21:10 28.03.2023
«Միլանը» 8 մլն եվրո է պատրաստվում առաջարկել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի համար։ La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով` այդպիսին է լինելու Իտալիայի չեմպիոնի նախնական առաջարկը։ Միևնույն ժամանակ նշվում է, որ «Կրասնոդարն» իր խաղացողին գնահատում է 12 մլն եվրո։ Ըստ պարբերականի` «Միլանում» կարծում են, որ Սպերցյանը կարող է այնպիսի ֆուրոր առաջացնել, ինչպես արեց […]
20:58 28.03.2023
«Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ում համայնքային միջոցներով 2022թ.-ից մեկնարկած հիմնանորոգման ծրագիրը իրատեսական է դարձրել տասնամյակների կուտակված խնդիրների լուծումը: Փուլ առ փուլ իրականացվող նախագծի շրջանակում նոր ու հարմարավետ պայմաններ են ապահովվել նաև մարզական օջախի մեծ մարզադահլիճում, որն այսօր հանդիսավորությամբ բացվել է: Շենգավիթ վարչական շրջանի միջոցներով էլ մարզադպրոցի տարածքում շահագործման է հանձնվել թենիսի երկու նոր խաղադաշտ🏓
20:37 28.03.2023
MLS-ի բոլոր ակումբները պատրաստ են վճարել Լիոնել Մեսսիի աշխատավարձի մի մասը, եթե արգենտինացին որոշի կարիերան շարունակել լիգայի թիմերից մեկում։ Փետրվարին կայացել է MLS-ի ակումբների սեփականատերերի հանդիպումը, որի ժամանակ նրանք համաձայնության են եկել Մեսսիի՝ առաջնություն տեղափոխվելու հնարավորության շուրջ։ MLS-ում ֆինանսական լուրջ սահմանափակումների պատճառով ոչ մի ակումբ չի կարողանա իրեն թույլ տալ վճարել Մեսսիի աշխատավարձը։ Այնուամենայնիվ, այն […]
20:23 28.03.2023
Հայաստանի ազգային հավաքականը Կիպրոսի հետ ընկերական խաղում առաջ անցավ մրցակցից: Երկրորդ խաղակեսում՝ հանդիպման 60-րդ րոպեին, երկրորդ գոլը խփեց՝ հաշիվը դարձնելով 2-1: Քանի որ Հայաստանն ու Կիպրոսն ընդգրկված են «Եվրո-2024»-ի ընտրական այն խմբերում, որոնցում ներառված է 5-ական թիմ, ազատ են ընտրական փուլի հանդիպումներից և ընկերական խաղ եմ կազմակերպել: Հայաստանի ընտրանին ընդգրկված է «Եվրո-2024»-ի ընտրական 4-րդ խմբում, […]
20:02 28.03.2023
Արգենտինայի հավաքականը կգլխավորի ՖԻՖԱ-ի՝ հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը, որը կհրապարակվի շուտով։ Արգենտինայի հավաքականը նախկինում 1838,38 միավորով զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը։ Առաջին տեղում Բրազիլիան էր՝ 1840,77 միավորով։ Այս վարկանիշը կազմվել էր 2022 թվականի աշխարհի առաջնության ավարտից հետո, որում արգենտինացիները հաղթանակ տարան: Ինչպես տեղեկացնում է Football Ranking պորտալը, հաջորդ թարմացման արդյունքներով Արգենտինան 1,52 միավոր ավելին կունենա և […]
19:52 28.03.2023
«Բարսելոնան» ցանկանում է պաշտոնապես ճանաչել 1937 թվականի առաջնության տիտղոսը: Կատալոնացիները մտադիր են Իսպանիայի Թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայից ճանաչում ստանալ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ (1936-1939) Միջերկրական լիգայի շրջանակներում նվաճած գավաթի օրինականության վերաբերյալ: Չնայած դրան հասնելու համար ակումբի երկարամյա ջանքերին՝ RFEF-ն չի ճանաչում Իսպանիայի չեմպիոնության գավաթը, քանի որ այդ ժամանակ չկար կազմակերպված ազգային առաջնություն: 2009 թվականին ակումբին մերժել […]
15:04 28.03.2023
Կայացան Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի B խմբի 2-րդ տուրի հանդիպումները։ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները դժվարությամբ հաղթել են Իռլանդիայի ընտրանուն։ Դուբլինում կայացած հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով։ Գոլը 50-րդ րոպեին խփելէ պաշտպան Բենջամին Պավարը։ Խմբի մյուս խաղում Ռոտերդամում Նիդեռլանդների հավաքականը խոշոր հաշվով հաղթել է Ջիբրալթարի ընտրանուն՝ 3-0: Ֆրանսիան վաստակել է 6 միավոր և ամրապնդվել իր […]
14:37 28.03.2023
Էրիկ Իսրայելյանի հայտարարություններն ու դժգոհությունները ֆեդերացիայից՝ ադեկվատ չեն, ArmSport-ի հարցմանն ի պատասխան ասել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից՝ մեկնաբանալով աշխարհի ու Եվրոպայի երտասարդների չեմպիոնի՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ գրառումը: Այլ մեկնաբանություն ֆեդերացիայից հրաժարվեց տալ: Հիշեցնենք՝ բռնցքամարտիկը տարեվերջին իր դժգոհությունն էր հայտնել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից՝ նշելով, որ չեմպիոն դառնալուց հետո իրեն օդանավակայանում չեն դիմավորել և չեն […]
12:21 28.03.2023
ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում: Հիշեցնենք, որ Հայաստան-Կիպրոս հանդիպումը կկայանա մարտի 28-ին` ժամը 19։00-ին։ Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումը կսպասարկի մոլդովական մրցավարական անձնակազմը։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Դումիտրու Մոնտեանը (Մոլդովա)։ Մրցավարի օգնականներն են Վադիմ Վիկոլը (Մոլդովա) և Անատոլի Բասիուլը (Մոլդովա), 4-րդ պաշտոնյան է Հենրիկ Նալբանդյանը (Հայաստան)։
10:28 28.03.2023
Շվեդիայի հավաքականի երկրպագուները բարձրացրել են «Վերջ Արցախի շրջափակմանը» պաստառը, երբ Շվեդիան Եվրո-2024-ի որակավորման խաղում 5:0 հաշվով հաղթել է Ադրբեջանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը։ Երկրպագուները բարձրացրել են Հայաստանի և Արցախի դրոշները ՝ աջակցելու Արցախում ապրող հայերին, որոնք այժմ շրջափակման մեջ են։ «Շվեդիան հայամետ է, որովհետև […]
22:40 27.03.2023
Վաղը Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն այսօր կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, թե ինչու է Ժորդի Արարատը դուրս մնացել վերջնական հայտացուցակից։ «Ժորդի Արարատը նախնական հայտացուցակում էր, որովհետև Համբարձումյանը չէր կարող մասնակցել հանդիպմանը։ Նայել եմ նրա խաղը Կոլումբիայում, հրավիրել եմ հավաքական, […]
22:18 27.03.2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայազգի Անաստասիա Դեմուրչյանին մինչև 70 կգ քաշային կարգում 2023 թվականի բռնցքամարտի աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ, համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է Կրեմլի կայքում։ Երկրի ղեկավարը նշել է, որ Դեմուրչյանը Նյու Դելիում կայացած աշխարհի առաջնությունում դրսևորել է առաջնորդական վառ որակներ, հմտություն և կամք: «Մենք հաղթեցինք ուժեղ և փորձառու մրցակիցներին, մեր հաղթանակով […]
22:08 27.03.2023
Մոսկվայում ավարտվել է սամբոյի հիմնադիրների հիշատակին նվիրված միջազգային ավանդական մրցաշարը: Հայաստանի պատվիրակներից երրորդ տեղը գրավել է Կարեն Սարգսյանը / 58 կգ /: Այժմ տարիքային բոլոր խմբերի մեր հավաքականները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի Իսրայելի Հայֆա քաղաքում ապրիլի 18-24 –ը: Այս մասին ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը:
21:36 27.03.2023
Կիպրոսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թեմուր Քեցբայան այսօր կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի հետ առաջիկա ընկերական հանդիպման մասին։ «Վաղվա հանդիպումը շատ լավ հնարավորություն կլինի փորձարկելու մեր ուժերը։ Վաղվա խաղում շատ ֆուտբոլիստեր կփորձարկենք, որոնք չէին մասնակցել Շոտլանդիայի հետ խաղին։ Ազգային հավաքականի մակարդակով հեշտ հանդիպումներ չեն լինում։ Պետք է շատ աշխատենք՝ […]
21:18 27.03.2023
Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող Էրիկ Իսրայելյանը 2022 թվականին իր մարզական նվաճումների համար ՀՀ կառավարության կողմից ընդհանուր առմամբ 4 մլն 600 հազար դրամ է ստացել: Այս մասին ArmSport-ը տեղեկացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 2022 թվականի տարեվերջին 18-ամյա բռնցքամարտիկը պարգևատրվել է միանվագ 1,5 մլն դրամով: Եվս 800 հազար դրամ պարգևատրում ստացել է որպես Եվրոպայի […]
20:41 27.03.2023
Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Աշխարհի պատանեկան առաջնությունում այսօր փայլուն հանդես եկավ Հայաստանը ներկայացնող 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը: 15-ամյա հայ ծանրորդը հաջող կատարեց բոլոր մոտեցումները պոկում վարժությունում` հաջորդաբար սանձելով 120, 125 և 128 կգ կշռող ծանրաձողերը: Առաջին վարժությունից հետո Սերյոժան առաջատարն էր և արդեն իր ակտիվում ուներ մեկ փոքր ոսկե մեդալ: Երկրորդ տեղը զբաղեցնող […]
20:18 27.03.2023
Հայաստանի հավաքականի նորեկ, Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը ՀՖՖ TV-ի հետ զրույցում պատմել է իր անցած ճանապարհի, հավաքականին միանալու ու այլ թեմաների մասին։ «Ծնվել եմ Գերդեր քաղաքում։ Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել հորս շնորհիվ։ Նա խաղում էր տեղի թիմերից մեկում։ Ես գնում էի նրա մարզումներին, ու այդպես էլ սիրեցի ֆուտբոլը։ Մեկ տարի խաղացել եմ […]
19:50 27.03.2023
Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող հայազգի մարզուհի Անաստասիա Դեմուրչյանը Հնդկաստանում ավարտված բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել: Ինչպես հաղորդում է Interfax-ը, մինչև 70 կգ քաշային կարգի եզրափակիչում նա հաղթել է Ավստրալիայի ներկայացուցիչ Ֆրենսիս Սքոթ Քայեին: Անաստասիա Դեմուրչյանը ծնվել է 2004 թվականին, բնակվում է Անապայում։ Անաստասիայի հայրը հայ է, մայրը՝ ռուս: 2022 թվականի հոկտեմբերին […]
19:31 27.03.2023
Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Աշխարհի պատանեկան առաջնությունում հայ ծանրորդներից այսօր մրցահարթակ է դուրս եկել 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը: Արդեն ավարտվել է պոկում վարժությունը: 16-ամյա հայ ծանրորդը հաջող է կատարել բոլոր մոտեցումները և հաջորդաբար սանձել է 120, 125 և 128 կգ կշռող ծանրաձողերը: Առաջին վարժությունից հետո Սերյոժան առաջատարն է և արդեն իր ակտիվում ունի […]
17:53 27.03.2023
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել թիմի նորեկ, «Բավարիայի» երկրորդ թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի մասնակցությամբ և ակնարկել է, որ վաղը Կիպրոսի դեմ կայանալիք ընկերական խաղում 19-ամյա ֆուտբոլիստը կարող է նորամուտը նշել Հայաստանի հավաքականի կազմում: «Պատրա՞ստ եք ողջունել նրան: Վաղը կտեսնվենք»,- տեսանյութին կից գրել է ՀՖՖ-ն: Հիշեցնենք՝ Ռանոսն ավելի վաղ սոցիալական ցանցերում մեկնաբանել էր առաջին անգամ […]
17:27 27.03.2023
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հունահռոմեական ոճի ըմբիշների վարկանիշային աղյուսակները, որտեղ տեղ են գտել Հայաստանի չորս մարզիկներ: 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը ութերորդն է իր քաշայինների կարգում, 63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը հինգերորդն է, 77-ում Մալխաս Ամոյանը չորրորդն է, իսկ Արթուր Ալեքսանյանը երկրորդն է 97 կգ քաշայինների կարգում:
17:12 27.03.2023
Կանադայի ներկայացուցիչ, 12-ամյա ծանրորդ Այվի Մարիա Բուզինհանի Բրուստելոն դարձել է աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոն: Ընդամենը 39,85 կգ կշռող ծանրորդուհին հայտնվել է նաև Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոն: Ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունն անցկացվում է Ալբանիայում: Այվին հանդես է եկել մինչև 40 կգ քաշայինների կարգում և դարձել է չեմպիոն երկամարտի 120 կգ (53+67) արդյունքով:
16:52 27.03.2023
Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումը կսպասարկի մոլդովական մրցավարական անձնակազմը։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Դումիտրու Մոնտեանը (Մոլդովա)։ Մրցավարի օգնականներն են Վադիմ Վիկոլը (Մոլդովա) և Անատոլի Բասիուլը (Մոլդովա), 4-րդ պաշտոնյան է Հենրիկ Նալբանդյանը (Հայաստան)։ Հիշեցնենք, որ Հայաստան-Կիպրոս հանդիպումը կկայանա մարտի 28-ին` ժամը 19։00-ին։
16:34 27.03.2023
Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների առաջնությունների 2022 թվականի հաղթող Էրիկ Իսրայելյանը սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից և հանդես է գալու այլ երկրի դրոշի ներքո: «Մինչ այսօր ինձ ոչ մի բան չեն արել իմ տիտղոսների համար, միշտ ուզեցել եմ երկրի դրոշը բարձր պահել, հնչեցնել օրհներգը։ Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության […]
16:08 27.03.2023
Մայիսին Դոհայում տեղի կունենա ձյուդոյի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն քաշային կարգերից յուրաքանչյուրի առաջին հարյուրակում տեղ զբաղեցնող մարզիկները: Հայաստանից մեծ է մեր հավաքականի առաջատար, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանի մասնակցության հավանականությունը: Մարզաձևի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում նա 478 միավորով 91-րդն է իր քաշային կարգում: Հիշեցնենք՝ Ֆերդինանդ Կարապետյանը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած ձյուդոյի «Մեծ սաղավարտի» վարկանիշային մրցաշարում […]
15:48 27.03.2023
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կիսվել է Կիլիան Մբապպեի ավագ լինելու մաիսն իր կարծիքով։ Հաղորդվում էր, որ մարզչի այս ընտրությունը դուր չի եկել Անտուան Գրիզմանին։ «Մբապպեն ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Ֆրանսիայի ավագը լինելու համար: Նա թիմում կմիավորի տարբեր սերունդների։ Բայց դա չի նշանակում, որ Գրիզմանը ավելի քիչ պատասխանատվություն կունենա։ Կիլիանն ունի առաջնորդի […]
15:22 27.03.2023
Ռուսաստանի հավաքականը Սանկտ Պետերբուրգում ընկերական հանդիպում է անցկացրել Իրաքի թիմի հետ ու հաղթել է 2-0 հաշվով: Գոլերի հեղինակ են դարձել Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Անտոն Միրանչուկն ու հարձակվող Սերգեյ Պինյաևը: Ավելի վաղ Վալերի Կարպինի գլխավորած թիմը մարտի 23-ին Թեհրանում մրցել էր Իրանի հավաքականի հետ, խաղն ավարտվել էր 1-1 հաշվով:
15:00 27.03.2023
Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունում հայ ծանրորդներից առաջինը մրցահարթակ է դուրս եկել 61 կգ քաշային Ժորա Գրիգորյանը: Մեր մարզիկը յուրաքանչյուր վարժությունում ընդամենը մեկական հաջող մոտեցում է կատարել և իվերջո երկամարտի 237 կգ (105+132) արդյունքով զբաղեցրել է 7-րդ տեղը: Մեր հավաքականից մրցահարթակ դուրս կգան նաև Սերյոժա Բարսեղյանը (67 կգ), Նարեկ Մկրտչյանը (73 կգ), […]
14:38 27.03.2023
Եվրո-2024-ի ընտրական փուլում Անգլիայի հավաքականը 2 անպատասխան գնդակ է ուղարկել Ուկրաինայի թիմի դարպասը: Անգլիաիցների կազմում գոլի հեղինակ են դարձել Քեյնն ու Սական: Երկու խաղից հետո Գարեթ Սաութգեյթի թիմը 6 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը: Առաջին խաղում, Անգլիան հաղթել էր Իտալիայի ընտրանուն: Եվրո-2024-ի ընտրական փուլի երկրորդ տուրում Իտալիայի հավաքականը 2 անպատասխան գնդակ է ուղարկել Մալթայի […]
14:10 27.03.2023
Լուկաս Սելարայանը, Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը և Էդգար Բաբայանը, համաձայն նախնական պայմանավորվածության, վերադարձել են իրենց ակումբներ և չեն մասնակցի Հայաստան – Կիպրոս հանդիպմանը: Հավաքականի ճամբարը վնասվածքի պատճառով լքել է նաև Անդրե Չալըշըրը: Տարոն Ոսկանյանի վնասվածքը շատ լուրջ չէ: Ազգային հավաքականի կենտրոնական պաշտպանի մոտ ախտորոշվել է ձախ սրունք-թաթային հոդի և նրբոլոքի վնասվածք։ Բուժումն ու վերականգնումը կտևի մոտ 20 […]