11:52 15.05.2023
Իտալական Ա սերիայի 35-րդ տուրում «Ինտերը» Միլանում 4:2 հաշվով հաղթել է «Սասուոլոյին»: Միլանյան թիմից դուբլ է ձևակերպել Լուկակուն, մեկ անգամ աչքի է ընկել Լաուտարոն, մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավել է հյուրերի պաշտպանը: Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 61-րդ րոպեին: Այս հաղթանակից հետո «Ինտերը» 66 միավորով 3-րդն է:
11:04 15.05.2023
Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայի» հավերժ մրցակից Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է կատալոնական ակումբին։ «Շնորհավորում ենք «Բարսելոնային» Լա Լիգայի 2022/23 մրցաշրջանում հաղթելու կապակցությամբ»,- սոցցանցում գրել է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։ «Բարսելոնայի» համար Լա Լիգայի այս տիտղոսը պատմության մեջ 27-րդն էր: Մադրիդյան ակումբն ունի չեմպիոնական 35 տիտղոս։
10:44 15.05.2023
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Բարսելոնան» կատալոնական դերբիում 4:2 հաշվով հաղթել է «Էսպանյոլին» և հռչակվել չեմպիոն։ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ Չավի Էռնանդեսի թիմը 14 միավորով գերազանցել է «Ռեալին»։ Դերբիի առաջին կեսում հյուրերից աչքի են ընկել Ալեխանդրո Բալդեն և Ռոբերտ Լևանդովսկին, որը հետո արդեն դարձել է դուբլի հեղինակ։ Երկրորդ կեսում «Բարսելոնայից» գոլի […]
23:39 14.05.2023
Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել է «Բրայթոն ընդ Հով Ալբիոնին» և 0։2 հաշվով պարտություն կրել։ Հանդիպման 51-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է «Բրայթոնի» երիտասարդ հարձակվող Խուլիո Էնսիսոն, իսկ հիմնական ժամանակի ավարտից չորս րոպե առաջ «Բրայթոնի» խաղացող Դենիզ Ունդավը մեծացրել է իր թիմի առավելությունը, իսկ 90+6-րդ րոպեին Պերվիս Էստուպինյանը ձևակերպել […]
14:57 14.05.2023
Մադրիդի «Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի բանակցելու ՊՍԺ-ի հետ հարձակվող Կիլիան Մբապեի համար: ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Marca-ն։ Հաղորդվում է, որ 2023 թվականին խաղացողի տրանսֆերը հնարավոր չէ ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով։ Իրավիճակը կարող է փոխվել միայն 2024 թվականին, եթե ֆրանսիացին որոշի հեռանալ ակումբից պայմանագրի ավարտից մեկ տարի առաջ։ 2022 թվականին Մբապեն կարող […]
11:59 14.05.2023
«Բարսելոնան» պայմանագիրը երկարաձգելու առաջարկ է արել եզրային կիսապաշտպան Ուսման Դեմբելեին: Ինքը՝ խաղացողը, նույնպես ցանկանում է մնալ ակումբում, սակայն անձնական պայմանագրի պայմանները կարող են խնդիր դառնալ։ Ինչպես հաղորդում է ArmSport.am-ը, Դեմբելեն ցանկանում է ավելի շատ վաստակել, իսկ «Բարսելոնան» ֆինանսական ճգնաժամի պայմաններում սահմանափակ է գումարով. Առաջիկայում տեղի կունենան բանակցությունների մի քանի փուլ։
10:54 14.05.2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ձյուդոիստ Արման Ադամյանին՝ Դոհայում ընթացող Աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ։ «Հարգելի Արման Ազատովիչ, շնորհավորում եմ Ձեզ հաղթանակի կապակցությամբ։ Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում Դուք համոզիչ կերպով հաստատեցիք ձեր առաջնորդական որակները, ցուցադրեցիք ձեր բնավորությունն ու կամքը և վառ էջ գրեցիք ձյուդոյի ազգային դպրոցի հաղթական տարեգրությունում։ Մաղթում եմ Ձեզ նորանոր […]
22:09 13.05.2023
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում մրցում էին «Շիրակ»-ը և «Ուրարտու»-ն: Հանդիպումը կայացավ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Գավաթի եզրափակիչ հանդիպման մեկնարկին «Ուրարտու»-ի ֆուտբոլիստ Դավիթ Խուրցիձեն գրավեց «Շիրակ»-ի դարպասը, որից հետո «Շիրակ»-ը պատասխան գնդակը խփեց: Երկրորդ խաղակեսում`71-րդ րոպեին «Շիրակ»-ը մնաց 10 խաղացողով, «Ուրարտու»-ից Կարեն Մելքոնյանը հեռահար հարվածով գրավեց «Շիրակ»-ի դարպասը: Խաղն ավարտվեց 1։2 հաշվով` հօգուտ «Ուրարտու»-ի։ […]
