14:22 21.04.2023
Աստանայում շարունակվում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչիի ու չինացի Դին Լիժենի միջև: Այսօր կկայանա 9-րդ պարտիան: 8-րդ տուրից հետո Նեպոմնյաշչին առջևում է 4,5:3,5 հաշվով։ Գրոսմայստերները կանցկացնեն 14 պարտիա։ ՀԵթե հաղթողը չորոշվի կանցկացվի թայ-բրեյք։
14:15 21.04.2023
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Ռոման» ընդունել էր «Ֆեյենոորդին»։ 60-րդ րոպեին Սպինացոլան առաջ մղեց հռոմեացիներին: Տասը րոպե անց մրցակիցը հավասարեցրեց հաշիվը։ Խաղի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ Պաուլո Դիբալան գրավեց մրցակցի դարպասն ու խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ, որտեղ Շարավիի և Պելեգրինիի գոլերի շնորհիվ Մոուրինյուի սաները հաղթեցին մրցակցին ու դուրս եկան մրցաշարի կիսաեզրափակիչ։ Առաջին […]
13:53 21.04.2023
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 81 կգ քաշային Աննա Ամրոյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում, B ենթախմբում երկամարտի 202 կգ արդյունքով (85+117 կգ) 6-րդ տեղն է զբաղեցրել: Պոկում վարժությունում նա հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը՝ բարձրացնելով 85 կգ կշռող ծանրաձողը: Երկրորդ և երրորդ մոտեցումների համար Աննան 91 կգ է պատվիրել, սակայն, չի կարողացել այն բարձրացնել: […]
13:40 21.04.2023
Զագրեբում մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: 10 ըմբիշով Զագրեբ մեկնած Հայաստանի հավաքականից այսօր գորգ դուրս կգան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ), Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Վիգեն Նազարյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ): Ռուդիկ Մկրտչյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից, որտեղ կմրցի թուրք […]
11:30 21.04.2023
Իտալիայում չեղարկել է «Յուվենտուսից» 15 միավոր հանելու որոշումն ու նոր դատական վարույթ նշանակվել: Իտալիայի բարձրագույն սպորտային մարմինը դատարանին պարտավորեցրել է վերանայել իր նախկին որոշումը, որով «Յուվենտուսը» Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում զրկվել է 15 միավորից։ Իտալիայի 2022/2023 առաջնության ավարտին մնացել է 8 հանդիպում, այս որոշումը «Յուվենտուսին» բարձրացնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղից 3-րդը՝ ակտիվում ունենալով 59 […]
11:18 21.04.2023
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 7-րդ օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Կանանց 81 կգ քաշային կարգի B խմբում Հայաստանը ներկայացնում է աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Աննա Ամրոյանը: Նույն քաշային կարգի A խմբում մրցահարթակ դուրս կգա 2021 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն Լիանա Գյուրջյանը: Տղամարդկանց 96 կգ քաշայինն կարգում Հայաստանը […]
22:20 20.04.2023
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 76 կգ քաշային Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել՝ երկամարտի 226 կգ արդյունքով: Հայաստանի մյուս ներկայացուցիչ 16-ամյա Էմմա Պողոսյանը, երկամարտում գրանցելով 217 կգ, զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
22:13 20.04.2023
2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 11-րդ ռակետ, ՌԴ-ը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Բարսելոնայի ATP-500 կարգի մրցաշարի քառորդ եզրափակիչ, որի մրցանակային ֆոնդը կազմել է 2 722 480 եվրո։ Երրորդ շրջանի խաղում Խաչանովը 3:6, 4:6 հաշվով պարտվել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Դանիել Էվանսին: Թենիսիստների հանդիպումը տևել է 1 ժամ 29 […]
21:37 20.04.2023
Հայ սամբիստները 2023թ. Սամբոյի Եվրոպայի առաջնությունում ընդհանուր հաշվարկով գրավել են թիմային երկրորդ տեղը՝ նվաճելով երկու ոսկե, մեկ արծաթե, չորս բրոնզե մեդալ: Իսրայելի Հայֆա քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը հայ սամբիստներից 6-ն էին մտել ասպարեզ: Արամ Աղաջանյանը, Վահագն Չալյանը, Նորիկ Խուրշուդյանը անմասն են մնացել մեդալների համար պայքարից, իսկ 58 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը […]
21:30 20.04.2023
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում Ադրբեջանի դրոշը հրկիզած Արամ Նիկոլյանի նկատմամբ: Այդ մասին հայտնել է Interfax-Azerbaijan-ը: Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության` «Ադրբեջանի քաղաքացիների դեմ ուղղված այդ հանցանքը կատարվել է ազգային ատելության հողի վրա և ուղղված է Ադրբեջանի դեմ ատելության հրահրմանը և ազգային արժանապատվության ոտնահարմանը»: Հայաստանի Ներքին գործերի նախարարության […]
21:23 20.04.2023
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալը նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով. «Յուրաքանչյուր մարզիկ պայքարում է չեմպիոն դառնալու համար, բայց այս պահի դրությամբ երկրորդ տեղն էլ գոհացնող է: Վնասվածք ունեի, ծնկիս վնասվածքը շատ լուրջ էր, աշխարհի առաջնությունում լավ ելույթ չունեցա։ Բոլորը մտածում էին՝ ժամանակն է, որ Անդրանիկ Կարապետյանն ավարտի կարիերան: Հաշվի չեն առնում, որ վնասվածքներն […]
21:02 20.04.2023
Երևանում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ընթանում է 76 կգ քաշային կանանց մրցապայքարը: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում են Տաթև Հակոբյանն ու Էմմա Պողոսյանը: Առաջին վարժությունից հետո Տաթև Հակոբյանը 104 կգ արդյունքով երկրորդն է և արդեն նվաճել է փոքր արծաթե մեդալ: Էմմա Պողոսյանը բարձրացրել է 96 կգ, ինչը բավարար չէր փոքր մեդալ նվաճելու համար: Այս վարժությունում […]
20:55 20.04.2023
Իսրայելում ընթացող Եվրոպայի առաջնությունում հաջող ելույթներ են ունենում հայ սամբիստները: Եվրոպայի չեմպիոնի կոչումն այսօր նվաճել է մարտական սամբոյի ներկայացուցցիչ 98 կգ քաշային Արման Ավանեսյանը: Նա ոսկե մեդալի համար գոտեմարտել է Բելառուսը ներկայացնող Ռաման Դամյուի հետ և հաղթանակի հասել: Այսօր ավելի վաղ, 58 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը բրոնզե մեդալ էր նվաճել, իսկ կանանց 54 կգ քաշային […]
20:09 20.04.2023
Ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը հայտնել է, որ կփոխի քաշային կարգն ու հանդես կգա 57 կգ քաշային կարգում, որպեսզի մասնակցի 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերին: «Կփոխեմ քաշային կարգս ու 57 կգ քաշայինների կարգում կդառնամ աշխարհի չեմպիոն: Այս տարի բաց չեմ թողնի աշխարհի չեմպիոն դառնալու հնարավորությունը: 57 կգ քաշային կարգում առաջինը կլինեմ ու կմասնակցեմ […]
19:58 20.04.2023
Լա լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը խոսել է Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին։ «Ես Մեսսիի երկրպագուն եմ, բայց մենք չենք փոխելու կանոնները, որպեսզի «Բարսելոնան» կարողանա պայմանագիր կնքել նրա հետ։ «Բարսելոնան» կարող է որոշ քայլեր ձեռնարկել Մեսսիին վերադարձնելու համար, բայց այս պահին նրանք դա չեն կարող անել։ Դեռ շատ ժամանակ կա, նրանք կարող են պայմանագիր կնքել […]
19:56 20.04.2023
Իսրայելի Հայֆա քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը հայ սամբիստներից մրցագորգ են դուրս եկել ևս վեցը: 54 կգ քաշային կարգում հանդես եկող Վարսիկ Գրիգորյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ մրցել է ռուսաստանցի Մարգարիտա Բարնևայի հետ և պարտություն է կրել՝ արժանանալով արծաթե մեդալի: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր բրոնզե մեդալ է նվաճել Տիգրան Կիրակոսյանը: […]
19:53 20.04.2023
Իսրայելի Հայֆա քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը հայ սամբիստներից մրցագորգ են դուրս եկել ևս վեցը: 58 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը նվաճել է բրոնզե մեդալ: Հիշեցնենք, որ երեկ մեր սամբիստները նվաճել էին 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ:
19:25 20.04.2023
Երևանում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը հարթակ էին դուրս եկել 89 կգ քաշային ծանրորդները: Հայաստանն այստեղ ներկայացնում էր Անդրանիկ Կարապետյանը: Պոկում վարժությունում Անդրանիկը փայլուն հանդես եկավ՝ իրացնելով իր բոլոր մոտեցումները և 178 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում Անդրանիկը սանձեց 190 և 196 կգ կշռող ծանրաձողերը և գրավեց 5-րդ տեղը: Իսկ […]
18:33 20.04.2023
Երևանում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը հարթակ են դուրս եկել 89 կգ քաշային ծանրորդները: Հայաստանն այստեղ ներկայացնում է Անդրանիկ Կարապետյանը: Արդեն ավարտվել են մրցումները պոկում վարժությունում: Անդրանիկ Կարապետյանը հստակ իրացրել է իր բոլոր մոտեցումները և 178 կգ արդյունքով առաջատարն է: Կարապետյանը նվաճել է փոքր ոսկե մեդալ: Երկրորդ տեղում գտնվող բուլղարացի ծանրորդը բարձրացրել է […]
16:20 20.04.2023
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի TV-ն Կիպրոսում այցելել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանին, որը 2020 թվականից խաղում է «Անորտոսիս» ակումբում: «Կյանքը Կիպրոսում շատ լավ է, ես կասեի՝ հիանալի: Շատ լավ եմ հարմարվել, ինձ լավ ընդունել են: Կիպրոսցիներն ինչ-որ առումով նման են մեզ: Նման են բնավորությամբ և սովորույթներով, դրա համար շատ հեշտ եղավ հարմարվելը: 5 տարի […]
16:08 20.04.2023
Հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով մայիսի 28-ին երրորդ տարին անընդմեջ կանցկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ արդեն մեկնարկել է մրցաշարի հայտադիմումների ընդունման գործընթացը: Հայտերը կարող եք լրացնել մինչև մայիսի 25-ը ներառյալ` հետևյալ հղմամբ: Մրցաշարը կանցկացվի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի […]
11:40 20.04.2023
Սպորտային մարմնամարզության օլիմպիական չեմպիոն, ՌԴ-ը ներկայացնող հայազգի Արթուր Դալալոյանը, հերքել է, որ ինքն առաջարկ է ստացել ելույթ ունենալու Հայաստանի հավաքականում: «Ես ոչ մի առաջարկ չեմ ստացել։ Չգիտեմ, թե որտեղից են այդ խոսակցությունները: Որևէ քննարկում չի կարող լինել, ես երբեք չեմ մտածել այլ երկիր ներկայացնելու մասին։ Մեծացել եմ Ռուսաստանում և անչափ շնորհակալ եմ այս երկրին իմ […]
11:20 20.04.2023
Երևանում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը հարթակ դուրս կգա երեք հայ ծանրորդ: Առաջինը պայքարը կսկսի Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (89 կգ): Այս քաշային կարգում նախնական պատվերներով Կարապետյանից բարձր քաշեր պատվիրել են աշխարհի չեմպիոն, բուլղարացի Կառլոս Նասարն ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, իտալացի Անտոնիո Պիցոլատոն: Մրցումը կմեկնարկի ժամը 17:30-ին: Ժամը 20:00-ից հարթակ դուրս կգան 76 […]
