17:11 06.04.2023
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, ներկայացրել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Հայաստանի Ազգային հավաքականը նահանջել է աղյուսակում և զբաղեցնում է 97-րդ հորիզոնականը: Նախորդ դասակարգման աղյուսակում մեր հավաքականը զբաղեցնում էր 95-րդ հորիզոնականը։ Մեր հավաքականը հաջորդում է Ղրղզստանի և նախորդում Բելառուսի ընտրանիներին: Վարկանիշային աղյուսակի առաջատարներն են Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները, […]
15:59 06.04.2023
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան պարզաբանել է՝ ինչու Հենրիկ Սահակյանը չի ընդգրվել Հայաստանի հավաքականի կազմում։ Հաղորդագրության մեջ ասվում է․ «54 կգ քաշային Հենրիկ Սահակյանը աշխարհի առաջնությանը նախապատրաստվող բռնցքամարտի Հայաստանի հավաքականում չի ընդգրկվել, քանի որ Հակադոպինգային կազմակերպությունը ստացել է մարզիկի դոպինգ-թեստի դրական պատասխան: Թեստի նմուշառում Հենրիկ Սահակյանից վերցվել է Հայաստանի առաջնությունից հետո: Հակադոպինգային կազմակերպությունը հանյտնաբերել է խթանիչներ: Հարկ […]
15:10 06.04.2023
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը իր կարծիքն է հայտնել «Ռեալից» կրած ջախջախիչ պարտության մասին։ Կատալոնական թիմը Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Կամպ Նոուում» պարտվել էր 0-4 հաշվով։ «Շատ դաժան և ցավալի պարտություն է։ Պետք է համախմբվենք ու խելքի գանք կատարվածից հետո։ Ըստ խաղի՝ ամեն ինչ այնքան էլ վատ չէր, որքան հաշիվը, սակայն երկրորդ խաղակեսը […]
15:04 06.04.2023
Ուելսցի Լաուրա ՄաքԱլիսթերը դարձել է պատմության մեջ առաջին կինը, ով զբաղեցրել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության՝ ՈւԵՖԱ-ի փոխնախագահի պաշտոնը։ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, ով ապրիլի 5-ին վերընտրվել է կազմակերպության ղեկավարի պաշտոնում, ՈւԵՖԱ-ի փոխնախագահներ է նշանակել ՄաքԱլիսթերին և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Գաբրիելե Գրավինային։ 58-ամյա ՄաքԱլիսթերը Ուելսի ֆուտբոլի կանանց հավաքականի նախկին ավագն է։ Նա ազգային հավաքականի […]
14:48 06.04.2023
Ուկրաինան դեռ կարող է ընդունել ԱԱ-2030-ի հանդիպումները։ Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերին Ուկրաինան միացել է 2030 թվականի աշխարհի առաջնությունն ընդունելու Իսպանիայի և Պորտուգալիայի համատեղ դիմումին։ Մարտին հայտնի դարձավ, որ հայտին միացել է Մարոկկոն։ Աֆրիկյան երկիրը պետք է փոխարիներ Ուկրաինային։ Սակայն Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան ասել է, որ Ուկրաինայի մասնակցությունը մրցաշարի կազմակերպմանը դեռ ծրագրի մեջ է։ […]
14:36 06.04.2023
«Բարսելոնայի» մարզական տնօրեն Յորդի Կրույֆը խոսել է Լիոնել Մեսսիի մասին։ «Մեսսին լեգենդ է «Բարսելոնայի» բոլոր երկրպագուների աչքում: Լիոնելն արտասովոր խաղացող է, որը պայմանագիր ունի այլ ակումբի հետ և պայքարում է տիտղոսների համար։ Մենք կվշտանայինք, եթե մեր առանձնահատուկ խաղացողը, ում պայմանագիրն ավարտվում է, խոսեր այլ ակումբների մասին»,- Կրույֆի խոսքերն է մեջբերում Marca-ն։ Ավելի վաղ հաղորդվում էր, […]
14:17 06.04.2023
Լիոնել Մեսսին դիտարկում է նաև Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելու հնարավորությունը։ Երեկ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ի հարձակվողը տարեկան ավելի քան 400 միլիոն եվրոյի առաջարկ է ստացել «Ալ-Հիլալից»: Ինչպես նշում է ESPN-ը, այդ առաջարկն արվել է անցած շաբաթ, սակայն ընդհանուր առմամբ արգենտինացու հետ բանակցությունները սկսվել են դեռ անցած տարեվերջին։ Նշվում է, որ սկզբում սաուդյան ակումբի ներկայացուցիչները […]
13:40 06.04.2023
Գերմանական Ռեգիոնալ լիգայի 29-րդ տուրում «Բավարիա-2»-ը հյուրընկալել էր «Աուգսբուրգ-2»-ին և 3-2 հաշվով հաղթանակ է տարել։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հրանտ-Լեոն Ռանոսը։ Այս խաղից հետո «Բավարիա-2»-ը 54 միավորով 3-րդն է մրցաշարային աղյուսակում։ Ռանոսն այս խաղում խփել է իր 18-րդ և 19-րդ գոլերը մրցաշարում և «Նյուրնբերգ-2»-ի հարձակվողի Վոնիչի հետ կիսում է […]
13:15 06.04.2023
Մադրիդի «Ռեալը» դարձել է Իսպանիայի գավաթի եզրափակչի երկրորդ մասնակիցը։ Կիսաեզրափակչի պատասխան խաղում հանդիպել են «Բարսելոնան» և «Ռեալը»։ Թիմերի միջև առաջին հանդիպումը, որն անցկացվել էր Մադրիդում, ավարտվել էր կատալոնացիների՝ 1-0 հաշվով հաղթանակով։ Իսկ ահա Բարսելոնայում կայացած խաղում հաղթել են մադրիդցիները, այն էլ խոշոր՝ 4-0 հաշվով։ Հյուրերի կազմում նախ աչքի ՝ ընկել Վինիսիուսը, ապա հեթ-տրիկի հեղինակ է […]
12:51 06.04.2023
Կայացել է Fastex Հայաստանի գավաթի 2022/23 խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը։ «Շիրակը» Գյումրիում սեփական հարկի տակ հաղթել է «Փյունիկին»։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Տանտերերի կազմում գոլի հեղինակ է դարձել Դոնալդ Կոդիան, երևանցիներին հաջողվել է հավասարեցնել հաշիվը ավելացված րոպեներին՝ Ժունինիոյի գոլի շնորհիվ։ Հանդիպման լրացուցիչ ժամանակում գոլեր չեն գրանցվել: Հաղթողը որոշվել է 11 […]
23:23 05.04.2023
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ընդունել է «Ալ-Հիլալի»՝ տարեկան 400 միլիոն եվրո աշխատավարձի առաջարկը, հայտնում է TodoFichajes-ը: Հաղորդվում է, որ սաուդական թիմը պատրաստվում է հարձակվողի հետ պայմանագիր կնքել երեք տարով։ Հրատարակության տվյալներով՝ արգենտինացին արդեն մտերիմ ընկերներին ու ընտանիքին հայտնել է, որ կընդունի արաբական ակումբի առաջարկը։ Մեսսին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Նրա պայմանագիրն ակումբի […]
22:56 05.04.2023
Ալեքսանդր Չեֆերինը չորս տարի ժամկետով վերընտրվել է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում: Նա եղել է միակ թեկնածուն։ Այս մասին հայտնի է դարձել ՈւԵՖԱ-ի 47-րդ համագումարում, որը տեղի է ունենում Լիսաբոնում։ Չեֆերինը կազմակերպության նախագահ է դարձել 2016 թվականի սեպտեմբերին՝ ՈւԵՖԱ-ի նախկին ղեկավար Միշել Պլատինիի պաշտոնանկությունից հետո։ 2019 թվականին Չեֆերինը վերընտրվել է ՈւԵՖԱ-ի ղեկավարի պաշտոնում։ Այդ ժամանակ նա նույնպես […]
22:11 05.04.2023
Եվրոպայի ամառային երրորդ խաղերի մասնակիցների ցանկը հաստատում է աշխարհամասի օլիմպիական կոմիտեն: ԵՕԿ–ը պաշտոնապես ամրագրել է մեր երկրի առայժմ հինգ մարզիկ – մարզուհիների անունները, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Լեհաստանի Կրակովում հունիսի 21-ին մեկնարկելիք երրորդ մազահանդեսին մասնակցելու իրավունքը Հայաստանից առաջինը նվաճել է հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը: Հաջորդը Անիտա Մակյանն է: Նա կարատեի կումիտե մրցաձևի ներկայացուցիչ է: Կանանց […]
21:55 05.04.2023
«Բարսելոնան» կազմել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր հաստատ չեն հեռանա ակումբից առաջիկա ամռանը։ «Բարսելոնային» այս ամառ անհրաժեշտ կլինի բաժանվել մի շարք ֆուտբոլիստներից՝ ակումբի ֆինանսական վիճակը կարգավորելու համար: Ակումբին անհրաժեշտ է մոտ 200 միլիոն եվրո վաստակել, հայտնում է Diario Sport-ը: Թիմի ղեկավարությունը նախապատրաստել է հաջորդ տրանսֆերային պատուհանի գործողությունների ծրագիրը և առանձնացրել խաղացողներին, ովքեր ոչ մի դեպքում […]
