TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+17.09 oC

ՍՊՈՐՏ

Արթուր Դավթյանը` բրոնզե մեդալակիր. մարմնամարզության ԵԱ

16:28 15.04.2023

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը նժույգ թափեր վարժությունում։ Նա վաստակել է 14,266 միավոր։ Առաջին տեղը զբաղեցրել է իռլանդացի Ռիս Մաքլենագանը, երկրորդ տեղը՝ բելգիացի Մաքսիմ Ժենտյեսը։ Եվրոպայի առաջնության բազմամարտի վարժությունում Արթուր Դավթյանը չորրորդ տեղն էր զբաղեցրել։

̰
Վստահ եմ, որ այս առաջնությունը ծնելու է նոր հերոսներ, որոնց սխրանքը ոգևորելու է շատերիս. Արայիկ Հարությունյան

23:02 14.04.2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը: Արայիկ Հարությունյանը ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն է: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, օրենսդիր և […]

̰
Կյանքից հեռացել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ Վանիկ Զաքարյանը

19:35 14.04.2023

Կյանքից հեռացել է անվանի մաթեմատիկոս և շախմատիստ, գիտության, կրթության և սպորտի հմուտ կազմակերպիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վանիկ Սուրենի Զաքարյանը:  Տեղեկացնում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից։ Վանիկ Զաքարյանը ծնվել է 1936թ. մարտի 21-ին Մեղրի քաղաքում և նույն տարում ընտանիքի հետ տեղափոխվել Երևան: Ոսկե մեդալով ավարտել է թիվ 40 միջնակարգ դպրոցը: 1959թ. գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ […]

̰
Հայաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի օլիմպիական խաղերի համար

21:00 13.04.2023

Վաղը տեղի կունենա ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։ Մրցաշարը կմեկնարկի ապրիլի 15-ին և կավարտվի ապրիլի 23-ին։ Նախապատրաստական աշխատանքների և մրցաշարից ակնկալիքների մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսել են առաջնության կազմակերպչական կոմիտեի ներկայացուցիչները։ Ասուլիսին մասնակցել են նաև ծանրամարտի միջազգային և եվրոպական ֆեդերացիաների նախագահները։ Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ երիտասարդական առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները

23:55 12.04.2023

Արտաշատում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Չեմպիոններ ու մրցանակակիրներ են դարձել հետևյալ ըմբիշները․ 57 կգ 1.Հարություն Հովհաննիսյան՝ ՕՀՔ 2.Սարգիս Բեգոյան՝ Արտաշատ 3.Նարեկ Հակոբյան՝ Վանաձոր 3.Հայկ Գասպարյան՝ Արտաշատ 61 կգ 1.Լևիկ Միքայելյան՝ Արտաշատ 2.Էդիկ Հարությունյան՝ Ջրվեժ 3.Արտավազդ Հարությունյան՝ Վանաձոր 3.Արեն Սերոբյան՝ Վանաձոր 65 կգ 1.Անդրանիկ Ավետիսյան՝ Գյումրի 2.Հայկ […]

̰
ՊՍԺ-ի գլխավոր մարզչին մեղադրել են ռասիզմի մեջ

23:40 12.04.2023

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեին մեղադրել են ռասիզմի մեջ, երբ նա գտնվել է Նիցցայում, հայտնում է RMC Sport-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մասնագետը նամակ է ուղարկել «Նիցցայի» նախկին տնօրեն Ժյուլիեն Ֆուրնիեին, որում մատնանշել է թիմում մեծ թվով սևամորթների ու մահմեդականների առկայության անթույլատրելիությունը։ Գալտիեն ՊՍԺ-ն գլխավորում է 2022 թվականի ամառվանից։ Նրա թիմը Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում 69 միավորով […]

̰
Նեպոմնյաշչի-Լիժեն դիմակայությունում հաշիվը դարձավ 2-1

23:30 12.04.2023

Ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղի երրորդ պարտիայում ոչ-ոքի է խաղացել չինացի Դին Լիժենի հետ։ Յանն այսօր խաղացել է սպիտակ խաղաքարերով։ Երեք խաղից հետո հաշիվը դարձավ 2-1՝ հօգուտ ռուս շախմատիստի։ Երկրորդ պարտիայում Նեպոմնյաշչին հաղթանակ էր տարել, իսկ առաջին պարտիայում գրանցվել էր ոչ-ոքի։ Շախմատիստների չորրորդ պարտիան կկայանա ապրիլի 13-ին։

