23:27 16.05.2023
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ ինքը հարթել է հարաբերությունները Մեսսիի հետ, և կատալոնական ակումբը ակնկալում է պայմանագիր կնքել արգենտինացու հետ՝ չնայած Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլյալ» ակումբի առաջարկին: «Ես խոսել եմ Մեսսիի հետ, մենք վերահաստատել ենք կապերը։ Շատ հաճելի էր։ «Ալ-Հիլյալի» առաջա՞րկը. «Բարսելոնան» «Բարսելոնա» է. Այս ակումբը կարող է մրցել բոլորի հետ։ Սաուդյան Արաբիան լավ […]
23:03 16.05.2023
Ալեքսանդր Գրիգորյանը շուտով կնշանակվի Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Чемпионат.com-ը։ Գրիգորյանը պայմանագիր կկնքի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Եթե նրա գլխավորությամբ «Կուբանը» պահպանի Առաջին լիգայում մնալու իրավունքը, ապա պայմանագիրը կերկարաձգվի ևս մեկ մրցաշրջանով։ 56-ամյա մասնագետի վերջին ակումբը եղել է ԲԿՄԱ-ի կանանց թիմը, որտեղից նա հեռացել է 2022 թվականի հոկտեմբերին։ «Կուբանը» Առաջին լիգայի […]
22:51 16.05.2023
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի հայ մարտիկ Ժորա Այվազյանը, ով իր կարիերայում անցկացրել է 15 մենամարտ ու հաղթել 14-ում, և ներկայացնում է Ռուսաստանը, պայմանագիր է կնքել Bellator MMA-ի հետ և շուտով նորամուտը կնշի ամերիկյան լիգայում։ Այս մասին մարզիկը հայտնել է սոցցանցերում: «Այսօրվանից ես պաշտոնապես Bellator-ի մարտիկ եմ: Առաջիկայում սպասում ենք իմ նորամուտին լիգայում։ Շնորհակալ եմ […]
22:21 16.05.2023
Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերն» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո նոր պայմանագիր կառաջարկի Հենրիխ Մխիթարյանին, հայտնում է SempreInter-ը: Միլանյան ակումբը պատրաստվում է նոր պայմանագրով 34-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել […]
22:07 16.05.2023
«Ինտերի» և «Միլանի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն կիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի միլանյան ակումբների միջև պատասխան խաղից իր սպասելիքներով։ «Ինտերը» պետք է խաղա 7 հոգով կամ երիտասարդական թիմով՝ միակ ճանապարհը, որով այս թիմը կարող է դուրս մնալ հետագա պայքարից: Թեև հավանականություն կա, որ այս դեպքում «Միլանը» ևս չկարողանա հաղթել։ Կլինի Լեաուն, թե ոչ, տարբերություն չկա, […]
21:58 16.05.2023
Ռոման Բերեզովսկին խոսել է «Կրասնոդարի» սան Գեորգի Հարությունյանի՝ Հայաստանի հավաքականի կազմում ցուցադրած խաղի մասին։ «Դժվար է անմիջապես գտնել այնպիսի լավ խաղացողի, ինչպիսին նա է մեզ համար: Հարությունյանին, իմ կարծիքով, խորհուրդ են տվել «Կրասնոդարից», ես չգիտեմ մանրամասները։ Բայց ես շատ ուրախ եմ, որ Հարությունյանն այժմ մեզ հետ է։ Նա առաջին խաղում չընկճվեց ու երիտասարդ տարիքի համար […]
21:43 16.05.2023
Իտալական «Ինտերն» ու «Միլանը» այսօր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում կանցկացնեն դիմակայության պատասխան հանդիպումը: Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում է: «Ինտեր». Օնանա, Դարմիան, Աչերբի, Բաստոնի, Դյումֆրիս, Բարելա, Մխիթարյան, Չալհանօղլու, Դիմարկո, Մարտինես, Ջեկո: «Միլան». Մենյան, Էրնանդես, Տոմորի, Տիաու, Կալաբրիա, Կրունիչ, Տոնալի, Մեսիաս, Դիաս, Լեաու, Ժիրու: Միլանյան դերբին կմեկնարկի Հայաստանի ժամանակով 23:00-ին: Հիշեցնենք, որ «Ինտերը» առաջին մրցավեճում հաղթել էր […]
21:29 16.05.2023
