19:45 13.06.2023
«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային արժեքը նվազել է 15 միլիոն եվրոյով: Transfermarkt-ը հրապարակել է Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի խաղացողների արժեքների վերջին փոփոխությունները:
38-ամյա Ռոնալդուն պահպանում է առաջնության ամենաթանկ խաղացողի կարգավիճակը, սակայն այժմ արժեքով առաջին տեղը կիսում է թիմակից բրազիլացի Տալիսկայի հետ։ Վերջին վարկանիշի հրապարակումից ի վեր Կրիշտիանուն կորցրել է իր տրանսֆերային արժեքը, որը նվազել է 15 միլիոն եվրոյով, իսկ Տալիսկայի արժեքը 1 մլն եվրոյով ավելացել է:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ալ Նասրին» միացել է 2023 թվականի հունվարին՝ որպես ազատ խաղացող: «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը ամենաբարձր տրանսֆերային արժեքին հասել է 2014 թվականի հոկտեմբերին, երբ Transfermarkt-ը նրան գնահատել է 120 միլիոն եվրո, իսկ 2018 թվականի հուլիսին «Յուվենտուսը» նրա համար Մադրիդի «Ռեալին» վճարել է 117 միլիոն եվրո։ Սա Ռոնալդուի կարիերայի համար ռեկորդային տրանսֆեր է։
Անցած մրցաշրջանում Ռոնալդուն Սաուդյան Արաբիայում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
21:02 18.06.2025
Թրամփը հայտարարել է, որ Իրանին վերջնագիր է ներկայացրել20:54 18.06.2025
Հայկական թիմերի հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլումԿոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» հետ։ Որակավորման առաջին փուլը հաղթահարելու դեպքում «Ուրարտուն» ուժերը կչափի Սլովակիան ներկայացնող ԴԱԿ-ի հետ, «Փյունիկը»՝ հունգարական «Գյորի»։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից դուրս մնալու դեպքում Հայաստանի չեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կխաղա ԿուՊՍ (Ֆինլանդիա) – Միլսամի (Մոլդովա) զույգի պարտվողի հետ։ ...
20:41 18.06.2025
Արաղչի. Իրանը բանակցողներ չի ուղարկել ՕմանԻրանի ղեկավարությունը չի ուղարկել իր բանակցային պատվիրակությունը Օման, որտեղ նախկինում տեղի էին ունեցել ԱՄՆ-ի հետ մի քանի փուլ խորհրդակցություններ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք բանակցային պատվիրակություն չենք ուղարկել Օմանի Սուլթանություն», – ասել է նա արաղարաղAl Jazeera հեռուստաալիքին։ «Ես Թեհրանից չեմ հեռացել […] ...
20:25 18.06.2025
Սրբուհի Գալյանը ներկա է եղել ՀՀ-ում Քեմբրիջի դպրոցի աշակերտների ավարտական ցերեկույթինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը` որպես պատվավոր հյուր, Հայաստանի Հանրապետությունում Քեմբրիջի դպրոցի հրավերով, ներկա է գտնվել աշակերտների ավարտական ցերեկույթին։ Այս մասին հայտնել են արդարադատության նախարար ությունից: Միջոցառումը կազմակերպվել էր ի պատիվ ավարտական դասարանի աշակերտների՝ նշելու նրանց դպրոցական կյանքի կարևոր փուլի ավարտը։ Միջոցառումն անցել է ջերմ և հուզիչ մթնոլորտում՝ ուղեկցվելով երաժշտական ելույթներով, տեսաշարերով և աշակերտների շնորհակալական խոսքերով։ […] ...
20:14 18.06.2025
«Ինտերը» չի կարողացել հաղթել մեքսիկական ակումբին․ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում E խմբում «Ինտերն» ու մեքսիկական «Մոնտերեյը» մեկական գոլ են փոխանակել: Միլանցիների մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 78-րդ րոպեին: Այս խմբի մյուս խաղում «Ռիվեր Փլեյթը» հաղթել էր «Ուրավային»: ...
19:54 18.06.2025
Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերըՍպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները: Մրցումային երկրորդ օրը գրանցվել են հետևյալ արդյունքները՝ 5-6-րդ դասարանների թիմեր Լոռի՝ Վանաձորի N 4 հիմ. դպրոց – Շիրակ՝ Արթիկի N 1 հիմ․ դպրոց՝ 26:33 Լոռի՝ Լեռնահովիտի դպրոց – Կոտայք՝ Եղվարդի N 3 հիմ․ […] ...