TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC

ՍՊՈՐՏ

«Էվերթոնը» պատրաստ է հսկայական գումար վճարել «Չելսիի» ֆուտբոլիստի համար

14:54 31.01.2023

Կոնոր Գալաhերը կարող է «Չելսիից» տեղափոխվել «Էվերթոն»: Լիվերպուլյան ակումբը 22-ամյա կիսապաշտպանի համար պատրաստ է վճարել 40 միլիոն ֆունտ և ևս 5 միլիոն ֆունտ բոնուսներով: Կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև այլ ակումբներ։ «Չելսին» շուտով որոշում կկայացնի «Էվերթոնի» առաջարկի վերաբերյալ։

̰
Հավատում եմ, որ երկնքից Մարադոնան, ինչպես նաև ինձ սիրող շատ մարդիկ, ուժ տվեցին ինձ․ Մեսսի

14:41 31.01.2023

Մեսսին վերհիշել է ԱԱ-2022-ի եզրափակչի երջանիկ պահերը։ Մեսսին նշել է, որ բուն խաղի տեսագրությունը այդպես էլ չի նայել։ Նա նաև հիշատակել է Մարադոնային։ «Ես կցանկանայի, որ Մարադոնան, եթե ինձ չհանձներ գավաթը, ապա գոնե տեսներ այս ամենը։ Հավատում եմ, որ երկնքից նա, ինչպես նաև ինձ սիրող շատ մարդիկ, ուժ տվեցին ինձ»,- Մեսսիի խոսքերն է մեջբերել Marca-ն։

̰
Մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը

14:17 31.01.2023

Մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին հայտավորված է 13-ական քաշային կարգերում 95 մարզիկ և 14 մարզուհի: Տղամարդկանց առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 19-ին մեկնարկելիք «Ստրանջայի գավաթ» միջազգային մրցաշարին: Այնուհետև հայ բռնցքամարտիկները կմեկնեն Սերբիա, որտեղ մարտի 2-ից կմասնակցեն «Բելգրադի ազատագրման գավաթ» անունը կրող միջազգային մրցաշարին: Այս ստուգատեսների արդյունքներով կձևավորվի Հայաստանի […]

̰
Եթե ​​գնում ես, ապա ոչ թե Նիդերլանդներ, այլ ավելի բարձրագույն առաջնություն․ Բիստրովը՝ Սպերցյանին

14:00 31.01.2023

Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Վլադիմիր Բիստրովը կարծում է, որ Էդուարդ Սպերցյանի համար դեռ վաղ է հեռանալ «Կրասնոդարից»։ Ավելի վաղ հաղորդվում էր ՊՍՎ-ի՝ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին։ Սպերցյանը մտադիր է «Կրասնոդարում» մնալ առնվազն մինչև մրցաշրջանի ավարտը։ «Սպերցյանը լավ ֆուտբոլիստ է, նա «Կրասնոդարի» առաջատարն է, բայց, իմ կարծիքով, նրա համար դեռ վաղ է հեռանալը, նա պետք է […]

̰
Մեսսին կարոտում է Կատարում անցկացրած օրերը

13:45 31.01.2023

Լիոնել Մեսսին պատմել է, թե ինչպես են իր որդիներին անհանգստացրել ազգային հավաքականի ելույթները Կատարում կայացած աշխարհի առաջնության ժամանակ։ «Անհավանական ամիս էր ինձ և իմ ընտանիքի համար: Որդիս՝ Տիագոն, շատ հուզված էր։ Տեսնել, թե ինչպես է նա ուրախանում, անհանգստանում, հուզվում․․․ Բայց Նիդերլանդների հետ խաղից հետո նա լաց էր լինում: Մատեոն նույնպես անհանգիստ էր, երբ պարտվեցինք Սաուդյան […]

̰
Բրազիլական թիմի ավտոբուսն ընկել է 10 մետր բարձրությամբ կամրջից

13:29 31.01.2023

Բրազիլիական ֆուտբոլային թիմի ավտոբուսը ընկել է կամրջից, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնում է CNN Brasil-ը։ Ողբերգությունը տեղի է ունեցել Մինաս Ժեյրաս նահանգում՝ Բրազիլիայի ամենաերկար դաշնային մայրուղո վրա։ Ավտոբուսը ընկել է 10 մետր բարձրությամբ կամրջից։ Ավտոբուսում եղել են Ռիո դե Ժանեյրոյից «Esporte Clube Vila Maria Helena» երիտասարդական թիմի 28 խաղացողներ, ինչպես նաև 4 մարզիչ […]

