21:42 17.05.2023
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի լրջության չափը կպարզվի առաջիկա մի քանի օրերին: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը՝ հղում անելով իտալական ակումբի բժշկական շտաբին։ Արդեն նշվել է, որ հայ ֆուտբոլիստի մասնակցությունը Ա Սերիայի կիրակի օրը կայանալիք «Նապոլիի» հետ հանդիպմանը բացառված է։ ՉԼ եզրափակիչը կանցկացվի հունիսի 10-ին։ Ինձագիի թիմը պատրաստվում է նաև «Ֆիորենտինայի» հետ […]
21:19 17.05.2023
Չիլիի առաջնության 14-րդ տուրի «Կուրիկո Յունիդո» – «Պալեստինո» խաղի ժամանակ զավեշտալի դեպք է տեղի ունեցել։ Հանդիպման առաջին րոպեներին խաղադաշտ է մտել մի շուն և սկսել է վազել գնդակի հետևից։ Հասնելով գնդակին՝ սկսել է խաղալ դրա հետ և կրծոտել այն՝ չտալով գնդակը խաղացողներին։ Նրանցից մեկը որոշել է կենդանուն խաղադաշտից դուրս բերել, սակայն նույնիսկ այդ ժամանակ շունը […]
21:00 17.05.2023
«Միլանն» այս ամառ կարող է հեռացնել Ստեֆանո Պիոլիին գլխավոր մարզիչի պաշտոնից: Այս մասին հայտնում է Sport Italia-ն։ Ակումբի սեփականատեր Ջերի Կարդինալեն դժգոհ է թիմի արդյունքներից և մասնագետի աշխատանքից։ Նշվում է, որ Կարդինալեն արդեն կողմնորոշվել է Պիոլիին փոխարինելու հիմնական թեկնածուի հարցում։ Դա Անտոնիո Կոնտեն է, ով այս տարվա գարնանը «Տոտենհեմից» հեռանալուց հետո մնացել է առանց ակումբի։
20:50 17.05.2023
Մադրիդի «Ռեալին» կարող է 0-3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցվել «Խետաֆեի» դեմ 34-րդ տուրի խաղում, որում մադրիդցիները հաղթել էին 1-0 հաշվով: Հանդիպման 84-րդ րոպեին, երբ «Ռեալը» հաղթում էր 1-0 հաշվով, մադրիդցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել էր հաղթական գոլի հեղինակ դարձած Մարկո Ասենսիոյի փոխարեն խաղադաշտ դուրս բերել իսպանացի պաշտպան Ալվարո Օդրիոսոլային: Երբ Օդրիոսոլան խաղադաշտում էր, իսկ […]
20:05 17.05.2023
Մեքսիկայի առաջնության փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Աթլետիկո Մորելիան» 3-1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Սեալուի» նկատմամբ: Հանդիպման ամենավառ դրվագը «Մորելիայի» դարպասապահ Սանտիագո Ռամիրեսի գոլն էր ավելացված ժամանակում։ Տանտերերը պետք է մեկ գնդակ հետ բերեին, այդ պատճառով էլ խաղի վերջնամասում մրցակցի տուգանային հրապարակ էր շտապել նաև դարպասապահ Գիլյերմո Ալիսոնը: Անկյունայինի խաղարկման ժամանակ նա գլխով հարված […]
19:56 17.05.2023
Հենրիխ Մխիթարյանը ձախ ազդրի քառագլուխ մկանի վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի նորընծա չեմպիոն «Նապոլիի» դեմ Ա Սերիայի 36-րդ տուրի խաղը, հայտնում է La Gazetta dello Sport-ը: «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման 44-րդ րոպեին նա վնասվածք էր ստացել։ Մխիթարյանի վերականգնման ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ։ «Նապոլի»-«Ինտեր» հանդիպումը կկայանա մայիսի 21-ին։
19:27 17.05.2023
Ֆորմուլա-1-ը ջրհեղեղի պատճառով չեղարկել է Իտալիայի Իմոլա քաղաքում սպասվող Գրան պրին, որը պետք է կայանար առաջիկա հանգստյան օրերին: «Ճիշտ չէր լինի հավելյալ ճնշում գործադրել տեղի իշխանությունների և արտակարգ իրավիճակների աշխատակիցների վրա՝ այս դժվար օրերին»,- ասվում է Ֆորմուլա-1-ի պաշտոնական հաղորդագրությունում:
19:03 17.05.2023
Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Միրզոյանը խոսել է «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և ռուսական «Կրասնոդարի» առաջատար Էդուարդ Սպերցյանի մասին: «Հենրիխ Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է: Նա խաղացել է թոփ ակումբներում, որոնք միշտ պայքարում են Չեմպիոնների լիգայի համար: Հիմա նա 34 տարեկան է և խաղում է հիմնական կազմում: Դա նշանակում է, որ նա բարձր մակարդակի ֆուտբոլիստ է […]
18:38 17.05.2023
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր նվաճելու առիթով: «Շնորհավորում ենք Հենրիխ Մխիթարյանին ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ: Հենոն կարող է դառնալ առաջին հայ ֆուտբոլիստը, ով կմասնակցի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի ամենակարևոր հանդիպմանը»,- նշված է հրապարակման մեջ։ «Ինտերը» եզրափակիչում կմրցի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» և մրցաշարի գործող գավաթակիր […]
13:22 17.05.2023
Բռնցքամարտիկ Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը գրառում է կատարել սոցցանցերում՝ անդրադառնալով աշխարհի առաջնություններում չորրորդ բրոնզե մեդալը նվաճելուն: «Կյանքը եթե արդար լիներ՝ կաթի գումարը կովին կտային, ձվի գումարն էլ՝ հավին: Աշխարհի առաջնության չորրորդ բրոնզե մեդալը»,- գրել է գյումրեցի բռնցքամարտիկը: Բաչկովն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում պարտվել էր ընդունող երկրի […]
13:10 17.05.2023
Փարիզի ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեն զղջում է, որ մերժել է Մադրիդի «Ռեալին»: The Athletic-ի տեղեկություններով, աշխարհի չեմպիոնը նշում է, որ իրեն դավաճանել են փարիզյան թիմում: Ակումբի ղեկավարությունը չի կատարել այն խոստումները, որոնք տվել էր պայմանագրի երկարաձգման ժամանակ: Ֆրանսիացին շատ է ցանկանում խաղալ իր երազանքի ակումբ «Ռեալում»: Ավելի վաղ «Ռեալը» հայտարարել էր, որ կդիտարկի նրան միայն […]
12:21 17.05.2023
Բրիտանացի մարտիկ, UFC-ի կիսամիջին քաշային կարգում չեմպիոն Լեոն Էդվարդսը կմասնակցի ֆուտբոլային հանդիպման, հայտնում է Soccer Aid-ը: Էդվարդսը ֆուտբոլի նախկին աստղերի դեմ բարեգործական խաղում կլինի հայտնիների թիմի դարպասապահը: Հանդիպումը տեղի կունենա հունիսի 11-ին, ամբողջ եկամուտը կուղղվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի հիմնադրամ: 31-ամյա մարտիկն օկտագոնում անցկացրել է 24 մենամարտ, տարել 21 հաղթանակ, կրել 3 պարտություն:
12:07 17.05.2023
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը պայմանագիր է կնքել Dolce & Gabbana-ի հետ: Daily Mail-ի տեղեկություններով, իտալական հագուստի բրենդի հետ համագործակցության արդյունքում ֆուտբոլիստը կվաստակի տարեկան 2 միլիոն ֆունտ ստերլինգ: Վերջին շրջանում Հոլանդը սոցցանցերում հրապարակում է լուսանկարներ, որոնցում հանրահայտ բրենդի հագուստով է: Ընթացիկ մրցաշրջանում Նորվեգիայի ազգային հավաքականի առաջատարը «Մանչեսթեր Սիթիի» կազմում 48 անցկացրած խաղում խփել […]
12:00 17.05.2023
Ռուսաստանը ներկայասցնող հայազգի Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը չեն անցկացնի Հռոմում ընթացող ATP-1000 շարքի մրցաշարի զուգախաղի 1/8 եզրափակիչի հանդիպումը: Մրցաշարի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ նրանք չեն շարունակի ելույթները: Որոշման պատճառը չի նշվում: Հայ և ռուս թենիսիստները մայիսի 16-ին 1/8 եզրափակիչում պետք է մրցեին Ջեյմի Մարեյ (Մեծ Բրիտանիա) / Մայքլ Վինուս (Նոր Զելանդիա) զույգի հետ: Խաչանովն ու […]
11:52 17.05.2023
Lրագրող Հալեդ Ալ Արաֆախը պատմել է, թե ինչպես է Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունն ազդել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասր» ակումբի վրա: ««Ալ Նասրի» ֆոտբոլիստները ոգևորվում են Ռոնալդուից և փորձում են մոտենալ նրա մակարդակին: Ռոնալդուի տեղափոխությունից հետո այդ տղաները սկսել են ավելի շատ մարզվել ու զարգանալ: Պորտուգալացու շնորհիվ այս երկրում ֆուտբոլը մեծ վերելք կապրի»,- լրագրողի խոսքերը մեջբերում […]
11:33 17.05.2023
Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնին ու կոլումբիացի երգչուհի Շակիրային մի քանի անգամ նկատել են միասին Մայամիում, հայտնում է Express-ը: Պապարացիները սկզբում նրանց լուսանկարել են Մայամիի ռեստորաններից մեկում, այնուհետև զբոսանավի վրա: Նախորդ շաբաթ Հեմիլթոնը մասնակցել էր Ֆորմուլա-1-ի 5-րդ փուլին՝ Մայամիի Գրան պրիին, որտեղ զբաղեցրել էր 6-րդ տեղը: Հիշեցնենք, որ Շակիրան ու կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Պիկեն […]
11:27 17.05.2023
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին կարծում է, որ ազգային թիմը Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրամաչափի առաջատարի կարիք ունի: «Իհարկե, Հայաստանի հավաքականն ունի Մխիթարյանի տրամաչափի առաջատարի պակաս: Ցանկացած թիմում, հատկապես՝ մեր, նման խաղացողը շատ կարևոր է: Այդպիսի աստղերի ներկայությունը մրցակցին ստիպում է ավելի հարգալից վերաբերվել թիմին: Հիմա հավաքականում նոր տղաներ են: Մեծ հույսեր […]
11:12 17.05.2023
Իտալական «Միլանը» պաշտոնանկ կանի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին, հայտնում է Sport Italia-ն: Ակումբի նախագահ Ջերի Կարդինալեն դժգոհ է թիմի արդյունքներից և իտալացի մասնագետի աշխատանքից: Այս որոշումն ընդունվել է դեռ մինչև ՉԼ 1/2 եզրափակչի «Ինտեր»-«Միլան» պատասխան հանդիպումը: Միլանյան ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուն Անտոնիո Կոնտեն է, որն այս տարվա գարնանը հեռացվել էր Լոնդոնի «Տոտենհեմից»: Պիոլին «Միլանը» գլխավորում […]
10:56 17.05.2023
Սաուդյան Արաբիայի առաջնության 27-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվել էր «Ալ Թաիին» և հաղթել 2-0 հաշվով: «Ալ Նասրի» կազմում 52-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացել է Կրիշտիանու Ռոնալդուն: Հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ աչքի է ընկել բրազիլացի հարձակվող Անդերսոն Տալիսկան: Այս հաղթանակից հետո «Ալ Նասրը» 60 միավորով երկրորդն է և երեք միավոր է զիջում առաջատար «Ալ […]
10:37 17.05.2023
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ամփոփել է «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղը և հույս հայտնել, որ Հենրիխ Մխիթարյանը կհասցնի վերականգնվել մինչև եզրափակիչը: «Ֆանտաստիկ երեկո էր, սակայն այն փոքր-ինչ խաթարվեց Մխիթարյանի վնասվածքի պատճառով: Հույս ունենանք, որ ոչ մի լուրջ բան չկա, որովհետև նա շատ կարևոր է մեզ համար: Նա խաղադաշտում իր ելույթներով արժանացել […]
10:16 17.05.2023
Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» դարձավ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչի առաջին մասնակիցը: Ինձագիի գլխավորած թիմը դիմակայության պատասխան խաղում 1-0 հաշվով հաղթեց իտալական «Միլանին»: Առաջին խաղը ավարտվել էր 2-0 հաշվով: Առաջին խաղակեսն անցավ գրեթե հավասար պայքարում: Առաջին խաղակեսի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ «Ինտերի» կազմում վնասվածքի պատճառով փոխարինվեց Հենրիխ Մխիթարյանը, խաղադաշտ դուրս եկավ խորվաթ կիսապաշտպան Մարսելո […]
23:27 16.05.2023
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ ինքը հարթել է հարաբերությունները Մեսսիի հետ, և կատալոնական ակումբը ակնկալում է պայմանագիր կնքել արգենտինացու հետ՝ չնայած Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլյալ» ակումբի առաջարկին: «Ես խոսել եմ Մեսսիի հետ, մենք վերահաստատել ենք կապերը։ Շատ հաճելի էր։ «Ալ-Հիլյալի» առաջա՞րկը. «Բարսելոնան» «Բարսելոնա» է. Այս ակումբը կարող է մրցել բոլորի հետ։ Սաուդյան Արաբիան լավ […]
23:03 16.05.2023
