TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+30.09 oC

ՍՊՈՐՏ

Հայաստանի առաջին ներկայացուցիչը հաղթել է նոկաուտով. բռնցքամարտի երիտասարդական ԵԱ

11:54 26.04.2023

Երևանում սկսված բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Ալբերտ Հարությունյանը (92+ կգ) մեկնարկել է վստահ հաղթանակով: Հայ բռնցքամարտիկը քառորդ եզրափակիչում նոկաուտով հաղթել է մոլդովացի Գրիգորի Չերիակովին: Հիշեցնենք, որ Հայաստանը Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցում է 13 բռնցքամարտիկով:

̰
Չեմպիոնների լիգայի հանդիպումները կարող են անցկացվել ԱՄՆ-ում. ՈւԵՖԱ-ի նախագահ

22:17 25.04.2023

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի հանդիպումները կարող են անցկացվել ԱՄՆ-ում։ «Դա հնարավոր է։ Մենք արդեն սկսել ենք քննարկել այս հարցը։ 2025 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կանցկացվի Մյունխենում։ Դրանից հետո կտեսնենք»,- ասել է Չեֆերինը Men In Blazers-ին։ Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի եզրափակիչը կանցկացվի Ստամբուլում։ Չեմպիոնների լիգայի 2023/24 թթ մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Լոնդոնի […]

̰
Հայտնի են երևանյան ԵԱ-ի լավագույն տղամարդ և կին ծանրորդները

22:09 25.04.2023

Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության լավագույն տղամարդ և կին ծանրորդները հայտնի են: Մրցաշարի պաշտոնական էջը հայտնել է, որ լավագույն տղամարդ ծանրորդ է ճանաչվել Եվրոպայի չեմպիոն հռչակված բուլղարացի Կառլոս Նասարը (89 կգ): 18-ամյա Նասարն աշխարհի ու Եվրոպայի ռեկորդ էր սահմանել հրում վարժությունում՝ բարձրացնելով 221 կգ-անոց ծանրաձողը: Այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 374 կգ […]

̰
Կարծում եմ՝ այս պահի դրությամբ ՀՀ-ն 2024 թ․ աշխարհի առաջնությունն ընդունելու լավագույն թեկնածուն է. Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահ

21:52 25.04.2023

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիպսիձեն Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունը լավագույններից է համարում: «Իմ կարծիքով, սա ամենաշքեղ ու անկրկնելի առաջնությունն էր՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ: Վստահաբար, կարող եմ ասել, որ մենք այստեղ ինչ-որ հրաշք իրագործեցինք: Բացի այն հրաշքից, որ մեզ պարգևում էին մարզիկները, հրաշքի էր նման նաև այն աշխատանքը, որը կատարեցին կազմակերպիչները: Յուրաքանչյուր պահը […]

̰
Երևանում մեկնարկեց բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը

21:43 25.04.2023

Երևանի «Միկա» մարզահամալիրում բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, բռնցքամարտի Եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Յոհանիս Ֆիլիպատոսը, ֆեդերացիայի այլ ներկայացուցիչներ, հյուրեր: Երևանում մեկնարկած առաջնությանը եվրոպական 30 երկրի ավելի քան 250 ներկայացուցիչներ […]

̰
Սպերցյանը և Տիկնիզյանը ընդգրկվել են ՌՊԼ-ի խորհրդանշական հավաքականում

20:27 25.04.2023

WhoScored պորտալը ներկայացրել է 2022/2023 մրցաշրջանի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի լավագույն խաղացողներից կազմված խորհրդանշական հավաքականը։ Դրանում ընդգրկվել են նաև Էդուարդ Սպերցյանը և Նաիր Տիկնիզյանը։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալել էր «Կրասնոդարին» և հաղթել 4-3 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հյուրերի կազմում դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ: «Լոկոմոտիվն» […]