RMC Sport-ի փոխանցմամբ՝ Թուլուզի քաղաքապետարանում տոնական միջոցառում է տեղի ունեցել՝ ի պատիվ Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում «Թուլուզ» ակումբի տարած հաղթանակի։ Գլխավոր մարզիչ Ֆիլիպ Մոնտանյեի ելույթի ժամանակ «Թուլուզի» ֆուտբոլիստները սկսել են աղմկել, իսկ սպորտի գծով փոխքաղաքապետ Լորան Արիբաժեն նրանց խնդրել է լռել։ Ի պատասխան՝ Նիդեռլանդներում ծնված և Մարոկկոյի ազգային հավաքականում հանդես եկող Զաքարիա Աբուխլալը ասել է, որ […]
21:17 16.05.2023
Բարսելոնայում անցկացվել է չեմպիոնական շքերթը, որին մասնակցել է մոտ 76 հազար մարդ։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Մայիսի 14-ին «Բարսելոնան» Լա լիգայի 34-րդ տուրում հաղթեց «Էսպանյոլին», ժամանակից շուտ երաշխավորելով ոսկե մեդալներն այս մրցաշրջանում։ Տղամարդկանց թիմի հաջողությանը հաջորդեց ևս մեկը՝ կատալոնական ակումբի կանանց թիմը ևս տոնեց չեմպիոնական տիտղոսը։
20:38 16.05.2023
Նյարդաբան Ալեքսանդր Եվդոկիմովը կասկած է հայտնել, որ օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովը կկարողանա լիովին ապաքինվել։ Հոսպիտալացումից հետո Կոստոմարովը գտնվում էր բժշկական կոմայի մեջ։ Ավելի ուշ հաղորդեցին, որ նրա ուղեղի մի մասն է ախտահարվել՝ արյունազեղում է տեղի ունեցել և հեմատոմա է առաջացել։ Մարզիկը ողջ է մնացել նաև մի քանի անդամահատումներից։ «Այժմ տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս պրոթեզներ պատրաստել՝ […]
18:54 16.05.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին ու ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանին։Վերջերս Զագրեբում կայացած Եվրոպայի 2023 թվականի ըմբշամարտի առաջնության 97 կգ քաշայինների եզրափակչում Արթուր Ալեքսանյանը 6-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ Մուշեղ Մուրադյանը, ողջունելով մարզիկին ու անձնական մարզիչին, շնորհակալություն է հայտնել հերթական […]
15:16 16.05.2023
Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով երկրորդ տարին անընդմեջ ՀՀ Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին, կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Միջոցառմանը կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 12 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 […]
22:33 15.05.2023
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ինտերը» կընդունի «Միլանին»: Ըստ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում հանդիպումը կսկսի մեկնարկայից րոպեներից: «Ինտեր». Անդրե Օնանա, Մատեո Դարմիան, Ֆրանչեսկո Աչերբի, Ալեսանդրո Բաստոնի, Դենզել Դումֆրիս, Ֆեդերիկո Դիմարկո, Հաքան Չալհանօղլու, Նիկոլո Բարելա, Հենրիխ Մխիթարյան, Լաուտարո Մարտինես, Էդին Ջեկո: «Միլան». Մայք Մենյան, Դավիդե Կալաբրիա, Ֆիկայո Տոմորի, […]
22:24 15.05.2023
UFC-ի թեթև քաշային կարգում նախկին չեմպիոն, ռուսաստանցի անպարտելի մարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովի ձեռնոցները բարեգործական աճուրդում վաճառվել են 20000 դոլարով, հայտնում է ТАСС-ը: Աճուրդը կազմակերպել է Eagles Sports Management-ի գլխավոր տնօրեն Մագոմեդ Մագոմեդովը: Գումարը փոխանցվելու է Tooba բարեգործական բջջային հավելվածին: Գնորդի անունը չի նշվում, քանի որ նա չի ցանկացել ներկայանալ: Հիշեցնենք, որ Հաբիբ Նուրմագոմեդովը կարիերայի վերջին մենամարտն […]
22:09 15.05.2023
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչ, ներկայումս Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ցանկանում է, որ Իտալիայի փոխչեմպիոնը հաղթի Չեմպիոնների լիգայում: «Ինձ շատ դուր եկավ «Միլան» – «Ինտեր» հանդիպումը: Ինձ տպավորեց Հենրիխ Մխիթարյանի խաղը, որին մարզել եմ Դոնեցկի «Շախտյորում»։ Ես նրան շնորհավորական հաղորդագրություն ուղարկեցի։ Ցանկանում եմ, որ «Ինտերը» հաղթի Չեմպիոնների լիգայում՝ և՛ Մխիթարյանի, և՛ «Ինտերում» […]
