TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+33.09 oC

ՍՊՈՐՏ

Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկում բացարձակ առաջատարն է. ծանրամարտի ԵԱ

11:55 23.04.2023

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր կկայանան վերջին մրցումները: Հայաստանը մեդալաին և թիմային հաշվարկում առաջատարն է: Մեր մարզիկները երկամարտի 11 մեդալ են նվաճել, որից 4-ը՝ ոսկե, 3-ը՝ արծաթե և 4-ը՝ բրոնզե: Մեդալային հաշվարկը` մրցումային 8 օրերի արդյունքներով այս տեսքն ունի.  

̰
Թուրքիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը երևանյան առաջնությունը վերջին 10 տարիների լավագույնն է համարում

11:40 23.04.2023

Երևանում ավարտին մոտեցող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Թուրքիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Թալաթ Ունլյունի գնահատմամբ շատ լավ է կազմակերպվել։ «Շատ լուրջ և լավ պատրաստություն են տեսել կազմակերպիչները, մեզ տխրեցնող միակ բանը բոլորիդ հայտնի դրվագն է՝ մի ցուցարարի անհարգալից արարքով: Իսկապես, շատ ջանք է գործադրվել, ես մեր երկրի հեռուստատեսությանն էլ ասել եմ նույնը բանը, որ սա վերջին տասը […]

̰
Այսօր մրցապայքարի դուրս կգան Ջուլիետա Ավանեսյանը, Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը

11:26 23.04.2023

Ապրիլի 23-ին Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրն է։ Հայաստանն այսօր ներկայացնելու են Ջուլիետա Ավանեսյանը, Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը։ Մեդալների համար պայքարելու են 87 + կգ կանայք և +109 կգ տղամարդիկ:

̰
Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

22:11 22.04.2023

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 87 կգ քաշային Հռիփիսմե Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով (107+120 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային նախավերջին օրը: Հռիփսիմե Խուրշուդյանը փոքր բրոնզե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում: Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 196 կգ արդյունքով զբաղեցրել է 7-րդ տեղը: […]

̰
Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն

22:03 22.04.2023

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Նա 6:4 հաշվով հաղթեց սերբ Վիկտոր Նեմեշին: Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում նա 6:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Յունուս Էմրե Բաշարի նկատմամբ: Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ գոտեմարտել էր Խորվաթիայի ներկայացուցիչ Անտոնիո Կամենյասևիչի հետ և ժամանակից շուտ՝ 10:0 հաշվով վստահ հաղթանակ […]

̰
Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ

21:40 22.04.2023

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային նախավերջին օրվա վերջին մրցահերթում պայքարի են դուրս եկել կանանց 87 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի թիմը ներկայացնում են Հռիփսիմե Խուրշուդյանը և Մարգարիտա Առաքելյանը: Պոկում վարժությունից հետո Հռիփսիմե Խուրշուդյանը 107 կգ արդյունքով փոքր բրոնզե մեդալ է նվաճել՝ հաջող կատարելով բոլոր երեք մոտեցումները (100, 104, 107): Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարգարիտա Առաքելյանը հաջող է կատարել […]

̰
Հրաչյա Պողոսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

21:14 22.04.2023

Հրաչյա Պողոսյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Հիշեցնենք, որ երեկ հունահռոմեական ոճի ըմբիշ, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում ուժերը չափեց Ադրբեջանի ներկայացուցիչ Թալեհ Մամադովի հետ և 1:5 հաշվով պարտություն կրեց: Պողոսյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 10:1 հաշվով հաղթել էր Խորվաթիայի ներկայացուցչին:

̰
Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանի և բրոնզե մեդալակիր Պետրոս Պետրոսյանի պարգևատրման արարողությունը

20:35 22.04.2023

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանի և բրոնզե մեդալակիր Պետրոս Պետրոսյանի պարգևատրման արարողությունը: Պարգևատրմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:

̰
Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ. 9:0 հաշվով հաղթել է Չեխիայի ներկայացուցչին

20:29 22.04.2023

Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիիիիիիչ: Նա 9:0 հաշվով հաղթել է Չեխիայի ներկայացուցչին:  

̰
Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Պետրոս Պետոսյանը՝ բրոնզե մեդալակիր

19:42 22.04.2023

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր գյումրեցի Սամվել Գասպարյանը (109 կգ) կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն՝ Երևանում ընթացող առաջնությունում ոսկե մեդալ նվաճելով երկամարտի 395 կգ արդյունքով (175+220 կգ): Գասպարյանը փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում: Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 20-ամյա Պետրոս Պետրոսյանը երկամարտի 379 […]