̰
Ինչո՞ւ է Սերխիո Ռամոսը դիմել Իլոն Մասկին

20:02 25.04.2023

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը դիմել է Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկին՝ առաջարկելով նրան արմատախիլ անել ամբողջ ատելությունը, որը լցված է սոցիալական ցանցերում։ Իսպանացին կցել է մեկնաբանությունների սքրինշոթներ, որտեղ օգտատերերը մահ են մաղթում իրեն և իր ընտանիքին, ինչպես նաև վիրավորում են ֆուտբոլիստին։ «Հարկադիր վճարումները և փող աշխատելը մեկ ռազմավարություն են: Բայց կա ևս մեկը, որտեղ դուք կարող […]

̰
Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մարաթոնյան վազքի մրցումները կանցկացվեն մայրամուտից հետո

19:53 25.04.2023

Նոր որոշում է կայացրել «Փարիզ-2024» ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն: Մարաթոնյան և 10 կմ վազքի մրցումները կանցկացվեն արևամուտից հետո: Փարիզի կենտրոնական փողոցներով մարաթոնիստների վազքը կմեկնարկի տեղական ժամանակով 21:00-ին, իսկ 10 կմ-ինը՝ 23:30-ին: Սովորաբար երկար տարածության վազքերի մրցումները սկսվում են վաղ առավոտյան։ Փարիզի պարագայում կազմկոմիտեն ցանկանում է մարզիկներին պաշտպանել սպասվող շոգից։ Ըստ կանոնակարգի, երկու վազքահերթերն էլ նախատեսված […]

̰
Հայկ Մարտիրոսյանը «Satty Zhuldyz» մրցաշարի հաղթող, Արոնյանը երկրորդն է

19:49 25.04.2023

Հայկ Մարտիրոսյանը «Satty Zhuldyz» կայծակնային շախմատի մրցաշարում առաջին հորիզոնականն է զբաղեցրել։ Նա 22 հնարավորից վաստակել է 15.5 միավոր: ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը վաստակել է 15 միավոր և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: Մրցաշարին մասնակցել են նաև Վինսենթ Կեյմերը (Գերմանիա), Ալեքսանդր Գրիշչուկը, Վլադիմիրր Կրամնիկը, Կատերինա Լահնոն (բոլորը ՌԴ), Արջուն Էրիգասին (Հնդկաստան), Ջավոհիր Սինդարովը և Ջահոնգիր Վահիդովը (Ուզբեկստան), Բորիս […]

̰
Սաուդյան Արաբիայում կարծում են, որ կկարողանան պայմանագիր կնքել Մեսսիի հետ

19:17 25.04.2023

«Ալ Իթիֆակի» մարզիչ Անտոնիո Կասորլան խոսել է Լիոնել Մեսսիի՝ Սաուդյան Արաբիայի առաջնություն հնարավոր տեղափոխության մասին։ «Այստեղ շատ է խոսվում այդ մասին, չգիտեմ, թե ինչ կլինի, բայց ես վստահ եմ, որ նրանք քրտնաջան կաշխատեն Մեսսիին կամ մեկ այլ մեծ աստղի ձեռք բերելու համար: Ե՛վ երկրպագուները, և՛ լրատվամիջոցները կարծում են, որ իրենք ճիշտ ուղու վրա են և […]

̰
Գյումրեցի մարզիկները ծանրամարտի և ըմբշամարտի Եվրոպայի առաջնություններից վերադարձել են 15 մեդալով

16:33 25.04.2023

Գյումրեցի մարզիկները ծանրամարտի և ըմբշամարտի Եվրոպայի առաջնություններից վերադարձել են 15 մեդալով: Ոսկե մեդալակիրներ են դարձել՝ Արթուր Ալեքսանյան-հունահռոմեական ըմբշամարտ, 97 կգ քաշային կարգ, Գյումրիի Ա․ Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց, մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյան Սամվել Գասպարյան-ծանրամարտ, 109 կգ քաշային կարգ, Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ, մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Հարություն Եղոյան Գարիկ Կարապետյան-ծանրամարտ, 102 […]

̰
Զգացի, որ իր ձեռքերի մեջ այլևս ուժ չկա ու մատներով ցույց տվեցի 3 թիվը. Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն դառնալու մասին

