21:21 18.04.2023
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն: Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 65 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը մրցել է Բուլղարիայից Միկյայ Նաիմի հետ: Թևանյանը հաղթել է մրցակցին 12:1 հաշվով։
20:33 18.04.2023
Գերմանիայի ազգային հավաքականի նախկին անդամ, աշխարհի չեմպիոն Մեսութ Օզիլը քաղաքական կարիերա կսկսի Թուրքիայում: Ֆուտբոլիստը պատգամավորության թեկնածու կառաջադրվի երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունից: Հիշեցնենք, որ Մեսութ Օզիլը կարիերայի ընթացքում ելույթ է ունեցել գերմանական «Շալկեում» և «Վերդերում», Մադրիդի «Ռեալում», Լոնդոնի «Արսենալում», թուրքական «Ֆեներբահչեում» և «Իստամբուլ Բաշակշեհիրում»: Գերմանիայի հավաքականի կազմում կիսապաշտպանը 92 խաղում խփել է 23 […]
20:23 18.04.2023
ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմիի նախկին կինը՝ դերասանուհի Հիբա Աբուկը, ամուսնալուծության արդյունքում պարտավոր է ֆուտբոլիստին տալ իր ունեցվածքի կեսը։ Զույգի համատեղ ձեռք բերած գույքը համարվում է դերասանուհու կապիտալը, որը գնահատվում է 3 մլն դոլար, հայտնում է Inside Sport-ը։ Դատարանի որոշմամբ Աբուկը պարտավոր է Հակիմիին տալ այս գումարի կեսը։ Աբուկը ցանկանում էր ստանալ ունեցվածքի կեսից ավելին: Սակայն […]
20:11 18.04.2023
Անգլիայի առաջնության ավարտից 7 տուր առաջ սուպերհամակարգիչը կանխատեսել է «Մանչեսթեր Սիթիի» չեմպիոնությունը, հաղորդում է The Sun-ը։ Ըստ կանխատեսման՝ լավագույն քառյակում կլինեն նաև «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Նյուքասլ Յունայթեդը»։ Հատկանշական է, որ 31 խաղից հետո այժմ առաջատար Լոնդոնի «Արսենալն» է, որը վաստակել է 74 միավոր։ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 30 խաղից հետո 70 միավորով երկրորդն է։
19:47 18.04.2023
Ապրիլի 19-23-ը Իսրայելի Հայֆա քաղաքում անցկացվելու է սամբոյի Եվրոպայի 2023 թ. առաջնությունը, որին մասնակցելու են ավելի քան 20 երկրի դեռահաս, պատանի, երիտասարդ և մեծահասակ մարզիկներ: Ռուսները, բելառուսները և ֆրանսիացիները հանդես կգան Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, ապրիլի 19-ին և 20-ին «Ռոմեմա արենայի» մրցագորգերը կտրամադրվեն մեծահասակներին, ապրիլի 21-ին՝ երիտասարդներին, 22-ին՝ դեռահասներին […]
19:23 18.04.2023
Ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում փայլուն հանդես եկավ նաև իր երկրորդ գոտեմարտում։ 61 կգ քաշայինների 1/2 եզրափակիչում նա 10։0 հաշվով առավելության հասնելով Ֆրանսիան ներկայացնող հայազգի ըմբիշ Արման Էլոյանի նկատմամբ: Հարությունյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից, որտեղ 7:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել թուրք Էմրահ […]
19:15 18.04.2023
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով հաղթել էր թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Մեր մարզիկը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից։ Կիսաեզրափակիչում Արսենի մրցակիցը կլինի Ֆրանսիան ներկայացնող Արման Էլոյանը, ով քառորդ եզրափակիչում հաղթել է ռումինացի ըմբիշին։ Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) մեկնարկային գոտեմարտում պարտվել […]
19:11 18.04.2023
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, ով 1/8 եզրափակիչում 5-3 հաշվով հաղթել էր Հունգարիան ներկայացնող Մուրադ Կուռամագոմեդովին, 1/4 եզրափակիչում 0-3 հաշվով պարտվել է Սլովակիայի ներկայացուցիչ Թայմուրազ Սալկազանովին։ Արդեն տեղեկացրել ենք, որ 61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել […]
19:05 18.04.2023
Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչներն այսօր ամփոփել են Թուրքիայում կայացած նախ աշխարհի երիտասարդական, ապա մեծահասակների Եվրոպայի առաջնությունների արդյունքները։ Հիշեցնենք, որ մեր մարզիկները փայլուն մրցելույթներ ունեցան՝ նվաճելով ընդհանուր առմամբ 3 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալներ ու 3 անգամ Թուրքիայում հնչեցրին Հայաստանի օրհներգը։ Այս արդյունքը, ըստ մարզիչների, սպասվածից նույնիսկ ավելին էր։ Ասուլիսի ընթացքում հավաքականի գլխավոր մարզիչ […]
18:29 18.04.2023
Ապրիլի 18-ին Մալթայի Պաոլա քաղաքի «Թոնի Բեցինա» մարզադաշտում կայացել է ՈւԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշարի 2023-ի վերջին մրցափուլի Էստոնիա- Հայաստան հանդիպումը: Մեր ընտրանին հաղթել է մրցակցին 2-1 հաշվով, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Այսպիսով, Հայաստանի Մ-16 հավաքականը 6 միավորով հռչակվել է ՈւԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշարի 2023-ի հաղթող:
18:07 18.04.2023
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս եկավ Հայաստանի 4-րդ ներկայացուցիչը: Կանանց 64 կգ քաշայինների պայքարում B խմբում հանդես եկավ Անուշ Արշակյանը: Պոկում վարժությունում հաջող կատարելով միայն առաջին մոտեցումը, գլխավերևում պահեց 80 կգ կշռող ծանրաձողն ու զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: Հրում վարժությունում Անուշը 104 կիլոգրամը բարձրացրեց երկրորդ մոտեցումից: Այս վարժությունում Արշակյանը 7-րդն էր: Երկամարտում ընդհանուր […]
17:47 18.04.2023
Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը կարող է գլխավորել NBA-ի «Դետրոյթ Փիստոնս» ակումբը: NBA-ի ներկայացուցիչ «Դետրոյթ Փիստոնս» ակումբը պատրաստվում է հայ մասնագետի հետ այս շաբաթ բանակցություններ վարել, հայտնում է ESPN-ի լրագրող Ադրիան Վոյնարովսկին: 2021 թվականի հունիսի 16-ին Քալամյանը նշանակվել էր այս թիմի գլխավոր մարզչի օգնական։ 2022 թվականի հունվարի 20-ին Քալամյանը ստանձնել էր Հայաստանի տղամարդկանց […]
17:30 18.04.2023
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Արդեն տեղեկացրել ենք, որ 61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ: Նա պայքարը սկսել էր 1/4 եզրափակչից: Հաջող է մեկնարկել նաև 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը։ Հայ ըմբիշը 1/8 եզրափակչում 5-3 հաշվով հաղթել է Հունգարիան ներկայացնող […]
16:36 18.04.2023
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները: 61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ: Նա պայքարը սկսել էր 1/4 եզրափակչից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայից:
16:20 18.04.2023
Օլիմպիական խաղերի կրկնակի և աշխարհի կրկնակի չեմպիոն, հայազգի սուսերամարտիկ Յանա Եգորյանը հաղթել է Ռուսաստանի առաջնությունում։ Անհատական մրցումների եզրափակչում 29-ամյա մարզուհին 15։12 հաշվով հաղթել է Ալինա Միխայլովային։ Եգորյանի համար Ռուսաստանի առաջնությունում այս հաղթանակը երրորդն էր կարիերայում։
13:13 18.04.2023
8-12-րդ դասարանների աշակերտների միջև Սպարտակիադայի ծրագրով կայացել են բազկամարտի և հրաձգության հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները, որոնց մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների ուժեղագույն մարզիկները: Բազկամարտի մրցումներում թիմային 1-ին տեղը զբաղեցրել է Երևան քաղաքի հավաքական թիմը, 2-րդ լավագույն արդյունքը ցույց է տվել Տավուշի մարզի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Սյունիքի մարզի հավաքական […]
12:55 18.04.2023
Ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի, ըստ որոնց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն առաջարկ է արել մարմնամարզիկ Արթուր Դալալոյանին և գեղասահորդ Արթուր Դանիելյանին հանդես գալ Հայաստանի հավաքականում, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել է, որ այդ լուրերը կատարյալ դատարկաբանություն են: «Այդ լուրերը անհեթեթություն են ու կատարյալ դատարկաբանություն: Սրան, նույնիսկ, անդրադառնալ պետք չէր, սակայն թյուրըմբռնումից խուսափելու համար հարկ […]
12:36 18.04.2023
2023 թվականի մինչև 20 տարեկանների ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը կկայանա Արգենտինայում, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։ Աշխարհի առաջնությունը, որին կմասնակցի 24 թիմ, կանցկացվի մայիսի 20-ից հունիսի 11-ը։ Ավելի վաղ ՖԻՖԱ-ն Ինդոնեզիային զրկել էր մրցաշարն անցկացնելու իրավունքից՝ Բալի կղզու նահանգապետի հայտարարությունների հետ կապված սկանդալից հետո։ Նահանգապետը կոչ էր արել Իսրայելի հավաքականին չմասնակցել մրցաշարին։ Երկրում բողոքի ցույցեր էին […]
12:07 18.04.2023
Եվրոպայի նորընծա չեմպիոն Գոռ Սահակյանը լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով: «Հավատում էի հաղթանակին: Սա մեծահասակների առաջնության առաջին մեդալս էր ու կպայքարեմ ավելի մեծ նվաճումների համար: Տպավորություններս հիանալի են: Կարելի է ասել՝ սրան էի սպասում, Փառք Աստծո, որ կատարվեց: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր երկրպագում էին ու հավատում էին իմ հաղթանակին: Չէի սպասում, որ այսպիսի […]
22:17 17.04.2023
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 79 կգ քաշային Արման Ավագյանը պարտություն կրեց կիսաեզրափակիչ գոտեմարտում: Արմանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից և 5-1 հաշվով հաղթել բուլղարացի Միխայիլ Գեորգիևին։ 1/4 եզրափակչում Արմանը մրցել էր ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլոյի հետ և հաղթանակ տարել նույն՝ 5-1 հաշվով։ Կիսաեզրափակչում Արմանը մրցում էր հույն Գեորգիոս Կոգիումցիդիսի հետ և […]
22:06 17.04.2023
Երևանում շարունակվուղ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր գերազանց հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը: 67 կգ քաշայինների կարգում Գոռը երկամարտի 320 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Հայ մարզիկը նաև նվաճեց երկու փոքր ոսկե մեդալ: Պոկում վարժութունում հայ մարզիկը սանձեց 145 կիլոգրամանոց ծանրաձողը: Իսկ հրում վարժությունում Գոռը նախ բարձրացրեց 170 կիլոգրամը, և այդ քաշով արդեն դարձավ չեմպիոն: […]
21:16 17.04.2023
Զագրեբում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում շարունակում է փայլուն ելույթները 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը: Նա իր երրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ եզրափակիչ։ Կիսաեզրափակչում Վազգենը 12-4 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Էրիկ Առուշանյանին: Հայաստանի ներկայացուցիչը քառորդ եզրափակչում 4-1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ալի Ռահիմզադային իսկ մեկնարկային գոտեմարտում Վազգենը 10։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել […]
21:07 17.04.2023
Երևանում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցահարթակ են դուրս եկել 67 կգ քաշային տղամարդիկ: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Գոռ Սահակյանը: Արդեն ավարտվել է պոկում վարժությունը, որտեղ առավելագույն արդյունք է ցույց տվել Գոռը: Հայ մարզիկը սանձել է 140 և 145 կիլոգրամանոց ծանրաձողերը և արդեն նվաճել փոքր ոսկե մեդալ: Երկրորդ տեղում ընթացող թուրք մարզիկը բարձրացրել […]
20:02 17.04.2023
Լևոն Արոնյանը Թվիթերում արած գրառումով գնահատել է ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու և չինացի Դին Լիրենի չեմպիոնական մրցամարտի ընթացքը։ 6 պարտիայից հետո հաշիվը հավասար է 3:3: «Ես հույս ունեմ, որ շախմատային թագի համար մրցամարտի ինտենսիվությունն ու գեղեցկությունը մարդկանց կհիշեցնի, որ դասական շախմատը հաճախ ավելի դիտարժան ու գրավիչ է, քան կայծակնային և արագ շախմատը։ Առանց դասական շախմատի իրադարձությունների […]
19:50 17.04.2023
Սպորտային մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանը և գեղասահքի Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դանիելյանը, որոնք ելույթ են ունենում Ռուսաստանի հավաքականներում, հրաժարվել են փոխել մարզական քաղաքացիությունը և միանալ Հայաստանի թիմերին, հայտնում է Metaratings.ru-ն: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մարզաձևերի ֆեդերացիաների հետ միասին ակտիվորեն աշխատում է Ռուսաստանը ներկայացնող հայ մարզիկներին հրավիրելու ուղղությամբ։ Սպորտային մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալենտինա Ռոդիոնենկոն […]
19:22 17.04.2023
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի «Խետաֆեի» դեմ խաղից առաջ երկրպագուների հետ զրույցում ասել է, որ Լիոնել Մեսսին շուտով կվերադառնա կատալոնական թիմ։ Cadena SER Carrusel Deportivo ծրագրում հայտնվել է տեսանյութ, որում Լապորտան պատասխանում է «Մեսսին կվերադառնա՞ «Բարսելոնա» հարցին։ Նա հստակ պատասխանել է՝ «Այո»։ Արգենտինացին կատալոնական ակումբում խաղացել է 2005-ից 2021 թվականներին։ Թիմի կազմում […]
18:58 17.04.2023
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Հայաստան վերադառնալուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ամփոփել է Անթալիա քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունը: «Տղաների կատարած աշխատանքին կտամ շատ բարձր գնահատական: Պարզ ասեմ՝ Արթուր Դավթյանից սպասում էինք ոսկե մեդալ: Նա վարժության ֆավորիտն էր: Արթուրի գործը շատ բարդ էր, 6 վարժություն կատարեց, որպեսզի վաստակի օլիմպիական վարկանիշային միավորներ: […]
18:27 17.04.2023
Որպես Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը հյուրընկալող կողմ լուրջ մտահոգությամբ ենք ընդունել ապրիլի 14-ին առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշի հետ կապված միջադեպը, նշում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ տարածած հայտարարության մեջ։ «Միջադեպը, որն արարողության ժամանակ անմիջապես հարթվել է և որևէ կերպ չի խոչընդոտել բնական ընթացքին, չի արտահայտում Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումը և դատապարտելի […]
18:16 17.04.2023
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ ռուսաստանցի ֆուտբոլիստների տասնյակը։ Առաջին տեղում է «Մոնակոյի» կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը՝ 25 միլիոն եվրո։ 1.Ալեքսանդր Գոլովին («Մոնակո», 25 միլիոն եվրո) 2.Արսեն Զախարյան («Դինամո», 15 միլիոն եվրո) 3.Մատվեյ Սաֆոնով («Կրասնոդար», 15 միլիոն եվրո) 4.Ալեքսեյ Միրանչուկ («Տորինո», 12 միլիոն եվրո) 5.Ֆյոդոր Չալով (ԲԿՄԱ, 10 միլիոն եվրո) 6.Դալեր Կուզյաեւ («Զենիթ», 10 միլիոն եվրո) 7.Ալեքսանդր Սոբոլեւ […]
17:55 17.04.2023
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է թենիսիստների թարմացված վարկանիշը։ Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը 12-րդ տեղից բարձրացել է 11-րդ հորիզոնական: Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել սերբ Նովակ Ջոկովիչը։ Երկրորդ տեղում է իսպանացի Կարլոս Ալկարասը, լավագույն եռյակը եզրափակում է նորվեգացի Կասպեր Ռուդը։ ATP վարկանիշը ապրիլի 17-ի դրությամբ. 1. Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 7240 2 (2). […]