̰
Սպերցյանը ամռանը կհեռանա «Կրասնոդարից»․ РБ Спорт

23:17 12.04.2023

РБ Спорт-ի փոխանցմամբ՝ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամռանը կլքի թիմը և կարիերան կշարունակի մեկ այլ առաջնությունում։ Ավելի վաղ РБ Спорт-ը հայտնել էր, որ Սպերցյանը մտադիր է տեղափոխվել Իսպանիայի կամ Իտալիայի ակումբներից մեկը։ Աղբյուրի նոր տվյալների համաձայն՝ այժմ այն գործակալությունը, որի հետ համագործակցում է Սպերցյանը, առաջնահերթորեն շփվում է Ա Սերիայի և Բունդեսլիգայի ակումբների հետ։ Սպերցյանի տրանսֆերի […]

̰
«Ալ Նասրի» ղեկավարությունը Մոուրինյուին գերթանկարժեք պայմանագիր է առաջարկել

22:02 12.04.2023

«Ալ Նասրի» ղեկավարությունը ցանկանում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Ժոզե Մոուրինյուին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբը հեռացնում է Ռուդի Գարսիային, ում աշխատանքից դժգոհ էր նաև Կրիշտիանու Ռոնալդուն: «Ալ Նասրը» Մոուրինյուին առաջարկել է 2 տարվա պայմանագիր՝ 100 մլն եվրո աշխատավարձով (տարեկան՝ 50 մլն եվրո), հայտնում է AS-ը։ Եթե ​​պորտուգալացին գլխավորի սաուդական ակումբը, ապա […]

̰
Ադրբեջանի հավաքականը Հայաստան կժամանի 4 ծանրորդով

21:33 12.04.2023

Ծանրամարտի Ադրբեջանի հավաքականի մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը հաստատվել է, հայտնում է Report-ը: Ադրբեջանի հավաքականը ներկայացված կլինի 4 մարզիկով: Տղամարդկանց հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Եվրոպայի Մ23 չեմպիոն Իսա Ռուստամովը (67 կգ), Եվրոպայի Մ20 փոխչեմպիոն Օմար Ջավադովը (73 կգ) և Ալի Շուկուրլուն (102 կգ), իսկ կանանց մրցաշարին կմասնակցի միայն Նազիլյա Իսմայիլովան (49 կգ): Հիշեցնենք, որ […]

̰
Կարեն Խաչանովը  2-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ երրորդ փուլ․ Մոնտե Կարլոյի մրցաշար

20:44 12.04.2023

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Մոնտե Կարլոյում ընթացող Masters մրցաշարի երրորդ փուլ։ Աշխարհի 12-րդ ռակետը երկու սեթում հաղթել է բելառուս Իլյա Իվաշկոյին, ով ATP-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 74-րդ տեղը։ 1 ժամ 41 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 7:6, 6:2 հաշվով։ 1/4 եզրափակիչ դուրս գալու համար Խաչանովը կմրցի մեկ այլ ռուսաստանցի՝ […]

̰
Տղամարդ շախմատիստը կին է ձևացել կանանց մրցաշարին մասնակցելու համար

20:41 12.04.2023

Քենիայում տղամարդ շախմատիստը կանանց մրցաշարին մասնակցելու համար կին է ձևացել։ Նրա անունը չի հրապարակվում։ Նայրոբիում անցկացվող Kenya Open-ի կանանց մրցաշարին նա գրանցվել է Միլիսենտա Ավոր անունով: Նա կասկած է առաջացրել, երբ հաղթել է երկրի նախկին չեմպիոն Գլորիա Ջումբային և Ուգանդայի առաջատար շախմատիստուհի Ամպիրա Շակիրային։ Ինչպես նշում է Chess.com-ը, իր ինքնությունը թաքցնելու համար տղամարդն ամեն օր […]

