21:00 11.04.2023
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում իր թիմի մրցակցի՝ «Բենֆիկայի» մասին։ ««Բենֆիկան», ինչպես «Պորտուն», գերիշխում է Պորտուգալիայում, նրանք հիանալի թիմ են։ Հաջողության հասնելու համար պետք է գործի դնել մեր գլուխն ու սիրտը։ «Բենֆիկան» շատ լավ խաղացողներ ունի, նրանք կարողանում են վերահսկել տարածությունը թե՛ գնդակով, թե՛ առանց գնդակի։ Մեզնից առավելագույն նվիրում […]
19:48 11.04.2023
Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Ժիրոնային»։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։ «Բարսելոնան» 72 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը և 13 միավորով առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ռեալից»։ «Ժիրոնան» 35 միավորով 11-րդ տեղում է։
19:23 11.04.2023
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կարող է 1-ից 6 ամսով որակազրկվել, հայտնում է AS-ը։ Ըստ աղբյուրի՝ բռնության, ռասիզմի, այլատյացության և սպորտում անհանդուրժողականության դեմ պայքարի պետական հանձնաժողովը ապրիլի 17-ին նիստ կանցկացնի՝ կապված Վալվերդեի կողմից «Վիլյառեալի» կիսապաշտպան Ալեքս Բաենայի վրա հարձակման հետ։ Նիստից հետո հանձնաժողովը կարող է գործը փոխանցել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային կամ ինքնուրույն որոշել պատիժը։ Այդ […]
16:06 11.04.2023
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման բազմամիլիոնանոց պայմանագրի առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբից, որի անունը դեռ չի նշվում, հայտնում է Marca-ն։ Առաջարկված պայմանագրի պարտադիր կետերից մեկն այն է, որ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը ֆուտբոլային ակադեմիա բացի այդ երկրում: Այնուամենայնիվ, 35-ամյա ֆուտբոլիստը չի պատրաստվում ամռանը հեռանալ «Ռեալից»: Նրա գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսի 30-ին: Բենզեման […]
15:57 11.04.2023
Գերմանիայի Ռեգիոնալլիգայի 31-րդ տուրում «Բավարիա 2»-ը հյուրընկալել էր «Վակկերին»։ Հանդիպման 79-րդ րոպեին տանտերերի կազմում տուգանայինից կատարած հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։ Հայաստանի ազգային հավաքականի 19-ամյա նորեկը բոլոր մրցաշարերում գոլ է խփում չորրորդ խաղում անընդմեջ։ Ընթացիկ մրցաշրջանում Ռանոսը «Բավարիա-2»-ի կազմում անցկացրել է 31 հանդիպում, դարձել 21 գոլի և 8 […]
15:45 11.04.2023
Հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը հաղթող է ճանաչվել «2023 O2C Doeberl Cup Premier» մրցաշարում: Մելքումյանը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և միանձնա զբաղեցրել է 1-ին հորիզոնականը: Հրանտը տարել է 7 հաղթանակ և 2 պարտիա ավարտել ոչ-ոքի: Մրցաշարը, որին մասնակցել է շուրջ 70 շախմատիստ, անցկացվել է Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում:
15:21 11.04.2023
Ռուս շախմատիստ Յան Նեպոմնյաշչին Աստանայում ընթացող շախմատի Աշխարհի չեմպիոնի թագի համար մրցապայքարի երկրորդ պարտիայում հաղթել է չինացի Դին Լիժենին: Յանը սևերով է խաղացել, պարտիան ավարտվել է 29 քայլին: Երկու պարտիայից հետո հաշիվը 1,5-0,5 է։ Երրորդ խաղը կկայանա ապրիլի 12-ին: Այսօր հավակնորդների համար հանգստյան օր է:
14:42 11.04.2023
Սպորտային մարմնամարզության Հայաստանի մեծահասակների հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում է, որտեղ այսօր մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը: Հայաստանի հավաքականը հանդես է գալիս մարզիչներ Սոս Սարգսյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ: Հակոբ Սերոբյանն ու Արթուր Գյուրջինյանն ընդգրկված են Եվրոպայի առաջնության մրցավարական թիմում: […]
14:26 11.04.2023
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ներկայացրել է ապրիլի 17-23-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցող հայ ըմբիշների կազմը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կներկայացնեն 8 ըմբիշներ՝ (57 կգ) Մանվել Խնձրցյանը, (61 կգ) Արսեն Հարությունյանը, (65 կգ) Վազգեն Թևանյանը, (70 կգ) Արման Անդրեասյանը, (74 կգ) Հրայր […]
13:31 11.04.2023
Կայացել է ՈՒԵՖԱ Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության երկրորդ փուլի B լիգայի B4 խմբի մրցաշարի Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջել է 0-2 հաշվով: Խաղը տեղի է ունեցել Աբովյանի քաղաքային մարզադաշտում: Հայաստանի հավաքականը հանդս է եկել հետևյալ կազմով՝ 12. Լիլիթ Բաբայան, 2. Էմմա Դուզմանյան, 3. Մարիամ Կարապետյան (ա), 5. Հասմիկ Գրիգորյան, 7. Էմմի Սարգսյան, 10. Էլինա […]
12:10 11.04.2023
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի վերջին նիստ: Առաջնությունից առաջ հանձնաժողովի անդամներն ամփոփ ներակայացրել են իրականացված կազմակերպչական և տեխնիկական աշխատանքները, մասնավորապես՝ առաջնության բացման արարողության, անվտանգության ապահովման, մարզիկների տեղակայման, առաջնության լուսաբանման ու հեռարձակման վերաբերյալ: Մեկ անգամ ևս ընդգծելով առաջնությունը […]
20:30 10.04.2023
«Վիլյառեալի» խաղացող Ալեքս Բաենան ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի դեմ։ Այս մասին հայտնում է «Վիլյառեալի» մամուլի ծառայությունը։ Լա Լիգայի 28-րդ տուրի խաղից հետո, որում «Ռեալը» պարտվել է, Վալվերդեն ավտոկայանատեղիում սպասել է Բաենային և հարվածել է նրա դեմքին, երբ նա շարժվելիս է եղել դեպի ակումբային ավտոբուս։ Ենթադրվում է, որ Բաենան դա հրահրել […]
20:02 10.04.2023
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը ներկա գտնվել ցանկացող երկրպագուները Մարզահամերգային համալիր պետք է ներկայանան ապրիլի 14-ին ժամը 18:00-ից՝ հերթերից խուսափելու համար։ Կազմակերպիչները տեղեկացնում են, որ համալիր մուտքը միայն գլխավոր դռներից է։ Ժամը 20։00-ին գլխավոր մուտքի դռները կփակվեն։ Մանրամասները՝ տեսանյութում:
19:55 10.04.2023
Գերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող «Բայերի», «Ֆրայբուրգի», «Բորուսիայի» սկաուտները սկսել են հետևել ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ելույթներին, հայտնում է Metaratings.ru-ն: Հայաստանի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը»: Հաղորդվում է, որ Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստի համար առաջնահերթություն է ամռանը եվրոպական թոփ-5 առաջնություններից մեկում կարիերայի շարունակությունը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բորուսիան» փորձել է […]
19:40 10.04.2023
Ինչպես հայտնի է ապրիլի 15-23-ը մարզահամերգային համալիրում կայանալու է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը Mediamax Sport-ին ասել է, որ հանդես են գալու 10 մարզիկով: Հայաստանի հավաքականի վերջնական կազմն, ըստ Ալավերդյանի, այսպիսի տեսք ունի՝ Գոռ Սահակյան (67 կգ), Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Անդրանիկ Կարապետյան (89 կգ), Դավիթ Հովհաննիսյան, Արա Աղանյան (96 […]
