11:38 10.04.2023
«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն հիացմունքի խոսքեր է ասել Էրլինգ Հոլանդի՝ «Սաութհեմփթոնի» դեմ խաղում շրջադարձ հարվածով խփած գոլի վերաբերյալ: «Հոլանդի երկրորդ գոլը շքեղ էր: Եթե այդպես հարվածեի, կտեղափոխվեի հիվանդանոց: Էրլինգը շատ գոլեր է խփում: Նա խելագար է: Հոլանդը միշտ հերթապահում է կրակագծում: Հիանալի ենք համագործակցում միմյանց հետ»,- Դե Բրույնեի խոսքերը մեջբերում է Reuters-ը: […]
11:27 10.04.2023
Նորվեգիայում անցկացված շախմատի Fagernes Chess Internacional մրցաշարին հաջող է մասնակցել Սամվել Տեր-Սահակյանը՝ 9 մրցախաղերում վաստակած 7 միավորով զբաղեցնելով 3-րդ տեղը: Հայաստանի գործող չեմպիոնը պարգևատրվել է 800 եվրոյով: Անհատական վարկանիշով (2613) մրցաշարի մասնակիցներից երկրորդ ցուցանիշն ունեցող հայ գրոսմայստերը մնացել է անպարտելի՝ տանելով 5 հաղթանակ, 4 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Նա ընդամենը կես միավոր է հետ մնացել մրցաշարի […]
11:14 10.04.2023
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը Երևանում երկրորդ ընկերական խաղում նույնպես պարտվել է Կիպրոսի ընտրանուն: Այս անգամ Կիպրոսի հավաքականը 2-1 հաշվով է հաղթանակ տարել: Հայաստանի հավաքականից հեռահար գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ է դարձել «Հայասայի» կիսապաշտան Աննա Դալաքյանը, իսկ հյուրերից գոլեր են խփել Կատերինա Պանագիոտուն և Կրիստինա Ֆրեդան: Հիշեցնենք, որ թիմերի մրցել էին նաև ապրիլի 6-ին և […]
10:37 10.04.2023
Կիլիան Մբապեն ցանկանում է, որ Լիոնել Մեսսին մնա ՊՍԺ-ում, հայտնում է Sport.es-ը: Ակումբի ղեկավարությունը նույնպես հույս ունի, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 35-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագիր կկնքի, սակայն հասկանում է, որ օրեցօր այդ գործընթացը դժվարանալու է, քանի որ Մեսսիի հետ բանակցություններ է սկսել նրա նախկին ակումբը՝ «Բարսելոնան»: Մեսսին ՊՍԺ-ի կազմը համալրել է 2021 թվականի ամռանը՝ […]
09:28 10.04.2023
ԱՄՆ-ի Մայամի քաղաքում ապրիլի 9-ին կայացել է խառը մենամարտերի UFC 287 մրցաշարը, որի գլխավոր իրադարձությունը Իսրայել Ադեսանյայի ու Ալեքս Պերեյրայի միջև չեմպիոնական մենամարտն էր: Այս մարտիկները ներկայացնում են միջին քաշային կարգը: Ադեսանյան նոկաուտով հաղթանակ է տարել և վերադարձրել է չեմպիոնական գոտին:
08:44 10.04.2023
Լեհական Էկստրկլասայի 27-րդ տուրում «Պոգոնն» ընդունել էր «Կրակովիային»: Խաղն ավարտվել է տանտերերի հաղթանակով, 3-2 հաշվով: 17-րդ րոպեին, երբ հաշիվը 1-1 էր, գեղեցիկ հարվածով տանտերերին առաջ է մղել Հայաստանի հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը: Այս հաղթանակից հետո «Պոգոնը» 44 միավորով 4-րդ տեղում է և 3 միավոր է զիջում 3-րդ տեղում ընթացող Պոզնանի «Լեխին»:
18:28 09.04.2023
6 օրից Երևանում կմեկնարկի Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Նախնական տվյալով առաջնությանը կմասնակցի 40 երկրի 380 մարզիկ Այս մասին հիշեցնում է ՀՀ կառավարությունը՝ ներկայացնելով տեսանյութ:
22:48 08.04.2023
Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին խոսել է 2006 թվականի աշխարհի առաջնության եզրափակչի ժամանակ Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանի հետ ունեցած կոնֆլիկտի մասին։ «Նա ինձ առաջարկեց իր մարզաշապիկը: Ասացի՝ չէ, ես քո քրոջը կնախընտրեի։ Չէի սպասում, դա խելագարություն էր»,- ասել է Մատերացին յութուբյան IFTV ալիքի տեսանյութում։ Ֆուտբոլիստների միջև կոնֆլիկտը տեղի էր ունեցել աշխարհի առաջնության […]
22:15 08.04.2023
Իսպանական Sport և El Comercio պարբերականները հայտնում են, որ Ժերար Պիկեի նոր ընկերուհին՝ Կլարա Չիան, որի պատճառով ֆուտբոլիստը բաժանվել է երգչուհի Շակիրայից, դավաճանել է նրան «Բարսելոնայի» նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ։ 52-ամյա Խոսեպ Գվարդիոլան, ըստ լրագրողների, վաղուց է ճանաչում 23-ամյա Կլարա Չիային՝ նրա երեխաները սովորել են նրա հետ նույն դպրոցում։ Նշվում է, որ առայժմ դրանք […]
21:42 08.04.2023
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին լրջորեն է արձագանքել Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալից» կրած 0:4 հաշվով պարտությանը: Հանդիպումից հետո նա ամբողջ գիշեր վերանայել է խաղը՝ պարզելու իր թիմի սխալները։ Առավոտյան նա հանդիպում է անցկացրել ֆուտբոլիստների հետ, վերլուծել այն պահերը, որոնցում թիմը կարող էր այլ կերպ խաղալ։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Թոնի […]
20:00 08.04.2023
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտնել է, որ մարզչական կարիերայում 1300 հանդիպման նշաձողին է հասնելու։ «1272 խաղից հետո ես ոչ մեկին ոչինչ ապացուցելու կարիք չունեմ։ Ես խաղից խաղ հաշվարկ չեմ անում, բայց վերջերս նայեցի ու կարծում եմ՝ 1300 խաղը մոտ է: Կտոնեմ, երբ հասնեմ այս նշագծին»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։ Անչելոտին նախկինում մարզել […]
19:50 08.04.2023
«Լիոնի» նախկին կիսապաշտպան Ժունինյո Պերնամբուկանոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: «Մեսսին հասավ ամեն ինչի, դարձավ աշխարհի չեմպիոն։ Բայց ժամանակը բոլորի համար անցողիկ է: Կարծում եմ՝ ամենալավ բանը «Բարսելոնա» վերադառնալն է։ Եթե նա վերադառնա անկեղծ սրտով և պայմանագրի այնպիսի պայմաններով, որոնք համապատասխանում են ներկայիս «Բարսելոնային», սա կարող է լավ տարբերակ լինել: […]
19:39 08.04.2023
Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն զգուշացրել է Կառլո Անչելոտիի հեռանալու դեպքում գլխավոր մարզիչի պաշտոնում Ժոզե Մոուրինյուին չհրավիրել։ «Նա կարող է վերադառնալ «Ռեալ», եթե Անչելոտին հեռանա, բայց եթե նրանց մարզիչ է պետք, նրանք չպետք է Մոուրինյուին հրավիրեն իրենց նոր նախագծի համար: Մոուրինյուն թքած ունի ֆուտբոլի վրա։ Նա չի սիրում աշխատել, չգիտի ինչպես շփվել։ Եկեք չխաբվենք […]
19:02 08.04.2023
Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, «Ոսկե գնդակի» դափնեկիր, լեգենդար Ռոնալդինյոյի որդին՝ Ժոաո Մենդեշը, նորամուտն է նշել «Բարսելոնայի» երիտասարդական թիմում: Կատալոնական ակումբի կազմում 18-ամյա հարձակվողը Mediterranean International Cup մրցաշարի շրջանակներում ամբողջական հանդիպում է անցկացրել: Հիշեցնենք, Ժոաո Մենդեշը բրազիլական «Կրուզեյրոյի» սան է, ունի Իսպանիայի անձնագիր, իսկ նրա շահերը պաշտպանում է հորեղբայրը՝ Ռոբերտո դե Ասիսը:
18:15 08.04.2023
Աշխարհի 11-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մոնտե Կառլոյում անցկացվող ATP-1000 շարքի մրցաշարում կմեկնարկի իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինայի դեմ մրցախաղով: Իսպանացին հանդիսանում է աշխարհի 24-րդ ռակետը: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 5 779 335 եվրո: Մոնտե Կառլոյի մրցաշարի գործող չեմպիոնը հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասն է, որին վերջերս հաղթել է Խաչանովը: Նախորդ տարի 26-ամյա Խաչանովը […]
18:04 08.04.2023
27-ամյա կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը գոլի հեղինակ է դարձել իր նոր թիմի՝ ղազախական «Մակտարալի» կազմում։ Ֆուտբոլիստը Ղազախստանի առաջնության 5-րդ տուրի՝ «Կասպիյի» դեմ խաղում է աչքի ընկել: «Մակտարալը» հաղթել է 3-1։ Պետրոս Ավետիսյանն իր թիմի կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Ի դեպ, սա «Մակտարալի» առաջին հաղթանակն էր Ղազախստանի նոր մեկնարկած առաջնությունում։ Ի դեպ, Ավետիսյանը երկրորդ խաղում է […]
17:43 08.04.2023
Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկին մնացել է ուղիղ մեկ շաբաթ։ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է առաջնությանը նվիրված պաշտոնական հոլովակները։ Հիշեցնենք՝ առաջնությունը տեղի է ունենալու մարզահամերգային համալիրում` ապրիլի 15-23-ը: Առաջնության բացման արարողությունը կայանալու է ապրիլի 14-ին: Երևանում կայանալիք առաջնությունը վարկանիշային է լինելու Փարիզի Օլիմպիական խաղերի համար։
17:20 08.04.2023
Սլովակիայի երկրորդ լիգան ներկայացնող «Դուբնիցայի» հարձակվող Էդուարդ Բագրինցևը հայտնել է, որ ստացել է Հայաստանի Հանրապետության անձնագիր ու ելույթ կունենա Հայաստանի հավաքականում: «Նոյեմբերին դիմել էի Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար: Այսօր ինձ զանգեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից և հայտնեցին, որ անձնագիրս պատրաստ է։ Շուտով կստանամ այն և պատրաստ կլինեմ նորամուտս նշել ազգային թիմում։ Շատ ուրախ եմ և անհամբերությամբ […]
16:53 08.04.2023
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը քննադատել է Արգենտինայի հավաքականի և Բիրմինհեմի «Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին, որն անպարկեշտ ժեստ էր ցուցադրել ԱԱ-2022-ի լավագույն դարպասապահի մրցանակը ստանալու ժամանակ, իսկ Արգենտինայում կայացած տոնակատարության ընթացքում ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականի ռմբարկու Կիլիան Մբապեին: «Նա վատ պահեց իրեն հետխաղյա 11-մետրանոցի ժամանակ, ինչպես նաև մրցանակը ստանալիս: Չեմ հասկանում՝ ինչու էր ծաղրում Մբապեին. […]
16:38 08.04.2023
Իտալական «Մոնցայի» սեփականատեր, «Միլանի» նախկին նախագահ և Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որը լեյկոզի ախտորոշմամբ հիվանդանոցում է, խոսել է այդ իրավիճակից դուրս գալու իր վճռականության մասին: «Դժվար է, բայց ես կարող եմ դուրս գալ այս բարդ իրավիճակից: Իմ կյանքում արդեն եղել են բարդ իրավիճակներ, որոնցից ես դուրս եմ եկել»,- նրա խոսքերը մեջբերում է ITASportPress-ը։ 86-ամյա […]
16:26 08.04.2023
Աստանայում ապրիլի 9-ին մեկնարկող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի առաջին պարտիայում ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին կխաղա սպիտակ խաղաքարերով: Չինացի Դին Լիժենը սպիտակներով կխաղա զույգ տուրերում: Շախմատային թագի մրցամարտի բացման արարողության ժամանակ վիճակահանությունն անցկացվել է ռոբոտի օգնությամբ։ Աշխարհի նոր չեմպիոնին որոշելու համար կանցկացվի 14 պարտիա: Յուրաքանչյուր 2 տուրից հետո մրցաշարի մասնակիցներին հանգստյան օր կտրամադրվի: Հավասար արդյունքի […]
16:04 08.04.2023
Իտալիայի առաջնության առաջատար «Նապոլիի» վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի պատվին երեխա է անվանակոչվել Նեապոլում, հայտնում է Corriere dello Sport-ը: Նեապոլի բնակիչներ, «Նապոլիի» մոլի երկրպագուներ Արմանդոն ու Կլարան իրենց նորածնին անվանակոչել են Դանիելե Խվիչա: Հատկանշական է, որ երեխայի հոր անունն էլ դրվել է ի պատիվ «Նապոլիի» լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնայի: Ա Սերիայի 24 խաղում Կվարացխելիան խփել է […]
15:42 08.04.2023
Կատալոնական «Բարսելոնայի» ավագ, իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը դադարեցրել է նոր պայմանագրի շուրջ բանակցություններն ակումբի հետ, հայտնում է Mundo Deportivo-ն: 34-ամյա ֆուտբոլիստը սպասում է Սաուդյան Արաբիայից լավ առաջարկի, որից հետո վերջնական որոշում կկայացնի: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամին» ու «Տորոնտոն», որոնք նույնպես պատրաստ են առաջարկել ավելի բարձր աշխատավարձ, քան «Բարսելոնան»: Բուսկետսի պայմանագրի […]
15:30 08.04.2023
