15:32 09.02.2023
«Բարսելոնան» ամառային լուրջ տրանսֆերների է նախապատրաստվում։ Այս մասին հայտնում է MundoDeportivo-ն։ Կատալոնացիները հետաքրքրված են Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Յանիկ Կարասկոյի, «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատի և «Ատլետիկո Պարանաենսեի» հարձակվող Վիտոր Ռոկեի ծառայություններով: Հիշեցնենք, որ հունվարին ակումբն արդեն փորձել է վարձակալել Ամրաբատին՝ նրա ամբողջական տրանսֆերը գնելու իրավունքով: Սակայն «Ֆիորենտինան» թույլ չի տվել իր խաղացողին տեղափոխվել Կատալոնիայի մայրաքաղաք։ Ավելի […]
15:08 09.02.2023
«Մենք Գյումրիում կառուցում ենք հանրապետական նշանակության՝ «Արթուր Ալեքսանյան»-ի անվան մարզադպրոց, որը այնպիսի ստանդարտներով է կառուցվում, որ նույնիսկ միջազգային մրցաշարեր հնարավոր լինի հյուրնկալել»,- այս ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով գյումրեցի պատգամավորներից մեկի հարցին: Վարչապետը հիշեցրել է իր խոստումը այն մասին, որ Օլիմպիական չեմպիոն դարձած բոլոր մարզիկների անունով Հայաստանում մարզադպրոցներ կհիմնվեն: Նա խոստացել է, […]
14:48 09.02.2023
ՖԻՖԱ-ն ներկայացրել է դարպասապահների եռյակը, որը կպայքարի 2022 թվականի լավագույն դարպասապահի կոչման համար։ Նրանք բոլորն էլ մասնակցել են Կատարում անցկացված Աշխարհի առաջնությանը: Ցուցակում ընդգրկված են Բելգիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան, Մարոկկոյի հավաքականի և «Սևիլիայի» դարպասապահ Յասին Բունուն և Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած, «Աստոն Վիլլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը։ Դարպասապահներից երկուսը ներկայացնում […]
14:39 09.02.2023
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարող է գլխավորել «Չելսին», հայտնում է The Sun-ը: Նշվում է, որ անգլիական ակումբում ուշադրությամբ հետևում են իսպանացու հետագա կարիերային Իսպանիայի հավաքականից հեռանալուց հետո։ Ներկայումս Փոթերի աշխատանքը թիմում վտանգված չէ, սակայն անորոշ արդյունքների պատճառով նրա վրա ճնշումը մեծանում է։ Լոնդոնյան ակումբը Պրեմիեր լիգայում 9-րդն է և արդեն […]
14:25 09.02.2023
«Ալ-Նասրի» և Ուզբեկստանի հավաքականի կիսապաշտպան Ջալոլիդին Մաշարիպովը պատմել է, թե ինչպես է թիմն արձագանքել ավագի թևկապը Կրիշտիանու Ռոնալդուին փոխանցելուն: «Ալ-Նասրի» նախկին ավագը պաշտպան Աբդուլա Մադուն էր: «Մի փոքր տարօրինակ կլիներ, եթե մնացած խաղացողներից որևէ մեկը լիներ ավագը: Մենք սպասում էինք, որ այդպես կլինի: Մեր նախկին ավագն առանց որևէ խնդրի թևկապը փոխանցեց Ռոնալդուին: Կարծում եմ՝ սա […]
14:07 09.02.2023
Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ ունեցած խնդիրներին: Նա ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանին մենամարտի է հրավիրել: «Ինձ բռնցքամարտի ամբողջ աշխարհն է ճանաչում: Աշխարհում չկա մի ռինգ, որտեղ մտած չլինեմ, որը տեսած չլինեմ: Ամբողջ Սովետական Միությունում ես եղել եմ համար առաջին բռնցքամարտիկների շարքում: […]
13:53 09.02.2023
Հայաստանի աթլետիկայի հավաքականը մի քանի օրից պետք է մասնակցեր Ստամբուլում նախատեսված Բալկանյան երկրների առաջնությանը, սակայն Թուրքիայում մարզական բոլոր միջոցառումները չեղարկվել են՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով: Փոխարենը, Սերբիայի աթլետիկայի ֆեդերացիան Հայաստանի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու Բելգրադի միջազգային մրցաշարին, որը կմեկնարկի փետրվարի 15-ին: Սերբիայի մայրաքաղաքում կայանալիք մրցաշարում աթլետիկական ոչ բոլոր ձևերն ընդգրկված կլինեն: Հայաստանի մարզական […]
13:34 09.02.2023
