15:28 22.04.2023
Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարում ներգրավվել է 5 հայ ըմբիշ: Առաջինը մրցագորգ է դուրս եկել 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը: Շանթը որակավորման փուլում 9-3 հաշվով հաղթել էր վրացի ըմբիշ Ռամազ Զոիձեին: 1/8 եզրափակչում Շանթը գոտեմարտել է մոլդովացի Վալենտին Պետիչի հետ: 9-4 հաշվի ժամանակ Շանթը տուշեով հաղթել է մոլդովացուն և դուրս եկել […]
14:39 22.04.2023
Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարում ներգրավվել է 5 հայ ըմբիշ: Առաջինը մրցագորգ է դուրս եկել 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը: Շանթը որակավորման փուլում գերազանց գոտեմարտ է անցկացրել և 9-3 հաշվով հաղթել է վրացի ըմբիշ Ռամազ Զոիձեին: 1/8 եզրափակչում Շանթը կգոտեմարտի մոլդովացի Վալենտին Պետիչի հետ: Մեր մյուս ըմբիշները դեռ մրցագորգ դուրս չեն […]
14:25 22.04.2023
«Սպարտակի» նախկին սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի խորհրդական Ֆրանկո Կամոցին РБ Спорт-ին ասել է, որ իտալական որոշ ակումբներ դիմել են իրեն Էդուարդ Սպերցյանի հարցով։ «Կրասնոդարի» խաղացողով հետաքրքրված են եվրոպական տարբեր ակումբներ։ «Իտալիայում հետաքրքրություն կա Սպերցյանի նկատմամբ, որոշ ակումբներ ինձ հարցրել են նրա մասին: Բայց կարծում եմ, որ այս գործարքը հեշտ չի լինի։ Սպասենք ամռանը»,- ասել է Կամոցին։ […]
14:04 22.04.2023
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարիերան շարունակելու առաջարկներ է ստացել Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի ակումբներից, սակայն մերժել է դրանք։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Լուիս Մասկարոն։ Մեսսին մնում է երկու ընտրության առաջ՝ երկարաձգել պայմանագիրը փարիզցիների հետ կամ վերադառնալ «Բարսելոնա»: Վերջին տարբերակը ամենաքննարկվողն է այս օրերին։ Ակումբն ամեն ինչ անում է, որպեսզի իր կազմում 21 տարի […]
13:30 22.04.2023
Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր կկայանան երեկ պայքարի մեջ ներգրավված և եզրափակիչ փուլ դուրս եկած ըմբիշների գոտեմարտերը: Հայաստանը այսօր մեդալի 3 հավակնորդ ունի: 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի վրացի Նուգզարի Ցուրցումիայի հետ: 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը դարձյալ բրոնզե մեդալի համար կպայքարի իտալացի Յակոպո Սանդրոնի հետ: Իսկ 77 […]
13:12 22.04.2023
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախավերջին օրը մրցահարթակ դուրս կգա 5 հայ ծանրորդ: Ժամը 15:00-ից կսկսվի 102 կգ քաշային տղամարդկանց մրցապայքարը: Այստեղ Հայաստանը ներկայացնում է երիտասարդ ու տաղանդավոր մարզիկ, գյումրեցի Գարիկ Կարապետյանը: Ժամը 17:30-ից մրցահարթակը կտրամադրվի 109 կգ քաշային տղաներին: Այս քաշային կարգում ֆավորիտներից է գյումրեցի Սամվել Գասպարյանը: Մեդալների համար այս քաշային կարգում կփորձի պայքարել […]
12:53 22.04.2023
Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարում կներգրավվեն 5 հայ ըմբիշներ: Հայաստանի հավաքականի կազմում մրցագորգ դուրս կգան Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ) և Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ):
21:46 21.04.2023
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցահարթակ էին դուրս եկել 96 կգ քաշային տղամարդիկ: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Եվրոպայի գործող չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանն ու փոխչեմպիոն Արա Աղանյանը: Պոկում վարժությունում 172 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ նվաճեց Դավիթ Հովհաննիսյանը, իսկ Արա Աղանյանը 165 կգ արդյունքով նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Դավիթը ևս ամենաուժեղն էր: […]
