21:29 16.05.2023
RMC Sport-ի փոխանցմամբ՝ Թուլուզի քաղաքապետարանում տոնական միջոցառում է տեղի ունեցել՝ ի պատիվ Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում «Թուլուզ» ակումբի տարած հաղթանակի։
Գլխավոր մարզիչ Ֆիլիպ Մոնտանյեի ելույթի ժամանակ «Թուլուզի» ֆուտբոլիստները սկսել են աղմկել, իսկ սպորտի գծով փոխքաղաքապետ Լորան Արիբաժեն նրանց խնդրել է լռել։ Ի պատասխան՝ Նիդեռլանդներում ծնված և Մարոկկոյի ազգային հավաքականում հանդես եկող Զաքարիա Աբուխլալը ասել է, որ իր երկրում կանայք այդպես չեն խոսում տղամարդկանց հետ։ Լսելով դա՝ քաղաքական գործիչը խաղացողին հիշեցրել է, որ նա գտնվում է քաղաքապետարանում՝ «Հանրապետության տանը»։
Մոնտանյեի ելույթից հետո, երբ միջոցառման բոլոր հյուրերն ու մասնակիցները գնացել են օգտվելու ֆուրշետից, ֆուտբոլիստը մոտեցել է Արիբաժեին և համառորեն խնդրել նրան ներողություն խնդրել։
RMC Sport-ի հարցմանն ի պատասխան՝ «Թուլուզի» փոխքաղաքապետն ասել է, որ «որև խնդիր չկա» և հերքել է, թե նման բան է տեղի ունեցել։
«Խաղացողներին պարզապես դուր չի գալիս, որ նրանց խնդրում են լռել»,- ասել է պաշտոնյան:
Նշենք, որ անցած շաբաթվա վերջին Աբուխլալը հեռացվել էր Ֆրանսիայի առաջնության «Նանտի» դեմ խաղից՝ հոմոֆոբիայի դեմ ակցիային մասնակցելուց հրաժարվելու պատճառով։
17:50 20.06.2025
ՊՍԺ-ն պարտվել է բրազիլական ակումբին․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության B խմբի երկրորդ տուրում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի հաղթող ՊՍԺ-ն 0-1 հաշվով պարտվել է բրազիլական «Բոտաֆոգոյին»: Գոլը 36-րդ րոպեին խփել է Իգոր Ժեզուսը: Փարիզյան ակումբը կատարել է 16 հարված, որոնցից դիպուկ էին 2-ը, իսկ բրազիլական թիմի 4 հարվածներն էլ դարպասին էին: Առաջին տուրում Լուիս Էնրիկեի թիմը 4 անպատասխան գնդակ էր ուղարկել […] ...
17:45 20.06.2025
ԱԽ քարտուղարն ընդունել է Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարինՀունիսի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությանը: Ա. Գրիգորյանը ողջունել է բարեկամական խմբի անդամների այցը Հայաստան և ընդգծել, որ երկկողմ փոխգործակցությունը վերջին շրջանում ակտիվորեն զարգանում է, ինչին նպաստում են նաև բարձր մակարդակի փոխայցելությունները: Քարտուղարը կարևորել է ինչպես Հայաստան-Լեհաստան հարաբերությունների բազմաոլորտ զարգացումը երկկողմ […] ...
17:41 20.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ Մարիան ՅուրեչկայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեչկային, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողովին։ «Շնորհակալություն միջոցառման մասնակցության համար, որի խորագիրը՝ սոցիալական արդարությունն, շատ կարևոր է։ Շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանը ցուցաբերում է ակտիվ ներգրավվածություն այս թեմայի շուրջ քննարկումներում։ Նաև ցանկանում եմ ընդգծել, […] ...
17:36 20.06.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովինԱշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին: ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել որպես խոսնակ «Հայաստան-Ռուսաստան» նիստին, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Մհեր Գրիգորյանը մասնակցել է որպես խոսնակ նաև միջազգային տնտեսական համաժողովի «ԵԱՏՄ իրական հատվածի սիներգիան՝ որպես ժամանակակից մարտահրավերների պատասխան» խորագրով նիստին, որը […] ...
17:30 20.06.2025
Էռնան Կրեսպոն՝ «Սան Պաուլուի» գլխավոր մարզիչԱրգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Էռնան Կրեսպոն նշանակվել է բրազիլական «Սան Պաուլուի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 49-ամյա մասնագետը կնքել է պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը: Կրեսպոն երկրորդ անգամ է գլխավորում բրազիլական ակումբը. 2021-ին նա 8 ամիս է աշխատել «Սան Պաուլուում»: Այդ ընթացքում թիմը նվաճել է Սան Պաուլու նահանգի […] ...
17:28 20.06.2025
ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։ «ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։ Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման»,-այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ ...