«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար. շարունակվում է հայտերի ընդունումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+27.09 oC

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար. շարունակվում է հայտերի ընդունումը

15:45 22.05.2023

Հանրապետությունում հեծանվային սպորտի ու առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի ու սպորտի քարոզչության ապահովման և հեծանվային սպորտի դերի բարձրացման նպատակով մայիսի 28-ին երրորդ տարին անընդմեջ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Մրցաշարը տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում (մեկնարկը՝ Շողակաթ (նախկին՝ Շորժա) համայնքից, 40 կմ):

Մրցաշարի մասնակիցները Շողակաթ կժամանեն գնացքով: Մասնակիցներին մրցավայր տեղափոխող գնացքը մայիսի 28-ին՝ ժամը 07:45-ին, կմեկնի Շողակաթ՝ առանց կանգառի: Երևան վերադարձը նախատեսված է 18:00-ին Սևանի կայարանից:

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի մեկնարկը նախատեսված է ժամը 14:00-ին: Այն մասնակիցները, որոնք մրցավայր կժամանեն իրենց անձնական մեքենաներով, մեկնարկի հատվածում՝ Շողակաթ համայնքում, պետք է լինեն մրցումից երկու ժամ առաջ՝ ժամը 12:00-ին՝ անձը հաստատող փաստաթղթերով և բժշկի համապատասխան թույլտվությամբ:

«Հիշենցենք՝ մրցաշարի հայտադիմումների ընդունման գործընթացը շարունակվում է: Հայտերը կարող եք լրացնել մինչև մայիսի 25-ը ներառյալ` հետևյալ հղմամբ:

Մրցաշարը կանցկացվի կանանց և տղամարդկանց 2 տարիքային խմբերով`

1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան (1983-2005 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ,
2-րդ տարիքային խումբ՝ 41 (1982 թ. ծնված) և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ:
Մրցաշարին չեն կարող մասնակցել այն մարզիկները, որոնք վերջին 5 տարիների ընթացքում մասնակցել են հեծանվային սպորտի Հայաստանի Հանրապետության և միջազգային առաջնություններին:

Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան իրենց անձնական հեծանիվներով՝ 1.95 և ավելի չափի անիվներով ու պարտադիր՝ սաղավարտով: Ցանկացած տիպի խճուղային, էլեկտրական և մոտորային շարժիչներով հեծանիվներն արգելվում են, ինչպես նաև խճուղային և սպորտային ղեկով հեծանիվի մոդիֆիկացված ցանկացած հեծանիվ: Արգելվում է նաև կոնտակտային ոտնակների կիրառումը:

Յուրաքանչյուր մասնակից պարտավոր է մեկնարկին (start) և վերջնարկին (finish) տեխնիկական զննում իրականացնող հանձնաժողովին ներկայացնել իր հեծանիվը:

Հիշեցնենք՝ մրցման ամբողջ ընթացքում փակ կլինի Երևան-Սևան-Դիլիջան մայրուղու որոշակի հատվածը: Փակ ճանապարհահատվածի վերաբերյալ առավել մանրամասն կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Մրցաշարի ընթացքում կաշխատեն շտապօգնության մեքենաներ, տեխնիկական սպասարկման և մրցավարական բրիգադներ:

Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, իսկ 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցները` նաև դրամական մրցանակներով:

Դրամական մրցանակներ 1-ին և 2-րդ տարիքային խմբերի 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ
2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ
3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ
4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ
5-10-րդ տեղերը՝ 50.000-ական ՀՀ դրամ

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն»,-տեղեկացնում են նախարարությունից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարբեր սցենարային իրավիճակներում կգնահատվեն ոստիկանության ծառայողների գործողությունները. ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է սիմուլյացիոն հրաձգարանի բացմանը

13:15 20.06.2025

Տարբեր սցենարային իրավիճակներում կգնահատվեն ոստիկանության ծառայողների գործողությունները. ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է սիմուլյացիոն հրաձգարանի բացմանը

Հունիսի 17-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը և Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Դեյվիդ Ալենը ՆԳՆ կրթահամալիրում մասնակցել են ժամանակակից սիմուլյացիոն հրաձգարանի բացմանը։ Կարևորելով Հայաստանի և ԱՄՆ-ի իրավապահ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը` փոխնախարարը նշել է, որ կրթության գործնական ուսուցման արսենալի արդիականացումն ու վերազինումը ոստիկանության ծառայողների կարողությունների զարգացման երաշխիք են։ Դեյվիդ Ալենը նշել է, որ նորագույն տեխնոլոգիաների […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:07 20.06.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ ​​​​​ Մարզերում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, […] ...

Գունկոն հեռացել է «Ուրարտուից» և գլխավորել Տուլայի «Արսենալը»

12:59 20.06.2025

Գունկոն հեռացել է «Ուրարտուից» և գլխավորել Տուլայի «Արսենալը»

Դմիտրի Գունկոն լքել է «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Նա «Ուրարտուն» մարզում էր 2022 թ. հունիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 119 խաղում 66 հաղթանակ է տարել, գրանցել 22 ոչ-ոքի, կրել 31 պարտություն, դարձել Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։ 49-ամյա մասնագետը այժմ գլխավորել է Տուլայի «Արսենալը»։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ «Արսենալը» հանդես է գալիս Ռուսաստանի […] ...

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ

12:51 20.06.2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ

Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ ...

Օվերչուկ. Հայաստանի եվրաինտեգրումը խոչընդոտում է նրա համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ

12:47 20.06.2025

Օվերչուկ. Հայաստանի եվրաինտեգրումը խոչընդոտում է նրա համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ

Հայաստանի մերձեցումը Եվրամիության (ԵՄ) երկրների հետ բացասաբար է անդրադառնում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ նրա համագործակցության վրա, Ռուսաստանը ուշադիր հետևում է իրավիճակին և գնահատում ռիսկերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում (ՍՄՏՀ): «Մենք չենք կարող անտեսել և չմտածել այս հարցերի մասին։ Մենք մտածում ենք այս մասին և գնահատում […] ...

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թուրքիա

12:40 20.06.2025

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թուրքիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: ...

BACK_TO_TOP