15:32 02.02.2023
Փետրվարի 2-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, կայացավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2025 թ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Մեր հավաքականն ընդգրկվեց E խմբում, որտեղ մեր թիմի մրցակիները կլինեն Չեռնոգորիայի, Ալբանիայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի և Ռումինիայի հավաքականները: Արդեն հաստատվել է նաև մեր հավաքականի խաղացանկը՝ 08.09.23 Հայաստան-Ալբանիա 12.09.23 Հայաստան-Մոնտենեգրո 13.10.23 Ռումինիա-Հայաստան 17.10.23 Հայաստան-Շվեյցարիա 17.11.23 Շվեյցարիա-Հայաստան 21.11.23 Ֆինլանդիա-Հայաստան 22.03.24 […]
18:12 01.02.2023
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Հարություն Մերդինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել են Եվրոպայի 2027 թվականի առաջնության՝ Երևանում անցկացմանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի խոսքով՝ միջազգային ֆեդերացիային դիմել են ՀՀ կառավարության առաջարկությամբ և աջակցությամբ. «Միշտ ցանկացել ենք Հայաստանում որևէ […]
10:23 01.02.2023
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին: Զրուցակիցները քննարկել են այս տարվա ապրիլին Երևանում առաջին անգամ անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի […]
17:55 31.01.2023
Ջենարո Գատուզոն լքել է «Վալենսիայի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, հրաժարականի մասին որոշումը կայացվել է ղեկավարության հետ երկարատև զրույցից հետո, որի ընթացքում 45-ամյա մարզիչը պնդել է, որ թիմի կազմն ուժեղացնելու անհրաժեշտություն կա։ Իտալացու գլխավորությամբ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում ակումբը 18 խաղում վաստակել է 20 միավոր և […]
17:50 31.01.2023
Փետրվարի 22-23-ը Երևանի մարզահամերգային համալիրում կկայանա ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանին նվիրված Մ23 ազատ ոճի հուշամրցաշար: Արդեն մասնակցության հայտ են ներկայացրել Մոլդովան, Բելառուսը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանն ու Հնդկաստանը։ Մրցաշարի բացումն ու եզրափակիչները կկայանան փետրվարի 23-ին: Հուշամրցաշարն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի Սպորտի վարչության և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի աջակցությամբ։
17:40 31.01.2023
«Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայում չեմպիոնական պայքարի մասին։ Նա կարծում է, որ մանչեսթերյան ակումբը կարող է հաղթել Անգլիայի առաջնությունում միայն թիմային խաղի, այլ ոչ թե կոնկրետ խաղացողների անձնական ձեռքբերումների շնորհիվ։ Ագուերոն նաև նշել է, որ միայն Լիոնել Մեսսին կարող է միայնակ նվաճել չեմպիոնությունը։ «Տեսնենք՝ Էրլինգ Հոլանդը կարո՞ղ […]
17:16 31.01.2023
«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդտը խոսել է թիմի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Արգենտինացի ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել «Չելսին»։ «Մենք բոլորս գիտենք, որ Էնցոյի հետ կապված պայմանագրում կա հրաժարագնի կետ, դա նշանակում է, որ եթե խաղացողը ցանկանում է, և կա ակումբ, որը վճարում է այդ գումարը, դու չես կարող խանգարել տրանսֆերին։ Իհարկե, […]
17:06 31.01.2023
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում (մինչև 76,2 կգ) աշխարհի բացարձակ չեմպիոն, մեքսիկացի Սաուլ Ալվարեսը պատրաստ է մենամարտել գերծանր քաշային կարգում WBA Super, IBF, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ: «Նա միշտ ասում է, որ խնդիր չկա, պատրաստ է մենամարտել Ուսիկի հետ: Ամենայն հարգանքով, բայց Սաուլը պատրաստ է Ուսիկի հետ մենամարտել […]
