17:04 27.04.2023
Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ներկա է եղել Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղին, որում մրցել են «Ինտերը» և «Յուվենտուսը»։ Հիշեցնենք՝ միլանյան թիմը հաղթել է 1։0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը 15-րդ րոպեին խփել է պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն։ «Ինտերը» դիմակայությունում հաղթել է ընդհանուր 2։1 հաշվով և դուրս է եկել եզրափակիչ, որտեղ […]
16:41 27.04.2023
Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 4։1 հաշվով հաղթեց «Արսենալին»։ Մանչեսթերյան թիմի կազմում հաշիվը 7-րդ րոպեին բացեց Կևին Դե Բրույնեն։ Առաջին կեսի վերջնամասում տանտերերի առավելությունը կրկնապատկեց Ջոն Սթոունզը։ 54-րդ րոպեին Դե Բրույնեն դարձավ դուբլի հեղինակ։ 87-րդ րոպեին հյուրերից գոլի հեղինակ դարձավ Ռոբ Հոլդինգը։ Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Էրլինգ Հոլանդը՝ աչքի ընկնելով […]
16:29 27.04.2023
Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ինտերը» հյուրընկալել էր «Յուվենտուսին»։ Միլանյան թիմը հաղթել է 1։0 հաշվով։ Գոլը 15-րդ րոպեին խփել է Ֆեդերիկո Դիմարկոն։ «Ինտերը» դիմակայությունում հաղթել է ընդհանուր 2։1 հաշվով (առաջին խաղը՝ 1։1) և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի «Ֆիորենտինա»-«Կրեմոնեզե» զույգի հաղթողի հետ։ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ խաղին։
16:20 27.04.2023
Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության 2-րդ մրցումային օրը 3 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տարել։ 60 կգ քաշային Ոսկան Ոսկանյանը պարտության է մատնել իսրայելցի Եգոր Նովիկովին։ 54 կգ քաշային Էրիկ Առստամյանը առավելության է հասել Մալթայի ներկայացուցիչ Դյուսոն Չեմբեռի նկատմամբ։ 75 կգ քաշային Արմեն Պողոսյանը պարտության է մատնել իսրայելցի Ահմեդ Ջաբարին։ Այսօր՝ մրցումների 3-րդ օրը, Հայաստանն […]
13:10 27.04.2023
Հայտնի է Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների հավաքականի կազմը, որը կմասնակցի ՈՒզբեկստանում կայանալիք աշխարհի առաջնությանը։ 48 Բարեղամ Հարությունյան 51 Ռուդոլֆ Գարբոյան 54 Ռուսլան Ասլիկյան 57 Արթուր Բազեյան 60 Արթուր Ղազարյան 63,5 Հովհաննես Բաչկով 67 Գուրգեն Մադոյան 80 Համբարձում Հակոբյան 86 Ռաֆայել Հովհաննիսյան 92 Նարեկ Մանասյան 92+ Դավիթ Չալոյան Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մեր ընտրանին այս օրերին ուսումնամարզական հավաք […]
13:02 27.04.2023
Հայաստանի Հանրապետության Կրթութան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքվում ապրիլի 28-30-ը կայանալիք «Ֆորմուլա 1» Գրան պրի եվրոպական մրցաշարի կազմակերպիչ կառույցին և միջազգային սպորտային հանրությանը կոչ է անում բողոքի ձայն բարձրացնել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ։ ԿԳՄՍ նախարարությունը սպորտային հանրության ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի Հանրապետությունը 2022թ.-ի […]
11:19 27.04.2023
Բրազիլիայի հավաքականի աշխարհի եռակի չեմպիոն Պելեի անունը ներառվել է բրազիլական պորտուգալերեն բառարանում՝ որպես լավագույն բառի հոմանիշ։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության Twitter-ում։ «Նա բասկետբոլային Պելեն է: Նա Պելեն է թենիսի աշխարհում: Նա բրազիլական դրամատուրգիայի Պելեն է»,- բառարանն օգտագործում է Պելե անունը։ Պելեն մահացել է 2022 թվականի դեկտեմբերի 29-ին՝ երկարատև հիվանդության հետևանքով։ Քաթարում 2022 թվականի աշխարհի […]
08:20 27.04.2023
