TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+21.09 oC

ՍՊՈՐՏ

Երևանում կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց

22:12 30.03.2023

Կառավարությունը որոշել է Հրազդան մարզահամալիրին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի, Հրազդանի կիրճ հ. 4 հասցեում գտնվող անշարժ գույքն ու հողամասը նվիրաբերել Երևան համայնքին՝ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցման նպատակով: Որոշման ընդունման արդյունքում՝ Երևան համայնքը կունենա ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող մարզադպրոց՝ ստորգետնյա ավտոկայանատեղիով, գեղարվեստական մարմնամարզության և սպորտային […]

̰
70-ից ավելի անչափահասներ մարզական կենտրոններում ծանոթացել են տարբեր մարզաձևերի. Ճանաչողական այց-հանդիպումներ մայրաքաղաքում և Գյումրիում

12:43 30.03.2023

Ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության ծառայողները և «Դինամո» ՄՀԿ-ի աշխատակիցները մարտի 27-ին և 28-ին Երևանում և Գյումրիում անցկացրեցին ճանաչողական այց-հանդիպում։ Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, «Դինամո» ՄՀԿ նախագահ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարությամբ իրականացված այց-հանդիպումը կարևոր և հետաքրքիր էր առաջատար մարզիչների և մարզիկների, ինչպես նաև 14 և […]

̰
«Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի» մարզաբազայի կառուցման համար կառավարությունը նվիրաբերեց հողամաս

12:20 30.03.2023

Կառավարության այսօրվա որոշմամբ նախատեսվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 15 509 ք.մ հողամասը նվիրաբերել Երևան համայնքին՝ «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նոր մարզաբազայի կառուցման նպատակով: Հարցը կառավարության նիստում զեկուցել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

̰
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները

11:35 30.03.2023

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ավարտվել է շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքը ցույց է տվել Աննա Սարգսյանը, որը 11 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և զբաղեցրել 10-րդ տեղը: Վերջին տուրում Աննան ոչ-ոքի է խաղացել ֆրանսիացի Դեյմանտե Դաուլիտե Կորնետի հետ: Սարգսյանը կպարգևատրվի 1857 եվրոյով: Ի դեպ, Եվրոպայի […]

̰
«Վահագնի Սիթին»՝ բասկետբոլի Կովկասյան լիգայի հաղթող

21:08 29.03.2023

Բասկետբոլի Կովկասյան լիգայի կանոնավոր առաջնության երկրորդ խաղարկությունը ավարտվեց հայկական «Վահագնի Սիթի» ակումբի հաղթանակով, որը եզրափակիչ խաղում 84։75 հաշվով հաղթանակ տարավ վրացական «Օլիմպի Թբիլիսիի» նկատմամբ։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Վահագնի Սիթի» թիմի բասկետբոլիստ Օլիսաեմեկա Նվաչին էր, որը վաստակել է 25 միավոր: Նա նաև 4 անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում։ Բասկետբոլի Կովկասյան […]

̰
Երևանի սպորտային շունչը բացվում է. Ավինյան

20:36 29.03.2023

Երևանի սպորտային շունչը բացվում է յուրաքանչյուր վարչական շրջանում մարզադաշտերի և սպորտային համալիրների կառուցմամբ և հիմնանորոգմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոցում 11 օլիմպիական մարզաձև է ուսուցանվում: Մարզադպրոցն այժմ հիմնանորոգվում է համայնքային միջոցներով, և արդեն իսկ իր հարկի տակ է ընդունում 1000-ից ավել մարզիկներ, իսկ հաջորդ տարի, […]

̰
Lեգենդար Շումախերի բոլիդը կհանվի վաճառքի

16:51 29.03.2023

Հոնկոնգի աճուրդի տունը վաճառքի կհանի Ferrari F1-2000 մեքենան, որով լեգենդար գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերը 2000 թվականին հաղթել է Բրազիլիայի Գրան Պրին։ Այս բոլիդը կարող է զարգացնել մոտ 780 ձիաուժ հզորություն: 2000 թվականին Շումախերն այս մեքենայով նվաճել է իր առաջին չեմպիոնությունը։ Այն մեքենան, որով Շումախերը հաղթել էր 2003 թվականին Ֆորմուլա 1-ի առաջնությունում, նոյեմբերին աճուրդում վաճառվել էր […]