16:52 31.01.2023
Լիոնել Մեսսին խոսել է ԱԱ-ի ժամանակ Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստների հետ ունեցած կոնֆլիկտի մասին։ Արգենտինայի և Նիդերլանդների հավաքականների քառորդ եզրափակիչ խաղից հետո (2:2, 11 մետրանոցներով՝ 4:3) Մեսսին վիճաբանության մեջ էր մտել Լուի վան Գալի օգնականի և ֆուտբոլիստ Վաութ Վեգհորսթի հետ։ Խառը գոտում հետխաղյա հարցազրույցի ժամանակ Լեոն Վաութ Վեգհորսթին ասել էր․ «Հեռացի՛ր այստեղից, հիմա՛ր»։ «Ես չէի մտածում […]
16:46 31.01.2023
«Մանչեսթեր Սիթիի» եզրային պաշտպան Ժոաո Կանսելոն շուտով կմիանա Մյունխենի «Բավարիային»: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ֆուտբոլիստի հեռանալու պատճառը կոնֆլիկտն է գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ։ Ֆուտբոլիստի և մարզչի միջև հարաբերությունները սրվել են աշխարհի առաջնության համար նախատեսված դադարից հետո: Կանսելուն սկսել է քիչ խաղաժամանակ ստանալ և արտահայտել է իր դժգոհությունը։ Ի վերջո, ակումբը որոշել է բաց […]
16:30 31.01.2023
Կատարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո Լիոնել Մեսսիի Ինստագրամի հաշիվն արգելափակվել է: «Հաղորդագրությունների հոսքն այնքան մեծ էր, որ Ինստագրամն արգելափակեց հաշիվս: Այնտեղ կային հաղորդագրություններ, որոնք չէի հասցրել կարդալ: Շատ հաճելի է այլ մարզիկներից շնորհավորանքներ ու լավ խոսքեր լսելը: Այնուամենայնիվ, ես հաղորդագրություններին պատասխանելու, մեկնաբանություններ գրելու կամ հավանումներ դնելու սիրահար չեմ»,- նրա խոսքերը մեջբերում է Marca-ն:
16:19 31.01.2023
Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնապես հայտնել է, որ կբողոքարկի Իտալիայի վերաքննիչ դատարանի որոշումը, որով թիմից 15 միավոր էր հանվել Ա Սերիայում: «Ակումբի փաստաբանական թիմը մանրամասն վերլուծել է վերաքննիչ դատարանի որոշումը: Այդ փաստաթղթի բովանդակության որոշ հատվածներ թերի են ու անտրամաբանական: Պատրաստվում ենք բողոքարկել այն իրավապես անհիմն և թերի լինելու պատճառով: Այնուամենայնիվ, հարգանքով ենք վերաբերվում այն կազմակերպությանը, որը որոշում […]
16:08 31.01.2023
Փետրվարի 3-ից 10-ը Իրանի Թեհրան քաղաքում կանցկացվի 5th Paytakht Cup շախմատի միջազգային փառատոնը, որին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 8 շախմատիստներ՝ Հովիկ Հայրապետյանը, Էդգար Հայրապետյանը, Բենիկ Ագասարովը, Արտակ Ալիխանյանը, Սևակ Մանուկյանը, Նարեկ Ղիմոյանը, Նարեկ Ղազարյանը և Կարո Սարգսյանը:
16:00 31.01.2023
Լիոնել Մեսսին պատմել է, թե ինչ նշանակություն ունի հաղթանակը 2022թ․ աշխարհի առաջնությունում իր ընտանիքի համար։ «Աշխարհի առաջնության եզրափակիչ սուլիչը նշանակում էր, որ ամեն ինչ ավարտված է։ Իմ ընտանիքի այսքան տարիների տառապանքներն ավարտված են։ Շատ են եղել հիասթափություններ եւ պարտված եզրափակիչներ հավաքականում։ Մենք միշտ մոտ էինք հաղթանակի, բայց չէր ստացվում վերջում։ Շատ քննադատություններ եմ ստացել Արգենտինայում։ […]
15:55 31.01.2023
Իտալիայի ազգային հավաքականի և «Սասուոլոյի» հարձակվող Դոմենիկո Բերարդի կինը՝ Ֆրանչեսկա Ֆանտուցին, սոցցանցերում սպառնալիքներ է ստացել «Միլանի» երկրպագուներից: Football Italia-ի տեղեկություններով՝ նրանցից մեկը նույնիսկ սպառնացել է սպանել Բերարդիին: Ֆրանչեսկան դիմել է ոստիկանություն: Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 20-րդ տուրում գործող չեմպիոն «Միլանը» տանը 2-5 հաշվով պարտվել էր «Սասուոլոյին»: 28-ամյա Բերարդին դարձել էր գոլի և 3 գոլային փոխանցման […]
