TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

ՍՊՈՐՏ

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի կրկնակի չեմպիոն

19:20 01.04.2023

Համլետ Մանուկյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի հաղթող։ Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի երիտասարդների առաջնությունում Մանուկյանը երկրորդ ոսկե մեդալն է նվաճել՝ օղակների վարժության եզրափակիչում հավաքելով 13.633 միավոր և գրավելով առաջին հորիզոնականը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էրիկ Բաղդասարյանը 13.400 միավորով 4-րդն էր: Ավելի վաղ երիտասարդական ԱԱ-ի նժույգթափերի վարժության եզրափակչում Համլետ Մանուկյանը հաղթող էր ճանաչվել 14.633 միավորով, իսկ […]

̰
Գագիկ Մկրտչյանը՝ արծաթե մեդալակիր․ ծանրամարտի երիտասարդական ԱԱ

18:48 01.04.2023

Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը +102 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը նվաճեց արծաթե մեդալ: Երկամարտում Մկրտչյանը գրանցեց 313 կգ արդյունք: Այս առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Սերյոժա Բարսեղյանը նվաճել է 67 կգ քաշային կարգի երկամարտի ոսկե մեդալը, փոքր բրոնզե մեդալ է նվաճել 73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը, երկամարտի բրոնզե մեդալակիր է դարձել 89 կգ քաշային […]

̰
Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն․ մարմնամարզության երիտասարդական ԱԱ

18:17 01.04.2023

Մարմնամարզության երիտասարդական ԱԱ․ Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալներ են նվաճել Թուրքիայում։ Անթալիա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների 2-րդ առաջնության նժույգթափերի վարժության եզրափակչում Համլետ Մանուկյանը հավաքել է 14.633 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Մամիկոն Խաչատրյանը, 14.100 միավորով, դարձել է արծաթե մեդալակիր: Հայաստանի ներկայացուցիչները երեկ մասնակցել էին աշխարհի երիտասարդական առաջնության բազմամարտի եզրափակչին։ Համլետ Մանուկյանը 78.666 միավորով […]

̰
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը՝ ուղիղ հեռարձակմամբ

11:32 01.04.2023

Մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ այն ներկայացնելով ուղիղ հեռարձակմամբ:

̰
Գաբրիել Սարգսյանը «Ռուստամ Կասիմջանովի գավաթ» արագ շախմատի մրցաշարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը

21:15 31.03.2023

Գաբրիել Սարգսյանը «Ռուստամ Կասիմջանովի գավաթ» արագ շախմատի մրցաշարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Մրցաշարը տեղի է ունեցել Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում:

̰
Էմմա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր․ ծանրամարտի պատանեկան ԱԱ

20:22 31.03.2023

Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը նվաճել է երկամարտի բրոնզե մեդալը՝ 221 կգ (98+123) արդյունքով։ Էմման նաև փոքր բրոնզե մեդալներ է նվաճել։ Գյումրեցի 16 ամյա մարզուհին հաջող է կատարել 6 մոտեցումներից 5-ը։

̰
Ֆերդինանդ Կարապետյանը Անթալիայում կմասնակցի վարկանիշային մրցաշարի

18:20 31.03.2023

«Մեծ սաղավարտի» ծրագրով ձյուդոյի միջազգային հերթական մրցաշարը կսկսվի ապրիլի մեկին ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում: Հայտավորված է 83 երկրի 600 մարզիկ: Վաղը տատամի դուրս կգա Հայաստանի միակ ներկայացուցիչ, փորձառու Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ): Նա մրցավայր է մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի հետ: «Մեծ սաղավարտին» կհաջորդի աշխարհի առաջնությունը, որը տեղի կունենա Դոհայում ՝ մայիսի 7-14-ը: Աշխարհի […]

̰
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան պարգևատրել է ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին

17:55 31.03.2023

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան պարգևատրել է Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՄՖ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Սերոբյանը երկար տարիների մրցավարության համար պարգևատրվել է «ոսկե դիպլոմով»։  

̰
Գյումրիի «Շիրակի» մարզադաշտը նոր, ժամանակակից լուսատախտակ ունի

17:38 31.03.2023

Գյումրիի «Շիրակի» մարզադաշտը նոր լուսատախտակ ունի։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ ««Շիրակի» հերթական հաճելի անակնկալը սիրելի երկրպագուներին։ Մեր ու ձեր ստադիոնը նոր, ժամանակակից լուսատախտակ ունի: Արդիականցված լուսատախտակն ունի լայն հնարավորություններ՝ սկսած ձայնայինից մինչև տեսապատկերներ: Ֆուտբոլասերը կկարողանա ոչ միայն հետևել խաղին ուղիղ եթերում, այլ նաև դիտել կրկնապատկերները: Այս ամենը վայելելու համար հրավիրում ենք ձեզ […]

