12:32 10.02.2023
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել ՉԼ 1/8 եզրափակչի «Բավարիայի» դեմ առաջին խաղը։ Այս մասին հաղորդում է L’Equipe-ը։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ Մեսսին վնասել է ծնկատակի ջիլը, ինչի պատճառով բաց կթողնի Լիգա 1-ի՝ «Մոնակոյի» դեմ շաբաթ օրը կայանալիք խաղը։ Հավանականություն կա, որ Մեսսին բաց թողնի նաև փետրվարի 14-ին «Բավարիայի» դեմ խաղը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ […]
12:10 10.02.2023
Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսեյ Սուտորմինը մեկնաբանել է 1:0 հաշվով հաղթանակը Երևանի «Ուրարտուի» նկատմամբ։ Հենց Սուտորմինն էր խփել ռուսական թիմի հաղթական գոլը։ «Հեշտ խաղ չէր, «Ուրարտուն» լավ մրցակից է։ Լավ է, որ հաղթեցինք և ստուգեցինք մեր մարզավիճակը, գերազանց պայքար ստացվեց։ Առաջին խաղակեսում մրցակիցը շատ խորքից էր պաշտպանվում, հինգ պաշտպաններով։ Դրա պատճառով էլ […]
11:50 10.02.2023
Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սեւյանի հաղթանակով է ավարտվել արագ շախմատի Airthings Masters Div 3 օնլայն մրցաշարը։ եզրափակիչում Սևյանը երեք պարտիայում 2:1 հաշվով հաղթել է հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհային։ Մեծ եզրափակիչում էլ Սևյանը մրցել է Պրագնանանդհայի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։ Քառորդ եզրափակիչում Սամուել Սեւյանը 1,5:0,5 հաշվով պարտության էր մատնել իրանցի Պարհամ Մաղսուդլուին, իսկ կիսաեզրափակիչում՝ 1,5:0,5 […]
11:32 10.02.2023
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սաուդյան Արաբիայի առաջնության 16-րդ տուրում «Ալ Նասրը» Կրիշտիանու Ռոնալդուի պոկերի շնորհիվ արտագնա խաղում 4-0 հաշվով առավելության է հասել «Ալ Վեհդայի» նկատմամբ: Պորտուգալացի հարձակվողը երկու գոլ խփել է խաղակեսերից յուրաքանչյուրում՝ 40 խաղային րոպեում 4 անգամ աչքի ընկնելով։ Նախորդ անգամ 38-ամյա ֆուտբոլիստը մեկ խաղում չորս գոլի հեղինակ դարձել էր 2019 թվականի սեպտեմբերին, երբ […]
11:07 10.02.2023
Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների ֆուտբոլիստները ծնկի կիջնեն 23-րդ և 24-րդ տուրերի հանդիպումների մեկնարկից առաջ՝ անցկացնելով հակառասիստական արշավ, հայտնում է BBC-ն: Խաղերը տեղի կունենան փետրվարի 11-13-ը և 18-19-ը: Հիշեցնենք, որ անցյալ ամառ Պրեմիեր լիգայի ակումբները քվեարկությամբ որոշել էին հրաժարվել երկու տարվա վաղեմության ավանդույթից (ծնկի իջնել յուրաքանչյուր խաղի մեկնարկից առաջ)` որոշելով դա անել միայն հատուկ առիթներով: Ավելի […]
10:30 10.02.2023
Մադրիդի «Ռեալի» հարձակվող և լավագույն ռմբարկու Կարիմ Բենզեման կկարողանա խաղալ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում։ Այդ մասին գրում է իսպանական մամուլը։ «Երեկ ֆրանսիացին վերսկսել է լիարժեք մարզումները։ Նա պետք է պատրաստ լինի խաղալ ակումբային ԱԱ եզրափակիչում՝ Սաուդյան «Ալ-Հիլալի» դեմ խաղին։ Կարիմը բացարձակապես առողջ է»,- գրել է մամուլը։ Կիսաեզրափակիչում «Ռեալն» առանց Բենզեմայի հաղթել էր եգիպտական «Ալ-Ահլիին»:
09:53 10.02.2023
Ըստ Globo Esporte-ի՝ միջնորդների միջոցով Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) ճշտել է, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին բաց է ազգային թիմը գլխավորելու հնարավորության համար և պատրաստ է դա անել հունիսին, երբ ավարտվի ակումբային մրցաշրջանը։ Աղբյուրի համաձայն՝ CBF-ի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը մտադիր է փետրվարին հանդիպել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ՝ քննարկելու 63-ամյա մասնագետի հնարավոր հեռանալու հարցը […]
09:36 10.02.2023