̰
Լաշա Տալախաձեն հաստատել է, որ կմասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի ԵԱ-ին

20:02 12.04.2023

Հայտնի է դարձել Վրաստանի հավաքականի վերջնական կազմը Երևանում անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության համար։ Ծանրամարտի աշխարհի բազմակի ռեկորդակիր Լաշա Տալախաձեն (+109 կգ) ևս կժամանի Հայաստան։ Տալախաձեն կրկնակի օլիմպիական չեմպիոն է (2016 և 2020), Աշխարհի վեցակի չեմպիոն (2015, 2017, 2018, 2019, 2021 և 2022), Եվրոպայի վեցակի չեմպիոն (2016, 2017, 2018, 2019, 2021 և 2022): Նա սահմանել է […]

̰
«Բարսելոնան» պատրաստվում է կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերին

19:45 12.04.2023

«Բարսելոնան» աշխատում է ուժեղացնել կանանց թիմի կազմը և բանակցություններ է վարում կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերի շուրջ, հայտնում է Marca-ն: «Բարսելոնայի» տրանսֆերային նպատակը նորվեգացի Ադա Հեգերբերգն է՝ «Լիոնի» հարձակվողը, ով եղել է «Ոսկե գնդակի» (2018) առաջին դափնեկիրը և կանանց Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն է։ «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Հեգերբերգին այս ամառ և կփորձի […]

̰
Մեր թիմը հիանալի խաղ ցուցադրեց շատ ուժեղ մրցակցի դեմ․ Սիմոնե Ինձագի

19:08 12.04.2023

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Բենֆիկայի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին իր կարծիքով. «Մեր թիմը հիանալի խաղ ցուցադրեց շատ ուժեղ մրցակցի դեմ: Սակայն սա ընդամենը մեկ խաղ է, և «Բենֆիկան» արդեն ցույց է տվել, որ կարող է լավ խաղալ արտագնա խաղում։ Մեզ ևս մեկ հիանալի խաղ է պետք՝ […]

̰
Սա մեր լավագույն հանդիպումներից մեկն էր․ Մխիթարյանը՝ «Բենֆիկա»-«Ինտեր» խաղի մասին

18:25 12.04.2023

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բենֆիկային» 2-0 հաղթելուց հետո կիսվել է իր կարծիքով։ «Շնորհակալություն Բրոզովիչին և Բարելային։ Առանց նրանց ավելի դժվար կլիներ։ Նրանք այս թիմի առաջատարներն են։ Նրանք մեզ առաջ են տանում։ Սա մեր լավագույն հանդիպումներից մեկն էր այս մրցաշրջանում: Մենք տիրում էինք դաշտի յուրաքանչյուր հատվածին և օգնում էինք միմյանց։ […]

̰
Չեմ զարմանում, որ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրություն կա թոփ թիմերից․ Իգոր Կորնեև

18:12 12.04.2023

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Իգոր Կորնեևը կարծում է, որ Էդուարդ Սպերցյանին անհրաժեշտ է Եվրոպա տեղափոխվել միայն այն դեպքում, եթե նա կանոնավոր խաղային պրակտիկա ունենա նոր թիմում։ Ավելի վաղ Metaratings-ն հայտնել էր, որ գերմանական «Բայեր», «Ֆրայբուրգ» և «Բորուսիա Մյունխենգլադբախ» ակումբները ակտիվորեն հետևում են Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի ելույթներին։ Հաղորդվում էր նաև «Ինտերի» հետաքրքրության մասին։ «Սպերցյանը […]

̰
Մայքլ Ջորդանի խաղակոշիկները վաճառվել են ռեկորդային գնով

17:40 12.04.2023

Բասկետբոլի լեգենդ Մայքլ Ջորդանի խաղակոշիկները աճուրդի են հանվել և վաճառվել ռեկորդային գնով։ Խաղակոշիկների գինը կազմել է 2,2 մլն դոլար։ Վաճառքի են հանվել Air Jordan 13 մարզակոշիկները, որոնցով Մայքլ Ջորդանը «Չիկագո Բուլսի» կազմում հանդես է եկել առաջնության եզրափակչում` 1998 թվականին։

