TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

ՍՊՈՐՏ

ՖԻՖԱ-ն զրկել է Պերուին պատանեկան աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից

17:30 05.04.2023

ՖԻՖԱ-ն որոշել է Պերուի ֆուտբոլի ֆեդերացիայից հետ վերցնել 2023 թվականին աշխարհի երիտասարդական Մ17 առաջնությունը անցկացնելու իրավունքը։ «Այս որոշումն ընդունվել է այն պատճառով, որ հյուրընկալող երկիրը չկարողացավ կատարել իր պարտավորությունները՝ ստեղծելու ենթակառուցվածքներ, որոնք անհրաժեշտ են մրցաշարն ընդունելու համար», – ասվում է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ: Նշվում է, որ մրցաշարը առաջվա պես նախատեսված է 2023 թվականի նոյեմբերի 10-ից […]

̰
«Բարսելոնան» խոշոր հովանավորներ է փնտրում՝ Մեսսիի վերադարձը ֆինանսավորելու համար

16:56 05.04.2023

«Բարսելոնան» լրջորեն ցանկանում է վերադարձնել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին, որի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում։ Իսպանական ակումբն աշխատում է խոշոր հովանավորների հետ գործարքների վրա, որոնք կօգնեն ֆինանսավորել Մեսսիի վերադարձը։ Հակառակ դեպքում «Բարսելոնան», որը ֆինանսական խնդիրներ ունի, գործնականում չի կարողանա ապահովել նման անցում։ Նշվում է որ և՛ Մեսսին, և՛ «Բարսելոնան» լավատես են այս […]

̰
Արամ Հակոբյանը «Titled Tuesday» առցանց մրցաշարում կիսել է 1-3-րդ հորիզոնականները

22:04 04.04.2023

Արամ Հակոբյանը «Titled Tuesday» առցանց մրցաշարում 11 հնարավորից վաստակեց 9.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Արամը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Մրցանակային եռյակը ունեցավ հետևյալ տեսքը՝ 🥇 Դմիտրի Անդրեյկին՝ 9.5 միավոր 🥈 Յան Քշիշտոֆ Դուդա՝ 9.5 միավոր 🥉 Արամ Հակոբյան՝ 9.5 միավոր

̰
Մեսսին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ՊՍԺ-ից

20:00 04.04.2023

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ է ֆրանսիական ակումբից հեռանալուն, ArmSport.am-ի փոխանցմամբ՝  հայտնում է L’Equipe-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ արգենտինացին մրցաշրջանի ավարտից հետո կլքի ՊՍԺ-ն, քանի որ մտադիր չէ համաձայնվել ակումբի առաջարկած աշխատավարձի 75%-ով կրճատմանը։ Մեսսիի կարիերան շարունակելու ամենահավանական տարբերակը նրա վերադարձն է «Բարսելոնա»: Կիրակի օրը ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրի խաղում 0:1 հաշվով պարտվեց Լիոնին։ Փարիզյան թիմի […]

̰
Շակիրան հաղորդագրություն է թողել Պիկեին ու երեխաների հետ ընդմիշտ հեռացել Բարսելոնայից

15:13 04.04.2023

Հայտնի կոլումբացի երգչուհի Շակիրան ընդմիշտ հեռացել է Բարսելոնայից։ Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեի նախկին կինը երեխաների՝ Միլանի և Սաշայի հետ տեղափոխվել է Մայամի։ Շակիրան մեկնելուց սոցիալական ցանցերում հաղորդագրություն է թողել Պիկեին. «Շնորհակալ եմ նրանց, ովքեր ինձ սովորեցրել են, որ ընկերությունն ավելի երկար է տևում, քան սերը»: Շակիրան և Պիկեն բաժանվել են 2022 […]

̰
Սպերցյանն ասել է, որ «Կրասնոդարի» ֆուտբոլիստներին այլևս Rolex ժամացույցներ չեն տալիս

14:41 04.04.2023

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կիսվել է ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկու մասին իր կարծիքով. «Ես երկար զրույց ունեցա Գալիցկու հետ, այն տևեց մոտ 40 րոպե, գուցե ավելի շատ։ Խոսեցինք ֆուտբոլի մասին։ Նա շատ լավ է տեսնում ֆուտբոլը, հասկանում է։ Կարծում եմ՝ բոլորը տեսնում են, թե ինչ է նա անում քաղաքի, երկրի ու թիմի […]

