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական և հիմնական փուլերի վիճակահանությունը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Նախնական փուլում Հայաստանի չեմպիոն «Երևանն» ընդգրկվել է G խմբում, որտեղ կմրցի «Միներվա ֆուտզալ» (Շվեյցարիա), «ԱԵԼ Լիմասոլ» (Կիպրոս) և «Ֆիորենտինո» (Սան Մարինո) ակումբների հետ: Հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 22-27-ը:
13:00 06.07.2023
ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն ESPN-ի վարկածով ճանաչվել է 2022/23 մրցաշրջանի աշխարհի լավագույն հարձակվող: Ավարտված մրցաշրջանում նա ՊՍԺ-ի կազմում անցկացրած 43 խաղում դարձել էր 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Մբապեն նաև 5-րդ մրցաշրջանն անընդմեջ դարձել էր Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու: Աշխարհի լավագույն հարձակվողների տասնյակը՝ 1. Կիլիան Մբապե (ՊՍԺ) 2. Վինիսիուս («Ռեալ») 3. Լիոնել Մեսի […]
12:45 06.07.2023
Իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկեն նշանակվել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ: Այս մասին պաշտոնապես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 53-ամյա Էնրիկեի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: Ավելի վաղ փարիզյան ակումբը խզել էր պայմանագիրը ֆրանսիացի մասնագետ Քրիստոֆ Գալտյեի հետ: Էնրիկեն նախկինում երկու անգամ գլխավորել է Իսպանիայի ազգային հավաքականը, «Բարսելոնան», «Սելտան» և «Ռոման»:
12:04 06.07.2023
Հայ պատանի ծանրորդները շարունակում են հաջող ելույթները Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունում: Մինչև 17 տարեկանների պայքարում աշխարհի գործող չեմպիոն Սերյոժա Բարսեղյանը հաղթողի կոչումը նվաճել է նաև Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Բարսեղյանը ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 278 կգ (131+147) արդյունքով՝ պոկում և հրում վարժություններում ևս արժանանալով փոքր ոսկե մեդալների: Եվրոպայի պատանեկան […]
17:54 05.07.2023
ՊՍԺ-ի ղեկավարությունը դժգոհ է թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի պահվածքից։ Ինչպես հայտնում է L’Équipe-ը, ակումբը կարծում է, որ խաղացողը խախտել է իր խոստումը` 2022 թվականին պայմանագիրը երկարաձգելիս։ Այն ժամանակ խաղացողը վստահեցրել է, որ չի հեռանա ակումբից ազատ գործակալի կարգավիճակով: Դրանով պայմանավորված ակումբը որոշել է կարճաժամկետ պայմանագիր կնքել Մբապեի հետ և չի պնդել պարտադիր երեք տարվա […]
17:40 05.07.2023
Չինաստանի Շանհայ քաղաքում մեկնարկել է կանանց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար եզրափակիչ մրցամարտը: Աշխարհի գործող չեմպիոնուհի, չինացի Ցզյույ Վենցզյունը 12 պարտիայից բաղկացած մրցախաղում տիտղոսը պահպանելու համար կպայքարի իր հայրենակից Լեյ Տինցզեի հետ: Այսօր կայացած առաջին պարտիան 50-րդ քայլին ավարտվել է ոչ-ոքի: Սպիտակներով խաղում էր Լեյ Տինցզեն: Մրցամարտի մրցանակային հիմնադրամը 500 հազար եվրո է, որից 300 […]
16:35 05.07.2023
Բռնցքամարտի WBA, WBO և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը պայմանագիր է ստորագրել՝ անպարտելի բռնցքամարտիկ, բրիտանացի Թայսոն Ֆյուրիի հետ տիտղոսային մենամարտ անցկացնելու համար: «Այո, մենք բոլորս ցանկանում ենք, որ այդ մենամարտը կայանա: Շնորհակալություն եմ հայտնում Skill Challenge Promotions ընկերությանը՝ այս մենամարտը կազմակերպելու ջանքերի համար: Պարզապես ցանկանում եմ, որ ամբողջ աշխարհն իմանա՝ Ուսիկի թիմից ամեն […]
16:10 05.07.2023