19:57 13.05.2023
Աշխարհի երկրորդ ռակետ Կարլոս Ալկարասը տպավորված է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսիի հետ հանդիպումից։ Իսպանացի թենիսիստն ու արգենտինացի ֆուտբոլիստը Փարիզում ներկա են գտնվել Laureus մրցանակաբաշխությանը։ «Դա խենթություն է, ես նախկինում չեմ հանդիպել նրան: Խենթացա՝ նրան տեսնելով այստեղ՝ ինձանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ Դա իսկապես խենթություն է»,- ArmSport. am-ի հաղորդմամբ՝ ասել է 20-ամյա Ալկարասը […]
17:09 13.05.2023
Բահրեյնը ներկայացնող հայ ծանրորդ Գոռ Մինասյանը (+109 կգ) դարձել է Ասիայի ծանրամարտի առաջնության կրկնակի չեմպիոն։ Նա հրում վարժությունում գրանցել է 217 կգ, իսկ երկամարտի արդյունքում՝ 464 կգ արդյունք․ այս երկու արդյունքները նոր ռեկորդ են Ասիայի առաջնության համար։ 2022 թվականին գերծանր քաշային հայ ծանրորդ Գոռ Մինասյանը Բահրեյնի հավաքականի կազմում ևս դարձել էր Ասիայի չեմպիոն (452 կգ՝ […]
18:45 12.05.2023
Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը պարտություն է կրել ու դարձել բրոնզե մեդալակիր: 92 կգ քաշային բռնցքամարտիկը զիջել է Իտալիայի ներկայացուցիչ Աբես Ազիզ Մոհիդինին:
18:29 12.05.2023
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովն աշխարհի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր: Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 63,5 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Բաչկովն ուժերը չափեց Ուզբեկստանից Ասիայի չեմպիոն Ռուսլան Աբդուլաևի հետ: Բաչկովը զիջեց 5:0 և նվաճեց իր 4-րդ բրոնզե մեդալն ԱԱ-ներում:
15:19 12.05.2023
Գաբոնի նախագահ Ալի Բոնգո Օնդիմբան հանդիպում է ունեցել իր երկրի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Գաբոնի նախագահը հարձակվողին խնդրել է լրջորեն մտածել հավաքականում կարիերան վերսկսելու մասին: Օբամեյանգը նախորդ տարվանից չի խաղացել ազգային հավաքականում, նա 30 գոլով աֆրիկյան այս երկրի հավաքականի պատմության լավագուն ռմբարկուն է։ 33-ամյա աֆրիկացի ֆուտբոլիստը […]
14:55 12.05.2023
Փարիզի օլիմպիական ավանի ճաշացանկում կլինի շուրջ 500 ուտեստ: Հաշվի կառնվեն հատուկ դիետաները, սննդային սովորությունները, կրոնական համոզմունքները և այլն: Ճաշարանը կտեղավորի 3500 մարդ։ Օլիմպիական ավանում կգործի ֆրանսիական ավանդական բագետներով, կրուասաններով և խմորեղենի այլ տեսակներով հացի փուռ: Խոհարարները խոստացել են, որ սնունդը կլինի «զվարճալի, համեղ և առողջարար», սակայն օլիմպիական և պարալիմպիկ խաղերի ընթացքում գինի կամ ալկոհոլային այլ […]
14:47 12.05.2023
Նեյմարը չի բացառում ՊՍԺ-ից հեռանալը։ Ինչպես հայտնում է RMC Sport-ը, նրա գործակալները սկսել են նոր ակումբ փնտրել։ Հիմնական խնդիրը բրազիլացու ֆինանսական պահանջներն են և տրանսֆերի չափը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրանով հետաքրքրված են «Չելսին» և «Նյուքասլը», սակայն, ըստ հրապարակման, Նեյմարը նրանցից որևէ կոնկրետ առաջարկ չի ստացել։ Նեյմարի որոշումը բացատրվում է մրցաշրջանի ավարտին ՊՍԺ-ից Լիոնել […]
14:33 12.05.2023
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կարող է Ստամբուլից տեղափոխվել Լիսաբոն, հայտնում է Daily Mail-ը: ՈՒԵՖԱ-ն զգուշանում է անկարգություններից, որոնք կարող են առաջանալ Թուրքիայում նախագահական ընտրությունների պատճառով։ Ընտրությունների առաջին փուլն անցկացվելու է մայիսի 14-ին։ Աղբյուրի համաձայն՝ ՈւԵՖԱ-ն արդեն ոչ պաշտոնական հարցում է ուղարկել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիա՝ եզրափակիչը Լիսաբոնի «Էստադիու դա Լուժ» մարզադաշտում անցկացնելու հնարավորության վերաբերյալ։ Նախկինում Չեմպիոնների լիգայի […]