̰
«Բարսելոնան» հայտարարություն է տարածել Լա լիգայի նախագահի մեղադրանքների հետ կապված

14:21 04.04.2023

«Բարսելոնան» արձագանքել է Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասի խոսքերին ակումբի՝ մրցավարներին կաշառք տալու աղմկահարույց գործով։ Փետրվարին Տեբասը, իբր, նամակ էր ուղարկել դատախազին՝ «Բարսելոնայի» երկու նախկին նախագահների՝ Բարտոմեուի և Ռոսելի դեմ մեղադրանքներով։ Նրանց ներկայացրած ապացույցները պարզվել է, որ կեղծ են։ «Հաշվի առնելով «La Vanguardia» թերթում հայտնված տեղեկատվության լրջությունը, որում Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հիշատակվում է […]

̰
Ծանրամարտի պատանեկան հավաքականը թիմային առաջին հորիզոնականն է զբաղեցրել աշխարհի առաջնությունում

12:19 04.04.2023

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված աշխարհի Մ17 տարեկանների առաջնությունում զբաղեցրել է թիմային առաջին հորիզոնականը: Հայ պատանի ծանրորդները 6 մեդալ են նվաճել երկամարտում: Աշխարհի պատանեկան առաջնության հաղթող է ճանաչվել 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը, +102 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) և Աշոտ Մարգարյանը (96 կգ) […]

̰
Ես երբեք ավելի լուրջ բան չեմ տեսել ֆուտբոլում․ ՈւԵՖԱ-ի նախագահը՝ «Բարսելոնային» ուղղված մեղադրանքների մասին

20:28 03.04.2023

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնայի» հասցեին Նեգրեյրայի գործով մեղադրանքները։ Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն հետաքննություն էր սկսել կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ՝ մրցավարներին կաշառելու մեղադրանքների հետ կապված, հայտնել էր կազմակերպության պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ «Բարսելոնային» մեղադրում են այն բանի համար, որ ակումբի ղեկավարությունը 2001-2018 թվականներին 7,3 միլիոն եվրո է փոխանցել Իսպանիայի մրցավարական կոմիտեի այն ժամանակվա փոխնախագահ […]

̰
Իտալիայի 9-րդ դիվիզիոնի հանդիպմանը խաղադաշտ է դուրս եկել 72-ամյա ֆուտբոլիստ

19:43 03.04.2023

Իտալական ֆուտբոլում շատ արտասովոր փաստ է գրանցվել։ Իտալիայի 9-րդ դիվիզիոնի խաղին մասնակցել է 72-ամյա ֆուտբոլիստ։ Իտալիայի առաջնության 9-րդ դիվիզիոնի «Սոկեր Ստորնարա»-«Ասկոլի Սատրիանո» հանդիպման 70-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Սեբաստիանո Պոսիլիպոն, ով 72 տարեկան է։ «Ստորնարայի» կազմում փոխարինման է  դուրս եկել: Նա խաղադաշտ է մտել «51» համարի մարզաշապիկով։ Պոսիլիպոյի ծննդյան տարեթիվը՝ 1951-ն է։ Ի դեպ […]

̰
Կարեն Խաչանովը զգալիորեն բարելավել է դիրքը ATP վարկանիշային աղյուսակում

18:57 03.04.2023

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է թենիսիստների թարմացված վարկանիշը։ Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը նոր վարկանիշում 16-րդ տեղից բարձրացել է 11-րդը։ Սերբ Նովակ Ջոկովիչը վերադարձել է վարկանիշային աղյուսակի առաջին տեղ այն բանի շնորհիվ, որ Կարլոս Ալկարասը Մայամիում չի կարողացել պաշտպանել տիտղոսը։ Իսպանացին այժմ երկրորդ տեղում է։ Ստեֆանոս Ցիցիպասը եզրափակում է լավագույն եռյակը։ ATP վարկանիշը […]

̰
ՊՍԺ-ի երկրպագուները սուլել են Մեսսիին

18:28 03.04.2023

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրի «Լիոնի» հետ խաղից առաջ (0:1) սուլոցների է արժանացել ՊՍԺ-ի երկրպագուների կողմից, հայտնում է BBC-ն։ Երբ Մեսսիի անունը հայտարարվել է մարզադաշտում, որոշ երկրպագուներ սուլել են արգենտինացի հարձակվողին: Միաժամանակ եղել են երկրպագուներ, ովքեր հաջակցություն արգենտինացու՝ վանկարկել են նրա անունը։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Ֆրանսիայի առաջնությունում։ Ավելի […]

