TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC

ՍՊՈՐՏ

«Բարսելոնան» հաջորդ տուրում կարող է դառնալ Իսպանիայի չեմպիոն

19:50 03.05.2023

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրում հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվել է Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսյեդադին»: «Ռեալի» կազմում 61-րդ րոպեին երկրորդ դեղին քարտն է ստացել և խաղադաշտից հեռացվել է պաշտպան Դանի Կարվախալը: 85-րդ րոպեին տանտերերի կազմում խաղի վերջակետը դրել է իսպանացի եզրային հարձակվող Անդեր Բարենեչեան: Իսպանիայի գործող չեմպիոնը 68 միավորով երկրորդն է և 14 միավոր […]

̰
Վրաստանը ներկայացնող Գոռ Այվազյանը՝ Եվրոպայի չեմպիոն

19:11 03.05.2023

54 կգ քաշային բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը, ով ներկայացնում է Վրաստանը, Երևանում ավարտին մոտեցող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում նվաճել է չեմպիոնի կոչումը: Եզրափակիչում Գոռը 5:0 հաշվով վստահ հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ռասուլ Մագոմեդովին: Մենամարտից հետո ArmSport-ի հետ զրույցում բռնցքամարտիկը նշել է, որ հայրենիքում չեմպիոնությունը նվաճելը մեծ նշանակություն ունի իր համար: «Հիանալի զգացողություններ ունեմ: Շատ ուրախ եմ, որ […]

̰
Գոռ Ազիզյանը` արծաթե մեդալակիր. բռնցքամարտի երիտասարդական ԵԱ

18:46 03.05.2023

Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Գոռ Ազիզյանը (57 կգ) բավարարվեց արծաթե մեդալով: Հայաստանի ներկայացուցիչը եզրափակիչում մրցեց բուլղարացի Կոնստանտին Կոստովի հետ և պարտություն կրեց: Քառորդ եզրափակիչում Գոռ Ազիզյանը հաղթել էր իսրայելցի Ալի Շահավայիին, իսկ կիսաեզրափակիչում՝ ռուսաստանցի Մագոմեդ Պաշտաևին: Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալների համար կպայքարեն նաև Աղվան Ալեքսանյանը (80 կգ) և Դավիթ Սիմոնյանը (86 կգ)։ […]

̰
«Բարսելոնայի» տնօրենը լքում է ակումբը

18:12 03.05.2023

«Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին լքում է ակումբը։ Կատալոնական թիմը պաշտոնական հայտարարություն է տարածել, որ Մատեու Ալեմանին հունիսի 30-ին կավարտի իր աշխատանքը «Բարսելոնայում»։ Նշվում է, որ նա կզբաղվի նոր մասնագիտական ​​նախագծով։ Ալեմանիի և «Բարսելոնայի» միջև պայմանագիրը նախատեսված էր մինչև 2024 թվականը։ Միևնույն ժամանակ, Ալեմանին վստահեցրել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտային, որ ամառային տրանսֆերային պատուհանի ողջ ընթացքում […]

̰
«Շիրակը» պարգևատրել է Արթուր Ալեքսանյանին և գյումրեցի ծանրորդներին

17:56 03.05.2023

«Շիրակը» Գյումրու քաղաքային մարզադաշտում մեծարել է գյումրեցի Եվրոպայի չեմպիոններին ու մեդալակիրներին՝ ըմբիշ Արթուր Ալեքսանյանին, ծանրորդներ Սամվել Գասպարյանին, Գարիկ Կարապետյանին, Վարազդատ Լալայանին, Արա Աղանյանին և Ռաֆիկ Հարությունյանին: Հայ մարզիկներին անվանական մարզաշապիկներ և ժամացույցներ է նվիրել ակումբի նախագահը:        

̰
Կարենը հիմա լավ մարզավիճակում է, սակայն դա դեռ բավարար չէ Ալկարասին հաղթելու համար. ՌԴ թենիսի ֆեդերացիայի նախագահ

17:46 03.05.2023

Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը գնահատել է Մադրիդում ընթացող ATP-1000 կարգի մրցաշարի քառորդ եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովի՝ իսպանացի թենիսիստ, աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասին հաղթելու շանսերը: «Կարենը հիմա լավ մարզավիճակում է, սակայն դա դեռ բավարար չէ Ալկարասին հաղթելու համար: Սովորաբար նա լավ է ելույթ ունենում նմանատիպ կորտերում, բայց Ալկարասի շանսերն իրատեսորեն […]

̰
Մի նպատակ ունեմ՝ այն ինչ Տոկիոյում չստացվեց, անեմ Փարիզում. Արթուր Ալեքսանյան

17:30 03.05.2023

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչներն ու մրցանակակիրներն այսօր ամփոփել են Զագրեբում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքները: Հիշեցնենք, որ մեր հավաքականը թիմային հաշվարկում գրավել էր 4-րդ տեղը: Ըմբիշներից Հրաչյա Պողոսյանը նվաճել էր բրոնզե մեդալ: Մալխաս Ամոյանը վերջին վայրկյաններին գեղեցիկ հնարքով կարողացել էր հաղթանակը բառացիորեն պոկել աշխարհի նախկին չեմպիոնի ձեռքից, իսկ Արթուր Ալեքսանյանը եզրափակչի հենց սկզբում հարված էր […]

̰
Ֆերդինանդ Կարապետյանը կմասնակցի ձյուդոյի աշխարհի առաջնությանը

17:17 03.05.2023

Դոհայում մայիսի 7-13-ը տեղի կունենա ձյուդոյի աշխարհի հերթական առաջնությունը: Միջազգային ֆեդերացիայի նոր որոշումով թույլատրվում է տատամի ելնել միայն այն ձյուդոիստներին, ովքեր իրենց քաշային կարգում տեղ ունեն համաշխարհային դասակարգման աղյուսակի առաջին հարյուրյակի ցանկում: Դոհայի ստուգատեսում հանդես կգա 99 երկրի 667 պատվիրակ (347 տղամարդ և 320 կին): Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ը՝ Հայաստանից մրցելույթ կունենա հավաքականի առաջատար, 73 […]

̰
«Բարսելոնան» վստահ է, որ կարող է ետ բերել Լիոնել Մեսսիին

17:07 03.05.2023

«Բարսելոնան» վստահ է, որ կարող է ետ բերել Լիոնել Մեսսիին: Նախօրեին հայտնի դարձավ, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը Մեսսիին երկու շաբաթով հեռացրել է խաղերից և մարզումներից՝ Սաուդյան Արաբիա չհամաձայնեցված թռիչքի համար: Բացի դրանից, փարիզյան ակումբն արդեն որոշել է չերկարաձգել արգենտինացու հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին։ Ինչպես հայտնում է RMC Sport-ը՝ արդեն մի քանի […]

̰
Արթուր Ղազարյանը պարտվեց իր երկրորդ մենամարտում. բռնցքամարտի ԱԱ

16:57 03.05.2023

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը պարտվել է Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում իր երկրորդ մենամարտում: Ղազարյանը 1/16 եզրափակչում մենամարտել է Զամբիայի ներկայացուցիչ Էնդրյու Չիլատայի հետ և զիջել է: Հիշեցնենք՝ հայ բռնցքամարտիկը հաղթանակով էր մեկնարկել ԱԱ-ում՝ 3-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով Բուրունդիի ներկայացուցիչ Մոհամեդ Նտունգիյեմբոսին։ Ավելի վաղ, Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակով էր մեկնարկել նաև Եվրոպայի […]

̰
Այսօր կրկին ռինգ դուրս կգա Արթուր Ղազարյանը. բռնցքամարտի ԱԱ

13:31 03.05.2023

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության երրորդ մրցումային օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ: 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը 1/8 եզրափակիչում ուժերը կչափի զամբիացի Էնդրյու Չիլատայի հետ: Առաջին մրցումային օրը Արթուր Ղազարյանը հաղթել էր նոկաուտով: Հիշեցնենք, որ երկրորդ մրցումային օրը ռինգ էին դուրս եկել Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Համբարձում Հակոբյանը (80 կգ): […]