21:03 21.04.2023
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցահարթակ են դուրս եկել 96 կգ քաշային տղամարդիկ: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում են Եվրոպայի գործող չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանն ու փոխչեմպիոն Արա Աղանյանը: Ավարտվել են մրցումները պոկում վարժությունում: 172 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ է նվաճել Դավիթ Հովհաննիսյանը, իսկ Արա Աղանյանը 165 կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզե մեդալ: Մրցումները […]
20:55 21.04.2023
Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային ասոցիացիայի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերաբերյալ, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը: 38-ամյա ֆուտբոլիստը չի պատժվի «Ալ Հիլալի» դեմ հանդիպումից հետո երկրպագուներին անպարկեշտ ժեստ ցույց տալու համար: «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը նման քայլի էր դիմել, երբ երկրպագուները վանկարկել էին Լիոնել Մեսսիի անունը: Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ալ […]
19:50 21.04.2023
Հենրիխ Մխիթարյանը դարձավ պատմության առաջին հայ ֆուտբոլիստը, որը կխաղա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում: Ընթացիկ մրցաշրջանում նա միլանյան ակումբի կազմում 41 պաշտոնական խաղում խփել է 4 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ինտերն» ուժերը կչափի Իտալիայի չեմպիոն «Միլանի» հետ:
19:31 21.04.2023
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Կիսաեզրափակչում նա 6:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Յունուս Էմրե Բաշարի նկատմամբ: Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ գոտեմարտել էր Խորվաթիայի ներկայացուցիչ Անտոնիո Կամենյասևիչի հետ և ժամանակից շուտ՝ 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարել, ապա քառորդ եզրափակչում տուշեով առավելության […]
19:27 21.04.2023
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում ուժերը չափեց Ադրբեջանի ներկայացուցիչ Թալեհ Մամադովի հետ և 1:5 հաշվով պարտություն կրեց: Պողոսյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 10:1 հաշվով հաղթել էր Խորվաթիայի ներկայացուցչին: Հրաչյա Պողոսյանը վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:
19:06 21.04.2023
Երևանում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցահարթակ էին դուրս եկել 81 կիլոգրամ քաշային կանայք: Այս քաշային կարգում A խմբում Հայաստանը ներկայացնում էր Լիանա Գյուրջյանը: A խմբում ընդգրկված էր յոթ մարզուհի: Հիշեցնենք, որ B խմբում էլ առավոտյան հանդես էր եկել Աննա Ամրոյանը: Գյուրջյանը, որից մեդալային սպասելիքներ կային, անհաջող հանդես եկավ: Նա ընդամենը մեկական արդյունավետ մոտեցումներ ունեցավ […]
18:32 21.04.2023
Երևանում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցահարթակ են դուրս եկել 81 կիլոգրամ քաշային կանայք: Այս քաշային կարգում A խմբում Հայաստանը ներկայացնում է Լիանա Գյուրջյանը: A խմբում ընդգրկված է յոթ մարզուհի: Մրցումները պոկում վարժությունում ավարտվել են, Գյուրջյանը միայն մեկ արդյունավետ մոտեցում է ունեցել՝ սանձելով 95 կիլոգրամանոց ծանրաձողը: Այս վարժությունից հետո նա յոթերորդն է:
17:59 21.04.2023
Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը չկարողացան դուրս գալ կիսաեզրափակիչ: Մինչ այդ երկու հաղթանակ տարած Նազարյանը 1/4 եզրափակչում 4-8 հաշվով զիջեց Շվեյցարիան ներկայացնող Դամիան Էուվին: Իսկ գերծանրքաշային Օվասապյանը առաջին հաղթանակից հետո նվազագույն տարբերությամբ՝ 4-5 հաշվով պարտվեց լիտվացի Մանտաս Կնիստաուսին: Ավելի վաղ նշել էինք, […]
17:32 21.04.2023
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտնել է, որ ստեղծում է սեփական ֆուտբոլային ակումբը: «Հիմա իմ գործը սեփական ֆուտբոլային ակումբ ստեղծելն է: Աշխատավարձ դեռ չկա, բայց կլինի։ Իսկ վերջին տարիներին խնայողություններով էի ապրում: Ակումբի ստեղծման համար ներդրումներ ենք անում ես ու ընկերս, դեռ հովանավորներ չունենք։ Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան աշխատելու համար գումար չեմ ստանում, […]
17:10 21.04.2023
Զագրեբում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր մրցագորգ դուրս եկած 5 հայ ըմբիշներից 4-ը շարունակում է առաջ շարժվել: Քիչ առաջ իր երկրորդ գոտեմարտն է անցկացրել 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը: Առաջին գոտեմարտում Մալխասը ժամանակից շուտ՝ 10-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Խորվաթիայի ներկայացուցիչ Անտոնիո Կամենյասեվիչի նկատմամբ: 1/4 եզրափակչում էլ Մալխասը տուշե հնարքով հաղթել […]
17:05 21.04.2023
Զագրեբում ընթացող հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը հաջող է մեկնարկել 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը: Հրաչյան պայքարը սկսել է 1/4 եզրափակչից և 10-1 հաշվով հաղթել է Խորվաթիայի ներկայացուցիչ Իվան Լիզատովիչին: 1/2 եզրափակիչում Հրաչյան կգոտեմարտի ադրբեջանցի Թալեհ Մամադովի հետ:
17:00 21.04.2023
Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում անհաջող մեկնարկեց 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը: Հայ ըմբիշը պայքարը սկսեց քառորդ եզրափակչից, որտեղ մրցեց թուրք Ադեմ Բուրակ Ուզունի հետ ու պարտություն կրեց 12-3 հաշվով: Եթե թուրք ըմբիշը հասնի եզրափակիչ, ապա Մկրտչյանը կկարողանա սփոփիչ գոտեմարտ անցկացնել և պայքարել բրոնզե մեդալի համար:
16:45 21.04.2023
Զագրեբում ընթանող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաղթանակով է մեկնարկել նաև 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը: Հայ ըմբիշը 1/8 եզրափակիչ գոտեմարտում 2-0 հաշվով հաղթել է Գերմանիայի ներկայացուցիչ Ֆրանց Ռիխտերին: 1/4 եզրափակչում ավիթը կգոտեմարտի լիտվացի Մանտաս Կնիստաուսի հետ: Ավելի վաղ տեղեկացրել էին, որ Մալխաս Ամոյանը և Վիգեն Նազարյանը ևս հաղթանակներով էին մեկնարկել, Վիգենը արդեն 2-րդ հաղթանակն […]
16:25 21.04.2023
Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայիում երկրորդ հաղթանակը տարավ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը: Որակավորման փուլի գոտեմարտում նա 8-7 հաշվով հաղթել է լեհ Արկադիուշ Կուլինիչին: Իսկ 1/8 եզրափակչում Վիգենը հաղթանակի է հասել ավստրիացի Լուկաս Ստաուդաչերի հետ գոտեմարտում: Այսպիսով Վիգենը դուրս է եկել 1/4 եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի Շվեյցարիան ներկայացնող Դամիան Էուվի հետ:
16:15 21.04.2023
Զագրեբում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայ ըմբիշներից 5-ն են այսօր մասնակցում մրցաշարին: Քիչ առաջ իր առաջին գոտեմարտն է անցկացրել 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը: Մալխասը ժամանակից շուտ 10-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել խորվաթիայի ներկայացուցիչ Անտոնիո Կամենյասեվիչի նկատմամբ: 1/4 եզրափակիչում Մալխասը կգոտեմարտի Դանիայի ներկայացուցիչ Օլիվեր Կրյուգերի հետ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ […]