̰
Ինձանից պահանջվեց 7 հանդիպում, որ հաղթեմ Ցիցիպասին․ Խաչանով

15:54 29.03.2023

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը մեկնաբանել է Մայամիում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի երրորդ շրջանում հույն Ստեֆանոս Ցիցիպասի նկատմամբ տարած հաղթանակը: Աշխարհի 16-րդ ռակետն առավելության էր հասել երկու սեթում՝ 7-6, 6-4 հաշվով։ «Ասում են, որ երրորդը յուրահատուկ է, բայց ինձանից պահանջվեց 7 հանդիպում, որ հաղթեմ Ցիցիպասին, այնպես որ, ես շատ ուրախ եմ: Ամենակարևորը ոչ թե […]

̰
Բրազիլիայում հանդես է գալիս 19-ամյա երիտասարդ դարպասապահ, որին հետևում ենք․ Ալեքսանդր Պետրակով

15:40 29.03.2023

Հայաստան-Կիպրոս խաղից հետո կայացած ասուլիսի ժամանակ, ազգային հավաքականի գլխավոր մարզիչը տեղեկացրել է, որ բրազիլիայում կա հայազգի դարպասապահ, որին փորձելու են թիմ հրավիրել։ «Բրազիլիայում հանդես է գալիս 19-ամյա երիտասարդ դարպասապահ, որին հետևում ենք: Պարզապես օվկիանոսից այն կողմ հանդես եկող ֆուտբոլիստների հետ կապված որոշակի դժվարություններ կան: Նա կարող է հանդես գալ Բրազիլիայի Մ20 հավաքականում։ Բայց, ամեն դեպքում, […]

̰
Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը կկայանա Տորոնտոյում

15:23 29.03.2023

2024 թվականին շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը կկայանա Կանադայի Տորոնտո քաղաքում, հաղորդում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Մրցաշարը կանցկացվի ապրիլի 3-25-ը։ Նույն օրերին Տորոնտոյում կկայանա նաև շախմատի կանանց աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը։ Մրցանակային հիմնադրամը 750 հազար եվրո է։ Հավակնորդների մրցաշարերն առաջին անգամ կանցկացվեն միաժամանակ ու նույն վայրում։ Իդեպ Հյուսիսային Ամերիկան առաջին անգամ կհյուրընկալի շախմատի […]

̰
Առաջին խաղը, առաջին գոլերը … ինչպիսի զգացողություններ են․ Հրանտ-Լեոն Ռանոս

15:03 29.03.2023

Հայաստանի ազգային հավաքականի և «Բավարիայի» երկրորդ թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Instagram-ի իր էջում գրառում է կատարել Կիպրոսի դեմ ընկերական խաղի մասին, որում ֆուտբոլիստն իր նորամուտը նշելով Հայաստանի հավաքականի կազմում դարձավ երկու փայլուն գոլի հեղինակ։ «Առաջին խաղը, առաջին գոլերը … ինչպիսի զգացողություններ են»,- գրել է Ռանոսն ու խաղից լուսանկարներ տեղադրել:   View this post on Instagram […]

̰
Ինձ շատ դուր եկավ Հայաստանի հավաքականը․ Կիպրոսի ընտրանու գլխավոր մարզիչ

14:47 29.03.2023

Հայաստան-Կիպրոս խաղից հետո, հյուրերի հավաքականի գլխավոր մարզիչ Թեմուր Քեցբայան մամուլի ասուլիսի ժամանակ իր կարծիքն է հայտնել Հայաստանի ընտրանու և խաղի մասին։ «Ինձ շատ դուր եկավ Հայաստանի հավաքականը, թիմն ունի երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր, կարծում եմ, մեծ ապագա ունեն։ Գոհ եմ խաղից և արդյունքից։ Պարտվում էինք 1-2 հաշվով, կարողացանք ոչ-ոքի ավարտել հանդիպումը»,- ասել է նա։

̰
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 3-րդ ռակետին և դուրս եկել Մայամիի մրցաշարի 1/4 եզրափակիչ