̰
«Ինտերը» պարտվել է սեփական հարկի տակ, Մխիթարյանը մասնակցել է խաղին

17:52 03.04.2023

Իտալական Ա Սերիայի 28-րդ տուրում «Ինտերը» Միլանում պարտվել է «Ֆիորենտինային»։ Հյուրերը հաղթական գոլը խփել են 53-րդ րոպեին։ Հենրիխ Մխիթարյանը իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ ու փոխարինվել 78-րդ րոպեին։ Այս խաղից հետո «Ինտերը» 50 միավորով 3-րդն է։ «Ֆիորենտինան» 8-րդն է 40 միավորով։

̰
2 ոսկի, 1 արծաթ և թիմային 4-րդ տեղը․ մարմնամարզության երիտասարդական ԱԱ

17:43 03.04.2023

Սպորտային մարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականը Թուրքիայում մասնակցել է աշխարհի երկրորդ առաջնությանը և նվաճել 2 ոսկե ու 1 արծաթե մեդալ: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի հաղթող է դարձել Համլետ Մանուկյանը՝ նժույգթափերի և օղակների վարժությունում: Նժույգթափերի վարժության եզրափակչում Համլետ Մանուկյանը հավաքել է 14.633 միավոր և զբաղեցրել առաջին […]

̰
ՊՍԺ-ն 2-րդ անընդմեջ պարտությունն է կրել

17:28 03.04.2023

Ֆրանսիական Լիգա-1-ի 29-րդ տուրում ՊՍԺ-ն Փարիզում նվազագույն հաշվով պարտվել է «Լիոնին»: Հյուրերը հաղթական գոլը խփել են 56-րդ րոպեին: Այս խաղից հետո փարիզյան թիմը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 66 միավորով: «Լիոնը» 44 միավորով 9-րդն է:

̰
«Միլանը» մրցակցի հարկի տակ ջախջախել է «Նապոլիին»

17:11 03.04.2023

Իտալական Ա Սերիայի 28-րդ տուրում առաջատար «Նապոլին» սեփական հարկի տակ 0:4 հաշվով զիջել է «Միլանին»: Դուբլի հեղինակ է դարձել Լեաուն, մեկական անգամ էլ աչքի են ընկել Դիասն ու Սալամեյքերը: Այս խաղից հետո «Միլանը» 51 միավորով 3-րդն է: «Նապոլը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 71 միավորով: Հիշեցնենք, որ թիմերը միմյանց դեմ են մրցելու նաև ՉԼ քառորդ եզրափակչում:

̰
Սպերցյանի «Կրասնոդարը» խոշոր հաշվով հաղթել է «Խիմկիին»

16:56 03.04.2023

ՌԴ առաջնության 21-րդ տուրի արտագնա խաղում «Կրասնոդարը» հաղթել է «Խիմկիին»։ Հանդիպումն ավարտվել է 6-0 հաշվով։ Առաջին խաղակեսում գոլի հեղինակ է դարձել Ժոաո Բատչին: 27-րդ րոպեին տանտերերի կազմում կարմիր քարտ է ստացել Վիտալի Լիստովը, իսկ երկրորդ խաղակեսում մերձմոսկովյան ակումբը 5 գոլ է բաց թողել։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Ջոն Կորդոբան, ևս մեկական գոլ խփել […]

̰
Մեկնարկել է Հայաստանի հոկեյի լիգայի առաջին առաջնությունը

16:50 03.04.2023

Երևանում մեկնարկել է Հայաստանի Հոկեյի լիգայի առաջին առաջնությունը, որին մասնակցում է 5 թիմ։ «Սառցե Արենայում» տեղի է ունեցել առաջնության անդրանիկ հանդիպումը «Երևանյան առյուծների» և «Շնաձկների» (Sharks) միջև, որն ավարտվել է առաջինի հաղթանակով՝ 14-7 հաշվով։ Բացի այս երկու թիմերից մրցաշարին կմասնակցեն նաև «Փյունիկ», «Պղպեղներ» (Peppers) ու «Ֆալկոնս» (Falcons) թիմերը։ Հոկեյի լիգայի հանդիպումները կանցկացվեն հանգստյան օրերին, իսկ […]

