TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+29.09 oC

ՍՊՈՐՏ

Կարլսենի հրաժարվելուց հետո Նեպոմնյաշչին պետք է հռչակվեր աշխարհի չեմպիոն. Անատոլի Կարպով

20:22 07.04.2023

Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն, ռուսաստանցի Անատոլի Կարպովը քննադատել է Շախմատի միջազգային ֆեդերացիային ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն հավակնորդների մրցաշարից հետո աշխարհի չեմպիոն չհռչակելու համար, այն բանից հետո երբ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը հրաժարվեց պաշտպանել տիտղոսը։ Նեպոմնյաշչին այժմ շախմատային թագը պետք է վիճարկի չինացի Դին Լիրենի հետ, որը հավակնորդների մրցաշարում գրավել էր երկրորդ տեղը։ «Աշխարհի չեմպիոնի մրցամարտի […]

̰
«Միլանը» այլևս չի ուզում երկարաձգել պայմանագիրը Զլատան Իբրահիմովիչի հետ

19:55 07.04.2023

Իտալական «Միլանը» որոշել է չերկարաձգել պայմանագիրը Զլատան Իբրահիմովիչի հետ։ Այս մասին հայտնում է Relevo հրատարակությունը։ 41-ամյա Իբրահիմովիչն այս մրցաշրջանում «Միլանի» կազմում անցկացրել է ընդամենը 4 խաղ, քանի որ վերականգնվում էր նախկինում ստացած ազդրի ծանր վնասվածքից: Իբրահիմովիչը «Միլանում» հանդես է գալիս 2020 թվականից։ Ֆուտբոլիստն օգնել է ակումբին նվաճել Իտալիայի առաջնության ոսկե մեդալները 2022 թվականին։ Շվեդ հարձակվողի […]

̰
Ահեղ նորվեգացին վերադառնում է. Հոլանդը ապաքինվել է

19:24 07.04.2023

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ապաքինվել է վնասվածքից։ Այս մասին հայտնում է skysports.com–ը։ Նորվեգացին պատրաստ է մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի` «Սաութհեմփթոնի» դեմ հանդիպմանը։ Նա վնասվածք էր ստացել Անգլիայի գավաթի «Բարնլիի» դեմ խաղում:

̰
ՊՍԺ-ի խաղացողները դժգոհ են գլխավոր մարզչից՝ Մեսսիի և Նեյմարի նկատմամբ արտոնյալ վերաբերմունքի պատճառով

19:12 07.04.2023

Ֆրանսիական ՊՍԺ-ի շատ ֆուտբոլիստներ դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեից։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը: Խաղացողները դժգոհ են մյուսներին ետ մղելու միջոցով մնացածին առաջ տանելու մարզչի մեթոդաբանությունից: Ֆուտբոլիստների մի մասն արդեն դադարել է աջակցել գլխավոր մարզչին։ ՊՍԺ-ի հանդերձարանում նրանք չափազանց դժգոհ են նաև այն բանից, որ Գալտիեն մշտապես պաշտպանում է Լիոնել Մեսսիին և […]

̰
Կառլո Անչելոտին խոստովանել է, որ երբեք չի գլխավորի «Բարսելոնան»

18:48 07.04.2023

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոստովանել է, որ երբեք չի մարզի կատալոնական «Բարսելոնան»: «Ես երբեք չեմ գլխավորի «Բարսելոնան», դա անհնար է: Իմ պատմությունը գրվում է Մադրիդի «Ռեալում»՝ աշխարհի լավագույն ակումբում: Այստեղ բոլորն ինձ սիրում են»,- մասնագետի խոսքերը մեջբերում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 63-ամյա Անչելոտին «Արքայական ակումբում» աշխատել է նաև 2013-2015 թվականներին: Անչելոտին մարզչական […]

̰
«Սալերնիտանա»-«Ինտեր». Մխիթարյանը մեկնարկային կազմում է

18:43 07.04.2023

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում Միլանի «Ինտերն» արտագնա խաղում կմրցի «Սալերնիտանայի» հետ: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը: Հենրիխ Մխիթարյանը դուրս կգա խաղադաշտ մեկնարկային կազմում: «Սալերնիտանա». Օչոա, Դանիլյուկ, Գյոմբեր, Պիրոլա, Բրոն, Կուլիբալի, Վիլյենա, Բրադարիչ, Կաստանոս, Կանդրևա, Պյոնտեկ: «Ինտեր». Օնանա, Դարմիան, Դե Վրեյ, Աչերբի, Դյումֆրիս, Բարելա, Ասլանի, Մխիթարյան, Գոսենս, Անխել Կորեա, Լուկակու: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

