18:59 06.02.2023
«Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է եվրոպական մի շարք ակումբների՝ իր ծառայություններով հետաքրքրության մասին լուրերը։ «Ես, ինչպես դուք, կարդում եմ բոլոր լուրերը մամուլում: Ես ոչինչ չգիտեմ: Ինձ ոչ ոք չի զանգել։ Ինչպես և իմ ծնողներին: Ես դեռ ոչ մեկի հետ չեմ խորհրդակցել իմ ապագայի վերաբերյալ։ Եվրոպայում խաղալու ցանկություն կա։ Բայց ես այստեղ եմ՝ Կրասնոդարում: […]
18:30 06.02.2023
Հայաստանի լողի հավաքականը մարտի 23-ից երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում: Այնուհետև ապրիլին կանցկացվի Հայաստանի առաջնությունը: Արդեն հուլիսին պատանի լողորդները Բելգրադում կմասնակցեն Եվրոպայի, իսկ ազգային թիմը Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում ՝ աշխարհի առաջնություններին: Նույն ամսին Սլովենիայում կայանալիք Եվրոպայի ամառային օլիմպիական պատանեկան փառատոնում կներկայանան նաև հայ պատվիրակները: Ճապոնիայում կայանալիք աշխարհի առաջնությունում կխաղարկվեն «Փարիզ-2024»-ի ուղեգրեր: Վարկանիշային այլ մրցաշարեր էլ […]
18:30 06.02.2023
Ֆրանսիական ՊՍԺ-ն առաջիկա երկու շաբաթների ընթացքում նոր առաջարկ կանի Լիոնել Մեսսին պայմանագրի երկարաձգման շուրջ: Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: Աղբյուրի փոխանցմամբ, ՊՍԺ-ի և Մեսսիի ներկայացուցիչների միջև հանդիպման ժամանակ ակումբը պաշտոնական առաջարկ կանի արգենտինացուն՝ պայմանագրի երկարաձգման շուրջ: Կողմերը կքննարկեն գործարքի ժամկետներն ու ֆինանսական կողմը, ինչպես նաև վերջնական մանրամասները: 35-ամյա Մեսսին 2021 թվականից է […]
18:16 06.02.2023
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոստովի» ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը կարծում է, որ իր թիմն ի զորու է հաղթելու Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում։ «Կցանկանայի, որ մենք չեմպիոն դառնայինք: Եթե կարողացել ենք 17 տուրի արդյունքում լինել 3-րդ տեղում, ապա ամեն ինչ մեր ձեռքերում է: Եթե այսպես շարունակենք, ապա հնարավոր է՝ ինչ-որ բան ստացվի: Մենք հավատում ենք»,- Բայրամյանի խոսքերն է […]
17:54 06.02.2023
Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի նախկին ավագ Օլյա Օսիպյանը հայտարարել է հավաքականից ժամանակավորապես հեռանալու մասին. «Միշտ հպարտությամբ եմ կրել ազգային հավաքականի շապիկը և ավագի թևկապը, սակայն այժմ ստիպված եմ ժամանակավոր դադարեցնել իմ ելույթները Հայաստանի Կանանց ազգային հավաքականի կազմում: Մասնավորապես, պետք է նշեմ, որ ազգային հավաքական հրավիրվում են ոչ թե սպորտային սկզբունքից ելնելով, այլ անձնական նկատառումներից և […]
17:45 06.02.2023
Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան դուրս կգա Եվրոպական միությունից։ Այս մասին ասել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տկաչովը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում։ Շախմատի Ռուսաստանի ֆեդերացիայի անցումը եվրոպական միությունից (ECU) Ասիական շախմատի ֆեդերացիա (ACF) հավանաբար կձևակերպվի փետրվարի վերջին կամ մարտի սկզբին: Ռուսական կողմը վստահ է, որ ռուս շախմատիստները նոր տարածաշրջանում ավելի շատ խաղային պրակտիկա կունենան, իսկ մրցակցության […]
17:23 06.02.2023
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ինքն է որոշել երկարաձգել պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ,- հայտնում է COPE-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը ակումբի առաջարկին սպասելու կարիք չունի։ Այն բանից հետո, երբ Բենզեման 2022 թվականին նվաճեց «Ոսկե գնդակը», նա իրավունք ստացավ ինքնաբերաբար մեկ տարով երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ, եթե ցանկանար։ 35-ամյա ֆրանսիացու գործող պայմանագիրը մադրիդցիների հետ նախատեսված է […]