19:35 10.04.2023
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Instagram-ի Storys բաժնում գրառման միջոցով շնորհավորել է բոլոր հայերին՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի՝ Զատիկի առթիվ և կիսվել Արցախում տոնակատարության լուսանկարով:
18:18 10.04.2023
«Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Ֆեյհայի» դեմ արտագնա հանդիպումից հետո վիճել է մրցակցի ֆուտբոլիստներից մեկի հետ, հայտնում է Manchester Evening News-ը: Հանդիպման ավարտից անմիջապես հետո նա մրցակցի կիսապաշտպան Ալի Ալ-Զականին ասել է՝ «Դու չես ուզում խաղալ»։ Դրանից հետո 38-ամյա ֆուտբոլիստը հեռացել է խաղադաշտից, իսկ երկու թիմերի մյուս խաղացողները բախվել են միմյանց: Հիշեցնենք, որ […]
17:50 10.04.2023
Ռուս շախմատիստ Յան Նեպոմնյաշչին Աստանայում ընթացող շախմատի աշխարհի առաջնության եզրափակչի առաջին պարտիայում ոչ-ոքի է խաղացել չինացի Դին Լիժենի հետ։ Նեպոմնյաշչին խաղում էր սպիտակ խաղաքարերով և մրցամարտի ընթացքում առավելություն է ունեցել, սակայն այն հաղթանակի վերածել չի կարողացել։ Հաջորդ խաղը կկայանա այսօր՝ ապրիլի 10-ին։ Ընդհանուր առմամբ, Նեպոմնյաշչին և Լիժենը կանցկացնեն 14 դասական պարտիա։
17:36 10.04.2023
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ հարձակվող Էրլինգ Հոլանդը շատ ավելի լավ է տրամադրված լինում խաղերի ժամանակ, քան Լիոնել Մեսսին՝ Գվարդիոլայի գլխավորությամբ «Բարսելոնայում» աշխատելու ժամանակ։ «Ի տարբերություն Մեսսիի՝ Հոլանդը միշտ ուրախ է, միշտ ժպտում է։ Մեսսին երկու գոլ է խփում, բայց երրորդը բաց է թողնում ու հիասթափվում: Էրլինգը միշտ աներևակայելի դրական է […]
17:11 10.04.2023
Associated Press-ը ներկայացրել է եվրագավաթների 2021/2022 մրցաշրջանում ամենաշատ գումար վաստակած ակումբները: Ամենաշատ եկամուտն ունեցել է ՉԼ և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող Մադրիդի «Ռեալը», որը ՈւԵՖԱ-ից ստացել է 133,7 միլիոն եվրո։ Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը», որը Չեմպիոնների լիգայի եզրափակչում պարտվել էր «Ռեալին», 120 միլիոն եվրո եկամուտով երկրորդն է: Նրանց հաջորդում են Մյունխենի «Բավարիան» (110 միլիոն եվրո), Անգլիայի չեմպիոն […]
16:51 10.04.2023
MLS-ի 7-րդ տուրի խաղում «Կոլամբուսը» մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «DC Յունայթեդին»։ Հյուրերի կազմում առաջին գոլը խփել է Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոց տուգանայինը։ Լուկասը հանդիպմանը մասնակցել է մեկնարկային րոպեից և փոխարինվել 85-րդ րոպեին։ Սա նրա 4-րդ գոլն էր այս մրցաշրջանում։ Այս հաղթանակից հետո «Կոլամբուսը» 13 միավորով 4-րդն է […]
16:33 10.04.2023
Ֆրանսիական Լիգա 1-ի 30-րդ տուրի արտագնա խաղում «Նիցայի» դարպասը Մեսսիի խփած գոլը արգենտինացու համար 702-րդն էր եվրոպական ակումբների կազմում (672՝ «Բարսելոնայի», 30՝ ՊՍԺ-ի), ինչը լավագույն արդյունքն է Եվրոպայում։ Այս ցուցանիշով Մեսսին առաջ է անցել Կրիշտիանու Ռոնալդուից, ով ունի 701 գոլ եվրոպական ակումբների կազմում (450՝ «Ռեալի», 145՝ «Մանչեսթեր Յունայթեդի», 101՝ «Յուվենտուսի», 5՝ «Սպորտինգի» կազմում)։ Ընդ որում, […]
16:12 10.04.2023
