09:50 09.05.2023
Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկ Օվերմարսը, որը ինսուլտ է տարել, խոստովանել է, որ իր սիրտը 45%-ով տուժել է և չի կարող նորմալ աշխատել։ Դեկտեմբերի վերջին Օվերմարսն իրեն վատ է զգացել և ինսուլտ ստանալուց հետո հոսպիտալացվել է: 50-ամյա հոլանդացին սրտի անուղղելի վնասվածք է ստացել. «Ես պետք է շունչս պահեմ, երբ շատ եմ խոսում, ինձ էներգիա է […]
19:56 08.05.2023
«Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հաստատել է, որ ցանկանում է այս ամառ վերադառնալ «Բարսելոնա»: 33-ամյա հարձակվողի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը, սակայն նա «Չելսիում» մշտական խաղային պրակտիկա չունի՝ Պրեմիեր լիգայում անցկացրել է ընդամենը 15 հանդիպում 2022/23 մրցաշրջանում և խփել 1 գոլ։ Օբամեյանգը 2021/22 մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացրեց «Բարսելոնայում»՝ խփելով 13 գոլ […]
18:31 08.05.2023
«Օրենբուրգի» հարձակվող Ստեփան Հովհաննիսյանը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Սպարտակին», ասել է, որ պատրաստ կլինի դիտարկել Հայաստանի սպորտային քաղաքացիություն ստանալու հնարավորությունը։ 21-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ «Հիմա ես լրջորեն չեմ դիտարկում այս հարցը։ Սրանք բոլորն ավելորդ մտքեր են։ Մրցաշրջանը դեռ ավարտված չէ. ամբողջ կենտրոնացումը պետք է ուղղված լինի խաղին: Այս […]
17:45 08.05.2023
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ մարզիկները: Հայ բռնցքամարտիկների ելույթներին մրցավայրից հետևում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Այսօր՝ մայիսի 8-ին, Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել Ռուսլան Ասլիկյանը: 54 կգ քաշայինների 1/16 եզրափակչում Ասլիկյանը մենամարտել է վենեսուելացի Ռիվաս Սեխունդոյի հետ և […]
16:14 08.05.2023
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 92 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը երկրորդ մենամարտն է անցկացրել: Հայ բռնցքամարտիկն ուժերը չափել է Իրանի ներկայացուցիչ Պուրիա Ամիրիի հետ: Նարեկը հաղթել է 5:0 հաշվով և դուրս եկել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ: Եվս մեկ հաղթանակ տանելու դեպքում Մանասյանն առնվազն բրոնզե մեդալ կապահովի:
13:24 08.05.2023
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հիշեցնում է, որ 2023 թվականի օգոստոսի 5-19-ը տեղի կունենան Համահայկական ամառային ութերորդ խաղերը և ֆրանսահայերին հայտնել, թե ինչպես կարելի է մասնակցել միջոցառմանը։ «Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա Գյումրիում, փակման արարողությունը՝ Երևանում: 17 մարզաձևերի համար խաղարկվելու է ընդհանուր թվով 107 հավաքածու մեդալ: Ֆրանսահայ անհատները կամ թիմերը, ովքեր ցանկանում են մասնակցել Համահայկական խաղերին, կարող […]
12:57 08.05.2023
Գյումրու Արամ Սարգսյանի անվան խաղերի մանկապատանեկան մարզադպրոցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մայիսի 5-ին անցկացվել են հանրակրթական դպրոցների 1-3-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։ Միջոցառմանը ներկա են եղել և հաղթողներին պարգևատրել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ԿԳՄՍՆ Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը և պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը: 1-3-րդ […]
20:08 07.05.2023
Մահացած է հայտնաբերվել աթլետիկայի օլիմպիական չեմպիոնուհի ամերիկացի Թորի Բոուին, ով երեխայիէր սպասում, հայտնում է Daily Mail-ը։ Բոուիին մահացած են գտել երեքշաբթի օրը Ֆլորիդայում (ԱՄՆ) իր տանը։ Նա 32 տարեկան էր։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նա յոթ-ութ ամսական հղի է եղել։ Ըստ նրա ընկերների և հարևանների՝ մարզուհին ունեցել է անկանոն և անհանգիստ պահվածքի երկար պատմություն: Դեպքերից մեկում Բոուին […]