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կոչ է արել պայքարել սպորտում ռասիզմի դեմ։ Ֆուտբոլիստն արձագանքել է «Քլիվլենդ Ջարջի» բասկետբոլիստ Դիդի Լոզադիի թվիթին, որը մի տեսանյութի մասին է, որտեղ երևում է թե ինչպես են երկրպագուները խաղի ժամանակ վիրավորում «Ուլմի» խաղացող Յագո դոս Սանթոսին։ «Սկսեք պատժել այս մարդկանց, կամ մենք կվերադառնանք նրան, ինչ կար նախկինում։ Քանի դեռ նրանք […]
00:02 10.02.2023
Սպորտային մարմնամարզության օլիմպիական չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարզիկ Արթուր Դալալոյանը խոստովանել է, որ միջազգային մրցաշարերի մասնակցելու հնարավորությունից զրկվելու պատճառով չի կարողանում հասնել մարզավիճակի գագաթնակետին: «Անորոշ իրավիճակ է: Այն, որ չգիտենք, թե արդյոք ելույթ կունենանք միջազգային մրցաշարերում, կմասնակցենք Օլիմպիական խաղերին, թույլ չի տալիս մեզ հասնել մարզավիճակի գագաթնակետին։ Երբ կփոխվի իրավիճակը, կփոխվի նաև նախապատրաստման ընթացքը»,- 26-ամյա մարզիկի […]
23:45 09.02.2023
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի եղբայր Մաստիաս Մեսսիի խոսքերը: Մատիասն անպատվել էր կատալոնական ակումբի ղեկավարությանը, սակայն ավելի ուշ հրապարակային ներողություն էր խնդրել: «Ակնհայտ է, որ Մեսսին «Բարսելոնայինն» է: Մենք շատ ենք հպարտանում, որ նա խաղացել է այստեղ: Մի ստիպեք ինձ խոսել Լեոյի մասին, քանի որ այս պահին նա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ […]
23:23 09.02.2023
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան տուգանվել է Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» – ՊՍԺ (3-1) խաղից հետո հնչեցրած հոմոֆոբիկ արտահայտության համար, հաղորդում է L’Equipe-ը: Ֆրանսիացի ֆուտբոլիստը հրապարակել էր տեսանյութ, որում փարիզյան ակումբի ֆուտբոլիստներին անվանել էր ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին՝ իսկական տղամարդ: ԼԳԲՏ կազմակերպությունները դատի էին տվել […]
22:58 09.02.2023
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուն» ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու-Դաբիում ընթացող մարզումային հավաքի հերթական ստուգողական խաղում մրցել է Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ ու պարտվել 0-1 հաշվով: Գոլը 59-րդ րոպեին խփել է ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Սուտորմինը: Նախորդ ընկերական խաղում երևանյան ակումբը 0-1 հաշվով պարտվել էր Մոսկվայի «Լոկոմոտիվին»:
22:16 09.02.2023
Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն քննադատել է «Ռոմայի» խաղը «Էմպոլիի» դեմ, որն ավարտվել է հռոմեացիների հաղթանակով 2:0 հաշվով: «Ի՞նչ կարող եմ ասել «Ռոմայի» մասին։ Սովորական հանդիպում՝ երկու խաղակես, երկու գոլ։ Հանդիպման ելքը վճռվեց առաջին 10 րոպեներին։ Մոուրինյուն թույլ տվեց «Էմպոլիին» ստանալ գնդակը, բայց նրանք գրեթե ոչինչ չարեցին: Չի կարելի տանն այդպես խաղալ 70 հազար […]
21:51 09.02.2023
Հայ պարալեռնադահուկորդներ Ստասիկ Նազարյանը, Հայկ Աբգարյանը, Տիգրան Գրիգորյանը և Էրիկ Գրիգորյանը մասնակցել են Իրանում կայացած պարալեռնադահուկի ազգային առաջնությանն ու նվաճել երեք մեդալ: Հսկա ոլորավայրէջք ձևում հաղթող է ճանաչվել Ստասիկ Նազարյանը, իսկ Հայկ Աբգարյանը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Ոլորավայրէջք մրցաձևում Ստասիկ Նազարյանը կրկին ցույց է տվել լավագույն արդյունքը՝ նվաճելով երկրորդ ոսկե մեդալը: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան […]
21:33 09.02.2023
Հայտնի են դարձել ՖԻՖԱ-ի վարկածով 2022 թվականի լավագույն մարզչի կոչման երեք հավակնորդները: ՖԻՖԱ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մրցանակին հավակնում են Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին, Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան: Անչելոտին 2022 թվականին «Ռեալի» հետ հաղթել է Չեմպիոնների լիգան և Իսպանիայի առաջնությունը: Գվարդիոլայի ղեկավարությամբ «Մանչեսթեր Սիթին» դարձել […]