Լուկա Բեկենբաուերը, ով աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ֆրանց Բեկենբաուերի թոռն է, հայտարարել է կորոնավիրուսի հետևանքով պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին: Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի «Վակեր Բուրգհաուզեն» ակումբի 22-ամյա ֆուտբոլիստը 2022 թվականի նոյեմբերին վարակվել էր կորոնավիրուսով և մինչև հիմա զգում է հիվանդության հետևանքները: «Անգամ հիմա՝ 9 ամիս անց, ես միայն մասնակիորեն եմ կարողանում սպորտով զբաղվել: Բավականին երկար ժամանակ […]
15:50 05.07.2023
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին վերջին մրցաշրջանն է անցկացնում ակումբում: Իտալացի մասնագետը 2024 թվականի հունիսին կգլխավորի Բրազիլիայի հավաքականը: Այս տեղեկությունը հաստատել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահը։ «Անչելոտին Բրազիլիայի հավաքականին կպատրաստի 2024թ. Ամերիկայի գավաթի խաղերին, նրա պայմանագիրն ուժի մեջ կլինի ներառյալ 2026թ. աշխարհի առաջնությունը»,- նախագահի խոսքերը մեջբերում է El Chiringuito-ն: «Ռեալը», սակայն, դեռ պայմանագիր չի […]
15:36 05.07.2023
Ֆիլադելֆիայում անցկացված շախմատի World Open 51-րդ մրցաշարում Հայաստանը ներկայացրած 4 շախմատիստներից առավել հաջող ելույթներ են ունեցել Արամ Հակոբյանն ու Արման Միքայելյանը, ովքեր 9 մրցախաղերում վաստակել են 7-ական միավոր: Հայ շախմատիստները 2737-ական դոլար պարգևավճար են ստացել: Նրանք ընդամենը կես միավոր են զիջել մրցաշարի հաղթող, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆիդել Կորալեսին, որն արժանացել է 20500 դոլար պարգևավճարի: Լրացուցիչ գործակիցներով […]
15:23 05.07.2023
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկեին գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակելու մասին կհայտարարի այսօր՝ հուլիսի 5-ին, հայտնում է GFFN-ը: Փարիզյան ակումբի նոր մարզաբազայում տեղի է ունենալու մամուլի ասուլիս, որի ժամանակ Էնրիկեն կներկայացվի որպես ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեի հետ, որն օրեր առաջ ձերբակալվել էր […]
15:10 05.07.2023
ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն իսպանական «Օսասունային» զրկել է Կոնֆերենցիաների լիգայի 2023/2024թթ. խաղարկությանը մասնակցելու իրավունքից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կոմիտեի անդամները հաշվի չեն առել հունիսի 30-ին ակումբի կողմից ներկայացված առարկությունները և հաստատել են ՈւԵՖԱ-ի տեսուչների նախնական որոշումը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Օսասունան» կասկածվում է 2013/14 մրցաշրջանում պայմանավորված խաղերի մասնակցելու մեջ։ Խոսքը «Բետիսի» և «Վալյադոլիդի» դեմ […]
14:46 05.07.2023
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված առաջնության բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» շարունակում է նախապատրաստվել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլին: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հերթական ընկերական խաղում 3-1 հաշվով հաղթել է վրացական «Սաբուրթալոյին», որը Վրաստանի բարձրագույն խմբի առաջնությունում երկրորդն է։ «Արարատ-Արմենիայի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, մեկ գոլ խփել է իվուարցի հարձակվող […]
14:34 05.07.2023
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը կտեղափոխվի կոլումբական «Դեպորտիվո Պերեյրա» ակումբ: Այդ մասին սոցցանցերում հայտնել է կոլումբացի լրագրող Պիպե Սերան: 27-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակում: Կոլումբիայի ավարտված առաջնությունում «Դեպորտիվո Պերեյրան» 20 ակումբների պայքարում գրավել էր 12-րդ տեղը: Մոնրոյ Արարատը 2022 թվականի հուլիսից խաղում էր կոլումբական «Ինդեպենդյենտեում»:
14:15 05.07.2023