̰
Գեղեցիկ գոլ անկյունայինից MLS-ում

16:30 03.04.2023

«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Ֆեդերիկո Բերնարդեսկին, ով հանդես է գալիս MLS-ի «Տորոնտո» ակումբի կազմում, դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ։ «Շարլոտի» դեմ խաղում (2-2) նրան հաջողվել է գոլի հեղինակ դառնալ անկյունայինից կատարած ուղիղ հարվածով։ Բերնարդեսկին MLS-ի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից է։ Այս մրցաշրջանում իր ակտիվում ունի երեք գոլ հինգ խաղում։

̰
Սելարայանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Կոլամբուսի» կազմում

16:16 03.04.2023

MLS-ի կանոնավոր առաջնության 6-րդ տուրում «Կոլամբուսը» սեփական հարկի տակ ջախջախել է «Ռեալ Սոլթ Լեյքին»։ Հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով։ Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը մասնակցել է հանդիպմանը մեկնարկային րոպեներից և փոխարինվել 74-րդ րոպեին։ Հայ հարձակվողը այս խաղում դարձել գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ «Կոլամբուսն» այս հաղթանակից հետո 10 միավորով 4-րդն է Արևելյան Կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։

̰
Ֆերդինանդ Կարապետյանը պարտվել է «Մեծ սաղավարտի» մրցաշարում

15:50 03.04.2023

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթանում է ձյուդոյի «Մեծ սաղավարտի» հերթական միջազգային մրցաշարը, որին մասնակցում է 83 երկրի 600 մարզիկ: Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) անհաջող է մասնակցել և պարտվել է հենց առաջին գոտեմարտում։ նա զիջել է Ղազախստանի ներկայացուցիչ Դարխան Կոիբագարին։ «Մեծ սաղավարտի» մրցաշարին կհաջորդի համաշխարհային խոշորագույն ստուգատեսը ՝ Աշխարհի առաջնությունը, որը տեղի կունենա Դոհայում […]

̰
Ովքե՞ր են աշխարհի ամենաթանկարժեք դարպասապահները

15:40 03.04.2023

Transfermarkt-ը վերջին շաբաթվա ընթացքում թարմացրել է թոփ լիգաների ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։  Այս աղյուսակում ներկայացվել է համաշխարհային ֆուտբոլի ամենաթանկարժեք դարպասապահների վարկանիշը։ Չեմպիոնների լիգայի գործող հաղթող Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​առաջին տեղում է։ Նրա տրանսֆերային արժեքը 60 մլն եվրո է։ Երկրորդ տեղում ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման է։ 24-ամյա դարպասապահի արժեքը 50 մլն եվրո է։ Երրորդ տեղում […]

̰
Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլի հեղինակ է դարձել «Բավարիա-2»-ի կազմում

15:31 03.04.2023

Ռեգիոնալլիգայի 30-րդ տուրում «Բավարիա-2»-ը հյուրընկալվել էր «Հայմշթեթթենին» և 8-1 հաշվով հաղթանակ է տարել։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հրանտ-Լեոն Ռանոսը՝ աչքի ընկնելով 44-րդ և 65-րդ րոպեներին։ Այս խաղից հետո «Բավարիա-2»-ը 51 միավորով 4-րդն է մրցաշարային աղյուսակում։

̰
Մարիամ Մկրտչյանը՝ թոփ-100 շախմատիստուհիների վարկանիշում․ ՖԻԴԵ-ի նոր աղյուսակը

15:13 03.04.2023

Շախմատի միջազգային ֆեդերացիան թարմացրել է շախմատիստների վարկանիշը պաշտոնական կայքում։ Առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ 2853 միավորով։ Հայաստանից առաջին հարյուրյակում են Գաբրիել Սարգսյանը (42-րդ տեղ), Հայկ Մարտիրոսյանը (61-րդ) և Հրանտ Մելքումյանը (100-րդ)։ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը զբաղեցնում են համապատասխանաբար 11-րդ և 52-րդ տեղերը։ Կանանց վարկանիշում լավագույնը կրկին չինուհի Հոու Յիֆանն է (2628): Մեր […]

̰
Ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունից շիրակցի ծանրորդուհիները վերադարձել են երկու բորնզե մեդալով