15:45 31.01.2023
Ավստրալիայի բաց առաջնության նորընծա հաղթող Նովակ Ջոկովիչի մարզիչ Գորան Իվանիշևիչը պատմել է, թե ինչպես է սերբ թենիսիստը հաղթահարել ոտքի վնասվածքը մրցաշարի ընթացքում: «Թենիսիստների 97 տոկոսն այդպիսի վնասվածքից հետո չէր շարունակի մրցաշարը, սակայն Նովակն այլ բնավորություն ունի: Նա այլմոլորակային է: Ջոկովիչին մարզում եմ արդեն 4 տարի, սակայն չի դադարում զարմացնել ինձ: Ամենասարսափելի պահը Դիմիտրովի դեմ մրցախաղի […]
15:35 31.01.2023
Ռիկարդո Ռեգուֆեն, որը տարատեսակ հաղորդագրությունների համաձայն, հանդիսանում է «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նոր գործակալը, սոցիալական ցանցերից մեկում տեսանյութ է հրապարակել, որում կատակել են աստղային ֆուտբոլիստի հետ: Ռեգուֆեն Ռոնալդուի հետ համատեղ թռիչքի ժամանակ օգտվել է պահից և քնած ժամաակ փորձել է նրա բերանը ուտելիք դնել: Կրիշտիանուն, առանց աչքերը բացելու, սկսել է ծամել ուտելիքը: Հիշեցնենք՝ «Ալ-Նասրի» կազմում […]
15:26 31.01.2023
UFC-ի թեթև քաշային կարգում ելույթ ունեցող հայ մարտիկ Արման Ծառուկյանը, ով վերջերս UFC Vegas 66 մրցաշարում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Դամիր Իսմագուլովին, հայտնել է, որ պատրաստ է ռևանշ մենամարտի, սակայն մեկ պայմանով: «100 հազար դոլար՝ սեղանին, ու ես գործի մեջ կլինեմ: Քեզ հետ ռևանշ մենամարտն ինձ ոչինչ չի տա, բացի գումարից»,- գրել […]
15:15 31.01.2023
ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարիերան կարող է շարունակել Սաուդյան Արաբիայում կամ ԱՄՆ-ում: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: 36-ամյա իսպանացու պայմանագիրն ավարտվում է այս ամառ: Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ որոշումը կկայացվի Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության 1/8 եզրափակչի՝ «Բավարիայի» դեմ խաղից հետո: Հեռանալու պարագայում Ռամոսը կարող է տեղափոխվել «Ալ-Նասր» ակումբ, որտեղ հանդես է գալիս նրա […]
15:05 31.01.2023
Լատվիայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժորժս Տիկմերսը հայտարարել է, որ լատվիացի մարզիկները պատրաստ են բոյկոտել Օլիմպիական խաղերը, եթե ՕԽ-ին մասնակցեն ռուս և բելառուս մարզիկները, գրում է ±ՌԻԱ Նովոստի»-ն։ «Եթե այս օլիմպիական խաղերն անցկացվեին հիմա, և դրանց մասնակցեին մարզիկներ Ռուսաստանից և Բելառուսից, կարծում եմ, որ Լատվիայի հավաքականը չէր գնա այս խաղերին», – ասել է Տիկմերսը լատվիական […]
14:54 31.01.2023
Կոնոր Գալաhերը կարող է «Չելսիից» տեղափոխվել «Էվերթոն»: Լիվերպուլյան ակումբը 22-ամյա կիսապաշտպանի համար պատրաստ է վճարել 40 միլիոն ֆունտ և ևս 5 միլիոն ֆունտ բոնուսներով: Կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև այլ ակումբներ։ «Չելսին» շուտով որոշում կկայացնի «Էվերթոնի» առաջարկի վերաբերյալ։
14:41 31.01.2023
Մեսսին վերհիշել է ԱԱ-2022-ի եզրափակչի երջանիկ պահերը։ Մեսսին նշել է, որ բուն խաղի տեսագրությունը այդպես էլ չի նայել։ Նա նաև հիշատակել է Մարադոնային։ «Ես կցանկանայի, որ Մարադոնան, եթե ինձ չհանձներ գավաթը, ապա գոնե տեսներ այս ամենը։ Հավատում եմ, որ երկնքից նա, ինչպես նաև ինձ սիրող շատ մարդիկ, ուժ տվեցին ինձ»,- Մեսսիի խոսքերն է մեջբերել Marca-ն։
14:17 31.01.2023
Մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին հայտավորված է 13-ական քաշային կարգերում 95 մարզիկ և 14 մարզուհի: Տղամարդկանց առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 19-ին մեկնարկելիք «Ստրանջայի գավաթ» միջազգային մրցաշարին: Այնուհետև հայ բռնցքամարտիկները կմեկնեն Սերբիա, որտեղ մարտի 2-ից կմասնակցեն «Բելգրադի ազատագրման գավաթ» անունը կրող միջազգային մրցաշարին: Այս ստուգատեսների արդյունքներով կձևավորվի Հայաստանի […]
