10:06 20.04.2023
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» Միլանում ոչ-ոքի՝ 3:3 է խաղացել պորտուգալական «Բենֆիկայի» հետ: Միլանյան թիմի կազմում գոլերի հեղինակ են դարձել Բարելան, Մարտինեսն ու Կորեան: Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Առաջին խաղում, մրցակցի հարկի տակ միլանյան թիմը հաղթել էր 2:0 հաշվով: Այսպիսով, ՉԼ կիսաեզրափակիչում կլինի միլանյան դերբի: «Ինտերը» եզրափակիչ դուրս գալու համար կխաղա […]
09:48 20.04.2023
Ռուսաստանի գավաթի 1/4 եզրափակիչում «Կրասնոդարը» ընդունել էր «Կռիլյա Սովետովին» և հաղթանակ տարավ հետխաղյա 11-մետրանոց հարվածներով: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 2-2 հաշվով։ Տանտերերի կազմում հաշիվը բացել էր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը։ 47-րդ րոպեից մրցակիցը խաղում էր տասը հոգով։ Սպերցյանը մրցակցի դարպասը գրավել է նաև հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ։ Այսպիսով, «Կրասնոդարը» կխաղա մրցաշարի կիսաեզրափակիչում։
09:32 20.04.2023
Ռուս գեղասահորդուհի Դարիա Սամոխվալովան ամենաերկար կասկադն է կատարել մարզաձևի պատմության մեջ, հայտնում է «СЭ»-ն: 11-ամյա մարզուհին իրականացրել է 36 անընդմեջ ցատկ: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայի սան Վերոնիկա Ժիլինային, որը կատարել էր 19 անընդմեջ ցատկ:
08:44 20.04.2023
Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ընկերուհի Բրունա Բյանկարդին հայտարարել է, որ երեխայի է սպասում։ «Մենք երազում ենք քո կյանքի մասին, ծրագրում ենք քո ժամանումը, և իմանալով, որ դու այստեղ ես, մեր օրերն ավելի ուրախ են դառնում: Դու կգաս հիանալի ընտանիք՝ եղբոր, տատիկի և պապիկի, մորաքույրների և հորեղբայրների հետ, ովքեր արդեն շատ են սիրում քեզ: […]
23:07 19.04.2023
Ռուսաստանը ներկայացնող հայ մարտիկ Արման Ծառուկյանը կարող է մասնակցել UFC 288 մրցաշարին, որը կկայանա մայիսի 6-ին Նյու Ջերսիում, հայտնում է Metaratings-ը: Ծառուկյանի և բրազիլացի Ռենատո Մոյկանոյի միջև ապրիլի 30-ին Լաս Վեգասում նախատեսված մենամարտը չեղարկվել էր, քանի որ հայ մարտիկի մրցակիցը վնասվածք է ստացել: Այժմ UFC-ի ղեկավարությունը նոր մրցակից է փնտրում Ծառուկյանի համար: Հիշեցնենք, որ Արման […]
22:50 19.04.2023
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը գոհ է իր ներկայիս թիմից և պատրաստ է ակումբի հետ քննարկել նոր պայմանագրի պայմանները։ Այս մասին հայտնում է The Athletic բրիտանական հրատարակությունը։ Աղբյուրի համաձայն՝ Հոլանդը «Մանչեսթեր Սիթին» դիտարկում է որպես իր առաջընթացի համար իդեալական ակումբ։ Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում նորվեգացին արդեն 32 գոլ է խփել Անգլիայի Պրեմիեր լիգայում և կրկնել […]
22:30 19.04.2023
Ի՞նչ պատիժ կարող է կրել ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն, եթե նրա ռասիստական հայտարարությունները հաստատվեն։ Եթե Քրիստոֆ Գալտիեին առաջադրված մեղադրանքներն ապացուցվեն, նրան սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Հետաքննությունը կարող է երկար ձգվել։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը: Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ են հրապարակվել, որ մարզիչը իբր […]
22:18 19.04.2023
Մադրիդի «Ռեալը» ակտիվացրել է Կարիմ Բենզեմայի հետ պայմանագիրը մինչև 2024 թվականը երկարաձգելու տարբերակը։ Սա հարձակվողի վերջին մրցաշրջանը կլինի ակումբում։ Այս մասին հայտնում է AS-ը։ «Ռեալն» օգտվեց չգրված կանոնից, ըստ որի` «Ոսկե գնդակը» հաղթած խաղացողի հետ պայմանագիրը ավտոմատ կերպով երկարաձգվում է։ Ֆրանսիացին հասկանում է, որ հաջորդ մրցաշրջանն իր համար վերջինն է լինելու թիմում։ Բենզեման Լա Լիգայում […]
22:00 19.04.2023
Սաուդյան Արաբիայի առաջնության 25-րդ տուրում «Ալ Նասրն» արտագնա խաղում 0-2 հաշվով պարտվել է «Ալ Հիլյալին»: Հանդիպման 57-րդ րոպեին, 0-1 հաշվի ժամանակ, հյուրերի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դեղին քարտ է ստացել խառը մենամարտիկի՝ «խեղդող» հնարք կիրառելու համար: «Ալ Նասրը» 53 միավորով երկրորդն է Սաուդյան Արաբիայի առաջնությունում և երեք միավոր է զիջում առաջատար «Ալ Իթիհադին»: «Ալ Հիլյալը» […]
21:58 19.04.2023
Մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Արսեն Խանջյանը Իսրայելի Հայֆա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում դարձել է չեմպիոն: Խանջյանը մեկնարկում հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Չեռնոսկուլովին, ապա՝ ադրբեջանցի Ջավադզադեին, իսկ եզրափակիչում առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Դավիդի Լոռիաշվիլիի նկատմամբ և հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Ավելի վաղ մարզական սամբոյի մրցաշարում երրորդ տեղն էին զբաղեցրել Նարեկ Դալլաքյանը (64 […]
21:28 19.04.2023
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 0-8 հաշվով պարտվեց վրացի ըմբիշ Ավթանդիլ Կենտչաձեին: Հայաստանի ներկայացուցիչը նախօրեին քառորդ եզրափակիչում 0-3 հաշվով պարտվել էր Սլովակիան ներկայացնող Թայմուրազ Սալկազանովին, որը հասել էր եզրափակիչ՝ հնարավորության տալով հայ ըմբիշին պայքարել բրոնզե մեդալի համար: Ապրիլի 19-ին Ալիխանյանը սփոփիչ […]
21:11 19.04.2023
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցահարթակ են դուրս եկել 81 կգ քաշային ծանրորդները: Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում է Ռաֆիկ Հարությունյանը: Արդեն ավարտվել են մրցումները պոկում վարժությունում: Ռաֆիկը միայն երկրորդ մոտեցումն է արդյունավետ կատարել՝ սանձելով 150 կիլոգրամանոց ծանրաձողը: Այս ցուցանիշով հայ ծանրորդը 4-րդ տեղն է զբաղեցրել: Առաջին վարժությունից հետո առաջատարն իտալացի Օսկար Ռեյեսն է, ով […]
21:05 19.04.2023
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցահարթակ էին դուրս եկել 81 կգ քաշային ծանրորդները: Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում էր Ռաֆիկ Հարությունյանը: Պոկում վարժությունում մեր մարզիկը 150 կիլոգրամ արդյունքով ճանաչվեց 4-րդը: Ավելի հաջող հայ ծանրորդը հանդես եկավ հրում վարժությունում: Ռաֆիկը 187 կիլոգրամ արդյունքով նվաճեց փոքր արծաթե մեդալ, իսկ երկամարտի 337 կգ (150+187) արդյունքով Ռաֆիկը դարձավ բրոնզե […]
20:40 19.04.2023
Ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը հռչակվեց Եվրոպայի եռակի չեմպիոն։ 61 կգ քաշայինների եզրափակչում Հարությունյանը 5:2 հաշվով պարտության մատնեց Ալբանիայի ներկայացուցիչ Զալիմխան Աբակարովին։
20:02 19.04.2023
Աշխարհի 11-րդ ռակետ, ՌԴ-ը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Բարսելոնայի ATP-500 մրցաշարում: Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 51-րդ ռակետ, չիլիացի Նիկոլաս Ջարիի հետ և առավելության հասավ երկու սեթում՝ 6:4, 6:4։ Մրցախաղը տևեց 1 ժամ 35 րոպե։ 1/8 եզրափակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի բրիտանացի Դենիել Էվանսի և իտալացի Մատեո Առնալդիի դիմակայության հաղթողը։ Բարսելոնայի մրցանակային հիմնադրամը 2,7 […]