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի (FIG) մամուլի ծառայությունը հայտնել է, թե երբ կառույցը կքննարկի Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին միջազգային մրցաշարեր հնարավոր վերադարձի հարցը: Որոշումը կկայացվի մայիսի 12-13-ը` Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի նիստում: Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) խորհուրդ էր տվել մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներին թույլ տալ Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին չեզոք դրոշի […]
15:11 08.04.2023
Ֆրանսիայի Լիգա 1-ը ներկայացնող «Անժե» ակումբի նախագահ Սաիդ Շաբանը ձերբակալվել է, հայտնում է Le Parisien-ը: Շաբանը կասկածվում է տարատեսակ ֆինանսական զեղծարարությունների մեջ: Տեղեկություն կա, որ նա փաստաթղթեր է կեղծել տրանսֆերներ կատարելու ժամանակ: Ընթացիկ առաջնությունում «Անժեն» 41 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է և 15 միավոր զիջում է վտանգավոր գոտուց դուրս գտնվող «Ստրաստբուրգին»:
14:55 08.04.2023
Իտալիայի առաջնության 29-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը», որի կազմում ելույթ է ունենում Հենրիխ Մխիթարյանը, 1-1 հաշվով էր ավարտել արտագնա հանդիպումը «Սալերնիտանայի» հետ: Հեղինակավոր WhoScored վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է խաղին մասնակցած ֆուտբոլիստների գնահատականները: Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ խաղին և ստացել 6,8 միավոր (10 հնարավորից): Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել տանտերերի մեքսիկացի դարպասապահ Գիլերմո Օչոան (8,7 […]
14:46 08.04.2023
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը 2022թ․ աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի չեմպիոնության գլխավոր գրավական է համարում 35-ամյա հարձակվող, թիմի ավագ Լիոնել Մեսսիի ներդրումը։ «Առանց Մեսսիի Արգենտինան նույնիսկ քառորդ եզրափակիչ չէր հասնի։ Երբ չգիտես՝ ինչ անել խաղադաշտում, պետք է գնդակը փոխանցել Մեսսիին։ Ես վստահ էի, որ այդ ֆանտաստիկ եզրափակչում ամեն ինչ վճռված է, գավաթն արդեն պատկանում է Մեսսիին։ […]
22:15 07.04.2023
«Բարսելոնան» հաջորդ շաբաթ հանդիպում է պլանավորել Լա լիգայի պաշտոնյաների հետ, որպեսզի ելք գտնի՝ պայմանագիր կնքելու ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, որի պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին: Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Ակումբն արդեն պատրաստել է ծրագիր, որը թույլ կտա 35-ամյա արգենտինացու վերադարձը տեղավորել ֆինանսական ֆեյր-փլեյի շրջանակներում։ Այժմ միակ բանը, որը բարդացնում է հնարավոր տեղափոխությունը, […]
21:46 07.04.2023
Ա Սերիայի 29-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվել էր «Սալերնիտանային» և վերջին րոպեին բաց թողեց հաղթանակը։ Հանդիպման հաշիվը բացվեց 6-րդ րոպեին, միլանցիների կազմում աչքի ընկավ Գոսենսը։ Տանտերերը հիմնական ժամանակի վերջին րոպեին կարողացան հավասարեցնել հաշիվը Կանդրևայի հարվածից հետո։ Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Այս խաղից հետո «Ինտերը» 51 միավորով 4-րդն է, իսկ «Սալերնիտանան» […]
20:22 07.04.2023
Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն, ռուսաստանցի Անատոլի Կարպովը քննադատել է Շախմատի միջազգային ֆեդերացիային ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն հավակնորդների մրցաշարից հետո աշխարհի չեմպիոն չհռչակելու համար, այն բանից հետո երբ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը հրաժարվեց պաշտպանել տիտղոսը։ Նեպոմնյաշչին այժմ շախմատային թագը պետք է վիճարկի չինացի Դին Լիրենի հետ, որը հավակնորդների մրցաշարում գրավել էր երկրորդ տեղը։ «Աշխարհի չեմպիոնի մրցամարտի […]