15:07 25.04.2023

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչներն ու մեդալակիր մարզիկները, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել են Զագրեբում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքները: Մեր հավաքականը թիմային հաշվարկում գրավել էր 5-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոններ էին դարձել Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը: Վազգենը 4 հաղթանակ էր տարել, այդ թվում ադրբեջանցի Ալի Ռահիմզադայի նկատմամբ: Իսկ Արսեն Հարությունյանը 3 հաղթանակ էր տարել: […]

̰
Ակնկալում էի, որ լավ առաջնություն կստացվի, բայց որ այսքան լավը կլինի, չէի սպասում. ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ

14:47 25.04.2023

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի ղեկավարները տպավորված են Երևանում՝ ապրիլի 15-23-ն անցկացված Եվրոպայի առաջնության կազմակերպվածության բարձր մակարդակով: Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին, ամփոփելով Եվրոպայի առաջնությունը, ընդգծում է՝ բացի կազմակերպչական անթերի աշխատանքից, իրեն շատ է տպավորել նաև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հավաքված հանդիսականը: «Մրցումային բոլոր օրերը հիանալի էին, բայց վերջին օրը, իսկապես, ֆանտաստիկ էր: Հանդիսականները շատ […]

̰
Մբապեն ներողություն է խնդրել «Ռեալի» նախագահից և հայտնել, որ ցանկանում է տեղափոխվել իսպանական ակումբ

13:21 25.04.2023

«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն ներողություն է խնդրել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսից և հայտնել, որ ցանկանում է տեղափոխվել իսպանական ակումբ։ Այս մասին իր սոցցանցերում հայտնում է լրագրող Ռամոն Ալվարեսը։ Անցյալ տարվա մայիսին հայտնի դարձավ, որ Մբապեն նոր պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ, որը նախատեսված է մինչև 2025 թվականը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողն արդեն պայմանագիր […]

̰
Նիդերլանդական ակումբի մարզիչը կարմիր քարտ է ստացել մրցակցի ֆուտբոլիստին տապալելու համար

12:00 25.04.2023

Նիդերլանդական «Սպարտայի» մարզիչը կարմիր քարտ է ստացել մրցակցի գրոհը խափանելու համար։ Ռոտերդամը ներկայացնող թիմը Նիդերլանդների առաջնության 30-րդ տուրում ոչ-ոքի՝ 3-3 է խաղացել «Տվենտեի» հետ։ «Սպարտան» հանդիպումն ավարտել է 10 հոգով. 91-րդ րոպեին հաշիվը հավասարեցրած Շուրանդի Սամբոն երկրորդ դեղին քարտն է ստացել գոլը տոնելու ժամանակ մրցակցի երկրպագուներին սադրելու համար։ 99-րդ րոպեին մրցակցի գրոհը խափանելու համար էլ […]

̰
Հայկ Մարտիրոսյանը Satty Zhuldyz բլից մրցաշարի առաջատարն է

11:18 25.04.2023

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող կայծակնային շախմատի Satty Zhuldyz միջազգային մրցաշարի առաջին շրջանում գերազանց ելույթ ունեցավ Հայկ Մարտիրոսյանը: 11 մրցախաղերում վաստակած 9 միավորով նա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայ գրոսմայստերը մրցաշարը սկսել է 5 անընդմեջ հաղթանակով: Նա հաջորդաբար պարտության է մատնել հնդիկ Արջուն Էրիգայսիին, ռուսաստանցիներ Կատերինա Լագնոյին ու Ալեքսանդր Գրիշչուկին, ուզբեկ Ջավոխիր Սինդարովին և չինացի Հոու […]

̰
Ռոնալդուի նոր ակումբը դուրս մնաց Սաուդյան Արաբիայի թագավորական գավաթի խաղարկությունից

10:56 25.04.2023

«Ալ Նասրը», որի կազմում ելույթ է ունենում Կրիշտիանու Ռոնալդուն, դուրս մնաց Սաուդյան Արաբիայի թագավորական գավաթի խաղարկությունից: Կիսաեզրափակիչում «Ալ Նասրը» նվազագույն հաշվով պարտվեց «Ալ Վեհդային», որը 53-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով: Կրիշտիանու Ռոնալդուն անցկացրեց ամբողջական հանդիպում: Եզրափակիչում «Ալ Վեհդան» կմրցի «Ալ Հիլալի» հետ: Հիշեցնենք, որ 38-ամյա պորտուգալացին արաբական ակումբում է 2022 թվականի դեկտեմբերից ու 14 […]