̰
Ռոնալդուն տարվա ամենաբարձր վարձատրվող մարզիկն է. Forbes

12:35 03.05.2023

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Forbes ամսագրի վարկածով ճանաչվել է 2023 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկը։ Պարբերականի տվյալներով Ռոնալդուն վերջին 12 ամիսների ընթացքում վաստակել է 123,8 միլիոն եվրո (136 միլիոն դոլար), որից 41,9 միլիոն եվրոն (46 միլիոն եվրո) աշխատավարձն է «Մանչեսթեր Յունայթեդում» և «Ալ-Նասրում», իսկ 81,9 միլիոն եվրոն (90 միլիոն դոլար)՝ տարբեր գովազդային և հովանավորչական պայմանագրերից ստացած […]

̰
ՊՍԺ-ն Մեսսիին 2 շաբաթով հեռացրել է թիմից

12:21 03.05.2023

ՊՍԺ-ն Լիոնել Մեսսիին երկու շաբաթով հեռացրել է թիմից։ Այս մասին հայտնում է RMC-ն։ Ղեկավարությունը որոշել է պատժել նրան Սաուդյան Արաբիա մեկնելու համար, քանի որ արգենտինացին տեղյակ չէր պահել այդ մասին մարզիչ Քրիստոֆ Գալտիեին և խորհրդական Լուիշ Կամպուշին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկուշաբթի առավոտյան Մեսսիի բացակայությունը մարզումներից շատ խոսակցություններ է առաջացրել թիմի ներսում, առաջին հերթին […]

̰
«Բարսելոնայի» արտասովոր հակառեկորդը. կատալոնական ակումբը երկու տարի է գոլ չի խփել տուգանայինից

22:37 02.05.2023

«Բարսելոնան» երկու տարվա ընթացքում գոլ չի խփել տուգանային հարվածով, հայտնում է AS-ը: Թիմը վերջին անգամ տուգանայինից գոլ է խփել ուղիղ 2 տարի առաջ՝ 2021 թվականի մայիսի 2-ին: Այդ գոլի հեղինակը թիմի նախկին խաղացող Լիոնել Մեսսին էր։ Մեսսին ներկայումս խաղում է ՊՍԺ-ում։ Այս մրցաշրջանում Մեսսին բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 19 […]

̰
«Բարսելոնայի» կիսապաշտպանը կարող  է դառնալ Մխիթարյանի խաղընկերը

22:27 02.05.2023

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն հայտնվել է «Ինտերի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Relevo-ն։ Աղբյուրի համաձայն, իտալական ակումբի ղեկավարները ցանկանում են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել կիսապաշտպանին: Այնուամենայնիվ, նշվում է, որ ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ կատալոնական ակումբից։ Նշվում է նաև, որ Չավին չի ցանկանում բաց թողնել ֆուտբոլիստին։ Այս մրցաշրջանում Կեսյեն բոլոր մրցաշարերում կատալոնացիների կազմում անցկացրել է […]

̰
Կարեն Խաչանովը կխաղա աշխարհի երկրորդ ռակետի հետ

22:15 02.05.2023

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս է եկել Մադրիդում ընթացող ATP-1000 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ: Իսպանացին 1/8 եզրափակչում երկու սեթում 6։1, 6։2 հաշվով հաղթել է Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևին (16-րդ ռակետ): Մրցախաղը տևել է 1 ժամ 22 րոպե: Մրցաշարի գործող չեմպիոնը կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովի հետ, որը 1/8 […]

̰
ՊՍԺ-ն կարող է պատժել Մեսսիին Սաուդյան Արաբիա մեկնելու համար

21:41 02.05.2023

Լիոնել Մեսսին կարող է պատժվել Սաուդյան Արաբիա մեկնելու համար։ 35-ամյա հարձակվողը մեկնել է Լիգա 1-ում «Լորյանից» 1։3 հաշվով կրած պարտությունից ժամեր անց։ Ինչպես հայտնում է L’Equipe-ը, ֆուտբոլիստը չի համաձայնեցրել ճանապարհորդությունը ՊՍԺ-ի ղեկավարության հետ, և դա առաջացրել է նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի դժգոհությունը: Որոշում, թե ինչպես վարվել Մեսսիի հետ, դեռ կայացված չէ։ Հնարավոր է, որ արգենտինացին տուգանվի։

̰
«Բարսելոնան» կարող է տեղափոխվել Ասիա, եթե արգելք ստանա ՈՒԵՖԱ-ի կողմից

20:08 02.05.2023

Կատալոնական «Բարսելոնան» կարող է մասնակցել ասիական մրցաշարերի, եթե ՈՒԵՖԱ-ի կողմից արգելք ստանա։ Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը։ Աղբյուրի համաձայն, եթե ՈւԵՖԱ-ն «Բարսելոնային» մեղավոր ճանաչի այսպես կոչված «Նեգրեյրայի գործով», ակումբին սպառնում է առնվազն մեկ տարով որակազրկում միջազգային մրցաշարերից: Այս դեպքում թիմի ղեկավարությունը ուսումնասիրում է Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի մրցաշարերին մասնակցելու հնարավորությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» […]

̰
Համբարձում Հակոբյանը պարտվել է. բռնցքամարտի ԱԱ

19:56 02.05.2023

Ուզբեկստանում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը 1/16 եզրափակիչում միավորներով զիջել է Չինաստանի ներկայացուցիչ Տ. Կե Թուոհետաերբիեին: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղթանակներով էին մեկնարկել Եվրոպայի փոխչեմպիոն 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը և 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը: Ռաֆայելը մրցել էր Իսրայելի ներկայացուցիչ Զակ Յանի հետ ու բոլոր ռաունդներում ունենալով նկատելի առավելություն՝ հաղթանակի […]

̰
Սամուել Սևյանը կմասնակցի Ջերմուկի մրցաշարին

19:43 02.05.2023

Մայիսի 2-ից 12-ը տեղի կունենա Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված «Ջերմուկ 2023» միջազգային մրցաշարը: Այն կանցկացվի շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով: Մրցաշարի մասնակիցներն են՝ գրոսմայստերներ Սամուել Սևյանը, Անդրեյ Եսիպենկոն, Ամին Տաբատաբաին, Հայկ Մարտիրոսյանը, Ս. Լ. Նարայանանը, Թայ Դայ Վան Նգուենը, Նոդիրբեկ Յակուբոևը, ինչպես նաև Ֆրեդերիկ Սվանեն, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արթուր Դավթյանը: Մրցանակային ֆոնդը կազմում է […]

̰
Անցկացվել է «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլը

17:55 02.05.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու «Արամ Սարգսյանի անվան խաղերի մանկապատանեկան մարզադպրոցի» մարզադահլիճում օրերս կայացել են «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի հանրապետական եզրափակիչ մրցումները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառմանը ներկա եղել նաև ԿԳՄՍՆ մանկապատանեկան սպորտի բաժնի պետ Հարություն Եղոյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ: Մասնակից թիմերը ներկայացրել են Շիրակի, […]

̰
Ռաֆայել Հովհաննիսյանը մեկնարկել է հաղթանակով. բռնցքամարտի ԱԱ

17:48 02.05.2023

Ուզբեկստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի փոխչեմպիոն, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Մեր մարզիկը մրցել է Իսրայելի ներկայացուցիչ Զակ Յանի հետ ու բոլոր ռաունդներում ունենալով նկատելի առավելություն՝ հաղթանակի է հասել և դուրս եկել 1/8 եզրափակիչ: Հաջորդ փուլում Հովհաննիսյանի մրցակիցը թուրք Հական Կոչն է: Հիշեցնենք՝ Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ էր դուրս եկել 60 […]

̰
«Ռեալը» պատրաստվում է պայմանագիր առաջարկել Մբապեին

17:40 02.05.2023

Իսպանիայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» կրկին հետաքրքրված է Կիլիան Մբապեի ծառայություններով, հայտնում է Mundo Deportivo-ն: «Արքայական ակումբն» ամռանը պայմանագիր կառաջարկի 24-ամյա ֆուտբոլիստին 2 պատճառով. աշխարհի չեմպիոնն անձամբ է ցանկանում տեղափոխվել մադրիդյան ակումբ, իսկ նախագահ Ֆլորենտինո Պերեսին պետք է թոփ տրանսֆեր, որը կներկայացնի վերակառուցված «Սանտիագո Բեռնաբեուի» բացման ժամանակ: Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն շատ մոտ էր «Ռեալ» […]

̰
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 6-րդ ռակետին ու դուրս եկել Մադրիդի մրցաշարի 1/4 եզրափակիչ

16:53 02.05.2023

Աշխարհի 12-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Մադրիդում ընթացող ATP-1000 կարգի մրցաշարի քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում նա 7-6 , 6-4 հաշվով պարտության է մատնել աշխարհի 6-րդ ռակետ, ռուս Անդրեյ Ռուբլյովին: Հանդիպումը տևել է 1 ժամ 44 րոպե: Քառորդ եզրափակչում Խաչանովը կհանդիպի Կառլոս Ալկարաս (Իսպանիա) – Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) զույգի հաղթողի […]

̰
Տիկնիզյանի գործակալը պարզաբանել է թե ինչու է  նա ընտրել Հայաստանի հավաքականը

15:03 02.05.2023

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտնել է, թե ինչու է ֆուտբոլիստը որոշել ելույթ ունենալ Հայաստանի ազգային հավաքականում: «Տիկնիզյանի՝ Ռուսաստանի ազգային թիմի փոխարեն Հայաստանի հավաքականն ընտրելու որոշումը հեշտ չէր, սակայն եկել էր քայլ առաջ կատարելու ժամանակն ու, մենք արեցինք դա: Նաիրը շատ է ցանկանում ելույթ ունենալ Եվրոպայում: Նա արդեն խաղացել է Թուրքիայի հավաքականի […]

̰
Յան Նեպոմնյաշչին պահպանել է երկրորդ տեղը ՖԻԴԵ-ի վարկանիշում

14:50 02.05.2023

Ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին պահպանել է երկրորդ տեղը Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) վարկանիշում։ Ապրիլի 30-ին՝ շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղում Նեպոմնյաշչին թայ-բրեյքում պարտվեց չինացի Դին Լիժենին։ Մրցաշարից հետո Նեպոմնյաշչին ունի 2794 միավոր, նա վարկանիշում մեկ միավոր է կորցրել։ Երրորդ տեղում է Դին Լիժենը՝ 2789 միավորով։ Առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է (2853), ով անցած ամառ որոշեց […]

̰
Հայ պատանի ձյուդոիստները մեդալներ են նվաճել Եվրոպայի գավաթի մրցաշարում

14:39 02.05.2023

Վրաստանի Գորի քաղաքում ավարտվել է պատանիների Եվրոպայի գավաթի մրցաշարը, որին մասնակցել է նաև Հայաստանի ձյուդոյի պատանիների հավաքականը: 55 կգ քաշային  Լյովա Սրապյանը գրավել է 2-րդ մրցանակային տեղը և նվաճել արծաթե մեդալ: Իսկ 50 կգ քաշային Հայկ Դարբինյանը  գրավել է 3-րդ տեղը և նվաճել բրոնզե մեդալ:  

̰
Էրիկ Իսրայելյանը կարիերան կշարունակի Կանադայում

14:15 02.05.2023

19-ամյա հայ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը պայմանագիր է կնքել կանադական Eye Of The Tiger կազմակերպության հետ։ «Հայտնի սիրողական բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը որոշել է պրոֆեսիոնալ դառնալ Eye of the Tiger Management-ի հետ: 19-ամյա հայ մարզիկը, որը մենամարտելու է կամ 59 կգ, կամ 61 կգ քաշային կարգում, պետք է Մոնրեալ ժամանի մայիսին՝ հույսով, որ կարող է իր դեբյուտը […]

̰
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը երկրորդ երեխային են սպասում

13:33 02.05.2023

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ու ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը երկրորդ երեխային են սպասում: Այս մասին թենիսիստուհին հայտնել է սոցցանցերում: Օրեր առաջ նա ամուսնու հետ ներկայացել էր Met Gala-ի ամենամյա միջոցառմանը: «Շատ ուրախացա, երբ Աննա Վինտուրը մեզ երեքիս հրավիրեց Met Gala-ին»,- գրել է Ուիլյամսը։ Սերենայի և Ալեքսիսի դուստը ծնվել է 2017 […]

̰
Հայաստանն այսօր 2 ներկայացուցիչ ունի բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

13:12 02.05.2023

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը մասնակցում է 11 մարզիկով: Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր երկու ներկայացուցիչ կունենա։ Ռինգ դուրս կգան 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ու 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Հակոբյանը 1/16 եզրափակչում կմենամարտի Չինաստանի ներկայացուցչի հետ, իսկ Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը ուժերը կչափի Իսրայելը ներկայացնող բռնցքամարտիկի հետ: […]

̰
BACK_TO_TOP