10:58 20.04.2023
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 5-րդ տեղը: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցել էր 8 մարզիկով և ունեցել երկու չեմպիոն: Եվրոպայի եռակի չեմպիոն էր դարձել Արսեն Հարությունյանը (61 կգ): Աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) նույնպես դարձել էր Եվրոպայի չեմպիոն: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի […]
10:42 20.04.2023
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» Մյունխենում ոչ-ոքի է խաղացել «Բավարիայի» հետ: Թիմերը փոխանակել են մեկական գնդակ: Մանչեսթերյան թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Էրլինգ Հոլանդը՝ 57-րդ րոպեին: Մինչև այդ՝ առաջին խաղակեսում, նորվեգացին չէր կարողացել իրացնել 11 մետրանոցը: Խաղավերջում 11 մետրոնոց նշանակվել է հյուրերի դարպասին, որն իրացրել է Կիմիխը: Առաջին խաղում անգլիական թիմը […]
10:21 20.04.2023
«Հարությունյանը ապշեցնում է Աբակարովին»: Այսպիսի վերնագրով հոդված է տպագրել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան՝ UWW-Ն: Հոդվածում նշվում է, որ շատերը եզրափակիչ գոտեմարում ավելի գերադասելի էին համարում Ալբանինա ներկայացնող 57 կգ քաշայինների աշխարհի չեմպիոն Աբակարովի շանսերը: «Սակայն այն, ինչ տեղի ունեցավ չորեքշաբթի Զագրեբի մրցագորգում, բոլորին ապշեցրեց, Հարությունյանը նվաճեց իր երրորդ եվրոպական տիտղոսը Աբակարովին 5-2 հաշվով ջախջախելուց հետո: Նրա […]
10:06 20.04.2023
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» Միլանում ոչ-ոքի՝ 3:3 է խաղացել պորտուգալական «Բենֆիկայի» հետ: Միլանյան թիմի կազմում գոլերի հեղինակ են դարձել Բարելան, Մարտինեսն ու Կորեան: Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Առաջին խաղում, մրցակցի հարկի տակ միլանյան թիմը հաղթել էր 2:0 հաշվով: Այսպիսով, ՉԼ կիսաեզրափակիչում կլինի միլանյան դերբի: «Ինտերը» եզրափակիչ դուրս գալու համար կխաղա […]
09:48 20.04.2023
Ռուսաստանի գավաթի 1/4 եզրափակիչում «Կրասնոդարը» ընդունել էր «Կռիլյա Սովետովին» և հաղթանակ տարավ հետխաղյա 11-մետրանոց հարվածներով: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 2-2 հաշվով։ Տանտերերի կազմում հաշիվը բացել էր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը։ 47-րդ րոպեից մրցակիցը խաղում էր տասը հոգով։ Սպերցյանը մրցակցի դարպասը գրավել է նաև հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ։ Այսպիսով, «Կրասնոդարը» կխաղա մրցաշարի կիսաեզրափակիչում։
09:32 20.04.2023
Ռուս գեղասահորդուհի Դարիա Սամոխվալովան ամենաերկար կասկադն է կատարել մարզաձևի պատմության մեջ, հայտնում է «СЭ»-ն: 11-ամյա մարզուհին իրականացրել է 36 անընդմեջ ցատկ: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայի սան Վերոնիկա Ժիլինային, որը կատարել էր 19 անընդմեջ ցատկ:
08:44 20.04.2023
Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ընկերուհի Բրունա Բյանկարդին հայտարարել է, որ երեխայի է սպասում։ «Մենք երազում ենք քո կյանքի մասին, ծրագրում ենք քո ժամանումը, և իմանալով, որ դու այստեղ ես, մեր օրերն ավելի ուրախ են դառնում: Դու կգաս հիանալի ընտանիք՝ եղբոր, տատիկի և պապիկի, մորաքույրների և հորեղբայրների հետ, ովքեր արդեն շատ են սիրում քեզ: […]