15:10 21.04.2023
WhoScored վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է Միլանի «Ինտերի» ու Լիսաբոնի «Բենֆիկայի» միջև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղին մասնակցած ֆուտբոլիստների գնահատականները: Հենրիխ Մխիթարյանի խաղը գնահատվել է 6,6 միավորով։ 34-ամյա կիսապաշտպանն անցկացրել էր ամբողջ հանդիպումը։ Խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական ակումբի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, ով դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ (8,3 միավոր): […]
15:04 21.04.2023
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթանում է արագ և կայծակնային շախմատի Satty Zhuldyz միջազգային մրցաշարը, որի 12 մասնակիցների թվում են Հայկ Մարտիրոսյանն ու ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը: Մրցաշարի մրցումային առաջին օրը կայացան արագ շախմատի մեկնարկային 4 տուրերը: Մեկնարկում ավելի հաջող էր Արոնյանի ելույթը: Նա մրցաշարը սկսեց ուզբեկ Ջավոխիր Սինդարովի նկատմամբ սևերով տարած հաղթանակով: Հաջորդ տուրերում Լևոնը հաշտություն […]
14:48 21.04.2023
Զագրեբում մեկնարկել էէ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: 10 ըմբիշով Զագրեբ մեկնած Հայաստանի հավաքականից այսօր մրցումներին մասնակցում են Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ), Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Վիգեն Նազարյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ): Առաջինը մրցագորգ է դուրս եկել Վիգեն Նազարյանը: Որակավորման փուլի […]
14:42 21.04.2023
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 76 կգ քաշային Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում փոխչեմպիոն հռչակվելուց հետո հարցազրույց է տվել լրագրողներին: «Այս առաջնությունում կարողացա անել այսքանը: Արել եմ ուժերիս ներածին չափով ամեն ինչ: Ամեն դեպքում ես գոհ եմ իմ արդյունքից: Իհարկե, այս պահի դրությամբ ֆրանսիացուն հասնել հնարավոր չէր: Բայց անհնարին ոչին չկա»,- ասել է հայ մարզուհին: Տաթևը […]
14:29 21.04.2023
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է ռուսական թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը եվրոպական ակումբ։ «Անցյալ ամառ նա ինձ հետ խորհրդակցեց Եվրոպա տեղափոխվելու վերաբերյալ: Նա արդեն ուներ տարբերակներ։ Ես նրան ասացի. «Մեկ տարի էլ խաղա Ռուսաստանում, հետո ես քեզ կուղարկեմ Եվրոպա»։ Ինձ թվում էր, որ անցյալ ամառ դեռ վաղ էր հեռանալ։ […]
14:22 21.04.2023
Աստանայում շարունակվում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչիի ու չինացի Դին Լիժենի միջև: Այսօր կկայանա 9-րդ պարտիան: 8-րդ տուրից հետո Նեպոմնյաշչին առջևում է 4,5:3,5 հաշվով։ Գրոսմայստերները կանցկացնեն 14 պարտիա։ ՀԵթե հաղթողը չորոշվի կանցկացվի թայ-բրեյք։
14:15 21.04.2023
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Ռոման» ընդունել էր «Ֆեյենոորդին»։ 60-րդ րոպեին Սպինացոլան առաջ մղեց հռոմեացիներին: Տասը րոպե անց մրցակիցը հավասարեցրեց հաշիվը։ Խաղի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ Պաուլո Դիբալան գրավեց մրցակցի դարպասն ու խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ, որտեղ Շարավիի և Պելեգրինիի գոլերի շնորհիվ Մոուրինյուի սաները հաղթեցին մրցակցին ու դուրս եկան մրցաշարի կիսաեզրափակիչ։ Առաջին […]