Մարսելում կայացել է Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպումը, որում «Մարսելը» 2-1 հաշվով հաղթել է ՊՍԺ-ին։ Առաջին խաղակեսում թիմերը մեկական անգամ են աչքի ընկել: Դաշտի տերերի կազմում մրցակցի դարպասը գրավել է Ալեքսիս Սանչեսը 11 մետրանոց հարվածով։ Փարիզեցիների կազմում գոլի հեղինակ է դարձել Սերխիո Ռամոսը։ «Մարսելը» հաղթական գոլը խփել է 57-րդ րոպեին: Աչքի է ընկել Ռուսլան […]
13:06 09.02.2023
«Մոնպելյեն» հայտարարել է Միշել Տեր-Զաքարյանին գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ 59-ամյա մասնագետը փոխարինել է Ռոմեն Պիտոյին, ում պաշտոնանկության մասին հայտարարվել էր երեկ։ «Առաքելությունը շատ պարզ է՝ ակումբը պահել 1-ին լիգայում: Մենք քրտնաջան աշխատելու ենք և պատրաստվում ենք անել հնարավոր ամեն ինչ դրա համար»,- պայմանագիրը ստորագրելուց հետո ասել է Տեր-Զաքարյանը: Նախկինում նա մարզել է «Մոնպելյեն» 2017-2021 թվականներին: […]
12:46 09.02.2023
Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրակիչ երկրորդ խաղում «Ռեալը» 4։1 հաշվով առավելության է հասել եգիպտական «Ալ-Ահլիի» նկատմամբ։ Առաջին կեսի վերջնամասում հանդիպման հաշիվը բացել է Վինիսիուս Ժունիորը։ 47-րդ րոպեին Ֆեդերիկո Վալվերդեն կրկնապատկել է առավելությունը։ 65-րդ րոպեին Ալի Մալուլը կրճատել է հաշվի տարբերությունը։ Հանդիպման վերջնամասում 11 մետրանոցից վրիպել է մադրիդյան ակումբի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ 90+2-րդ րոպեին Ռոդրիգոն հաշիվը դարձրել […]
22:48 08.02.2023
ՊՍԺ-ի ղեկավարությունը շինարարական երկու ընկերությունների հետ պայմանագրեր է կնքել սեփական մարզադաշտը կառուցելու նպատակով: Այս մասին հայտնում է L’Équipe-ը: ՊՍԺ-ը մտադիր է մեծացնել «Պարկ դե Պրենս» մարզադաշտի տարողունակությունը, բայց միայն այն դեպքում, եթե մարզադաշտը վաճառվեր ակումբին: 2023 թվականի հունվարին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է, որ մարզադաշտը չի վաճառվում: Քաղաքապետի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով ՊՍԺ-ն պայմանագրեր […]
22:20 08.02.2023
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը եվրոպական առաջնություն: Մինասյանի կարծիքով՝ հոլանդական ՊՍՎ տեղափոխությունն ամենաօպտիմալ տարբերակն է. «Կարծում եմ՝ Սպերցյանը հիմա պատրաստ է Եվրոպա տեղափոխությանը: Նա 22 տարեկան է, իսկական ժամանակն է ավելի ուժեղ առաջնություն տեղափոխվելու համար, քանի որ կարող են մենթալիտետի հետ կապված խնդիրներ առաջանալ, իսկ այս տարիքում […]
21:37 08.02.2023
Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ռաուլ Գոնսալեսը կարող է փոխարինել ներկայիս գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին, հայտնում է Defensa Central-ը։ Նշվում է, որ դա կարող է հնարավոր դառնալ, եթե այս մրցաշրջանում ակումբը չհաղթի Չեմպիոնների լիգան կամ Լա լիգան։ Ռաուլի աշխատանքը տպավորել է ակումբի ղեկավարությանը Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմի արդյունքներով։ Ռաուլը գիտի, որ ակումբում իր նկատմամբ վստահությունն աճում է, […]
21:23 08.02.2023
NBA-ի կանոնավոր առաջնության հանդիպումը «Լոս Անջելես Լեյքերսի» ու «Օկլահոմայի» միջև պատմական է դարձել «Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսի համար։ Նա այդ խաղում վաստակած միավորներով իր ընդհանուր՝ կարիերայի ընթացքում վաստակած միավորները հասցրել է ռեռկորդային թվի։ Սա նոր ռեկորդ է NBA-ի առաջնության պատմության մեջ։ Լեբրոնը շրջանցեց լեգենդար Քարիմ Աբդուլ-Ջաբարին, որն իր ակտիվում ուներ 38387 միավոր NBA-ում։ Լեբրոնի միավորներն […]
21:08 08.02.2023
Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում «Ալ-Հիլալը» 3։2 հաշվով հաղթել է բրազիլական «Ֆլամենգոյին» և կխաղա մրցաշարի եզրափակիչում։ Կիսաեզրափակիչի երկրորդ հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 8-ին, և կմեկնարկի Հայաստանի ժամանակով 23։00-ին։ Եզրափակիչի ուղեգիրը կվիճարկեն Մադրիդի «Ռեալն» ու «Ալ-Ահլին»։ Եզրափակիչը կկայանա փետրվարի 11-ին։
20:54 08.02.2023
Կատարցի ներդրողները շուտով «Մանչեսթեր Յունայթեդը» գնելու նոր առաջարկ կանեն։ Կատարցի մեծահարուստներից կազմված խումբը ձգտում է ձեռք բերել ակումբը, հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Կատարցի ներդրողները վստահ են, որ իրենց առաջարկը կընդունվի։ «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս սեփականատերերը ակումբի համար ցանկանում են ստանալ ավելի քան 6 միլիարդ ֆունտ ստեռլինգ: Նոր սեփականատերերը նաև կամ պետք է […]
20:53 08.02.2023
«Բավարիայի» պաշտպան Դայոտ Ուպամեկանոն Bild-ին ասել է, որ օպերային երգչի հետ աշխատել է իր վոկալի վրա։ Պատճառն այն է, որ ֆուտբոլիստի ձայնը նրան դժվարություններ է պատճառել, երբ նա փորձել է բարձր բղավել խաղադաշտում: 24-ամյա ֆրանսիացին խոստովանել է, որ դիմել է երգչին, քանի որ հաճախ է կոկորդի ցավ ունենում բղավելուց։
20:36 08.02.2023
Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը երկրորդ անգամ հայր կդառնա։ Մարմնամարզիկի կինը` Անահիտ Շեղունցը, տեսանյութ է հրապարակել: Դատելով տեսանյութից` Արթուր Դավթյանի ընտանիքում երկրորդ դուստրն է ծնվելու։ Արթուր Դավթյանի առաջնեկ Ալիսան ծնվել է 2019 թվականին։
20:27 08.02.2023
«Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն գլխավորել է Բելգիայի հավաքականը։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև Եվրո 2024-ի ավարտը, հայտնում է Բելգիայի Արքայական ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը։ Այս պաշտոնում 37-ամյա մասնագետը փոխարինել է Ռոբերտո Մարտինեսին, որի գլխավորությամբ Բելգիայի հավաքականը չկարողացավ դուրս գալ 2022 թվականի Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ։ Տեդեսկոն ավելի վաղ գլխավորել է Մոսկվայի «Սպարտակը»՝ 2019 թվականի […]
20:00 08.02.2023
«Ինտերի» թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուի վերջին գործողությունները, ժեստերն ու խոսքերը ոչ միայն իր դեմ են տրամադրել «Միլանի» երկրպագուներին, այլև զրկել են ընկերոջից: La Gazzetta Dello Sport-ը հայտնում է, որ Զլատան Իբրահիմովիչը դադարեցրել է ընկերական հարաբերությունները Չալհանօղլուի հետ՝ չնայած այն հանգամանքին, որ երբ վերջինս հանդես էր գալիս «Միլանում», նրանք մտերիմ ընկերներ էին, և Զլատանը երկար ժամանակ […]
19:45 08.02.2023
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Կլաուդիո Տապիան հայտնել է, որ իր երկիրը, Ուրուգվայը, Չիլին և Պարագվայը համատեղ հայտ են ներկայացրել 2030 թվականին աշխարհի առաջնությունն ընդունելու համար։ «Այսօր շատ կարևոր օր է մեր չորս երկրների պատմության համար։ Մենք երազում ենք աշխարհի առաջնությունն իր հարյուրամյակին ընդունելու մասին: Մենք բոլորս՝ հարավամերիկացիներս, շատ կրքոտ ենք, ապրում ենք ֆուտբոլի համար։ Մենք […]
19:31 08.02.2023
«Մանչեսթեր Սիթին» բարձր որակավորում ունեցող փաստաբան է վարձել Անգլիայի Պրեմիեր լիգայի մեղադրանքներից հետո: Հիշեցնենք, որ լիգան մեղադրել է ակումբին 2009/10 թթ․ մրցաշրջանից մինչև 2017/18թթ․ մրցաշրջանների միջև ֆինանսական կանոնների ավելի քան 100 խախտման մեջ։ Ինչպես նշում է The Lawyer-ը, այս գործում պաշտպանվելու համար ակումբը վարձել է փաստաբան Դեյվիդ Փաննիկին։ Նրա ծառայությունների մեկ ժամն արժե 5-10 հազար […]
18:56 08.02.2023