10:09 03.04.2023

Ալբանիայում ավարտվեց ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը։ Միջոցառմանը մասնակցող ՀՀ հավաքական թիմի կազմում ընդգրկված էին նաև Շիրակի մարզպետի աշխատակազմի «Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց» ՊՈԱԿ-ի երկու ծանրորդուհիները։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը: 76 կգ քաշային կարգայինների մրցապայքարում Աննա Ամրոյանը (անձնական մարզիչ՝ Քրիստինե Պետրոսյան) երկամարտի 204 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Մեր մյուս մարզուհին՝ 81 կգ […]

̰
Ես ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն եմ․ Ռոնալդու

20:35 02.04.2023

Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արաբական լրատվամիջոցներին տված հարցազրույցում խոստովանել է, որ իրեն համարում է պատմության լավագույն ֆուտբոլիստը, փոխանցում է armsport.am-ը: «Ես ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն եմ»,- ասել է Ռոնալդուն Goal Arab-ին տված հարցազրույցում։ Սաուդյան Արաբիայում ընթացիկ մրցաշրջանում 38-ամյա պորտուգալացին 8 խաղում դարձել է 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ռոնալդուն «Ոսկե […]

̰
Բարսելոնան երկու ռեկորդ է գրանցել

13:17 02.04.2023

Շաբաթ օրը՝ ապրիլի 1-ին, կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում հանդիպում է անցկացրել «Էլչեի» հետ։ Ինչպես հայտնում է armsport.am-ը, Չավիի թիմը հյուրընկալվելիս հաղթել է 4-0 հաշվով։ Այս հանդիպումը «Բարսելոնայի» համար 20-րդ «չոր» հանդիպումն էր Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Սա ռեկորդային ցուցանիշ է Իսպանիայի առաջնության 27 տուրի համար։ Դեռ ոչ մի թիմի մինչ այս չէր հաջողվել […]

̰
Հայ ըմբիշները Տալինում անցկացվող միջազգային մրցաշարում մեդալառատ ելույթներ են ունեցել

23:45 01.04.2023

Օրերս հայ հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մասնակցել են միջազգային մրցաշարի և մեդալառատ ելույթներ են ունեցել: Ոսկե մեդալներ են նվաճել 45 կգ Յուրի Մխիթարյանը, 48 կգ Լիպարիտ Մկրտչյանը, 60կգ Սամվել Տերտերյանը, 65 կգ Պետրոս Աշկարյանը և 92 կգ Գրիշա Ոսկանյանը: Արծաթե մեդալներ են նվաճել Աբգար Պետրոսյանը, Հայկ Քալաջյանը (60կգ) և Գոռ Խաչատրյանը (71կգ): […]

̰
Յուրի Սաքունցը 10 մետր տեղաշարժել է զրահափոխադրիչը, որի քարշակին եղել է հետևակի մարտական մեքենա

22:43 01.04.2023

Հրետանավորների նոր հերթափոխը։ Տեսական ու գործնական պարապմունքներով մասնագիտական հմտություններն են զարգացնում ուսումնական զորամասի կուրսանտները։ Համաշխարհային նոր մարզական ռեկորդ ռազմական համալսարանում։ Յուրի Սաքունցը 10 մետր տեղաշարժել է զրահափոխադրիչը, որի քարշակին եղել է հետևակի մարտական մեքենա։ Միջազգային մրցույթ՝ օտար լեզուների օլիմպիադայի ձևաչափով։ Եզրագիծն է հատել տարբեր երկրների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների մասնակցությամբ անցկացված 7-րդ միջազգային ստուգատեսը։ Վերածնունդ Խուրշուդյանների […]

̰
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի կրկնակի չեմպիոն

19:20 01.04.2023

Համլետ Մանուկյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի հաղթող։ Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի երիտասարդների առաջնությունում Մանուկյանը երկրորդ ոսկե մեդալն է նվաճել՝ օղակների վարժության եզրափակիչում հավաքելով 13.633 միավոր և գրավելով առաջին հորիզոնականը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էրիկ Բաղդասարյանը 13.400 միավորով 4-րդն էր: Ավելի վաղ երիտասարդական ԱԱ-ի նժույգթափերի վարժության եզրափակչում Համլետ Մանուկյանը հաղթող էր ճանաչվել 14.633 միավորով, իսկ […]

̰
BACK_TO_TOP