20:58 10.05.2023
«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Ինտերի» դեմ խաղի մասին։ ««Ինտերը» հիանալի թիմ է, ես չեմ կարծում, որ մենք ֆավորիտ ենք, բայց դա մեզ չի հետաքրքրում։ Մենք երազանք ունենք, և հիանալի կլինի իրականացնել այն»,- Պիոլիի խոսքերն է մեջբերել Football Italia-ն։ Ընթացիկ մրցաշրջանում «Ինտերի» հետ նախորդ երեք հանդիպումներում «Միլանը» մեկ հաղթանակ է […]
20:45 10.05.2023
Նեապոլում «Նապոլիի» չեմպիոնության տոնակատարությունների ժամանակ սպանվել է մաֆիայի ղեկավար Մաուրիցիո Կոստանցոյի որդին՝ Վինչենցոն, հայտնում է AS-ը։ Ա Սերիայում նեապոլցիների վաղ չեմպիոնությունից հետո ամբողջ քաղաքում տեղի են ունեցել զանգվածային տոնակատարություններ, որոնց ընթացքում ավելի քան 200 մարդ այրվածքներ, դանակի և հրազենային վնասվածքներ են ստացել: Մասնավորապես, Պիացա Գարիբալդիում կրակոցներ են գրանցվել, իսկ 26-ամյա Վինչենցոն, որը համարվում է Կամորայի […]
20:07 10.05.2023
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն հաջորդ մրցաշրջանում կլինի թիմի ավագը, հայտնում է լրագրող Ջոն Ջոնսը։ Ակումբի ղեկավարությունն այս մասին հայտնել է ներկայիս ավագ Մարկինյոսին այն բանից հետո, երբ նա նոր պայմանագիր է ստորագրել։ Պաշտպանը զարմացել է այս որոշումից: Մոտ ժամանակներս ՊՍԺ-ն պաշտոնական հաղորդագրություն կտարածի, որում ավագի փոփոխությունը կարդարացվի Մարկինյոսի վրա ծանրաբեռնվածության կրճատմամբ։ Նշվում է նաև, որ […]
19:50 10.05.2023
Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը հաջող մրցելույթներ է ունեցել Մոլդովայում կայացած միջազգային մրցաշարում։ Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը: Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր բոլոր 9 մարզիկները բարձրացել են պատվո հարթակին։ Հայաստանի հավաքականը նվաճել է 4 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ։ Ոսկե մեդալակիր են դարձել 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը, […]
18:47 10.05.2023
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին դեռևս վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի համաձայն, 35-ամյա արգենտինացուն իսկապես առաջարկ է արվել Սաուդյան Արաբիայից. «Ալ-Հիլալը» Մեսսիին առաջարկում է պայմանագիր 400 միլիոն եվրո աշխատավարձով մրցաշրջանում, սակայն նա չի համաձայնվել տեղափոխությանը: Բացի դրանից, «Բարսելոնան» շարունակում է հավակնել ձեռք բերել նրան, սակայն գործարքը բարդ կլինի […]
18:22 10.05.2023
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի և իսպանական «Պալմայի» դարպասապահ Լուան Մյուլլերը ճանաչվել է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի լավագույն խաղացող։ Իսպանական «Պալմա» ֆուտզալի ակումբը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը, դարձել է Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի հաղթող։ Մրցաշարի եզրափակիչ խաղում «Պալման» խաղում էր Լիսաբոնի «Սպորտինգի» հետ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ […]
18:06 10.05.2023
Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի ժամանակ թալանել են Ռոդրիգո Գոեսի տունը: Մադրիդի «Ռեալը» եզրափակչում 2:1 հաշվով հաղթել էր «Օսասունային», իսկ Ռոդրիգոն այդ խաղում դուբլի հեղինակ էր դարձել։ Ինչպես հայտնում է EFE-ն, այդ տանը Ռոդրիգոն ապրում է ծնողների հետ։ Ֆուտբոլիստի հարազատները գողության ժամանակ գտնվել են տրիբունայում և հետևել են եզրափակիչ խաղին: Չի նշվում, թե ինչ վնաս […]
17:50 10.05.2023
Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի անդամ Աննա Բադալյանը 2 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Նիս քաղաքում անցկացված «Very Nice» խորագիրը կրող միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Հայ մարզուհին հաղթող է ճանաչվել բազմամարտ և գնդակ վարժություններում, իսկ ժապավեն վարժությունում երկրորդ տեղն է զբաղեցրել:
17:42 10.05.2023
Արգենտինայի առաջնության 15-րդ տուրում «Ռիվեր Փլեյթը» ավելացված ժամանակում 11 մետրանոցից խփած գոլի շնորհիվ հաղթել է «Բոկա Խունիորսին»: Գոլից հետո խառնաշփոթ է ստեղծվել խաղադաշտում։ Վեճ է սկսվել «Բոկա Խունիորսի» դարպասապահ Սերխիո Ռոմերոյի և «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Ագուստինո Պալավեսինոյի միջև, ինչից միջամտել են պահեստային ֆուտբոլիստներն ու մարզիչները: Սկսվել է զանգվածային ծեծկռտուք, որը մի քանի րոպե է տևել։ […]
17:26 10.05.2023
Արաս Օզբիլիսը կարծում է, որ Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատրաստ է խաղալ Եվրոպայում։ «Ես խոսել եմ Էդուարդ Սպերցյանի հետ, ասել եմ. «Մի ոտքով արդեն Եվրոպայում պետք է լինես»։ Ակումբն ու առաջնությունը կարևոր են կիսապաշտպանի համար, բայց Էդիկն արդեն պատրաստ է խաղալ Եվրոպայում։ Նա բոլոր հնարավորություններն ունի խաղալու եվրոպական թոփ 5 լիգաներում։ Սպերցյանն […]
17:14 10.05.2023
Ռուսաստանի առաջնության «Լոկոմոտիվ»-«Սոչի» հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը։ Հանդիպումն ավարտվել էր մոսկովյան թիմի հաղթանակով՝ 3-0 հաշվով։ Հայաստանի հավաքականի պաշտպանը դարձել էր իր թիմի առաջին գոլի հեղինակը։
16:51 10.05.2023
Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը երկրորդ մեդալն է ապահովել: 92 կգ քաշայինների քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը մենամարտել է իսպանացի Էմանուել Ռեյեսի հետ և 4-0 հաշվով կամային հաղթանակ տարել: Այսօր ավելի վաղ ԱԱ-ի կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաև Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի […]
16:40 10.05.2023
ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օրերս կայացել է Հայաստանի պարաբազկամարտի առաջնությունը, որին ավելի քան 70 մարզիկ է մասնակցել Երևանից և ՀՀ մարզերից: Առաջնության մասնակիցները տարբեր դասակարգումներում հանդես են եկել 16-ական քաշային կարգերում՝ աջ և ձախ ձեռքերով: Մասնակիցներից 26-ը եղել է զինհաշմանդամ: Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ առաջնությունը բավական մրցունակ […]
15:17 10.05.2023
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ մրցավարները սխալվել են Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակչի «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղում։ Անգլիական թիմի խփած գոլից առաջ մրցավարը չի արձանագրել այն, որ գնդակը դուրս է եկել դաշտի սահմաններից։ «VAR-ը սովորաբար պետք է ստուգի՝ կանոնների շրջանակո՞ւմ է գոլը խփվել, թե՞ ոչ, նման իրավիճակում համակարգը պետք է միջամտեր»,- Վենգերի խոսքերն […]
15:10 10.05.2023
Հոլանդացի նախկին ֆուտբոլիստ Մարկո Վան Բաստենը քննադատել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին՝ «Ալ-Հիլալ» հնարավոր տեղափոխության համար: «Կարծում եմ՝ վատ է, որ փողի համար պետք է գնալ Սաուդյան Արաբիա։ Դու շատ բան ես վաստակել, Զբաղվիր նրանով, ինչը քեզ դուր է գալիս։ Դու ես քո ղեկավարը, այնպես չէ՞: Դու կարող ես ֆուտբոլ խաղալ որտեղ ուզում ես»,- ասել […]
14:34 10.05.2023
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 63,5 կգ քաշային, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը երրորդ հաղթանակն է տոնել: 1/4 եզրափակչում գյումրեցի բռնցքամարտիկը 5-0 հաշվով առավելության է հասել Կոլումբիայի ներկայացուցիչ Խոսե Մանուել Վիաֆարայի նկատմամբ: Մինչ այդ նա մրցել էր Թուրքիան ներկայացնող Կագան Կանլի Բիլգեի հետ […]
14:20 10.05.2023
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրն ու գործակալը՝ Խորխե Մեսսին, խոսել է որդու ապագայի մասին։ «Բացարձակապես ոչ մի ակումբի հետ պայմանավորվածություն չկա հաջորդ տարվա համար։ Երբ մրցաշրջանն ավարտվի, ժամանակն է լինելու վերլուծել ու տեսնել, թե ինչ կա, հետո որոշում կայացնել։ Միշտ խոսակցություններ կան, և շատերն օգտագործում են Լիոնելի անունը՝ համբավ ձեռք բերելու համար, բայց կա միայն […]
13:34 10.05.2023
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հոր մասնակցությամբ միջադեպ է գրանցվել, հայտնում է Daily Mail-ը: ՉԼ կիսաեզրափակչի «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» առաջին խաղում, որն ավարտվել էր 1-1 հաշվով, Ալֆ-Ինգե Հոլանդը, ով «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնից հետևել է հանդիպմանը, վիճել է մադրիդյան ակումբի երկրպագուների հետ և նրանց ուղղությամբ սնունդ է նետել: Անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել 50-ամյա նորվեգացուն […]
12:45 10.05.2023
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթիի» հետ ոչ ոքին: «Մենք լավ տպավորություններ ունենք։ Կռվեցինք, պայքարեցինք։ Միգուցե մենք նույնիսկ արժանի էինք այստեղ հաղթելու։ Երբեմն դժվար է հաղթել, նույնիսկ եթե դու արժանի ես դրան: Բայց մենք լավ խաղացինք, ես գոհ եմ: Մենք կենտրոնացած էինք տարածությունը վերահսկելու վրա՝ փորձելով […]
12:00 10.05.2023
Ջերմուկում ավարտին մոտեցող Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 7-րդ տուրում ԱՄՆ-ում բնակվող Սամուել Սևյանը սևերով 23-րդ քայլին հաշտություն կնքեց գերմանացի Ֆրեդերիկ Սվանեի հետ ու 5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հուշամրցաշարի ավարտից երկու տուր առաջ Սևյանը մեկ միավորով գերազանցում է մոտակա հետապնդողներ Հայկ Մարտիրոսյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, իրանցի Ամին Տաբատաբաեիին և ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոևին: Մարտիրոսյանը սպիտակներով […]
11:38 10.05.2023
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր տեղի կունենան քառորդ եզրափակիչի մենամարտերը: Ցերեկային մրցահերթում Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի կոլումբացի Խոսե Մանուելի հետ: Նույն մրցահերթում Նարեկ Մանասյանը (92 կգ) քառորդ եզրափակիչում կմենամարտի իսպանացի Էմանուել Ռեյեսի հետ: Երեկոյան […]
11:26 10.05.2023
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ռեալը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։ Խաղի հաշիվը 36-րդ րոպեին բացել է տանտերերի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ 67-րդ րոպեին Կևին Դե Բրույնեն հավասարեցրել է հաշիվը: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 17-ին՝ Մանչեսթերում։
11:10 10.05.2023
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երեք անդամներ՝ Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանն (86 կգ) ու Նարեկ Մանասյանը (92 կգ) Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում այսօր կպայքարեն կիսաեզրափակչի ուղեգրերի համար: Հայ բռնցքամարտիկները կանցկացնեն քառորդ եզրափակչի մենամարտերն ու հաղթանակի դեպքում՝ կապահովեն առնվազն բրոնզե մեդալ: Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր […]
19:45 09.05.2023
«Ալ-Հիլալի» գլխավոր մարզիչ Ռամոն Դիասը պատասխանել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր տեղափոխության մասին հարցին։ «Այժմ մենք կենտրոնացած ենք խաղի վրա, մեզ գավաթի եզրափակիչն է սպասում։ Եզրափակիչից հետո կտեսնենք, թե ինչ կլինի հետո»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ Դիասի խոսքերն է մեջբերում Goal-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին պաշտոնական առաջարկ է ստացել սաուդյան ակումբից։ Արգենտինացին մայիսին այցելել […]
18:34 09.05.2023
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին լրջորեն մտածում է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մասին, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Հիլալը»: Ըստ L’Equipe-ի, աստղային արգենտինացին տատանվում է որոշում կայացնելու հարցում, քանի որ նախընտրում է մնալ Եվրոպայում: Հաղորդում է ArmSport.am-ը։ Բացի այդ, Մեսսիի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն, դեմ է այդ տեղափոխությանը, չի ցանկանում Սաուդյան Արաբիա տեղափոխվել իր երեք որդիների հետ։ Մեսսիի […]
18:25 09.05.2023
Վրաստանը հունիսին՝ Ռումինիայի հետ միասին, կհյուրընկալի 2023 թվականի մինչև 21 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։ Առաջնության խաղերը կանցկացվեն Թբիլիսիում, Քութայիսիում և Բաթումիում։ Խորհրդարանի մեծամասնության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության համաձայն, նախատեսվում է UEFA-ին և Ֆուտբոլի ֆեդերացիային ազատել առաջնության անցկացման հետ կապված գործառնությունների հարկերից։ Հաղորդում է Aliq Media-ն։ Խոսքը UEFA-ի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կատարած ծախսերի, ստացած եկամուտների և […]
17:55 09.05.2023
Նախօրեին Հացիկ-Գյումրի ճանապարհի 4 կմ-անոց հատվածում կայացել են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները։ Միջոցառմանը մասնակցել է 27 դպրոցական թիմ։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից: Ընդհանուր մեկնարկով տրված վազքատարածության վերջնագիծն առաջինը հատել է Ազատանի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ, վերջերս Երևանում կայացած բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր […]
17:28 09.05.2023
Հաջորդ մրցաշրջանում Լիոնել Մեսսին հանդես կգա Սաուդյան Արաբիայում, տեղեկացնում է Agence France-Presse-ը, փոխանցում է armsport.am-ը: Ինչպես հայտնում է AFP-ն՝ մեջբերելով բանակցություններին ծանոթ աղբյուրին, հարձակվողի՝ Սաուդյան Արաբիայի ակումբ տեղափոխելու գործարքը փակված է։ Արգենտինացին հաջորդ մրցաշրջանից կխաղա Մերձավոր Արևելքում։ Նույն աղբյուրը ֆուտբոլիստին առաջարկվող պայմանագրի գումարը «հսկայական» է անվանել (ըստ ԶԼՄ-ների՝ 300-400 մլն եվրո)։ Ի պատասխան AFP-ի հարցմանը՝ […]
09:50 09.05.2023
Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկ Օվերմարսը, որը ինսուլտ է տարել, խոստովանել է, որ իր սիրտը 45%-ով տուժել է և չի կարող նորմալ աշխատել։ Դեկտեմբերի վերջին Օվերմարսն իրեն վատ է զգացել և ինսուլտ ստանալուց հետո հոսպիտալացվել է: 50-ամյա հոլանդացին սրտի անուղղելի վնասվածք է ստացել. «Ես պետք է շունչս պահեմ, երբ շատ եմ խոսում, ինձ էներգիա է […]