Լիգա 1-ի 30-րդ տուրի խաղում «Նիցան» սեփական հարկի տակ ընդունել էր ՊՍԺ-ին։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ հօգուտ հյուրերի։ Փարիզյան ակումբի կազմում գոլերի հեղինակներ են դարձել Լիոնել Մեսսին՝ 27-րդ րոպեին և Սերխիո Ռամոսը՝ 77-րդ րոպեին։ ՊՍԺ-ն գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 30 հանդիպումից հետո իր ակտիվում ունենալով 69 միավոր և երկրորդ տեղում ընթացող «Լանսին» […]
15:49 10.04.2023
Լա լիգայի 28-րդ տուրում «Ռեալը» ընդունել էր «Վիլյառեալին» և պարտվել 2-3 հաշվով: 16-րդ րոպեին հյուրերի կազմում ինքնագոլի հեղինակ է դարձել Պաու Տոռեսը, 39-ին Չուկվեզեն հավասարեցրեց այն: 48-րդ րոպեին Վինիսիուսը կրկին առաջ է մղել մադրիդցիներին, բայց 70-ին Մորալեսը նորից հավասարեցրել է հաշիվը: Հիմնական ժամանակից 10 րոպե առաջ Չուկվեզեն դուբլ է ձևակերպե և հաղթանակ բերել իր թիմին: […]
15:30 10.04.2023
«Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը մեկնաբանել է Լեհաստանի առաջնության 27-րդ տուրում «Կրակովիայի» նկատմամբ տնային հաղթանակը: «Պոգոննն» այդ խաղում հաղթել էր 3-2 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը դարձել էր գեղեցիկ գոլի հեղինակ: «Մենք չենք կենտրոնանում մրցաշարային աղյուսակում տիրող իրավիճակի վրա: Յուրաքանչյուր հանդիպմանն այնպես ենք վերաբերվում, որ պետք է ամեն ինչ անենք հաղթելու համար։ Մրցաշրջանի ավարտին դեռ […]
14:52 10.04.2023
ՌԴ առաջնության 22-րդ տուրում «Կրասնոդարը, որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, տանը 3-1 հաշվով հաղթել է «Նիժնիյ Նովգորոդին»: Հայաստանի 2022թ.լավագույն ֆուտբոլիստը խաղը սկսել է պահեստայինների նստարանից և փոխարինման է դուրս եկել ընդմիջումից հետո: 62-րդ րոպեին 22-ամյա կիսապաշտպանը կազմակերպել է իր թիմի գոլային գրոհը: Սպերցյանը պատ է խաղարկել թիմակցի հետ ու […]
14:28 10.04.2023
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն բռունցքով հարվածել է «Վիլյառեալի» խաղացող Ալեքս Բաենային։ Միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպումից հետո, որում մադրիդցիները պարտվել են 2-3 հաշվով։ Ինչպես հայտնում է Marca-ն, «Ռեալի» կիսապաշտպանը խաղից հետո կայանատեղիում սպասել է Բաենային և բռունցքով հարվածել նրա դեմքին, երբ նա շարժվելիս է եղել դեպի ակումբի ավտոբուսը։ Վալվերդեի հարազատները […]
12:50 10.04.2023
Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը», որի կազմում ելույթ է ունենում Հենրիխ Մխիթարյանը, հետաքրքրված է «Պորտուի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուի ծառայություններով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Կողմերը նախնական բանակցություններ են վարել. 48-ամյա մասնագետը դեմ չէ գլխավորել միլանյան ակումբը: Հավակնորդների ցանկում են նաև իտալական «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան ու անգլիական «Բրայթոնում» աշխատող Ռոբերտո դե Ձերբին: Ավելի վաղ հաղորդվում […]
11:54 10.04.2023
Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Inter TV-ի եթերում հայերենով շնորհավորել է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը: «Ուրախ Զատիկ մեզ բոլորիս»,- շնորհավորել է 34-ամյա ֆուտբոլիստը: Շնորհավորական խոսք է ասել նաև միլանյան գրանդի գերմանացի պաշտպան Ռոբին Գոսենսը: Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում է 2022 թվականի հուլիսից և 38 պաշտոնական խաղում խփել է 4 գոլ […]