̰
Մբապեի, Նեյմարի և Մեսսիի միությունը վնասում է թիմին․ ՊՍԺ-ի եզրակացությունը

17:20 31.03.2023

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը եկել է այն եզրակացության, որ Կիլիան Մբապեի, Նեյմարի և Լիոնել Մեսսիի միությունը վնասում է թիմին։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը: Ըստ աղբյուրի՝ հարձակվողների համատեղ խաղը հանգեցնում է անհավասարակշռության։ ՊՍԺ-ն ցանկանում է թիմում պահել Մբապեին, իսկ Նեյմարը չի ցանկանում հեռանալ փարիզյան սուպերակումբից։ Մեսսիից բաժանումն այս իրավիճակում համարվում է տրամաբանական ելք՝ հաշվի առնելով արգենտինացու՝ […]

̰
«Բարսելոնան» հաստատել է, որ կապի է դուրս եկել Մեսսիի հետ՝ քննարկելով հնարավոր վերադարձը

16:59 31.03.2023

«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն հաստատել է լուրերն այն մասին, որ կատալոնացիները կապի մեջ են Լիոնել Մեսսիի հետ և քննարկում են նրա հնարավոր վերադարձը ակումբ: «Ես ներգրավված էի պայմանագրի երկարաձգման բանակցություններում, որոնք, ցավոք, հաջողությամբ չպսակվեցին։ Ես դա չեմ մոռանում: Եթե ​​մենք խոսում ենք «Բարսելոնայի» մասին, ապա խոսում ենք Լեոյի մասին։ Հիմա ես ուրախ կլինեմ, եթե նա […]

̰
Բելգիայում ֆուտբոլիստը մեքենայով մխրճվել է մարզասրահի մեջ

16:54 31.03.2023

Բելգիական «Աուդ-Հեվերլե Լևեն» ակումբի կիսապաշտպան Սոֆիան Կյուինը ավտովթարի է ենթարկվել, հաղորդում է VRT.be-ն։ Մարոկկացի 25-ամյա ֆուտբոլիստի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մեծ արագության տակ մխրճվել մարզասրահի մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել Լյեժ քաղաքում։ Վթարի պահին մարզասրահում եղել են երեխաներ, որոնք գտնվել են հանդերձարանում ու չեն տուժել։ Սոֆիան Կյուինը ստացել է ծանր վնասվածքներ […]

̰
Միշել Տեր-Զաքարյանը  Լիգա 1-ի ամենաբարձր վարձատրվող մարզիչների տասնյակում է

16:53 31.03.2023

L’Equipe հրատարակությունը հրապարակել է Ֆրանսիայի առաջնության գլխավոր մարզիչների աշխատավարձերը։ Այս ցուցանիշով առաջատարը Քրիստոֆ Գալտիեն է, ով աշխատում է ՊՍԺ-ում։ Նա ամսական վաստակում է 665 հազար եվրո։ Ցուցակում երկրորդը «Մարսելի» մարզիչ Իգոր Տյուդորն է՝ 330 հազար եվրո, իսկ երրորդը՝ Բրունո Ժենեսը «Ռենից»՝ 250 հազար եվրո։ Միշել Տեր-Զաքարյանը, ով մարզում է «Մոնպելյեն», վաստակում է 70 հազար եվրո […]

̰
Ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները

16:44 31.03.2023

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է գլխավորել ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստների վարկանիշն ըստ Transfermarkt-ի։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 9 միլիոն եվրո և այդ ցուցանիշով նա լավագույնն է հայ ֆուտբոլիստների շրջանում (խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆուտբոլիստներին)։ Երկրորդն այս ցուցանիշով «Կոլամբուսի» հարձակվող Լուկաս Սելարայանն է, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 միլիոն […]

̰
ՀԲՖ նախագահի պնդումը, թե փող եմ ուզել Հունաստանի ներկայացուցչից, սուտ է․ Էրիկ Իսրայելյան

16:28 31.03.2023

Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի հաղթող Էրիկ Իսրայելյանը մեկնաբանել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի հայտարարությունը։ «Հարգելի հայրենակիցներ, Բնցքամարտի ֆեդերացիայի նախագահը իր հայտարարությունում կեղծ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է հայտնել։ Նրա այն պնդումը, թե ես փող եմ ուզել Հունաստանի հավաքականի ներկայացուցչից բացարձակ սուտ է։ Սուտ է նաև այն, թե իբր իրենք շատ բան են […]