̰
Չեմպիոնների կեսը գյումրեցիներն են. կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ երիտասարդական առաջնությունը

18:09 07.04.2023

Երևանում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Չեմպիոն դարձած մարզիկների կեսը ներկայացնում է Գյումրին: Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները. 55 կգ 1.Հոմերոս Առաքելյան՝ ՕՀՔ ՖԻՄԱ 2.Արմեն Գևորգյան՝ ԱՐՏԻՄԵՏ 3.Մանվել Խաչատրյան՝ Գյումրի 3.Արտաշես Մխիթարյան՝ Գյումրի 60 կգ 1.Սուրեն Աղաջանյան՝ Ն.Մուշեղյան 2.Աշոտ Մանուկյան՝ ՕՀՔ ՖԻՄԱ 3.Գառնիկ Բարսեղյան՝ Ն. Մուշեղյան […]

̰
«Լեռնային Արցախն» ու «Գանձասարը» չեն ստացել ազգային արտոնագիր. ՀՖՖ

16:24 07.04.2023

Կայացել է ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի հերթական նիստը: Քննության էին դրվել Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2022/2023 թթ. մրցաշրջանի մասնակից 9 ակումբների՝ «Ալաշկերտ», «Փյունիկ», «Վան», «Ուրարտու», «Արարատ», «Նոա», «Արարատ-Արմենիա», «Շիրակ», «Լեռնային Արցախ» և ՀՀ Առաջին խմբի 2022/2023 թթ. առաջնությունում հանդես եկող 2 ակումբների՝ «Գանձասար» և «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբների արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով […]

̰
Անգլուհիները հաղթել են Բրազիլիայի հավաքականին և դարձել պատմության մեջ կանանց առաջին Ֆինալիսիմայի չեմպիոն

16:08 07.04.2023

Անգլիայի հավաքականը հաղթել է պատմության մեջ առաջին Կանանց Ֆինալիսիմայում: Անգլուհիները հանդիպել են Բրազիլիայի հավաքականի հետ։ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Էլլա Տունը 23-րդ րոպեին առաջ է մղել բրիտանուհիներին: Բրազիլիայի հավաքականոից հանդիպման վերջնամասում աչքի է ընկել Անդրեսան: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում անգլիական թիմը ավելի դիպուկ է եղել և 4:2 հաշվով առավելության հասել: Հիշեցնենք, որ Ֆինալիսիմայում մրցում են Եվրոպայի առաջնության […]

̰
Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել գավաթային խաղում

15:53 07.04.2023

Ռուսաստանի գավաթի «Ռեգիոնների ուղու» 1/2 եզրափակիչի առաջին փուլի խաղում «Կրասնոդարը» հաղթել է «Ռոստովին»: 23 րոպեին Էդուարդ Սպերցյանը առաջ է մղել տանտերերին։ Հյուրերը կարողացել են հավասարեցնել հաշիվը 54-րդ րոպեին։ Հետագայում գոլեր չեն գրանցվել և հաղթողը որոշվել է 11 մետրանոց հարվածաշարում։ Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Խորեն Բայրամյանը՝ փոխարինման դուրս գալով 28-րդ րոպեին։ Սպերցյանը և Բայրամյանը հետխաղյա […]

̰
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խնդրանքով դիմել է ՖԻՖԱ-ին և ՈւԵՖԱ-ին

15:37 07.04.2023

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան նամակներ է ուղարկել ՖԻՖԱ և ՈւԵՖԱ, հայտնում է Catalunya Ràdio-ն: Լապորտան Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրայի գործի առնչությամբ է դիմել ֆուտբոլային գլխավոր կառույցներին։ Երկու կազմակերպություններին նա խնդրել է խուսափել ակումբի և նրա գործողությունների դեմ նախապաշարմունքներից: Ֆուտբոլային կառույցների ղեկավարներին նա նաև խնդրել է թույլ […]

̰
Հաջողություն Մեսսի, դու, անկասկած, լավագույններից մեկն ես աշխարհում, բայց ժամանակն է հրաժեշտ տալու. RMC Sport-ի լրագրող