̰
Ուկրաինացին ներողություն է խնդրել ռուս ֆուտբոլիստի հետ գրկախառնության համար

13:21 31.01.2023

«Մարսելի» ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին ներողություն է խնդրել «Մոնակոյի» ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինի հետ խաղից հետո գրկախառնության համար։ «Ցանկանում եմ ներողություն խնդրել ուկրաինացիներից «Մոնակոյի» խաղացողի ժեստին արձագանքելու համար։ Ես հասկանում եմ, որ ավելի լավ կլիներ շրջանցել նրան, բայց այնպես եղավ, որ նա մոտեցավ ինձ և ողջունեց։ Խաղից հետո բոլոր խաղացողները սեղմում են միմյանց ձեռքերը, իսկ […]

̰
«Ալ-Հիլալը» մտադիր է Մեսսիին դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

12:58 31.01.2023

«Ալ-Հիլալը» չի ​​հրաժարվել Լիոնել Մեսսիին ձեռք բերելու մտքից։ Ինչպես հայտնում է Sky Sports-ը, սաուդյան ակումբը ցանկանում է նրան դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Տրանսֆերի դեպքում Մեսսին տարեկան կվաստակի ավելի քան 200 միլիոն ֆունտ սթեռլինգ։ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Կողմերը բանակցություններ են վարում դրա երկարաձգման շուրջ։ Նշվում է, որ Սաուդյան […]

̰
Լեմպարդը հեռացավ, ո՞վ է «Էվերթոնի» նոր մարզիչը

12:50 31.01.2023

Շոն Դայչը գլխավորել է «Էվերթոնը»։ Ակումբի պայմանագիրը 51-ամյա մասնագետի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։ Դայչը փոխարինել է Ֆրենկ Լեմպարդին, որը լքել է մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։ Դայչի վերջին ակումբը եղել է «Բարնլին», որտեղ նա աշխատել է 10 մրցաշրջան։ Նա թիմից հեռացել է 2022 թվականի ապրիլին։ Պրեմիեր լիգայի 20 տուրից հետո «Էվերթոնը» 15 […]

̰
Անգլիական ակումբը պատրաստ է ֆանտաստիկ գումար վճարել Էնցո Ֆերնանդեսի համար

22:48 30.01.2023

Լիսաբոնի «Բենֆիկայի» արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Չելսիում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Չելսին» ցանկանում է ամեն գնով թիմ հրավիրել ֆուտբոլիստին և պատրաստ է վճարել նրա հրաժարագինը, որը կազմում է 120 միլիոն եվրո: «Բենֆիկայի» նախագահ Ռուի Կոշտան չի ցանկանում բաց թողնել ֆուտբոլիստին, բայց «Չելսին» փորձելու է նախքան ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելն […]

̰
Դանի Ալվեշը ֆուտբոլային հանդիպման է մասնակցել բանտում

22:23 30.01.2023

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, բրազիլացի Դանի Ալվեշը, որը մեղադրվում է մի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ և այժմ ձերբակալված է, ֆուտբոլային հանդիպման է մասնակցել բանտում, հայտնում է Marca-ն: Բրազիլացին առաջին հանդիպումն է անցկացրել այլ բանտարկյալների հետ: Այդ հանգամանքը մեծ իրարանցում է առաջացրել բանտարկյալների շրջանում, որոնք ցանկացել են տեսնել պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի խաղը: Հաղորդվում է […]

̰
Կյանքում շատ դժվար իրավիճակների եմ առնչվել․ Ալվեշը կալանավորվելուց հետո ասել է, որ չի վախենում ոչնչից

21:37 30.01.2023

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեշը կալանավորվելուց հետո նշել է, որ չի վախենում ոչնչից: «Ես կընդունեմ այն, ինչ կորոշվի։ Ես տնից հեռացա, երբ ընդամենը 15 տարեկան էի։ Կյանքում շատ դժվար իրավիճակների եմ առնչվել։ Սա կլինի դրանցից ևս մեկը, և այն նույնպես կանցնի: Ես ոչնչից չեմ վախենում»,- նրա խոսքերը մեջբերում է La Vanguardia-ն: 39-ամյա բրազիլացին կալանավորվել էր […]

̰
Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչում կլինի հերթական Էլ Կլասիկոն