14:00 31.01.2023
Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Վլադիմիր Բիստրովը կարծում է, որ Էդուարդ Սպերցյանի համար դեռ վաղ է հեռանալ «Կրասնոդարից»։ Ավելի վաղ հաղորդվում էր ՊՍՎ-ի՝ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին։ Սպերցյանը մտադիր է «Կրասնոդարում» մնալ առնվազն մինչև մրցաշրջանի ավարտը։ «Սպերցյանը լավ ֆուտբոլիստ է, նա «Կրասնոդարի» առաջատարն է, բայց, իմ կարծիքով, նրա համար դեռ վաղ է հեռանալը, նա պետք է […]
13:45 31.01.2023
Լիոնել Մեսսին պատմել է, թե ինչպես են իր որդիներին անհանգստացրել ազգային հավաքականի ելույթները Կատարում կայացած աշխարհի առաջնության ժամանակ։ «Անհավանական ամիս էր ինձ և իմ ընտանիքի համար: Որդիս՝ Տիագոն, շատ հուզված էր։ Տեսնել, թե ինչպես է նա ուրախանում, անհանգստանում, հուզվում․․․ Բայց Նիդերլանդների հետ խաղից հետո նա լաց էր լինում: Մատեոն նույնպես անհանգիստ էր, երբ պարտվեցինք Սաուդյան […]
13:29 31.01.2023
Բրազիլիական ֆուտբոլային թիմի ավտոբուսը ընկել է կամրջից, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնում է CNN Brasil-ը։ Ողբերգությունը տեղի է ունեցել Մինաս Ժեյրաս նահանգում՝ Բրազիլիայի ամենաերկար դաշնային մայրուղո վրա։ Ավտոբուսը ընկել է 10 մետր բարձրությամբ կամրջից։ Ավտոբուսում եղել են Ռիո դե Ժանեյրոյից «Esporte Clube Vila Maria Helena» երիտասարդական թիմի 28 խաղացողներ, ինչպես նաև 4 մարզիչ […]
13:21 31.01.2023
«Մարսելի» ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին ներողություն է խնդրել «Մոնակոյի» ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինի հետ խաղից հետո գրկախառնության համար։ «Ցանկանում եմ ներողություն խնդրել ուկրաինացիներից «Մոնակոյի» խաղացողի ժեստին արձագանքելու համար։ Ես հասկանում եմ, որ ավելի լավ կլիներ շրջանցել նրան, բայց այնպես եղավ, որ նա մոտեցավ ինձ և ողջունեց։ Խաղից հետո բոլոր խաղացողները սեղմում են միմյանց ձեռքերը, իսկ […]
12:58 31.01.2023
«Ալ-Հիլալը» չի հրաժարվել Լիոնել Մեսսիին ձեռք բերելու մտքից։ Ինչպես հայտնում է Sky Sports-ը, սաուդյան ակումբը ցանկանում է նրան դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Տրանսֆերի դեպքում Մեսսին տարեկան կվաստակի ավելի քան 200 միլիոն ֆունտ սթեռլինգ։ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Կողմերը բանակցություններ են վարում դրա երկարաձգման շուրջ։ Նշվում է, որ Սաուդյան […]
12:50 31.01.2023
Շոն Դայչը գլխավորել է «Էվերթոնը»։ Ակումբի պայմանագիրը 51-ամյա մասնագետի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։ Դայչը փոխարինել է Ֆրենկ Լեմպարդին, որը լքել է մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։ Դայչի վերջին ակումբը եղել է «Բարնլին», որտեղ նա աշխատել է 10 մրցաշրջան։ Նա թիմից հեռացել է 2022 թվականի ապրիլին։ Պրեմիեր լիգայի 20 տուրից հետո «Էվերթոնը» 15 […]
22:48 30.01.2023
Լիսաբոնի «Բենֆիկայի» արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Չելսիում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Չելսին» ցանկանում է ամեն գնով թիմ հրավիրել ֆուտբոլիստին և պատրաստ է վճարել նրա հրաժարագինը, որը կազմում է 120 միլիոն եվրո: «Բենֆիկայի» նախագահ Ռուի Կոշտան չի ցանկանում բաց թողնել ֆուտբոլիստին, բայց «Չելսին» փորձելու է նախքան ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելն […]