TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+21.09 oC

ՍՊՈՐՏ

Փլատակներից դուրս են բերել թուրք ֆուտբոլիստի անշնչացած մարմինը

00:17 08.02.2023

Թուրքիայի առաջին լիգայի «Յենի Մալաթյասպոր» ակումբի դարպասապահ Ահմեդ Էյյուփ Թյուրքասլանը Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհ է դարձել։ Նա մահացել է ավերված շենքի փլատակներում: Թուրքասլանը գտնվում էր Քահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերված շենքում։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ փլատակներից դուրս են բերել դարպասապահի կնոջը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ թուրքական «Յենի Մալաթյասպոր» ակումբի դարպասապահը մնացել […]

̰
Իմ սեր. Ռոնալդուն նշել է 38-ամյակը

21:38 07.02.2023

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը թետրվարի 5-ին նշում էր 38-րդ տարեդարձը, ընտանեկան լուսանկար է հրապարակել տոնական տորթով: «Իմ սեր»,- գրել է հարձակվողը: Հիշեցնենք՝ Ռոնալդուն 2022 թվականի վերջին պայմանագիր է կնքել «Ալ-Նասրի» հետ: Օրերս նա իր առաջին գոլն էր խփել «Ալ-Նասրի» կազմում անցկացրած պաշտոնական խաղերում:

̰
Ժոզեն ինձ ասաց՝ քո պատճառով ինձ քննադատում են․ Մխիթարյան

21:27 07.02.2023

Հենրիխ Մխիթարյանը պատմել է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուի հետ «Մանչեսթեր Յունայթեդում» ունեցած խնդիրների մասին. «Մի անգամ նա ինձ տեսավ և ասաց. «Քո պատճառով ինձ քննադատում են մամուլում»: Ասացի՝ «Այսի՞նքն, պարոն: Ես միտումնավոր չեմ անում, որ Ձեզ քննադատեն: Երբ ես «Մանչեսթեր Յունայթեդում» էի, այնտեղ շաբաթը 3 օր պապարացիներ էին լինում: Նրանք նկարահանում էին, թե դու ինչպես […]

̰
IFFHS-ը հրապարակել է Եվրոպայի և Հարավային Ամերիկայի 2022-ի լավագույն ֆուտբոլիստների անունները

21:16 07.02.2023

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ: Նրա թիմակից, Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է Հարավային Ամերիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է կազմակերպության կայքը։ Անցյալ տարի Մեսսին և Մբապեն ՊՍԺ-ի հետ միասին դարձան Ֆրանսիայի առաջնության չեմպիոն և Ֆրանսիայի սուպերգավաթակիր, ինչպես նաև […]

̰
4 տարվա սպասումից հետո Սարգիս Ադամյանը հայր կդառնա

20:56 07.02.2023

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը հայր կդառնա: Ադամյանն ու կինը՝ Աննան, պարզել են ապագա երեխայի սեռը. նրանք տղա կունենան: «4 տարվա սպասումից, բազում ցավերից և ծանր ապրումներից հետո հիմա նա իմ ներսում է՝ մեր ոսկե տղան: Մենք փոքր տղայի ենք սպասում: Ամեն դեպքում, սեռը կարևոր չէ: Մեկ բան է հստակ՝ այս հրաշքն արդեն անսահման […]

̰
Դանի Ալվեշն արտոնություններ է ստանում բանտում․ Marca

20:21 07.02.2023

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեշն արտոնություններ է ստանում բանտում։ Այս մասին պատմել է Կատալոնիայից ոչ հեռու գտնվող Brians 2 բանտի այցելուներից մեկը։ Այս մասին հաղորդում է Marca-ն։ «Արտոնություններ ստանո՞ւմ է Ալվեշը։ Չգիտեմ ինչպես պատմել այդ մասին։ Ելնելով իմ լսածից՝ այո։ Կարևոր գործ է, նա հայտնի ֆուտբոլիստ է»,- ասել է այցելուն։ Հիշեցնենք՝ 39-ամյա Ալվեշը բռնաբարության մեղադրանքով […]

̰
Հայտնի է Կատարի հավաքականի նոր մարզիչի անունը

19:42 07.02.2023

Իրանի հավաքականի նախկին մարզիչ Կառլոս Կեյրուշը գլխավորել է Կատարի ազգային հավաքականը։ «Կառլոս Կեյրուշը դարձել է Կատարի հավաքականի նոր գլխավոր մարզիչը։ Մաղթում ենք պորտուգալացի մասնագետին ամենայն բարիք մեր թիմի ղեկին»,- ասված է հայտարարության մեջ։ Ավելի վաղ Կեյրուշը լքել էր Իրանի հավաքականի մարզիչի պաշտոնը։ Նրա գլխավորությամբ Իրանի հավաքականը չէր կարողացել դուրս գալ ԱԱ 2022-ի փլեյ-օֆֆ։

̰
Թուրք դարպասապահը մնացել է փլատակների տակ

19:26 07.02.2023

Թուրքական «Յենի Մալաթյասպոր» ակումբի դարպասապահը մնացել է ավերիչ երկրաշարժի փլատակների տակ: Ազգությամբ թուրք դարպասապահ Ահմեդ Էյուպը ցնցումների ժամանակ եղել է մի շենքում, որը երկրաշարժի հետևանքով փլուզվել է: Նրա կինը փրկվել է, իսկ ֆուբոլիստին դեռևս չեն կարողանում գտնել: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: «Մեր աղոթքները քեզ հետ են»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: Թուրքիայում և Սիրիայում […]

̰
«Դուք արդեն ապացուցել եք, որ մեծ նվաճումների հասնելու ներուժ ունեք». Կարեն Գիլոյանը հանդիպել է շախմատիստների հետ

19:13 07.02.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է գրոսմայստերներ Շանթ Սարգսյանին, Հայկ Մարտիրոսյանին և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանին: Նրանց ուղեկցել է Հայաստանի շախմատի ակադեﬕայի գործադիր տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վարդուհի Սարգսյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, ընդգծել է՝ շախմատը մշտապես պետության ուշադրության կենտրոնում է, և այժմ Կառավարությունն աշխատում է տեխնիկական հագեցվածության խնդիրները կարգավորելու ուղղությամբ. «Դուք արդեն ապացուցել եք, որ կարող ուժ եք և մեծ նվաճումների հասնելու ներուժ […]

̰
«Մանչեսթեր Սիթին» կարող է հեռացվել ԱՊԼ-ից

18:44 07.02.2023

Անգլիայի Պրեմիեր լիգան «Մանչեսթեր Սիթիին» մեղադրել է 2009-ից 2018 թվականներին ֆինանսական կանոնների խախտման բազմաթիվ դեպքերի համար, հայտնում է լիգայի պաշտոնական կայքը։ Գործն ուղարկվել է հատուկ հանձնաժողով՝ հետագա քննության համար, դատաքննությունը կանցկացվի գաղտնի։ Բրիտանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ թիմը կարող է պատժամիջոցների ենթարկվել, ընդհուպ մինչև միավորների հանում կամ նույնիսկ հեռացում լիգայից, եթե մեղադրանքներն ապացուցվեն։

̰
Թուրքիայի հավաքականի նախկին դարպասապահը լացելով խնդրել է օգնել իր երկրին

18:28 07.02.2023

Թուրքիայի հավաքականի նախկին դարպասապահ Վոլկան Դեմիրելը սոցցանցերով ուղիղ եթեր է դուրս եկել, որ օգնություն խնդրի երկրաշարժից տուժած Հաթայ նահանգի համար։ «Հաթայում բոլորը մահանում են։ Խնդրում եմ, օգնեք մեզ, այստեղ ամեն ինչ շատ վատ է։ Աղաչում եմ, որ մեզ բոլոր հնարավոր օգնություններն ուղարկեք»,- ասել է Դեմիրելը, որը հիմա գլխավորում է տեղի «Հաթայսփորը»։

̰
Ո՞ր քաղաքն առաջինը կհյուրընկալի «Փարիզ-2024» օլիմպիական խաղերի կրակը

18:20 07.02.2023

Մարսելը կլինի Ֆրանսիայի առաջին քաղաքը, որը կհյուրընկալի «Փարիզ-2024» օլիմպիական խաղերի կրակը: Աթենքից կրակը Միջերկրական ծովով կանցնի Եվրոպայի ամենահին եռակայմ նավերից մեկով՝ Le Belem (1896 թ.) և կհասնի Մարսելի նավահանգիստ։ Օլիմպիական կրակի փոխանցավազքը խորհրդանշում է խաղաղություն, միասնություն և բարեկամություն: Համաշխարհային սպորտի յուրաքանչյուր մարզահանդեսից առաջ Հունաստանի Օլիմպիայի Հերայի տաճարում՝ ի նշան հնագույն օլիմպիական խաղերի, տեղի է ունենում […]

̰
Թուրքիայում ամբողջ ֆուտբոլային թիմը մնացել է հյուրանոցի փլատակներում

17:43 07.02.2023

«Մարաշսփոր» ֆուտբոլային ակումբի անդամները մնացել են Թուրքիայում գտնվող հյուրանոցի փլատակների տակ։ Ինչպես տեղեկացնում է Aspor-ը՝ ակումբի ներկայացուցիչները հանգրվանել էին հյուրանոցում, որը փլվել է երկրաշարժի ժամանակ։ Նշվում է, որ վերջին տեղեկությունների համաձայն՝ թիմի անդամներից մեկը փրկվել է, իսկ մյուսները փլատակների տակ են։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հիշեցնենք՝ Թուրքիայի հարավում 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, երկրում […]

̰
Թուրքիայում փլատակների տակ մնացած «Չելսիի» նախկին ֆուտբոլիստը ողջ է հայտնաբերվել

17:30 07.02.2023

«Չելսիի» և «Նյուքասլի» նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Ատսուն, ով այժմ հանդես է գալիս թուրքական «Հատայսպոր» ակումբում, փլատակների տակ է մնացել Թուրքիայում: Ավելի ուշ պորտուգալական A Bola թերթը հայտնել էր, որ Ատսուին ողջ են գտել Թուրքիայի Հաթայ քաղաքում շենքի փլատակների տակ։ Հրապարակման համաձայն՝ խաղացողը հիվանդանոց էր տեղափոխվել աջ ոտքի վնասվածքով։ Սակայն ակումբի նախագահը հերքել է այս տեղեկությունը․ […]

̰
«Բարսելոնայի» կին ֆուտբոլիստը վերջին 4 խաղում 3 հեթ-տրիկ է գրանցել

17:25 07.02.2023

«Բարսելոնայի» կանանց թիմի ֆուտբոլիստ Ասիսատ Օսոալան իր վերջին 4 հանդիպումներում 3 հեթ-տրիկի հեղինակ է դարձել: Ընդհանուր առմամբ, նիգերիացի ֆուտբոլիստուհին 10 գոլ է խփել վերջին 4 խաղում։ Նա հեթ-տրիկ է գրանցել «Բետիսի», «Տեներիֆեի» և «Լաս Պլանասի» հետ խաղերում և մեկ գոլ խփել է «Վալենսիայի» հետ խաղում։ Ընդ որում, այս 4 հանդիպումների հանրագումարով ֆուտբոլիստուհին 360 հնարավորից ընդամենը […]

̰
Նիդերլանդները լավ տարբերակ է Սպերցյանի համար․ Օզբիլիս

17:08 07.02.2023

«Ուրարտուի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը Sport24-ի թղթակցին տված հարցազրույցում կարծիք է հայտնել «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին։ Նրան հարցրել են, թե արդյո՞ք Սպերցյանն այժմ ի վիճակի է թոփ 5 լիգաների մակարդակում հանդես գալ, թե ավելի լավ է սկսել Նիդերլանդներից, որտեղ նույնպես հետաքրքրված են նրա ծառայություններով: «Նիդերլանդները լավ տարբերակ է, եթե կան […]

̰
Էրլինգ Հոլանդը շարունակում է գլխավորել «Ոսկե խաղակոշիկի» համար մրցավազքը

16:46 07.02.2023

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը շարունակում է գլխավորել «Ոսկե խաղակոշիկի» համար մրցավազքը, նա այժմ իր ակտիվում ունի 50 միավոր։ Նորվեգացին 25 գոլ է խփել այս մրցաշրջանում, իսկ ԱՊԼ-ի գործակիցը «Ոսկե խաղակոշիկի» վարկանիշում 2 է։ Երկրորդ տեղը զբաղեցնում է Ամալ Պելեգրինոն նորվեգական «Բոդո-Գլիմտից»։ Նա ունի 37,5 միավոր (25 գոլ, լիգայի գործակիցը՝ 1,5)։ Սակայն հարձակվողն այլևս չի […]

̰
Սևն ու կապույտը «Միլանի» գույներն են․ Մխիթարյանի արձագանքը «Միլանի» հետ խաղին

16:33 07.02.2023

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Իտալիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Միլանի» նկատմամբ տարած նվազագույն հաշվով հաղթանակին: «Սևն ու կապույտը «Միլանի» գույներն են»,- գրել է Մխիթարյանը: Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 71-րդ րոպեին` մինչ այդ նաև զգուշացվելով դեղին քարտով։ «Ինտերը» 43 միավոր է վաստակել և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: «Միլանը» 38 միավոր ունի […]

̰
Ես չեմ թողնի Ալվեշին իր կյանքի վատագույն ժամանակաշրջանում․ ֆուտբոլիստի կինը բանտում այցելել է նրան

16:21 07.02.2023

Բրազիլացի ֆուտբոլիստ Դանի Ալվեշի կինը՝ Ջոանա Սանսը, բանտում այցելել է ամուսնուն: Նշվում է, որ ի սկզբանե Դանին չի ցանկացել, որ կինն այցելի իրեն, բայց հետո Սանսը կարողացել է համոզել նրան։ «Ես չեմ թողնի Ալվեշին իր կյանքի վատագույն ժամանակաշրջանում»,- Սանսի խոսքերն է փոխանցում Marca-ն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սանսը որոշել է բաժանվել ֆուտբոլիստից: Նա նաև […]

̰
Զիդանը, եթե գլխավորի ՊՍԺ-ն, կպահանջի ակումբից բաժանվել Նեյմարից

16:00 07.02.2023

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը, ով հնարավոր է ամռանը պայմանագիր կնքի ՊՍԺ-ի հետ, կպահանջի բաժանվել թիմի աստղերից մեկից։ Ինչպես հայտնում է Todofichajes-ը, մասնագետը չի ցանկանա իր թիմում տեսնել բրազիլացի հարձակվող Նեյմարին։ Ըստ աղբյուրի՝ նա կողմ է հարավամերիկացուն այս ամառ վաճառելուն և նրա փոխարեն «Բարսելոնայից» Ուսման Դեմբելեի հետ պայմանագիր ստորագրելուն։ Նեյմարը փարիզյան թիմի կազմում է […]

̰
ATP-ն հրապարակել է թենիսիստների թարմացված վարկանիշային աղյուսակը

15:35 07.02.2023

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է թենիսիստների թարմացված վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորում է սերբ Նովակ Ջոկովիչը, երկրորդը՝ իսպանացի Կարլոս Ալկարասն է, երրորդը՝ Ստեֆանոս Ցիցիպասը։ Հայազգի թինիսիստ Կարեն Խաչանովը 13-րդ տեղում է։ ATP վարկանիշը փետրվարի 6-ի դրությամբ. 1․ Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 7070 2 (2). Կարլոս Ալկարաս (Իսպանիա) – 6730 3 (3). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) – […]

̰
«Արարատ-Արմենիան» ոչ-ոքի է խաղացել ՌԴ Պրեմիեր լիգայի թիմի հետ

15:18 07.02.2023

«Արարատ-Արմենիան» այս օրերին հավաք է անցկացնում Արաբական Միացյալ Էմիրություններում։ Թիմը ընկերական հանդիպում է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ուրալի» հետ։ Եկատերինբուգյան թիմի կազմում 56-րդ րոպեին հաշիվը բացել է Սիլվիե Բեգիչը։ 6 րոպե անց «Արարատ-Արմենիան» վերականգնել է հաշվի հավասարությունը։ Հայկական թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 10-ին՝ «Զենիթի» հետ։

̰
Ադամյանը մասնակցել է «Քյոլն»-«Լայպցիգ» հանդիպմանը

22:26 06.02.2023

Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրի խաղում «Քյոլնը» սեփական հարկի տակ ընդունել էր «Լայպցիգին»։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0-0։ Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը՝ դուրս գալով փոխարինման 85-րդ րոպեին։ Այս խաղից հետո «Քյոլնը» 23 միավորով 12-րդ տեղում է, իսկ «Լայպցիգը» 36 միավորով չորրորդ տեղում է։

̰
Կազեմիրոն պատմել է, թե ինչու է  իր ազգանունը  միշտ սխալ գրվում

21:54 06.02.2023

«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Կառլոս Կազեմիրոն ասել է, թե ինչպես է ճիշտ գրվում իր ազգանունը։ «Բանն այն է, որ իմ անունը Կառլոս Էնրիկե Կազիմիրո է, «ի» տառով։ Երբ ես խաղում էի «Սան-Պաուլու» ակումբում, ակումբն անունը սխալ գրեց՝ «ե» տառով։ Ես այդ խաղը շատ լավ անցկացրեցի և որպես սնահավատ մարդ` ասացի՝ «Իմ անունը գրեք «ե» տառով, […]

̰
«Ռեալի» և «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլն իր նորամուտն է նշել պրոֆեսիոնալ գոլֆում

21:27 06.02.2023

Մադրիդի «Ռեալի» և «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլն իր նորամուտն է նշել պրոֆեսիոնալ գոլֆում։ Նա մասնակցել է Կալիֆորնիայում ընթացող պրոֆեսիոնալ գոլֆի մրցաշարին, որը կոչվում է AT&T Pebble Beach Pro-Am։ Բեյլը խաղում է Ջոզեֆ Բրամլեթի հետ: Առաջին օրվանից հետո զույգը վարկանիշում զբաղեցնում է 18-րդ տեղը։