21:30 15.05.2023
Լեհաստանում հունիսի 21-ին կմեկնարկեն Եվրոպայի ամառային երրորդ խաղերը: Մասնակիցների թվում կլինեն նաև մեր երկրի պատվիրակները: Նրանցից առաջինը ուղեգիր է նվաճել երևանցի հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը: Նրան հաջորդել են կարատեի կումիտե մրցաձևի ներկայացուցիչ, 68 կգ քաշային Անիտա Մակյանը, թեքբոլիստներ Քրիստինե Մանգասարյանը, Ռաֆայել Վարդանյան- Գոռ Սարգսյան երկյակը: Եվրոպայի ամառային երրորդ խաղերին կմասնակցեն նաև ստենդային հրաձիգներ Երջանիկ Ավետիսյանը և […]
21:07 15.05.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-Ի № 2062 -Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Ըստ նախագծի, առաջարկվում է դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Էրիկ Արամի Իսրայելյանին (ծնվ.` 2004 թվականի հոկտեմբերի 25-ին) […]
21:00 15.05.2023
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Լա լիգայի չեմպիոն դառնալուց հետո պատասխանել է հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր վերադարձի մասին հարցին։ «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի պայմանագիր կնքենք Մեսսիի հետ»,- ասել է Լապորտան լրագրողներին: Մեսսին կատալոնական ակումբի սան է։ 2021 թվականի ամռանը Մեսսին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց ՊՍԺ։
20:23 15.05.2023
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հանդիպել է սերբ թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հետ։ Դա տեղի է ունեցել Masters-ի 2-րդ շրջանի հանդիպումից հետո, որում աշխարհի առաջին ռակետը հաղթել է Թոմաս Մարտին Էտչևերիային։ Մորինյուն այցելել է Ջոկովիչի հանդերձարան, զրուցել նրա հետ և ինքնագիր վերցնել։ Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվում է Հռոմում։
19:57 15.05.2023
Լիտվայի Կաունաս քաղաքում ավարտվել է երիտասարդների Եվրոպայի գավաթի մրցաշարը, որին մասնակցել են 16 երկրների 178 ձյուդոյիստներ: ՀՀ երիտասարդների հավաքականը, ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ, մասնակցել է 5 մարզիկներով, որոնք բոլորն էլ նվաճել են մեդալներ. Աշիկ Անդրեյան – 60 կգ, արծաթե մեդալ Վահե Աղասյան – 60 կգ, բրոնզե մեդալ Մեսրոպ Նիկոյան – 66 կգ, արծաթե մեդալ […]
19:46 15.05.2023
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր տեղափոխությունը «Ալ-Հիլալ» գտնվում է Սաուդյան Արաբիայի իշխանությունների վերահսկողության ներքո, հայտնում է Mundo Deportivo-ն։ Ակումբի ներկայացուցիչները ոչ պաշտոնական զրույցներում ասում են, որ արգենտինացու հետ պայմանագիրը դեռ ստորագրված չէ և բանավոր համաձայնություն չկա։ «Ալ-Հիլալը» փորձում է բանակցել հարձակվողի ներկայացուցիչների հետ, սակայն հաստատում է Մեսսիի հոր ու գործակալ Խորխեի խոսքերը, ով ավելի վաղ […]
19:29 15.05.2023
Արգենտինական «Բոկա Խունիորսը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, արդեն պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանին։ Ինչպես հայտնում է արգենտինական NewsOnline-ն, արգենտինական գրանդն ամռանը կփորձի ձեռք բերել Արգենտինայի հավաքականի և «Սևիլիայի» հարձակվող Պապու Գոմեսին, ինչպես նաև պարագվայցի կիսապաշտպան Մաթիաս Ռոխասին «Ռասինգից» և արգենտինացի կիսապաշտպան Թոմաս Բելմոնտեին։ Բացի արգենտինացի ֆուտբոլիստից, «Բոկա Խունիորսի» […]
17:56 15.05.2023