21:13 30.01.2023

Կայացել է Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի վիճակահանությունը։ Կիսաեզրափակչում կհանդիպեն հետևյալ զույգերը․ «Օսասունա» – «Աթլետիկ» «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» Կիսաեզրափակիչ փուլում թիմերը միմյանց դեմ կանցկացնեն 2 հանդիպում։ Առաջին հանդիպումները տեղի կունենան փետրվարի 28-ին և մարտի 1-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 5-ին և 6-ին։

̰
Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին հրավիրել է Լիսաբոնում գտնվող իր նոր տուն, հետո նաև Սաուդյան Արաբիա

20:52 30.01.2023

Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ընկերներին հրավիրել է Սաուդյան Արաբիա։ Ինչպես հայտնում է The Sun-ը, պորտուգալացին հրավիրել է Բրունw Ֆերնանդեշին, Ռաֆայել Վարանին, Հարի Մագուայրին և Կազեմիրոյին ամռանը այցելել Լիսաբոնում գտնվող իր նոր տուն ու նաև Սաուդյան Արաբիա։ Պորտուգալացին նաև հարցրել է, թե արդյոք նրանք կկարողանա՞ն գալ Սաուդյան Արաբիա՝ ներկա լինելու «Ալ-Նասրի» հանդիպմանը։ Հայտնի է դարձել […]

̰
Ուիլյամսի անհավանական ռեկորդային շարքն ընդհատվեց

20:37 30.01.2023

Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Ինակի Ուիլյամսը վնասվածքի պատճառով բաց է թողել Լա լիգայի 19-րդ տուրի «Սելտայի» հետ հանդիպումը։ 28-ամյա ֆուտբոլիստը 2016 թվականի ապրիլի 17-ից հետո առաջին անգամ չի մասնակցել Իսպանիայի առաջնության հանդիպմանը։ Ուիլյամսն անցկացրել է 251 խաղ անընդմեջ՝ առանց բացթողումների, ինչը Լա Լիգայի ռեկորդ է: Գանայի հավաքականի հարձակվողը Բիլբաոյի ակումբում հանդես է գալիս արդեն 9-րդ տարին։

̰
Կարլսենը հիմա աշխարհի ոչ պաշտոնական բացարձակ չեմպիոնն է․ ՖԻԴԵ-ի նախագահ

20:23 30.01.2023

ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը խոսել է շախմատային պարտիաների խաղաժամանակի կրճատման միտումների մասին։ «Խաղի արագացման միտում է նկատվում, բայց առաջիկայում էլ դասական ձևաչափը կպահպանվի աշխարհի չեմպիոնական մրցամարտում։ Դա դեռ կասկածի տակ չի դրվում։ Բայց մարդիկ հիմա ավելի մեծ ուշադրություն են դարձնում, թե ինչպես են շախմատիստները խաղում երեք ձևաչափերում էլ՝ դասական, արագ և կայծակնային։ Հատկանշական է, որ […]

̰
Հայաստանի սուսերամարտիկների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

20:08 30.01.2023

Բահրեյնի մայրաքաղաքում անցկացված սուսերամարտի երիտասարդների աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցել է նաև Հայաստանի թիմը, գխավոր մարզիչ Արմեն Նավասարդյանի ղեկավարությամբ։ 96 մասնակիցների թվում էին խոցասուսերակիրներ Գագիկ Դավթյանը, Գրիգոր Մնացականյանը և Ալիկ Նավասարդյանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը: Գագիկ Դավթյանը գրավել է 21-րդ տեղը, Գրիգոր Մնացականյանը՝ 30-րդ։

̰
Ֆուտբոլը միշտ չէ, որ արդար է․ Մոուրինյուն՝ «Նապոլիից» կրած պարտության մասին

19:50 30.01.2023

Իտալական Ա Սերիայի 20-րդ տուրի խաղում «Նապոլին» սեփական հարկի տակ հաղթել է «Ռոմային»՝ 2-1 հաշվով։ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է խաղի արդյունքները․ «Առաջին րոպեից մենք շատ լավ խաղացինք։ Բայց առաջին գոլը մեզ փոքր-ինչ անակնկալի բերեց։ Մենք, կարծում եմ, ամենաշատ խնդիրներն ենք առաջացրել «Նապոլիի» համար այս մրցաշրջանում։ Բայց շատ բաներ մեր դեմ էին, այդ թվում՝ մարզադաշտը, որը […]