̰
Գյումրիի «Շիրակը» 4 ստուգողական հանդիպում կանցկացնի Բելեկում

20:47 06.02.2023

Նախապատրաստական փուլի շրջանակներում Գյումրու «Շիրակը» արտասահմանյան ուսումնամարզական հավաք կանցկացնի: Թիմը փետրվարի 7-ից մինչև 21-ը կշարունակի մարզումները Բելեկ քաղաքում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։ Ուսումնամարզական հավաքի շրջանակներում Գյումրու «Շիրակը» ստուգողական չորս հանդիպում կանցկացնի: Հայտնի են խաղերի անցկացման օրերն ու մրցակիցները: Փետրվարի 8-ին Էդգար Թորոսյանի սաներն ուժերը կչափեն ղազախական «Մակտարալի» հետ, փետրվարի 14-ին կհանդիպեն ռուսական […]

̰
Ֆաբիո Կանավարոն պաշտոնանկ է արվել

20:23 06.02.2023

Իտալական «Բենևենտոն» պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Ֆաբիո Կանավարոյին, հայտնում է ակումբի կայքը։ Կանավարոն գլխավորել է «Բենևենտոն» 2022 թվականի սեպտեմբերից։ Իտալական B Սերիայի ընթացիկ մրցաշրջանում ակումբը գտնվում է մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 19-րդ հորիզոնականում։ Թիմը 23 խաղից հետո ունի 23 միավոր։ Կանավարոն երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» հետ, նույնքան անգամ՝ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» […]

̰
Կիսաեզրափակչի մասնակիցները հայտնի են․ ֆուտբոլի ակումբային ԱԱ

20:08 06.02.2023

Աշխարհի ակումբային առաջնությունում, որն անցկացվում է Մարոկկոյում, որոշվեցին կիսաեզրափակչի մասնակիցները։ «Ալ-Հիլալը» 90-րդ րոպեին կարողացավ հավասարեցնել հանդիպման հաշիվը Կասաբլանկայի «Վիդադի» հետ խաղում (1-1)՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։ 94-րդ րոպեին մրցակիցները մնացին ոչ ամբողջական կազմերով՝ 10-ական ֆուտբոլիստով, և հաշիվն այլևս չփոխվեց։ Ամեն ինչ որոշվեց 11 մետրանոց հարվածաշարում, որում ավելի ուժեղ գտնվեց սաուդյան թիմը՝ 5-3: «Ալ-Հիլալի» մրցակիցը կիսաեզրափակչում […]

̰
Անպարտելի Էրիկ (Բզո) Բազինյանը պաշտպանել է չեմպիոնական գոտին

19:45 06.02.2023

Անպարտելի հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը սուպերթեթև քաշային կարգում պաշտպանել է NABA և NABF չեմպիոնական գոտիները՝ դժվարին մենամարտում մրցավարների որոշմամբ հաղթանակի հասնելով Ալանտես Ֆոքսի նկատմամբ։ Բռնցքամարտիկները մենամարտել են Մոնրեալի Eye Of The Tiger Management բռնցքամարտի երեկոյի ընթացքում։ Մրցավարները 10-ռաունդանոց մենամարտի արդյունքում 95-95, 98-92, 98-92 հաշվով հաղթանակը շնորհել են Կանադան ներկայացնող հայ բռնցքամարտիկին։ Մենամարտից հետո Բազինյանը ռինգ […]

̰
Մեսսին պատմել է, թե ինչպես է արվել իր հայտնի լուսանկարը՝ անկողնում Աշխարհի առաջնության գավաթի հետ

19:29 06.02.2023

Լիոնել Մեսսին պատմել է, թե ինչպես է արվել իր հայտնի լուսանկարը՝ անկողնում Աշխարհի առաջնության գավաթի հետ. «Մենք Արգենտինա հասանք լուսադեմին, շատ քիչ քնեցինք։ Ժամային գոտիների փոփոխությունից հետո քնել եմ առավելագույնը մեկ-երկու ժամ։ Առավոտյան 6-ն էր, և ես արդեն միացրել էի հեռուստացույցը։ Իմ սենյակի դիմաց ապրում էին Ռոդրիգո դե Պոլը և Օտամենդին: Եվ այնտեղից ամեն ինչ […]

̰
BACK_TO_TOP