Մարզերի 80 տոկոսում ոչ մի մարզասրահ և լողավազան չկա․ վարչապետը հանձնարարականներ տվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+25.09 oC

Մարզերի 80 տոկոսում ոչ մի մարզասրահ և լողավազան չկա․ վարչապետը հանձնարարականներ տվեց

13:01 16.06.2023

Հայաստանի մարզերի 80 տոկոսում ոչ մի մարզասրահ և լողավազան չկա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր մարզերի 80 տոկոսում ոչ մի մարզասրահ և լողավազան չկա, որտեղ մարդիկ կկարողանան այցելել և մարզվել։ Վայոց ձոր և Բերդ խոշորացված համայնք իմ կատարած այցի ընթացքում մենք այդ անհրաժեշտությունը տեղում տեսանք և արդեն հանձնարարել եմ Վայոց ձորում (Եղեգնաձորում և Վայքում), Բերդ խոշորացված համայնքում մարզական կենտրոններ ստեղծել, որտեղ պարտադիր պետք է լինի լողավազան, որը նախատեսված կլինի և’ փոքրերի, և’ մեծերի համար։ Ընդ որում, հետագա կառավարման հետ կապված էլ ևս որոշակի պատկերացումներ ունենք, թե ինչպես այդ ամենը պետք է կազմակերպվի։ Մենք պետք է բանակցենք այդ ոլորտում պրոֆեսիոնալ գործունեություն ծավալող ֆիտնես ընկերությունների հետ և մտածում ենք, որ պետական ենթակառուցվածքը ստեղծելուց հետո կարող ենք դա հանձնել պրոֆեսիոնալ ընկերություններին»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ կրթահամալիրների կառուցման տրամաբանությամբ անհրաժեշտ է նաև մարզական կենտրոններ ստեղծելու նախագծեր մշակել։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը իր հերթին հայտնեց, որ վարչապետի հանձնարարականը մարզական կենտրոններ ստեղծելու մասով ընթացքի մեջ է, և արդեն մասնագիտական քննարկում են ունեցել, թե տիպային մարզական համալիրը ինչ բաղադրիչներ պետք է ունենա։

«Քաղաքաշինության կոմիտեի մեր գործընկերների հետ արդեն նախագծման աշխատանք ենք տանում։ Սա նաև սպորտի ռազմավարության մաս է, որն արդեն շրջանառվում է, և այն առաջիկայում կներկայացնենք Կառավարության քննարկմանը։ Այդ ռազմավարության մեջ սպորտային որոշ ենթակառուցվածքներ կապել ենք հենց կրթական համալիրի տրամաբանությանը։ Օրինակ՝ ֆուտբոլի դաշտերը կլինեն հենց կրթահամալիրների մոտ»,- ասաց Անդրեասյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գևորգ Պապոյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարին

16:20 18.06.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը և նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։ Քննարկվել են տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություններն ու այս համատեքստում ԱՄՀ-ի հետ համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները։ Մտքեր են […] ...

ՆԳ նախարարը Ազգային ժողովում ներկայացրել է նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը

16:10 18.06.2025

ՆԳ նախարարը Ազգային ժողովում ներկայացրել է նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը

Հունիսի 18-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ ներկայացնելով ՆԳ նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը։ 2024 թվականին նախարարությանը հատկացվել է 91 մլրդ դրամ, արդյունքում՝ ճշտված ցուցանիշը կազմել է 100 մլրդ 957 մլն դրամ, և պայմանագրային հետաձգված ծրագրերի մատակարարման արդյունքում կատարողականը կարող է գնահատվել 98,5 տոկոս։ 2024 թվականին հաջողությամբ գործարկվել են Ոստիկանության հենասյունային […] ...

Արմավիրում տուֆի ապօրինի արդյունահանման դեպքով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե. ԲԸՏՄ

16:00 18.06.2025

Արմավիրում տուֆի ապօրինի արդյունահանման դեպքով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե. ԲԸՏՄ

Ընդերքի պահպանության կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում արձանագրել են տուֆի ապօրինի արդյունահանման դեպք։ Բաղրամյան համայնքի Արևադաշտ գյուղում տնտեսավարողն ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասից դուրս իրականացրել է 25.819 խմ տուֆանման լեռնային զանգվածի ապօրինի տեղահանում։ Կատարվել է հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման վնասի հաշվարկ։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 11-17-ը

15:49 18.06.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 11-17-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 11-17-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 15-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 12-ին, ◾️ Կենտրոնում չի գերազանցել, ◾️ Արաբկիրում չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 12-ին, 15-ին և 16-ին, ◾️ Նոր Նորքում՝ […] ...

ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է ՀԷՑ-ին

15:40 18.06.2025

ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է ՀԷՑ-ին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։ Այս մասին հայտնում է ՀԾԿՀ-ն: «Հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 3-14-ը իրականացրել է կարճաժամկետ մոնիթորինգ ընկերության երեք մասնաճյուղերում՝ ուսումնասիրելով սպառողներին առաքված և հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը։ Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ՝ […] ...

Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս Անջելեսում

15:30 18.06.2025

Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս Անջելեսում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացողներ Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: «Հաճելի էր հանդիպել և զրուցել Հենրիխ Մխիթարյանի հետ Լոս Անջելեսում»,- գրել է Մովսիսյանը սոցցանցերի իր էջերում հրապարակած լուսանկարին կից: 36-ամյա Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում ԱՄՆ-ում մասնակցում է աշխարհի ակումբային առաջնությանը: Իտալիայի փոխչեմպիոնը խմբային փուլի առաջին տուրի խաղը կանցկացնի հունիսի […] ...

BACK_TO_TOP