17:08 06.02.2023
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտարարել է, որ 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին ռուս և բելառուս մարզիկների մասնակցության մասին որոշումը դեռ չի կայացվել։ «2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին ռուս և բելառուս մարզիկների մասնակցության մասին որոշումը դեռ չի կայացվել։ ՄՕԿ-ի հրապարակած փաստաթղթերից և ոչ մեկում դուք չեք գտնի հիշատակում 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի […]
16:51 06.02.2023
Նախորդ տարի ԱՄՆ-ում 90 000 երեխա է մասնակցել PlayLA երիտասարդական մարզական ծրագրին: Այն նախաձեռնել է Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն և քաղաքի հանգստի ու զբոսայգիների վարչությունը: Ծրագիրը կյանքի է կոչել ՄՕԿ-ը: Դա մեծ ներդրում է Կալիֆորնիայում երիտասարդական և պատանեկան սպորտի զարգացման համար: Այն պայմաններ է ստեղծում մարզվելու հնարավորություն չունեցող երեխաների համար: PlayLA-ն ընդլայնել է իր […]
16:40 06.02.2023
ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ուրարտուն» առաջին ընկերական խաղում հաղթել է արաբական «Յունայթեդին»։ Դմիտրի Գունկոյի թիմը առավելության է հասել 4:2 հաշվով: Իսկ ահա երկրորդ խաղում մրցակիցը Մոսկվայի «Լոկոմոտիվն» էր։ ՀՊԼ-ի առաջատարը պարտվել է 0։1 հաշվով։ Հանդիպման միակ գոլը գրանցվել 77-րդ րոպեին։ Ի դեպ, գրանցվել է ինքնագոլ։ «Ուրարտուի» հավաքը կտևի մինչև փետրվարի 13-ը: Հավաքի շրջանակում […]
16:14 06.02.2023
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձի մեծ մասը վճարվում է Սաուդյան Արաբիայի պետբյուջեից, ակումբը ֆուտբոլիստին վճարում է ընդամենը 10 տոկոս։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։ Էր-Ռիադի ակումբը պորտուգալացու հետ պայմանագիր է կնքել նախորդ տարվա դեկտեմբերի վերջին։ Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմում է 200 միլիոն եվրո։ Այսպիսով, […]
15:54 06.02.2023
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին խոսել է Կատարում կայացած Աշխարհի առաջնության ամենադժվար հանդիպման մասին։ «Ամենադժվար հանդիպո՞ւմը․․․ Մեքսիկայի դեմ խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումն էր։ Բացարձակապես ամեն ինչ որոշվեց այս խաղում, եթե մենք չհաղթեինք, կարող էինք ընդհանրապես դուրս չգալ խմբից։ Մենք պետք է հաղթեինք՝ անկախ ամեն ինչից: Նաև կարծում եմ, որ սա մեր հավաքականի վատագույն հանդիպումն […]
15:44 06.02.2023
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մի քանի շաբաթ։ Ինչպես հայտնում է L’Equipe-ը, 24-ամյա ֆուտբոլիստը վնասել է ձախ ոտքի ազդրի մկանները։ Նման վնասվածքներից վերականգնումը սովորաբար տևում է մոտ երեք շաբաթ: Նաև, ըստ աղբյուրի, Մբապեն բաց կթողնի «Թուլուզի» և «Մարսելի», ինչպես նաև, ամենայն հավանականությամբ, «Մոնակոյի» հետ առաջիկա հանդիպումները: Նրա մասնակցությունը փետրվարի 14-ին […]
18:41 05.02.2023
Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոմարիոն իրեն համեմատել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, փոխանցում է armsport.am-ը: «Ես և Մեսսին տարբեր խաղացողներ ենք. Նա ավելի լավն է իր դիրքում, բայց ես ավելի լավն եմ եղել իմ դիրքում»,- ասել է նախկին հարձակվողը ESPN-ին տված հարցազրույցում։ Կատարում կայացած ԱԱ-2022-ի վերջին խաղում Արգենտինայի հավաքականը եզրափակչում հաղթեց Ֆրանսիային (3:3, 11 մետրանոցներ՝ […]
14:32 05.02.2023
Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի կարծիքով՝ հավաքականը պետք է լավ նախապատրաստվի աշխարհի առաջնությանը։ «Քանի որ Հայաստանի կանանց բռնցքամարտը նոր-նոր է սկսել զարգանալ, այդ իսկ պատճառով ներքին առաջնությունում մասնակիցների թիվը քիչ էր: Դժգոհություն, իհարկե, կա: Սակայն, ի տարբերություն մեծահասակների, երիտասարդների առաջնության մասնակիցների քանակը շատ ավելի շատ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասել է […]
21:04 04.02.2023
«Դինամո» մարզահամալիրում այսօր կայացել են Հայաստանի բռնցքամարտի առաջնության եզրափակիչ մենամարտերը։ Տղամարդկանց 13 և կանանց 3 քաշային կարգերում հայտնի են դարձել Հայաստանի չեմպիոնները։ Տղամարդկանց մրցապայքարում ոսկե մեդալները նվաճել են Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գաբոյանը (51 կգ), Հենրիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Արթուր Շահպազյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 […]
19:47 04.02.2023
«Ալաշկերտի» կազմը համալրել է Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 27-ամյա ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյորի» սան է, ներկայացրել է ուկրաինական ակումբի Մ-17 և Մ-19 թիմերը: Միրանյանը հանդես է եկել նաև մակեդոնական «Վարդարում», Երևանի «Փյունիկում» և «Ուրարտուում»՝ Հայաստանի Պրեմիեր լիգայում դառնալով 25 գոլի հեղինակ։ Փորձառու ֆուտբոլիստը ներկայացրել է Ուկրաինայի Մ-17, Մ-18, Մ-19 հավաքականները, […]
19:02 04.02.2023
Փետրվարի 4-ին «Էվերտոնը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց Պրեմիեր լիգայի առաջատար «Արսենալին»: Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին անգամ «Էվերտոնը» երեք տնային հանդիպումներում անընդմեջ հաղթեց «Արսենալին»՝ 2:1, 2:1, 1:0: Բացի այդ, «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան իր նշանակումից հետո երեք անգամ հանդիպել է «Էվերտոնի» հետ «Գուդիսոն Պարկում» և բոլոր երեք դեպքերում էլ պարտվել է: Հաղորդում […]
17:50 04.02.2023
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է կնքել ուկրաինացի պաշտպան Իվան Զոտկոյի հետ։ Այս մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական էջը։ 26-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել ուկրաինական այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Խարկովի «Մետալիստ»-ը և Դոնեցկի «Օլիմպիկը», ինչպես նաև իսպանական «Էլչե», «Վալենսիա II» և «Լեյդա Էսպորտիու» թիմերը: Պաշտպանը «Ուրարտու» է տեղափոխվել Կրիվորոժսկի «Կրիվբասից»: […]
10:03 04.02.2023
Մոսկվայի «Սպարտակի» նախկին սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի նախկին խորհրդական Ֆրանկո Կամոցին կարծում է, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը բոլոր հնարավորություններն ունի խաղալու Ա Սերիայում։ Ավելի վաղ «Спорт-Экспресс»-ը հայտնել էր, որ հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են ավելի ուժեղ լիգաներից։ «Այո, իսկապես ինձ հետ կապ են հաստատել Սպերցյանի վերաբերյալ, ես ասել եմ, որ նա լավ խաղացող է։ Սպերցյանը […]
09:34 04.02.2023
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալը կարծում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 1 միլիարդ եվրո: «Երբ Պոգբային վաճառեցինք 80 միլիոն եվրոյով, բոլորն ասում էին. «Սա անհավանական է»: Այսօր շատերն այդքան արժեն, իսկ ամենաթանկարժեք տրանսֆերը Նեյմարինն է՝ 222 միլիոն։ Ինձ համար Հոլանդն արժե 1 միլիարդ եվրո։ Միգուցե ոչ ոք այդքան գումար չվճարի, բայց դա […]
08:20 04.02.2023
«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Իվիչը խոսել է հայազգի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին։ «Սպերցյանը լավագույններից մեկն է մեր թիմում։ Վերջին վեց ամիսների ընթացքում նա լավ արդյունքներ է ցույց տվել։ Նրա ապագա՞ն. նա կմնա ակումբում։ Եթե Եվրոպայից հետաքրքրություն լինի, ապա պետք կլինի խոսել ղեկավարության հետ, որպեսզի բոլորի համար լավ լուծում գտնվի։ Նա մոտ ապագայում կմնա մեզ […]
00:05 04.02.2023
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ափսոսում է, որ չի տեղափոխվել «Ռեալ» 2022 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն: Ինչպես նշում է հեռուստաընկերությունը, 24-ամյա ֆրանսիացին սպասում է մադրիդյան ակումբ տեղափոխվելու ևս մեկ հնարավորության։ 2022 թվականի ամռանը նա կարող էր «Ռեալ» տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով, սակայն, ի վերջո որոշեց մնալ ՊՍԺ-ում և նոր պայմանագիր ստորագրել։ Այս […]
23:51 03.02.2023
Երևանում կայանալու է Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը, հայտնում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան։ Մրցաշարը կանցկացվի ապրիլի 21-23-ը։ Արդեն 3-րդ անգամ է՝ ՀԿԿՖ-ն՝ հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ, Հայաստանում հյուրընկալում է Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան հայտնում է, որ 2018 թվականի Եվրոպայի առաջնությանը Հայաստան էին ժամանել 27 երկրների պատվիրակություններ։
22:44 03.02.2023
ՖԻԴԵ-ն հրապարակել է գրոսմայստերների նոր համաշխարհային վարկանիշը։ Տղամարդկանց աղյուսակը գլխավորում է նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենը։ Երկրորդ տեղում ռուս Յան Նեպոմնյաշչին է, երրորդում՝ չինացի Դին Լիժենը։ 100 ուժեղագույնների շարքում են մեր երկրի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը (41–րդ) և Հայկ Մարտիրոսյանը (51–րդ): ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը 17-րդն է։ ՖԻԴԵ-ի կանանց վարկանիշում առաջատարը չինուհի Հոու Լիֆանն է։ Երկրորդ տեղը […]
21:36 03.02.2023
Արգենտինայում կանգնեցվել է Մեսսիի` աշխարհի գավաթով արձանը: Ֆուտբոլիստի արձանի վրա պատկերված է նաև 3 աստղ, ինչը խորհրդանշում է Արգենտինայի հավաքականի՝ եռակի աշխարհի չեմպիոնությունը:
21:24 03.02.2023
«Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը պաշտոնապես տեղափոխվել է «Չելսի»: Գործարքի արժեքը 121 մլն եվրո է, ինչը ռեկորդային տրանսֆեր է Պրեմիեր լիգայի պատմության մեջ։ Նախկինում ռեկորդը պատկանում էր «Մանչեսթեր Սիթիին», որը 113 միլիոն եվրոյով «Ասթոն Վիլայից» գնել էր Ջեք Գրիլիշին: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Չելսին» մտադիր է պորտուգալական ակումբին վճարել գումարը ոչ միանգամից, այլ […]
18:34 03.02.2023
«ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թթ. զարգացման ռազմավարության» նախագիծն այսօր ներկայացվել է «Ոչ ֆորմալ ուսուցման արտադպրոցական դաստիարակության ոլորտի օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, լուծման ուղղությունները» թեմայով աշխատանքային քննարկմանը, որը նախաձեռնել էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Նախագծի հիմնական ուղղությունները ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […]
22:00 02.02.2023
«Հորիզոնն» այսօր զրուցել է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանի հետ: Քաղաքագետին նախ հարց է ուղղվել Սերգեյ Լավրովի այսօր հնչեցրած խոսքերի մասին: Հիշեցնենք՝ նա ասել էր, որ սեպտեմբերյան էսկալացիայից հետո ՀԱՊԿ-ը մոնիթորինգ է իրականացրել սահմանին և գործողությունների պլան մշակել, որին դեմ է եղել Հայաստանը, քանի որ պահանջել է դատապարտել Ադրբեջանի գործողությունները: Հետո […]
18:53 02.02.2023
Մոլորակի ամենատարեց ֆուտբոլիստը՝ «Յոկոհամայի» ճապոնացի հարձակվող Կազույոշի Միուրան կարիերան կշարունակի Պորտուգալիայում։ Ճապոնական ակումբի մամուլի ծառայությունը հայտարարել է 55-ամյա խաղացողի՝ «Օլիվեյրենսե» տեղափոխվելու մասին։ Միուրային անվանում են նաև «Թագավոր Կաձյու»: Նա պրոֆեսիոնալ մակարդակով ֆուտբոլ է խաղացել 5 տարբեր տասնամյակներում՝ 1980-ականներին, 1990-ականներին, 2000-ականներին, 2010-ականներին և 2020-ականներին: Միուրան իր առաջին հանդիպումը մեծ ֆուտբոլում անցկացրել է 1986 թվականին «Սանթոսում»։ Այնուհետև […]