Իտալիայի Ա Սերիայի 21-րդ տուրում «Սամպդորիան» հյուրընկալվելիս ոչ-ոքի է խաղացել «Մոնցայի» հետ։ Խաղն ավարտվել է 2։2 հաշվով։ Տանտերերն հանդիպման 99-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ են ոչ-ոքին կորզել։ Բաց թողած գոլից հետո «Սամպդորիայի» գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչն արցունքներն աչքերին հեռացել է խաղադաշտից։ Ինչպես հայտնում է Calciomercato-ն, սերբ մասնագետը հրաժարվել է հետխաղային մեկնաբանություններ տալուց։ «Սամպդորիան» 21 խաղից […]
18:38 08.02.2023
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հրաժարվել է մասնակցել Ռոտերդամում (Նիդերլանդներ) կայանալիք ATP-500 կարգի մրցաշարին, որը կանցկացվի փետրվարի 13-ից 19-ը։ Մրցաշարի հիմնական խաղարկությունում Կարենին կփոխարինի Ֆրանսիայի ներկայացուցիչ Բենջամին Բոնզին։ Նշենք, որ Ռոտերդամի մրցաշարում նախատեսված է ռուսաստանցիներ Դանիիլ Մեդվեդևի և Անդրեյ Ռուբլյովի, գերմանացի Ալեքսանդր Զվերևի, հույն Ստեֆանոս Ցիցիպասի, բրիտանացի Էնդի Մարեյի, իտալացի Յանիկ Սիների և այլ […]
18:16 08.02.2023
Օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովը ստորին վերջույթների վիրահատության է ենթարկվել։ Կոստոմարովի երկու ոտնաթաթերն անդամահատել են։ Դրա նպատակն էր հեռացնել հյուսվածքների նեկրոզները և դադարեցնել բջիջների մահվան պրոցեսը: Այժմ Կոստոմարովը գիտակցության մեջ է, գեղասահորդը պարբերաբար թեստավորվում է։ «Ցավոք, երկու ոտնաթաթն էլ պետք է անդամահատեին։ Վիրահատությունն անցել է առանց բարդությունների, ընդհանուր առմամբ օրգանիզմը ապաքինվում է։ Ընդհանուր վիճակը բարելավվում է։ […]
17:26 08.02.2023
Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականները նախապատրաստվում են Եվրոպայի անհատական առաջնություններին: Շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ անհատական առաջնությունը կանցկացվի մարտի 18-29-ը՝ Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում: Հայաստանից մասնակցության հայտ են ներկայացրել գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը կանցկացվի […]
17:07 08.02.2023
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ընկերուհի Միկի Կիմենին կատակել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների հասցեին։ Սոցցանցերում նրան հարցրել են, թե երբ հոլանդացին կլինի Մանչեսթերում՝ ակնարկելով խաղացողի նկատմամբ «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության մասին լուրերը: Ի պատասխան՝ Կիմենին կիսվել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Բարսելոնա» պատասխան խաղի օրվա ծրագրի սքրինշոթով, որը կկայանա փետրվարի 23-ին «Օլդ Թրաֆորդում»՝ դրանով իսկ […]
16:47 08.02.2023
Չարենցավանում անցկացվել է ձյուդոյի 2023 թվականի Հայաստանի Հանրապետության պատանեկան առաջնությունը, որին մասնակցել են 137 մարզիկ-մարզուհիներ Երևանից,Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի մարզերից։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Ներկայացնում ենք պատանիների ՀՀ առաջնության մրցանակակիրներին՝ ըստ քաշային կարգերի․ ԱՂՋԻԿՆԵՐ 44 կգ 1․ Բաբայան Միլենա / Լոռու մարզ, մարզիչ՝ Ա. Դուրմիշյան / 2․ Մարտիրոսյան […]
16:08 08.02.2023
Հայտնի է դարձել, թե ինչպես կարող է պատժվել «Մանչեսթեր Սիթին», եթե ապացուցվեն ֆինանսական կանոնների խախտման մեղադրանքները։ Sky Sports-ը, մեջբերելով Պրեմիեր լիգայի կանոնները, նշում է, որ անկախ հանձնաժողովը, որը կքննարկի ակումբի գործը, կարող է հեռացնել ակումբին առաջնությունից, լիգայի ղեկավարությանը խորհուրդ տա վերախաղարկել որոշ հանդիպումներ կամ փոխհատուցում պահանջել: Նաև հանձնաժողովը կարող է չեղարկել որոշ խաղացողների գրանցումը։ Բացի […]