15:27 07.04.2023

Ֆրանսիական RMC Sport-ի լրագրող Դանիել Ռիոլոն քննադատել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին։ «Եթե դու ՊՍԺ-ի երկրպագու ես, ի՞նչ հիշողություններ ունես Մեսսիից: Բացարձակ ոչ մի հիշողություն, զրո։ Ի՞նչ արեց Լեոն ակումբի համար: Մի քանի գոլ խփեց, այսքանը: Նա նման է Կասպերի ուրվականին: Հաջողություն Մեսսի, դու, անկասկած, լավագույններից մեկն ես աշխարհում, բայց ժամանակն է հրաժեշտ տալու»,- հայտնել […]

̰
«Ռոման» ու «Լացիոն» հայտնվել են Հռոմի դատախազության ուշադրության կենտրոնում

15:20 07.04.2023

Հռոմի դատախազությունը հետաքննություն է սկսել՝ կապված «Ռոմայի», «Լացիոյի» և «Սալերնիտանայի» հավանական ֆինանսական զեղծարարությունների հետ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Թիմերը կասկածվում են 2017-ից 2021 թվականներին ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները արհեստական բարձրացնելու մեջ, որը հանգեցրել է կապիտալի արհեստական աճին: Ակումբների գրասենյակները խուզարկվել են, որտեղից դուրս են բերվել տրանսֆերներին վերաբերող փաստաթղթեր: Ավելի վաղ նման խախտման համար Թուրինի […]

̰
Այսօր մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների դիմակայությունը

14:53 07.04.2023

Աստանայում այսօր տեղի կունենա շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդներ, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու և չինացի Դին Լիժենի միջև եզրափակիչ մրցաշարի բացման արարողությունը: Վիճակահանությամբ կորոշվի, թե ապրիլի 9-ին կայանալիք մեկնարկային տուրում որ շախմատիստն է խաղալու սպիտակ խաղաքարերով: Աշխարհի նոր չեմպիոնին որոշելու համար մրցաշարում կանցկացվի 14 տուր: Յուրաքանչյուր 2 տուրից հետո մրցաշարի մասնակիցներին հանգստյան օր կտրամադրվի: Հավասար արդյունքի […]

̰
Հրանտ-Լեոն Ռանոսը կարող է հեռանալ «Բավարիա-2»-ից

14:34 07.04.2023

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը կարող է հեռանալ Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմից, հայտնում է Bild-ը: 19-ամյա ֆուտբոլիստը մտածում է կարիերան ավելի բարձր մակարդակի լիգայում շարունակելու հնարավորության մասին: Ռանոսի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսի 30-ին: Հարձակվողը նախորդ տարվա հուլիսից է տեղափոխվել «Բավարիա-2»: Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը Գերմանիայի Ռեգիոնալ լիգայում մասնակցել է 28 հանդիպման, խփել 19 […]

̰
Ֆանտաստիկ առաջարկ Սաուդյան Արաբիայից. Մոուրինյուն կարող է դառնալ ֆուտբոլի պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչը

14:08 07.04.2023

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է դառնալ ֆուտբոլի պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչը, հայտնում է Corriere dello Sport-ը։ Նա ֆանտաստիկ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից։ 60-ամյա մասնագետին երեք տարբերակ է առաջարկվել՝ գլխավորել Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականը, «Ալ-Նասրը», որի կազմում խաղում է Կրիշտիանու Ռոնալդուն, կամ «Ալ Ահլին»: Նրան պատրաստ են երկու տարվա պայմանագիր տրամադրել՝ մրցաշրջանում 60 […]

̰
Արոնյանը չոր հաշվով պարտվեց Կառլսենին և դուրս մնաց մրցաշարից. Chessable Masters

13:40 07.04.2023

Արագ շախմատի Chessable Masters առցանց մրցաշարի հերթական փուլում Լևոն Արոնյանը 0-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենին և դուրս մնաց հետագա պայքարից: Կառլսենն էլ հաջորդ մրցախաղում 1-2 հաշվով պարտվեց ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրային: Վերջինս ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանայի հետ կվիճարկի գլխավոր մրցանակը:

̰
Էլինա Ավանեսյանը պարտվեց երկրորդ մրցափուլում.  Բոգոտայի մրցաշար

13:15 07.04.2023

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն ավարտեց ելույթները Բոգոտայում ընթացող WTA-250 շարքի մրցաշարում: Երկրորդ շրջանում նա մրցեց ամերիկուհի Պիթոն Սթրինսի հետ և պարտվեց 4-6, 1-6 հաշվով: Առաջին շրջանում Էլինան 51 րոպեում 6-1, 6-0 հաշվով հաղթել էր աշխարհի նախկին 5-րդ ռակետ, 35-ամյա իտալացի Սառա Էրանիին: Բոգոտայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 259.303 եվրո է:

̰
Ավելի քան 152 մլն դրամ՝ ծանրամարտի մարզադահլիճի կառուցման ավարտական աշխատանքներին և գույքի ձեռքբերմանը

10:40 07.04.2023

ՀՀ կառավարության որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 152 մլն 147 հազար դրամի չափով: Նախատեսված գումարը կուղղվի ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում ծանրամարտի մարզադահլիճի կառուցման աշխատանքներին և մարզադահլիճի համար գույքի ձեռքբերմանը: Ջրառատ համայնքում ծանրամարտի մարզադահլիճի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին և նախատեսվում է ավարտել […]

̰
Հրապարակվել է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակացույցը

22:50 06.04.2023

Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախնական ժամանակացույցը հայտնի է: Ապրիլի 15. Կանայք. 55 կգ, (C ենթախումբ), 45 կգ (B), 49 կգ (B) – ժամը` 13:00 Կանայք. 45 կգ (A ենթախումբ) – ժամը` 17:30 Կանայք. 49 կգ (A ենթախումբ) – ժամը 20:00 Ապրիլի 16 Կանայք. 55 կգ (B ենթախումբ) – ժամը` 09:00 Տղամարդիկ. 55 կգ (B […]

̰
ՀՀ գավաթի եզրափակչում կմրցեն «Շիրակն» ու «Ուրարտուն»

21:50 06.04.2023

Կայացավ Fastex Հայաստանի գավաթի 2022/23 խաղարկության կիսաեզրափակիչ փուլի երկրորդ հանդիպումը։ «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել էր «Գանձասարին»։ Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ խաղակեսում տանտերերը 4 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը․ աչքի ընկան Ժիրայր Մարգարյանը, Թեմուր Ջիկիան և Արաս Օզբիլիսը դուբլ ձևակերպեց։ Այսպիսով՝ «Ուրարտուն» հաղթեց 4-0 հաշվով և դուրս եկավ Հայաստանի գավաթի եզրափակիչ, որտեղ կհանդիպի […]

̰
Շիրակի մարզը պատրաստվում է Համահայկական ամառային 8-րդ խաղերին

20:47 06.04.2023

Օգոստոսի 5-19-ը կայանալիք Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Գյումրիում՝ քաղաքային մարզադաշտում։ Շիրակի մարզում նախատեսվում են կազմակերպել նաև խաղերի ծրագրում ընդգրկված որոշ մարզաձևերի մրցումներ։ Միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով՝ նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Շիրակի մարզ են այցելել Համահայկական ամառային 8-րդ խաղերի գլխավոր մրցավար Նարինե Շահբազյանը և մրցավարի տեղակալ Դավիթ Բաղումյանը։ Շիրակի մարզպետի […]

̰
Վարդան Ասատրյանի նորամուտն ACA-ում կհետաձգվի

20:27 06.04.2023

Ռուսաստանը ներկայացնող հայ մարտիկ Վարդան Ասատրյանը հայտարարել է, որ հետաձգվում է իր նորամուտը խառը մենամարտերի ACA լիգայում։ «Ես ցանկանում եմ ոչ այնքան լավ լուր հայտնել իմ մենամարտի վերաբերյալ: Սպասվող մենամարտը չի կայանալու։ Ես շատ էի ցանկանում տեղափոխվել նոր լիգա և ինձ գեղեցիկ դրսևորել, բայց վնասվածքն այնքան լուրջ է, որ ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար: Ես կմասնակցեմ […]

̰
Ներկայացվել է ծանրամարտի ԵԱ-ի պրոմոհոլովակը

19:58 06.04.2023

Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեն ներկայացրել է մրցաշարի պաշտոնական պրոմոհոլովակը: «Ծանրամարտը Հայաստանում շատ խորը արմատներ ունի և մինչև օրս մեծ մասսայականություն է վայելում` ամրապնդելով «Հայկական ծանրամարտ» եզրույթը։ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը բացառիկ հնարավորություն է վերաարժևորելու անցած ճանապարհը և աշխարհին ներկայացնելու մեր յուրահատուկ վերաբերմունքն այս սպորտաձևի հանդեպ՝ զուգահեռներ անցկացնելով հայկական առօրյայի, մշակութային տարրերի և ծանրամարտի միջև»,- […]

̰
Կարեն Գիլոյանն ընդունել է ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության մրցանակակիրներին

19:04 06.04.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականին, որն Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունում թիմային առաջին հորիզոնականն էր զբաղեցրել՝ նվաճելով երկամարտի 6 մեդալ: Կարեն Գիլոյանը տպավորիչ հաջողության առթիվ շնորհավորել է պատանի ծանրորդներին և նրանց մարզիչներին՝ միևնույն ժամանակ հորդորելով նրանց չբավարարվել ձեռք բերածով: «Հետևել եմ բոլորիդ ելույթներին: Շատ լավ մասնակցություն ունեցաք: Շնորհավորում եմ ինչպես ձեզ, այնպես էլ ձեր մարզիչներին: […]

̰
Ես հայերին անընդհատ ասում եմ, որ համոզեն նրան վերադառնալ հավաքական. Յուրի Սյոմինը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

18:48 06.04.2023

Ռուսաստանի հավաքականի, Կիևի «Դինամոյի» և Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը խոսել է ռուսական «Կրասնոդարի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին: Ռուս մասնագետը նշել է, որ Սպերցյանի և մյուսների համար օրինակ է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: «Սպերցյանը հսկայական ներուժ ունի: Գլխավորը կայունություն ունենալն է։ Անցյալ տարի […]

̰
Հայտնի է անպարտելի Էրիկ Բազինյանի (Բզո) հաջորդ մրցակիցը

18:18 06.04.2023

Կանադան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը (Բզո) իր 30-րդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում։ Նրա մրցակիցը կլինի մեքսիկացի Խոսե դե Խեսուս Մասիասը (28-11-4, 14 նոկաուտ): Այդ մասին հայ մարզիկը հայտնել է սոցցանցերում: 27-ամյա Բազինյանը հունիսի 1-ին Մոնրեալում կայանալիք Eye of The Tiger Management բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում կփորձի պաշտպանել երկրորդ միջին քաշային կարգի NABA և NABF […]

̰
Արոնյանը հաղթել է Արտեմևին ու կմրցի Կառլսենի հետ. Chessable Masters

18:08 06.04.2023

Լևոն Արոնյանը Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարում հաղթահարել է հերթական փուլի արգելքը՝ «արմագեդոնում» առավելության հասնելով ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևի նկատմամբ: Առաջին պարտիայում նա սպիտակներով հաղթել է, երկրորդում՝ պարտվել: Մրցախաղի ելքը վճռվել է «արմագեդոնում»: Պարտիան 97-րդ քայլին ավարտվել է ոչ-ոքի, և գործող կարգի համաձայն հաղթանակը տրվել է սևերով խաղացող Արոնյանին: Հայ գրոսմայստերը կիսաեզրափակչում կմրցի աշխարհի գործող […]

̰
Շանթ Սարգսյանը կես միավոր է ետ մնացել հաղթողից. Late Titled Tuesday

17:42 06.04.2023

Շանթ Սարգսյանը կայծակնային շախմատի Late Titled Tuesday առցանց մրցաշարում 11 պարտիայում վաստակել է 9 միավոր և զբաղեցրել 4-րդ տեղը՝ լրացուցիչ գործակիցներով զիջելով նույնպիսի արդյունք գրանցած և 2-3-րդ տեղերը բաժանած Ալեքսանդր Ինջիչին ու Թոմաս Բերդսենին: Հայ գրոսմայստերն ընդամենը կես միավոր է զիջել մրցաշարի հաղթող, իրանցի Փարհամ Մաղսուդլուին, որի հետ մեկնարկային տուրում ոչ-ոքի էր խաղացել: Շանթը մրցաշարում […]

̰
ՀՀ կանանց ազգային հավաքականը Երևանում խոշոր հաշվով պարտվել է Կիպրոսի ընտրանուն

17:22 06.04.2023

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը այսօր Երևանում, ընկերական խաղում խոշոր՝ 0-6 հաշվով պարտվել է Կիպրոսի ընտրանուն: ՀՀ հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով. 1. Արմինե Հարությունյան (16. Էլլա դե Կրույֆ), 3. Նատաշա Ժամգոչյան (15. Անյուտա Գալստյան), 5. Լիանա Ղազարյան, 6. Աննա Դալլաքյան (21. Անի Սաֆարյան) (8. Կարինե Եղյան), 9. Օքսաննա Պիզլովա, 10. Մարալ Արթին (ա), 11. […]

̰
BACK_TO_TOP