11:52 02.05.2023
Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է հեռանալ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբից ու վերադառնալ Մադրիդ։ El Nacional-ի տեղեկություններով 38-ամյա ֆուտբոլիստն արդեն հոգնել է արաբական թիմի խաղից ու նաև չի կարող հարմարվել փակ մշակույթով երկրում։ Ռոնալդուն 2022-ի դեկտեմբերին էր խզել պայմանագիրն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ու տեղափախվել «Ալ Նասր», որը նրան վճարում է տարեկան 200 միլիոն եվրո աշխատավարձ։ […]
11:37 02.05.2023
Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է Գերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող Մյոնխենգլադբախի «Բորուսիան», հայտնում է «РБ Спорт»-ը: Գերմանական ակումբի գլխավոր մարզիչը Դանիել Ֆարկեն նախորդ տարի 1,5 ամիս աշխատել է «Կրասնորդարում» ու ծանոթ է Սպերցյանի խաղին: Եթե ամռանը նա չհեռանա Մյոնխենգլադբախի «Բորուսիայից», գործարքն ավելի հավանական կդառնա: Հիշեցնենք, որ Սպերցյանի պայմանագիրը նախատեսված է […]
11:19 02.05.2023
Բասկետբոլի Հայաստանի և Ֆրանսիայի ազգային հավաքականները հունիսի 16-ին և 17-ին ընկերական հանդիպումներ կանցկացնեն ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ֆրանսիայի հավաքականը Եվրոպայի փոխչեմպիոնն է, իսկ Ռեքս Քալամյանի գլխավորած Հայաստանի ազգային թիմը փոքր երկրների Եվրոպայի գործող չեմպիոնն է: «Մեզ համար մեծ պատիվ է ընկերական խաղ անցկացնել Ֆրանսիայի հավաքականի հետ: Հայաստանն ու […]
11:04 02.05.2023
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենտում մայիսի 1-ին մեկնարկած բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը հաղթանակ է տարել Հայաստանի ներկայացուցիչ 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը: Այս մասին հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը: Հայ բռնցքամարտիկը մեկնարկել է 1/16 եզրափակիչից, որտեղ նոկաուտով հաղթել է Բուրունդին ներկայացնող Մուհամեդ Նտունգիեբոսեին:
23:18 01.05.2023
Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում այսօր անցկացվել են կիսաեզրափակիչ փուլի մենամարտերը, որոնց արդյունքներով Հայաստանի տղամարդկանց հավաքականի 9 ներկայացուցիչներ արժանացել են բրոնզե մեդալների: Եվս երեք բռնցքամարտիկներ դուրս են եկել եզրափակիչ և կպայքարեն ոսկե մեդալների համար: Տղաների պայքարում երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալները նվաճել են Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Էրիկ Առստամյանը (54 […]
20:43 01.05.2023
Ավստրալիայում Գրինակրի ՖԱ-ի որակազրկված ֆուտբոլիստը հարձակվել է մրցավարի օգնական 24-ամյա Խոդրա Յագիի վրա, ով միջադեպի հետևանքով երեք տեղից կոտրել է ծնոտը, նրա երեք ատամները կոտրվել են։ Տղամարդը հոսպիտալացվել է, հայտնում է The Sydney Morning Herald-ը: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 28-ի երեկոյան Սիդնեյի հարավ-արևմուտքում գտնվող Բենքսթաուն շրջանի Պրեմիեր լիգայի խաղի ժամանակ, երբ Գրինակրի Իգլզը 5-1 […]
19:47 01.05.2023
Երևանի «Միկա» մարզահամալիրում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Կիսաեզրափակիչի իրենց մենամարտերն են անցկացրել 67 կգ քաշային Յուրա Բաբլումյանը և 71 կգ քաշային Արման Միսկարյանը: Բաբլումյանն ուժերն է չափել ռուսաստանցի Ալեքսեյ Գուկովի հետ և երեք ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ 0-5 հաշվով զիջել է մրցակցին՝ արժանանալով երրորդ մրցանակին: Միսկարյանը մրցել է հունգարացի Քրիստիան Նիլեբորգի հետ. […]
19:16 01.05.2023
ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ժամանել է Սաուդյան Արաբիա։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է լրագրող Աբդուլ Ռահման Ալ-Ռաֆդանն իր թվիթերյան էջում։ Աղբյուրի համաձայն՝ Մեսսիի՝ Էր Ռիադ ժամանելը ոչ մի կապ չունի նրա՝ սաուդյան «Ալ-Հիլալ» հնարավոր տեղափոխության մասին լուրերի հետ։ Արգենտինացի հարձակվողը Սաուդյան Արաբիա է թռչում երկրորդ անգամ, քանի որ արաբական երկրի տուրիզմի դեսպանն է: […]
18:46 01.05.2023
Երևանում ընթացող բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հերթական մեդալն է նվաճել 63,5 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Մկրտչյանն ուժերն է չափել ռումինացի Նիջու Տուդորոյի հետ և 2:5 հաշվով վիճելի պարտություն է կրել, ինչի արդյունքում դարձել է բրոնզե մեդալակիր: Ռումինացին դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի հաղթողի տիտղոսի համար: Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգան […]
13:40 01.05.2023
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Ա Սերիայի 32-րդ տուրում «Լացիոյի» նկատմամբ տարած հաղթանակի մասին: Այս հանդիպման 27-րդ րոպեին նրա խփած գոլը չեղարկվել էր VAR-ի արդյունքում։ «Երկրորդ խաղակեսը պարզապես խելահեղ էր։ Սա «Ինտերն» է։ Մենք գիտեինք, որ պարտությունը կամ ոչ-ոքին մեզ քիչ հնարավորություններ կթողնեն լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար, հետևաբար ամեն ինչ արեցինք, որպեսզի […]
13:04 01.05.2023
Կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը երրորդ տեղն է զբաղեցրել ու բրոնզե մեդալ նվաճել Աբու Դաբիում անցկացված «5th Sheikha Fatima Bint Mubarak Ladies Sports Academy Blitz Chess Tournament» մրցաշարում: Մարիան 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր:
12:55 01.05.2023
«Նապոլին» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի վաճառի վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիային, հայտնում է Il Mio Napoli-ը։ Աղբյուրի համաձայն, նեապոլիտանական ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը կմերժի բոլոր առաջարկները 22-ամյա վրացու համար, ում ակումբը ձեռք է բերել ամռանը 11,5 միլիոն եվրոյով։ Միաժամանակ չի բացառվում հարձակվող Վիկտոր Օսիմենի և պաշտպան Կիմ Մին Ջեի հնարավոր վաճառքը։ Կվարացխելիան «Նապոլիում» հանդես […]
11:53 01.05.2023
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է մայիս ամսվա դասակարգման աղյուսակը: Տղամարդկանց վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Գաբրիել Սարգսյանը 42-րդն է, Հայկ Մարտիրոսյանը` 61-րդը, Հրանտ Մելքումյանը` 92-րդը: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, 11-րդն է: Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Շախմատային […]
23:46 30.04.2023
Ուզբեկստանում մայիսի 1-ին կմեկնարկի բռնցքամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը։ Այսօր կայացել է վիճակահանությունը։ Հայ բռնցքամարտիկներից առաջինը ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը: Հայաստանն ԱԱ-ին կմասնակցի 11 մարզիկով:
23:40 30.04.2023
Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը շնորհավորել է չինացի Դին Լիժենին՝ աշխարհի չեմպիոնական թագը նվաճելու առթիվ: «Հավերժացրիր քո անունը: Շնորհավորո՛ւմ եմ, Դին»,- գրել է նորվեգացին: Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Յան Նեպոմնյաշչին և Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենը չեմպիոնական տիտղոսը վիճարկեցին թայ-բրեյքում: Լիժենին հաջողվեց թայ-բրեյքի 4-րդ պարտիայում հաղթանակի հասնել սև խաղաքարերով և հռչակվել աշխարհի նոր չեմպիոն: […]
23:00 30.04.2023
Ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականները կկարողանան մասնակցել աշխարհի առաջնությանը, հաղորդում է Sport24.ru-ն։ Առաջնությունը կանցկացվի սեպտեմբերին՝ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։ Ռուսաստանցիները հանդես կգան չեզոք կարգավիճակում, առանց դրոշի։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) այս ամիս որոշում էր ընդունել Ռուսաստանցի և Բելառուսի ըմբիշներին թույլ տալ մասնակցել միջազգային մրցումներին։ Նրանք կկարողանան հանդես գալ նաև 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերում։ Միջազգային օլիմպիական կոմիտեն վերանայել է […]
22:19 30.04.2023
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ է մտնում պատմական արդյունքով։ Մեր 13 մարզիկից 12-ը կիսաեզրափակչում է և ապահովել է նույնքան մեդալ։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: «Այսպիսի արդյունք հայկական բռնցքամարտի պատմության մեջ չէր եղել։ Մրցումային 6-րդ օրը մենք ևս 3 հաղթանակ ունեցանք։ Նախ 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը համառ պայքարում պարտության մատնեց […]
19:52 30.04.2023
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» ռմբարկու Ռանդալ Կոլո-Մուանիին համոզում է տեղափոխվել փարիզյան ակումբ: Bild-ի տեղեկություններով, 24-ամյա ֆուտբոլիստը դիտարկում է ամռանն ակումբային գրանցումը փոխելու տարբերակը: Մբապեն ու Կոլո-Մուանին Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցել են Կատարում կայացած աշխարհի առաջնությանը: Ընթացիկ մրցաշրջանում Կոլո-Մուանին գերմանական թիմի կազմում 40 խաղում խփել է 20 գոլ ու կատարել 14 գոլային […]
18:48 30.04.2023
Իտալական Ա Սերիայի 32-րդ տուրում «Ինտերն» այսօր ընդունել է «Լացիոյին» և 3-1 հաշվով հաղթանակ է տարել, փոխանցում է armsport.am-ը: Հանդիպման 30-րդ րոպեին Ֆելիպե Անդերսոնն առաջ է մղել «Լացիոյին»: Երկրորդ կեսի վերջնամասում Լաուտարո Մարտինեսը հավասարեցրել է հաշիվը, իսկ հետո Ռոբին Գոսենսն առաջ է մղել «Ինտերին»: 90-րդ րոպեին Մարտինեսը կրկնապատկել է միլանցիների առավելությունը: «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ […]
17:46 30.04.2023
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկօրյա հանգստից հետո անցկացված շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի եզրափակիչ մրցամարտի վերջին՝ 14-րդ պարտիան 90-րդ քայլին ավարտվել էր ոչ-ոքի: Սպիտակներով խաղում էր չինացի Դին Լիժենը: ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Յան Նեպոմնյաշչին և Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենը չեմպիոնական տիտղոսը վիճարկեցին թայ-բրեյքում: Լիժենին հաջողվեց թայ-բրեյքի 4-րդ պարտիայում հաղթանակի հասնել սև խաղաքարերով և հռչակվել աշխարհի […]
16:58 30.04.2023
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին գնահատել է 15-ամյա հարձակվող Լամին Յամալի նորամուտը Լա Լիգայի 32-րդ տուրի՝ «Բետիսի» դեմ խաղում (4-0): Ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել 86-րդ րոպեին՝ փոխարինելով Գավիին. «Լամին Յամալը լավ կատարեց իր առջև դրված խնդիրը: 15 տարեկան է … պատկերացրեք: Նա գրեթե կարող էր գոլի հեղինակ դառնալ: Նա առանձնահատուկ խաղացող է, վստահ է իր […]
16:39 30.04.2023
Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հաղթող է ճանաչվել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում: Արթուր Դավթյանը, հանդես գալով հենացատկի եզրափակչում, հավաքել է 15,166 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը՝ ոսկե մեդալ նվաճելով: Հայ մարմնամարզիկը, մասնակցելով աշխարհի գավաթների չորս փուլերից երեքին, երկրորդ տարին անընդմեջ կարողացել է նվաճել նաև […]
16:12 30.04.2023