14:27 12.05.2023
Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կրկին պայքարել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի համար։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Մադրիդյան ակումբը չի սահմանափակվի Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի հետ պայմանագիր կնքելով և բոլոր ջանքերը կգործադրի Մբապեին ձեռք բերելու համար։ ՊՍԺ-ն սակայն մտադիր չէ վաճառել Մբապեին, քանի որ երկար տարիներ հարձակվողին տեսնում է գլխավոր […]
14:07 12.05.2023
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ Սաուդյան Արաբիայի ակումբ տեղափոխության մասին վերջին տեղեկությունը։ Արգենտինացու հավանական տեղափոխության մասին հայտնել էր AFP հրատարակությունը։ «Թույլ տվեք նրան գնալ այնտեղ, որտեղ իրեն հարմար է թիմակիցների և երկրպագուների հետ: Այս հարցը մեզ վրա՝ որպես հավաքական, չի ազդում, եթե նա երջանիկ է։ Երբ նա միանա […]
12:33 12.05.2023
«Բարսելոնայի» պաշտպան Սերխի Ռոբերտոն կդառնա կատալոնական թիմի նոր ավագը, հայտնում է Diari-ն։ Ռոբերտոն կկրի ավագի թևկապը կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հեռանալուց հետո։ «Բարսելոնան» արդեն հայտարարել է այս մրցաշրջանից հետո Բուսկետսի հեռանալու մասին։ Ռոբերտոն կատալոնական ակումբի համակարգում է հանդես գալիս 2006 թվականից։
11:22 12.05.2023
Հայաստանը ներկայացնող երկու շախմատիստ կմասնակցի Olympic Esports Series մրցաշարի եզրափակիչ փուլին: Այդ մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան։ Եզրափակչին մասնակցելու իրավունք են ստացել Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, ինչպես նաև Ալեքսանդր Բորտնիկը, Ալեքսեյ Սարանան, Բասեմ Ամինը, Մաքսիմ Չիգաևը, Նգոկ Տրուոնգ Սոն Նգուենը և Ալեքսանդր Ռախմանովը: Մրցաշարը տեղի կունենա հունիսի 22-ից 25-ը՝ Սինգապուրում։
23:55 11.05.2023
«Նապոլիի» երկրպագուները վաճառում են «Դաչիա Արենա» մարզադաշտի խոտածածկի կտորները, որտեղ Լուչանո Սպալետիի թիմը նվաճել է չեմպիոնի տիտղոսը, հայտնում է Football Italia-ն: Ա Սերիայի 33-րդ տուրի խաղում «Նապոլին» ոչ ոքի էր խաղացել «Ուդինեզեի» հետ և այդպիսով նվաճել առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակիչ սուլիչից հետո երկրպագուների բազմությունը ներխուժել էր խաղադաշտ՝ գրեթե ազատ տարածություն չթողնելով մարզադաշտում։ Նրանք, ոչ միայն […]
23:49 11.05.2023
Meta ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը սոցիալական ցանցերում հրապարակել է բրազիլական ջիու-ջիցուի մրցույթին իր առաջին մասնակցության լուսանկարները: Նա ոսկե և արծաթե մեդալներ է նվաճել: Այս մասին հայտնում է NDTV-ն։ Մրցույթի արդյունքում Մարկ Ցուկերբերգը ստացել է մի քանի մրցանակ՝ Guerrilla Jiu Jitsu ակադեմիայի կազմում թիմային ելույթներում գրավելով առաջին և երկրորդ տեղերը։ Նրա մարզիչը մարտարվեստի հայտնի վարպետ […]
23:37 11.05.2023
«Փարիզ-2024» ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն վեց շաբաթվա ընթացքում ավելի քան 300 000 հայտ է ստացել կամավորական դառնալ ցանկացողներից։ Կազմակերպիչները պետք է ընտրեն ընդամենը 45 000 կամավորականների: 30 000-ը կօգնեն օլիմպիական, իսկ 15000-ը՝ պարալիմպիկի խաղերի ժամանակ: Թեկնածուների 55%-ը կանայք են, դիմորդների մոտ մեկ երրորդը 25 տարեկանից ցածր է։ Գրանցվածներից ավելի քան 3000-ը հաշմանդամներ են։
23:28 11.05.2023