21:48 05.04.2023
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ անդրադարձել է Իտալիայի Գավաթի կիսաեզրափակչի՝ «Յուվենտուսի» դեմ խաղում գրանցված ոչ-ոքիին։ «Միասին մենք ուժեղ ենք»,- գրել է Մխիթարյանը և տեղադրել լուսանկար: Մխիթարյանն «Ինտերի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին՝ Միլանում:
21:39 05.04.2023
60 կգ քաշային Երվանդ Ներսեսյանը 3-րդ տեղն է զբաղեցրել և բրոնզե մեդալ նվաճել ՌԴ Խաբարովսկ քաղաքում կայացած Russian Judo Tour ձյուդոյի միջազգային մրցաշարին։ Մրցանակային տեղերի համար 7 երկրի մոտ 200 մարզիկ է պայքարել։
21:00 05.04.2023
Հայաստանի թեքբոլի ազգային հավաքականը իրավունք է ստացել մասնակցելու այս տարվա հունիսի 21-ից հուլիսի 2-ը Լեհաստանի Կրակով քաղաքում կայանալիք Եվրոպական խաղերին։ Այդ իրավունքը մեր ընտրանին ձեռք է բերել՝ մասնակցելով Եվրոպական խաղերի որակավորման չորս մրցաշարից երեքին և ցույց տալով բարձր արդյունքներ: Հայաստանի թեքբոլի ֆեդերացիայից նշում են՝ սա պատմական արդյունք է:
20:30 05.04.2023
Սաուդյան Արաբիայի առաջնության 22-րդ տուրում «Ալ Ադալհը» հյուրընկալել էր «Ալ Նասրին»: Հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 5-0 հաշվով։ 40-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն 11 մետրանոց հարվածով բացել է խաղի հաշիվը։ 55-րդ րոպեին Անդերսոն Տալիսկան կրկնապատկել է առավելությունը։ 11 րոպե անց Ռոնալդուն դուբլի հեղինակ է դարձել, իսկ 78-րդ րոպեին Տալիսկան է խփել իր երկրորդ գոլը։ Հանդիպման վերջնամասում […]
20:16 05.04.2023
Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել ՊՍԺ-ն, հայտնում է Mundo Deportivo-ն։ Ըստ աղբյուրի՝ 50-ամյա ֆրանսիացին մտադիր է վերադառնալ մարզչական աշխատանքի։ Բացի «Ռեալ Մադրիդ» հնարավոր վերադարձից, Զիդանը կարող է գլխավորել ՊՍԺ-ն: Այս դեպքում փարիզյան ակումբից կհեռանա Նեյմարը։ Զիդանը նախկինում կարող էր գլխավորել Ֆրանսիայի հավաքականը, բայց ֆրանսիական ֆուտբոլի ղեկավարությունը որոշել է երկարաձգել պայմանագիրը Դեշամի հետ։
20:00 05.04.2023
ՊՍԺ-ն նոր գլխավոր մարզիչ է փնտրում: Ինչպես հայտնում է RMC Sport-ը, փարիզցիները չեն ծրագրում շարունակել համագործակցությունը Քրիստոֆ Գալտիեի հետ։ Ակումբը միաձայն Զինեդին Զիդանին համարում է գերազանց թեկնածու, սակայն նրա հետ համաձայնության գալը դժվար կլինի։ Դիտարկվում է նաև Յուլիան Նագելսմանի թեկնածությունը, թեև հարցեր է առաջացնում, թե արդյո՞ք նա կկարողանա վերահսկել ՊՍԺ-ի հանդերձարանը: Եթե մինչև ամառ նա […]
19:50 05.04.2023
Լիոնել Մեսսին Սաուդյան Արաբիայում կարող է ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային գումար վաստակել։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, «Ալ-Հիլալը» ՊՍԺ-ի հարձակվողին տարեկան ավելի քան 400 միլիոն եվրոյի պաշտոնական առաջարկ է ուղարկել: Ինքը՝ խաղացողը, մտադիր է մնալ Եվրոպայում, սա նրա առաջնահերթությունն է։ Միաժամանակ նա համաձայն չէ ՊՍԺ-ի հետ պայմանագրի երկարաձգմանը, քանի որ որոշակի մարզական երաշխիքներ է պահանջում։ «Բարսելոնան» […]
19:25 05.04.2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն ապրիլի 14-ին Մեծ Բրիտանիայում իր 5-րդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում: Բաչկովը նախորդ բոլոր 4 մենամարտերն ավարտել է հաղթանակով: Առաջիկա մենամարտին Բաչկովը նախապատրաստվում է ԱՄՆ-ում:
19:01 05.04.2023
