23:45 24.04.2023
Լիոնել Մեսսին մայիսի 1-ին կհանդիպի Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու իր հնարավոր տեղափոխությունը ակումբ, գրել է լրագրող Ռուդի Գալետին: Սաուդյան ակումբը պատրաստ է Մեսսիին դարձնել ֆուտբոլի պատմության ամենաբարձր վարձատրվող խաղացողը՝ տարեկան մոտ 400 միլիոն եվրո աշխատավարձով։ 35-ամյա Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
23:31 24.04.2023
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին խոսել է ֆուտբոլում տեղի ունեցող սերնդափոխության մասին։ «Մենք վաղուց ենք հետևում Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի դարաշրջանին։ Այժմ եկել է Կիլիան Մբապեի և Էրլինգ Հոլանդի ժամանակաշրջանը»,- Ռունիի խոսքերն է մեջբերում The Times-ը: Այս մրցաշրջանում 22-ամյա Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 48 գոլի և 6 […]
20:06 24.04.2023
Ամերիկացի մարմնամարզուհի, Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Սիմոնա Բայլսն ամուսնացել է։ Սիմոնան ամուսնացել է NFL-ի խաղացող Ջոնաթան Օուենսի հետ։ Զույգը սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել՝ նշելով իրենց համար կարևոր օրը։ «Այժմ ես պաշտոնապես Օուենս եմ», – մակագրել է Բայլսը լուսանկարը:
19:47 24.04.2023
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտված ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնություններում այլ երկրներ ներկայացնող 2 հայ մարզիկներ նվաճել են մեդալներ։ Հունահռոմեական ոճում 60 կգ քաշային կարգի չեմպիոնի կոչումը նվաճել է Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը, որը կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է։ Էդմոնդը եզրափակիչում գոտեմարտել է աշխարհի չեմպիոն, մոլդովացի Վիկտոր Չիոբանուի հետ և հաղթել […]
19:35 24.04.2023
Երևանում կայացել է Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը։ Այն կազմակերպել է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան՝ հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Առաջնությանը մասնակցել են 15 պետությունների հավաքականներ։ Մրցաշարում Հայաստանի հավաքականը գրանցել է փայլուն հաջողություններ՝ ընդհանուր առմամբ նվաճելով 42 մեդալ՝ 12 ոսկե, 10 արծաթե, 20 բրոնզե։ Մեդալային հաշվարկով 15 երկրների շարքում Հայաստանը լավագույնն է մրցաշարում։
19:30 24.04.2023
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 4-րդ տեղն է գրավել Եվրոպայի առաջնությունում։ Հիշեցնենք՝ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կարիերայում 6-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակիչում 5:1 հաշվով առավելության հասնելով Բուլղարիայի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Կիրիլ Միլովի նկատմամբ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում ավելի վաղ Եվրոպայի կրկնակի չեմպիոն էր հռչակվել Մալխաս Ամոյանը (77 կգ), իսկ բրոնզե մեդալակիր […]
19:12 24.04.2023
Ծանրամարտի ԵԱ-ի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով. «Պատրաստ էի, կարող էի ավելին անել, բայց չկարողացա: Այս պահին ունենք այսպիսի արդյունք: Պետք է քայլ առ քայլ առաջ գնալ: Երկրպագուների աջակցությունը շատ էր օգնում: Հիանալի մթնոլորտ էին ապահովում հանդիսատեսները, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում: Դա օգնեց մեզ»,-ասել է Լալայանը:
18:26 24.04.2023
Եվրոպայի առաջնության փակման արարողության ընթացքում հատուկ հուշանվերներ են շնորհվել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին` մրցաշարը լավագույնս կազմակերպելու համար։
17:51 24.04.2023
Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան հրապարակել է գերծանր քաշային կարգում Հայաստանի և Վրաստանի անվանի ծանրամարտիկներ Սիմոն Մարտիրոսյանի և Լաշա Տալախաձեի լուսանկարները Երևանում ընթացող առաջնությունից. «Ծանրամարտում մենք միմյանց մղում ենք նոր բարձունքների, բայց երբեք չենք մոռանում այն արժեքները, որոնք մեզ միավորում են՝ ընկերությունը, սպորտային վերաբերմունքը և արդար խաղը: Եկեք բարձրացնենք միմյանց և՛ հարթակի վրա, և՛ դրանից դուրս»,- ասվում […]