14:29 29.03.2023

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Մայամիում ընթացող ATP-1000 մրցաշարի քառորդ եզրափակիչ։ 1/8 եզրափակիչի խաղում համաշխարհային դասակարգման 16-րդ հորիզոնականը զբաղեցնող Խաչանովը հաղթել է աշխարհի 3-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասին։ Թենիսիստների հանդիպումը տևել է 1 ժամ 34 րոպե և ավարտվել երկու սեթում՝ 7:6 (7:4), 6:4 հաշվով: Հիշեցնենք, որ Ավստրալիայի բաց առաջնությունում Խաչանովը պարտվել էր […]

̰
«Բարսելոնան» Մեսսիին հասկացրել է, որ նա կարող է վերադառնալ միայն աշխատավարձի զգալի կրճատման պայմանով

14:23 29.03.2023

«Բարսելոնան» հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի վերադարձով, սակայն հաշվի առնելով ֆինանսական իրավիճակը՝ ակումբը չի կարողանա երաշխավորել, որ կկարողանա պահպանել արգենտինացու վարձատրության ներկայիս չափը։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ադրիան Սանչեսը։ Աղբյուրի համաձայն՝ ակումբը նրան ակնարկել է, որ եթե ցանկանում է վերադառնալ, ապա ստիպված կլինի զգալիորեն նվազեցնել ֆինանսական պահանջները, հակառակ դեպքում ակումբը խնդիրներ կուեննա։ […]

̰
3 տարի անց Եվրոպայի առաջնություն է վերադառնում աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը

14:17 29.03.2023

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հավաքականների հայտացուցակները, որոնք կմասնակցեն ապրիլի 17-ից 24-ը Խորվաթիայի մայրաքաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Նշվում է, որ 3 տարի անց Եվրոպայի առաջնություն է վերադառնում աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը նաև Եվրոպայի 5-ակի չեմպիոն է, մեկ անգամ էլ հաղթել է Եվրոպական խաղերում: Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները ԵԱ-ում հանդես կգան հետևյալ […]

̰
Ռուս մարզիկներին կարող են արգելել ՕԽ-ում հանդես գալ թիմային մարզաձևերում

14:07 29.03.2023

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) Ռուսաստանին կարող է արգելել հանդես գալ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի թիմային մրցումներին, հայտնում է Daily Mail-ը։ Սպասվում է, որ ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն Լոզանում կայանալիք նիստում կորոշի ռուս մարզիկների միջազգային մրցումներ վերադառնալու հարցը, սակայն պայմաններն ավելի կոշտ կլինեն նախորդ խաղերի համեմատ, որոնց ռուսները մասնակցում էին առանց դրոշի և օրհներգի՝ դոպինգ սկանդալի […]

̰
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը մեկնարկել է

13:43 29.03.2023

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը մեկնարկել է։ Տոմսերի արժեքը՝ 1000-ից  10000 դր.:  Տոմսերը հնարավոր է ձեռք բերել հետևյալ հղումով: Հիշեցնենք՝ առաջնությունը կանցկացվի ապրիլի 15-ից 23-ը: Բացման արարողությունը ապրիլի 14-ին է:

̰
Մարիամ Մկրտչյանը հաղթել է ադրբեջանցի շախմատիստուհուն․ ԵԱ

13:18 29.03.2023

Ավարտին է մոտենում Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ առաջնությունը։ Նախավերջին՝ 10-րդ տուրում հաղթել են Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանը: Մարիամը պարտության է մատնել ադրբեջանցի Գյունայ Մամեդզադեին: Աննա Սարգսյանի խաղը ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը 10 հնարավորից վաստակել են 7 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 6-րդ և […]

̰
Շոտլանդիան հաղթել է Իսպանիային․ ԵՎՐՈ-2024

12:54 29.03.2023

Եվրո-2024-ի որակավորման 2-րդ տուրում Շոտլանդիայի հավաքականը սեփական հարկի տակ հաղթել է Իսպանիայի ընտրանուն։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով, երկու գոլերն էլ խփել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինեյը։ Այս հաղթանակի շնորհիվ Շոտլանդիան գլխավորեց A խումբը, որտեղ ընդգրկված են նաև Նորվեգիան, Վրաստանը և Կիպրոսը: Տուրի մյուս խաղում Վրաստանի հավաքականը սեփական հարկի տակ 1-1 հաշվով է ավարտել […]

