17:46 17.04.2023
«Լացիոյի» ավագ Չիրո Իմոբիլեն տրամվայի հետ վթարի հետևանքով ստացել է ողնաշարի դեֆորմացիա և կողոսկրի բարդ կոտրվածք, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Այժմ նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Ըստ վթարի ականատեսների՝ ֆուտբոլիստի Land Rover ամենագնացը Պրատի խաչմերուկում բախվել է տրամվային։ Հարվածը շատ ուժգին է եղել, մեքենայի դիմային մասը ամբողջությամբ վնասվել է։ Վնասվել և ռելսերից դուրս […]
17:33 17.04.2023
Աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը մարմնամարզության Եվրոպական ֆեդերացիային տված հարցազրույցում կիսվել է տպավորություններով՝ Թուրքիայում ոսկե մեդալ նվաճելուց հետո։ -Քեզ գիտենք որպես հենացատկի վարպետ, բայց առաջին անգամն է, որ այս վարժությունում ոսկե մեդալ ես նվաճում Եվրոպայի առաջնությունում: Ի՞նչ զգացողություններ ունես: Իհարկե, շատ ուրախ եմ: Այո, ճիշտ եք՝ առաջին ոսկին էր: […]
17:21 17.04.2023
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել «Ալ Նասրը», հայտնում է Marca-ն՝ հղում անելով սաուդյան լրատվամիջոցներին։ Նշվում է, որ ակումբը, որի կազմում հանդես է գալիս Ռոնալդուն, պատրաստ է երկու մրցաշրջանի համար ֆրանսիացի մասնագետին վճարել 120 միլիոն եվրո։ Առայժմ ֆրանսիացու ներկայացուցիչները չեն արձագանքել այս առաջարկին։ «Ալ Նասրի» գլխավոր մտադրությունը Զիդանին ու Ռոնալդուին վերամիավորելն […]
17:00 17.04.2023
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող է հանդես գալիս 79 կգ քաշային Արման Ավագյանը։ Արմանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից և 5-1 հաշվով հաղթել բուլղարացի ըմբիշ Միխայիլ Գեորգիևին։ 1/4 եզրափակչում Արմանը մրցել է ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլոյի հետ և հաղթանակ տարել նույն՝ 5-1 հաշվով։ Կիսաեզրափակչում Արմանը կմրցի հույն ըմբիշ Գեորգիոս Կոգիումցիդիսի հետ։ […]
16:50 17.04.2023
Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան (EWF) հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտում է 2023 թվականի ապրիլի 14-ին Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ անձը հրկիզել էր Ադրբեջանի դրոշը։ EWF-ն այս արարքը համարում է հարձակում սպորտի արժեքների վրա։ «EWF-ն անմիջապես արձագանքել է այս միջադեպին` հայտնելով իր հաստատակամ դիրքորոշումը Կազմկոմիտեին և խնդրելով լրացուցիչ երաշխիքներ […]
16:41 17.04.2023
Զագրեբում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը իր երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/2 եզրափակիչ։ Հայաստանի ներկայացուցիչը քառորդ եզրափակչում գոտեմարտեց ադրբեջանցի Ալի Ռահիմզադայի հետ և հաղթեց 4։1 հաշվով։ Մեկնարկային գոտեմարտում Վազգենը 10։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր Իսրայելի ներկայացուցիչ Ջոշուա Ֆինեսիլվերին։ Կիսաեզրափակչում Վազգենը կմրցի Անդրե Կլարկ (Գերմանիա)-Էրիկ Առուշանյան (Ուկրաինա) […]
16:21 17.04.2023
Զագրեբում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պարտություն կրեց 70 կգ քաշային Արման Անդրեասյանը։ Նա պայքարը սկսեց քառորդ եզրափակչից և 1:2 հաշվով պարտվեց մոլդովացի Վասիլ Դյակոնին: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ) 1/8 եզրափակչում 10։0 հաշվով հաղթել էր Իսրայելի ներկայացուցչին։ Արման Ավագյանը (79 կգ) մեկնարկային գոտեմարտում 5։1 հաշվով հաղթել էր բուլղարացի Միխայիլ Իլիև Գերգիևին։ 57 […]
16:00 17.04.2023
Ծանրորդ Իզաբելլա Յայլյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը նվաճելուց հետո նշել է թե շատ ուրախ է, որ վերջապես կարողացել է մեդալ նվաճել մեծահասակների պայքարում: «Գրանցածս արդյունքից այդքան էլ գոհ չեմ, քանի որ մարզումներին ավելի շատ էի բարձրացրել ու կարող էի նաև ոսկե մեդալին հավակնել: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ հատկապես պոկում վարժությունում զրո չստացա ու կարողացա […]
15:49 17.04.2023
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող է մեկնարկել 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։ 1/8 եզրափակչում Վազգենը ժամանակից շուտ 10-0 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Ջոշուա Ֆայնսիլվերին։ Իսկ ահա 97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը մեկնարկային գհոտեմարտում պարտվել է գերմանացի Էրիկ Տիլին։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առաջին գոտեմարտում պարտվել է նաև 57 կհ քաշային […]
15:20 17.04.2023
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող է մեկնարկել 79 կգ քաշային Արման Ավագյանը։ Արմանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից և 5-1 հաշվով հաղթել է բուլղարացի ըմբիշ Միխայիլ Գեորգիևին։ 1/4 եզրափակչում Արմանը կգոտեմարտի Սայֆեդին Ալեկմա (Ֆրանսիա)- Մաքսիմ Վասիլիոգլո (Ռումինիա) զույգի հաղթողի հետ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը […]
14:35 17.04.2023
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջինը պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները: Մեր մարզիկներից առաջինը մրցագորգ է դուրս եկել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը։ Որակավորման փուլում նա գոտեմարտել է բուլղարացի Գեորգի Վանգելովի հետ։ Խնձրցյանը անհաջող է անցկացրել գոտեմարտը և պարտվել է 5-8 հաշվով։ Եթե բուլղարացին հասնի եզրափակիչ, Խնձրցյանը սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու […]
14:31 17.04.2023
Այսօր Հայաստանը մեկ ներկայացուցիչ կունենա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Տղամարդկանց 67 կգ քաշայինների պայքարում ժամը 20:00-ից մրցահարթակ դուրս կգա Գոռ Սահակյանը: Հայ շանրորդը մեդալի հավակնորդներից է։ Նշենք, որ Գոռի նախապես պատվիրած քաշը ամենամեծն է այս քաշայինների կարգում։ Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից երկուսն են առայժմ դուրս եկել մրցահարթակ։ 55 կգ քաշային կանանց մրցապայքարում Իզաբելլա Յալյանը նվաճել է […]
14:15 17.04.2023
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար «Հրազդան» մարզադաշտին կից՝ ավելի քան 15500քմ տարածքում նոր շենք կկառուցվի։ Այն ունենալու է մեծ դահլիճներ, ստորգետնյա ավտոկայանատեղի, գեղարվեստական մարմնամարզության և սպորտային ակրոբատիկայի համար նախատեսված դահլիճներ, սանհանգույցներ, հանդերձարաններ։ Մարզական օջախը համապատասխանելու է բոլոր չափորոշիչներին` և՛ մարզումների, և՛ միջազգային մրցույթների կազմակերպման համար:
12:06 17.04.2023
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում այսօր մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջինը պայքարի դուրս կգան ազատ ոճային ըմբիշները: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 […]
23:11 16.04.2023
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել էր «Լեռնային Արցախին»։ Հանդիպումն ավարտվեց Գյումրին ներկայացնող թիմի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Խաղի միակ գոլը 20-րդ րոպեին խփեց Ռաֆիկ Միսակյանը։ ArmSport.am-ի հաղորդմամբ՝«Շիրակը» 31 միավորով 5-րդ տեղում է։ «Լեռնային Արցախը» 21 միավորով 8-րդն է։
22:45 16.04.2023
Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց «Նոթինգեմ Ֆորեսթին»։ Մանչեսթերյան ակումբի կազմում 32-րդ րոպեին հաշիվը բացեց Անտոնին։ 72-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց Դիոգու Դալոն։ ՄՅՈւ-ն 59 միավորով 3-րդ տեղում է։ «Նոթինգեմ Ֆորեսթը» 27 միավորով 18-րդն է։ Հաղորդում է ArmSport.am-ը։
19:35 16.04.2023
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտի 196 կգ արդյունքով (87+109 կգ): Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը 179 կգ արդյունքով (80+99 կգ) երկամարտում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Պոկում և հրում վարժություններում ևս Յայլյանը արժանացավ փոքր բրոնզե մեդալներին: Յայլյանը պոկում վարժությունում կամային […]
19:10 16.04.2023
Ամփոփելով Սպորտային մարմնամարզության երիտասարդական աշխարհի 2- րդ առաջնությունը և Սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը՝ ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայից հայտնում են, որ տղաները գրանցել են աննախադեպ արդյունք: Նախ փայլել են երիտասարդները. Համլետ Մանուկյան՝ կրկնակի չեմպիոն (նժույգ թափեր, օղակներ) Մամիկոն Խաչատրյան փոխչեմպիոն (նժույգ թափեր) : Այնուհետև մեծահասակները. Արթուր Դավթյան՝ Եվրոպայի չեմպիոն ( հենացատկ), բրոնզե մեդալակիր ( նժույգ թափեր) […]
18:36 16.04.2023
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչները: Կանանց A ենթախմբի 55 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ են դուրս եկել Ալեքսանդրա Գրիգորյանն ու Իզաբելլա Յայլյանը: Յայլյանը պոկում վարժությունում պարզապես կռիվ տվեց ծանրաձողի հետ և հաջող կատարելով միայն երրորդ մոտեցումը՝ կամային բարձր հատկանիշների շնորհիվ գլխավերևում պահեց 87 կգ կշռող ծանրաձողն ու արժանացավ փոքր բրոնզե […]
17:05 16.04.2023
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին գոլի հեղինակ է դարձել Լիգա 1-ի 31-րդ տուրի՝ «Լանսի» դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է փարիզյան գրանդի հաղթանակով՝ 3-1 հաշվով։ ArmSport. am-ի հաղորդմամբ՝ այս գոլի շնորհիվ 35-ամյա արգենտինացին Եվրոպայի թոփ-5 լիգաներում գոլերի քանակով հավասարվեց պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին։ Երկու ֆուտբոլիստներն էլ ներկայումս ունեն 495-ական գոլ թոփ-5 լիգաներում: 38-ամյա պորտուգալացին ձմռանը լքեց Եվրոպան՝ 2,5 […]
15:10 16.04.2023
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` թուրքական Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյանը հավաքեց 15,033միավոր և զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Դավթյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2021 թվականին, բայց նժույգ-թափերի վարժությունում:
13:20 16.04.2023
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Լանսի» հետ խաղում (3-1) դարձել է գոլի հեղինակ։ «Լանսի» դարպասը խփած գոլը Մբապեի համար 139-րդն էր ՊՍԺ-ի կազմում Ֆրանսիայի առաջնությունում։ Այս ցուցանիշով Կիլիանը դարձավ ակումբի ռեկորդակիրը՝ առաջ անցնելով ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիից, ով 138 գոլ ուներ իր ակտիվում առաջնության խաղերում։ Ցուցակի երրորդ տեղում է շվեդ հարձակվող Զլատան […]
12:26 16.04.2023
Ապրիլի 15-ին Մալթայի Պաոլա քաղաքի «Թոնի Բեցինա» մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշար 2023 երկրորդ մրցափուլի Մալթա – Հայաստան հանդիպումը: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Հետխաղյա 11-մետրանոցների արդյունքում հաղթեց Հայաստանի Մ-16 հավաքականը` 3:1 հաշվով: Մեր ընտրանու կազմում 11-մետրանոց հարվածները դիպուկ իրացրեցին Դավիթ Հարությունյանը, Հենզել Բաղոյանը և Կարեն Հովակիմյանը: Հայտնում է ՀՖՖ պաշտոնական էջը։ […]
11:46 16.04.2023
«Այսօր Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցասպարեզ դուրս կգան մերոնք: Կանանց 55 կգ քաշային կարգում կմրցեն միանգամից երկու կին ծանրորդ՝ Իզաբելլա Յայլյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը: Հանդիպում ենք Մարզահամերգային համալիրում ժամը 17:30-ին»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
00:03 16.04.2023
Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ թուրք ծանրորդուհին ծանրաձողն անհաջող բարձրացնելուց հետո կորցրել է գիտակցությունը: Տեսանյութը՝ Radar Armenia-ի
23:58 15.04.2023
Երևանում մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան 45 կգ և 49 կգ քաշային կանայք: 45 կգ քաշային կարգում պոկում և հրում վարժություններում համապատասխանաբար 72 կգ և 90 կգ արդյունքով առաջին տեղում թրքուհի Չանսու Բեկթաշն էր: Նա երկամարտում գրանցեց 162 կգ արդյունք: Նույն քաշային […]
19:58 15.04.2023
Երևանում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային առաջին օրը A ենթախմբում մրցահարթակ են դուրս եկել կանանց 45 կգ քաշային ծանրորդները: Հաղթողի տիտղոսը երկամարտի 162 կգ արդյունքով (72+90 կգ) և ռեկորդով նվաճել է Թուրքիայի ներկայացուցիչ Ջանսու Բեկթաշը: Պոկում և հրում վարժություններում ևս թուրք մարզուհին արժանացել է փոքր ոսկե մեդալներին: Երկամարտում արծաթե մեդալը բաժին է հասել Ռումինիայի […]
19:25 15.04.2023
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ տեղի ունեցած միջադեպը պատրվակ էր ադրբեջանական թիմի՝ հայրենիք վերադառնալու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: «Հավաքականի վերադարձի մասին որոշումը կայացվել է Ադրբեջանում: Անձամբ զրուցել եմ պատվիրակության ներկայացուցիչների հետ, նրանք ինչ-որ բանից դժգոհ չէին: Պատվիրակության ղեկավարը, մարզիչները միաբերան ասում էին, որ շոյված են, լավ են զգում, իրենք […]
17:53 15.04.2023
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Դավթյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը օղակներ վարժությունում։ Մեր մարզիկը վաստակել է 14,733 միավոր։ ArmSport .am-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ Արթուր Ավետիսյանը 14,433 արդունքով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։ Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության բազմամարտի վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արթուր Դավթյանը, չորրորդ տեղն էր զբաղեցրել։ Այսօր Արթուրը նաև […]
17:30 15.04.2023
«Սպարտակի» նախկին սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի նախկին խորհրդական Ֆրանկո Կամոցին РБ Спорт-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը Եվրոպա։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ РБ Спорт-ը հայտնել էր, որ Սպերցյանը մտադիր է տեղափոխվել Գերմանիայի կամ Իտալիայի առաջնության ակումբներից մեկը։ «Էդուարդը հիանալի խաղացող է։ Նրա համար տարբերություն չկա՝ խաղալ Իտալիայում, […]