Անգլիայի Պրեմիեր լիգան վերհիշել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում «Սանդերլենդին» խփած տպավորիչ գոլը: ԱՊԼ-ի մամուլի ծառայությունը 34-ամյա կիսապաշտպանի «կարիճ» հարվածով գոլը համեմատել է Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող, ֆրանսիացի Օլիվյե Ժիրուի՝ «Քրիսթալ Փելասի» դարպասն ուղարկած նմանատիպ գոլի հետ: Երկու գոլերն էլ գրանցվել էին 2016/2017 մրցաշրջանում: «Ժիրո՞ւ, թե՞ Մխիթարյան, ո՞վ է […]
11:05 05.07.2023
Ռուս զինվորները գերի են վերցրել ուկրաինացի բռնցքամարտիկ Անդրեյ Պրիխոդկոյին՝ «Կրակեն» ազգայնական ստորաբաժանումից, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը, որը զրուցել է բանտարկյալի հետ։ «Մինչ ծառայությունը զբաղվել եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտով՝ 15 տարվա փորձ ունեմ. Ուկրաինայի չեմպիոն, Ուկրաինայի գավաթի չեմպիոն, սպորտի վարպետ, միաժամանակ զբաղվել եմ նաև քիքբոքսինգով բռնցքամարտի մենամարտերի արանքում: Այնտեղ ես աշխարհի առաջնության հաղթող եմ լիակատար շփման […]
22:12 04.07.2023
Աշխարհի երկրորդ ռակետ, բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկան «Ուիմբլդոնին» ընդառաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հրաժարվել է պատասխանել քաղաքական հարցերի։ Այս մասին մարզուհին հայտնել է լրագրողների հետ զրույցում։ «Մինչև շարունակելը պետք է ասեմ, որ քաղաքականությունից չեմ խոսի։ Ես այստեղ եմ, որպեսզի խոսեմ թենիսի մասին: Եթե ունեք քաղաքական հարցեր, կարող եք կապվել WTA-ի հետ: Նրանք կարող են ձեզ […]
21:46 04.07.2023
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ 100 ուժեղագույնների շարքում մեր երկրի ներկայացուցիներից 4-ի անուններն են․ Գաբրիել Սարգսյանը 44-րդն է, Հայկ Մարտիրոսյանը՝ 53-րդը, Շանթ Սարգսյանը՝ 89-րդը, իսկ Հրանտ Մելքումյանը 97-րդը։ Լևոն Արոնյանը, ով հիմա հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, 15-րդ տեղում է։ Աղյուսակի առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է։
21:38 04.07.2023
«Սպարտակի» նախկին սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի խորհրդական Ֆրանկո Կամոցին նշել է, թե իտալական որ թիմն իդեալական կլիներ Էդուարդ Սպերցյանի տեղափոխության համար։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին Ա Սերիայի միանգամից մի քանի թիմերից Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին։ «Սպերցյանը վաղուց պատրաստ է տեղափոխվել Եվրոպա։ Կարծում եմ, որ «Ինտերը» հիանալի տարբերակ է նրա համար»,- ասել է Կամոցին RB Sport-ին […]
21:04 04.07.2023
Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինիեստան մեկնաբանել է Լիոնել Մեսսիի տեղափոխությունն ամերիկյան «Ինտեր Մայամի»: «Իհարկե, հիասքանչ կլիներ, եթե Մեսսին վերադառնար «Բարսելոնա», սակայն յուրաքանչյուրը կայացնում է իր համար հարմար որոշումը: ՄԼՍ-ում Լեոն կստանա նոր փորձ: Կարծում եմ՝ այնտեղ հաջողության կհասնի, ինչպես բոլոր այն թիմերում, որտեղ խաղացել է»,- իսպանացու խոսքերը մեջբերում է DAZN-ը: Հիշեցնենք, […]
20:45 04.07.2023
Երկրպագուները դժգոհ են թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» կազմակերպվածությունից: Ըստ The Guardian-ի մրցաշարի առաջին օրը նրանք ավելի քան 10 ժամ սպասել են հերթում ուժեղացված անվտանգության միջոցների պատճառով: Անվտանգության աշխատակիցները ստուգել են յուրաքանչյուրի պայուսակն ու խուզարկել: «Ուիմբլդոնը» մեկնարկել է հուլիսի 3-ին ու կավարտվի հուլիսի 16-ին:
20:30 04.07.2023
Մարկուս Թյուրամը միացել է «Ինտերին», որտեղ հանդես է գալիս հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Իտալական ակումբը հայտարարել է 25-ամյա հարձակվողի հետ պայմանագիր կնքելու մասին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Թյուրամի վերջին ակումբը Մյոնխենգլադբախի «Բորուսիան» էր։ Ֆրանսիացին այնտեղ անցկացրել է 4 մրցաշրջան։