̰
Արոնյանը երկրորդն է Satty Zhuldyz արագ շախմատի մրցաշարում

19:30 22.04.2023

Լևոն Արոնյանը «Satty Zhuldyz» արագ շախմատի մրցաշարում 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և զբաղեցրել  2-րդ հորիզոնականը: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Հնդկաստանի ներկայացուցիչ Արջուն Էրգաիսին, իսկ եռյակը եզրափակել է Ալեքսանդր Գրիշչուկը: Հաղորդում է ArmSport.am-ը։

̰
Խոսք եմ տալիս, որ դեռ շատ կլսեք իմ անունը. Գարիկ Կարապետյան

18:08 22.04.2023

102 կգ քաշային կարգում Եվրոպայի նորընծա չեմպիոն, գյումրեցի Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալակիր դառնալուց հետո լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով: «Այս տարիքում Եվրոպայի չեմպիոն դառնալն ու երեք ռեկորդ սահմանելն աննկարագրելի զգացողություն է, բացի դրանից իմ հայրենիքի մեջ կարողացա բարձրացնել մեր դրոշը… Շնորհակալ եմ ծնողներիս, իմ մարզիչներին, որ ինձ այսպես են դաստիարակել ու այս տարիքիս արդեն […]

̰
Սպորտում ամեն ինչ պատահում է, չընկճվես. Նազիկ Ավդալյանն աջակցել է Լիանա Գյուրջյանին

17:55 22.04.2023

Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանն աջակցել է Լիանա Գյուրջյանին, ով հայտարարել էր, որ մարտի սկզբին ձեռքի կոտրվածք է ստացել և երկու շաբաթ չի մարզվել՝ չհասցնելով լիարժեք վերականգնվել: «Սպորտում ամեն ինչ պատահում է, չընկճվես: Դու այս մրցումներին էլ փայլում էիր, իսկ հաղթանակներդ դեռ առջևում են…»,- Գյուրջյանի գրառման մեկնաբանություններում գրել է Նազիկ Ավդալյանը, որը Երևանում […]

̰
Գևորգ Ղարիբյանը կիսաեզրափակիչում է, որտեղ կմրցի Էդմոն Նազարյանի հետ. ըմբշամարտի ԵԱ

17:35 22.04.2023

Զագրեբում ընթացող հունաահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ: 1/8 եզրափակիչի գոտեմարտում Գևորգը 9-1 հաշվով հաղթել էր Դանիան ներկայացնող Նիկոլայ Մոհամադիին: 1/4 եզրափակիչում Գևորգը պետք է գոտեմարտեր լիտվացի Ջուստաս Պետրավիչուսի հետ, սակայն վերջինս վնասվածքի պատճառով գորգ դուրս չի եկել:  Կիսաեզրափակիչում Գևորգը կմրցի Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշ Էդմոն Նազարյանի […]

̰
Մարտի 6-ին կոտրել էի ձեռքս ու 2 շաբաթ չեմ մարզվել, դեռ շա՜տ կլսեք իմ անունը տարբեր հարթակներից. Լիանա Գյուրջյան

17:20 22.04.2023

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում երկամարտի 215 կգ արդյունքով զբաղեցրել էր 10-րդ հորիզոնականը: Գյուրջյանը հայտնել է, որ մարտին վնասվածք էր ստացել, որից հետո 2 շաբաթ չէր մարզվել։ «Մարտի 6-ին կոտրել էի ձեռքս ու 2 շաբաթ չեմ մարզվել, մինչ դա գտնվում էի փայլուն մարզավիճակում: Մինչև մարտի 25-ը […]

̰
Միակ պարտությունը Տիգրան Հարությունյանին զրկեց գլխավոր մրցանակից. LUC Open

17:08 22.04.2023

Տիգրան Հարությունյանը հաջող ելույթ ունեցավ ֆրանսիական Լիլում անցկացված շախմատի միջազգային LUC Open մրցաշարում: Վերջին՝ 9-րդ տուրից առաջ հայ գրոսմայստերը 6,5 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Սակայն վերջին մրցախաղում Հարությունյանը պարտվեց բուլղարացի Ռադոսլավ Դիմիտրովին ու զրկվեց գլխավոր մրցանակից: Դա մրցաշարում Տիգրան Հարությունյանի միակ պարտությունն էր, որը ճակատագրական եղավ նրա համար: Նախորդ 8 պարտիաներում հայ շախմատիստը տարել […]