Ալեքսանդր Գրիգորյանը շուտով կնշանակվի Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Чемпионат.com-ը։ Գրիգորյանը պայմանագիր կկնքի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Եթե նրա գլխավորությամբ «Կուբանը» պահպանի Առաջին լիգայում մնալու իրավունքը, ապա պայմանագիրը կերկարաձգվի ևս մեկ մրցաշրջանով։ 56-ամյա մասնագետի վերջին ակումբը եղել է ԲԿՄԱ-ի կանանց թիմը, որտեղից նա հեռացել է 2022 թվականի հոկտեմբերին։ «Կուբանը» Առաջին լիգայի […]
22:51 16.05.2023
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի հայ մարտիկ Ժորա Այվազյանը, ով իր կարիերայում անցկացրել է 15 մենամարտ ու հաղթել 14-ում, և ներկայացնում է Ռուսաստանը, պայմանագիր է կնքել Bellator MMA-ի հետ և շուտով նորամուտը կնշի ամերիկյան լիգայում։ Այս մասին մարզիկը հայտնել է սոցցանցերում: «Այսօրվանից ես պաշտոնապես Bellator-ի մարտիկ եմ: Առաջիկայում սպասում ենք իմ նորամուտին լիգայում։ Շնորհակալ եմ […]
22:21 16.05.2023
Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերն» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո նոր պայմանագիր կառաջարկի Հենրիխ Մխիթարյանին, հայտնում է SempreInter-ը: Միլանյան ակումբը պատրաստվում է նոր պայմանագրով 34-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել […]
22:07 16.05.2023
«Ինտերի» և «Միլանի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն կիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի միլանյան ակումբների միջև պատասխան խաղից իր սպասելիքներով։ «Ինտերը» պետք է խաղա 7 հոգով կամ երիտասարդական թիմով՝ միակ ճանապարհը, որով այս թիմը կարող է դուրս մնալ հետագա պայքարից: Թեև հավանականություն կա, որ այս դեպքում «Միլանը» ևս չկարողանա հաղթել։ Կլինի Լեաուն, թե ոչ, տարբերություն չկա, […]
21:58 16.05.2023
Ռոման Բերեզովսկին խոսել է «Կրասնոդարի» սան Գեորգի Հարությունյանի՝ Հայաստանի հավաքականի կազմում ցուցադրած խաղի մասին։ «Դժվար է անմիջապես գտնել այնպիսի լավ խաղացողի, ինչպիսին նա է մեզ համար: Հարությունյանին, իմ կարծիքով, խորհուրդ են տվել «Կրասնոդարից», ես չգիտեմ մանրամասները։ Բայց ես շատ ուրախ եմ, որ Հարությունյանն այժմ մեզ հետ է։ Նա առաջին խաղում չընկճվեց ու երիտասարդ տարիքի համար […]
21:43 16.05.2023
Իտալական «Ինտերն» ու «Միլանը» այսօր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում կանցկացնեն դիմակայության պատասխան հանդիպումը: Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում է: «Ինտեր». Օնանա, Դարմիան, Աչերբի, Բաստոնի, Դյումֆրիս, Բարելա, Մխիթարյան, Չալհանօղլու, Դիմարկո, Մարտինես, Ջեկո: «Միլան». Մենյան, Էրնանդես, Տոմորի, Տիաու, Կալաբրիա, Կրունիչ, Տոնալի, Մեսիաս, Դիաս, Լեաու, Ժիրու: Միլանյան դերբին կմեկնարկի Հայաստանի ժամանակով 23:00-ին: Հիշեցնենք, որ «Ինտերը» առաջին մրցավեճում հաղթել էր […]
21:29 16.05.2023
RMC Sport-ի փոխանցմամբ՝ Թուլուզի քաղաքապետարանում տոնական միջոցառում է տեղի ունեցել՝ ի պատիվ Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում «Թուլուզ» ակումբի տարած հաղթանակի։ Գլխավոր մարզիչ Ֆիլիպ Մոնտանյեի ելույթի ժամանակ «Թուլուզի» ֆուտբոլիստները սկսել են աղմկել, իսկ սպորտի գծով փոխքաղաքապետ Լորան Արիբաժեն նրանց խնդրել է լռել։ Ի պատասխան՝ Նիդեռլանդներում ծնված և Մարոկկոյի ազգային հավաքականում հանդես եկող Զաքարիա Աբուխլալը ասել է, որ […]
21:17 16.05.2023
Բարսելոնայում անցկացվել է չեմպիոնական շքերթը, որին մասնակցել է մոտ 76 հազար մարդ։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Մայիսի 14-ին «Բարսելոնան» Լա լիգայի 34-րդ տուրում հաղթեց «Էսպանյոլին», ժամանակից շուտ երաշխավորելով ոսկե մեդալներն այս մրցաշրջանում։ Տղամարդկանց թիմի հաջողությանը հաջորդեց ևս մեկը՝ կատալոնական ակումբի կանանց թիմը ևս տոնեց չեմպիոնական տիտղոսը։