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին գնահատել է իտալական ակումբի՝ ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հաղթելու հնարավորությունները։ «Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Միլանի» և «Ինտերի» դիմակայությունը կարևոր իրադարձություն է Միլանի և ամբողջ Իտալիայի համար։ Ափսոս, որ երկու թիմերից մեկը պետք է զիջի։ Մեծ տարբերություն կա «Մանչեսթեր Սիթիի» և «Ռեալի» հետ։ Այո, այս թիմերի միջև տարբերություն կա, բայց եզրափակիչ […]
17:40 15.05.2023
«Սպարտակի» նախկին սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի խորհրդական Ֆրանկո Կամոցին խոսել է Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Հուսով եմ, որ նա կարող է ամռանը տեղափոխվել Եվրոպայի թոփ առաջնություն։ Սպերցյանը կարող է շատ լավ խաղացող լինել Իտալիայի լավագույն թիմերի համար։ Կարո՞ղ է նա խաղալ Անգլիայում: Էդուարդը տաղանդավոր խաղացող է, նա կարող է խաղալ ցանկացած առաջնությունում»,- […]
17:30 15.05.2023
Հայաստանի լողի հավաքականը ավագ մարզիչ Արման Վահանյանի գլխավորությամբ հուլիսի վերջին Ճապոնիայում կմասնակցի լողի աշխարհի առաջնությանը։ Հայաստանի թիմի կազմում ընդգրված կլինեն Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանը, Աշոտ Չախոյանը և Արթուր Բարսեղյանը։ Լողի աշխարհի առաջնությունը կանցկացվի հուլիսի 20-ից 31-ը։
17:04 15.05.2023
«Լիդսը» ցմահ արգելել է իր երկրպագուներից մեկին ներկա լինել թիմի տնային խաղերին՝ Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի հանդիպման ժամանակ «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուին հրելու համար։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։ Միջադեպը տեղի է ունեցել հանդիպման 90+3 րոպեին: Տղամարդը վազել է տեխնիկական գոտի, բռնել Հաուի ձեռքից, ինչ-որ բան ասել նրան, ապա հրել։ Նրան անմիջապես դուրս […]
16:12 15.05.2023
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի վարկածով ճանաչվել է Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է Sky Sport-ը։ Նորվեգացի ֆուտբոլիստը ստացել է FWA-ի ձայների 82%-ը՝ առաջ անցնելով «Արսենալի» երկու խաղացողներից՝ Բուկայո Սակայից և Մարտին Էդեգորից: Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում Հոլանդը 51 գոլ է խփել․ նա մոտ է «Մանչեսթեր Սիթիի» կազմում ոսկե թրեբլի […]
15:54 15.05.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Վանաձորի մարզահամալիրում օրերս անցկացվել են հանրակրթական դպրոցների 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։ Միջոցառման մասնակիցներին ողջունել և մրցանակակիրներին պարգևատրել են Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը և Զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ […]
15:10 15.05.2023
Աշխարհի 11-րդ ռակետ, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանով, ով ներկայացնում է ՌԴ-ը, Հռոմում ընթացող «Մասթերս» մրցաշարում չի կարողացել դուրս գալ երրորդ փուլ։ Երկրորդ շրջանի խաղում նա երեք սեթում 6:4, 4:6, 6:7 հաշվով զիջել է ֆրանսիացի թենիսիստ Գրեգուար Բարերին (ATP վարկանիշային 63-րդ համար): Հանդիպումը տևել է երկու ժամ 35 րոպե։ Հռոմում ընթացող մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է […]
12:00 15.05.2023
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» հետ երկրորդ տարին անընդմեջ դարձել է Սլովակիայի չեմպիոն: Առաջնության 31-րդ տուրում «Սլովանը» 2-1 հաշվով արտագնա խաղում հաղթել է «Դուկլային» ու 69 միավորով անհասանելի դարձել երկրորդ տեղում գտնվող «Դունայսկա Ստրեդայի» համար, որն իր ակտիվում ունի 64 միավոր: Բարսեղյանը խաղին մասնակցել է մեկնարկային րոպեներից և փոխարինվել 82-րդ րոպեին: Ընթացիկ մրցաշրջանում […]