11:34 07.05.2023
«Օսասունայի» երկրպագուներն ընկել են տրիբունայից Մադրիդի «Ռեալի» դեմ ֆուտբոլի գավաթի եզրափակիչ խաղի ժամանակ, հայտնում է Marca-ն։ Հանդիպումը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Սևիլիայի չեզոք դաշտում։ Երկրորդ խաղակեսում «Օսասունայի» երկրպագուները սկսել են ակտիվորեն տոնել թիմի կիսապաշտպան Լուկաս Տորոյի գոլը։ Պաշտպանիչ ցանկապատերի մի մասը չի դիմացել, իսկ դաշտի մոտ տրիբունաները փլուզվել են։ «Օսասունայի» բազմաթիվ երկրպագուներ ընկել են […]
19:14 06.05.2023
Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակով է մեկնարկել 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։ ԱԱ-ի 1/16 եզրափակիչում նա մրցել է Տայպեյի ներկայացուցիչ Լին Յունի հետ և 5-0 հաշվով հաղթանակ տարել մրցավարների որոշմամբ։ Մադոյանը շատ ակտիվ ու գրագետ էր գործում և 2-րդ ռաունդում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին։ Մադոյանը դուրս է եկել 1/8։ Այսօր ավելի վաղ 1/8 […]
18:50 06.05.2023
Ուսման Դեմբելեն կարող է «Բարսելոնայից» տեղափոխվել «Բավարիա»: Մյունխենցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարծում է, որ այս խաղացողը կուժեղացնի իր թիմը։ Ինչպես հաղորդում է ArmSport.am-ը, նրանք նախկինում միասին աշխատել են Դորտմունդի «Բորուսիայում»: Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին 20 խաղում դարձել է 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
13:34 06.05.2023
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 63,5 կգ քաշային կարգի երկրորդ մենամարտում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը երկրորդ հաղթանակն է տոնել: Նա մրցել է Թուրքիան ներկայացնող Կագան Կանլի Բիլգեի հետ: Բաչկովը գերազանցել է 5:0 հաշվով: Նա դուրս է եկել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։
21:00 05.05.2023
Լիոնել Մեսսին ներողություն է խնդրել ՊՍԺ-ից Սաուդյան Արաբիա մեկնելու համար։ ArmSport.am-ի հաղորդմամբ՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փարիզյան ակումբը երկու շաբաթով որակազրկել է արգենտինացի ֆուտբոլիստին՝ առանց թույլտվության Մերձավոր Արևելք մեկնելու համար։ Նա բաց կթողնի «Տրուայի» և «Այաչոյի» դեմ հանդիպումները: Սոցցանցում Լիոնել Մեսսին այս իրավիճակի հետ կապված կոչ է հրապարակել։ «Կարծում էի, որ խաղից հետո […]
20:46 05.05.2023
Ուզբեկստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանի ներկայացուցիչ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը հաղթել է Կոնգոյի ներկայացուցչին և դուրս եկել 1/8 եզրափակիչ։ Երկրորդ ռաունդում Մանասյանը տեխնիկական նոկաուտի ենթարկեց մրցակցին։ 1/8 եզրափակիչում մայիսի 8-ին Նարեկը կմենամարտի իրանցի Պուրյա Ամիրիի հետ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ 1/8 եզրափակիչ էր դուրս եկել նաև Արթուր Բազեյանը։ Հաղորդում է Armsport.am-ը։
20:25 05.05.2023
Ուզբեկստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանի ներկայացուցիչ 57 կգ քաշային Արթուր Բազեյանը հաղթել է իրանցի Պուրյա Աբդուլմալեքին և դուրս եկել 1/8 եզրափակիչ։ Մենամարտի բոլոր 3 ռաունդներում մրցավարները հաղթանակը շնորհել են Բազեյանին։ 1/8 եզրափակիչում մայիսի 7-ին Արթուրը կմենամարտի Հորդանանի ներկայացուցիչ Յուսեֆ Իաշաշի հետ։ Հաղորդում է ArmSport.am-ը։
18:42 05.05.2023
Ուզբեկստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակով է մեկնարկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանը։ Եվրոպայի փոխչեմպիոնի մրցակիցը Իրանի ներկայացուցիչ Պոուրյա Աբդուլմալեկիջերան էր։ Ինչպես տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից, Բազեյանը շատ գրագետ մենամարտ է անցկացրել ու բոլոր ռաունդներում ունենալով մեծ առավելություն՝ հաղթել 5։0 հաշվով։
12:03 05.05.2023
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երևան» պետական փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու և ընկերությանն անժամկետ, անհատույց օգտագործելու իրավունքով գույք հանձնելու մասին նախագիծը: Նախագծի նպատակն է պետական հոգածության ներքո նպաստել և օժանդակել Հայաստանի Հանրապետության հավաքականների 18 տարեկանից բարձր թեկնածու մարզիկների մարզումների շարունակականությանը և հնարավորություն ընձեռել սահմանափակ կարողություններով անձանց զբաղվելու ադապտիվ սպորտով: Ըստ նախագծի հիմնավորման՝ ընկերության հիմնումը […]
19:29 04.05.2023
Սաուդյան Արաբիայի կառավարությունը ծրագրում է լուրջ ներդրումներ կատարել տեղի ֆուտբոլի առաջնությունում։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Footmercato-ն։ Աղբյուրի համաձայն՝ արաբական երկրի ղեկավարությունը ցանկանում է, որ լավագույն չորս ակումբներից յուրաքանչյուրն ունենա իր գերաստղը։ «Ալ Նասրն» արդեն ունի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: «Ալ-Հիլալը», «Ալ-Իթիհադը» և «Ալ-Ահլին» ուժեղացման կարիք ունեն: «Ալ-Հիլալը» հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի […]
13:15 04.05.2023
Տարբեր քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Երևանում հետևել է բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությանը: ArmSport-ի հետ զրույցում նա կիսվել է մեր մարզիկների ելույթներից ունեցած տպավորություններով: «Մեր բոլոր տղաների ելույթները շատ բարձր եմ գնահատում: Բոլորն էլ մինչև հիմա շատ լավ են մենամարտել: Կա, իհարկե, փորձի պակաս, որը լրացվում է այսպիսի մրցաշարերի միջոցով: Ոչ մեկ աշխարհի […]
12:50 04.05.2023
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Սաուդյան Արաբիայի ակումբում մեկ մրցաշրջանում կարող է վաստակել 400 միլիոն դոլար, հայտնում է Sports.Yahoo-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցություններ են տարվում Մեսսիին ազատ գործակալի կարգավիճակով Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը տեղափոխելու շուրջ։ Բանակցություններին մասնակցում են Մեսսիի հայրը՝ Խորխեն, ով նաև նրա գործակալն է և «Մանչեսթեր Սիթիի» նախկին գործադիր տնօրեն Հարի Կուկը։ Նշվում է, որ […]
21:58 03.05.2023
Լիոնել Մեսսին կհեռանա ՊՍԺ-ից։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, այս որոշման մասին ակումբին հայտնել է մեկ ամիս առաջ։ Ինչպես ավելացնում է Mundo Deportivo-ն, արգենտինացու այս որոշման հիմնական պատճառները Չեմպիոնների լիգայից դուրս մնալն է, ինչպես նաև այն, որ ՊՍԺ-ն ապագայի համար կայուն սպորտային նախագիծ չունի։ ՊՍԺ-ն երկու շաբաթով որակազրկել է Մեսսիին՝ […]
21:48 03.05.2023
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մեղադրանք է ներկայացրել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին՝ մրցավար Փոլ Թիրնիի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար։ Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ խաղից հետո նա մեկնաբանություն էր կատարել, որով կասկած էր հարուցել մրցավարի անաչառ աշխատանքի վերաբերյալ: «Մարզիչի կողմից հանդիպման մրցավարի հասցեին կատարված մեկնաբանություններն անպատշաճ պահվածք է: Յուրգեն Կլոպը պետք է պատասխանի մինչև մայիսի 5-ը»,- նշված է […]
21:36 03.05.2023
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար EUBC-ն հուշանվերներ և շնորհակալագրեր է հանձնել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանին: Ամփոփելով Երևանում կայացած առաջնությունը՝ Կարեն Գիլոյանը շեշտել է՝ այն կարող է ստանալ գերազանց գնահատական: «Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան՝ ի […]
21:24 03.05.2023
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան համեմատել է Էրլինգ Հոլանդին և Լիոնել Մեսսիին: «Ոչ ոք չի կարող համեմատվել Մեսսիի հետ, և նման հայտարարությունները Էրլինգին չեն օգնի, բայց գոլերի և մտածելակերպի առումով նրանք հավասար են: Մեսսին 10-15 տարի նման ցուցանիշներ է գրանցել, սակայն խփած գոլերի քանակով Հոլանդն արդեն չի զիջում նրան: Նա գրեթե ամեն խաղում […]
21:02 03.05.2023
Լևերկուզենի «Բայերը» գլխավորող Խաբի Ալոնսոն կմարզի Մադրիդի «Ռեալը», եթե ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշի հեռանալ, հայտնում է Sport Bild-ը: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը տպավորված է գերմանական ակումբում իսպանացի մասնագետի կատարած աշխատանքից և նրա ղեկավարությամբ երիտասարդների գրանցած աճից: «Ռեալում» կարծում են, որ նա ունի բավարար որակներ գրանդ ակումբ մարզելու համար: 41-ամյա Ալոնսոն «Բայերը» գլխավորել է […]
20:54 03.05.2023
Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը Մադրիդում ընթացող ATP-1000 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում մրցեց ՌԴ-ը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովի հետ: Իսպանացին 1/8 եզրափակիչում երկու սեթում 6։1, 6։2 հաշվով հաղթել էր Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևին (16-րդ ռակետ): Իսկ Կարեն Խաչանովը 1/8 եզրափակիչում հաղթել էր աշխարհի 6-րդ ռակետ, ռուս Անդրեյ Ռուբլյովին: Ալկարաս-Խաչանով հանդիպումը համառ պայքարում ընթացավ […]
20:39 03.05.2023
Դավիթ Սիմոնյանը (86 կգ) Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում դարձել է չեմպիոն: Հայաստանի ներկայացուցիչը եզրափակիչում 5-0 հաշվով հաղթել է իտալացի Ջոնաթան Պիսանոյին: Հայ բռնցքամարտիկը առաջին ռաունդում մրցակցին ենթարկել է նոկդաունի և ամբողջ մարտի ընթացքում ունեցել է բացահայտ առավելություն: Ավելի վաղ եզրափակիչում պարտվել և արծաթե մեդալ էին նվաճել Գոռ Ազիզյանը (57 կգ) ու Աղվան […]
20:34 03.05.2023
Աղվան Ալեքսանյանը (80 կգ) Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում դարձավ արծաթե մեդալակիր: Հայաստանի ներկայացուցիչը եզրափակիչում, համառ պայքարում 1-3 հաշվով պարտվեց Մոնտենեգրոն ներկայացնող Միրկո Սարչևիչին: Ավելի վաղ եզրափակիչում պարտվել և արծաթե մեդալ էր նվաճել նաև Գոռ Ազիզյանը (57 կգ): Հիշեցնենք, որ Հայաստանի 13 ներկայացուցիչներից 12-ը նվաճել էին կիսաեզրափակիչի ուղեգիր։ Նրանցից 9-ը ելույթներն ավարտել էին […]
20:19 03.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարությունում հյուրընկալել է ծանրամարտի, մարմնամարզության, ըմբշամարտի և սամբոյի մարզաձևերով՝ Եվրոպայի և աշխարհի 2023 թվականի ապրիլ ամսին կայացած առաջնություններում հաղթած մարզիկներին: Հանդիպմանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխնախարար Կարեն Գիլոյանը, Ծանրամարտի, Մարմնամարզության, Ըմբշամարտի և Սամբոյի ֆեդերացիաների նախագահները, նշված մարզաձևերի մարզիչները: Ողջույնի խոսքում […]
20:17 03.05.2023
Ջերմուկում անցկացվող շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի մեկնարկային տուրում Հայաստանի երեք ներկայացուցիչներից ոչ մեկին չհաջողվեց հաղթանակ տանել: Հայկ Մարտիրոսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի մրցախաղը 41-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի, իսկ Արթուր Դավթյանը սևերով 43-րդ քայլին պարտվեց հնդիկ Նարայանանին: Հաղթանակով մեկնարկեց հուշամրցաշարի մասնակիցներից ամենաբարձր վարկանիշ (2684) ունեցող, ԱՄՆ-ում բնակվող հայազգի Սամուել Սևյանը: Նա սպիտակներով 37-րդ քայլին պարտության մատնեց Չեխիան […]