Լևոն Արոնյանը մեկնաբանել է աշխարհի թագի համար Նեպոմնյաշչի-Լիժեն դիմակայության 12-րդ պարտիայի ելքը: Հիշեցնենք, այս պարտիան ավարտվել էր չինացու հաղթանակով և այժմ հաշիվը 6-6 է: Նրա խոսքերով, այս խաղից հետո մրցախաղում նախաձեռնությունն անցել է ասիացի շախմատիստին։ «Խաղը շատ նյարդային է, ճիշտ է: Բայց անկեղծ ասած Յանից ընդհանրապես նման կոլլապս չէի սպասում։ Այժմ նախաձեռնությունն անցել է Լիժենին։ Նման […]
21:54 26.04.2023
Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը բացատրել է շախմատի աշխարհի թագի համար 12-րդ պարտիայում ռուս Յան Նեպոմնյաշչիի` չինացի Դինգ Լիժենից կրած պարտությունը, հայտնում է Sport24-ը։ Այս հանդիպումն ավարտվել էր 38-րդ քայլին: Նեպոմնյաշչին կոպիտ սխալ էր թույլ տվել, ինչը հանգեցրել էր պարտության։ Այսպիսով դիմակայությունում հաշիվը հավասարվեց՝ 6:6։ «Յանի պարտությունը սթրես էր: Այս հուզմունքը միշտ կա։ […]
21:40 26.04.2023
«Բարսելոնան» ակումբային ակադեմիայի տարածքում կբացի աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիի թանգարան, որից ստացած եկամուտով էլ կֆինանսավորի ֆուտբոլիստի աշխատավարձը, հաղորդում է իսպանական AS-ը։ Կատալոնական ակումբում հույս ունեն, որ նոր թանգարանը կունենա տարեկան մի քանի տասնյակ հազար այցելու և տոմսերի վաճառքից ստացած եկամուտը Լա Լիգան կհամարի ակումբի հերթական տնտեսական լծակը։ Այն թույլ կտա չխախտել […]
21:11 26.04.2023
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արտետան կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջիկա հանդիպման սպասելիքներով։ «Կա՞ որևէ հեռանկար, որ խաղացողները վախենան այս իրադարձությունից: Ոչ: Իսկ եթե վախենան, ես ուղղակի կսպանեմ նրանց: Այո, դժվար երեկո և մարտահրավեր է լինելու, բայց սա անհավանական հնարավորություն է մեզ համար: Մենք ի սկզբանե գիտեինք, որ եթե ցանկանում ենք հաղթել Պրեմիեր լիգան, ապա պետք […]
20:55 26.04.2023
ՌԴ-ում 4 ֆուտբոլիստներ ցմահ որակազրկվել են Երկրորդ լիգայի «Սալյուտ» (Բելգորոդ) և «ՍԿԱ-Խաբարովսկ-2» ակումբների միջև պայմանավորված հանդիպման կազմակերպմանը մասնակցելու համար, հայտնում է «Матч ТВ»-ն։ Խաղն անցկացվել է 2022 թվականի հոկտեմբերի 20-ին Բելգորոդում և ավարտվել տանտերերի հաղթանակով՝ 3-1 հաշվով։ Հանդիպման պայմանավորված լինելու փաստը հաստատվել է հետաքննության ժամանակ, որից հետո Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) վերահսկիչ-կարգապահական կոմիտեն որոշում է […]
20:52 26.04.2023
Լոնդոնի «Չելսին» մոտ է գլխավոր մարզիչի պաշտոնում արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի նշանակմանը, հաղորդում է Sky Sports-ը։ Պաշտոնական հայտարարությունը սպասվում է հաջորդ շաբաթ։ Կողմերն արդեն քննարկել են թիմի և մարզչական շտաբի կազմը հաջորդ մրցաշրջանի համար։ 51-ամյա մասնագետը հունիսին կփոխարինի թիմի ժամանակավոր գլխավոր մարզիչ, անգլիացի Ֆրենկ Լեմպարդին, որը նշանակվել էր անգլիացի Գրեմ Փոթերի հեռացումից հետո։ Պոչետինոն անցած ամռանը […]
20:37 26.04.2023
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Միլանի «Ինտերի» դեմ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղից սպասելիքների մասին։ «Միշտ էլ գերազանց դիմակայություն է ստացվում «Ինտեր»-«Յուվենտուս» խաղում։ Երկու թիմերն էլ եզրափակիչ դուրս գալու ձգտում ունեն։ Մեզ սպասվում է անհավանական տեսարան։ Կանենք հնարավոր ամեն ինչ մեր նպատակին հասնելու համար։ Պետք է հանգստություն և մեծ ցանկություն դրսևորել […]
20:04 26.04.2023
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում ամենաշատ խաղաժամանակ ստացած խաղացողն է Եվրոպայի թոփ-5 առաջնությունների ակումբների այն ֆուտբոլիստների մեջ, որոնք ներկայացնում են նախկին ԽՍՀՄ տարածաշրջանը, հայտնում է Transfermarkt-ը: Ընթացիկ մրցաշրջանում նա Իտալիայի փոխչեմպիոնի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով 2927 րոպե: 34-ամյա Մխիթարյանը դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Այս […]