Ապրիլի 5-ից 10-ը Իսպանիայում կկայանա «VII Open Internacional de Ajedrez Semana Santa en La Nucia» մրցաշարը: Այս մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Հայ շախմատիստներից մրցաշարին մասնակցելու են Ռոբերտ Հովհաննիսյանը, Կարեն Մովսիսյանը և Դավիթ Դավթյանը: Մրցաշարը կանցկացվի Ալիկանտե քաղաքում։
18:53 05.04.2023
Իտալիայի գավաթի 1/2 եզրափակիչի առաջին խաղում «Յուվենտուսը» ոչ-ոքի է խաղացել «Ինտերի» հետ։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։ Թուրինյան ակումբի կազմում 83-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Խուան Կուադրադոն։ Միլանցիները հանդիպման վերջում՝ 95-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցի շնորհիվ փրկվել են պարտությունից։ 11 մետրանոց հարվածը իրացրել է Ռոմելու Լուկակուն։ «Ինտերի» կազմում ամբողջական հանդիպում է անցկացրել Հենրիխ Մխիթարյանը։ […]
18:30 05.04.2023
Տաշքենդում մայիսի 1-14-ը տեղի կունենա բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունը: Նման խոշոր ստուգատես առաջին անգամ կհյուրընկալի Ուզբեկստանը: Մրցումները նախատեսված է անցկացնել 7000 նստելատեղ ունեցող Humo Arena-ում: Հաղթողները կստանան 200, արծաթե մեդալակիրները՝ 100, իսկ բրոնզե մրցանակակիրները ՝ 50 հազար ԱՄՆ դոլար: IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովն ընդգծել է, որ Ուզբեկստանում կայանալիք աշխարհի առաջնությունը նվիրված է լինելու նշանավոր բռնցքամարտիկներին: […]
18:16 05.04.2023
Աբովյանի քաղաքային մարզադաշտում մեկնարկել է ՈՒԵՖԱ Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության երկրորդ փուլի B լիգայի B4 խմբի մրցաշարը: Առաջին տուրում Հայաստանի աղջիկների Մ-19 հավաքականն ուժերը չափել է Մալթայի հասակակիցների հետ ու զիջել խոշոր՝ 1:4 հաշվով: Գոլերը՝ Գատ, 3 (11մ), Սալիբա, 15, 85, Ֆեռուջա, 58, Խաչատրյան, 90+2 Հեռացում՝ Երիցյան, 87 Հայաստան Մ-19 1. Էլլա դե Կրույֆ, 2. […]
17:50 05.04.2023
«Մանչեսթեր Յունայթեդի» և «Աբերդինի» նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մեդալ կստանա 1982/1983 թվականներին ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթում հաղթելու համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Շոտլանդական «Աբերդինը» Ֆերգյուսոնի գլխավորությամբ հաղթել է Մադրիդի «Ռեալին» 1983 թվականի Եվրոպայի գավաթակիրների գավաթի եզրափակչում։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ ավելացված ժամանակում շոտլանդական ակումբին հաղթանակ է պարգևել Ջոն Հյուիթը։ Մրցաշարում հաղթելու […]
17:30 05.04.2023
ՖԻՖԱ-ն որոշել է Պերուի ֆուտբոլի ֆեդերացիայից հետ վերցնել 2023 թվականին աշխարհի երիտասարդական Մ17 առաջնությունը անցկացնելու իրավունքը։ «Այս որոշումն ընդունվել է այն պատճառով, որ հյուրընկալող երկիրը չկարողացավ կատարել իր պարտավորությունները՝ ստեղծելու ենթակառուցվածքներ, որոնք անհրաժեշտ են մրցաշարն ընդունելու համար», – ասվում է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ: Նշվում է, որ մրցաշարը առաջվա պես նախատեսված է 2023 թվականի նոյեմբերի 10-ից […]
16:56 05.04.2023
«Բարսելոնան» լրջորեն ցանկանում է վերադարձնել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին, որի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում։ Իսպանական ակումբն աշխատում է խոշոր հովանավորների հետ գործարքների վրա, որոնք կօգնեն ֆինանսավորել Մեսսիի վերադարձը։ Հակառակ դեպքում «Բարսելոնան», որը ֆինանսական խնդիրներ ունի, գործնականում չի կարողանա ապահովել նման անցում։ Նշվում է որ և՛ Մեսսին, և՛ «Բարսելոնան» լավատես են այս […]