TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

ՍՊՈՐՏ

Մարկ Ցուկերբերգը  ոսկե ու արծաթե մեդալներ է նվաճել ջիու-ջիցուի մրցաշարում

23:49 11.05.2023

Meta ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը սոցիալական ցանցերում հրապարակել է բրազիլական ջիու-ջիցուի մրցույթին իր առաջին մասնակցության լուսանկարները: Նա ոսկե և արծաթե մեդալներ է նվաճել: Այս մասին հայտնում է NDTV-ն։ Մրցույթի արդյունքում Մարկ Ցուկերբերգը ստացել է մի քանի մրցանակ՝ Guerrilla Jiu Jitsu ակադեմիայի կազմում թիմային ելույթներում գրավելով առաջին և երկրորդ տեղերը։ Նրա մարզիչը մարտարվեստի հայտնի վարպետ […]

̰
Փարիզ-2024–ի կազմկոմիտեն 300 հազարից ավելի կամավորների հայտ է ստացել

23:37 11.05.2023

«Փարիզ-2024» ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն վեց շաբաթվա ընթացքում ավելի քան 300 000 հայտ է ստացել կամավորական դառնալ ցանկացողներից։ Կազմակերպիչները պետք է ընտրեն ընդամենը 45 000 կամավորականների: 30 000-ը կօգնեն օլիմպիական, իսկ 15000-ը՝ պարալիմպիկի խաղերի ժամանակ: Թեկնածուների 55%-ը կանայք են, դիմորդների մոտ մեկ երրորդը 25 տարեկանից ցածր է։ Գրանցվածներից ավելի քան 3000-ը հաշմանդամներ են։

̰
Նրանք պարզապես ցանկանում են հանել մրցակցությունը. Յանա Եգորյանը՝ FIE-ի որոշման մասին

23:28 11.05.2023

Ռուսաստանը ներկայացնող հայազգի կին սուսերամարտիկ, կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը մեկնաբանել է Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի (FIE) որոշումը, որով նրան և մի քանի այլ ռուսաստանցի մարզիկների թույլ չի տրվում մասնակցել միջազգային մրցաշարերի: «Չգիտեմ, թե ինչու ինձ մասնակցության իրավունք չտվեցին: Գիտեմ, որ բողոքն ամբողջությամբ չի քննարկվել։ Հնարավորություն կա, որ մեզ դեռ թույլ կտան։ Կարծում եմ՝ նրանք պարզապես […]

̰
«Լավագույնը». Խաչանովը  անդրադարձել է Մխիթարյանի խաղին

22:45 11.05.2023

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն Ինստրագրամի «story» բաժնում անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին: «Լավագույնը»,- գրել է Խաչանովը և տեղադրել մի գրառում, որտեղ ասվում է, որ Մխիթարյանն առաջին հայ և երրորդ ֆուտբոլիստն է ԱՊՀ տարածաշրջանից, որը գոլ է խփում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում: Հայ կիսապաշտպանը տպավորիչ գոլի հեղինակ էր դարձել «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում: […]

̰
Մեսսին և Գրիզմանը  ներդրումներ են կատարել ռեստորանային ցանցում

22:31 11.05.2023

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանը ներդրումներ են կատարել Իսպանիայի Vice ռեստորանների ցանցում։ Այս մասին հայտնում է El Pais-ը։ Աղբյուրի համաձայն՝ խաղացողները մասնակցել են բուրգերների արտադրության մեջ մասնագիտացած ռեստորանների ցանցի զարգացման համար ֆինանսական միջոցներ հավաքելու գործընթացին: Ընդհանուր առմամբ, իսպանացի ձեռնարկատերերը հավաքել են մոտ 17 միլիոն եվրո, նրանք նախատեսում են Մադրիդում և […]

̰
Խաչանովն առաջընթաց է գրանցել. ATP

22:20 11.05.2023

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է թենիսիստների թարմացված վարկանիշը։ Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը 12-րդ տեղից բարձրացել է 11-րդ հորիզոնական։ Վարկանիշային աղյուսակը գլխավորում է սերբ Նովակ Ջոկովիչը, որին հաջորդում է իսպանացի Կարլոս Ալկարասը։ ATP վարկանիշը մայիսի 8-ի դրությամբ. 1  Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 6775 միավոր, 2 (2). Կարլոս Ալկարաս (Իսպանիա) – 6770, 3 (3). […]

