23:12 29.04.2023
60 տարեկանում կյանքից հեռացել է սպորտային մարմնամարզության աշխարհի իննակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետը։ Այս մասին ապրիլի 29-ին հայտնել է ՌԴ Սպորտային մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի սպորտային մարմնամարզության ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնում Յուրի Նիկոլաևիչի ընտանիքին և հարազատներին, ընկերներին և սաներին։ Մենք ցավում ենք ձեզ հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մահվան պատճառը չի նշվում։ […]
19:55 29.04.2023
Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ, այժմ` ազգային թիմի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին գնահատել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի խաղամակարդակը: «Նման ելույթները սպասելի են: Այսքան երիտասարդ տարիքում դժվար է միանգամից բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրելն ու կայունություն պահպանելը: Մրցակիցը սովորում է քո գործողություններին և հասկանում՝ ինչպես խաղալ քո դեմ: Կարծում եմ, որ Արսենը բավականաչափ պինդ չէ և […]
19:29 29.04.2023
Հովհաննես Բաչկովը, որն այս օրերին Հայաստանի բռնցքամարտի հավաքականի հետ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ղազախստանում, հետաքրքիր լուսանկար է հրապարակել Ալմաթիից։ Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների հավաքականը Ղազախստանից կմեկնի Ուզբեկստան՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Մեր ընտրանին մրցավայր կմեկնի 11 բռնցքամարտիկով։
19:05 29.04.2023
Աշխարհի 12-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Մադրիդում ընթացող ATP-1000 շարքի մրցաշարում: Երկրորդ շրջանում Խաչանովը 6-3, 3-6, 6-3 հաշվով առավելության է հասել Բրազիլիայի ներկայացուցիչ, աշխարհի 97-րդ ռակետ Տիագո Մոնտեյրոյի նկատմամբ: Մրցախաղը տևել է 2 ժամ 2 րոպե: Երրորդ շրջանում Խաչանովը կմրցի իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ: Մադրիդի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 7.7 […]
18:49 29.04.2023
Արմեն Պողոսյանը (75 կգ) դուրս եկավ Երևանում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակիչում Պողոսյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց ալբանացի Ամար Կոչիին ու ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել ու առնվազն բրոնզե մեդալ ապահովել Յուրա Բաբլումյանը (67 կգ), Արման Միսկարյանը (71 կգ), Հովհաննես Հարությունյանը (49 կգ) ու Արթուր Մկրտչյանը (63,5 […]
18:41 29.04.2023
Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում շարունակվող սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի օղակների վարժությունում, իսկ Արթուր Դավթյանը գրանցել է 7-րդ արդյունքը: Հիշեցնենք, որ քիչ առաջ նժույգթափեր վարժությունում արծաթե մեդալ էր նվաճել Գագիկ Խաչիկյանը, իսկ Հարություն Մերդինյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: Արթուր Դավթյանը ելույթ կունենա նաև հենացատկի վարժությունում, որի […]
18:30 29.04.2023
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան չեղարկել է 2023 թվականին նախատեսված Աշխարհի գավաթի խաղարկությունները, որոնք պետք է կայանային Թեհրանում՝ նոյեմբերի 24-ին և 25-ին ու Քորալվիլում (ԱՄՆ)՝ դեկտեմբերի 9-ին և 10-ին: Չեղարկելու որոշումը կայացվել է նախաօլիմպիական տարվա ընթացքում նման բարձրակարգ միջոցառումների կազմակերպման հետ կապված մարտահրավերների և բարդությունների մանրակրկիտ քննարկումից և վերլուծությունից հետո: Քանի որ շատ երկրներ կենտրոնացած են իրենց […]
18:10 29.04.2023
Գագիկ Խաչիկյանն ու Հարություն Մերդինյանը համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում շարունակվող սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգթափեր վարժությունում: Խաչիկյանը վաստակել է 14,733, իսկ Մերդինյանը՝ 14,566 միավոր: Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը (հենացատկ, օղակներ) և Արթուր Ավետիսյանը (օղակներ) նույնպես եզրափակիչում են: Աշխարհի գավաթի խաղարկությունները վարկանիշային են աշնանը Բելգիայում […]
18:03 29.04.2023
Ռուսաստանցի բռնցքամարտիկ Մուրատ Գասիևը Հայաստանի քաղաքացիություն է ստացել և շնորհակալություն հայտնել հայկական անձնագիր ստանալու համար։ «Ես և՛ ռուսական անձնագիր ունեմ, և՛ հայկական։ Շատ շնորհակալ եմ մեր հայ եղբայրներին՝ ընդառաջ գալու և օգնելու համար։ Սա ինձ կարիերայի նոր հնարավորություններ կտա: Սա կօգնի ինձ բարձրանալ վարկանիշային աղյուսակում: Գաղտնիք չէ, որ ռուս բռնցքամարտիկների համար այժմ դժվար է։ Օրինակ՝ […]
17:35 29.04.2023
Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության 5-րդ մրցումային օրը տեղի են ունենում քառորդ եզրափակիչ փուլի մենամարտերը: Այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 4 ներկայացուցիչները հաղթանակներ են տարել ու ապահովել առնվազն բրոնզե մեդալ: 67 կգ քաշային Յուրա Բաբլումյանը առավելության է հասել էստոնացի բռնցքամարտիկի նկատմամբ: 63.5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը հաղթել է Չեխիայի ներկայացուցչին: 48 կգ քաշային Հովհաննես […]
17:07 29.04.2023
Սաուդյան «Ալ-Վահդայի» հարձակվող Ժան-Դավիդ Բոգելը խոսել է «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ տեղի ունեցած միջադեպի մասին՝ ասելով, որ զարմացել է պորտուգալացու պահվածքից, երբ ինքը խաղից հետո նրանից մարզաշապիկ է խնդրել։ Ֆրանսիացին նշել է, որ պորտուգալացին նույնիսկ չի նայել իրեն՝ արհամարհանք դրսևորելով։ «Հանդիպումից հետո ես Ռոնալդուին ասացի, որ նրա մեծ երկրպագուն եմ և նրանից մարզաշապիկ խնդրեցի: […]
16:52 28.04.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել են Ուսանողական մարզական 24-րդ խաղերը, որոնց մասնակցում են շուրջ 25 պետական և ոչ պետական բուհերի 1500 ուսանողներ: Ուսանողները մրցում են 12 մարզաձևերի 14 առաջնություններում: Արդեն կայացել են հրաձգության, բազկամարտի, շախմատի և ֆուտզալի առաջնությունները: Հրաձգության առաջնությանը մասնակցել են 15 համալսարանների շուրջ 100 ուսանողներ: Տղաների պայքարում թիմային հաշվարկում […]
16:15 28.04.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հյուրընկալել է Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունում ՀՀ հավաքական թիմի կազմում հանդես եկած և հաղթող ու մրցանակակիր դարձած Շիրակի մարզի ծանրորդներին ու նրանց անձնական մարզիչներին։ Ողջունելով ու հաղթանակի առթիվ շնորհավորելով մարզիկներին ու մարզիչներին՝ Մուշեղ Մուրադյանը նշել է, որ մեծ ուրախությամբ է հետևել առաջնությանն ու առանձնակի ոգևորությամբ` տոնել հաղթանակները․ […]
15:59 28.04.2023
Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Ֆիորենտինան» կմրցի գործող գավաթակիր Միլանի «Ինտերի» հետ, որի կազմում ելույթ է ունենում Հենրիխ Մխիթարյանը: Կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ֆիորենտինան» ու «Կրեմոնեզեն» գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին: Առաջին խաղում Ֆլորենցիան ներկայացնող թիմը հաղթանակ էր տարել 2-0 հաշվով: Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս դիմակայությունում «Ինտերը» երկու խաղի արդյունքում առավելության էր հասել Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ ու դարձել եզրափակիչի […]
15:05 28.04.2023
Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ երախտագիտության խոսք ուղղելով իր հայրենակիցներին։ «Երախտագիտությունս ձեզ՝ իմ սիրելի ժողովուրդ։ Ես միշտ զգացել ու գնահատել եմ ձեր սերն ու աջակցությունը։ Հարազատներս, բարեկամներս, իմ փոքրիկ, բայց միևնույն ժամանակ հզոր ազգ, շնորհակալ եմ ձեր սիրո և անկեղծության համար։ Ես […]