̰
Հանրահայտ իսպանացի ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասը լուսանկար է հրապարակել՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակին

10:47 25.04.2023

Իսպանացի հայտնի ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասը, ով կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բարսելոնայում», «Արսենալում», «Չելսիում» և «Մոնակոյում», իսկ այժմ հանդես է գալիս «Կոմոյում», որը ներկայացնում է Իտալիայի Բ Սերիան, հրապարակում է կատարել Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա վերաբերյալ։ Instagram-ի Stories բաժնում նա լուսանկար է հրապարակել։  

̰
Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Մադրիդի մրցաշարի հիմնական փուլ

10:43 25.04.2023

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը չի կարողացել նվաճել Մադրիդում ընթացող WTA-1000 շարքի մրցաշարի հիմնական փուլի ուղեգիր։ Որակավորման փուլի կիսաեզրափակիչում աշխարհի 166-րդ ռակետը երկու սեթում 4-6, 1-6 հաշվով պարտվել է Գերմանիայի ներկայացուցիչ Թամարա Կորպաչին (112-րդ ռակետ): Մրցախաղը տևել է 1 ժամ 29 րոպե: Մադրիդի մրցաշարի հիմնական փուլը կմեկնարկի այսօր։

̰
Սպերցյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Սպարտակի» հետ խաղում

10:22 25.04.2023

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալել էր «Կրասնոդարին»։ Հանդիպումն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով՝ 4։3 հաշվով։ 11-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է «Կրասնոդարի» հարձակվող Ջոն Կորդոբան՝ եզրափակելով Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի փոխանցումը։ 58-րդ րոպեին Ժուան Բաչիեսան կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ 63-րդ և 68-րդ րոպեներին 2 գոլի հեղինակ է դարձել «Սպարտակի» հարձակվող […]

̰
ՊՍԺ-ն բաց կթողնի Մեսսիին․ Mirror

10:17 25.04.2023

Լիոնել Մեսսին, ամենայն հավանականությամբ, կհեռանա ՊՍԺ-ից։ Այս մասին հայտնում է Mirror-ը։ Ըստ աղբյուրի՝ փարիզցիների ղեկավարությունը չի շտապում արգենտինացուն պայմանագրի երկարաձգում առաջարկել։ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին չի ձգտի աստղային խաղացողների հետ պայմանագիր կնքել: Մեսսիի ապագան կախված է «Բարսելոնայի» ֆինանսական հնարավորություններից։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս տարվա հունիսին։

̰
Երեք ակումբ հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով

09:50 25.04.2023

Ըստ Sport24-ի՝ Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն այս ամառ կարող է տեղափոխվել «Մարսել»։ «Ֆրանսիայում ուշադիր հետևում են Սպերցյանին։ «Մարսելի» համար նա այս տարվա տրանսֆերային նպատակներից մեկն է։ Գլխավոր մարզիչ Իգոր Տուդորը ցանկանում է կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքել՝ կիսապաշտպանությունում մրցակցությունը մեծացնելու համար։ Հայտնի է նաև, որ նրա տրանսֆերը ձեռք բերելու հարցում հետաքրքրված են նաև […]

̰
Այսօրվանից Երևանում մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը

09:27 25.04.2023

Այսօրվանից Երևանը կրկին դառնում է եվրոպական բռնցքամարտի կենտրոն: Մայրաքաղաքում մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ երկրպագուների բուռն աջակցությունն օգնում է մեր մարզիկներին հասնելու նոր բարձունքների: Ուստի կոչ է անում գնալ տրիբունաներ և օգնել հայրեանկիցներին: Մրցումների անցկացման վայրը […]