̰
Շանթ Խաչատրյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ըմբշամարտի ԵԱ

16:58 22.04.2023

Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ: Շանթը որակավորման փուլում 9-3 հաշվով հաղթել էր վրացի ըմբիշ Ռամազ Զոիձեին: 1/8 եզրափակչում Շանթը գոտեմարտել էր մոլդովացի Վալենտին Պետիչի հետ: 9-4 հաշվի ժամանակ Շանթը տուշեով հաղթել էր մոլդովացուն և դուրս եկել 1/4 եզրափակիչ, որտեղ մրցեց Սերբիայի ներկայացուցիչ Ալի Արսալանի […]

̰
Արթուր Ալեքսանյանը հաղթեց վրացի ըմբիշին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. ըմբշամարտի ԵԱ

16:55 22.04.2023

Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող մեկնարկեց նաև Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: 1/8 եզրափակչի գոտեմարտում նա 3-1 հաշվով հաղթեց վրացի Ռոբերտ Կոբլիաշվիլիին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ:

̰
19-ամյա գյումրեցի Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ սահմանելով նոր ռեկորդներ

16:44 22.04.2023

102 կգ քաշային գյումրեցի Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Պոկում վարժությունում նա փոքր ոսկե մեդալ էր նվաճել՝ 178 կգ արդյունքով: 19-ամյա Գարիկ Կարապետյանը այս արդյունքով նաև Եվրոպայի երիտասարդական ռեկորդ էր սահմանել: Այս վարժությունում երկրորդ արդյունքը ցույց էր տվել Վրաստանի ներկայացուցիչ Չխեիձեն՝ 173 կգ-ով: Հրում վարժությունում ևս Գարիկը հաջող հանդես եկավ՝ սանձելով նախ 208, ապա 214 […]

̰
Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին. ըմբշամարտի ԵԱ

16:27 22.04.2023

Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում փայլուն է մեկնարկել Բուլղարիան ներկայացնող հայազգի ըմբիշ Էդմոն Նազարյանը: Նա առաջին գոտեմարտում 7-3 հաշվով հաղթել է ադրբեջանցի Նիհատ Մամադլիին: Հիշեցնենք, որ Էդմոնը անվանի հայ ըմբիշ, Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է:

̰
Գյումրեցի Գարիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց՝ սահմանելով Եվրոպայի ռեկորդ. մրցումները շարունակվում են

16:04 22.04.2023

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ 178 կգ արդյունքով: 20-ամյա Գարիկ Կարապետյանը այս արդյունքով նաև Եվրոպայի երիտասարդական ռեկորդ է սահմանել: Այս վարժությունում երկրորդ արդյունքը ցույց է տվել Վրաստանի ներկայացուցիչ Չխեիձեն՝ 173 կգ-ով, իսկ եռյակը եզրափակել է գերմանացի Մաթեուս Հոֆմանը՝ 172 կգ-ով: Քիչ անց կմեկնարկի հրում […]

̰
Գևորգ Ղարիբյանը ևս մեկնարկում է հաղթանակով. ըմբշամարտի ԵԱ

15:57 22.04.2023

Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաղթանակով է մեկնարկել նաև 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը: 1/8 եզրափակչի գոտեմարտում Գևորգը 9-1 հաշվով հաղթել է Դանիան ներկայացնող Նիկոլայ Մոհամադիին: 1/4 եզրափակչում Գևորգը կգոտեմարտի Միխաել Բեսենիչ (Խորվաթիա)-Ջուստաս Պետրավիչուս (Լիտվա) զույգի հաղթողի հետ:

̰
Սամվել Գրիգորյանը հաղթեց տուշեով և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. ըմբշամարտի ԵԱ

15:47 22.04.2023

Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող է մեկնարկել 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը: 1/8 եզրափակիչ գոտեմարտում 6-1 հաշվի ժամանակ Սամվելը տուշե է կատարել և ժամանակից շուտ հաղթել է նորվեգացի Էքսաուկ Մուկուբուին: 1/4 եզրափակչում Սամվելը կմրցի ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովի հետ:

̰
Սլավիկ Գալստյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Գալուստյանին. ըմբշամարտի ԵԱ