̰
«Ֆեյենորդի» դարպասապահի հնարամտությունը փրկել է թիմին վերահաս գոլից

19:22 30.01.2023

Էրեդիվիզիեի 19-րդ տուրի «Տվենտե»-«Ֆեյենորդ» խաղում մի դրվագ է եղել, որում հյուրերի դարպասապահ Ջասթին Բեյլոն սեփական դարպասը փրկելու գործում ոչ միայն լավ խաղ է ցուցադրել, այլ նաև մեծ հնարամտություն։ Միջադեպը տեղի է ունեցել առաջին խաղակեսի վերջնամասում, երբ «Ֆեյենորդն» առջևում էր 1-0 հաշվով։ «Տվենտեի» գրոհի ժամանակ Բեյլոն դուրս է վազել տուգանային հրապարակից և սահանկումով գնդակը դուրս մղել […]

̰
Ռուս և ուկրաինացի ֆուտբոլիստները գրկախառնվել են խաղից հետո

18:57 30.01.2023

«Մոնակոյի» ռուս հարձակվող Ալեքսանդր Գոլովինն ու «Մարսելում» վարձավճարով խաղացող ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին գրկախառնվել են Ֆրանսիայի Լիգա 1-ի 20-րդ տուրի հանդիպումից հետո: «Մարսելի» խաղադաշտում կայացած հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով: Հիշեցնենք, որ կանանց և տղամարդկանց Ռուսաստանի բոլոր հավաքականները զրկված են ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի մրցաշարերին մասնակցելու իրավունքից:

̰
Զախարյանի տրանսֆերը «Չելսի» հավանական է․ Օլեգ Յարովինսկի

18:39 30.01.2023

Կազանի «Ռուբինի» նախկին մարզական տնօրեն Օլեգ Յարովինսկին կարծում է, որ Արսեն Զախարյանի տրանսֆերը Լոնդոնի «Չելսի» հավանական է: «Սա հազվագյուտ դեպք է։ Արսենի նկատմամբ հետաքրքրությունը, կարծում եմ, իրական պատմություն է։ Բացի Զախարյանին ձեռք բերելու «Չելսիի» ցանկությունից, պետք է նաև վստահ լինել, որ այս գործարքը զուտ ֆինանսապես է հնարավոր։ Բայց դա այնքան էլ հեշտ չէ, որքան թվում […]

̰
Արդեն սիրտս խառնում է դասական շախմատից. Կարլսեն

18:16 30.01.2023

Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն ասել է, որ մտադիր է դադար վերցնել մրցաշարերից, քանի որ հոգնել է դասական շախմատից։ Վեյկ ան Զեե քաղաքում ավարտված մրցաշարում Կարլսենը 2-3 տեղերը կիսել է Նոդիրբեկ Աբդուսատտորովի հետ։ «Այս մրցաշարից հետո մտադիր եմ հանգստանալ։ Ես որոշ ժամանակ չեմ մասնակցի դասական շախմատի մրցաշարերի, քանի որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում արդեն […]

̰
Արաբ երկրպագուները տրորել են Ռոնալդուի մարզաշապիկը

17:55 30.01.2023

Սաուդյան Արաբիայում երկրպագուները տրորել են Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ալ-Նասրի» անվանական մարզաշապիկները: Միջադեպը տեղի է ունեցել Սուպերգավաթի խաղի ավարտից հետո, որում «Ալ-Նասրը» 1-3 հաշվով պարտվել է «Ալ-Իթիհադին», իսկ պորտուգալացին խաղի սկզբում չի կարողացել գոլային հնարավորությունը օգտագործել: Ի սկզբանե ենթադրվում էր, որ նրանք «Ալ-Նասրի» երկրպագուներն են և որոշել են այդկերպ արտահայտել իրենց դժգոհությունն աստղային ֆուտբոլիստի ցուցադրած խաղի վերաբերյալ: […]

̰
Սուպերբոուլ 2023-ի մասնակիցները հայտնի են

17:48 30.01.2023

Որոշվել են Սուպերբոուլ-2023-ի՝ Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) եզրափակիչ խաղի մասնակիցները։ Դրանք են «Ֆիլադելֆիա Իգլսն» և «Կանզաս Սիթի Չիֆսը»։ Ազգային կոնֆերենցիայի եզրափակիչ խաղում «Ֆիլադելֆիան» հաղթել է «Սան Ֆրանցիսկոյին» (31:7): Ամերիկյան կոնֆերենցիայի եզրափակչում «Կանզաս Սիթին» հաղթել է «Ցինցինատի Բենգալսին» (23:20): «Ֆիլադելֆիա Իգլսն» արդեն մեկ անգամ հաղթել է Սուպերբոուլի հանդիպումը, իսկ «Կանզաս Սիթի Չիֆսը»՝ երկու անգամ։ Վերջինս, ընդհանրապես, […]