̰
Խորվաթիան հաղթեց Թուրքիային․ ԵՎՐՈ-2024, D խումբ

12:16 29.03.2023

Եվրո-2024-ի ընտրական փուլի 2-րդ տուրում Հայաստանի հետ նույն խմբում ընդգրկված Խորվաթիայի հավաքականը մրցակցի հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ընտրանուն: Դուբլի հեղինակ է դարձել Կովաչիչը: Խմբի մյուս խաղում Ուելսը նվազագույն հաշվով հաղթել է Լատվիային: Երկրորդ տուրից հետո D խմբի առաջատարը Խորվաթիայի հավաքականն է 4 միավորով: Նույնքան միավոր ունի նաև 2-րդ տեղում գտնվող Ուելսի ընտրանին: […]

̰
Նարեկ Մկրտչյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի երիտասարդական առաջնությունում

11:28 29.03.2023

Ծանրորդ Նարեկ Մկրտչյանը (73 կգ) փոքր բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությունում: Մկրտչյանը երրորդ տեղն է գրավել հրում վարժությունում՝ գրանցած 158 կգ արդյունքով: Հայ ծանրորդը երկամարտի 281 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Պոկում վարժությունում ևս նա 5-րդ տեղն է գրավել՝ 123 կգ արդյունքով: Հիշեցնենք՝ Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ աշխարհի […]

̰
Մեսսին բանակցություններ է վարում Չավիի հետ՝ «Բարսելոնա» վերադառնալու վերաբերյալ

23:53 28.03.2023

Լիոնել Մեսսին խնդրել է իր հորը, Խորխե Մեսսիին, ոբ նաև իր գործակալն է, «Բարսելոնայի» ղեկավարության հետ քննարկել իր հնարավոր վերադարձը ակումբ։ Այս մասին հայտնում է Catalunya Radio-ն: Աղբյուրի համաձայն՝ Մեսսին հորը խնդրել է խոսել «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ։ Ինքը՝ Մեսսին, այս հարցով շփվում է ակումբի գլխավոր մարզիչ Չավիի հետ։ Նշվում է նաև, որ «Բարսելոնայի» […]

̰
Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան Մեսսիի պատվին արձան է կանգնեցրել

23:08 28.03.2023

Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան (ԿՈՆՄԵԲՈԼ) Մեսսիի պատվին արձան է կանգնեցրել։ Մեսսիի արձանը կպահվի թանգարանում և տեղ կգտնի Պելեի և Դիեգո Մարադոնայի հուշարձանների կողքին։ Ավելի վաղ «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկրի պատվին Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան վերանվանել էր մարզական կենտրոնը։ Մեսսին սոցիալական ցանցերի իր էջերում շնորհակալություն է հայտնել Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիային պատվի համար. «Շնորհակալություն ԿՈՆՄԵԲՈԼ-ին այս հարգանքի ժեստի […]

̰
Հավաքականում 7 ֆուտբոլիստ է նորամուտը նշել, բոլորը լավ տպավորություն թողեցին. Պետրակով

22:52 28.03.2023

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Կիպրոսի ընտրանու հետ խաղից հետո` մամուլի ասուլիսի ժամանակ, իր կարծիքն է հայտնել հանդիպման մասին։ «Բավականին լավ հանդիպում ստացվեց։ Ուսուցողական խաղ էր։ Շատ նոր ինֆորմացիա ստացա այս խաղում, նորեկները շատ էին։ Շատ էինք ուզում հաղթել, բայց, ցավոք, չստացվեց։ Մեծ խնդրանք ունեմ՝ շատ մի գովեք Ռանոսին։ Եղել են դեպքեր, երբ […]

̰
Խաչանովը վստահ հաղթանակով դուրս է եկել Մայամիի մրցաշարի 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Ցիցիպասի հետ