15:40 22.04.2023

Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում անհաջող է մեկնարկել  67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Մեր ըմբիշը որակավորման փուլի գոտեմարտում 2-3 հաշվով զիջել է Ֆրանսիան ներկայացնող հայազգի ըմբիշ Տիգրան Գալուստյանին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը երկրորդ հաղթանակն է տարել և դուրս է եկել 1/4 եզրափակիչ:

̰
Շանթ Խաչատրյանը 2-րդ հաղթանակը տարավ տուշեով և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. ըմբշամարտի ԵԱ

15:28 22.04.2023

Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարում ներգրավվել է 5 հայ ըմբիշ: Առաջինը մրցագորգ է դուրս եկել 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը: Շանթը որակավորման փուլում 9-3 հաշվով հաղթել էր վրացի ըմբիշ Ռամազ Զոիձեին: 1/8 եզրափակչում Շանթը գոտեմարտել է մոլդովացի Վալենտին Պետիչի հետ: 9-4 հաշվի ժամանակ Շանթը տուշեով հաղթել է մոլդովացուն և դուրս եկել […]

̰
Շանթ Խաչատրյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել է վրացի ըմբիշին. ըմբշամարտի ԵԱ

14:39 22.04.2023

Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարում ներգրավվել է 5 հայ ըմբիշ: Առաջինը մրցագորգ է դուրս եկել 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը: Շանթը որակավորման փուլում գերազանց գոտեմարտ է անցկացրել և 9-3 հաշվով հաղթել է վրացի ըմբիշ Ռամազ Զոիձեին: 1/8 եզրափակչում Շանթը կգոտեմարտի մոլդովացի Վալենտին Պետիչի հետ: Մեր մյուս ըմբիշները դեռ մրցագորգ դուրս չեն […]

̰
Իտալիայում հետաքրքրություն կա Սպերցյանի նկատմամբ. Ֆրանկո Կամոցի

14:25 22.04.2023

«Սպարտակի» նախկին սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի խորհրդական Ֆրանկո Կամոցին РБ Спорт-ին ասել է, որ իտալական որոշ ակումբներ դիմել են իրեն Էդուարդ Սպերցյանի հարցով։ «Կրասնոդարի» խաղացողով հետաքրքրված են եվրոպական տարբեր ակումբներ։ «Իտալիայում հետաքրքրություն կա Սպերցյանի նկատմամբ, որոշ ակումբներ ինձ հարցրել են նրա մասին: Բայց կարծում եմ, որ այս գործարքը հեշտ չի լինի։ Սպասենք ամռանը»,- ասել է Կամոցին։ […]

̰
Մեսսին հրաժարվել է Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի ակումբների առաջարկներից

14:04 22.04.2023

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարիերան շարունակելու առաջարկներ է ստացել Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի ակումբներից, սակայն մերժել է դրանք։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Լուիս Մասկարոն։ Մեսսին մնում է երկու ընտրության առաջ՝ երկարաձգել պայմանագիրը փարիզցիների հետ կամ վերադառնալ «Բարսելոնա»: Վերջին տարբերակը ամենաքննարկվողն է այս օրերին։ Ակումբն ամեն ինչ անում է, որպեսզի իր կազմում 21 տարի […]

̰
3 մեդալի սպասումով. ըմբշամարտի ԵԱ

13:30 22.04.2023

Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր կկայանան երեկ պայքարի մեջ ներգրավված և եզրափակիչ փուլ դուրս եկած ըմբիշների գոտեմարտերը: Հայաստանը այսօր մեդալի 3 հավակնորդ ունի: 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի վրացի Նուգզարի Ցուրցումիայի հետ: 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը դարձյալ բրոնզե մեդալի համար կպայքարի իտալացի Յակոպո Սանդրոնի հետ: Իսկ 77 […]

̰
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախավերջին օրը մրցահարթակ դուրս կգա 5 հայ ծանրորդ

13:12 22.04.2023

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախավերջին օրը մրցահարթակ դուրս կգա 5 հայ ծանրորդ: Ժամը 15:00-ից կսկսվի 102 կգ քաշային տղամարդկանց մրցապայքարը: Այստեղ Հայաստանը ներկայացնում է երիտասարդ ու տաղանդավոր մարզիկ, գյումրեցի Գարիկ Կարապետյանը: Ժամը 17:30-ից մրցահարթակը կտրամադրվի 109 կգ քաշային տղաներին: Այս քաշային կարգում ֆավորիտներից է գյումրեցի Սամվել Գասպարյանը: Մեդալների համար այս քաշային կարգում կփորձի պայքարել […]

̰
BACK_TO_TOP