21:23 09.02.2023
Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Փյունիկը» ստուգողական խաղում 0-2 հաշվով պարտվել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի (ՖՆԼ) առաջատար «Բալթիկային»: Թիմերը երեք 45 րոպեանոց խաղակեսեր են անցկացրել: Մինչև 123-րդ րոպեն հաշիվը եղել է 0-0: Հաշիվը բացել է Մաքսիմ Տիշկինը: 11 րոպե անց «Բալթիկայի» առավելությունը կրկնապատկել է Գրիգորի Բորիսենկոն: Նախորդ ստուգողական խաղում երևանյան ակումբը նվազագույն հաշվով պարտվել էր […]
21:00 09.02.2023
Հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը հանդիպել է խառը մենամարտերի միջին քաշային կարգում Bellator-ի նախկին չեմպիոն, Նիդերլանդները ներկայացնող հայ մարտիկ Գեղարդ Մուսասիի հետ: «Մարդ, որին ես իսկապես սիրում եմ, չեմպիոն, որը ոգեշնչում է և սրտեր գերում: Ուրախ էի քեզ տեսնելու համար իմ թանկագին եղբայր Գեղարդ»,- գրել է Միհրան Հարությունյանն Ինստագրամում և տեղադրել տեսանյութ: Մայիսի 12-ին Փարիզում […]
20:40 09.02.2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահեցրել է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշում կկայացնի Փարիզում 2024 թվականին նախատեսված ամառային Օլիմպիական խաղերին ռուս և բելառուս մարզիկների մասնակցության վերաբերյալ: «ՄՕԿ-ի կողմից մինչև այժմ ընդունված որոշումները վերաբերում են առաջիկա ամիսներին նախատեսված մրցաշարերին, սակայն չեն վերաբերում Օլիմպիական խաղերին։ Օլիմպիական խաղերի վերաբերյալ որոշումը սպասվում է ամռանը, այն կախված կլինի հակամարտության հանգամանքներից ու […]
20:18 09.02.2023
Դոնեցկի «Շախտյորի» և Ուկրաինայի ազգային հավաքականի հարձակվող Դանիիլ Սիկանը Թուրքիայում հարվածել է ռուս զբոսաշրջիկի, հայտնում է «Взбiрна» յութուբյան ալիքը։ Միջադեպը տեղի է ունեցել այն հյուրանոցում, որտեղ գտնվում է ուկրաինական ակումբի պատվիրակությունը։ Հարբած ռուս զբոսաշրջիկների խումբը տեսել է ուկրաինացի 21-ամյա ֆուտբոլիստին «Շախտյորի» համազգեստով և բղավել «Փառք Ռուսաստանին»: Ֆուտբոլիստը պատասխանել է՝ հարվածելով տղամարդկանցից մեկի դեմքին, որը հոսպիտալացվել է ուղեղի վնասվածքով:
19:56 09.02.2023
Երևանի «Ալաշկերտը» թուրքական Բելեկ քաղաքում ընթացող մարզական հավաքի ընթացքում հերթական ընկերական խաղն է անցկացրեց և 2-0 հաշվով հաղթել է Լուգանսկի «Զարյային»: Վահե Գևորգյանի թիմի կազմում Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբի դարպասը երկու անգամ գրավել է թիմի նորեկ, սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը: Նախորդ երեք ստուգողական խաղերում «Ալաշկերտը» հաղթել էր ուզբեկական «Ֆերգանա Նեֆթչիին» (1-0) ու պարտվել ռուսական […]
19:42 09.02.2023
Ջրային մարզաձևերի Աշխարհի առաջնությունը, որը պետք է անցկացվեր Կազանում 2025 թվականին, տեղափոխվել է Սինգապուր։ Այս մասին հայտնում է Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի կայքը։ Մրցույթի անցկացման ժամկետները կորոշվեն ավելի ուշ։ Կազանը իրավունք էր ստացել հյուրընկալել Աշխարհի առաջնությունը 2019 թվականի ամռանը։ Ավելի վաղ պատժամիջոցների պատճառով Կազանը զրկվել էր լողի Աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից, ինչպես նաև սինքրոն լողի […]
19:20 09.02.2023
Հունահռոմեական ոճի ըմբիշ Հրաչյա Պողոսյանը 2 ամսով որակազրկվել է 2022 թվականի ՀՀ ըմբշամարտի ազգային առաջնության ժամանակ հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Այս մասին հայտնում է Հայաստանի Հակադոպինգային գործակալության մամուլի ծառայությունը։ Պողոսյանը Հայաստանի գործող չեմպիոնն է, Մ23 Եվրոպայի չեմպիոն է, Մ23 աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր։