22:35 28.03.2023

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Մայամիում ընթացող ATP-1000 կարգի մրցաշարի 4-րդ փուլ։ 3-րդ տուրի խաղում աշխարհի 16-րդ ռակետ Խաչանովը հաղթել է չեխ Իրժի Լեհեչկային, ով ATP-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 44-րդ տեղը։ Հանդիպումը տևել է 1 ժամ 27 րոպե և ավարտվել 6։2, 6։4 հաշվով։ Մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Խաչանովը […]

̰
Հայ մարմնամարզիկները դրամական պարգևներ են ստացել Աշխարհի գավաթի փուլերում մեդալներ նվաճելու համար

22:23 28.03.2023

Սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի երկու փուլերում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները դրամական պարգևներ են ստացել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի հովանավոր «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերության կողմից: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Մասնավորապես, Արթուր Դավթյանը երկու փուլերում էլ ոսկե մեդալներ նվաճելու կապակցությամբ ստացել է 1 մլն դրամ, արծաթե մեդալակիր Գագիկ Խաչիկյանը՝ 500,000 դրամ, իսկ բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյանը՝ […]

̰
Պաուերլիֆտինգի ՀՀ հավաքականը փայլուն է հանդես եկել Եվրոպայի առաջնությանը

21:54 28.03.2023

Մարտի 21-ից 27-ը Լեհաստանի Շեդլեց քաղաքում կայացել է XPC վարկածով Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել է նաև Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը` ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ։ Մեր մարզիկները փայլուն մրցելույթներ են ունեցել: Մասնավորապես` Գևորգ Ալեքսանյան` Ջրառատ, 100 կգ քաշային կարգ, մեծահասակների տարիքային խումբ, եռամարտ վարժությունում երկրորդ տեղ, բացարձակ հաշվարկում երրորդ տեղ: Մակար Թամրազյան` Գյումրի, 67.5 կգ քաշային […]

̰
Հրանտ-Լեոն Ռանոսի նորամուտն ու դուբլը. Հայաստան-Կիպրոս՝ 2-2

21:40 28.03.2023

Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում ընկերական խաղում ոչ-ոքի խաղաց Կիպրոսի ընտրանու հետ։ Թիմերը փոխանակեցին երկուական գնդակ: Հանդիպումը բավականին ակտիվ սկսեցին մեր ֆուտբոլիստները։ Հանդիպման 15-րդ րոպեին մեր թիմը լավ գրոհ կազմակերպեց, սակայն այն արդյունավետ ավարտի մեր խաղացողները չհասցրեցին: Տասը րոպե անց մեր թիմը ևս մեկ վտանգավոր գրոհ կազմակերպեց, սակայն Տիկնիզյանի հարվածը շեղ ստացվեց։ Հանդիպան 30-րդ րոպեին […]

̰
Մարսելի «Օլիմպիկի» նախագահը նախատեսում է այս ամառ ձևակերպել Սպերցյանի տրանսֆերը

21:29 28.03.2023

Մարսելի «Օլիմպիկի» նախագահ Պաբլո Լոնգորիան նախատեսում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը։ Le10Sport-ի համաձայն՝ ամռանը թիմի համար առաջնային կլինի ուժեղացնել հարձակման գիծը։ Սպերցյանի տրանսֆերը կարող է լուծել թիմի խնդիրներն առջևի գծում, և նա դիտարկվում է որպես Դիմիտրի Պայետի իրավահաջորդ ֆրանսիական թիմում։ Բացի դրանից, ըստ աղբյուրի, վնասվածք […]

̰
«Միլանը» առաջարկ է պատրաստում Սպերցյանի համար. La Gazzetta dello Sport

21:10 28.03.2023

«Միլանը» 8 մլն եվրո է պատրաստվում առաջարկել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի համար։ La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով` այդպիսին է լինելու Իտալիայի չեմպիոնի նախնական առաջարկը։ Միևնույն ժամանակ նշվում է, որ «Կրասնոդարն» իր խաղացողին գնահատում է 12 մլն եվրո։ Ըստ պարբերականի` «Միլանում» կարծում են, որ Սպերցյանը կարող է այնպիսի ֆուրոր առաջացնել, ինչպես արեց […]

̰
BACK_TO_TOP