̰
Ռուդի Գարսիան հեռացվել է «Ալ Նասրի» գլխավոր մարզչի պաշտոնից

17:21 12.04.2023

Ֆրանսիացի մարզիչ Ռուդի Գարսիան հեռացվել է «Ալ Նասրի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է Marca-ն։ Նա գլխավորել էր «Ալ Նասրը» 2022 թվականի ամռանը։ Ըստ աղբյուրի՝ նա հեռացվել է թիմի վատ արդյունքների և, մասնավորապես, ֆուտբոլիստների հետ վատ հարաբերությունների պատճառով: Ակումբի ղեկավարների համբերությունը սպառվել է, երբ Գարսիան վիճաբանել է հանդերձարանում խաղացողների հետ, ինչը խթան է հանդիսացել նրան հեռացնելու […]

̰
Էրլինգ Հոլանդը պատմական ռեկորդ է գրանցել

17:12 12.04.2023

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի` «Բավարիայի» դարպասը խփած գոլը 45-րդն էր այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում, ինչը բոլոր ժամանակների ռեկորդն է Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող խաղացողների շրջանում։ Այդ ռեկորդը նախկինում պատկանում էր Մոհամեդ Սալահին և Ռուդ վան Նիստելրոյին՝ 44 գոլ։ Էրլինգ Հոլանդը նաև Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է՝ 11 գոլով։ Նա նաև 30 գոլով […]

̰
Հայտնի է Կարեն Խաչանովի մրցակիցը Մոնտե Կարլոյի մրցաշարի երկրորդ փուլում

16:30 12.04.2023

Բելառուս թենիսիստ Իլյա Իվաշկոն Մոնտե Կարլոյում ընթացող Masters շարքի մրցաշարի երկրորդ շրջանում կլինի Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովի մրցակիցը։ Առաջին շրջանում աշխարհի 74-րդ ռակետը հաղթել է բրիտանացի Դանիել Էվանսին, ով զբաղեցնում է ATP-ի վարկանիշային աղյուսակի 28-րդ տեղը։ 1 ժամ 54 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 2:6, 6:2, 6:3 հաշվով։ Խաչանով-Իվաշկո հանդիպման հաղթողը հաջորդ տուրում […]

̰
Նազիկ Ավդալյանն ընդգրկվել է Երևանում կայանալիք ծանրամարտի ԵԱ-ի մրցավարական թիմում

16:14 12.04.2023

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է այն մրցավարների ցանկը, որոնք կաշխատեն Երևանում կայանալիք մրցաշարում։ Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ևս ընդգրկվել է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցավարական թիմում։ Հիշեցնենք, որ առաջնությունը կանսկացվի ապրիլի 15-ից 23-ը և վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

̰
Մխիթարյանի թիմի համոզիչ հաղթանակը «Բենֆիկայի» նկատմամբ. ՉԼ 1/4 եզրափակիչ

15:49 12.04.2023

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում առաջին խաղում «Ինտերը» հյուրընկալվել էր «Բենֆիկային»։ Հանդիպումն ավարտվել է միլանյան թիմի հաղթանակով՝ 2։0 հաշվով։ 51-րդ րոպեին հաշիվը բացել է հյուրերի կիսապաշտպան Նիկոլո Բարելլան։ 82-րդ րոպեին պորտուգալական թիմի կիսապաշտպան Ժոաու Մարիուն ձեռքով է խաղացել սեփական տուգանային հրապարակում, ինչից հետո մրցավարը 11 մետրանոց է նշանակել, որը հստակ իրացրել է Ռոմելու Լուկակուն։ Հենրիխ Մխիթարյանը […]

̰
«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթել է «Բավարիային»ю ՉԼ 1/4 եզրափակիչ

15:38 12.04.2023

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում անգլիական «Մանչեսթեր Սիթին» դիմակայության առաջին խաղում սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթել է գերմանական «Բավարիային»: Առաջին խաղակեսում մանչեսթերյան թիմին հեռահար հարվածով առաջ է մղել Ռոդրին: 70-րդ րոպեին Հոլանդի փոխանցումից հետո Բեռնարդու Սիլվան գլխի հարվածով կրկնապատկել է իր թիմի առավելությունը: 77-րդ րոպեին Հոլանդը հաշիվը դարձրել է 3:0: Թիմերի պատասխան խաղը կկայանա ապրիլի […]