17:26 24.04.2023
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը, ով կարիերայում երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, հաղթական մոտեցումից հետո կրկնեց լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի գործողությունը, որը նա կատարել էր 1980 թվականին՝ Մոսկվայում Օլիմպիական չեմպիոն հռչակվելուց հետո: Հիշեցնենք՝ Սամվել Գասպարյանը Յուրի Վարդանյանի քրոջ թոռն է: View this post on Instagram A post shared by Мартун Григорян […]
17:10 24.04.2023
Ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին Աստանայում ընթացող շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղի 11-րդ պարտիայում ոչ-ոքի է խաղացել Դին Լիժենի հետ։ Պարտիան ավարտվել է 39-րդ քայլին։ Սա 4-րդ անընդմեջ և ընդհանուր թվով 6-րդ ոչ-ոքին էր այս մրցախաղում։ Հաշիվը Նեպոմնյաշչիի օգտին է՝ 6-5։
17:00 24.04.2023
Հայ սամբիստները մեդալների ընդհանուր հաշվարկով Սամբոյի Եվրոպայի առաջնությունում երկրորդն են, հայտնում է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Սամբոյի Եվրոպայի առաջնությանը, որն անցկացվեց Իսրայելի Հայֆա քաղաքում, մասնակցեցին ավելի քան 20 երկրի դեռահասների, պատանիների, երիտասարդների և մեծահասակների հավաքականներ: Հայաստանի ներկայացուցիչները 4 ոսկե, 4 արծաթե, 11 բրոնզե մեդալ նվաճեցին մրցաշարում: Դեռահասներ /14-16 տարեկան/ 1. Սամվել Դանիելյան-46 կգ-բրոնզ 2. […]
16:31 24.04.2023
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է թենիսիստների վարկանիշի թարմացված աղյուսակը։ Այն շարունակում է գլխավորել սերբ Նովակ Ջոկովիչը, երկրորդ տեղը զբաղեցնում է իսպանացի Կարլոս Ալկարասը, ով Բարսելոնայի մրցաշարի եզրափակչում հաղթել է հույն Ստեֆանոս Ցիցիպասին։ Դանիլ Մեդվեդևը հոկտեմբերից ի վեր առաջին անգամ լավագույն եռյակում է։ Կարեն Խաչանովը զիջել է մեկ դիրք և զբաղեցնում է 12-րդ տեղը։
16:08 24.04.2023
Երևանում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ երկամարտում նվաճելով 13 մեդալ՝ 4 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե: Իսկ ընդհանուր առմամբ՝ պոկում, հրում վարժություններում և երկամարտում Հայաստանը նվաճել է 36 մեդալ։ 22 մեդալ նվաճել են թուրքերը, 21՝ Ուկրաինան։
15:45 24.04.2023
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը ֆանտաստիկ հաղթանակից հետո պատմել է իր զգացողությունների մասին։ «Եվրոպայի առաջնությանը պատրաստվել էի, եկել էի այստեղ՝ ոսկե մեդալ նվաճելու։ Իմ մարզիչների, բոլորի շնորհիվ կարողացա ոսկե մեդալ նվաճել և դառնալ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ 77 կգ քաշային կարգն ուժեղագույն քաշային կարգերից մեկն է, որտեղ չես կարող կանխատեսել, թե ով կհաղթի։ […]
15:25 24.04.2023
Ապրիլի 25-ին Երևանում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մեր ընտրանին հանդես կգա հետևյալ կազմով․ 48 կգ Հարությունյան Հովհաննես 51 կգ Սաֆարյան Դավիթ 54 կգ Առուստամյան Էրիկ 57 կգ Ազիզյան Գոռ 60 կգ Ոսկանյան Ոսկան 63,5 կգ Մկրտչյան Արթուր 67 կգ Բաբլումյան Յուրա 71 կգ Միսկարյան Արման 75 կգ Պողոսյան Արմեն 80 կգ […]
14:51 24.04.2023
Լևոն Արոնյանը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր մենք՝ հայերս, հարգում ենք 1915-1918 թվականներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Անձամբ ինձ համար սա մտորումների օր է, երբ մտածում եմ, թե ինչի եմ հասել՝ որպես մեր ազգի ներկայացուցիչ։ Ես կարծում եմ, որ հիշատակի և պահանջի ուղերձը պետք է ուղղված լինի մեզ: Ես […]
22:23 23.04.2023
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի վեցակի չեմպիոն։ Նա հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչ Եվրոպայի գործող չեմպիոն Կիրիլ Միլովին ու նվաճեց ոսկե մեդալ։
21:09 23.04.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնության գերծանր քաշայինների ելույթներին: Մարզիկների մրցելույթների ավարտին Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է Եվրոպայի չեմպիոն՝ Վրաստանը ներկայացնող Լաշա Տալախաձեին և Հայաստանը ներկայացնող մեդալակիրներ Վարազդատ Լալայանին և Սիմոն Մարտիրոսյանին:
17:20 23.04.2023
Վարազդատ Լալայանը +109 կգ քաշային կարգում պոկում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ։ Սիմոն Մարտիրոսյանը փոքր բրոնզե մեդալակիրն է: Հիշեցնենք, որ այսօր Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրն է։
16:50 23.04.2023
Երևանում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային վերջին՝ 9-րդ օրը, Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ: Առաջինը մրցահարթակ է դուրս եկել կանանց 87+ կգ քաշային կարգում հանդես եկող Ջուլիետա Ավանեսյանը: Նա երկամարտի 211 կգ արդյունքով (95+116 կգ) զբաղեցրել է 9-րդ տեղը: Պոկում վարժությունում Ավանեսյանը հաջող է կատարել առաջին երկու մոտեցումները՝ գլխավերևում պահելով 95 կգ կշռող ծանրաձողը, […]
14:55 23.04.2023
Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրում ընթացքի մեջ են ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցման շինաշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել օգոստոս ամսին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ծրագրի իրականացման նպատակով կառավարությունը հատկացրել է 394 մլն դրամ: Այցի ընթացքում հարգանքի տուրք […]
13:19 23.04.2023
Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը իր կարծիքն է հայտնել Երևանում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մասին: Հիշեցնենք՝ Նազիկն ընդգրկված է ԵԱ-ի մրցավարների կազմում: «Շնորհավորում եմ բոլորիս այս հաղթանակների կապակցությամբ: Սա իսկապես բոլորիս հաղթանակն է: Հռիփսիմե Խուրշուդյանի ելույթից հետո էմոցիաներն այնքան բուռն էին, որովհետև նա տարիքով արդեն բավականին մեծ է՝ սպորտի համար ու մրցում […]
12:46 23.04.2023
Զագրեբում այսօր ավարտվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր Հայաստանի հավաքականը կփորձի նվաճել ևս 2 մեդալ: Ոսկե մեդալի համար կպայքարի Օլիմպիական չեմպիոն, փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր, Աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Իսկ Գևորգ Ղարիբյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: Հիշեցնենք, որ մեր հավաքականն արդեն ունի մեկական ոսկե և բրոնզե մեդալներ: Դրանք երեկ […]
12:30 23.04.2023
Մոլորակի ամենատարեց ֆուտբոլիստը՝ ճապոնացի հարձակվող Կազույոշի Միուրան վերադարձավ եվրոպական ֆուտբոլ։ Աշխարհի ամենատարեց գործող ֆուտբոլիստը՝ ճապոնացի Միուրան, իր նորամուտը նշեց Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Օլիվեյրենսե» ակումբի կազմում։ 56-ամյա հարձակվողը «Ակադեմիկո Վիզեի» դեմ խաղում անցկացրել է ընդամենը մեկ րոպե։ «Թագավոր Կաձյուն»՝ այսպես են կոչում Միուրային, պրոֆեսիոնալ մակարդակով ֆուտբոլ է խաղացել 5 տարբեր տասնամյակներում՝ 1980-ականներին, 1990-ականներին, 2000-ականներին, […]
12:10 23.04.2023
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կունենանք Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաշատ հանդիսատեսով օրը՝ 4400: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ «Այս պահին վաճառքում մնացել է ընդամենը 40 տոմս, որոնք, վստահ եմ, կարճ ժամանակում կսպառվեն: Ասածս ինչ է՝ սա շատ կարևոր ցուցանիշ է. այն փաստում է, որ առաջնությունը […]
11:55 23.04.2023
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր կկայանան վերջին մրցումները: Հայաստանը մեդալաին և թիմային հաշվարկում առաջատարն է: Մեր մարզիկները երկամարտի 11 մեդալ են նվաճել, որից 4-ը՝ ոսկե, 3-ը՝ արծաթե և 4-ը՝ բրոնզե: Մեդալային հաշվարկը` մրցումային 8 օրերի արդյունքներով այս տեսքն ունի.
11:40 23.04.2023
Երևանում ավարտին մոտեցող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Թուրքիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Թալաթ Ունլյունի գնահատմամբ շատ լավ է կազմակերպվել։ «Շատ լուրջ և լավ պատրաստություն են տեսել կազմակերպիչները, մեզ տխրեցնող միակ բանը բոլորիդ հայտնի դրվագն է՝ մի ցուցարարի անհարգալից արարքով: Իսկապես, շատ ջանք է գործադրվել, ես մեր երկրի հեռուստատեսությանն էլ ասել եմ նույնը բանը, որ սա վերջին տասը […]