18:56 09.02.2023
Հայ մրցավարները, որոնք ուսումնամարզական հավաք են անցկացնում Լառնակայում, կսպասարկեն Կիպրոսի առաջնության մի քանի հանդիպումներ։ Կիպրոսի առաջնության երկրորդ դիվիզիոնի՝ «ԱԼՍ Օմոնիա»-«Օմոնիա Արադիպու» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Զավեն Հովհաննիսյանը, նրան կօգնեն Ատոմ Սևգուլյանն ու Արթուր Գդլյանը։ «Էթնիկոս Ասսիա»-«Ասպիս Պիլաս» հանդիպումը կսպասարկի Աշոտ Ղալթախչյանը։ Մրցավարի օգնականներ են նշանակվել Սարգիս Հովհաննիսյանը և Գևորգ Շախկալդյանը։ Մինչև 19 տարեկանների առաջին […]
18:28 09.02.2023
Սուպերլիգայի հարցերով զբաղվող A22 ֆուտբոլային ընկերության գործադիր տնօրեն Բերնդ Ռայնհարթը ներկայացրել է մրցաշարի նոր ձևաչափը։ Die Welt-ի տարածած հայտարարության մեջ Ռայխարտն ասել է, որ 60-ից 80 ակումբներ կարող են մասնակցել մրցույթին՝ բաժանված մի քանի դիվիզիոնների: Միաժամանակ Սուպերլիգայում մշտական մասնակիցներ չեն լինի, ձևաչափը հիմնված է բացառապես մարզական ելույթների վրա։ Նոր ձևաչափով թիմերը երաշխավորված են մրցաշարում յուրաքանչյուր […]
17:55 09.02.2023
«Գալաթասարայը» հայտարարել է, որ այս տարի ընկերական հանդիպում կանցկացնի «Ռոմայի» հետ՝ օրերս գրանցված երկրաշարժերից տուժածների համար միջոցներ հայթայթելու նպատակով։ Հանդիպման անցկացման օրը դեռ որոշված չէ։ Ավելի վաղ թուրքական «Գալաթասարայը», «Բեշիքթաշը» և «Ֆեներբախչեն» իրենց մարզադաշտերում կազմակերպել էին զոհերի հավաքման կետեր։
17:24 09.02.2023
Հունվարյան տրանսֆերային պատուհանի վերջին օրը իտալացի Լուկա Պելեգրինին տեղափոխվեց «Լացիո», որին երկրպագում է մանկուց։ Այս մասին ֆուտբոլիստն իր ընկեր Անդրեա Մաեստերելլիին հայտնելու համար դիմել է շատ անսովոր միջոցի։ Պելեգրինին վարձել է ինքնաթիռ, որը թռչել է հատուկ պաստառով՝ «Անդրեա, նայիր երկնքի գույներին, տրանսֆերը կայացել է» մակագրությամբ։ Հատկանշական է, որ Լուկայի ընկերը հռոմեական ակումբի լեգենդ Տոմազո Մաեստերելիի […]
17:07 09.02.2023
ԱՄՆ-ի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտոնական կայքում հայտարարել է տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնություններին մասնակցելուց հրաժարվելու մասին։ Պատճառների թվում է բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) որոշումը՝ թույլ տալ ռուս ու բելառուս մարզիկներին հանդես գալ ազգային դրոշների ներքո։ Կանանց աշխարհի առաջնությունը կանցկացվի մարտին Հնդկաստանում, տղամարդկանցը՝ մայիսին՝ Ուզբեկստանում։ ԱՄՆ-ի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար Մայք Մաքաթին հայտնել է իր բողոքները IBA-ին։ Նրա […]
16:26 09.02.2023
Մադրիդի «Ռեալն» իր պատմության մեջ 5-րդ անգամ է դուրս եկել Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ։ Սա մրցաշարի նոր ռեկորդ է։ Հիշեցնենք՝ «Ռեալը» երեկ հաղթել էր եգիպտական «Ալ-Ահլիին»։ Հանդիպումն ավարտվել է 4-1 հաշվով։ «Ռեալը» եզրափակչում կխաղա «Ալ-Հիլալի» հետ։ Սաուդյան ակումբը կիսաեզրափակչում հաղթել էր բրազիլական «Ֆլամենգոյին»։ Եզրափակչի հանդիպումը կկայանա փետրվարի 11-ին։ Նշենք, որ նախորդ բոլոր 4 եզրափակիչներում, որոնց […]
16:00 09.02.2023
Լիոնել Մեսսին ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու երկու տարբերակ ունի, հայտնում է Sport.es-ը։ Հրատարակության համաձայն՝ թիմի ղեկավարությունը արգենտինացուն առաջարկում է կամ մաքուր մեկ տարվա պայմանագիր կամ մեկ տարվա պայմանագիր՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Վերջնական ընտրությունը Մեսսիինն է: Հաղորդվում է նաև, որ կողմերը դեռ չեն կարողացել պայմանավորվել գործարքի ֆինանսական պայմանների շուրջ։ 35-ամյա Մեսսին ՊՍԺ-ում հանդես […]