Ռուսաստանը ներկայացնող հայազգի կին սուսերամարտիկ, կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը մեկնաբանել է Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի (FIE) որոշումը, որով նրան և մի քանի այլ ռուսաստանցի մարզիկների թույլ չի տրվում մասնակցել միջազգային մրցաշարերի: «Չգիտեմ, թե ինչու ինձ մասնակցության իրավունք չտվեցին: Գիտեմ, որ բողոքն ամբողջությամբ չի քննարկվել։ Հնարավորություն կա, որ մեզ դեռ թույլ կտան։ Կարծում եմ՝ նրանք պարզապես […]
22:45 11.05.2023
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն Ինստրագրամի «story» բաժնում անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին: «Լավագույնը»,- գրել է Խաչանովը և տեղադրել մի գրառում, որտեղ ասվում է, որ Մխիթարյանն առաջին հայ և երրորդ ֆուտբոլիստն է ԱՊՀ տարածաշրջանից, որը գոլ է խփում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում: Հայ կիսապաշտպանը տպավորիչ գոլի հեղինակ էր դարձել «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում: […]
22:31 11.05.2023
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը ներդրումներ են կատարել Իսպանիայի Vice ռեստորանների ցանցում։ Այս մասին հայտնում է El Pais-ը։ Աղբյուրի համաձայն՝ խաղացողները մասնակցել են բուրգերների արտադրության մեջ մասնագիտացած ռեստորանների ցանցի զարգացման համար ֆինանսական միջոցներ հավաքելու գործընթացին: Ընդհանուր առմամբ, իսպանացի ձեռնարկատերերը հավաքել են մոտ 17 միլիոն եվրո, նրանք նախատեսում են Մադրիդում և […]
22:20 11.05.2023
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է թենիսիստների թարմացված վարկանիշը։ Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը 12-րդ տեղից բարձրացել է 11-րդ հորիզոնական։ Վարկանիշային աղյուսակը գլխավորում է սերբ Նովակ Ջոկովիչը, որին հաջորդում է իսպանացի Կարլոս Ալկարասը։ ATP վարկանիշը մայիսի 8-ի դրությամբ. 1 Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 6775 միավոր, 2 (2). Կարլոս Ալկարաս (Իսպանիա) – 6770, 3 (3). […]
21:55 11.05.2023
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումների արդյունքներով կազմած խորհրդանշական հավաքականը, որտեղ ընդգրկվել է նաև Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Դարպասապահ՝ Անդրե Օնանա («Ինտեր»)։ Պաշտպաններ՝ Ֆեդերիկո Դիմարկո («Ինտեր»), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»), Ֆրանչեսկո Աչերբի («Ինտեր»), Մատեո Դարմիան («Ինտեր»), Դենզել Դումֆրիս («Ինտեր»)։ Կիսապաշտպաններ՝ Հենրիխ Մխիթարյան («Ինտեր»), Հական Չալհանօղլու («Ինտեր»), Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)։ Հարձակվողներ՝ Վինիսիուս […]
21:30 11.05.2023
ԱՄՆ-ում բնակվող Սամուել Սևյանը նվաճեց Ջերմուկում ավարտված շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի գլխավոր մրցանակը: Վերջին՝ 9-րդ տուրում սևերով 23-րդ քայլին հաշտություն կնքելով Ռոբերտ Հովհաննիսյանի հետ, Սևյանը վաստակեց 6 միավոր և դարձավ միանձնյա հաղթող: Այս հաղթանակի համար հայ գրոսմայստերը կստանա 1 միլիոն 600 հազար դրամ պարգևավճար: Ոչ ոքի ավարտվեցին նաև ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոևի և Հայկ Մարտիրոսյանի, Չեխիան […]
18:25 11.05.2023
Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան (FIE) ռուսաստանցիներ Սոֆյա Վելիկայային, հայազգի մարզուհի Յանա Եգորյանին, Սոֆյա Պոզդնյակովային և մի շարք այլ մարզիկների թույլ չի տվել մասնակցել միջազգային մրցաշարերի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի սուսերամարտի ֆեդերացիայի (FFR) նախագահ Իլգար Մամեդովը։ «Միջազգային ֆեդերացիան մեզ ուղարկել է մրցաշարերին մասնակցելու իրավունք ստացած սուսերամարտիկների ցուցակը։ Պոզդնյակովան, Վելիկայան, Եգորյանը, Նիկիտինան, Իբրագիմովան, Ռեշետնիկովան, ինչպես նաև հեռանկարային […]