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ 2023 թվականի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի հենացատկի վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը հավաքեց 15,166 միավոր և գրավեց 1-ին տեղը: Քանի որ Դավթյանը ոսկե մեդալակիր էր գավաթի խաղարկության նախորդ երկու փուլերում` Կոտբուսում և Դոհայում, հայ […]
14:00 30.04.2023
Ֆրանսիայի գավաթի եզրափակչում «Թուլուզը» ջախջախել է գործող գավաթակիր «Նանտին»։ «Ստադ դե Ֆրանսում» կայացած խաղի 31-րդ րոպեին «Թուլուզն» արդեն հաղթում էր 4։0 հաշվով։ Դուբլի հեղինակ էին դարձել Լոգան Կոստան և Տիյս Դալինգան։ 75-րդ րոպեին «Նանտի» կազմում գոլի հեղինակ է դարձել Լյուդովիգ Բլան։ 4 րոպե անց «Թուլուզի» ֆուտբոլիստ Զակարիա Աբուհլյալը հաշիվը դարձրել է 5։1։ «Թուլուզը» նախորդ մրցաշրջանում […]
12:30 30.04.2023
«Բարսելոնան» կրկնել է անցած դարում Իսպանիայի առաջնությունում սահմանած ռեկորդը։ Չավիի թիմնը ընթացիկ առաջնության 24 խաղում գոլ բաց չի թողել: Թիմի դարպասապահը Մարկ-Անդրե Տեր Շտեգենն է։ 32-րդ տուրում «Բարսելոնան» 4:0 հաշվով հաղթել էր «Բետիսին»։ Կատալոնական թիմը 1986-1987 թվականների մրցաշրջանում ևս առաջնության 24 խաղում դարպասը պահել է անառիկ: Այն ժամանակ դարպասապահը Անդոնի Սուբիսարետան է, հաղորդում է Opta-ն։ […]
11:48 30.04.2023
Երևանի «Միկա» մարզահամալիրում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի 7 բռնցքամարտիկ արդեն ապահովել է մեդալ: 1/4 եզրափակիչներում հաղթանակներ ե տարել Դավիթ Սիմոնյանը (86 կգ), Յուրա Բաբլումյանը (67 կգ), Արման Միսկարյանը (71 կգ), Հովհաննես Հարությունյանը (49 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Արմեն Պողոսյանն (75 կգ) ու Աղվան Ալեքսանյանը (80 կգ): Այսօր կիսաեզրափակիչ դուրս գալու համար կմենամարտի […]
11:25 30.04.2023
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկօրյա հանգստից հետո անցկացված շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի եզրափակիչ մրցամարտի վերջին՝ 14-րդ պարտիան 90-րդ քայլին ավարտվել է ոչ-ոքի: Սպիտակներով խաղում էր չինացի Դին Լիժենը: Այսպիսով, մրցակարգով սահմանված 14 պարտիայից բաղկացած մրցամարտն ավարտվեց 7-7 հաշվով, և հաղթողը չորոշվեց: Մրցակիցներից յուրաքանչյուրը 3-ական հաղթանակ տարավ, 8 պարտիա ավարտվեց ոչ-ոքի: Աշխարհի նոր չեմպիոնը պարզ կդառնա լրացուցիչ […]
11:07 30.04.2023
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մրցաշրջանի ավարտից հետո պատրաստվում է վերադառնալ «Բարսելոնա»: Ինչպես հայտնում է All About Argentina-ն Twitter-ում՝ ֆուտբոլիստը սպասում է կատալոնական ակումբի առաջարկին և ստանալուն պես` կընդունի այն։ Նշվում է, որ Մեսսիի համար աշխատավարձը նշանակություն չի ունենա, քանի որ նա ցանկանում է կրկին խաղալ «Բարսելոնայում»։ Եթե, ամեն դեպքում,առաջարկը չստացվի, ապա Մեսսին կդիտարկի ՊՍԺ-ի հետ […]
10:47 30.04.2023
Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 4-2 հաշվով հաղթել է «Ալմերիային»: Տանտերերի կազմում առաջին խաղակեսի ընթացքում հեթ-տրիկ է ձևակերպել Կարիմ Բենզեման: «Ռեալի» կազմում աչքի է ընկել նաև բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն: Հյուրերի գոլերը խփել են բրազիլացի պաշտպան Լազարոն ու արգենտինացի կիսապաշտպան Լուկաս Ռոբերտոնեն: 32 խաղից հետո «Ռեալը» 68 միավորով երկրորդն է […]
10:30 30.04.2023
Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» ընդունել էր Սևիլիայի «Բետիսին» ու հաղթել է 4-0 հաշվով: Կատալոնական ակումբի կազմում աչքի են ընկել դանիացի պաշտպան Անդրես Կրիստենսենը, լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, բրազիլացի հարձակվող Ռաֆինյան, նաև ինքնագոլի հեղինակ է դարձել հյուրերի արգենտինացի կիսապաշտպան Գուիդո Ռոդրիգեսը: Հյուրերը 33-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով. երկրորդ դեղին քարտը ստացել ու հեռացվել […]