̰
Ինչո՞ւ է Մեսսին ընտանիքով մեկնել Բարսելոնա

09:19 25.04.2023

Լիոնել Մեսսին ընտանիքի հետ ապրիլի 22-ին, մեկնել է Բարսելոնա։ Այս մասին հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նա գաղտնի դռնով լքել է տեղի օդանավակայանը՝ լրատվամիջոցների դիտակետում չհայտնվելու համար։ Մեսսիի ընտանիքը Բարսելոնա է մեկնել մեծ ուղեբեռով։ Հաղորդվում է, որ նրանց հետ եղել է 15 ճամպրուկ։ Հիշեցնենք, որ Մեսսին «Բարսելոնայի» կազմում խաղացել է 2000-ից 2021 թվականներին, […]

̰
Հիշիր միշտ. Կարեն Խաչանովի հրապարակումը նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակին

08:58 25.04.2023

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հրապարակում է արել Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա վերաբերյալ։ «Հիշիր միշտ»,- անգլերենով գրված է ցեղասպանության զոհերի հիշատակը խորհրդանշող նկարում: Ավելի վաղ հրապարակում էր արել նաև ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Լևոն Արոնյանը:      

̰
Լևանդովսկին իրեն համարում է Լեհաստանի թագավոր, նա այլ մարդկանց վերաբերվում է ինչպես իրերի․ Սեզար Կուչարսկի

23:59 24.04.2023

Ֆուտբոլային գործակալ Սեզար Կուչարսկին, ով նախկինում ներկայացնում էր կատալոնական թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու շահերը, քննադատել է նրան։ «Թե ինչպես են Ռոբերտը և նրա կինը ներկայացվում սոցիալական ցանցերում, PR մենեջերների աշխատանքն է: Իրական կյանքում Լևանդովսկին իրեն համարում է Լեհաստանի թագավոր։ Նա այլ մարդկանց վերաբերվում է ինչպես իրերի»,- ասել է Կուչարսկին Bolavip-ին: 34-ամյա հարձակվողը 2022 թվականի հուլիսից […]

̰
Մեսսին  կհանդիպի  «Ալ Հիլալի» ներկայացուցիչների հետ

23:45 24.04.2023

Լիոնել Մեսսին մայիսի 1-ին կհանդիպի Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու իր հնարավոր տեղափոխությունը ակումբ, գրել է լրագրող Ռուդի Գալետին: Սաուդյան ակումբը պատրաստ է Մեսսիին դարձնել ֆուտբոլի պատմության ամենաբարձր վարձատրվող խաղացողը՝ տարեկան մոտ 400 միլիոն եվրո աշխատավարձով։ 35-ամյա Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։

̰
Եկել է Մբապեի և Հոլանդի ժամանակաշրջանը․ Ուեյն Ռունի

23:31 24.04.2023

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին խոսել է ֆուտբոլում տեղի ունեցող սերնդափոխության մասին։ «Մենք վաղուց ենք հետևում Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի դարաշրջանին։ Այժմ եկել է Կիլիան Մբապեի և Էրլինգ Հոլանդի ժամանակաշրջանը»,- Ռունիի խոսքերն է մեջբերում The Times-ը: Այս մրցաշրջանում 22-ամյա Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 48 գոլի և 6 […]

̰
Քառակի Օլիմպիական չեմպիոնն ամուսնացել է

20:06 24.04.2023

Ամերիկացի մարմնամարզուհի, Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Սիմոնա Բայլսն ամուսնացել է։ Սիմոնան ամուսնացել է NFL-ի խաղացող Ջոնաթան Օուենսի հետ։ Զույգը սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել՝ նշելով իրենց համար կարևոր օրը։ «Այժմ ես պաշտոնապես Օուենս եմ», – մակագրել է Բայլսը լուսանկարը:

̰
Ըմբշամարտի ԵԱ-ում այլ երկրներ ներկայացնող 2 հայ մարզիկներ նվաճել են մեդալներ

19:47 24.04.2023

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտված ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնություններում այլ երկրներ ներկայացնող 2 հայ մարզիկներ նվաճել են մեդալներ։ Հունահռոմեական ոճում 60 կգ քաշային կարգի չեմպիոնի կոչումը նվաճել է Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը, որը կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է։ Էդմոնդը եզրափակիչում գոտեմարտել է աշխարհի չեմպիոն, մոլդովացի Վիկտոր Չիոբանուի հետ և հաղթել […]

̰
BACK_TO_TOP