19:58 19.04.2023
Թուրքիան կարող է զրկվել այս տարվա Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպումն անցկացնելու հնարավորությունից: Այս մասին գրում է ermenihaber.am-ը, իսկ նման վարկած է առաջ քաշել բրիտանական հայտնի «Independent» պարբերականը: Նշվում է, որ Թուրքիայում մայիսի 14-ին կայանալու են համապետական ընտրություններ և դրանց արդյունքները կարող են քաոսային իրավիճակ ստեղծել երկրում, ինչն էլ վտանգի տակ կդնի եզրափակիչ մրցապայքարի անցկացման […]
19:47 19.04.2023
Սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլին կմասնակցեն Հայաստանի չորս ներկայացուցիչներ։ Մրցաշարը կկայանա ապրիլի 25-30-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան: Հայաստանի հավաքականը ելույթ կունենա հետևյալ կազմով. Հարություն Մերդինյան Արթուր Դավթյան Արթուր Ավետիսյան Գագիկ Խաչիկյան Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունները վարկանիշային են աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն […]
19:41 19.04.2023
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է պորտուգալական «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպման մասին: Լիսաբոնում կայացած առաջին խաղում իտալական թիմը հաղթել էր 2-0 հաշվով: «Մենք գիտենք, թե որքան լավն է մրցակիցը: Դժվար խաղ է լինելու և մենք պետք է ցույց տանք, թե ինչի ենք ունակ: Մենք պետք է շատ աշխատենք, եթե […]
19:25 19.04.2023
Ազատ ոճային ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն դառնալուց հետո UWW-ին տված հարցազրույցում խոսել է իր առաջիկա ծրագրերի մասին․ «Շատ ուրախ եմ։ Այս մեդալը մեզ համար շատ սպասված էր։ 2018 թվականից չէի կարողացել մասնակցել ԵԱ-ին, այդ իսկ պատճառով կրկնակի ուրախ եմ։ Մեծահասակների Եվրոպայի առաջնությունը շատ է տարբերվում տարբեր տարիքային խմբերի առաջնություններից։ Պետք […]
19:19 19.04.2023
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Միլանը» հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 1։1 է խաղացել «Նապոլիի» հետ։ Միլանյան թիմը երկխաղյա դիմակայությունում հաղթեց 2։1 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Խաղի հաշիվը 43-րդ րոպեին բացեց Օլիվյե Ժիրուն, որը 22-րդ րոպեին չէր կարողացել հստակ իրացնել 11 մետրանոց հարվածը։ 80-րդ րոպեին 11 մետրանոցից վրիպեց նաև տանտերերի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան։ Հանդիպման վերջնամասում՝ 90+3-րդ […]
19:06 19.04.2023
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի 2023 թվականի Եվրոպայի առաջնությունը։ Ազատ ոճային ըմբիշ, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք էր ստացել, քանի որ քառորդ եզրափակչում նրան հաղթած Սլովակիայի ներկայուցիչը՝ Թայմուրազ Սալկազանովը դուրս է եկել եզրափակիչ։ Ալիխանյանը սփոփիչ գոտեմարտում 3:2 հաշվով հաղթել է մակեդոնացի Ռասուլ Շապիևին և բրոնզե մեդալը կվիճարկի վրացի […]
18:45 19.04.2023
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալը» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթել է «Չելսիին» և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Մադրիդյան թիմն առաջին խաղում ևս առավելության էր հասել 2։0 հաշվով։ Պատասխան խաղում հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Ռոդրիգոն՝ աչքի ընկնելով հանդիպման 58-րդ և 80-րդ րոպեներին։
18:27 19.04.2023
«Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բենֆիկայի» դեմ խաղից առաջ կայացած մարզման ժամանակ վիճել է թիմակից Մարսելո Բրոզովիչի հետ, հայտնում է Calciomercato-ն։ Նա գնդակի հետևից վազելիս հրել է խորվաթին։ Բրոզովիչը ագրեսիվ է արձագանքել Օնանայի գործողություններին: Դանիլո Դամբրոզիոն և Ռոմելու Լուկակուն ստիպված են եղել միջամտել, որպեսզի վեճը չավարտվի ծեծկռտուքով: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Ինտեր» […]
17:28 19.04.2023
Դանիայի ծանրամարտի հավաքականի մարզիչ Անդերս Բենդիկսը Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը դասում է ամենաբարձր մակարդակով անցկացվող առաջնությունների շարքին: «Դեռևս շատ բան չենք տեսել Երևանում, բայց իսկապես վայելում ենք օրերն այստեղ: Մայրաքաղաքը իսկապես գեղեցիկ է: Իսկ ինչ վերաբերվում է կազմակերպչական աշխատանքներին, ապա սա լավագույն առաջնությունն է, որը ես տեսել եմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նա: Դանիացի […]
16:55 19.04.2023
Հայ մարզիկների հաջողությունները Եվրոպայի առաջնություններում շարունակում են սամբիստները: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից: Իսրայելի Հայֆա քաղաքում մեկնարկած Սամբոյի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը հայ սամբիստները լավ սկսեցին մրցելույթները և նվաճեցին առաջին մեդալները: Մարզական սամբոյի 64կգ և 79 կգ քաշային կարգերում բրոնզե մեդալների արժանացան համապատասխանաբար Նարեկ Դալլաքյանը և Բորիս Շատվերյանը: Իսկ 98 կգ քաշային կարգում […]
11:35 19.04.2023
Աստանայում շարունակվում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը։ Ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին յոթերորդ պարտիայում հաղթել է չինացի Դին Լիժենին: Այսպիսով 7-րդ տուրից հետո Նեպոմնյաշչին նորից առաջ է անցել հաշվի մեջ՝ 4-3։ Հաջորդ հանդիպումը կկայանա այսօր:
10:19 19.04.2023
Միլանի «Ինտերի» փոխնախագահ Խավիեր Ձանետին խոսել է մրցաշրջանի մասին՝ ասելով, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ պատասխան հանդիպումը որոշիչ կլինի իտալական թիմի ապագայի համար։ «Այս տարի «Ինտերն» ուժեղ է և ցույց է տալիս բարձր մակարդակ: «Բենֆիկայի» դեմ հանդիպումը որոշիչ է լինելու ակումբի ապագայի համար։ Ես չեմ կարող բացատրել առաջնությունում և Չեմպիոնների լիգայում թիմի […]
09:57 19.04.2023
Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին ողջունել է ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարությունը Ադրբեջանի պետական դրոշի հետ կապված միջադեպի վերաբերալ: «Ես ողջունում եմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունը։ Միջոցառումը չպետք է կապված լինի քաղաքականության հետ։ Ես անձամբ կարող եմ հաստատել միջոցառման հենց սկզբից սպորտային պատվիրակությունների համար նախատեսված անվտանգության ամենաբարձր մակարդակը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոնֆլիտին:
09:34 19.04.2023
Հայաստանի հավաքականի նախկին անդամ, ԱՄՆ-ը ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը և կայծակնային շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը ապրիլի 20-25-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կմասնակցեն «Satty Zhuldyz» արագ և կայծակնային շախմատի մրցաշարին, հայտնում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը: Մրցաշարը կանցկացվի շրջանային մրցակարգով՝ 12 շախմատիստների մասնակցությամբ: ՄԳ Վլադիմիր Կրամնիկ (Ռուստաստան) ՄԳ Լևոն Արոնյան (ԱՄՆ) ՄԳ Բորիս Գելֆանդ […]