̰
Դանիայի հավաքականը 3-րդ անգամ անընդմեջ դառնում է հանդբոլի աշխարհի չեմպիոն

17:38 30.01.2023

Դանիացի հանդբոլիստները ԱԱ-2023-ի եզրափակիչ խաղում հաղթել են Ֆրանսիայի հավաքականին և հռչակվել չեմպիոն։ Ստոկհոլմում կայացած հանդբոլի տղամարդկանց աշխարհի 28-րդ առաջնության եզրափակիչն ավարտվել է 34:29 հաշվով։ Դանիացիները պատմության մեջ ընդհանուր առմամբ երրորդ անգամ ու նաև անընդմեջ երրորդ անգամ նվաճեցին աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Դանիացիները նաև չեմպիոն էին դարձել 2019 և 2021 թվականներին։ Դանիայի հավաքականը աշխարհում միակն է, որը […]

̰
Կարեն Խաչանովը բարձրացել է յոթ հորիզոնականով․ ATP

17:26 30.01.2023

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) պաշտոնական կայքում հրապարակել է թարմացված վարկանիշը։ Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, ով հասել է Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ, բարձրացել է յոթ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 13-րդ տեղը։ Վարկանիշի առաջատարը Australian Open-2023-ի հաղթող սերբ Նովակ Ջոկովիչն է։ Վարկանիշում երկրորդն է իսպանացի Կարլոս Ալկարասը, լավագույն եռյակը եզրափակում է հույն Ստեֆանոս Ցիցիպասը։ Ռուս թենիսիստ […]

̰
Արոնյանը վերջին տուրում պարտվել է և զբաղեցրել 7-րդ տեղը․ Tata Steel Masters

17:11 30.01.2023

Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում ավարտվել է Tata Steel Masters մրցաշարը։ Մրցաշարի հաղթող է դարձել Նիդերլանդները ներկայացնող Անիշ Գիրին՝ վաստակելով 8,5 միավոր։ Նրան կես միավոր են զիջել Մագնուս Կարլսենն ու Նոդիրբեկ Աբդուսատտորովը։ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 6,5 միավոր։ Արոնյանը վերջին տուրում սպիտակներով 59-րդ քայլին պարտվել է իրանցի Փարհամ […]

̰
ՊՍԺ-ն «Ռեյմսի» հետ խաղում մնացել է 10 հոգով և գնդակ բաց թողել 90+6 րոպեին

17:06 30.01.2023

Ֆրանսիական Լիգա 1-ի 20-րդ տուրում ՊՍԺ-ն ոչ-ոքի է խաղացել «Ռեյմսի» հետ։ 51-րդ րոպեին հաշիվը բացել է դաշտի տերերի հարձակվող Նեյմարը։ 8 րոպե անց ՊՍԺ-ն մնացել է 10 հոգով, խաղադաշտից հեռացվել է Մարկո Վերատին։ 90+6-րդ րոպեին «Ռեյմսի» հարձակվող Ֆոլարին Բալոգանը հավասարեցրել է հաշիվը։ ՊՍԺ-ն 48 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Ռեյմսը» 26 միավորով 11-րդ տեղում […]

̰
«Ուրարտուն» հավաք է անցկացնում Արաբական Միացյալ Էմիրություններում

16:55 30.01.2023

«Ուրարտուն» ուսումնամարզական հավաքի է մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հավաքը նախատեսված է անցկացնել մինչև փետրվարի 13-ը։ Թիմի կազմում ԱՄԷ են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները․

̰
Ես հիասթափված եմ, «Միլանն» իրեն նման չէ․ Ստեֆանո Պիոլի

16:47 30.01.2023

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ամփոփել է «Սասուոլոյի» հետ հանդիպումը, որում միլանցիները պարտվել էին 2-5 հաշվով։ «Ես հիասթափված եմ։ Վերջերս մեզ դժվարությամբ են տրվում խաղերը, և դա պետք է ինձ մղի բարելավել որոշ ասպեկտներ, փնտրել այլ մոտեցում: Մեր սկուդետտոն կլինի Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելը: Դա մեր նպատակն է։ «Միլանն» իրեն նման չէ։ Այն բանից հետո, […]

̰
BACK_TO_TOP