18:28 06.03.2023
Մարտի 6-ից մեկնարկել է ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ Հայաստան-Թուրքիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը https://tickets.ffa.am/ կայքում: Խաղը կայանալու է մարտի 25-ին։
Տոմսերի վաճառքը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում կմեկնարկի ավելի ուշ: Այդ մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:
Տոմսերը, ինչպես առցանց, այնպես էլ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղից, հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավելի, քան երկու տոմս։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00-ը՝ 10-15 րոպեի ընթացքում:
Տոմսերի արժեքներն են՝
– Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 2000 դրամ
– Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
– Արևմտյան տրիբունա՝ 10000 դրամ
ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ հյուր երկրպագուներ հանդիպմանը ներկա չեն լինելու:
11:07 24.06.2025
Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄԻսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական Մոհամմադ Ռեզա Սադիղին: Այս մասին հաղորդում է NourNews գործակալությունը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Իսրայելը հարձակումը սկսել է առավոտյան, նախքան հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելը։ ...
10:55 24.06.2025
Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակԻսրայելը մտադիր է վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի ցանկացած խախտման, հայտարարել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման: Իսրայելի քաղաքացիները պետք է շարունակեն հետևել հրամանատարության հրահանգներին մինչև հրադադարի լիարժեք պահպանումը», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: ...
10:43 24.06.2025
Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի ենՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը։ Մրցույթի արդյունքում ընտրվել է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանն ուղղված 12 հնգամյա նախագիծ՝ 5 տարվա կտրվածքով մինչև 130 միլիոն ՀՀ դրամ բյուջեով: Մրցույթի մանրամասները ...
10:34 24.06.2025
Հրդեհ Հերհեր գյուղումՀունիսի 24-ին, ժամը 02:45-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերհեր գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։02-ին, մարվել՝ 06:43-ին: Այրվել է տունը (մոտ 80 քմ): ...
10:21 24.06.2025
Նեթանյահուն կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ ունեցած պայմանավորվածության մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գիշերային նիստում նախարարների կաբինետին տեղեկացրել է ԱՄՆ-ի և Կատարի միջնորդությամբ Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին, երեքշաբթի օրը հաղորդել է իսրայելական պետական Kan հեռարձակողը։ «Վարչապետը նախարարներին տեղեկացրել է Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին գրեթե մինչև ժամը 2:00-ը տևած կաբինետի նիստի ժամանակ», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
10:10 24.06.2025
Թրամփն Իսրայելի և Իրանի միջև հրադադարն անվանել է մեծ իրադարձությունԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը մեծ իրադարձություն է Իսրայելի և աշխարհի համար։ «Սա պատերազմի ավարտն է։ Սա հիանալի է Իսրայելի և աշխարհի համար», – ասել է Թրամփը Axios- ին տված հարցազրույցում ։ ...