̰
Մխիթարյանն ընդգրկվել է ՉԼ-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականում

21:55 11.05.2023

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումների արդյունքներով կազմած խորհրդանշական հավաքականը, որտեղ ընդգրկվել է նաև Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Դարպասապահ՝ Անդրե Օնանա («Ինտեր»)։ Պաշտպաններ՝ Ֆեդերիկո Դիմարկո («Ինտեր»), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»), Ֆրանչեսկո Աչերբի («Ինտեր»), Մատեո Դարմիան («Ինտեր»), Դենզել Դումֆրիս («Ինտեր»)։ Կիսապաշտպաններ՝ Հենրիխ Մխիթարյան («Ինտեր»), Հական Չալհանօղլու («Ինտեր»), Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)։ Հարձակվողներ՝ Վինիսիուս […]

̰
Սամուել Սևյանը՝ Ջերմուկի մրցաշարի հաղթող

21:30 11.05.2023

ԱՄՆ-ում բնակվող Սամուել Սևյանը նվաճեց Ջերմուկում ավարտված շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի գլխավոր մրցանակը: Վերջին՝ 9-րդ տուրում սևերով 23-րդ քայլին հաշտություն կնքելով Ռոբերտ Հովհաննիսյանի հետ, Սևյանը վաստակեց 6 միավոր և դարձավ միանձնյա հաղթող: Այս հաղթանակի համար հայ գրոսմայստերը կստանա 1 միլիոն 600 հազար դրամ պարգևավճար: Ոչ ոքի ավարտվեցին նաև ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոևի և Հայկ Մարտիրոսյանի, Չեխիան […]

̰
Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան Յանա Եգորյանին թույլ չի տվել մասնակցել միջազգային մրցաշարերի

18:25 11.05.2023

Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան (FIE) ռուսաստանցիներ Սոֆյա Վելիկայային, հայազգի մարզուհի Յանա Եգորյանին, Սոֆյա Պոզդնյակովային և մի շարք այլ մարզիկների թույլ չի տվել մասնակցել միջազգային մրցաշարերի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի սուսերամարտի ֆեդերացիայի (FFR) նախագահ Իլգար Մամեդովը։ «Միջազգային ֆեդերացիան մեզ ուղարկել է մրցաշարերին մասնակցելու իրավունք ստացած սուսերամարտիկների ցուցակը։  Պոզդնյակովան, Վելիկայան, Եգորյանը, Նիկիտինան, Իբրագիմովան, Ռեշետնիկովան, ինչպես նաև հեռանկարային […]

̰
«Բարսելոնան» տուգանվել է 15,7 միլիոն եվրոյով

17:26 11.05.2023

«Բարսելոնան» Իսպանիայի հարկային մարմնի կողմից տուգանվել է 15,7 միլիոն եվրոյով, հայտնում է Marca-ն: Տուգանքը կապված է այն բանի հետ, որ կատալոնացիները չեն հրապարակել խաղացողներին վարձակալությամբ տրամադրած Audi ավտոմեքենաների համար ստացած վարձավճարի չափը և չարտերային թռիչքների ծախսերը: Հետաքննության ընթացքում պարզվել է նաև, որ «Բարսելոնան» խախտումներ է թույլ տվել թիմի նախկին խաղացողներ Արդա Թուրանին (1,312,500 միլիոն եվրո) […]

̰
Մեկ պահը կարող է ամեն ինչ փոխել պատասխան խաղում. «Միլանի» գլխավոր մարզիչ

17:14 11.05.2023

Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի դիմակայության առաջին խաղում «Ինտերին» պարտվելու մասին: ««Ինտերն» առաջին խաղակեսում ավելի լավ ու արդյունավետ խաղաց, և մենք չափից շատ սխալներ թույլ տվեցինք նման մակարդակի հանդիպման համար: Մենք ցանկանում էինք այլ արդյունքի հասնել, բայց պետք է շարունակենք հավատալ։ Մենք պատրաստվում էինք խաղալ կոմպակտ, ինտենսիվ, ագրեսիվ, բայց […]

̰
Ովքե՞ր են Հովհաննես Բաչկովի և Նարեկ Մանասյանի մրցակիցները կիսաեզրափակչում. բռնցքամարտի ԱԱ

16:56 11.05.2023

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտին մոտեցող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մայիսի 12-ին տեղի կունենան կիսաեզրափակչի մենամարտերը: Հայ բռնցքամարտիկներից կիսաեզրափակիչ են դուրս եկել և առնվազն բրոնզե մեդալ ապահովել Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ): Ցերեկային մրցահերթում Նարեկ Մանասյանը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Եվրոպայի չեմպիոն, […]

̰
Խաչանովն ու Ռուբլյովը մեկնարկել են հաղթանակով. Հռոմի ATP-1000

16:44 11.05.2023

Ռուսաստանցի թենիսիստներ Անդրեյ Ռուբլյովն ու հայազգի Կարեն Խաչանովը հաղթանակով են մեկնարկել Հռոմում ընթացող ATP-1000 շարքի մրցաշարի զուգախաղում: 1/16 եզրափակչում երեք սեթում 4-6, 7-5, 10-7 հաշվով նրանք հաղթել են կոլումբիացիներ Խուան Կաբալին և Ռոբերտ Ֆարահին։ Մրցախաղը տևել է 1 ժամ 42 րոպե: Այս զույգը 1/8 եզրափակչում կմրցի Մարսելո Արևալո / Ժան-Ժյուլիեն Ռոջեր – Ջեյմի Մարեյ / […]

̰
Աշխատանքն ավարտված չէ. Մխիթարյանը մեկնաբանել է «Միլանի» նկատմամբ հաղթանակը

16:35 11.05.2023

Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Միլանի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի դիմակայության առաջին խաղում իր թիմի հաղթանակը: «Առաջին րոպեից մենք մեծ ցանկություն ունեինք հաղթելու, ինչն ապացուցեցինք առաջին խաղակեսում: Ընդմիջումից հետո մենք էլ ավելի լավ էինք վերահսկում իրավիճակ: Ես շնորհավորում եմ թիմակիցներիս, բայց աշխատանքն ավարտված չէ։ Առջևում մեծ հանդիպում է: Մենք հնարավորություններ ունեինք ավելի շատ գոլ խփելու, բայց […]

̰
Մխիթարյանը՝ ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի և գոլի հեղինակի հավակնորդ

16:27 11.05.2023

Հենրիխ Մխիթարյանը հավակնում է դառնալ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն գոլի հեղինակ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք՝ «Ինտերի» 34-ամյա կիսապաշտպանը գեղեցիկ գոլի հեղինակ էր դարձել իտալական «Միլանի» դեմ կիսաեզրափակչի առաջին խաղում: Մխիթարյանը նաև ճանաչվել էր խաղի լավագույն ֆուտբոլիստ: Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են նաև Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը, «Ինտերի» կիսապաշտպան Բարելան […]

̰
Շարունակում եմ պայքարը դեպի չեմպիոնություն. Նարեկ Մանասյան

16:20 11.05.2023

92 կգ քաշային բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը խոսել է Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալու մասին: «Ռևանշ մենամարտ էր: Նախորդ անգամ պարտվել էի իսպանացուն: Մարզիչներիս հետ շտկել էի սխալները: Առաջին ռաունդում մրցավարներն առավելությունը տվեցին մրցակցին, երկրորդում ես ունեցա առավելություն, բոլոր ուժերս ներդրեցի: Երրորդ ռաունդում ավելացրի և ունեցա հաղթանակ: Շատ ուրախ եմ, կարևորը, որ մեդալ […]

̰
Սամուել Սևյանը մրցաշարի ավարտից 1 տուր առաջ հաղթողի գլխավոր հավակնորդն է

16:07 11.05.2023

Ջերմուկում ավարտին մոտեցող շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 8-րդ տուրում ԱՄՆ-ում բնակվող Սամուել Սևյանը ոչ-ոքի խաղաց ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոևի հետ: Հուշամրցաշարի ավարտից մեկ տուր առաջ հայ գրոսմայստերը մոտ է ընդհանուր հաջողությանը: 5,5 միավորով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող Սևյանը մեկ միավորով գերազանցում է մոտակա հետապնդողներ Ռոբերտ Հովհաննիսյանին, Հայկ Մարտիրոսյանին, իրանցի Ամին Տաբատաբաեիին և ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոևին: Հովհաննիսյանը […]

̰
58 շաբաթ անընդմեջ. աշխարհի առաջին ռակետը գերազանցել է լեգենդար Սերենա Ուիլյամսի ցուցանիշը

15:35 11.05.2023

Կանանց թենիսի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը գերազանցել է լեգենդար Սերենա Ուիլյամսի ցուցանիշը, հայտնում է Tennis News-ը: Լեհ թենիսիստուհին 58 շաբաթ անընդմեջ WTA-ի դասակարգման աղյուսակի առաջատարն է: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսին հաջողվել էր 57 շաբաթ մնալ առաջին ռակետի կարգավիճակում: Այս ցուցանիշով դեռևս անգերազանցելի են մնում Մարտինա Հինգիսը (80 շաբաթ) և Շտեֆի Գրաֆը (186 […]

̰
Մխիթարյանը ճանաչվել է ՉԼ «Միլան»-«Ինտեր» կիսաեզրափակիչ խաղի լավագույն ֆուտբոլիստ

14:22 11.05.2023

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի «Միլան»- «Ինտեր» կիսաեզրափակիչ առաջին հանդիպման լավագույն ֆուտբոլիստը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը: Հիշեցնենք՝ «Ինտերը» 2:0 հաշվով հաղթանակ է տարել, իսկ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել 11-րդ րոպեին:

̰
Աթլետիկայի մարզական միջոցառում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար

12:55 11.05.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստան մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում օրերս անցկացվել է 2023 թվականի առաջին լայնամասշտաբ մարզական միջոցառումը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար: Աթլետիկա մարզաձևից կազմակերպված հանրապետական միջոցառմանը Երևանի և ՀՀ մարզերի 15 հանրակրթական դպրոցների մինչև 15 տարեկան շուրջ 115 սովորող է մասնակցել: Առավել ակտիվ մասնակցություն […]

̰
Մխթարյանի պատմական գոլն ու «Ինտերի» հաղթանակը. ՉԼ 1/2 եզրափակիչ

11:36 11.05.2023

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի դիմակայության առաջին խաղում Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» կազմում գրավել է «Միլանի» դարպասը: 34-ամյա կիսապաշտպանը 11-րդ րոպեին իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյի փոխանցումից հետո գրավել է իտալական գրանդի դարպասը՝ դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ է խփել գլխավոր եվրագավաթի կիսաեզրափակիչում: 8-րդ րոպեին հաշիվը բացել է «Ինտերի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն: Խաղն ավարտվել է […]

̰
Հրանտ-Լեոն Ռանոսը մարզվել է «Բավարիայի» գլխավոր թիմի հետ

23:05 10.05.2023

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, «Բավարիա-2»-ի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը մարզում է անցկացրել մյունխենցիների գլխավոր թիմի կազմում: 19-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայում» առաջին անգամ է մարզվել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի գլխավորությամբ։ Հիշեցնենք, որ Հրանտ-Լեոն Ռանոսը «Բավարիայում» մարզումներ անցացրել էր նաև Յուլիան Նագելսմանի գլխավորությամբ։ Ընթացիկ մրցաշրջանում հայ հարձակվողը «Բավարիայի» երկրորդ թիմի կազմում անցկացրել է 35 հանդիպում, դարձել 21 […]

̰
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը

22:46 10.05.2023

Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը UFC-ում հաջորդ մենամարտը կանցկացնի հունիսի 17-ին Լաս Վեգասի UFC Apex արենայում, հայտնում է MMA Junkie-ն։ UFC on ESPN 46 մրցաշարի թեթև քաշային կարգում Ծառուկյանը կմենամարտի բրազիլացի Ժոակիմ Սիլվայի հետ։ 26-ամյա Ծառուկյանը 2023 թվականի առաջին մենամարտը պետք է անցկացներ ապրիլի 30-ին: Նա պետք է մրցեր բրազիլացի Ռենատո Մոյկանոյի հետ, սակայն […]

̰
Վարդան Մինասյանը հեռացել է վրացական «Թելավիից», որը գլխավորել էր ընդամենը 1,5 ամիս առաջ

22:21 10.05.2023

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը «Թելավիի» հետ: Այս մասին հայտնում է վրացական ակումբի մամուլի քարտուղարությունը՝ Ֆեյսբուքի պաշտոնական էջում: Մինասյանի հետ թիմը լքել են նաև նրա օգնականները՝ Արտակ Օսեյանը և Արթուր Մկրտչյանը։ «Մեր ակումբը շնորհակալություն է հայտնում Վարդան Մինասյանին և նրա մարզչական շտաբին՝ իրենց կատարած աշխատանքի համար և մաղթում […]

̰
Ոչ մի շանս չտվեց մրցակցին. Կարեն Աղամալյանը՝ Բաչկովի մենամարտի մասին

22:07 10.05.2023

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ամփոփել է հայ մարզիկների ելույթները: «Բաչկովն արեց այն, ինչ սպասում էինք իրենից. գերազանց մենամարտ էր, ոչ մի շանս չտվեց մրցակցին: Բաչկովը մենամարտից մենամարտ ավելացնում է: Ինչ վերաբերում է Նարեկ Մանասյանին, ապա վերջին 4 տարվա մեջ նա այնքան պատրաստ չի եղել մրցումների, որքան հիմա: Ցավոք, առաջին ռաունդում մրցավարները հաղթանակը […]

̰
Ձյուդոիստ Ռոբերտ Գևորգյանը՝ Եվրոպայի խուլերի առաջնության չեմպիոն

22:00 10.05.2023

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած խուլերի Եվրոպայի ձյուդոյի երրորդ առաջնությունում Հայաստանը ներկայացրած Ռոբերտ Գևորգյանը հռչակվել է չեմպիոն և ոսկե մեդալ նվաճել: Ռոբերտ Գևորգյանը Եվրոպայի առաջնությանը մասնակցել է մարզիչ Արտյոմ Մելքոնյանի գլխավորությամբ:

̰
Մխիթարյանը կարող է «Միլանի» դեմ խաղում դաշտ դուրս գալ մեկնարկային կազմում

21:45 10.05.2023

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն իտալական «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի դիմակայության առաջին խաղը կարող է սկսել «Ինտերի» պահեստայինների նստարանից, հայտնում է Sky Sport Italia-ն: Հաղորդվում է, որ Իտալիայի փոխչեմպիոնի մեկնարկային կազմում կիսապաշտպանության կենտրոնում կխաղա թուրք ֆուտբոլիստ Հաքան Չալհանօղլուն, նրա կողքին կխաղա կամ խորվաթ Մարսելո Բրոզովիչը, կամ Մխիթարյանը: Այնուամենայնիվ, ավելի շատ հավանական է, […]

̰
Ռաֆայել Հովհաննիսյանը պարտվեց. բռնցքամարտի ԱԱ

21:33 10.05.2023

Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/4 եզրափակչում Եվրոպայի փոխչեմպիոն՝ 86կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը 0-5 հաշվով պարտվեց վրացի Գեորգի Կուշիտաշվիլիին։ Ռաֆայել Հովհաննիսյանն ավելի վաղ տեխնիկական նոկաուտով հաղթել էր թուրք բռնցքամարտիկին և դուրս եկել ԱԱ-ի 1/4 եզրափակիչ։ 86 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Հովհաննիսյանը ժամանակից շուտ հաղթանակի էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Հական Քոչի նկատմամբ՝ երկրորդ ռաունդում գրանցելով երեք […]

̰
Պետք է խաղալ գլխով և սրտով. Ինձագին՝ «Ինտեր»-«Միլան» խաղի մասին

21:12 10.05.2023

Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղի մասին: «Առաջին հանդիպմանը մոտենում ենք դրական տրամադրվածությամբ: Պետք է խաղալ գլխով և սրտով: Մեր ոգու տոկունության վրա ես չեմ կասկածում, բայց մենք պետք է նաև օգտագործենք մեր գլուխը, քանի որ դժվար պահեր են սպասվում: Դիմակայությունը տևելու է 180 րոպե և […]

̰
Ֆանտաստիկ խաղ` դրամատիկ վերջաբանով` Միշել Տեր-Զաքարյանի թիմի մասնակցությամբ

21:02 10.05.2023

Ֆրանսիայի առաջնության 34-րդ տուրի «Լիոն»-«Մոնպելյե» դիմակայությունը մտել է ֆրանսիական ֆուտբոլի պատմության մեջ։ 75 տարվա ընթացքում սա երկրորդ հանդիպումն է, երբ երկու պոկեր է գրանցվել մի խաղում։ «Լիոնի» կազմում Լակազետը դարձել է 4 գոլի հեղինակ: Միշել Տեր-Զաքարյանի «Մոնպելյեի» կազմում էլ պոկեր է ձևակերպել թիմի առաջատար Վաին։ Այս խաղում տարօրինակ իրադարձությունները այս ամենով չեն ավարտվել։ Հյուրերը մինչև […]

̰
BACK_TO_TOP