14:48 28.04.2023
«Ալ Նասրի» նախագահ Մուալի ալ-Մուամարը հրաժարական է տվել ակումբի՝ Սաուդյան Արաբիայի թագավորական գավաթի խաղարկությունից դուրս մնալուց հետո: Հիշեցնենք, որ «Ալ Նասրը» «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուի հետ կիսաեզրափակիչում նվազագույն հաշվով պարտվել էր «Ալ Վեհդային», որը եզրափակիչում կմրցի «Ալ Հիլալի» հետ: Պորտուգալացի հարձակվողն անցկացրել էր ամբողջական հանդիպում: Կրիշտիանու Ռոնալդուն արաբական ակումբի կազմում է 2022 թվականի […]
14:21 28.04.2023
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը որոշել է շարունակել ելույթները կատալոնական ակումբում, հայտնում է AS-ը: 34-ամյա ֆուտբոլիստը հայտնել է, որ մտադիր է ընդունել ակումբի առաջարկը՝ մեկ տարվա պայմանագիր, ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ և զգալիորեն ավելի ցածր աշխատավարձ: Բուսկետսը որոշումը կայացրել է թիմի պաշտպան Ժորդի Ալբայի և Լիոնել Մեսսիի հետ ընթրելուց հետո: Հնարավոր է Մեսսիի վերադարձը ազդեցություն […]
14:10 28.04.2023
Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության 3-րդ մրցումային օրը Հայաստանի 4 բռնցքամարտիկներից 3-ը հաղթանակ են տարել։ Արթուր Մկրտչյանը (63,5կգ) վստահ հաղթանակ է տարել Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Ալի Սլիվոյի նկատմամբ: Մկրտչյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Վոյցեխ Բերնաչեկի հետ։ Հաղթանակ են տարել նաև Յուրա Բաբլումյանը (67կգ) և Արման Միսկարյանը (71կգ)։ Բաբլումյանը հաղթել է […]
14:04 28.04.2023
Զինեդին Զիդանը կարող է երրորդ անգամ գլխավորել Մադրիդի «Ռեալը»։ Ինչպես հայտնում է Foot Mercato-ն՝ նա և մադրիդյան ակումբն արդեն բանակցություններ են վարում գլխավոր մարզչի պաշտոնին վերադառնալու համար։ Նշվում է, որ Կառլո Անչելոտին կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը։ Իսկ Զիդանը կարող է փոխարինել նրան մադրիդյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։ Հիշեցնենք, որ «Ռեալի» հետ Զիդանը երկու անգամ […]
13:23 28.04.2023
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի բոլոր 4 անդամները դուրս են եկել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մեկնարկած աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի եզրափակիչ: Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Ավետիսյանն ու Արթուր Դավթյանը հաղթահարել են օղակների վարժության եզրափակիչը: Ավետիսյանը 14.633 միավոր է վաստակել և 3-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ, իսկ Դավթյանը 14.266 միավոր է հավաքել և 7-րդ տեղով հաղթահարել որակավորման փուլի […]
18:38 27.04.2023
ԱՄՆ-ի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայից (IBA) դուրս գալու մասին: Ֆեդերացիայի խորհուրդը միաձայն որոշում է կայացրել դուրս գալ IBA-ից, ինչը, ըստ հայտարարության, պայմանավորված է IBA-ի խախտումներով, ինչպիսիք են «Օլիմպիական շարժման նկատմամբ հարգանքի բացակայությունը», «Փարիզի Օլիմպիական խաղերին Բռնցքամարտի որակավորման համակարգը սաբոտաժի ենթարկելու փորձը», «ՄՕԿ-ի պահանջները չկատարելը, որոնք արգելում են պատժամիջոցների տակ գտնվող երկրների […]
18:21 27.04.2023
Լևոն Արոնյանը, որը ելույթ է ունենում ԱՄՆ-ի դրոշի ներքո, գովեստի խոսքեր է ասել ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենի հասցեին: «Կառլսենը շատ բան ապացուցեց աշխարհին։ Նա արդեն դարձել է պատմության մեծագույն շախմատիստը, բայց հիմա պարզապես ցանկանում է վայելել կյանքը և խաղալ առանց ճնշման: Չեմ կարծում, թե նա ապագայում կվերադառնա շախմատային թագի համար պայքարին: […]
18:06 27.04.2023
Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կինը՝ իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, գրառում է կատարել սոցցանցերում՝ հերքելով ֆուտբոլիստից բաժանվելու մասին լուրերը: «Նախանձողները ասեկոսեներ են հորինում, բամբասողները տարածում են դրանք, իսկ հիմարները հավատում են»,- գրել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի կինը՝ մեջբերելով ամերիկացի երգիչ Ռոմեո Սանտոսի երգի խոսքերը։ Հիշեցնենք, որ 38-ամյա ֆուտբոլիստն ու 29-ամյա մոդելը […]
17:55 27.04.2023
Շախմատի աշխարհի չեմպիոնական թագի համար պայքարի 13-րդ պարտիան ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի ու չինացի Դին Լիժենի միջև ավարտվել է ոչ–ոքի։ 13–րդ պարտիայից հետո դիմակայության հաշիվը հավասարվել է՝ 6,5-6,5: Հիշեցնենք՝ գրոսմայստերները կանցկացնեն 14 պարտիա։ Հավասար միավորների դեպքում կանցկացվի թայ-բրեյք:
17:46 27.04.2023
Լևոն Արոնյանը կիսվել է Յան Նեպոմնյաշչիի և չինացի Դին Լիժենի դիմակայության վերջին պարտիաներից ունեցած սպասելիքներով։ «Այս պայքարը պատմության մեջ կմնա որպես ամենահետաքրքիր և դրամատիկներից մեկը: Բայց ինձ թվում է, որ ամբողջ դրաման դեռ առջևում է։ Երբ խոսքը վերաբերում է վճռական պահին, և լարվածությունը մեծանում է, դուք կարող եք կորցնել ցանկացած դիրք: Սխալները սկսվում են: Ոչինչ […]
17:40 27.04.2023
15-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան դուրս է եկել Մադրիդում ընթացող WTA-1000 շարքի մրցաշարի երրորդ շրջան: Անդրեևան, ով աշխարհում 194-րդ ռակետն է, երկրորդ շրջանում երկու սեթում 7-6, 6-3 հաշվով առավելության է հասել աշխարհի 14-րդ ռակետ, Բրազիլիայի ներկայացուցիչ Բեատրիս Հադադ-Մայայի նկատմամբ: Մրցախաղը տևել է 2 ժամ 13 րոպե: Անդրեևան 21-րդ դարում դարձել է 7-րդ 15-ամյա թենիսիստուհին, որը […]
17:26 27.04.2023
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 1։2 հաշվով պարտվել է «Ռայո Վալեկանոյին»։ Հաշիվը 19-րդ րոպեին բացել է Ալվարո Գարսիան։ 53-րդ րոպեին «Ռայո Վալեկանոյի» առավելությունը կրկնապատկել է Ֆրանսիսկո Գարսիան։ Կատալոնական ակումբի կազմում միակ գոլը 83-րդ րոպեին խփել է Լևանդովսկին։ «Բարսելոնան» 76 միավորով առաջին տեղում է և 11 միավորով գերազանցում է 2-րդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»։ […]
17:04 27.04.2023
Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ներկա է եղել Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղին, որում մրցել են «Ինտերը» և «Յուվենտուսը»։ Հիշեցնենք՝ միլանյան թիմը հաղթել է 1։0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը 15-րդ րոպեին խփել է պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն։ «Ինտերը» դիմակայությունում հաղթել է ընդհանուր 2։1 հաշվով և դուրս է եկել եզրափակիչ, որտեղ […]
16:41 27.04.2023
Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 4։1 հաշվով հաղթեց «Արսենալին»։ Մանչեսթերյան թիմի կազմում հաշիվը 7-րդ րոպեին բացեց Կևին Դե Բրույնեն։ Առաջին կեսի վերջնամասում տանտերերի առավելությունը կրկնապատկեց Ջոն Սթոունզը։ 54-րդ րոպեին Դե Բրույնեն դարձավ դուբլի հեղինակ։ 87-րդ րոպեին հյուրերից գոլի հեղինակ դարձավ Ռոբ Հոլդինգը։ Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Էրլինգ Հոլանդը՝ աչքի ընկնելով […]
16:29 27.04.2023
Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ինտերը» հյուրընկալել էր «Յուվենտուսին»։ Միլանյան թիմը հաղթել է 1։0 հաշվով։ Գոլը 15-րդ րոպեին խփել է Ֆեդերիկո Դիմարկոն։ «Ինտերը» դիմակայությունում հաղթել է ընդհանուր 2։1 հաշվով (առաջին խաղը՝ 1։1) և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի «Ֆիորենտինա»-«Կրեմոնեզե» զույգի հաղթողի հետ։ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ խաղին։