19:39 26.04.2023
15-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան առաջին հաղթանակն է գրանցել WTA-ի մրցաշարերում։ Աշխարհի 194-րդ ռակետը Մադրիդում ընթացող WTA-1000 շարքի մրցաշարի առաջին շրջանում 6-3, 6-4 հաշվով հաղթել է կանադուհի Լեյլա Ֆերնանդեսին (49-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 16 րոպե: Ռուս թենիսիստուհին երկրորդ շրջանում կմրցի բրազիլացի Բեատրիս Հադադ-Մայայի հետ (14-րդ ռակետ): Մադրիդի մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է […]
18:20 26.04.2023
Փարիզի ամառային օլիմպիական խաղերի բացումը տեղի կունենա ոչ թե մարզադաշտում, ինչպես ընդունված է, այլ Սենա գետի ափին: Կազմկոմիտեն հայտարարել է մի շարք ջրային ընկերությունների հետ կնքված պայմանագրերի մասին: Նրանք աշխարհի հինգ մայրցամաքների օլիմպիական պատվիրակությունների անդամներին կտրամադրեն իրենց նավակները: Արդեն 116 նավակ կա, որոնք Սենայի ջրերում կլինեն 2024թ. հուլիսի 26-ից։ 42 ընկերություններ են արդեն համաձայնել ներդրում […]
17:54 26.04.2023
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկող ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին և չինացի Դին Լիժենը մեկօրյա հանգստից հետո անցկացրեցին 12-րդ պարտիան: Այն 38-րդ քայլին ավարտվեց սպիտակներով խաղացող չինացի գրոսմայստերի հաղթանակով: Այսպիսով, 4 անընդմեջ ոչ-ոքիներից հետո Դին Լիժենը հաղթեց և հավասարեցրեց հաշիվը՝ 6-6: Ապրիլի 27-ին կայանալիք նախավերջին՝ 13-րդ տուրում սպիտակներով կխաղա ռուս գրոսմայստերը: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը […]
17:32 26.04.2023
Հայաստանի Հանրային ռադիոյին տված հարցազրույցում Մոլդովայի ծանրամարտի հավաքականի մարզիչ Լեոնիդ Շպակը ասել է, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Հայաստանում լավ էր կազմակերպված։ «Ոչ մի թերություն չեմ տեսել, ամեն ինչ ժամանակին էր արվում, ամեն ինչ իր տեղում էր, մի շարք նորամուծություններ կային»,- ասել մարզիչը, ով արդեն 15 տարի է, ինչ մարզիկների հետ մասնակցում է Եվրոպայի և աշխարհի […]
17:12 26.04.2023
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչն ամփոփել է Երևանում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքները: Փաշիկ Ալավերդյանը մեր հավաքականի ելույթը և արդյունքը համարել է փառահեղ, նշել է Օլիմպիադային նախապատրաստվելու և օլիմպիական հավանական կազմի մասին: Խոսել է նաև առաջնությունը Հայաստանում անցկացնելու իր մտավախությունների և տեղի ունեցած միջադեպի մասին: Ալավերդյանը մի կողմից նշել է, որ սկզբում դեմ է եղել, […]
17:00 26.04.2023
«Կրասնոդարի» նախկին գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը պատասխանել է այն հարցին, թե հետևո՞ւմ է արդյոք թիմի ելույթներին. «Երբ ժամանակ եմ ունենում, դիտում եմ «Կրասնոդարի» հանդիպումները։ Եվ ես ուրախանում եմ Չեռնիկովի, Սպերցյանի, Սաֆոնովի առաջընթացով»,- Մուսաևի խոսքերն է մեջբերում «Московский Комсомолец»-ը։
15:32 26.04.2023
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում վաղը կմեկնարկի սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը: Մրցաշարին հայտավորված են 39 երկրների ավելի քան 130 մարզիկներ: Խաղարկությունը բավականին ներկայացուցչական կազմ է հավաքել: Մասնակիցների թվում են աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական խաղերի և գավաթի խաղարկությունների մեդալակիրներ և պայքարը չափազանց թեժ է լինելու: Հայաստանից մրցավայր են մեկնել Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր […]
15:25 26.04.2023