̰
Հայտնի են Հայաստանի ծանրամարտի հավաքականների կազմերը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության համար

14:24 12.04.2023

Հայտնի է, թե Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականներն ինչ կազմերով կմասնակցեն Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մրցահարթակ դուրս կգան Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արա Աղանյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 […]

̰
Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաստանի երեք ներկայացուցիչ եզրափակչում է

12:15 12.04.2023

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի երեք անդամներ Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս են եկել եզրափակիչ: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի գավաթակիր Արթուր Դավթյանը եզրափակիչ է դուրս եկել բազմամարտում, նժույգթափերում և հենացատկում: Եզրափակչի ուղեգիր են նվաճել նաև Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը՝ օղակների վարժությունում: Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը մասնակցել են նաև Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանն ու երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը, որոնք նժույգթափերում […]

̰
Մեսսին տուն է հրավիրել երկրպագուին, ով 10 ժամ կանգնած սպասել է նրա տան դիմաց

23:39 11.04.2023

Լիոնել Մեսսիի երկրպագու Խուան Պոլկանը տասը ժամ կանգնել է իր կուռքի տան դիմաց, մինչև նրան թույլ են տվել մտնել ֆուտբոլիստի՝ Փարիզում գտնվող բնակարան։ «Ես համացանցում փորձեցի գտնել Մեսսիի հասցեն, բայց ոչ մի տեղեկություն չկար։ Ինձ հաջողվեց ստանալ այն վարսահարդարից, ով ժամանակին սպասարկում էր Մեսսիին տանը: Նա ինձ նույնպես ճշգրիտ հասցեն չասաց, միայն տարածքը, և ինձանից […]

̰
«Նոան» և «Շիրակը» չպարզեցին հաղթողին

23:15 11.04.2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի հերթական տուրի շրջանակներում «Նոան» սեփական հարկի տակ ընդունել էր «Շիրակին»։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 3-3 հաշվով։ Առաջին խաղակեսն ավարտվել է «Նոայի» առավելությամբ՝ 2-1 հաշվով։ Տանտերերի կազմում աչքի են ընկել Լովեն և Եսայանը, իսկ հյուրերի կազմում՝ Բակայոկոն (11մ)։ Երկրորդ խաղակեսում «Շիրակի» կազմում նախ գոլի հեղինակ է դարձել Միսակյանը, իսկ հետո ինքնագոլի հեղինակ […]

̰
Մեսսիի հնարավոր վերադարձը հույս է ներշնչում․ Չավի

22:57 11.04.2023

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի «Բարսելոնա»-«Ժիրոնա» հանդիպման ժամանակ կատալոնական թիմի երկրպագուները վանկարկել են Լիոնել Մեսսիի անունը։ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է այդ մասին: Ավելի վաղ «Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆայել Յուստեն հայտնել էր, որ կատալոնական ակումբը կապի մեջ է ՊՍԺ-ի հարձակվողի հետ և քննարկում է նրա վերադարձի հնարավորությունը։ «Երկրպագուները բարձր են գնահատում մեր ներկայիս դիրքը առաջնությունում, բայց […]

̰
Կարեն Խաչանովը մեկնարկել է վստահ հաղթանակով. Մոնտե Կարլոյի մրցաշար

22:33 11.04.2023

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթահարել է Մոնտե Կարլոյում ընթացող Masters շարքի մրցաշարի 1-ին շրջանը։ Մրցաշարի մեկնարկում աշխարհի 12-րդ ռակետը 6:2, 6:2 հաշվով վստահ հաղթանակ է տարել իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ Ֆոկինայի նկատմամբ, ով ATP-ի դասակարգման աղյուսակում 24-րդն է: Հաջորդ տուրում Խաչանովը կխաղա Դանիել Էվանս (Մեծ Բրիտանիա) – Իլյա Իվաշկո (Բելառուս) հանդիպման հաղթողի հետ։

̰
BACK_TO_TOP