̰
Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի ԵԱ-ին

16:13 31.03.2023

Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ծանրամարտի միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը և տեղեկացրել, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես խնդրել է ապահովել իրենց մարզիկների անվտանգությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանում կայանալիք առաջնությանը կմասնակցի ադրբեջանցի 5 ծանրորդ: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մարզահամերգային համալիրում ապրիլի […]

̰
Հայաստանի ներկայացուցիչները դուրս են եկել եզրափակիչ․ մարմնամարզության երիտասարդական ԱԱ

15:56 31.03.2023

Անթալիայում ընթացող սպորտային մարմնամարզության երիտասարդական աշխարհի 2- րդ առաջնությունյունում Հայաստանի ներկայացուցիչները դուրս են եկել եզրափակիչ։ Բազմամարտ. Էրիկ Բաղդասարյան Համլետ Մանուկյան Նժույգ թափեր. Համլետ Մանուկյան Մամիկոն Խաչատրյան Օղակներ. Համլետ Մանուկյան Էրիկ Բաղդասարյան Զուգափայտ. Էրիկ Բաղդասարյան Համլետ Մանուկյանը օղակների վարժությունը ամենա մաքուրը կատարելու համար պարգևատրվել է հուշանվերով:

̰
Ովքե՞ր են աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

15:39 31.03.2023

Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Transfermarkt-ի վարկածով գլխավորում է այս պահին աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը։ Նշենք, որ Transfermarkt-ը վերջին շաբաթվա ընթացքում թարմացրել է թոփ լիգաներում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ 24-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը կազմում է 180 մլն եվրո։ Լավագույն եռյակում են նաև Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա)՝ 170 մլն եվրո, ինչպես նաև […]

̰
Վալերիկ Մովսիսյանը և Աշոտ Մարգարյանը՝ բրոնզե մեդալակիր․ ծանրամարտի պատանեկան ԱԱ

15:33 31.03.2023

Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությունում 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը նվաճել է երկամարտի բրոնզե մեդալը՝ 306 կգ (140+166) արդյունքով։ Մովսիսյանը նաև փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում։ հաջող է հանդես եկել նաև 96 կգ քաշային Աշոտ Մարգարյանը։ Նա ևս դարձել է բրոնզե մեդալակիր, նաև փոքր բրոնզե մեդալներ է նվաճել։ Մարգարյանը երկամարտում ցույց […]

̰
Ոչ մի արժանապատիվ ու իր հայրենիքը սիրող հայ նման հայտարարություն չէր անի․ ՀԲՖ նախագահը՝ Էրիկ Իսրայելյանի մասին

15:23 31.03.2023

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի հաղթող Էրիկ Իսրայելյանի շուրջ ստեղծված իրավիճակին: «Անձամբ ես և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Էրիկի համար շատ բան ենք արել, այդ թվում և Եվրոպայի առաջնությունում նրա չեմպիոն դառնալու համար, ու եթե ինքն ու իր անձնական մարզիչը դրա մասին չեն բարձրաձայնում ու իրենց […]

̰
Մեսսին պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատման՝ հանուն «Բարսելոնա» վերադառնալու

15:07 31.03.2023

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին պատրաստ է զգալի ֆինանսական կրճատման գնալ «Բարսելոնա» վերադառնալու համար, հայտնում է ինսայդեր Ժերար Ռոմերոն: Աղբյուրի տեղեկություններով՝ խաղացողը չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը փարիզեցիների հետ և ակտիվ բանակցություններ է վարում կատալոնական ակումբի ղեկավարության հետ։ 35-ամյա հարձակվողը կատալոնական ակումբում հանդես է եկել 2005-ից 2021 թվականներին։ «Բարսելոնայի» կազմում նա անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 […]

̰
Ինդոնեզիան զրկվել է Մ20 ԱԱ-ի անցկացման իրավունքից

14:42 31.03.2023

Ինդոնեզիան զրկվել է 2023 թվականի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից, հայտնում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Որոշումն ընդունվել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի և Ինդոնեզիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Էրիկ Տոհիրի հանդիպումից հետո։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության վիճակահանությունը չեղարկվել է այն բանից հետո, երբ Բալիի նահանգապետ […]

̰
Աննա Ամրոյանը՝ բրոնզե մեդալակիր․ ծանրամարտի պատանեկան ԱԱ

14:28 31.03.2023

Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում 76 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Աննա Ամրոյանը նվաճել է երկամարտի բրոնզե մեդալ։ Ամրոյանը երկամարտում գրանցել է 204 կգ արդյունք։ Կանանց Հայաստանի հավաքականը պայքարը սկսել էր մարտի 29-ին։ Հայաստանի առաջին մասնակից Ալինա Սուքիասյանը 71 կգ քաշային կարգում երկամարտի 182 կգ արդյունքով գրավել էր 8-րդ տեղը:

̰
Շնորհակալությո՛ւն, Հայաստա՛ն․ Ռանոսի գրառումը

14:12 31.03.2023

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը Ինստագրամի իր սթորիսում Կասկադից լուսանկար է հրապարակել՝ գրելով․ «Շնորհակալությո՛ւն, Հայաստա՛ն»։ Հիշեցնենք՝ Ռանոսն Ազգային թիմում իր նորամուտը նշեց մարտի 28-ին Կիպրոսի դեմ ընկերական խաղում՝ դառնալով դուբլի հեղինակ։

̰
Կյուրասաոյի ֆուտբոլիստները Մեսսիից 23 մարզաշապիկ են խնդրել

13:51 31.03.2023

Արգենտինայի ազգային հավաքականի հետ ընկերական խաղից առաջ Կյուրասաոյի ֆուտբոլիստները դիմել են Լիոնել Մեսսիին, որպեսզի վերջինս խաղից հետո իր մարզաշապիկները նվիրի թիմի բոլոր 23 անդամներին։ Հարցազրույցի ժամանակ խաղացողներից մեկը կատակել է, որ իրենք նույնիսկ պատրաստ են եղել միմյանց միջև պայքարել արգենտինացի հարձակվողի բաղձալի մարզաշապիկին տիրելու համար։ «Դիմում ենք Մեսսիին: Մենք 20-ից ավելի խաղացողներ ունենք թիմում, խնդրում […]

̰
Ես շատ էի ուզում ավելի լավ ճանաչել Հայաստանը. Օզբիլիս

13:38 31.03.2023

Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրարտուի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը բացատրել է, թե ինչու է ապրում Հայաստանում, ոչ թե Հոլանդիայում: «Ես շատ էի ուզում ավելի լավ ճանաչել Հայաստանն ու օգնել: Ուզում էի Հայաստանում ֆուտբոլն ավելի լավը դարձնել։ Այդ մասին մտածել էի դեռ 2012 թվականին, երբ որոշեցի խաղալ Հայաստանի հավաքականում։ Ես շատ էի ցանկանում գալ այստեղ կարիերայիս ավարտին։ […]

̰
Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/2 եզրափակիչ

13:15 31.03.2023

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Մայամիում ընթացող Masters մրցաշարի կիսաեզրափակիչ։ 1/4 եզրափակչում աշխարհի 16-րդ ռակետ Խաչանովը երկու սեթում հաղթել է արգենտինացի Ֆրանսիսկո Չերունդոլոյին, ով ATP-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 31-րդ տեղը։ 1 ժամ 16 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 6:3, 6:2 հաշվով։ Եզրափակիչ դուրս գալու համար Խաչանովը կհանդիպի Ռուսաստանի ևս մեկ […]

̰
«Բավարիան» արձագանքել է Ռանոսի նորամուտին ՀՀ հավաքականում

12:57 31.03.2023

Մյունխենի «Բավարիայի» ակադեմիան Instagram-ի էջում անդրադարձել է ակումբի երկրորդ թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի՝ Հայաստանի ազգային հավաքականում նորամուտին: «Ինչպիսի նորամուտ: Հրանտ-Լեոն Ռանոսը երկու գոլ խփեց Հայաստանի հավաքականի կազմում՝ Կիպրոսի դեմ ընկերական խաղում»,- ասվում է մյունխենցիների տարածած հաղորդագրության մեջ:   View this post on Instagram   A post shared by FC Bayern Campus (@fcbayerncampus)

̰
Երևանում կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց

22:12 30.03.2023

Կառավարությունը որոշել է Հրազդան մարզահամալիրին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի, Հրազդանի կիրճ հ. 4 հասցեում գտնվող անշարժ գույքն ու հողամասը նվիրաբերել Երևան համայնքին՝ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցման նպատակով: Որոշման ընդունման արդյունքում՝ Երևան համայնքը կունենա ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող մարզադպրոց՝ ստորգետնյա ավտոկայանատեղիով, գեղարվեստական մարմնամարզության և սպորտային […]

̰
70-ից ավելի անչափահասներ մարզական կենտրոններում ծանոթացել են տարբեր մարզաձևերի. Ճանաչողական այց-հանդիպումներ մայրաքաղաքում և Գյումրիում

12:43 30.03.2023

Ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության ծառայողները և «Դինամո» ՄՀԿ-ի աշխատակիցները մարտի 27-ին և 28-ին Երևանում և Գյումրիում անցկացրեցին ճանաչողական այց-հանդիպում։ Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, «Դինամո» ՄՀԿ նախագահ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարությամբ իրականացված այց-հանդիպումը կարևոր և հետաքրքիր էր առաջատար մարզիչների և մարզիկների, ինչպես նաև 14 և […]

̰
BACK_TO_TOP