ՈՒԵՖԱ-ն կարող է հաջորդ մրցաշրջանում դադարեցնել «Յուվենտուսի» մասնակցությունը եվրոպական մրցաշարերին ֆինանսական խարդախությունների համար։ Այս մասին հայտնում է La Gazetta dello Sport-ը։ Աղբյուրի համաձայն՝ ներկայումս ՈՒԵՖԱ-ն հետաքննում է գործի հանգամանքները և ուսումնասիրում դատական փաստաթղթերը: Եթե հետաքննությունը չավարտվի մինչև օգոստոս, ՈՒԵՖԱ-ն ինքնուրույն կորոշի ակումբի դեմ հնարավոր պատժամիջոցները։ Հիշեցնենք, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դատարանը հունվարին «Յուվենտուսին» զրկել էր […]
14:57 26.04.2023
ՊՍԺ-ն դադարեցրել է պայմանագիրը երկարաձգելու քննարկումը Լիոնել Մեսսիի հետ՝ արգենտինացու ֆինանսական պահանջների պատճառով։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում Մեսսին պահանջել է բարձրացնել աշխատավարձը, որն այժմ կազմում է տարեկան 37 միլիոն եվրո։ Մեսսիի հայրը կարծում է, որ 2022 թվականի աշխարհի առաջնությունում որդու հաղթանակը գին ունի, և նոր պայմանագիրը պետք է արտացոլի […]
14:27 26.04.2023
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Եվրոպայում աշխատավարձերի առավելագույն շեմ սահմանելու ծրագրերի մասին: «Զարմանալի է, բայց բոլորը համակարծիք են այս հարցում: Մեծ և փոքր ակումբները, «ակումբ-պետությունները», որոնք պատկանում են միլիարդատերերին, բոլորը համաձայն են: Ապագայում մենք պետք է լրջորեն մտածենք աշխատավարձերի առավելագույն շեմի մասին: Եթե բյուջեն հասնի մինչև երկինք, ապա մրցակցությունը կդառնա խնդիր: Ներկա պահին կա […]
14:07 26.04.2023
Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվել էր կատալոնական «Ժիրոնային»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը սենսացիոն պարտություն կրեց 2:4 հաշվով։ Ի դեպ «Ժիրոնայի» չորս գոլն էլ խփեց արգենտինացի հարձակվող Վալենտին Կաստելյանոսը։ Մադրիդյան թիմից աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը եւ իսպանացի հարձակվող Լուկաս Վասկեսը։ Պատմության մեջ առաջին անգամ «Ժիրոնան» մադրիդյան ակումբին հաղթեց 2 գոլի տարբերությամբ։ […]
13:52 26.04.2023
Հայաստանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լավագույններից էր, ամեն ինչ կազմակերպված էր ամենաբարձր մակարդակով։ Այս մասին Հայաստանի Հայաստանի Հանրային ռադիոյին ասել է Ուկրաինայի տղամարդկանց և կանանց հավաքականների մարզիչ Յուրի Կուչինովը։ «Ես մասնակցել եմ աշխարհի 20 և Եվրոպայի 30-ից ավելի առաջնությունների: Հայաստանի առաջնությունը իմ տեսած լավագույն մրցաշարերից մեկն է: Մարզիկների համար ամեն ինչ շատ հարմար է, ինչը […]
11:54 26.04.2023
Երևանում սկսված բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Ալբերտ Հարությունյանը (92+ կգ) մեկնարկել է վստահ հաղթանակով: Հայ բռնցքամարտիկը քառորդ եզրափակիչում նոկաուտով հաղթել է մոլդովացի Գրիգորի Չերիակովին: Հիշեցնենք, որ Հայաստանը Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցում է 13 բռնցքամարտիկով:
22:17 25.04.2023
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի հանդիպումները կարող են անցկացվել ԱՄՆ-ում։ «Դա հնարավոր է։ Մենք արդեն սկսել ենք քննարկել այս հարցը։ 2025 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կանցկացվի Մյունխենում։ Դրանից հետո կտեսնենք»,- ասել է Չեֆերինը Men In Blazers-ին։ Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի եզրափակիչը կանցկացվի Ստամբուլում։ Չեմպիոնների լիգայի 2023/24 թթ մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Լոնդոնի […]
22:09 25.04.2023
Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության լավագույն տղամարդ և կին ծանրորդները հայտնի են: Մրցաշարի պաշտոնական էջը հայտնել է, որ լավագույն տղամարդ ծանրորդ է ճանաչվել Եվրոպայի չեմպիոն հռչակված բուլղարացի Կառլոս Նասարը (89 կգ): 18-ամյա Նասարն աշխարհի ու Եվրոպայի ռեկորդ էր սահմանել հրում վարժությունում՝ բարձրացնելով 221 կգ-անոց ծանրաձողը: Այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 374 կգ […]